Definitions containing the research սովորական : 176 results

Բազում, զմի, զմաց

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-

գորդներն են՝ սանս. [other alphabet] bahu-«շատ, բա-զում», ba'hiyas-«շատ խոշոր», ba'histhā «շատ ամուր, հասա», W bahulá-«խիտ, հոծ, ընդարձակ, բազում, մեծ, լայն», զնդ. bazah-«ընդարձակութիւն», bašnu-(<*baz-nu-) «բարձրութիւն, խորութիւն», բելուճ. bāz «շատ», baz «թանձր, խիտ», գնչ. buhu, but «շատ, բազմաթիւ», յն. παχύς «հաստ, խոշոր, թանձր, հարուստ, ճոխ», πάχος «զի-րութիւն», παχυλός «կոպտաբար», լիթ. bāz-mas «բազմութիւն, ամբոխ», լեթթ. bāst «լցնել, թխել, խծկել», bijs «թանձր, խո-շոր», bisums «թանձրութիւն», bêschna «հաստութիւն, թանձրութիւն», հհիւս. bingr «դէզ, կոյտ» ևն (Boisacq 753, Pokorny 2, 151)։ Շատ պարզ չէ, թէ հայերէնը սրանց հետ ի՛նչ յարաբերութիւն ունի. բնիկ լինե-լու համար՝ հնխ. bhng'hu-ձևի դէմ ըստ սովորականին սպասւում էր հլ. *բանձում (դնելով -մ մասնիկ). բայց նձ-ի տեղ զ ևս պիտի կարենայինք գտնել (հմմտ. բազուկ բառի տակ ասուածները)։ Ըստ Pedersen KZ 38, 226 բառի հին ուղ. ձևն էր *բան-ձում, որ հոլովման մէջ դարձաւ բազմի, բազմաւ, բազմաց (նձ վերածուելով բաղա-ձայնի մօտ զ) և այստեղից էլ անցաւ ուղ-ղականին։-Ըստ Meillet REA 3, 5 բազում փոխառութիւն է իրանեանից։ Թէև այսպիսի մի ձև անծանօթ է իրանեանում, բայց կա-րելի է ենթադրել պարթևական *bazuma-որ աճած է -ma մասնիկով։ Նման մաս-նիկներով աճած ձևեր ներկայացնում ևն սանս. bahu-, bahulá-և յն. παχύς, παχυλός։ -Հիւբշ. 426։


Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἀλεϰατη, աւելի սովորական ձևով ἡλαϰάτή «իլ», որի ծագումը ոմանք դնում են հնդևրոպական նախալեզուից (հմմա-լիթ. lenktis «վիլակ»), ուրիշներ համա-րում են փոքր-ասիական մեռած մի լեզուից փոխառութիւն (տե՛ս Boisacq, էջ 318)։-Հիւբշ. 340։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։


Ակութ

s.

hearth, fire side.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։


Ա՜հ

int.

oh! ha!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։


Ահ, ի, իւ, ահք, ից, իւք

s. adv.

fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։


Զանկապան, աց

s.

stocking, hose.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «սռնապան, ծնկները ծածկող կամ պատող մեծ գուլպայ կամ զրահ» Դան. գ. 21. Կղնկտ. Արծր., որից զանգապանակ՝ նոյն նշ. Սեբ. հրտր. Պատկ. էջ 63 (նորագիւտ բառ)։ Նոր գրականի մէջ աւելի սովորական է զանկա-պան, թէև բառիս ուղիղ ձևն է զանգապան։

= Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,


Գաւաթ

cf. Բաժակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժակ». Բրս. սղ. ա. ուրիշ վը-կայութիւն չկայ։-Այժմ սովորական է արև-մտեան գրականում, մինչդեռ արևելեան գրա-կան լեզուն ունի բաժակ։


Գաւառ, աց

s.

province, region, country;
sky, climate;
native land.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. gaväri «տեռ վայր» ըստ Kαρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 168։-Բայց այս բառը սովորական ձև չէ, այլ գրեթէ իբրև յատուկ անուն է գործածւում, ինչպէս Մուշի կամ Նոր-Բայազետի Գավառը.


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ ? «գլխարկ» Սեբ. հրտրկ. Պատկ. էջ 65. Պտմ. աղէքս. Յայսմ. Շնորհ. ընդհ. Լմբ. պտրգ., «ծաղիկների ընդունարա-նը, որի մէջ ծլում է ծաղիկը» Վստկ.։ Հին մատենառոութեան մէջ աւելի սովորական է գտակ ձևը, որից գտակկարոց «գլխարկա-վաճառների շուկայ» Արձ. 1348 թ. (Վիմ. տար. 169). կայ և քդակ Հ. Կիլիկ., իսկ արդի գրական լեզուի մէջ ընդունուած է գդակ, ո-րից գդակավաճառ, գդակակար նոր բառերը։


Գահաւոր, աց

adj. s. that keeps a seat;
page of the hack stairs;
throne.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ կամ դեսպակ». մէկ ան-գամ ունի Ագաթ. (ըստ ՆՀԲ). «բազմեցաք ի միում գերահրաշ գահաւորի»։ Սովորական ձևն է գահաւորակ, ի-ա հլ. «արքունի կամ իշխանական գահ, հովանաւոր մահճակալ, դեսպակ, պատգարակ» Երգ. գ. 9. Ագաթ. ե-ղիշ. Նար. էջ 206. Մագ. թղ. 9, 220. նաև «կասկարայ» (վկայութեան խորանի ևահե-րից մին) Ել. իէ. 4, 5։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անստոյգ ձևով) «զրահ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գործա-ծուած է Յայտնութեան նորագիւտ թարգ-մանութեան մէջ. այսպես՝ «Եւ գուք? նոռա իբրև զգումս երկաթիս» (ձեռ. գունք... զգու-նըս) թ. 9, «Ունելով զգումս հրեղէնս» թ. 17։ Սովորական թարգմանութեան մէջ ունինք զրահ. «Ունէին զրահս՝ իբրև զզրահս երկա-թիս. Որք ունէին զրահս հրեղէնս»։


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αίϑհր, սեռ. αίϑὲρος «օդի վերին խաւը, օդ, երկինք, երկնակամար». ծառում է αίϑω «այրել, վառել» բայից (Boisacq, 23), կաղապարուելով 'αή, «օդ, այեր» բա-ոի վրայից (ըստ Meillet, BSZ, ж 79, էջ 10). և թէև շատ սովորական է փիլիսոփայական ւեզուի մէջ, բայց չէ մտած խօսակցական լե-զուի մէջ՝ իբրև արուեստական բառ։ Նոր Հտակարանը, որ ունի յաճախ ἀ7ρ, չգիտէ բնաւ αἰϑήρ։ Յունարէնից փոխառեալ են նաև


Եպարքոս, աց

s.

prefect;
viceroy, vizier.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «փոխարքայ, կուսակալ». առաջին ձևը ունի միայն Վրք. հց. իսկ երկրորդը աւելի սովորական է. Վրք. հց. Ոսկ յհ. ա. 37. գործածւում է նաև ար-դի գրականի մէջ՝ նշանակելու համար Տաճ. ևաց կամ Պարսից Սադրազամը։ Որից ե-պարքոսական Յայսմ., եպարքոսութիւն Լմբ. պտրգ. Վրք. հց. Յայսմ.-տե՛ս նաև հիւ-պարքոս։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. lé́nətēr ձևին. սրա ժառանգներն են սանս. yátar-յն. հոմեր. ἔνάτηρ, յգ. ἔνατερες, չափի հա-մար գրուածεἰνατέρες, փոքր ասիական ἔνατρι, փռիւգ. (հյց.) ιανατερά, լտ. janitrīcēs, հսլ. ǰetry, սերբ. jètrva, հլեհ. jatry. ռուս ятровъ, ուկր. jatrivka, բուլգար. etúrva. յիթ. jénte, inte, gentē, ženté լեթթ. jentere, étere, ētala «եղբօր կին» (Walde 373, Ber-neker 456, Trautmann 107. Boisaca 250 Frnout-Meillet 447, Pokorny 1, 207)։ Այս բոլորից հետևցնում են հնխ. iénəter. հայե-ոէնը հանւում է *ené́teri-ձևից, որ տալիս է *ինե՛յեր>*նե՛յեր>*նեյր>նէր, որ և հայե-իէնի հնագոյն ձևն է, յետոյ վերածուած ներ (ր-ի մօտ դնելով սովորական ե ձայնաւորը և ո՛չ է)։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային կովկասեան մի լեզուից. հմմտ. լազ. ჩեური չխուրի, მհեური մչխուրի, մինգ. მხურօշխուրի, վրաց. ცხოვარი ցխովարի, ცხუარი ցխուարի, աշխ. վրաց, მլხვარი մցխվարի, ինգիլ. ցխօր «ոչխար» Կարելի չէ ասել թէ այս ձևերը փոխառեալ են հայերէնից, որովհետև, մինչդեռ ոչխար հայերէնում չունի ստուգաբանութիւն, կով-կասեան բառը ծագում է ցխով «կեալ, ապ-րիլ» արմատից և բուն նշանակում է «կեն-դանի, ապրող». հմմտ. վրաց. ცხოველი զխո-վելի «շնչաւոր, անասուն», ცხოვრება զխով-րերա «կեանք, կենսագրութիւն, պատմու-թիւն», საცხოვარი սացխովարի, საცხოვრებ, ელი սացխովրեբելի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն, բնակարան», საცხურე սացխուրե «ոչխարային, փարախ», სამაცხო-ვარებო սամացխովարեբո «փրկարար». მეլხ-ვარე մեցխվարե «ոչխարների հովիւ»։ Հայե-րէն բառի չ ձայնին համապատասխան է գա-լիս լազ. չ, որ վրաց. ց-ի սովորական ձևն է. հմմտ. վրաց. ცა ցա=լազ. ჩა չա «եր-կինք», վրաց. լხრა ցխրա=լազ. հხორო չխօ՜րօ «ինը», վրաց. ცრემლი ցրեմլի=լազ. ჩერაძულე չերամուլե «արցունք»։-Աճ.


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

334 սումեր. uր «որ, մարդ» և հյ. որ։ Karst, Յուշարձան 403 սումեր. eri «մարդ», 408 սումեր. ur «մաոռ»։ Պա-տահական պիտի լինի վրաց. ერი երի, ჭერი հերի «ժողովուրդ», որ դնում է Ա-ճառ. Արրտ. 1910, 181 և որ չի ընռու-նում Ա. Շահնազարեան, Արրտ. 1910, 572։ (Վերջինս ասում է թէ որեար գոր-ծածւում է միայն ազնուականների հա-մառ. ճիշտ չէ այս. հմմտ. Ծն. լդ. 21, 22, Սարգ. բ. յհ. Անկ. գիրք առաք. 306, բոլորն էլ սովորական մարդոց համար գործածուած. առաջին երկուսի դէմ էլ յն. ἀνϑρωποι, հմմտ. մանաւանը ծառա-յորեար բառը, որ ցոյց է տալիս թէ ծա-ռաների համար էլ կարելի է որեար ա-սել)։ Grammont MSL 20, 224 ցեղա-կից է դնում որ յարաբերականին։ Ղա-փանցեան, Նոր ուղի 1929 յնվ. էջ 339 որ «իշխան, տէր»։


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեխակ ծաղիկը, լտ. dian-thus fimbriatus M. B.» (ըստ Տիրացուեան, Contributo § 130) Բժշ. (ըստ ՆՀԲ գործած-ուած է Բժշկարանում, իսկ ըստ ՀԲուս. § 2253 «ի գիրս յիշուած չէ»). սովորական բառ է արդի գրական լեզուի մէջ։


Շայեկան

cf. Շահեկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ու հլ.) «շարուածք, կարգ» Սիր. զ. 31. Ոսկ. մ. ա. 5, 15, եբր. թ. «շարակարգութիւն խօսքի» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 28. «խումբ, բազմութիւն (շների և ճանճերի համար ասուած)» Նար. Սարգ. որից լարել Ագաթ. շարումն Սհկ. կթ. արմաւ. շարուրել «իրար վրայ կամ կողք կողքի կարգ կարգ դիզել» ԱԲ. մարգարտաշար Վրք. հց. Գնձ. Շար. միաշար Ոսկ. ես. նախաշար Յայսմ. Գր. սք. շաղաշարել Յհ. կթ. Նոնն. զուգա--շարել Երզն. քեր. ղամբարաշար Խոր. վրդ. մտաշար Նար. կուս. յունաբան հեղինակների մօտ, դարձել է սովորական նախամասնիկ իբր։ համապատասխան յն. συν-և լտ. con-մասնիկներին. օր. շարագրել =συγγράφω, շա-րադասել =συντάσσω, շարադրել =συντιϑημι, շարունակել= συνεχω, շարաձայն= συμφωνία ևն. կասկածելի է շարայարել = συνάπτω Ոսկ. եփես. նոր բառեր են շարունակելի, շարահիւ-սութիւն ևն։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Ու

conj.

and.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հճ. Սչ. հասնել, Ալշ. Ախց. Ասլ. Խրբ. Կր. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հաս-նիլ, Երև. Ննխ. հասնէլ, Զթ. հասնըլ, Սվեդ. հmսնիլ, Գոր. հոնէլ, Ղրբ. նի՛ հսնէլ (նի մասնիկով), Ագլ. հըսսա՛նիլ, Ջղ. խասանել, խասնել, Սլմ. Վն. խասնել, Մրղ. խասնէլ, Մկ. Ոզմ. խասնիլ. այս բոլորը ունին սովո-րական և ընդհանուր «հասնիլ» նշանակու-թիւնը. իսկ Սչ. հասընալ «հասունանալ», Հմշ. հասնուշ «պտուղի հասնել» (իսկ մարռռ ևն սովորական իմաստով՝ ժմնուշ).-2. Շմ. Տփ. հասկանալ, Գոր. Ղրբ. հսկա՛նալ, Ախս Կր. Մշ. հասկընալ, Ննխ. հասկընալ, հասքը-նալ. Ասլ. Պլ. Ռ. Սեբ. հասգընալ, Հճ. հաս-կmնօլ, Ագլ. հսկա՛նիլ, Սչ. հասգ'ընալ, Տիգ. հmսքնmլ, Զթ. հասգունօլ, հասգունոլ, Ջղ. խասկանալ, Մկ. խmսկmնալ, Մրղ. Սլմ. Վն. խասկնալ, Ոզմ. խօսկանալ. (Ղրբ. նշանա-կում է նաև «լսել». ինչ. Դրա անունը շատ ենք հասկացել, բայց իրան չենք տեսել. ի-մաստի զարգացման համար հմմտ. իմանալ «հասկանալ. 2. Պլ. լսել»)։-Նոր բառեր են հասուկ, անհասուկ, ծիրանհասուկ, հասուի-րանք, հաս «ամուսնութիւնը թոյլատրելի», չհաս «ամուսնութիւնն անթոյլատրելի»։


Մաթեմատիկոս, աց

s.

mathematician.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուսումնական, ուսող» Եւս. քր. բ. արդի գրականում սովորական են մաթեմատիկա «ուսողութիւն, ւափագի-տական գիտութիւնները», մաթեմատիկոս «ուսողագէտ, չափագէտ», մաթեմատիկական «ուսղղական» ևն։


Մակ

cf. Մակա.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Հռոգ, ի, իւ

s.

salary;
bursary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ռոճիկ, թոշակ» Սեբ. 89, 138, Անան. գիտ. 21. Յհ. կթ. 357. Ասող. 124. Լաստ. ժը. (տպ. 1844, էջ 80), Ղևոնդ ժ. էջ 33, ժե. էջ 99. Օրբել. հրտր. Էմ. էջ 322. գրուած նաև հռոք Տաթև ձմ. կդ. խռոկ Գիրք թղ. 518. Արծր. հրտր. Պատկ. էջ 90. լետ-նադարեան հայերէնի մէջ աւելի սովորական և ժողովրդին աւելի հասկանալի բառ էր քան թոշակ. այնպէս որ Մխ. Գօշի Դատաս-տանագրքում, հրտր. Բաստ. էջ 82, թոշակ բառի դէմ, իբրև բացատրութիւն, լուսանցքի վրայ գրուած է հռոգ։ Որից հռոգակեր Վրդն. դան. ե. էջ 256, հռոգել Ուռհ. էջ 21, հռոգ-վոր «ռոճիկով աշխատող անձ» Սմբ. դատ. էջ 28, 192։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Յունուար, ի

cf. Յունվար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Արդի ժողովրդական լեզւում շատ սովորական դարձաւ խուժան ձևը։ Բառիս առաջին իմաստն էր «թալանչի ամբոխ՝ որ դնում էր ջարդարար խմբերի յետևից». յե-տոյ դարձաւ ընդհանրապէս «փողոցային մարդ կամ երախայ», և այժմ գործածական է իբրև նախատական ածական։ Մի քանի աարի առաջ՝ դրամական անկայունութեան մի-ջոցին, այսպէս էին կոչւում նաև մանրարժէք թղթադրամները։ Ոսկու կուրսի վերահաստա-տումով այս վերջին իմաստը վերացաւ։


Թեւ, ոց

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հաւերի ձագ հանելը». գործածուած է սեռ. թխոյ «թուխսի» ձևով՝ մէկ անգաս Բար. էջ 159. աւելի սովորական են ի ձուս և ի թուխս նստել (յգ. հյց. թուխս) Վեցօր. 172. թխել «թուխս նստել» Վեցօր. էջ 35. 169 Զքր. կթ. Ոսկիփ. «հասունանալ, զարգանալ, զարգացնել» Իրեն. հերձ. 138, 224 (նորա-գիւտ ձև, որ երևան է հանում Վարռանեան ՀԱ 1910, 302)։

«հաց եփելու գործողութիւնը». ար-մատ առանձին անգործածական. պահուած է գւռ. եփ-թուխ «կերակուր եփելու և հաց թր-խելու գործողութիւնը» և հացթուխ «հաց ե-փող» բառերի մէջ. այս արմատից ունինք թխել «հաց եփել», որի հնագոյն վկայու-թիւններն են՝ «Յորեանն հրով եփիլ և թխիլ» Առաք. լծ. սահմ. 375. «Տաք հաց թխեալ» Վրք. հց. Բ. 8. սովորական է արդի գա։ա-ռականների մէջ։


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'jpti ձևից՝ p-ի անկումով և t-ի սովորական թաւացումով յառաջացած. հնխ. g2jpti-


Պատրուճակ, աց

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *patročak ձևից, որ է իբր հպրս. *patirauča-. կազմուած է pati-նախդիրով гauča-«օր» բառից, որի միւս ժառանգորդ-ներն են պհլ.'rōčīk>հյ. ռոճիկ=պրս. ❇ гozī։ Բառիս միջին պրս. ձևը պիտի լինէր patrōza, որից փոխառեալ է թալմուդ. [hebrew word] patrōzā «նիհար գառ»։ Սրանց հետ նո՞յն է նաև պրս. [arabic word] bādrōza կամ [arabic word] badroz «օրական կարգեալ ռո-ճիկ. 2. հանդերձ հին որ յիւրաքանչիւր աւուր ագանի. 3. սովորական կերակուր, որ յիւրա-քանչիւր աւուր կերեալ լինի»։-Հիւբշ. 514։


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ո հլ.) «կապոյտ գոյնը» Ծն. լ. 35=40. Ագաթ. որից կապու-տագոյն Ագաթ. աւելի սովորական է կա-պուտակ «կապոյտ» ՍԳր. «ասր ներկեալ կապուտակաւ և ակն պատուական, յակինթ» ՍԳր. Վեցօր. որից կապուտակագոյն Ագաթ. կապուտակագործ Ոսկ. ես. կապուտակիլ Ել. իե. 5, լե. 7, 22. կապուտակեայ ՍԳր. ևն. Նոր գրականում արմատ ընդունելով կա-պուտ ձևը, շինուած են կապտագոյն, կապ-տականաչ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ ևն։ Հներից էլ ունինք առանց սղման կապոյտերանգ Տաղ։


Պաղատ

cf. Պաղատանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


*Պայտ, ից

s.

iron, horse-shoe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։