Definitions containing the research ց : 10000 results

Բորեան, ենի

s.

hyena.

· Calfa

NBHL (8)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

Գիշերայածու գազան. գերեզմանակրկիտ բորէ. որ ոչ ոք (կամ որք) յաշխարհի են մեռեալ. ի քոյդ մագլաց եւ ի ժանեաց կարասցեն զերծանել. (Մագ. ՟Ծ՟Է։)

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Միթէ որջ բորենւո՞յ իցէ ժառանգութիւն իմ ինձ. (Երեմ. ՟Ժ՟Բ. 9։)

Որջք բորենից. (Բուզ. ՟Դ. 25։)

Եգիտ զնա կերեալ ի բորենոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Էր ի տեղւոջն յայն բորեան։ Կասկածեմ ի բորենւոյն։ Եկն ի վերայ նորա բորեանն ... եւ նորա եկեալ՝ ունելով կապեալ զբորեանն. (Վրք. հց. ձ։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։


Բորոտ, աց, ից

adj.

leprous;
scabby, itchy, scurvy.

· Calfa

NBHL (2)

Եւ բորոտ՝ յորում իցէ արած, պիղծ կոչեսցի։ Եւ էին արք չորք բորոտք։ Մատուցեալ բորոտ մի։ Զբորոտս սրբեցէ՛ք։ Եւ եղեւ ձեռն նորա բորոտ իբրեւ զձիւն.եւ այլն։

Ուրկաց, եւ բորոտից, կամ բորոտաց. (Յհ. կթ.։ եւ Կանոն.։ (վր. բորոտի, է չար. եւ գոնջի, բորոտ)։)


Բորոտանամ, ացայ

vn.

to be or become leprous or scurvy.

· Calfa

NBHL (1)

Նստաւ ի տան իւրում բորոտացեալ. (Եփր. մնաց.։)


Բորոտիմ, եցայ

vn.

cf. Բորոտանամ.

· Calfa

NBHL (1)

Նստաւ ի տան իւրում բորոտացեալ. (Եփր. մնաց.։)


Բորոտութիւն, ութեան

s.

leprosy.

· Calfa

NBHL (1)

Արած բորոտութեան է։ Բորոտութիւն է։ Ցանեսցէ ի վերայ սրբելոյն ի բորոտութենէ։ Երեւեցաւ բորոտութիւն ի ճակատն նորա։ Աւաքեսցէ զբորոտութիւնս։ Այր մի լի բորոտութեամբ։ Գնաց ի նմանէ բորոտութիւնն.եւ այլն։


Բու, ոց

s. ornith. owl.

· Calfa

NBHL (3)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տուընջեան մրցի. (Մագ. ՟Ծ՟Ե.) իմա՛ հեգնաբար. որպէս եւ յասելն առակիս.

Բու հրեշտակ առաքեաց առ արծիւ, եւ խնդրեաց զդուստր նորա հարսն, ասելով. դու տուընջեան քաջամարտիկ ես, եւ ես գիշերոյ. պատշաճիմք ի խնամութիւն. (Մխ. առակ.։)

Նմանեցուցանէ զինքն բուոյ յաւերակի, քանզի եւ այս գիշերային հաւ է. (Լմբ. սղ.։)


Բուէճ

s.

horned-owl.

· Calfa

NBHL (3)

Նոյն ընդ Բու, մեծ կամ փոքր. ա՛յլ է եւ ԲՈՒԻՃԱԿ, զոր տեսցես.

Անգեղք եւ բըւէճք պատեցան զինեւ. (Զենոբ.։)

Փոխանակ քաղցրաձայնութեան երգոյն՝ այժմ բուէճք եւ տտաղեղունք՝ դասագլուխք են. (Լաստ. ՟Ժ։)


Բութանկիւն, կեան

s.

obtuse angle.

· Calfa

NBHL (2)

Եռանկիւն բութանկիւն՝ այն, որ բութ ունի զանկիւնսն (կամ զմի յանկեանց). (Եւկղիդ.։)

ԲՈՒԹԱՆԿԻՒՆ որ եւ ԲԹԱՆԿԻՒՆ. Ըստ երկրաչափից՝ Ունօղ զբութ անկիւն. ἁμβλυγώνιος obtusangulus, obtusum angulum habnes


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

· Calfa

NBHL (3)

Ի դեղոցն որ բուժականքն են՝ ներկացողք են ապականողացն ընտանացեալք ի մարմնում. (Բրս. ծն.։)

Բուժականք լինին ցաւոցն. (Բրսղ. մրկ.։)

Բուժական բանիւն (ի խոր կտրելով զեկամուտ վնասս ի սրտից աշակերտացն. (Տօնակ.։)


Բուժիչ, չի, չաց

cf. Բուժակ.

· Calfa

NBHL (4)

Ի յաղն բուժիչ տղեացն արկածից. (Նար. կ.։)

Բժշկիչ, բժիշկ. բուժական, առողջարար. ապրեցուցիչ, եւ այլն.

Առատապէս կանոնօք փարթամացուցանել զկարգեալ բուժիչսն։ Զբուժիչս ի բժշկութեան. (Պիտ.։)

Իբրեւ զբուժիչ ախտից հոգւոյ եւ մարմնոյ. (Յհ. իմ. ատ.։)


Բուժեմ, եցի

va.

to cure, to heal, to physic;
to deliver;
— զծարաւ, to quench or slake thirst.

· Calfa

NBHL (12)

Զոր ոչ կարացին բուժել արիողական բժիշկքն. (Խոր. ՟Բ. 80։)

Սրբովք աղաչեցեալ զաստուած՝ օգնականութիւն գտանէր բուժելոյ ի չարէն (լլկանաց դիւի). (Եզնիկ.։)

Բժիշկ յայնժամ բուժէ զմարմին, յորժամ զփուտն չբժշկեալ ի բաց կտրիցէ։ Կարող դժուարակիր վիրացն բուժելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 10։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 20։)

Ղուկաս բժիշկ զաշխարհ ամենայն բուժէ յիւրաքանչիւրոցն ախտից. (Պրոկղ. ներբ. ՟Ղ՟Կ։)

Թէ ոչ կսկծեցուցանօղ դեղօք ախտ աչացն բուժեսցի, ոչ լուսաւորի. (Շ. մտթ.։)

Ի սպանող դեղոց՝ որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չեւ հասուցեալ՝ եւ անդէն բուժէ (թերիակէն). (Եզնիկ.։)

Արդ՝ փախուցեալ ի Խոսրովայ Արտաշիր ... եւ նեղեալ յոյժ, բազում խոստմունս նախարարացն առնէր, թէ ոք բուժեսցէ զնա յայնմանէ. (Խոր. ՟Բ. 71։)

Ոչ զնոսա միայն կազմեցաւ բուժել յերկիւղէն, այլ եւ զմատնիչն ածել յուղղութիւն. (Ոսկ. մտթ.։)

Բուժել զմեզ ի պիղծ ձեռաց քոց։ Բուժեա՛ զքեզ յառաջիկայ տանջանացն. (ՃՃ.։)

Զոհեա՛, եւ բուժեա՛ց ի տանջանացդ՝ որ պահին քեզ։ Խնայեցէ՛ք ի ձեզ, եւ բուժեցարո՛ւրք ի պատրաստելոցն ձեզ չարեաց. (ՃՃ.։)

ὐγιάζω sano, διασώζω salvo Բժշկել, ապաքինել, առողջացուցանել. փարատել զցաւս. առողջացնել. լաւազնել.

ԲՈՒԺԵԼ. διασώζω, ἑκαρπάζω, ἁφαιρέω, ἁφίημι salvo, servo, eripio, adimo, aufero, libero Ի բաց փարատել զո՛ր եւ է վտանգ, եւ ապրեցուցանել. զերծուցանել, պահել եւ ի բաց թափել յամենայն չարեաց. խալըսել, օգտել, օգնել.


Բուժումն, ման

s.

cure, recovery of health;
treatment, dressing of some disease or wound;
medicament, remedy.

· Calfa

NBHL (3)

Գիտացեալ զախտի պատճառսն՝ հնարին այնուհետեւ առ բուժումն. (Նանայ.։)

Ի քէն է բուժումն ախտից. (Վանակ.։)

Նոյն իշխանութիւն՝ որ զբուժումն ախտից գործէ, ե՛ւ զմեղսն հալածէ. (Կիւրղ. ղկ.։)


Բուիճակ, աց

s.

little horned-owl.

· Calfa

NBHL (1)

Բըւիճակ աղաղակէ կա՛ս. եւ միւսն ասէ՝ կա՛մ. սակայն ոչ կայ, այլ թռուցեալ այլուր երթայ. (Մխ. առակ.։)


Բուծանեմ, ուծի

va.

to nourish, to feed;
to treat, to dress;
to fatten.

· Calfa

NBHL (8)

Երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն՝ բուծանել ընդ քեզ։ Բուծանել զաւակ ի վերայ ամենայն երկրի. (Ծն. ՟Զ. 19։ ՟Է՟Խ։)

Ասիացւոց իշխանն՝ երամակ փղաց բուծանէր առ ի ձիամարտութիւն։ Էշս մեծամեծս բուծանէին։ Թագաւորն առաքեալ կոչեաց զբուծանօղսն. (Փիլ.։)

Սովոր են թագաւորք առիւծս եւ յովազս եւ այլս ի գազանաց բուծանել. (Մխ. երեմ.։)

Զիա՞րդ նովին կերակրովք բուծանիցին, եւ պիղծ ճճիքն ըստ սուրբ ձկունսն սնանիցին. (Եզնիկ.։)

Բուծին հովիւք զանձինս իւրեանց. (Եզեկ. ՟Լ՟Դ. 8։)

Եւ բուծցին աղքատք նովաւ. (Ես. ՟Ժ՟Դ. 30։)

Դեգերմամբ տեսլեանն բուծեալ զցանկութիւնն՝ առաքեաց ի ներքս յոգիսն զվէրն. (Փիլ. սամփս.։)

τρέφω, διατρέφω, ἁνατρέφω nutrio, alo Սնուցանել. դարմանել. տածել. պարարել, եւ բուժել յամենայն վնասուց. պահել, բտել.


Բուծարան

s.

park;
food.

· Calfa

NBHL (2)

Տեղի կամ գործի բուծանելոյ. որպէս կերակուր՝ պարարիչ քմաց.

Ճաշակելով (յարգելեալ պտղոյ դրախտին) փարատէր տեսն. ուր եւ խորսխի առնոյր բուծարանս, որով կոկորդքն քաղցրանայ. (Ճ. ՟Գ.։)


Բուծեմ, եցի

va.

cf. Բուծանեմ.

· Calfa

NBHL (1)

Կաթամբ բուծեցաւ, զի զանմեղութիւն ընկալցուք. (Կաղանկտ.։)


Բուծումն, ման

s.

nourishment, maintenance.

· Calfa

NBHL (1)

(Արարին) խրճիթս առ ի բուծումն աղքատաց. (Ճ. ՟Գ.։)


Բուղխ

s.

bud, germ, offset.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զամառն՝ յորժամ կատարեսցի ծաղիկն, եւ բուղխն ծաղկիցէ ծաղիկն ազոխացեալ. (Ոսկ. ես. (գրիչն ի լուսանցս մեկնողաբարդնէ՝ բողբոջն. իսկ ի բանն Եսայեայ ասի, Ազոխ։))


Բուճուճ

s.

husk of chestnuts.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Փեճեկ. պատեան կամ կեղեւ պտղոց.


Բունեմ, եցի

vn.

to nestle, to make ones nest;
to place one's self.

· Calfa

NBHL (9)

Սատանայ ի հոգիս մեղաւորաց բունէ. (Յհ. իմ. եկեղ.։)

Ի բերան եւ յաչս բունէին։ Ախտք մարմնական գործոց բունեալ է յանձինս մեր. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։ Սհկ. կթ.։)

Զետեղել իբրեւ ի բոյն որջացուցանել, բնակեցուցանել.

Յանձինս իւրեանց բունեալ զթիւնս դառնութեան. (Ճ. ՟Ա.։)

Զնախանձ ի սիրտ բունելոցն. (Շ. յկ. ՟Խ՟Զ։)

Ընդ մարդկան ի հիման յաւիտենից բունեաց. (Սիր. ՟Ա. 16։)

Որ եկեալ բունեսցէ ի մերում ժողովարանս. (Սհկ. կթ. արմաւ.։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

ԲՈՒՆԵՄ, եցի. չ. ԲՈՒՆԻՄ, եցայ. ձ. νοσσεύω nidifico որ եւ ԲՈՒՆԱՆԱԼ, ԲՈՒՆԱՒՈՐԻԼ. Նստել ի բոյն. բնակութիւն առնել. որջանալ. բնականալ.


Բունիմ, եցայ

vn.

cf. Բունեմ.

· Calfa

NBHL (5)

Ընդ մարդկան ի հիման յաւիտենից բունեաց. (Սիր. ՟Ա. 16։)

Որ եկեալ բունեսցէ ի մերում ժողովարանս. (Սհկ. կթ. արմաւ.։)

Ամբարտաւանութիւնն բունեալ ի հոգի ուրուք։ Զի մի՛ երբեք բունեալ ի մեզ զօրէն իժի վնասեսցէ զհոգիս մեր. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Սատանայ ի հոգիս մեղաւորաց բունէ. (Յհ. իմ. եկեղ.։)

Ի բերան եւ յաչս բունէին։ Ախտք մարմնական գործոց բունեալ է յանձինս մեր. (Լմբ. իմ. եւ Լմբ. սղ.։ Սհկ. կթ.։)


Բունիկ

s.

small nest.

· Calfa

NBHL (2)

Ծիծառն յորժամ զտառապանաց բունիկն կամիցի շինել. (Վեցօր. ՟Ը։)

Ծիծառն զիւր վարանից բունիկն յարդարէ. (Լաստ. ՟Ժ՟Ը։)


Բուսաբեր, աց

adj.

vegetative.

· Calfa

NBHL (1)

Զերկիրս նորոգեցեր բուսաբեր ծաղկազարդ յօրինուածովք. (Գանձ.) (որ հայի եւ ի յաջորդ նշ։)


Բուսազգեստ

adj.

adorned with herbs or vegetables.

· Calfa

NBHL (2)

Զգեցեալ այսինքն զարդարեալ բուսովք եւ տնկօք.

Զլեռնային եւ զդաշտային վայրս առ հասարակ բուսազգեստ եւ ծաղկազարդ դնդչեցուցանէ. (Պիտ.։)


Բուսակ, աց

s.

small plant;
herb, plant, vegetable.

· Calfa

NBHL (2)

Յոքնազանն վերաբերէի բուսակս։ Քաջուղէշ բուսակօք հրճուէի։ Իբրեւ զտերեւախիտն ի բուսակս՝ ի գնացս ջուրց. (Պիտ.։)

(Ըստ գիսակացն սամսոնի) եղեն բուսակք նորոգ եւ կենդանի՝ պտղաբեր եղեալ, ի գլխոյ ժողովրդեանն. (Եղիշ. դտ.։)


Բուսական, ի, աց

adj.

vegetable, vegetative;
—ք, plants, vegetables.

· Calfa

NBHL (3)

Սերմանեաց ի նմա զբուսական զօրութիւն կենացն հետի. (Եղիշ. դտ.։)

Զկնի բուսական խոտոյ եւ ծառոց. (Վրդն. ծն.։)

լծ. յն. βοτανικός, -κή, -κόν (ի βοή , բոյս) herbarius, botanicus, vegetabilis Սեպհական բուսոց. տնկական. որ ինչ բուսանի. եւ Իրք բուսեալք.


Բուսանիմ, ուսայ

vn.

to spring, to grow, to pullutate, to bud, to shoot, to take root, to appear, to vegetate, to sprout out;
to grow again.

· Calfa

NBHL (8)

Զամենայն խոտ վայրի՝ մինչչեւ բուսեալ էր։ Բուսաւ խոտն։ Սերմանիքն բուսանիցին։ Ընդ բուսանելն չորացաւ. Բուսցի ի նմա փուշ, կամ փայտ փշաբեր։ Մի՛ սերմանեսցի, եւ մի՛ բուսցի։ Թուփ առ թուփ բուսեալ. եւ այլն։

Ի պտղոյ արդարութեան բուսանի ծառ կենաց։ Բուսցին իբրեւ զսէզ իրաւունք ի կորդ ագարակի։ Ի բուսանել մեղաւորաց որպէս խոտ։ Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ։ Եւ ոչ ի լերանց բուսանիցին ցաւք.եւ այլն։

Բուսանել բուսանին մարմինք նոցա. (Ագաթ.։)

Նոյնժամայն բուսաւ ցաւ յորովայնի նորա, եւ սկսաւ տապել. (Եւս. պտմ. ՟Ա. 10։)

Ի դադարել մարմնոյ ի ծփանաց ոգւոցն՝ ազգի ազգի ցնորք առ աչօք բուսանին. (Կիւրղ. թագ.։)

Որ մինչեւ զջրհեղեղն բուսեալք եղեն (ծնունդք Ադամայ)։ Բուսանի յայսմանէ եւ միւս եւս այլ մեծ չար։ Յորմէ եւ ամենեցուն բուսանի դաւող ամպարհաւաճութիւն։ Մինչեւ թողեալ է, զոր առաջի տրկեալ է՝ կռիւ, ա՛յլ բուսանի. (Փիլ.։)

Բիւր չարիք բուսանին ի գրոց տգիտութենէ. (Ոսկ. հռ.։)

Որ բուսանելոցն էր հակառակ ճշմարտութեան. (Վրդն. ծն.։)


Բուսարձակ

cf. Բուսաբեր.

· Calfa

NBHL (1)

Անդք բուսարձակք, եւ վիճակք պտղալիցք։ Անդս բուսարձակս, եւ վիճակս պտղալիցս. (Վեցօր. ՟Բ. Տօնակ.։)


Բուրազուարթ

adj.

fragrant, odoriferous.

· Calfa

NBHL (1)

Որոյ բուրումն է զուարթացուցիչ.


Բուրաստան, աց

s.

garden;
orchard.

· Calfa

NBHL (9)

Իբրեւ զբուրաստանս առ գետովք։ Հովուել ի բուրաստանս. (Թուոց. ՟Ի՟Դ. 26։ Երգ. ՟Զ. 1։)

Զի՞նչ է դրախտն. թաւ վայր, զոր ծաղկոց եւ բուրաստան կոչեն, ծաղկուտ վայրք, եւ բուրմունք անուշահոտ վայելմանց. (Վրդն. ծն.։)

Ազազեցան բուրաստանք ծաղկոցացն. (Եղիշ. ՟Ը։)

Յարբեցմունս բուրաստանաց եւ ծաղկոցաց. (Խոր. ՟Ա. 15։)

Սաղարթացեալ բուրաստանօք. (Մագ. ՟Ծ՟Է։)

Բուրաստան անկեալ աստեղաց բազմաց. (Պիսիդ.։)

Տնկեալ յայսմ աստուածային բուրաստանիս (հարանցն վարուց). (Վրք. հց. ՟Ա։)

Տացեն ղեւտացւոցն քաղաքս բնակութեանց, եւ բուրաստանս շուրջ զքաղաքօք իւրեանց։ Եւ զնոսա, եւ զբուաստանս իւրեանց։ Եւ զնոսա, եւ զբուաստանս իւրեանց. (Թուոց. ՟Լ՟Է. 2։)

παράδεισος, κῆπος paradisus, hortus Տեղի՝ ուր բուրեն ի ծաղկանց եւ ի պտղոց հոտք անուշից. նոյն ընդ ձայնիս Պարտէզ՝ ծառոց եւ ծաղկանց. որ եւ ԴՐԱԽՏ. յն. բարա՛տիւսօս պ. ֆիրտէվս.


Բուրդ, բրդոյ

s.

wool.

· Calfa

NBHL (2)

Առեալ զարիւն՝ ջրով եւ բրդով սրսկեաց. (Եբր. ՟Թ. 19։)

Որպէս զբուրդ պարզեալ ի սանդրէ՝ յստակեցի. (Ոսկ. գծ.։)


Բուրեմ, եցի

vn. va. to smell, to exhale, to issue;
— զհոտ անոյշ, to embalm, to perfume;
— ժահահոտ, to stink, to have a bad smell.

· Calfa

NBHL (9)

Բանաւոր բուսոց բուրեալ զանուշահոտութիւն։ Զյարութեան բուրել զհոտ. (Խոր. հռիփս.։)

Ելցէ շարաւ նորա, եւ բուրեսցէ հոտ նորա. (Յովէլ. ՟Բ. 20։)

Ծխաշունչ կծուութիւն ինչ ի փորէ ի վեր բուրիցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Յորոց բուրէր հոտ անոյշ։ Հոտ բուրեաց։ Ի քէն բուրեաց. (Փարպ.։ Խոր. հռիփս.։ Անյաղթ բարձր.։)

Իբր զբուրեալ խունկն։ Յերեսս բոցոյ բուրելոյ խնկոցն։ Խնկեսցի, բուրեսցի. (Նար.։)

Քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս. (Շար.։)

Հոտոտելեացս բուրեսցի՛ հոտ կենաց քոց. (Մխ. աղ.։)

Տալ զբոյս կամ զբուրումն. արտաքս ծաւալել զհոտ կամ զշոգի եւ զծուխ. ըստ յն. բղխել, եւ կաթեցուցանել. φύω, στάζω

Իսկ չ. եւ կ. Բղխել եւ ծաւալիլ հոտոյ, եւ հոտաւէտ իրաց. ըստ յն. ի վեր գալ, վերբերիլ. ἁναβαίνω, ἁνάγω


Բուրուառ, աց

s.

censer.

· Calfa

NBHL (4)

Առեալ զիւրաքանչիւր բուրուառ՝ եդին ի նոսա հուր, եւ արկին խունկս։ Առցէ լի բուրուառաւ կայծակունս։ Ի բուրուառացն պղնձեաց։ Եւ ի ձեռին իւրում բուրուառն՝ ծխել զխունկս ի տաճարին։ Բուրվառ ոսկի լի խնկով, որ է աղօթք սրբոցն.եւ այլն։

Բուրուառքն՝ խնկոց ամանք (էին). (Փիլ. ել.։)

Իմանալի բուրվառ։ Բուրվառ հոգեւոր առնել զբերանն։ Բուրվառաւ կամացս. եւ այլն. (Անյաղթ բարձր.։ Խոսր.։ Նար.։)

ԲՈՒՐՈՒԱՌ գրի եւ ԲՈՒՐՈՒՎԱՌ, ԲՈՒՐՎԱՌ. լծ. յն. πυρεῖον (կրակարան, վառարան) igniarium, θυμιατήριον thuribulum, acerra, φύαλη, φιάλη phyala Բուրանոց խնկոց՝ ո՛ր եւ է ձեւով, մանաւանդ առկախեալն, որով լինի խնկարկութիւն ի տաճարին Աստուծոյ.


Բչեմ, եցի

vn.

cf. Բնչեմ.

· Calfa

NBHL (1)

Երինջքն առ գութ որթուցն խանդաղատեալ բչիցեն գոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)


Բչիւն

cf. Բնչումն;
cf. Բառաչ.

· Calfa

NBHL (2)

Բչիւն երնջոց, եւ որթուցն իւրեանց. (Եփր. թագ.։)

Գազանացն եւ էրէոցն զգոչումն եւ զբչումն արտաբերելով. (Սհկ. կթ. արմաւ.։)


Բջջանք

s.

buzzing, hum.

· Calfa

NBHL (2)

Բզզանք մեղուաց ի կազմել անդ զմեղր ի բջիջսն.

Գան ի մեղուանոցն, բջջանօքն յօրինեն զխորիսխն. (Գր. սարկ. լուս.։)


Բռածեփ

adj.

plastered.

· Calfa

NBHL (1)

Տունն գերեզման էր բռածեփ, եւ հոգին անդնդալից աղջամղջով լի. (Ոսկ. ղկ.։)


Բռեմ, եցի

va.

to plaster;
to whitewash;
to roughcast.

· Calfa

NBHL (3)

Կանգնեսցես անդ քարինս մեծամեծս, եւ բռեսցես զնոսա բռով։ Բռեսջիք զնոսա բռով. (Օր. ՟Ի՟Է. 2. 4։)

Ի բռեալս անիրաւութեամբ։ Գրէին ի վերայ բռելոյ որմոյ։ Որմ բռեալ (իբր կեղծաւոր)։ Նման էք գերեզմանաց բռելոց. (Առակ. ՟Ի՟Ա. 9։ Դան. ՟Է. 5։ Գծ. ՟Ի՟Բ. 3։ Մտթ. ՟Ի՟Գ. 27։)

κονιάω dealbo Բռով ծեփել. կրով կամ գաճիւ սպիտակացուցանել.


Բռնաբար

adv.

violently, forcibly, tyrannically

· Calfa

NBHL (4)

Ոչ բռնաբար ինչ ձգեցի ի վարչացն. (Ոսկ. ես.։)

Բռնաբար ննջեսցէ ընդ նմա. (Օր. ՟Ի՟Բ. 25. 26։)

Եւ Առ հարկի. ակամայ. բռնադատեալ. յոչ կամաց.

βιαίως, βίᾳ, μετὰ βίας volenter, vi, per vim Բռնի. բռնութեամբ. բուռն առնելով. հարստահարելով զազատութիւն. զօռով, ճորովցնելով.


Բռնաբարեմ, եցի

va.

to violate, to force.

· Calfa

NBHL (1)

Բռնաբարեալ վաճառեսցէ զնոսա։ Ամենեքեան՝ որ գերեցին զնոսա, բռնաբարեցին զնոսա, եւ ոչ կամէին արձակել զնոսա. (Օր. ՟Ի՟Դ. 7։ Երեմ. ՟Ծ. 33։)


Բռնադատ, աց

adj.

violent, coercive, troubled, constrained, forced.

· Calfa

NBHL (4)

Մարտ ընդ բռնադատին բուղայի դնել։ Զանգիտեալ ի մախացօղ խորամանկութենէ բռնադատին։ Մատնեսցին ի ձեռս հեթանոսական բռնադատացն. (Յհ. կթ.։)

Իցէ ոք բռնաւոր եւ անիրաւ բռնադատ. յն. բո՛ւռն բռնակալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։)

Զի մի՛ բռնադատ երեւեսցի յաղթութիւնն. (Բուզ. ՟Դ. 8։)

Ընդ ժամանակս յուլանոսի բռնադատ արքայի. (Վրք. հց. ձ։)


Բռնադատեմ, եցի

va.

to violate, to force, to oblige, to necessitate, to compel, to convince, to subject, to constrain, to exact, to persecute.

· Calfa

NBHL (10)

Բռնադատեաց զնա, եւ էառ։ Բռնադատեաց զնա աներ իւր եւ նստաւ։ Թո՛ղ բռնադատեսցուք զքեզ։ Բռնադատեաց տարաւ զմեզ։ Գինի՝ որ բռնադատէ զայս ամենայն գործել։ Արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա.եւ այլն։

Ոչ կամաւ, այլ բնութեամբ բռնադատեցաւ (ասեն՝ ի չարն). (Եզնիկ.։)

Բռնադատեալ ուսումն ոչ բնաւորեցաւ յարամնալ. (Բրս. մախ.։)

Եթէ հարկ ինչ բռնադատեսցէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մի՛ բռնադատէք մխիթարել զիս։ Զյանձնառութիւն բռնադատէք օրինաց. (Փարպ.։)

Բռնադատեցին զիս ոչ ումեք ասել զայն. այսինքն բուռն արարի անձին. ռմկ. բռնել, զսպել. (Վրք. հց. ՟Է։)

Թէպէտ եւ բռնադատեցաւ, չկարացապրեցուցանել զմիտս. (Կիւրղ. ծն.։)

Բռնադատիցէ զայն բան յայլ միտս (խեղաթիւրելով). (Կիւրղ. ծն.։)

Բռնադատիցէ զայն բան յայլ միտս (խեղաթիւրելով). (Կիւրղ. ծն.։)

βιάζω, βιάζομαι, ἁναγκάζω vi compello, vim facio, cogo, insisto Բուռն առնելով թախանձել. ստիպել. հարկեցուցանել. ճորովցնել.


Բռնադատութիւն, ութեան

s.

violence, force, constraint, assault, persecution, extortion;
violation, rape.

· Calfa

NBHL (2)

Ոչ ուրուք բռնադատութեամբ, բայց իւրովք իշխան կամօք կրեաց. (Ագաթ.։)

Ոչ բռնադատութեամբ ինչ եթոց յիւրմէ զկենդանութիւնն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Բռնազբօսեմ, եցի

va.

cf. Բռնադատեմ.

· Calfa

NBHL (6)

Բռնազբօսեաց զնոսա՝ ցուցանել նմա զգանձն աստուածային. (Խոր. առ արծր.։)

Ծառայիցե՞ս գրոց, եթէ բռնազբօսեսցես զգիրս. (Սեբեր. ՟Է։)

Որ բռնազբօսեացն տիրել, ոչ զօրեաց ունել, իբրեւ ստոյգն (բուն տէրն) կոչեաց. (Իգն.։)

Բռնազբօսեսցի ոք ամուր զօրութեամբ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Պահեցին զաւանդն բռնազբօսելով ի նոստ համակ զվայելչականն՝ որ պահիւր. (Համամ առակ.։)

Զխօսեալ աղջկունս եւ յայլոց յափշտակեալս՝ պարտ է առաջին խօսելոցն ի բաց տալ, թէպէտ եւ բռնազբօսեցան. (Կանոն.։)


Բռնազբօսիկ

adj.

forced, constrained, affected.

· Calfa

NBHL (1)

Ակամայ, եւ ի բռնութենէ բռնազբօսիկ ինչ իրաց. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Բռնազբօսութիւն, ութեան

s.

cf. Բռնադատութիւն.

· Calfa

NBHL (3)

Յաղագս ամբարտաւանութեան եւ բռնասբօսութեան զօրավարաց. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Չէ բռնազբօսութիւն ինչ բանից. (Սեբեր. ՟Գ։)

Իմաստունն յանդիմանէ եւ զամենայն բռնազբօսութիւն, եւ յարգէ զպահօղս իրաւանց եւ արդարութեան. (Տօնակ.։)


Բռնալիր

adv.

with unsparing hand, by handfuls, liberally.

· Calfa

NBHL (2)

Լի բռամբ. եւ Որ ինչ լնու զբուռն. լեցուն ձեռքով. եւ ձեռք լեցնօղ.

Բռնալիր քարանցն ձգմամբ. (Նար. ՟Ժ՟Դ։)


Բռնակալ, աց

adj. s. tyrant, despot, usurper;
բռնակալ լինիմ, cf. Բռնակալեմ.

· Calfa

NBHL (4)

Բռնակալ խստապարանոց, եւ յԱստուծոյ ատելի։ Զսերուիղիոս սպան զեւկիոս բռնակալ։ Վախճանեցան բռնակալքն աթենացւոց։ (Եւս. քր.։)

Ի բաց կացեալ յիսմայէլեան բռնակալացն. (Յհ. կթ.։)

Բռնակալեաց ի վերայ արեւելից։ Բռնակալեաց միահեծան զամենայն աշխարհն. (Ճ. ՟Ա.։)

ԲՌՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ. չ.ն. ԲՌՆԱԿԱԼԵՄ, եցի. τυραννεύω, δυναστεύω tyrannidem exerceo, impero, regno Բռնանալ. իշխել. տիրել. տիրաբար կամ բռնութեամբ առնուլ, ունել. նուաճել՝ որպէս հզօր, կամ որպէս բռնաւոր հարստահարօղ.


Բռնակալեմ, եցի

va.

to tyrannize.

· Calfa

NBHL (1)

Բռնակալեաց ի վերայ արեւելից։ Բռնակալեաց միահեծան զամենայն աշխարհն. (Ճ. ՟Ա.։)


Բռնակալու

cf. Բռնակալ.

· Calfa

NBHL (2)

Յերեսաց նորա խորտակին ազգք՝ բռնակալուք՝ թագաւորք. որպէս փարաւոն եւ այլք, եւ սատանայ եւ դեւք։ Զոր եւ ի սատանայ, եւ ի բռնակալուս պա՛րտ է իմանալ. (Արշ.։)

Եղեն բռնակալուք եւ զօրաւորք։ Որ զերեւելի քաղաքս ունէին, պետացեալ՝ բռնակալուք եղեն. (Ասող. ՟Ա. 5։ ՟Բ. 5։)