Definitions containing the research պ : 10000 results

Կռէժ

cf. Կռէզ.

· Calfa

NBHL (2)

Ծաղիկ պարտեզից, կըռէժդ ի խնկից. (Գանձ.։)

ԿՌԷԶ ԿՌԷԺ. κόμμι gummi, -is, -a;
gummi arabica. (լծ. եւ շրէժ. թ. չիրիշ) Խիժ, հոյզ ծառոյ՝ որ մածնու եւ մածուծանէ. ... (ասի եւ Զամխ արապի. տաճկի կռէզ։ Իսկ Կուոյ կռէզ. սագահում, իբր հում սագըզ։) (Բժշկարան.։ Գաղիան.։ Հին բռ.։)


Կռինչն

s.

the least noise, the least thing;
a mere nothing.

· Calfa

NBHL (1)

Արմատ Կռնչելոյ, որպէս Ճռինչ, ճիկ, թեթեւ ձայն բնական իրաց եւ անբանից. եւս եւ Բան ինչ, դոյզն ինչ. իր դուզնաքեայ. բան մը. (որպէս թէ գրեալ էր կռի ինչ. լծ. յն. ղռի)


Կռիչք

s.

crakeing, creaking, cry or noise;
— հաւուց, cackling;
— թռչնոց, chattering;
— խորդոց, crunk, crunkle of the crane.

· Calfa

NBHL (1)

Հաւ ընտանի յըմբռնել ստացողին իւրոյ յոյժ աղաղակէր. եւ ոմանք մեղադիր լինէին, եթէ զմէ՞ վայրապար կռիչս ամբառնաս. (Մխ. առակ.։)


Կռոնոս

cf. Երեւակ.

· Calfa

NBHL (2)

Իսկ զորս վասն կռոնոսի եւ արամազդայ պատմութիւնք իցեն, ամաչեմ ասել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

ԿՌՈՆՈՍ կամ ԿՐՈՎՆ. Բառ յն. գռօնոս. Κρόνος Saturnus. (լծ. χρόνος tempus. ժամանակ, տարի) գրի եւ ԿՐՕՆՈՍ. Բարձրագոյնն յեօթն մոլորակաց, որ ի մեզ Երեւակ ասի. միանգամայն եւ անուն չաստուծոյ, որ համարեալ է հայր դիոսի, այսիննքն արամազդայ հօր չաստուածոց, եւ որդի ուռանոսի՝ այսինքն երկնից. նկարի որպէս ծեր որկորեայ՝ կերօղ ծննդոց իւրոց, վասն զի ժամանակն ծախէ զամենայն. (վասն որոյ կոչի ի լտ. սադու՛ռնուս, որպէս շատացեալ, յագեալ) զուհէլ, զօհալ, քէյվան.


Կռուակից

adj. s. antagonistic;
champion;
ally.

· Calfa

NBHL (3)

Յաղթէ յաղթութիւն. ո՛չ որ բառնայ ի միջոյ զկռուակիցն, այլ որ զանձն ապրեցուցանէ. (Եւագր. ՟Լ՟Դ։)

Որպէս առ աբրահամաւն եկեր, եւ ընդ յակոբայ կռուակից եղեւ. այսինքն գօտեմարտեցաւ. (Յհ. իմ. երեւ.։)

Մեմնոն եւ ամազոնք պռիամայ կռուակից եղեն. (Եւս. քր. ՟Բ։)


Կռուակցութիւն, ութեան

s.

alliance

· Calfa

NBHL (1)

Պատերազմի ընկերացն կռուակցութիւնն. (Բրս. պհ.։)


Կռուան, աց

s.

hold;
— գտանել, ունել, to get a hold on.

· Calfa

NBHL (2)

ԿՌՈՒԱՆ ԳՏԱՆԵԼ՝ է որպէս Գամագիւտ լինել. բռնելու տեղ՝ իլիշիկ կամ խուլբ գտնել.

Զխիղճ մտացն սրբիցեմք, եւ գտանիցին ի մեզ կռուանք, եւ մի՛ կարծիք չարեաց. (Ոսկ. մ. 4. 87. (որպէս ըմբիշ սերկ եւ օծեալ իւղով է անըմբռնելի ի կռուի։))


Կռուանոց, աց

s.

wrestling-place, palcestra, arena, lists, tilt-yard;
battle-field.

· Calfa

NBHL (2)

Ի բարւոք կռուանոցն մտանիցէ օծեալ իւղով հոգւոյն պարգեւաց։ Հրահանգք եւ կռուանոց առաքինութեան լինիցի տունն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)

παλαίστρα palaestra, luctae locus որ եւ ԿՌՈՒԱՐԱՆ. Տեղի կռուելոյ. ասպարեզ ըմբշամարտութեան. մրցարան.


Կռուատեղ

cf. Կռուանոց.

· Calfa

NBHL (1)

Մնացաք մեք ի կռուատեղն. (Փարպ.։)


Կռուարան, աց

cf. Կռուանոց.

· Calfa

NBHL (2)

Կռուատեղ. եւ Կռուանոց. ասպարեզ. մրցարան.

Ձայն տային ի պատերազմ պատրաստել, յառաջ մատչել ի կռուարանն, եւ ի տեղի հանդիսին. (Ասող. ՟Գ. 41։)


Կռուասէր

adj. s.

quarrelsome, quarrel-lous, shrewish;
wrangler, brawler;
disputer, caviller, sophist.

· Calfa

NBHL (1)

φιλόμαχος amans pugnam, bellicosus. Սիրօղ զկռիւ. եւ Պատերազմասէր, որպէս քաջ պատերազմօղ.


Կռուարար, աց

adj. s. contentious, litigious, quarrelsome, fractious, wrangling, mischief-making, meddlesome.

· Calfa

NBHL (2)

Աթենացիք ձեռներէց ի կռիւ լինելոյ դադարեցին ի պատժել կռուարարացն. (Եւս. քր. ՟Բ։)

στασιάζων seditiosus, contendens. Որ առնէ կամ յուզէ զկռիւ. խռովարար. ապստամբ.


Կռուարարութիւն, ութեան

s.

cavil, chicanery, contention, dispute.

· Calfa

NBHL (1)

Զկռոնոս (պատուեցին) վասն յոխորտաբար առ կռուարարութիւնսն յարձակելոյ, զարէս վասն արին գոլոյ. (Յհ. իմ. պաւլ.։ (որ են յարմարական ստորագրութիւնք յունական անուանաց ի հայումս։))


Կռուեցուցանեմ, ուցի

va.

to set by the ears, to incite to strife, to urge to war.

· Calfa

NBHL (1)

Որպէս զի մի՛ կռուեսցուսցէ զնոսա ընդ ասողին. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Կռուեմ, եցի

vn.

cf. Կռուիմ.

· Calfa

NBHL (1)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեանն ի միասին կռուեմք. (Փարպ.։)


Կռուիմ, եցայ

vn. fig.

to take offence, to wrangle, to strive, to contend, struggle or dispute with, to debate, to contest, to quarrel;
to skirmish, to grapple with each other, to clash together, to fight, to come to blows;
to take hold of, to cleave to, to cling, adhere or stick to, to hold fast by, to catch or grasp at, to get entangled in;
— ընդ միմեանս, to beat one another, to fight together;
to quarrel;
թօթափել զփոշին կռուեալ, to shake the dust off one's foot;
ի բեւեռ կռուեցաւ հանդերձ նորա, his coat is caught by a nail.

· Calfa

NBHL (5)

Գնալ ի յանապատ, եւ կռուիլ ընդ ախոյեանին. (Շ. մտթ.։)

Փոշին որ ի ճանապարհէն կռուեցաւ ի նոսա. (Եփր. համաբ.։)

Զաղտեղութիւն մեղաց, որ կռուեալ էր ի բնութիւնս մեր, եւ ի նմին միացեալ, ոչ զօրէն փոշւոյ, այլ կպրաձիւթոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

μάχομαι, πολεμέω pugno, contendo, certo, belligero, praelior եւ παλαίω , ἑμπαλαίω, προσπαλαίω luctor, eluctor, colluctor. Ի կռիւ մտանել. մաքառիլ. կարգել. վիճել. եւ Մարտնչել. պատերազմիլ. եւ Գօտեմարտիլ. կռուիլ, կռուըտիլ, ծեծկուիլ, զարնուիլ.

դիմազ. ԿՌՈՒԻ եցաւ. դիմազ. κολλάομαι, προσκολλάομαι agglutinor, adhaereo ἑρείδομαι firmor, fulcior, inniteo, figor. Կառչել. կուռ եւ սերտ կռուան գտանել. մածանիլ. շփիլ. շաղիլ. յարիլ. միանալ. հաստատիլ. պնդիլ. փակչիլ, կպչիլ.


Կռփահարեմ, եցի

va.

cf. Կռփեմ.

· Calfa

NBHL (3)

Զոր պիղատոս դատապարտեաց, եւ հրէայքն կռփահարեցին։ Նեղել եւ կռփահարել եւ ձաղել։ Անօրէնք նեղեցին զմեզ, եւ հակառակորդ կռփահարեցին յանխնայ. (ՃՃ.։)

Դատաւորեալքն կռփահարէին զայրիս եւ զորբս՝ ոչ խնդրելով զվրէժ իրաւանց նոցա։ Այպանելով երգիծանեն, կամ սաստիւ կռփահարեն. (Լմբ. մաղաք. եւ Լմբ. պտրգ.։)

κολαφίζω colaphizo. Կռփօք հարկանել. կռուփս հանել. կռփել. մուրցացի տանջել. խոշտանգել. եւ որպէս թէ Կառափնահարել. եւ հարստահարել. Գլխուն զարնել, չարչրկել.


Կռփամարտիկ

cf. Կռփամարտ.

· Calfa

NBHL (1)

Ի տեսարանի աշխարհիս ո՛չ զոդւոցն ուսուցեալ հրահանգս, կամ զոլոմպիականն, զկռփամարտիկ. (Սարկ. քհ.։)


Կռփանք, նաց

s. fig.

blow with a fist;
ill treatment, atrocious offence, wrong, injury.

· Calfa

NBHL (1)

Անձամբ անձինս կռփանս եւ դատապարտութիւն։ Զկռփանս անձին նախապատմեալ։ Ի կռփանս խղճմտութեան մատնիլ։ Եւ ոչ կռփանօք ստգտանացս զնա խոցոտիցեմ։ Կռփանս եւ ցաւք է խղճի մտացս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Կռփեմ, եցի

va. fig.

"cf. Կռուփս հանեմ;
" to vex, to plague, to use ill, to injure or affront contumeliously, to outrage;
— զաղքատս, to smite with the fist of wickedness;
to trample the poor under foot, to oppress.

· Calfa

NBHL (5)

Ծանր բեռամբ տուժից նեղէր եւ կռփէր զնոսա։ Ի պատերազմի անդ՝ որ ընդ հայսն էր, կռփեալ լինէր. (Եկւս. Պտմ. ՟Ը. 15։ ՟Թ. 8։)

Ապտակեալ, կռփեալ, ձաղեալ։ Ձեռաց կռփողացն. (Խոսր. պտրգ.։ Նար. ՟Լ՟Զ։)

Քարամբ զբարի պտուղն կռփէին. (Եփր. ի ստեփ.։)

Զչարս ի մարդկանէ իբրեւ կարկուտ ձայն պատգամաց նոցա կռփէր. (Լմբ. ովս.։)

κολαφίζω, κονδυλίζω, τύπτω πυγμαῖς colaphis caedo, pugnis caedo, vel percutio κολάζω punio եւ այլն. Կռփօք հարկանել. կռուփս հանել. կռփահարել. բռնցի կամ մուրցացի տանջել՝ մանաւանդ զկառափն. ապտակել. խոշտանգել. նեղել. հարկանել. կատել. կծանել. խայթել. նախատել. թշնամանել. հարստահարել. մուշտա զարնիլ, գլխուն զարնել, մշտել, չարչրկել, ծեծել. (լծ. թ. խըրփալաամագ ).


Կռփիչ

s.

who strikes with the fist;
who uses harshly.

· Calfa

NBHL (3)

Գթութիւնն կռփիչ հպարտութեան. (Յճխ. ՟Ժ։)

Կռփիչ հանապազորդեան՝ գլխոյ գագաթան հպարտացեալ չարագործին շերտս այս տաշեցեալ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Կռփիչ եւ շլացուցիչ տկար աչաց լինի պայծառութիւն արեգական. (Ճ. ՟Գ.։)


Կսկծալի

cf. Կսկծագին.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՞վ կարէ պատմել զկսկծալի կոծն եւ զկական. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Կսկծական

cf. Կսկծագին.

· Calfa

NBHL (1)

Կողկողէին անպատմելի կսկծական կականմամբ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. (մի ձ. կոծական։))


Կսկծելի, լւոյ

adj.

biting, cutting, satiric, poignant, tart;
witty, sarcastic, mordacious, keen, venomous, taunting, virulent, grievous, harrowing;
բանք —ք, keen words, bickering, teazing, taunt, rub, wipe.

· Calfa

NBHL (1)

Եւ այս եւս կսկծելի (է՝ տեսանել զայլս փրկեալ, եւ անձն դատապարտեալ). (Իգն.։)


Կսկծեցուցանեմ, ուցի

va. fig.

to smart, to make smart, to cause pain;
to peck at, to bite, to taunt, to scoff;
— զսիրտ, to break a persons heart, to grieve most deeply, to wound, to rend, to harrow;
— զոք բանիւք, to nettle, to sting, to pique one with taunting or satirical words.

· Calfa

NBHL (1)

Որպէս մանանիխ լեալ կսկծեցուսցէ. (Եփր. աւետար.։)


Կսկծիմ, եցայ

vn. fig.

to be in pain, in sorrow or affliction;
to grieve, to take to heart, to mourn for, to feel very sorry, to be too much vexed;
to repine at.

· Calfa

NBHL (3)

Շփեցէք լհարուածսդ, զի այնպիսին առաւել կսկծեսցի. (Ճ. ՟Ա.։)

Վասն առաջին ընդարձակութեանն իւրեանց եւ լիութեանն պատմեալ ծանուցանէր նոցա, զի առաւել եւս կսկծիցին. (Նչ. եզեկ.։)

Միշտ այնպէս ընդ այլոց բարիս կսկծէին. (Երզն. մտթ.։)


Կտակագիր, գրաց

s.

testator.

· Calfa

NBHL (2)

Կտակագիրք կամօք իւրեանց գրեն, եւ կամօք դարձեալ լուծանեն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

(Սուրբ կոյս) կտակագրին տապանակ, անճառ լուսոյն աշտանակ. (Գանձ.։)


Կտակագրեմ, եցի

vn.

to make one's will.

· Calfa


Կտակարան, աց

s.

Testament;
Հին՝ Նոր —, the Old, the New-.

· Calfa

NBHL (2)

Տապանակ կտակարանաց. (Ել. ՟Լ՟Ա. 7։ Երեմ. ՟Գ. 16.) որ եւ ասի Տապանակ կտակի կամ ուխտի։

διαθήκη testamentum (vetus, et novum). Ընդունարան կտակի կամ ուխտին աստուծոյ. եւ նոյն իսկ կտակն կամ ուխտի աստուածեղէն. օրէնք. գրաւոր պատգամք տեառն. աստուածագիծ տախտակք, եւ աստուածաշունչ մատեանք հին եւ նոր օրինաց.


Կտաւագործ, աց

s.

weaver, linen-manufacturer;
linen-draper.

· Calfa

NBHL (1)

Ոստայնանկ կտաւեղինաց. գործօղ զկտաւ (որպէս դնի ի յն)


Կտաւատ, ի

s.

lin-seed;
cf. Իւղ.

· Calfa

NBHL (2)

Իբր Կտաւահատ, այսինքն հատ կամ ունդ կտաւոյ, յորմէ ելանէ իւղ կտաւատի. լտ. lini semen. (ուստի պէզիր եաղը, lini oleum ).

Մարմնոյ մեծութեամբ բակլա եւ սիսեռն պարծէին առ հատ կտաւատի, եւ կնճըթան. (Մխ. առակ. ՟Խ։ Բժշկարան.։ Վստկ.։)


Կտաւեայ, էի, ից

adj.

of linen, linen.

· Calfa

NBHL (5)

Կտաւի զգեստ. (Լմբ. պտրգ.։)

կտաւեայ պատմուճանաւ. (Լմբ. պտրգ.։)

Խորան կտաւեայ ի ձեւ եկեղեցւոյ շրջեցուցանէին. (Վրդն. պտմ.։)

Կտաւեղէն պատմուճան, կամ կապարան (այսինքն պատանք). (Փիլ. քհ. ՟Ա։ Մամբր.։)

Կտաւի շապօք. (եւս. Պտմ. ՟Զ. 36։)


Կտաւեղէն, ղինի, նաց

cf. Կտաւեայ.

· Calfa

NBHL (5)

կտաւեայ պատմուճանաւ. (Լմբ. պտրգ.։)

Խորան կտաւեայ ի ձեւ եկեղեցւոյ շրջեցուցանէին. (Վրդն. պտմ.։)

Կտաւեղէն պատմուճան, կամ կապարան (այսինքն պատանք). (Փիլ. քհ. ՟Ա։ Մամբր.։)

Կտաւի շապօք. (եւս. Պտմ. ՟Զ. 36։)

Կտաւի զգեստ. (Լմբ. պտրգ.։)


Կտաւոտեակ

s.

piece of linen, rag, cloth;
swathing linen.

· Calfa

NBHL (1)

λέντιον linteum. Դոյզն կապերտ կամ փերթ կտաւի. աղքատին սփածանելի, զգեստ, խանձարուր, եւ այլն.


Կտեմ, եցի

va.

to tattoo;
to prick down;
to pinch;
գիր կտեալ, tattooing.

· Calfa

NBHL (2)

Բժշկեա՛ զտիպքն եւ զգիծքն, եւ զխարանս հարուածոց ... զկտեալ խածուածս բազմագունիս։ Զկտեալ զդիպուածս այս փայտի զարկման. (Նար. ՟Ձ՟Ե. ՟Ղ՟Բ։)

στίζω, στίγω, στίχω pungo, signo. Կէտ կէտ կամ կուտ կուտ առնել. սպի կամ բիծ տպաւորել. ցտել. ... Ուստի ԿՏԵԱԼ. στικτός punctatus, impressus.


Կտիկ

s.

small grain.

· Calfa

NBHL (1)

Որպէս եւ մրջեան ... ընդ երկու զհատն կտրելոյ զկտիկն յորջէ անտի, եւ ցամաքեցուցանելոյ. (Եզնիկ.։)


Կտիրք

s.

portion, dowry, dower.

· Calfa

NBHL (1)

προΐξ dos. Օժիտ, պռոյգ. ըռզակ. ճէհիղ.


Կտղանք, նաց

s.

fury, frenzy;
erotic madness;
tickling, titillation;
rutting.

· Calfa


Կտղիմ, եցայ

vn.

to become furious, to give up to a frantic transport;
to become mad with love, passionate, frenzied with desire or lust;
to tickle, to titillate;
to be in rutting, in pruriency.

· Calfa

NBHL (1)

Երիտասարդ մոլեգնեալ կտղեալ ի մարմնոյ ցանկութիւնս։ Մոլեցին կտղիցին եւ աւելի քան զդէպն ջեռնուցուն։ Այնպէս մոլիմք եւ կտղմիմք, զի ո՛չ թէ մոլիցիմք՝ իմանամք։ Յորժամ համարի զգաստանալ, յայնժամ առաւել մոլի եւ կտղի. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։ Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։ Ոսկ. մ. ՟Գ. 4։)


Կտուած

s.

keel.

· Calfa

NBHL (1)

τρόπις carina, ima navis pars եւ principium. Կտելն եւ կրկտելն. որպէս սկզբնաւորութիւն կառուցանելոյ զնաւ, կամ ոտնափայտ նորին.


Կտուտք

cf. Կտտանք.

· Calfa

NBHL (2)

ԿՏՈՒՏ ԿՏՈՒՏՔ. Արմատ Կտտոյ. որպէս Կտտանք. չարչարանք. լլկանք, եւ մանր կտրատելն.

Զբոլորովին կտուտս վիշապիցն. որպէս թէ կտցելն, խայթելն. (Իսիւք.։)


Կտուր

adj.

cut, cut out;
— լինել ի միմեանց, to be disunited, at variance.

· Calfa

NBHL (3)

Արմատ Կտրելոյ. որպէս Կտրեալ, կամ հատուկտիր. Միջկտուր. ընդհատ.

Եղեն կտուրք հօտիցն ի կարմելոս։ Եւ էին կտուրք աբեսողոմայ։ Կտուրք են ծառայի քում։ Երթեալ ի կտուրս խաշանց։ Զպտուղ կտրոց խաշանց քոց տացես նոցա (այսինքն զմասն բրդոյ)։ Ի կտրոց խաշանց իմոց ջեռան թիկունք նոցա. (՟Ա. ՟Թագ. ՟Ի՟Ե. 2։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 23։ Ծն. ՟Լ՟Ա. 19։ ՟Լ՟Ը. 12։ Օր ՟Ժ՟Ը. 4. Յոբ. ՟Լ՟Ա. 20։)

Ձգեաց ձեռն իւր ի սուր, ի փայտ, կամ ընդ կտուրս վիմի որպէս ընդ ճանապարհ (ի մութն գիշերոյ). (Լմբ. սղ.։)


Կտտանք, նաց

s. fig.

cruel torment, torture, rack;
biting calunny, stinging outrage or insult, outrageous sarcasm.

· Calfa

NBHL (2)

Ի դառն կտտանաց։ Բախմունս կամ զբոհմունս կտտանաց։ Սաստիկ եւ դառն կտտանօք։ Ի կտտանս դատապարտութեան (մահու) զնա դաւեալ. (Յհ. կթ.։)

Քերանաց եւ կտտանաց համբերեաց. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։)


Կտտեմ, եցի

va. fig.

to torture, to excruciate, to tear, to lacerate, to set on the rack, to torment atrociously;
to abuse, to harass, to ill-treat, to vex, to outrage;
to play on, to touch;
to ring;
— զդաշնակ, to play on the piano;
կտտած գինի, soured wine.

· Calfa

NBHL (4)

Յամենեցունց ստգտգեալ (տպ. կտկտեալ), եւ նշաւակ երեւեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

Զօրացն պարսից կտտողացն թունաւորաց զիա՞րդ համբերեցից. (Նար. ՟Է։)

Զոր այլ վարդապետք մանր կտտեն, ես համառօտեմ. (Նար. երգ.։ եւ Վստկ.։)

κεντέω stimulo μαστίζω flagello, vexo եւ այլն. Կտուտս ի վերայ ածել. որպէս թէ կտցել, կտուել, կտել. կծանել. խայթել. ծակոտել. խոշտանգել. թոպել. լլկել. կտցել, կճել, խօթել, խայթել, ծակծըկել, չարչրկել.


Կտրեմ, եցի

va.

to cut, to cut off, to lop, to cut down;
to divide, to separate;
to take away, to discontinue, to retrench;
to shear sheep;
to cut hair;
to castrate, to geld;
— ընդ մէջ or յերկուս, to divide in halves;
— ի չորս մասունս, to cut in quarters, to quarter;
— զանդամս մարմնոյ, to cut off, to amputate, to maim, to mutilate.

· Calfa

NBHL (10)

կտրել զփրկութեանն վստահութիւն, զյուսոյն փրկանակ։ Արկարութիւն յուսոյն կարեցեալ։ Կտրեսցի լար, կամ ապաւանդակին պարան։ Առ սովորութեանն կտրիլ։ Զդաշն կործանողին կտրեցի. (Նար.։)

Կտրել զգլուխ, զարմատս ցաւոց, զպատճառն. (Կանոն.։ Երզն. մտթ.։ Նանայ.։)

Կտրեալ զնա ի զօրաց իւրոց՝ փախստական արար։ Ի մէջ անցեալ կտրեաց զքրմապետն, եւ փախստական տարաւ. (Զենոբ.։)

Կտրեաց ի կնոջէն։ Զերիվարսն կտրել (այսինքն արձակել) արօտի պատճառաւ. (Մամիկ.։)

Որ կտրէ զվարձս մշակին, որ է քահանայն, ընդ մարդասպանսն համարեալ է։ Ժողովուրդն զպտուղ քահանային մի՛ կտրեսցէ. (Ոսկիփոր.։)

Կտրելն զխաչինս իւր։ Ոի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։ Կտրէ նաբաղ զհօտս իւր։ Զոր զենի պատրուճակս կտրողաց իմոց։ Իբրեւ զերամակս կտրելոց, եւ այլն։ Զօգիս եւ զայծիս քո ես ոչ կտրեցի. (Մծբ. ՟Ժ։)

Ոչխարխ պատրաստաբար կտրին, եւ ճնճղուկք մենքենայիւք որսորդաց դիւրաւ ըմբռնին. (Եփր. աւետար.։)

Եթէ ոք ի քահանայից կտրիցէ զանձն իւր։ Որ զինքն կտրեաց, մի՛ լիցի քահանայ, զի անձնասպան է. (Կանոն.։)

κόπτω, ἁποκόπτω, τέμνω, διχοτομέω, κολοβόω caedo, succido, seco, disseco եւ այլն. Կտուր առնել. հատանել. յատանել. կոտորել. յապաւել. խզել. բաժանել.

ԿՏՐԵԱԼ (դրամ). Կտրելով պակասեալ՝ խարդախեալ. παρακεκόμμενος adulterinus.


Կտրոց, աց

s.

knife;
scissors;
— դահեկանաց, clippings, shearings of coins, sizel.

· Calfa

NBHL (4)

Կտրեաց կտրոցաւ դպրապետին. (Մխ. երեմ.։)

Անձամբ անձին զկտրոցն տալ՝ զհերսդ յապաւել. (Լմբ. պտրգ.։)

Հայր սուրբ, ա՛ռ յինէն զկարոցս։ Առ զկտրոցն, եւ յապաւեալ զհերսն՝ զգեցոյց նմա զձեւ խոնարհութեան. (Ժող. հռոմկլ.։)

Զկիսոց կտրոցօք առ սակաւ սակաւ քարշէին զմարմինսն, եւ ըսպանանէին. տբր աքցանօք. (Եփր. վկ. արեւ.։)


Կտրումն, ման

s.

cut, cutting.

· Calfa

NBHL (2)

Որպէս են ցաւք եւ վէրք, նոյնպէս եւ հատումն եւ կտրումն։ Խարանքն եւ կտրումն մարմնոյն. (Ոսկ. ղկ.։)

Կտրումն հերաց, չափաւոր զգեստ՝ հպարտութիւն տանջէր. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Կտրօն, ի

s. geom.

cut, cropping, part cut off, cutting, chip, splinter;
''coupon'', dividend-warrant;
abscissa.

· Calfa

NBHL (1)

Կտրօն փայտի դիպեալ ի սիրտն՝ էանց ընդ լեարդն, եւ անդէն մեռաւ. (Մամիկ.։)


Կրակաբեր, աց

adj.

carrying fire;
igneous;
ardent, fiery.

· Calfa

NBHL (1)

πυρφόρος ignem ferens, gestans, ignifer. Որ բերէ զկրակ ի պէտս այլոյ.


Կրակակալ, աց

s.

censer;
brazier.

· Calfa

NBHL (1)

Զկրակակալսն պղնձիս, զոր մատուցին այրեցեալքն. (Եւագր. ՟Ի՟Զ։)