Definitions containing the research ք : 10000 Results

Բազմիշխանութիւն, ութեան

s.

polyarchy.

NBHL (2)

Ոչ է բարւոք բազմիշխանութիւն, մի իշխան եղիցի. (Պիտ.։)

Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն յողդողդեալք քակտեալք ցրուին (մեղուք). (Փիլ. լիւս.։)


Բազմոստ

adj.

knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.

NBHL (3)

Կէսքն ի ծառոց բազմոստք. (Վեցօր. ՟Է։)

Ոչ են բազմոստք, եւ ոչ ընդդիմանալ հողմոց կարեն. (Մխ. առակ.։)

Բազմոստեան արքայական տնկոյն պտուղ քաղցրաճաշակ. (Երզն. քեր. յիշատ.։)


Բազմոտանի

adj. s.

having many fect;
polypous

NBHL (3)

πολύπους multipes Կենդանի՝ որոյ բազում են ոտք՝ աւելի քան զերկուս կամ զչորս. շատ ոտքով.

Բազմոտանին, եւ բազմադէմ սերովբէն. (Մաքս. ի դիոն.։)

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)


Բազմորակ

adj.

having many qualities or accidents;
of many colours.

NBHL (2)

Ուր բազում որակք կամ որպիսութիւնք եւ գոյնք. բազմապիսի. բազմագունի. կերպ կերպ, գունզգուն.

Շինեցեր զտուն քո զեկեղեցի ի բազմորակ նիւթոց ի միասին հաւաքելոց. (Սկեւռ. աղ.։ Զբազմորակ փետուրս բերէ. Մագ. ՟Ծ՟Է։)


Բազմորդի

adj.

having many children.

NBHL (3)

Բազմորդի լինելն (տիրապէս՝) ի ձեռն ուսման եւ հանճարոյ է. ապա ուրեմն բազմորդիք են բազմուսմունքն. (Փիլ. ել.։)

Բազում որդիք.

Մի՛ վասն բազմանուն անուանելոյ՝ բազմորդիս կարծեօք համարիցիս. յն. բազում որդիս. (Կոչ. ՟Ժ։)


Բազմոց, աց

s.

altar or resting-place;
chair, seat;
mattress;
couch, sofa.

NBHL (6)

Ապա զորդիսն տասնեսին (զյոբայ), սպան յապարանս ի բազմոցին։ Ո՞ւր մեծամեծքն ի բազմոցի, կամ ո՞ւր սեղանն ամենալի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)

Եղեւ զբօսանք բազմոցի ուրախութեան երկնաւուր արքային. (Երզն. մտթ.։)

Առեալ եբարձ զնա ի բազմոցէն. այսինքն ի հանդիսէ կոչնոց. (Եփր. յհ. մկր.։)

Հսկումն է, եւ դնի սրբութիւնքն եւ սուրբ խաչն յատեանն ի վերայ բազմոցին. (Տօնակ.։)

ԲԱԶՄՈՑՔ. Նիստք. նստուածք. դիրք, կամ կախուածք պտղոց.

Զողկոյզն գեղեցիկ բազմոցօք ցուցանէ ի վայր. (Վրդն. յանթառամն.։)


Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

NBHL (2)

Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. (Խոր. ՟Ա. 11։)

Արք եւ կանայք, եւ ամենայն ռամիկ բազմութիւն. (Եղիշ. ՟Բ։)


Բազմունակ

adj.

that contains much or many things.

NBHL (1)

Որ բազում ինչ ունի կամ տանի յինքեան.


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

NBHL (2)

Մատուցանէ բազմուսմանց զհանճարս։ Բազմուսումն ոգի, կամ ոգիք։ Փիլ. (լին.։)

Բազմալուրս առնելով, եւ բազմուսմունս՝ զբոլոր քերթողսն ուսանելով. (Պղատ. օրին. ՟Է։)


Բազմօրինակ, աց

adj. adv.

in several ways or manners, divers, various;
in many shapes.

NBHL (8)

Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)

Հիւանդութիւնք եւ մահք բազմօրինակք. (Խոր. ՟Գ. 68։)

Բազօրինակ անօրէնութիւնք։ Անօրէնութիւն բազմօրինակք։ Արուեստս բազմօրինակս։ Տանջանարանք բազմօրինակք. (Նար.։)

Պատուհասք բազմօրինակք. (Խոսր.։)

ԲԱԶՄՕՐԻՆԱԿ. մ. cf. բազմօրինակաբար. πολυτρόπως multis modis Բազում օրինակաւ. զանազան յեղանակօք. շատ կերպով.

Բազմադէմ եւ բազմօրինակ ձգեմ առ իս զմարդիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ձ։)

Մարգարէքն բազմօրինակաբար պատմեցին զհանգամանս աստուածային տնօրէնութեանն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Բազումք բազմօրինակաբար գրեցին, կամ վարեցան. (Կամրջ.։ Տօնակ.։)


Բազումողորմ

cf. Բազմագութ


Բազպան, աց

s.

sacerdotal maniple;
bracelet.

NBHL (3)

ἑπιμανίκιονμανιάκις մանեակ) manipulus Պահպանակ բազկաց՝ ամփոփիչ թեզանեաց. որպէս պ. պազուպէնտ, գօլլագ. Սպաս եկեղեցական ագուցեալ ի բազուկս, որ երբեմն եպիսկոպոսաց էր սեպհական, այլ զկնի հասարակ եղեւ եւ քահանայից, եւս եւ սարկաւագաց. բազկուրար, ձեռնուրար.

Իսկ եպիմիստիկոսն (կամ եպիմանիկոսն) զոր կոչեմք բազպանս՝ սահմանեցաւ, զի զսպեսցէ զձեռսն, եւ պատրաստ սպասաւորութեան արասցէ. (Լմբ. պտրգ.։)

Զայս ձեռնուրարս եւ բազպանս քահանայական՝ համարել ի սպասաւորութիւն սպասաւորաց քոց. (Մաշտ.։)


Բազրոտն

s.

stair, step.

NBHL (1)

Ոտն բազրաց, որպէս աստիճանք սանդղոց, վանդակաց, գահոյից.


Բաժակակալ

s.

salver.

NBHL (2)

Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.

Չեդան առաջի նոցա սուրբ սկտեղք, եւ ոչ անկան բաժակակալք յուրախութիւն. (Եղիշ. ՟Ը։)


Բաժակեմ, եցի

va.

to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.

NBHL (2)

Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)

Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)


Բաժակիկ

s.

small cup.

NBHL (1)

ποτηρίδιον pocillum Բաժակ փոքր կամ աղքատին. եւ Սակաւ գինի. գաւթիկ.


Բաժամիտ

adj.

distrustful.

NBHL (2)

որ եւ ԲԱԳԱՄԻՏ. Երկմիտ. փոփոխամիտ. երկու մտքի վըրայ, թէրէհաւատ.

Բեւեռեա՛ զբաժամիտ տարամերժեալս ի սէր քո եւ յերկեղ. (Բենիկ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

NBHL (3)

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)

Սոցա ապաքէն եւ աղօթքն՝ բաժանաբար ըստ իւրաքանչիւրոցն վայել է լինել. (Յհ. իմ. ատ.։)


Բաժանակալ

s.

heir;
բաժանակալ լինել, cf. Ժառանգեմ.

NBHL (1)

Այսինքն Բաժակ։ (Մխ. երեմ.) եթէ չիցէ սխալ գրչի։


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

NBHL (5)

Որպէս, Աստուած էր ինքն եւ մարդ համանգամայն, ո՛չ ոմն Աստուած, եւ ոմըն մարդ՝ բաժանական. (Երզն. ոտ. երկն.։)

(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն։ Բաժանական զանազանութիւնք Պորփ.։

Բաժանական կենդանոյն՝ բանականն եւ անբանն։ Բաղկացականքն հանրականագոյնք են, իսկ բաժանականքն՝ մասնականագոյնք. (Անյաղթ պորփ.։)

բաժանականն (հնարք)՝ համեմատիլ բնաւորեցաւ հրոյ. (Սահմ. ՟Բ։)


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

NBHL (4)

Բաժանակից արար արքայութեան իւրում. (Եղիշ. հայր մեր.։)

իբրեւ վաղիւն գայ, չար բաժանակիցն (կամ բաժնակիցն) մեր եկեալ մաղթէ՝ զայսօրն ինքեան, եւ զվաղիւն տեառն. (Բրս. մկրտ.։)

Մաքսաւորութիւն՝ օտար աշխատութեանց բաժանակից ... Բաժանակից նորա շահիցն լինի։ Բաժանակից եւս արար զքեզ իւրոյ սեպհականացն. (Ոսկ. ապաշխ. եւ Մտթ.։)

բաժանակից եղեաք մեք Քրիստոսի ի սկզբանէ ի ձեռն կոչմանն։ Բաժանակից լինել ընդ հոգւոյն սրբոյ. (Եփր. եբր.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

NBHL (8)

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցայց զսիւքէմ. (Սղ. ՟Ծ՟Թ. 8։ ՟Ճ՟Է. 8։)

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

Որ բաժանէ զքաղցրութիւն իմաստիցն ի քիմս մտաց նոցա. (Վրք. հց. ՟Բ։)

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Եթէ հաւատասջիք, եւ ոչ բաժանեսջիք՝ ի միտս ձեր. այսինքն երկմտեսջիք. (Մծբ. ՟Ա։)

Զյատուկ բաժանեն քառակի. (Պորփ.։)


Բաժանորդ, աց

adj. s.

partaker, concerned, participant;
subscriber, sharing;
— լինել, to participate, to subscribe.

NBHL (1)

Բաժանորդ եղեր արմատոյն, եւ պարարտութեան ձիթենւոյն։ Մի՛ այսուհետեւ լինիք բաժանորդք նոցա։ Երկնաւոր կոչմանն բաժանորդք։ Բաժանորդք եղեաք Քրիստոսի։ Որով ամենքին բաժանորդք եղեն.եւ այլն։


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

NBHL (7)

ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαίρεσις divisio Տրոհումն, անջատումն, զատումն, քակտումն, ցրումն. զատելը, զատուիլը.

Որ զմիաբանեալսն յաշտարակին՝ բաժանմամբ լեզուացն քակեաց. (Շար.։)

Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)

Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Արիոսեան բաժանմանն. (Նար. ձ. եւ Նար. մծբ.։)

Հերձուածք եւ բաժանմունք մտին յեկեղեցիս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Բաժանմունք անուանց (աւագութեան ի մարդիկ կամ երիցութեան) յետոյ մտին ի ներքս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ծ՟Ա։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժապետ

s.

custom-house officer.

NBHL (1)

Վերակացու բաժից. մաքսապետ. (Յիսուս որդի.։)


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

NBHL (2)

Առնուլ կամ տալ զբաժ, զմաքս.

Այլ տո՛ւր ըզձայն մաքսաւորին, բաժեալ հոգւոյս մաքսապետին. աղաղակել բանիւ նորին, Աստուած՝ քաւեա՛ զմեղ իմ անձին. (Յիսուս որդի.։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

NBHL (7)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 51։)

Որք յանբաժանելի բնութիւնն (Աստուծոյ) բաժինս արկանեն. (Մամբր.)


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

NBHL (3)

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

NBHL (1)

Ձկնոսաց բախեցուցեալ զնաւս վարչօք. (Մագ. ՟Լ՟Է։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

NBHL (1)

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)


Բախտագիւտ

adj. s.

prophetical;
diviner, foreteller.

NBHL (2)

Գտօղ, այսինքն գուշակօղ կամ հմայօղ զբախտ.

Ծննդաբանք, բախտագիւտք. (Պտմ. աղեքս.։)


Բախտանոց

s.

Temple of Fortune.

NBHL (1)

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

NBHL (1)

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

NBHL (2)

εὑτυχής fortunatus, felix Հասեալ իմիք բախտի. բարեբաստիկ. պէխթավէր

Առ զգայութիւնս ոչ բախտաւորք, ոտիւք եւ ձեռօք հաշմեալք, հիւանդոտք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

NBHL (1)

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

NBHL (6)

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)

Բակառեալք ի բանիս եւ այլն. (Երզն. քեր.։)

Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

NBHL (2)

ԲԱԿԵՂԱԹ կամ ԲԱԿԵՂԷԹ. πήρα pera, saccus Պարկ, քսակ, մախաղ. տօպրակ.

Բեդեկ բազմակ բեղուն բակաղեթիւ քեզ նուիրեալ. (Մագ. ՟Կ՟Գ։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

NBHL (4)

Բաղ, (այսինքն) հիւսական. (Հին բռ.։)

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

NBHL (2)

Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)

Ստեղծեր զմարդն ի տիպ տէրունւոյ՝ բաղադրութեամբ ի քառանիւթոյ. (Գանձ.։)


Բաղազան

adj.

suitable.

NBHL (3)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Են սոքա այնոցիկ բաղազանք, խառնեալք ընդ անխառնելիսն։ Բաղազան դառնութեան՝ մասամբ վարելով. (Պղատ. տիմ.։)

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

NBHL (3)

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Մի ներգործութիւն յերեսեան (անձինս) եզապէս բաղազանի. (Քեր. քերթ.։)

Աստուած ի մարմնի բաղազանեալ կերպիւ ծառայի. քր. կթ.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

NBHL (4)

Որոց բաղազանութիւն են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակատարին ընդ գերակատարին, անորոշին ընդ ապասնոյն. (Թր. քեր.։)

Բաղազանութեամբ հնչմանց, որպէս երաժշտականն։ Բաղկանայ երաժշտականն ի տարորոշ քանակէն, որ ըստ բաղազանութեան. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)


Բաղազանումն, ման

s.

cf. Բաղազանութիւն.

NBHL (1)

Երից բաղխոհութեանց առ մի բաղխոհութիւն բաղազանումն. (Քեր. քերթ.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

NBHL (4)

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Որոշէ զձայնաւորսն ի բաղաձայնիցն՝ իբր պատուականս, եւ պատճառս ձայնին յարմարման. (Երզն. քեր.։)

Զանբանականն ի բաղաձայնս թողլով զգիր՝ որբասցուք զհօրն զվտանգ. իմա՛ զանձայն տառդ մ (մարդ), կամ բ (բանական). կամ այլ ինչ այսպիսի։


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

NBHL (2)

Եկեալ առ բաղանապետ մի՝ տայր զինքն ի մշակութիւն նմա. (Ճ. ՟Ա.։)

Բաղապետն յաղագս քաղաքական պիտոյից զսովոր ժամուն փոխեաց զկարգն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բաղարկեմ, եցի

va.

to assemble, to compound.

NBHL (1)

Զամենայն աշխարհն յինքն բաղարկեալ. (Թէոդոր. խչ.։)


Բաղափուշտ

s.

bladder.

NBHL (2)

κύστις vesica որ գրի եւ Փաղաբուշտ, Բաղաբուշտ, Փալափուշտ, Փամբուշտ. Աման մաշկեայ, յոր հաւաքի մէզ կենդանւոյն. խալափուշտ.

Ջրատեսակն ընդ ցնցուղ քաղրդին ի բաղափուշտն ժողովի, եւ մէզ լինի. (Ոսկիփոր.։)


Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

NBHL (7)

αἱτιάομαι causor, criminor, σκήπτω fingo, praetexo Կցկցել. կարկատել. ստութեամբ յօգնել բաղայս, այսինքն պատճառանս վասն իւր, կամ մեղադրանս ի վերայ այլոց. պատճառել. մեղադրել. ստգտանել.

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Զայս ինչ եւ զայն բաղբաղես, եւ պատճառես զպատճառս մեղաց։ Մի՛ ինչ բաղբաղեսցես, մի՛ ինչ արուեստաւորեսցես հակառակ քո փրկութեանդ։ Ածաբ. (մկրտ.։)

Ոչ զաղքատութիւն ունի բաղբաղել. (Պիտ.։)

Բաղբաղեն ի խորհուրդս իւրեանց, կարկատեն զրաբանութեամբ. (Մագ. ՟Լ՟Թ. (որ եւ ի ՟Բ. ՟Դ. վարէ իբր պատրուակել կամ թաքուցանել պատճառանօք)։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

NBHL (6)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի. (Մագ. ՟Լ՟Զ։)

Բաղդատական բողոք վարկայ. (Մագ. ՟Կ՟Բ։)

Ըստ քերականաց՝ Նշանակ բաղդատութեան յածանցս, կամ Ածանցական մասնիկ յայտարար առաւելութեան ի համեմատութիւնս.

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)

Որպէս եւ բաղդատական մակբայք ըստ յն. մակբայք բաղդատութեան.

Բաղդատականն. (Աստուծոյ) աւելի, նուազ. (Թր. քեր.։)