Definitions containing the research պ : 10000 Results

Գահաւանդակ, աց

s.

cap, height, ele vation, precipice, very high and steep place.

NBHL (1)

ԳԱՀԱՒԱՆԴ մանաւանդ ԳԱՀԱՒԱՆԴԱԿ κρημνός praecipitium, λοφία cacumen ( ի սուրբ գիրս ՝ իտաբիրիոն. որ է ըստ եբր. թաբոր լեառն, եւ κάρταλλος որ եւ կողով սրածայր՝ որպէս դարան եւ թակարդ քուաւոր)։ Բարձրաւանդակ տեղի. գահ. դար. ծայրք եւ սարք կամ դարաւանդք լերանց. ուչուրում, վարդա.


Գահաւորակ, աց

s.

throne;
palanquin;
high canopy;
gridiron.

NBHL (4)

φορεῖον (եբր. աֆիրէցօն) κλιντήρ ferculum, lectica, lectum, sella, thronus, thalamus Գահոյք արքունի կամ իշխանական, իբրեւ հանգստարան եւ նստարան. որպէս աթոռ մեծ, մահճակալ հովանաւոր, եւ դեսպակ կամ պատգարակ. թախտ, սօքքա կամ ճիպինլիք, եւ թախտիրէվան.

Ոսկիապատ գահաւորակս հասուցանէին (վասն հռիփսիմեայ). (Ագաթ.։)

Զիւրակերտս գահաւորակս մարմնեղէն գոյութեան պահպանեսցէ. (Նար. ՟Հ՟Է։)

Եւ արասցես նմա (կրակարանի սեղանոյն) գահաւորակ վանդակակերպ պղնձի. եւ արասցես գահաւորակին չորս օղամանեակս, եւ այլն. (Ել. ՟Ի՟Է. 4։)


Գահեմ, եցի

va.

to heat, to strike.

NBHL (1)

Ընջուղն գէր եւ աղուոր պիտի՝ որ միս ունենայ, եւ ուժով կտրճներ դահեն, եւ բերեն ծանր պլատկերով. (Վստկ. ՟Յ՟Ա։)


Գահերէց, րիցու, րիցունք

s.

president, principal;
primate;
dean.

NBHL (3)

πρόεδρος, προκαθήμενος praeses Երէց գահու քան զայլս. նախագահ. աւագագոյն յոր եւ է կարգի. պաշ, րէիս, սէրտար.

Իբր Նախագահական. նախապատիւ.

ԳԱՀԵՐԷՑՔ. գ. Յառաջագահք. նախապատութիւն.


Գահող, ոց

s. adj.

hunter's net.

NBHL (2)

Գործի գահելոյ, կամ գահակելոյ. որ եւ ԳԼՈՒԽ ԳԱՀԱՒԱՆԴԻ ասի. ըստ յն. κάρταλλος (կողով ի սուր յանգեալ) որպէս ազգ ինչ թակարդաց որսորդաց.

Երագազիւքն եւ գահողովքն ելեալ ի յորս. (Փարպ.։)


Գահոյք, հոյից

s. pl.

throne;
high canopy, arm-chair;
state-bed, palanquin.

NBHL (6)

θρόνος thronus Գահ, իբր Աթոռ արքունի, իշխանական, եպիսկոպոսական, եւս առաւել աստուածական. թախտ, մէսնէտ, կեահ.

Արքայական կամ կայսերական գահոյից։ Բազմեալ (եպիսկոպոսն) ի գահոյս, եւն։ Բարձրեալ ահաւոր բազմեցաւ նստաւ ի գերունակն գահոյս. (Նար.։)

Արկաւ ապա յայս տաճար գահոյք այ. (Լմբ. ատ.։)

Եւ κλίνη lectum Գահաւորակ. տախտ. անկողին. մահիճք. մահճակալ. սրսկապան. տէօշէկ, քիրէվէտ, ճիպինլիք.

Երիզապատ պնդեցի զգահոյս իմ. (Առակ. ՟Է. 16։)

Եւ φορεῖον feretrum, ferculum, lectica Բառնալիք. դեսպակ. պատգարակ. թախտիրէվան, թէճկէրէ.


Գաղափարեմ, եցի

va.

to Conform, to imitate;
to copy, to transcribe.

NBHL (6)

τυπόω, ἑντυπόω, ἁνατυπόω formo, informo, figuro, imprimo, reformo Տպաւորել. օրինակել. նմանեցուցանել. ձեւացուցանել. թէշքիլ՝ թասվիր էթմէք, գալըպլամագ.

Կնիքդ բազում էութիւնս ի կերպարանս իւր գաղափարելով. (Փիլ. ել.։)

Ձմեռն զդժնեայ դառնութիւն դժոխոցն գաղափարեալ օրինակէ։ Գաղափարես ի բոլորս զերեքանձնական տէրութիւն։ Ի քեզ տպաւորեալ գաղափարէր մովսէս զգաւազանսն. (Զքր. կթ.։)

Զորս (զհրեշտակս) գաղափարեն սարկաւագք, եւ այլն. (Լմբ. պտրգ.։)

Զնախատպին յինքեան գաղափարեսցէ զնմանութիւն. (Գր. հր.։)

Որք գաղափարէն զգիրս. (եւ այլն. Յիշատ. ստէպ։)


Գաղթ, ի, ից

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

NBHL (2)

ԳԱՂԹ որ եւ ԳԱՂՈՒԹ. (որպէս թէ գաղտերթ, կամ գաղոյթ. զօղումն փախստեամբ) ἁποικία demigratio, transmigrtatio, colonia (ուստի կողոնիա). Չու. վտանդարութիւն. տարաբնակութիւն. բնակափոխութիւն. պանդխտութիւն. փախուստ. գերութիւն. անցք. հատուած. կէօլ, հիճրէթ, գէվաթը, թէրքի տիյար.

Յելս գաղթին փոյթ լինել։ Տաղաւարն ոչ ունի հաստատութիւն, այլ վասն գաղթի. իսկ յորժամ գաղթն դառնայ, ապա երանգ եւ փութապէս կործանի. (Ճ. ՟Թ.։)


Գաղթական, ի, աց

adj. s.

fugitive, refugee, settler;
colony.

NBHL (4)

ἁνασωζόμενος servatus, fugitivus, peregrinus Գաղթ ի թանձրացեալն. վտարական. վտարանդի. փախստեայ ապրեալ, զերծեալ. գաչգըն.

Գաղթականք աշխարհին սպառեցին զհամբարս մթերեալս. (՟Ա. Մակ. ՟Զ. 53։)

Գաղթական էջ ի բերիտիա, եւ ի պատարա։ Յունաց գաղթականն. յորս եւ զհոմերոս ոմանք պատմեն. (Եւս. քր. ՟Բ։)

Ի պատառուածս նոյն ամբարտակի գետոյն՝ այժմ, որպէս լսեմք, մարդիկ աշխարհին ի հէն եւ ի գաղթականս՝ փախստեամբ ամրանան. (Խոր. ՟Ա. 15։)


Գաղթեմ, եցի

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

NBHL (5)

Զաշխարհն վասպուրական գաղթէ յասորեստան. (Ասող. ՟Գ. 5։)

ԳԱՂԹԵՄ, եցի. չ. ԳԱՂԹԻՄ, եցայ. ձ. μετοικίζομαι, ἁναχωρέω demigro, transferor, fugio, discedo Գնալ վտարանդի իբրեւ հատուած. տարագնաց լինել ի հայրենի գաւառէն. փոխել զբնակութիւն այլուր. չուել. մեկնիլ. խոյս տալ. անկանիլ եւ պատսպարիլ. կէօչմէք, թէրքի տիյարէթմէք, սըղընմագ.

Որդի պարթեւին, որ ի կողմանս յունաց գաղթեաց. (Ագաթ.։)

Գաղթեցաւ ի խորշս լերինն։ Յերեսաց նոցա գաղթէին մարդիկ յամրոցս. (Վրդն. պտմ.։)

Ոչ կարացեալ սպառսպուռ գաղթիլ յամրոցսն. (Յհ. կթ.։)


Գաղջանամ, ացայ

vn.

to cool, to grow tepid, lukewarm;
to slacken.

NBHL (1)

Ոչ ի հըրոյն ողջակիզեալ, այլ ներհակօքըն գաղջացեալ. (Շ. վիպ.։)


Գաղջացուցանեմ, ուցի

va.

to cool, to make lukewarm.

NBHL (1)

Որ ի բացեայն կայ ( ի հրոյ), ոչ եւս ճառագայթիցն նշոյլք զնա կիզցեն, այլ գաղճացուցեալք չափաւորապէս արծարծեսցեն կենդանութեամբն. (Փիլ. ել.։)


Գաղտաբար

cf. Գաղտ.

NBHL (2)

Իսկ գաղտաբար ընդէ՞ր, որ կարօղ էր յայտնապէս ելանել. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

Ելեալ գիշերի գաղտաբար։ Գաղտաբար յինքն գրաւեալ։ Գաղտաբար իմն զարեւմտեայ կողմամբ լերինն պարառոցեալ. (Յհ. կթ.։)


Գաղտագողի

adv. adj.

by stealth, clandestinely, secretly;
secret, furtive, stealthy.

NBHL (4)

Գաղտնի հանգոյն գողոյ. պատրուակեալ.

Գաղտագողի փախչել, կամ մտանել, փախստական լինել, կամ արձակել, առաքել, եւ այլն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ Ճ. Ա. Լմբ. պտրգ.։ Վրք. ոսկ.։)

Որպէս գաղտագողի հարանօք իբրեւ զանպիտանս գտանէին. (Փարպ.։)

Գաղտագողի յադամայ հայէր ի նա. պիփ. ծն.։)


Գաղտագողօնք

s. pl.

theft;
ի գաղտադողօնս անկանիմ, to conceal one's self, to hide.

NBHL (2)

Գաղտ գողութիւն. որպէս յն. սեղանակապտութիւն.

Եւ Գաղտնի հնարք որպէս գողոց.


Գաղտակեր

adj.

that eats by stealth or secretly.

NBHL (1)

Գաղտ կերօղ. ի ծածուկ ուտօղ. որպէս դնի ի յն. ἕσθων λάθρα comedens latenter


Գաղտակծութիւն, ութեան

s.

cheat, imposture.

NBHL (1)

Գաղտակծութեամբ իմն առաքէ դաւօղս ի վերայ նորա։ Զընկերակիցս իւրեանց գաղտակծութեամբ իմն իբրեւ զոչխար ի սպանդ վարեալ. (Յհ. կթ.)


Գաղտակուր, կրի

s.

oyster;
mother-of-pearl.

NBHL (3)

որ եւ ԳԱՂՏԱԿՐԱՅ. κήρυξ, ὅστρεον murex (իբր curex ). genus cochleae, vel conchae Խեցեմորթ ծովային. ժժմակ պատենաւոր. (որպէս միտեա, ոստրէ, պինէ, սատաք, կոնքեղ եւն) (վրիպակաւ գրի եւ ԳԱՂՏԻԿՈՒՐ, զոր տեսցես)

Խեցեմորթքն, որպէս կարկինոսքն, եւ գաղտակուրքն. (Նիւս. բն. ՟Բ։)

Գաղտակուրս սուրս՝ որ լինին ի ծովու, արկանէին ի ներքոյ նոցա. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)


Գաղտակրայ, ից

cf. Գաղտակուր.

NBHL (2)

Ընկալարուք ի գաղտակրայ մարգարիտս պատուականս. (կամ զմարգարիտս գեղեցիկ) (Սարգ. յուդ.) գ. եւ յիշատ. ի համառօտն։

Եւ ոչ խեցի որպէս կրայից եւ գաղտակրայց. լս. գաղտակրայից. (Նիւս. բն. ՟Ա։)


Գաղտամարտ

adj.

that makes war secretly or invisibly.

NBHL (2)

Որ գաղտ մարտնչի. ծածուկ կերպով կռուօղ.

Գաղտամարտ ունիմք թշնամի՝ ընդ խաւար խոցոտող. (Լմբ. պտրգ.։)


Գաղտամեստ

adv.

secretly, artfully, cunningly, cheatingly.

NBHL (2)

Որպէս թէ գաղտումաղտ, կամ իբրեւ գողունի եւ անհամեստ. գալպ, քէլբ. այսինքն Խարդախ, խարդախեալ, անհարազատ. զի յն. է νοθεύων adulterans

Այր զընկեր կամ վարանեալ սպանանէ, եւ կամ գաղտամեստ ցականեցուցանէ. այսինքն խաբանօք տառապեցուցանէ, տնանկացուցանէ. (Իմ. ՟Ժ՟Դ. 24. (այլ ձ. գաղտամես, գաղտամեսց, կամ գաղտապէս։))


Գաղտառու, աց

adj.

that takes by stealth, deceitful, malicious.

NBHL (1)

Ի չար առնէ, որպէս ի շանէ, գաղտառուէ, ի լռելութենէն պարտ է երկնչել առաւել քան ի ձայնէն. (Ոսկիփոր.։)


Գաղտիկուր

s. bot.

borage.

NBHL (2)

ԳԱՂՏԻԿՈՒՐ կամ ԳԱՂՏԻԿՈՒՌ (գրի եւ Գաղտակուռ, Գաղտակոր) βούγλωσσον , ἁρνόγλωσσον Lingua bubula, plantago. Անուն բանջարոյ, որ կոչի եւ Ջղախոտ. եւս եւ Եզնալեզու, խոշոր տերեւով, կամ Գառնալեզու՝ մանրատերեւն. եզան լեզու. լիսանի սէլվի. բզրկտուն, պզրղատուն։ (Բժշկարան.։ Գաղիան.։)

Բարակ գաղտիկուռ. (Հին բռ.) ասլունաթարասափիլ։ Գաղտիկռի տերեւ. պենալ համլ։


Գաղտնամարտ

cf. Գաղտամարտ.

NBHL (1)

Գուպար գաղտնամարտ մտացս օցտելոց. (Նար. կ.։)


Գաղտնի, նւոյ, նեաց

adj.

secret, oecult, latent, hidden;
stolen, furtive;
clandestine

NBHL (2)

Իմացարուք զայ գաղտնոյ՝ գաղտ յերկրի սքանչելիք. պիփ. թաղմ.։)

Իբր թէ ի պատճառս խաղաղութեան. բայց ի գաղտնիս՝ օգնել անտիգոնեայ. (Խոր. ՟Բ. 18։)


Գաղտնութիւն, ութեան

s.

occultation, hiding, concealment;
secret.

NBHL (1)

Խոստովանութիւն գաղտնութեանց չարեաց։ Զնպատակն խաւարային աղեղնաւորին գաղտնութեան. (Նար. ՟Ի՟Բ. զբ.)


Գաղտուկ

adv.

secretly.

NBHL (2)

Գաղտուկ զսպել, կամ հատանել. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Ուսուցանէր գաղտուկ։ Սեր բարեկամութեան գաղտուկ առնէր. (Եւս. պտմ. ՟Դ. 11։ ՟Ը. 15։)


Գամագիծ՞՞՞գսանեմ

va.

to find means or place, to take, to lay, to have hold;
to find the means of .vanquishing or to wrong, to obtain ones intention or design;
to succeed;
ոչինչ — լինել, to succeed never;
իբրեւ — չլինէր պաշարմանն, despairing to take the city by siege.


Գամագիտ՞՞՞լինիմ

sv.

cf. Գամագիծ՞՞՞գսանեմ.

NBHL (6)

περίειμι, ἱσχύω, λυμήνομαι, ἁντίσταμαι Supero, valeo, labefacto, resisto եւ այլն. ԳԱՄԱԳԻՏ կամ ԳԱՄԱԳԻՒՏ ԼԻՆԵԼ, կամ ԳԱՄԱԳԻԾ ԳՏԱՆԵԼ. Գամս գտանել, այսինքն անցս եւ ելս հնարից, կամ հնարս յաղթութեան, կամ տեղի ըմբռնելոյ եւ վնասելոյ. սանանել. զդէմ ունել. ճար մը ընել՝ վնասել, ուզածը առաջ տանիլ, ձեռք երկնցնել, դէմ դնէլ. չարէ պուլմագ, գուլփ ալմագ, այազընա եէր էթմէք, պէճէրմէք.

Չլինէր գամագիտ պաշարման. (Եւս. քր. ՟Ա։)

Թերեւս վնասել ինչ կարեմք ... դիւրով կարեմք լինել գամագիւտ. (Փարպ.։)

Աղքատութեամբ ձգեաց նմա գործիս, եւ այնու կարծէր գամագիտ լինել։ Որում ոչ միայն ցեց, այլեւ ոչ մահ կարիցէ գամագիտ լինել։ Չլինիցի ինչ քեզ այնուհետեւ գամագիտ հուրն։ Չտայցէ գամագիտ լինել իւղն այն ի մկանունս մեր՝ ունելեացն նորա. (Ոսկ. մ. ստէպ։)

Յորս հպարտութիւն ամբարտաւանութեան ոչ երբէք կարասցէ լինել գամագիւտ. (Սարկ. քհ.։)

Վահան, որում չէ հնար ումեք գամագիտ լինել. (Ոսկ. փիլիպ.։)


Գայթագղական, ի, աց

adj.

scandalous;
scandalized.

NBHL (1)

Զգայթագղականսն, զպատրողականսն. (Նար. ՟Խ՟Ե։)


Գայթագղանք, նաց

s.

cf. Գայթագղութիւն.

NBHL (1)

Այնպիսի գայթակղանս գայթակղեն։ Զգայթագղանաց եւ զցնորական տօնն առնիցեն. (Սեբեր. ՟Դ. ՟Ե։)


Գայթագղեմ, եցի

vn. va.

cf. Գայթագղիմ. to scandalize, to supplant;
to stumble, to trip.

NBHL (3)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Պարզապէս Գթեցուցանել.

Թէ կերակուր գայթագղէ զեղբայրն, ոչ կերայց միս յաւիտգեան, եւ ոչ զեղբայրն գայթակղեցից. (Վրք. հց. ՟Ա. ձ. (տպ. գայթակղեցուցանել։))


Գայթագղեցուցանեմ, ուցի

va.

cf. Գայթագղեմ.

NBHL (2)

ԳԱՅԹԱԳՂԵՄ կամ ԳԱՅԹԱԿՂԵՄ ԳԱՅԹԱԳՂԵՑՈՒՑԱՆԵՄ. σκανδαλίζω Scandalizo, offendo Տալ այլում գայթել եւ գլիլ. թակարդել. կործանել յորոգայթ. գլորել ի մեղս. պղտորել եւ դանդաղեցուցանել զմիտս եւ զկամս. տիւշիւրմէք, կիւնահա սօգմագ, Քէնա իպրէթ վերմէք.

Պարզապէս Գթեցուցանել.


Գայթագղեցուցիչ, չի, չաց

adj.

scandalous, who causes scandal.

NBHL (3)

Է զի ի գայթագղեցուցչէն գթել լինի, է զի ի գայթագղեցելոյն գայթագղելն հանդիպի. (Բրս. հց.։)

Ոչ գայթագղեցուցին զնա կանայք պղծալիցք գայթագղեցուցիչք. (Եփր. ծն.։)

Լուաւ հայրապետն զբանս գայթակղեցուցչացն՝ զհրապուրականս. (Տօնակ.։)


Գայթագղիմ, եցայ

vn.

to be scanda-lized, offended, to take offence, to be in a passion;
to stumble, to slip, to trip.

NBHL (3)

ԳԱՅԹԱԳՂԻՄ որ եւ ԳԱՅԹԱԿՂԵՄ, եցի, չ. σκανδαλίζομαι , προσκόπτω, ὐποσκελίζω scandalizor, labor եւ այլն. Գայթելով գլիլ, գթելով գլորիլ. ընդհարկանիլ ընդ խոչ եւ ընդ խութս, եւ կործանիլ մարմնով եւ հոգւով. թակարթիլ յորոգայթ. պղտորիլ մտօք. մոլորիլ. խոտորիլ. սահիլ, գլորտըկիլ. գայմագ, տիւշմէք, վուրուլմագ.

Եթէ ոք գնայ ի տուընջեան, ոչ գայթագղի. ապա թէ ոք գնայ գիշերի, գայթագղի։ Երանեալ է, որ ոչ գայթագղեսցի յիս։ Իբրեւ լուան զբանն, գայթագղեցին։ Յայնժամ գայթագղեսցեն բազումք։ Թէպէտեւ ամենեքեան գայթագղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթագղեցայց։ Գայթագղի, կամ գթէ. եւ այլն։

Թէպէտեւ գայթագղեսցի, նա մի կործանեսցի։ Սակաւիկ մի եւ գայթագղեալ էին գնացք. (Սղ. ՟Լ՟Զ. 24. ՟Հ՟Բ. 2։)


Գայթագղութիւն, ութեան

s.

scandal;
stumble;
obstacle.

NBHL (1)

ԳԱՅԹԱԳՂՈՒԹԻՒՆ կամ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ σκάνδαλον Scandalum, offendiculum, laqueus, offensio որ եւ ԳԱՅԹԱԳՂԱՆՔ. Գայթումն. գթումն. եւ Որոգայթ. խոչ եւ խութ. եւ Չար օրինակ. մեղք. պակասութիւն. արգելք, վնաս, չար օրինակ. ալ, տուզագ, էնկէլ, Քէնա իպրէթ.


Գայթագղումն, ման

s.

cf. Գայթագղութիւն.

NBHL (1)

Զադամայ պատահեալ գայթագղումնն անուանեաց։ Ադամ մեծապէս ընկալաւ զգայթագղումն. (Իսիւք.։)


Գայթեմ, եցի

vn.

to stumble, to trip, to glid, to slip.

NBHL (2)

Գայթէ եւ տկարանայ յաղօթելն. (Լմբ. պտրգ.։)

Զի մի անգոյիցն փութով ի հաստատնոցն եւ ի ճշմարտապէս էիցն սողոսկեալ գայթիցիմք. (Նիւս. երգ.։)


Գայթոտ, աց

adj.

tbat stumbles, trips;
slippery.

NBHL (4)

ὁλισθέων, πτασημός Labans, caducus, cadivus Գթոտ. դիւրագայթ. որ ստէպ գայթէ. սխալական.

Զգայթոտ եղբայրն ի պատուականս հանել. (Կանոն.։)

Եւ Լպրծոտ. ուր լինի գայթիլ. ὁλισθηρός lubricus

Ճանապարհս զգուշագոյնս թողլով՝ ի մինս յայս խոտորիմք, որ այսպէս վրիպող եւ գայթոտ է. (Առ որս. ՟Ժ՟Բ։)


Գայլախազ, ից

s.

pebble, flint.

NBHL (1)

ԳԱՅԼԱԽԱԶ գրի եւ ԳԱՅԼԱՀԱԶ. σμυρίτης λίθος, ἁκρότομος , ψῆφος Smyris, petra acuta, lapillus durus Որձաքար վէմ կարծր. որ ի սուրբ գիրս ըստ յն. անխտիր դնի՝ քար, եւ սայրասուր վէմ, եւ սմիռեան քար (այն է սիւմպատէճ. գուցէ եւ կածքար. չագմագ կամ պիլէյի դաշը ). տես (Ել. ՟Դ. 25։ Յես. ՟Ե. 2։ Յոբ. ՟Խ՟Ա. 6։) Իսկ ի բառս Գաղիանոսի ասի լինել Ազգ մարմարիոնի։


Գայլախազեայ

adj.

made of pebble or flint.

NBHL (1)

Գայլախաղեայ սուրք ի պահեստ առեալք. (Անյաղթ հց. իմ.։)


Գայլանամ, ացայ

vn.

to be like a wolf;
to be ravenous.

NBHL (2)

Ապա թէ գայլանայցեմք։ Իսկ եթէ ոչ գայլանայցես. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Դատաւորք գայլացեալք եւ գազանացեալք։ Եւ քեզ պարտ է լինել նմանող քաջացն եւ առաքինեացն, եւ ոչ գայլացելոցն հովուաց. (Մանդ. ՟Է. ՟Ը։)


Գայլենի, նւոյ

s.

wolf's skin.

NBHL (2)

λύκειος Lupinus Սեպհական գայլոյ. գուրտա մախսուս.

Զբարսն գայլենիս յայտնապէս ցուցանեն. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)


Գայլխոտ, ոյ

s. bot.

hop.

NBHL (1)

ԳԱՅԼ ԽՈՏ. Խոտ վնասակար որպէս զգաղձն. որ ի Բժշկարանի կոչի Այգու գալն. ըստ արաբ. քշուշ, քշուդ, աքշուս. եւ ըստ Մենինքսեայ, քուսքուդա։


Գայռամ, ացի

vn.

to lie down.

NBHL (1)

ԳԱՅՌԱՄ ԳԱՅՌԵՄ, եցի. որ եւ ԳԱՌԵԼ, ԳԱՌԻԼ. κοιμάω, κεῖμαι Curbo, jaceo Պառակիլ, (որպէս զգառն, կամ ի գայռի) ընկողմանիլ. պառկիլ. եաթմագ.


Գանալից

adj.

much cudgeled, punished, chastised;
— առնել, to give a heavy blow with a stick, to strike with a stick;
— լինել, to be struck with a stick.

NBHL (1)

Գանալի վիրօք ապտակեալ ի բանսարկուէն. (Բենիկ.։)


Գանահար, աց

adj.

that which beats;
— լինիմ

NBHL (2)

Զթիկունս իմ ետու ի հարուածս. ակիւղաս ասէ, վիրաւորչաց. այլքն՝ գանահարաց ասեն ... այլքն՝ կողոպտաց. (Ոսկ. ես.։)

ԳԱՆԱՀԱՐ ԼԻՆԵԼ. ԳԱՆԱՀԱՐԻՄ Գան ըմպել. հարուածիլ. cf. ԳԱՆԱՀԱՐԻՄ


Գանգատ

s.

complaint, lament, quarrel, woe, claim;
— ունել՝ առնել, cf. Գանգատիմ.

NBHL (2)

Ողորմեա՛ց մեզ սուրբ գրիգոր, լսէ՛ զգանգատ վիշապ օձիցս. (Տաղ.։)

Մեծի ուրբաթուն այրոյն գանգատն է. Աստուածածին կոյսն մարիամ, եւ այլն. (Տաղ.) (ուր այրոյն՝ կամ է որպէս այրի մնացելոյ ի միածնէն, կամ երգելի որպէս զայլ ողբ՝ կոչեցեալ թերեւս Այրւոյ գանգատ. եւ կամ է գանգատ ա՛յ ո՛հ ասելոյ, որ գրի յայս տաղարան՝ ա՛յ վո՛յ ա՛յ վո՛յ։)


Գանգատիմ, եցայ

vn.

to complain, to implore, to grumble;
— զմիմեանց, to quarrel together.

NBHL (1)

Զօրքն գանգատեցան, ասելով։ Նոյնպէս եւ զանն գանգատեցաւ առաջի հայոց եւ վրաց իշխանացն. (Մաղաք. աբ.։)


Գանգիւն

s.

sound;
echo.

NBHL (1)

Գետոց պտոյտք անարգել գանգիւք գեղածափեսցեն. (Ճ. ՟Ժ.։) (cf. ԳԱՆԳՈՒՐՔ.)