Definitions containing the research որ : 10000 results

Թափիչ, չի, չաց

s.

bleacher;
washerwoman, laundress;
fuller;
a washerwomans heetle;
stick for gathering fruit;
— վարոց, the penis of animals;
— համոզակեր, a judge, arbiter, he who confers rewards;
he who separates combatants.

· Calfa

NBHL (5)

Թափչաւն հարեալ լինէր եւ վիրաւորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իսկ (Խոր. աշխարհ.)

(Ի Կիպրոս) զանգանուն ի ցօղոյ անկեալ զխոտով, կռուի ի թափիչ վարոցս, եւ ի մօրուս քօշից. իմա՛ զցուպ հովուաց իբր զլախտ, կամ զխարազան ծոպաւոր։

ԹԱՓԻՉ ՀԱՄՈԶԱԿԵՐ. βραβευτής judex certaminis, arbiter, qui dat praemium Հանդիսադիր, դատաւոր որոշիչ մրցման, եւ Պարգեւատու, տուօղ զբրաբիոն.

ԹԱՓԻՉ. գ. χυλόν fustis Տոփիչ. տոփման. թօթափիչ գործի թափչաց. լաթ ծեծելու փատը.


Թափումն, ման

s.

effusion, shedding;
evacuation, expulsion, egestion;
— Միածնին, descent, humiliation, incarnation of J. C.

· Calfa

NBHL (4)

Հա՛րկ է կա՛մ թափմանն փոխանակ ի ներքս բերել զհաւասարս, կամ լուծանիլ կենդանւոյն։ Պիտոյ է մարդոյ կերակուր եւ ըմպելի վասն թափման։ Ըստ թափման կերակրոց. (Նիւս. բն.։ Սանահն.։ (որպէս ասի եւ Թափել զաւելորդս որովայնի)։)

Կերակուր արծաթասիրացն՝ ցանկութիւն շահիցն է. վասն այսորիկ յափշտակութիւն ընչիցն որպէս զթափումն արեան՝ զմահ ի վերայ բերէ նոցա. (Ոսկիփոր.։)

Յիշեցուցանելով զհարսնանալն Քրիստոսի, զնորայն վասն մեր զթափումն. (Խոր. հռիփս.։)

Անայլայլապէս եւ անշփոթաբար կցորդ եղեւ մեզ, ոչ ինչ կրելով ի գերալրութիւնն իւր առ ի յանբարբառելւոյն թափմանէ. (Դիոն. ածայ.։)


Թաքնաբար

adv.

secretly, stealthily, furtively;
unknown to others;
silently, softly, quietly, noiselessly;
enigmatically, allegorically.

· Calfa

NBHL (1)

Որում ոչ է կար համարձակ շրջել եւ ուսուցանել, այլ թաքնաբար լինել որպէս վնասապարտս. (Շ. ատեն.։)


Թաքնանամ, ացայ

vn.

to become hidden, to remain concealed.

· Calfa

NBHL (1)

Ի քէն այսպիսի այր պատուեսցի, զի մի՛ թագնասցի, որոյ եւ անունն գրեալ է ի դպրութեան կենաց. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Թաքնապէս

adv.

cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (1)

Զոր ի յՂուկասու աւետարանին գրեալ ... առանց գրոց խորհրդով թաքնապէս աւանդեցաւ նոցա ի Պօղոսէ. (Մաքս. ի դիոն.։)


Թաքնութիւն, ութեան

s.

hiding, occnltation, concealment;
secrecy, mystery, arcanum.

· Calfa

NBHL (4)

Գերագոյնն զարդ որպէս թաքնութեան նախակարգաբար հպեալ՝ թաքնութեամբ վարկանելի է քահանայապետել երկրորդին։ Աստուածայինն թաքնութիւն գերագոյն էութեամբ քան զամենեսեան արտաքս է համբարձեալ։ Զգերագոյնն քան զմեզ թաքնութիւն լռութեամբ պատուեցաք։ Նոյն Աստուծոյ թաքնութիւնն թէ զի՛նչ երբէք իցէ, ոչ ոք ետես, եւ ոչ տեսցէ. (Դիոն.։)

Երրորդութեանն անտես թաքնութեան խորհրդակից սիրոյ կոչեցար. (Նար. կուս. որ հայի ի բանն Դիոն.։)

Խորհրդական թաքնութեամբ զմի մի ի նոցանէ դնէր ի ձեռս հօր. (Լմբ. պտրգ.։)

κρυφιότης, τὸ κρύφιον arcanum, secretum Թաքունն գոլ. ծածկութիւն. գաղտնութիւն. գաղտնիք. խորհուրդ.


Թաքնում, եայ

vn.

cf. Թաքչիմ.

· Calfa

NBHL (1)

Թագաւորն խնդրէ սպանանել զիս, եւ ես երթամ թագնուլ։ Երթամ թագնում, եւ դարձեալ գամ. (Վրք. հց. ձ։)


Թաքուն

adj. phys. adv.

occult, hidden, secret;
latent;
ի —, in secret, privately, cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (3)

Խոր է, եւ թագուն. (Լմբ. պտրգ.։)

Պա՛րտ է քննել զթաքուն զօրութիւն բանին (Աստուծոյ)։ Զիա՞րդ անգիտացաւ իմաստութիւնն հօր զոր ի նմայն թաքունսն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)

Յամենայն խորհուրդս դիւականս կայ պոռնկութիւնն ի թաքուն. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

· Calfa

NBHL (4)

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Կորեաւ ժողովողն, թաքեաւ նաւահանգիստն. (Խոր. ՟Գ. 68։)

Անսովոր է ասելն.

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.


Թաքստեայք, տէից

s. pl. the fugitives.

· Calfa

NBHL (1)

Եւ էին թագստոյք ի տան նորա. (Վրք. հց. ձ։)


Թաքստոյք, տոյից

s. pl. hidden things, arcana.

· Calfa

NBHL (2)

Եւ էին թագստոյք ի տան նորա. (Վրք. հց. ձ։)

Եւ էին թաքստոցքի տան նորա. (Վրք. հց. ձ։)


Թեզանատ, աց

s.

sleeveless cloak.

· Calfa

NBHL (1)

Եւ թէ կարասցէ ժուժկալել խոշորութեան վարուցն, թեզանատ իլցի, եւ բոկոտն. (Մաշտ. սքեմ.։)


Թեզանիք, նեաց

s. pl. sleeves.

· Calfa

NBHL (1)

Պաշտօնեայք թեզանեօքն պատրաստ առ ի գործ ունին զձեռս. (Լմբ. պտրգ.։)


Թեթեւագին

adj.

cheap, low-priced.

· Calfa

NBHL (2)

Անաւելորդ եւ թեթեւագին լինել (կօշկաց). (Բրս. հց. ՟Ա։)

Եւ որպէս Թեթեւագոյն. թեթեւ յոյժ.


Թեթեւագնաց, ից

adj.

swift, nimble, light.

· Calfa

NBHL (1)

Ճանապարհորդ թեթեւագնաց (կամ սոսկ). (Վրք. հց. ՟Է։)


Թեթեւագոյն

adj.

lighter, very light;
very easy.

· Calfa

NBHL (1)

Թեթեւագոյն արուեստից պակասագոյն են ի գիտութենէ ազգ երկրածնաց. (Ագաթ.։ Կորիւն.։)


Թեթեւակի

adv.

lightly, briskly;
slightly, hastily;
thoughtlessly.

· Calfa

NBHL (1)

Թեթեւակի ընդ խորս դիւանին (Եդեսիոյ) նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել. (Խոր. ՟Գ. 62։)


Թեթեւամիտ

adj.

light-minded, lightheaded, hare-brained, giddy.

· Calfa

NBHL (2)

Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց, եւ մանաւանդ կանանց. (Փարպ.։)

Թեթեւամիտ եւ մեղկախորհուրդ են կանայք. (Ոսկ. ես.) յն. թեթեւագոյն. κουφότερος.


Թեթեւամտիմ, եցայ

vn.

to be giddy, volatile, inconstant.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զփոշի թեթեւամտեալք սատանայական եւ կորստեան մեղօք. (Նար. յովէդ.։)


Թեթեւամտութիւն, ութեան

s.

weakness of mind, giddiness;
levity, ineonstaney, fickleness;
imprudence.

· Calfa

NBHL (1)

Վասն փառաց մարդկան թեթեւամտութեամբ փորձանաց ժուժկալ լինի. (Երզն. մտթ.։)


Թեթեւանամ, ացայ

vn. fig.

to be lightened, disburdened, exonerated;
to ease one's self, to relieve one's self.

· Calfa

NBHL (2)

Թեթեւացի՛ր յընդունայն խորհրդոցդ. (Ճ. ՟Բ.։)

ԹԵԹԵՒԱՆԱԼ. որպէս Թեթեւաթռիչ կամ երագընթաց.


Թեթեւացուցանեմ, ուցի

va. fig.

to lighten, to disburden;
to relieve, to ease;
to relieve, to alleviate, to assuage, to lighten, to allay;
— զձեռն յումեքէ, to withdraw one's hand, to cease to afflict;
ապաշաւ թեթեւացուցանէ զյանցանս, repentance extenuates a fault.

· Calfa

NBHL (4)

Թեթեւացուցանել զբեռն, զանուրն, զձեռն։ Թեթեւացո՛ ի խիստ ծառայութենէ հօր քոյ։ Հայր քո ծանրացոյց զանուր մեր, եւ դու թեթեւացո՛ ի մէնջ։ Ընկեցին զկարասին, զի թեթեւացուսցեն յինքեանց։ Թեթեւացուցին զնաւն՝ թափեալ զցորեանն ի ծով.եւ այլն։

Տապանակն որ թեթեւացոյց զինքն ի ձեռս այլազգեացն, ծանրացաւ եւ շքեղացաւ ի բագնի նոցա. (Եփր. թագ.։)

Յորժամ զայսպիսի քունս թեթեւացուցանեմք ի մէնջ. (Լմբ. պտրգ.։)

Թեթեւացո՛ զկողմն արդարութեան քո։ Թեթեւացոյց զինքն, եւ թոյլ ետ տանել զկտաւն՝ որ ի ներքոյ իւր էր. (Վրք. հց. ՟Բ։)


Թեթեւընթաց

adj. adv.

light in the race, rapid, swiftly-rushing, wing-footed, light of foot, light-footed, nimble;
swiftly, rapidly.

· Calfa

NBHL (1)

Սլացեալ յարեւմտից յարեւելս թեթեւընթաց ամպով իմոյ կուսութեանս. (Խոր. հռիփս.։)


Թեթեւութիւն, ութեան

s. fig.

lightness;
activity, agility;
alleviation, exoneration, relief;
frivolousness, futility;
inconsideration, thoughtlessness, folly;
levity;
ignominy, scorn, dishonour;
relief, sollevation.

· Calfa

NBHL (4)

Են բազումք, որ թեթեւութեամբ սիրեն առ մարդկան ականէ. այսինքն թուլութեամբ, վեր ի վերոյ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Մի թէ թեթեւութեա՞մբ ինչ գնացի. (՟Բ. Կոր. ՟Ա. 17։)

Տեսեալ զայնպիսի թեթեւութիւն ծանականաց իւրոց։ Վասն որո՛յ պատճառանաց եղեւ դիպեալ նմա այնպիսի ծանր թեթեւութիւն։ Եւ դու անարգանօք եւ թեթեւութեամբ երթաս ի տուն քո. (Փարպ.։)

κούφισις, ἑλαφρία levitas, levatio, allevatio Թեթեւն գոլ. թեթեւանալն. պակասութիւն ծանրութեան. անօսրութիւն. նրբութիւն. եւ Արագութիւն. դիւրութիւն. մեղմացումն. թուլութիւն. եւ Վերացումն. Թեթեւութիւն յարդի, եղեգան, թեւոց, խորհրդոց, կամ հոգոց, տանջանաց. (Նար.։ Լմբ.։)


Թեթուք

s.

conjecture;
proof, essay;
ի թեթուս մատչել, to conjecture;
to put to the proof, to test, to prove, to essay, to try.

· Calfa

NBHL (1)

Բառ անյայտ. թերեւս որպէս Երկբայելի փորձ. (լծ. թ. տէնէմէք, լտ. թէնթա՛րէ).


Թելադիր

adj.

that instigates, that advises;
— լինիմ, cf. Թելադրեմ.

· Calfa

NBHL (4)

Բան նորա թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի. (Նար. ՟Խ՟Ը։)

Ետես (Ստեփանոս) զտէրն՝ ունելով զպսակն, զի կայր թելադիր ընդ աջմէ նորա՝ յաղթել մահու. (Տօնակ.։)

Խորհրդակիցքն՝ անպատշաճ իրաց թելադիր լինէին. (Ոսկ. յհ. ՟Բ։)

(գուցէ Հիւսիչ թելոց բանից. կամ տեղեկացուցիչ, իբր տեղադիր. կամ լծ. յն. թէլիդի՛ր, θελητήρ մեղմիչ. ամոքիչ). Յուշարար. խրատտու. ազդ արարող. հրապուրիչ. յորդորիչ. խորհրդակից.


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

· Calfa

NBHL (4)

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Թելադրել զբան խորհրդեան ձերոյ։ Թելադրեալ զօրասցի անձն քո. (Զքր. կթ.։)

Որքան ինչ միանգամ գրեցին, հոգին էր՝ որ թելադրէր ի շրթունս նոցա. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.


Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ թելադրութիւն մատուցանես ցաւագնեալ անձին իմոյ. (Ճ. ՟Ա.) իբր յորդոր քաջալերութեան։

Արտաքոյ այսց գրոց, ուր ի սկզբանն հրաւիրեցաք առնել թելադրութիւն. (Խոր. ՟Գ. 67.) իբր պատմական տեղեկութիւն։

συμβουλή consilium, consultatio, sssuasio παραίνεσις monitum, suggestio Յուշարարութիւն. ազդումն. յորդոր. խրատ բարի կամ չար.


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

· Calfa

NBHL (7)

Վասն այնորիկ առնուն քահանայքն զթեկնն եւ զծնօտն. (Եփր. ել.։)

Զորոյ հաւասար գրոյդ ի թիկանէ տառիդ ընթերցցիս. (Մագ. ՟Ծ՟Դ.) այսինքն ի վերջ կոյս. գրքին կռնակը, ետքը։

ԹԵԿՆ ԱԾԵԼ զուրուք կամ զիրիք. Թեւածել, թեւակոխել. ձեռներէց լինել. զհետ լինել. ձկտիլ. նկրտիլ. ճոխանալ եւ յոխորտալ.

Ոչ զերկրորդականն ունի գահ, այլ զաւագութեան թեկն ածէ. (Խոր. ՟Բ. 10։)

Զվարդապետի թեկն ածէ (յն. զկարգն յափշտակէ), եւ ոչ յաշակերտաց կարգի գտանի։ Զիշխանի թեկն ածիցէ (յն. որպէս ի կարգի իշխանի)։ Մեղմագոյնս խօսի, ո՛չ զվարդապետի ինչ թեկն ածել. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ եւ Ոսկ. եբր. ՟Դ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զվարդապետի իմաստնոյ թեկն ածեմք, եւ ոչ յաշակերտաց կարգի գտանիմք։ Մի՛ եւ այն՝ որ չեւ եւս իցէ հասեալ ի կատարեալ գիտութիւնն, թեկն ածել զվարդապետի. (Սարգ. յկ. ՟Ը։)

Բազումք խնամածութեամբք թեկն ածեն, ոչ զի օգնեսցեն ինչ, այլ զի առաւել նենգիցեն զմերձաւորս. (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

· Calfa

NBHL (2)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)


Թեղեայ ծառ

cf. Թեղի.

· Calfa

NBHL (2)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)

ԹԵՂԵԱՅ ԾԱՌ. ԹԵՂԻ. πτελέα bdellium, ulmus Անուն ծառոյ. որ եւ ՊՏՂԻ. ըստ ոմանց եւ ԿՆՁՆԻ. (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)


Թերագոյն

adj.

most imperfect, very defective.

· Calfa

NBHL (2)

Եթէ այլ ինչ թերագոյն յայսմանէ՝ զոր հրամայեցերս, ծանուսցես մեզ. (Նանայ.։)

Որ առաւել, եւ որ թերագոյն՝ ուղղութիւնս ցուցցէ. (Բրս. հց.։)


Թերագրեմ, եցի

va.

to write imperfectly or erroneously, to wrest a book (from its proper sense).

· Calfa

NBHL (2)

Տէրն իբրեւ զհարկաւորս մեզ հրամայեաց, եւ դու որպէս անկարելի թերագրես. (Բրս. ընչեղ.։)

παραχαράττω, -σσω perperam signo παραγράφω proscribo, rejicio Թերի եւ թիւր գրել. խարդախել, կամակորել զգիրս. եւ Ի բաց տարագրել.


Թերաթափ լինել ի գինւոյ

sv.

to be still half drunk.

· Calfa

NBHL (1)

Յորժամ թերաթափ լինի գինին ի գլխոյն, կրկնեալ անդրէն ի նոյն դառնայցեն. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թերալից

adj.

imperfect, defective, half formed, incomplete, unfinished.

· Calfa

NBHL (1)

Իսկ որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ թերալից ուրախութեամբ. (՟Գ. Մակ. ՟Դ. 5։)


Թերակատար

cf. Թերալից.

· Calfa

NBHL (3)

Որմըզդն մինչչեւ ծնեալ էր, թերակատար էր. եւ զիա՞րդ թերակատարն զխորհուրդն հայրենի իմացաւ. (Եզնիկ.։)

Այսպէս հռչակեալ, թէ թերակատար ուսուցանեն առաքեալքն, եւ մեք մեծամեծս ինչ խորհուրդս ի ներքս բերեմք. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ի՟Գ։)

ἁτελής, ἁτέλεστος imperfectus, inconsummatus Թերի ի կատարմանէ. կիսակատար. անկատար. տհաս. պակասաւոր. կիսկատար.


Թերածին

adj.

abortive.

· Calfa

NBHL (2)

Անկատար եւ պակասաւոր ի ծննդեան. որպէս վիժածն.

Զորս կարծէրն ի դուրս բերել եւ ծնանել, վիժածք եւ թերածինք եւ անցք են. (Փիլ. այլաբ.։)


Թերակատարութիւն, ութեան

s.

imperfection, defect, blemish.

· Calfa

NBHL (3)

Էր ոմն ի վեր քան զնա, որ զնորա թերակատարութիւնն լնուլ կարէր. (Եզնիկ.։)

Չի՛ք ինչ թերակատարութիւն ի գործս Աստուծոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

τὸ ἁτελές imperfectio, opus imperfectum Անկատարութիւն. թերութիւն. պակասաւորութիւն.


Թերահաւատ, ից

adj.

whose belief is imperfect, distrustful, unbelieving, incredulous.

· Calfa

NBHL (1)

Մարդկանս՝ որ թերահաւատ են ի մերոց օրինացս. (Եղիշ. ՟Բ։)


Թերահաւատամ, ացի

vn.

cf. Թերահաւատեմ.

· Calfa

NBHL (5)

Վասն այնոցիկ՝ որ հաւատայինն, եւ թերահաւատային. (Սանահն.։)

Երեւի որոց ոչ թերահաւատտեն ի նմանէ. (Իմ. ՟Ա. 2։)

Ոչ թերահաւատեաց սիրտ նորա. (Իգն.։)

Ես յորժամ զառաջինն լսէի, թերեհաւատէի. (Փիլ. լիւս.։)

Խորհուրդ մեծ եւ սքանչելի ի մէջ մատուցանէր, զոր թերահաւատէին. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Թերահաւատութիւն, ութեան

s.

distrust, mistrust, unbelief, incredulity.

· Calfa

NBHL (2)

Թերահաւատութիւն Թումասու՝ մայր եղեւ մերոց հաւատոց. (Ոսկ. նոր կիր.։)

Թերահաւատութիւն լեալ Տիգրանայ ի պատանին Միհրդատ. (Խոր. ՟Բ. 17։)


Թերահոգ

adj.

negligent, careless.

· Calfa

NBHL (1)

Արտաքոյ իրաւանց է՝ թերահոգ առ դնիլ յոր հաւատացաւն հոգաբարձութիւն նմա. (Սարկ. քհ.։)


Թերամիտ

adj.

mistrustful, irresolute.

· Calfa

NBHL (1)

Զոր յաստուածային բնութիւնն վերաբերեն թերամիտքն։ Լծ. (ածաբ.։)


Թերանամ, ացայ

vn.

to want, to be deficient, imperfect, defective;
to distrust, to doubt, to suspect;
— ի հաւատս, to deny the faith, to become a renegade;
— ի յուսոյն, to lose hope;
— ի պարտուց, to fail in one's duty.

· Calfa

NBHL (1)

Մի՛ թերասցին, որպէս եւ Թովմաս. (Իգն.։)


Թերավարժ, ից

adj.

unpractised, young, unexercised, new, unversed.

· Calfa

NBHL (1)

Ո՞րքան տմարդութիւն էր թերավարժ աշակերտի առ ի յաստուածային խորհրդոյս ձեռնարկել քննութիւն. (Լմբ. պտրգ.։)


Թերացուցանեմ, ուցի

va.

to diminish, to render imperfect.

· Calfa

NBHL (1)

Կամ գործեսցէ յարգելլեացն, եւ կամ թերացուսցէ զհրամայեալն. (Բրս. հց.։)


Թերաքամ

adj. adv.

imperfect;
half opened;
half shut;
scarce, obscure, dark;
superficially, obscurely, darkly.

· Calfa

NBHL (3)

Զի եւ ի ստուերէն զճշմարտութեան դուռն թերաքամս բանայցէ։ Թերաքամ եւ կիսաբաց եւեթ արար զլուսաւորութիւնն, կամ զպայծառութիւնն. (Ոսկ. եւ Երզն. մտթ.։ եւ Վանակ. յուրախացիրն.։)

Որ սակաւ մի թերաքամ ցուցեր (կամ թերաքամեցուցեր՝ ի Թաբոր) զփառս քո. (Մարաթ.։)

Թերաքամ յայտնեցաւ. (Ոսկիփոր.։)


Թերըմպեալ

s.

remaining in a glass after drinking.

· Calfa

NBHL (1)

ԹԵՐԸՄՊԵԱԼ որ եւ ԹԵՐՈՒՄԲ. Կիսատ ըմպեալ. մնացուածն բաժակի. գաւթին տըկուքը.


Թերթ, ից

s. bot.

leaf;
petal;
sheet of paper;
lamina, foil, spangle, plate, sheet, leaf;
մի — խաւարտ, a leaf of salad;
մի — թուղթ, a sheet of paper;
ութածալ — (գրոց), in octavo.

· Calfa

NBHL (4)

Լցեր զպատուհանս քո թերթիւք. ձ. թղթովք, (զի եւ թերթ եւ թուղթ են լծորդք)։

Զի՞նչ է թերթն ոսկի մաքուր. (ըստ Սուրբ Գրոց՝ թիթեղն) թերթն ե՛ւ կազմութիւն ունի մաքուր, եւ խորութիւն ոչ ունի։ Եւ մի՛ գուցէ ըստ թռչելոյ ասացեալ է թերթն. (Փիլ. ել. ՟Բ.) իմա՛ ըստ յն. բէ՛դալօն. իսկ բէ՛դամէ, թռչիմ. գուցէ եւ ի մեզ թերթն է իբր թրթռուն, թռչական։

Մի թեփ ասէ տըտնոյ՝ զմի թերթ անօսրագոյն մասին նորա. (Բրս. թղթ.։)

πέταλον lamina, fodium expansum, bracter Տերեւ, սաղարթ. ծալք տերեւոյ. եւ որ ինչ նման է նոցին յամենայն նիւթոց, որպէս Թիթեղն, Թուղթ, եւ Պարզուած կամ բացուած ծալելի իրաց.


Թերի, րւոյ, րեաց

adj. adv. s.

imperfect, defective, incomplete, faulty;
imperfectly, faultily;
the half, moiety;
a part, a side;
the rest;
երեւի արեգակն կէս —, half the sun is seen eclipsed;
լնուլ զ—ն, to supply;
— գտանիլ յիմիք, to be wanting in, in need of, to want for, to lack;
to be at a loss.

· Calfa

NBHL (6)

Թերի խորհուրդք, կամ վարք. (Եղիշ. ՟Գ։ Սարկ. քհ.։)

Թերի եւ խակ խորհրդոց հասուցիչք։ Թերի խակութիւն։ Զթերին լրութեան։ Զթերին լցուցեր. (Նար.։)

Որ այնմ տեսլեան թերի գտան, երկրորդ անգամ ի յարութեանն երեւեցաւ. (Ճ. ՟Թ.։)

Եթէ թերի ես յառաջնորդն, մի՛ կար ընդ նմա. (Նեղոս.։)

Այլ թէ՝ եւ նկարիչ ոք իցէ, զամենեսին՝ որ պարսաւիցենն եւ ծաղր առնիցեն, որ դեռ թերովք իցեն, եւ չկասէ ինչ նոցա բանիւքն. յն. անուսք. այսինքն անգէտք իցեն արուեստին։

λοιπῶν, -οῦσα, -όν relictus, qui superest, inferior, minor πηρός mancus Միով կողմամբ պակասաւոր. յետնեալ իւիք մասամբ. կիսատ. անկատար. պակաս. նուազ. եւ Թափուր.