Definitions containing the research որ : 10000 Results

Թարգմանեմ, եցի

va.

to translate;
to interpret, to explain;
— յանպատրաստից, to translate off hand, extemporally, fluently;
— բառ առ բառ, to translate literally, word for word.

NBHL (2)

Միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն։ Թարգմանեսցէ, զի եկեղեցին զշինութիւն առնուցու։ Էմմանուէլ, որ թարգմանի՝ ընդ մեզ Աստուած։ Ռաբբի, որ թարգմանեալ կոչի վարդապետ.եւ այլն։

Թարգմանեցին զմիանգամ թարգմանեալսն. որ. ՟Գ. 61։)


Թարգմանիչ, չի, չաց

s.

translator;
interpreter;
—ք. The Seventy, (translators of the Septuagint);
the Interpreters of the Armenian Scriptures.

NBHL (1)

Ի ձեռն թարգմանչաց ձայնէ ի բանակն Արտաշէսի (հին տպ. թարգմանաց)։ Ինքն (Մեսրովբ) էր ընթերցօղ եւ թարգմանիչ, յաղագս ոչ լինելոյ (այլ) թարգմանիչ։ Երթ թարգմանչացն ի բիւզանդիոն։ Եկեալ թարգմանիչքն մեր՝ գտին զՄեծն Սահակ եւ զՄեսրովբ յԱշտիշատ. որ. ՟Բ. 17։ ՟Գ. 47. 60. 61։)


Թարգմանութիւն, ութեան

s.

translation, version;
interpretation, explanation;
ճոխագոյն, ընդարձակ —, paraphrase;
ազատ —, բառական —, free translation;
literal -.

NBHL (3)

ἐρμηνεία interpretatio, versio, expositio, explicatio Թարգմանելն, իլն. թարգման գոլն. եւ Գործն թարգմանեալ. եւ Մեկնութիւն գրոց. մեկնաբանութիւն մթին եւ գաղտնի իրաց. ճառ. վերլուծութիւն. միտ բանին. իմաստ. նշանակութիւն.

Այլում թարգմանութիւն լեզուաց։ Եթէ թարգմանութիւն ունիցի. (՟Ա. Կոր. ՟Ի՟Բ. 10։ ՟Ժ՟Դ. 26։)

Ի թարգմանութիւն ձեռն արկեալ։ Անպարապ ի թարգմանութեանց. որ. ՟Գ. 53. 65։)


Թարթափանք, նաց

s.

cf. Թարթափումն.

NBHL (1)

որ եւ ԹԱՐԹԱՓՈՒՄՆ. Թափառումն, դեգերանք, յածումն.


Թարթափիմ, եցայ

vn.

to wander, to loiter, to lounge about;
to be involved in difficulty, perplexed with business;
to haunt, to frequent;
ի — ական, cf. Թարթափ.

NBHL (1)

Որպէս զորդիս մարգարէիցն կամիք թարթափել յընդունայնս, որք զեղիայն խնդրէին ափշեալք. (Փարպ.։)


Թարթեւանք

cf. Արտեւան.

NBHL (1)

Բառ առաւել ռմկ. որպէս Արտեւանունք՝ որ թարթեն.


Թարշամեցուցանեմ, ուցի

va.

cf. Թառամեցուցանեմ.

NBHL (1)

Թարշամեցուցեր զգեղ վայելչութեան նորա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Թարշամիմ, եցայ

vn.

cf. Թառամիմ.

NBHL (5)

cf. ԹԱՌԱՄԻՄ. μαραίνομαι թօշնիլ, թորմիլ, մարիլ.

Եւ ոչ թարշամեցան երեսք նորա. (Եփր. ել.։)

Թարշամեալ պասքութեամբ արբուցմանց խրատու. որ. ՟Գ. 68։)

Թարշամեալ որպէս ի կարկտէ սաղարթ տերեւոց. (Լմբ. իմ.։)

Վասն թարշամելոյ գեղոյ նորա. (Վրք.։ Ծնօտք նոցին թարշամեալք էին. Վրք. հց. ՟Ի՟Զ. ՟Դ։)


Թացան, ի

s.

victuals eaten with bread, made dishes;
pittance.

NBHL (1)

Իսկ թէ իցէ թաց, յինքն առնու զոր ի թաց մարմնոյ խոնաւութիւն եղեալ. (Մեկն. ղեւտ.։)


Թաւագէս

adj.

shock-headed, hairy, long-haired.

NBHL (1)

Քանզի թաւագէսք են, որ ոչն սափրին ամենեւին. (Փիլ. տեսական.։)


Թաւագլուխ

adj.

shock-headed.


Թաւաթուփ

adj.

cf. Թաւուտ.

NBHL (1)

Զորպիսի՛ անտառս, զթանձրախիտ մայրիսն, զթաւաթուփսն, եւ զստուարածառսն, եւ զերկայնաճիւղսն. (Սարգ. յկ. ՟Ը։)


Թաւալական, ի, աց

adj.

rolling, that rolls.

NBHL (1)

κλειτός declinabilis Որ կարէ թաւալիլ, հոլովիլ. հոլովական. (յն. գլիդօ՛ս, իբր գլական, գլորական).


Թաւալեմ, եցի

va.

to roll, to turn, to set rolling, to revolve, to wheel;
to upset, to overturn, to capsize;
ի բաց —, to turn topsy-turvy, to turn elsewhere;
to remove, to take away.

NBHL (1)

Եթէ ի վայր զիս հնարի կործանել ... եթէ ի մոխիր երկրի թաւալել ձեռն բերիցէ. (Նար. ՟Կ՟Զ։)


Թաւալեցուցանեմ, ուցի

va.

cf. Թաւալեմ.

NBHL (3)

κυλέω, κατακυλέω, προσκυλέω verso, roto, volvo, voluto, advolvo ἁποκυλέω devolvo, volvendo amoveo Թաւալ տալ. թաւալել. տապալել. հոլովել. գլել, գլորել. (յն. գիլէ՛օ. եբր. կալալ). գլորցնել, գլորտըկել, թապլել, թապըլտըկել.

Թաւալեցուցէ՛ք վէմս մեծամեծս ի բերան այրին։ Թաւալեցուցէ՛ք ինձ այսր վէմ մի մեծ։ Թաւալեցուցից զքեզ ի վիմացդ։ Թաւալեցոյց վէմ մի ի դուռն գերեզմանին։ Ի բաց թաւալեցոյց զվէմն ի դրաց գերեզմանին, կամ ի գերեզմանէ անտի։ Թաւալեցոյց ընկէց զմարմին նորա ի գահոյից անտի. (Յես. ՟Ժ. 18. ՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 33։ Երեմ. ՟Ծ՟Ա. 25։ Մտթ. ՟Ի՟Ը. 2։ Մրկ. ՟Ժ՟Ե. 26։ ՟Ժ՟Զ. 3. եւ 4։ Յուդթ. ՟Ժ՟Գ. 11։)

որպէս եւ կր.


Թաւալիմ, եցայ

vn.

to roll, to tumble;
to wallow, to plunge in, to penetrate;
յերկիր —, to roll on the earth;
ընդ մոխիր, յաճիւն —, to get covered with ashes, with dust;
ընդ տիղմ —, to roll in the mud, to wallow in the mire;
— ի փափկութիւնս մարմնոյ, to give one's self up to sensual pleasures, to abandon one's self to, to plunge into;
առաջի —, — անկանիլ, — առաջի ուրուք, to prostrate one's self at the feet of, to implore;
— առ ինչ, to give one's self up to, to incline to, to bend towards.

NBHL (6)

κυλέομαι volvor, volutor ἑπιστρωννύμι insternor, substernor Տապալիլ. հոլովիլ. գլորիլ. շրջշրջիլ. ոլորտանալ. եւ Թարթափիլ. տարածիլ. եւ Հակիլ. միտել. գլորտըկիլ, փռուիլ, պառկիլ.

Քարինք սուրբք թաւալին յերկրի նորա։ Հող ի գլուխ լինէին, առաջի թաւալէին. (յն. պաղատէին)։ Անկեալ յերկիր՝ թաւալէր եւ փրփրեայր։ Ընդ մոխիր թաւալեսցին. յն. տարածեսցին. (ռմկ. փռուին) (Զաք. ՟Թ. 16։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 15։ Մրկ. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Ի՟Է. 31։)

Ընդ մոխիր թաւալեալ։ Անկեալ թաւալէին առաջի նորա. (Ագաթ.։)

որ եւ (Փիլ. իմաստն.)

Ոչինչ էր սորա մասն, որ թաւալեցաւ առ մանուկն. այսինքն միտեցաւ։

Հռութ առ հեռաւոր ազգականաւն թաւալեցաւ. (ռմկ. պառկեցաւ). (Երզն. մտթ.։)


Թաւալումն, ման

s.

rolling, turning, wheeling;
rotation, revolution;
inclination, propension.

NBHL (2)

Թաւալիլն. թաւալ. տապալումն. հոլովումն. գլորումն. եւ Թարթափումն. եւ Միտումն. բերումն.

Յորդորէ յերեւելեացս թաւալումն. (Լմբ. սղ.։)


Թաւամազ

adj.

shaggy, woolly, hairy;
woollen.

NBHL (1)

Պօղոսի ճաղատն լինել, եւ Պետրոսի թաւամազն, առանձնաւորութեան են սահմանադրութիւնք. (Դամասկ.։)


Թաւայատակ

adj.

hairy, hirsute (an epithet of Hercules).


Թաւանամ, ացայ

vn.

to grow thick;
to become shaggy or hairy.

NBHL (3)

Թաւ լինել ըստ ամենայն առման, որպէս տերեւախիտ, մազոտ, եւ Հաստ, թանձր.

Թաւացան խորգով իբրեւ զԵսաւ. (Եփր. նին.։)

(Այբ տառն) ընդ թաւին թաւանայ. (Վրդն. ծն.։ եւ Ոսկիփոր.։)


Թաւարծի

adj.

shaggy, hairy, hirsute;
— այր, hairy man, covered with hairs.

NBHL (3)

ԹԱՒԱՐԾԻ δασύς pilosus, hirsutus գրի եւ ԹԱՒԸՐԾԻ, ԹԱՒԱՐԾ. Թաւ (այր). թաւ այծենի՝ մորթ կամ զգեստ արկեալ զանձամբ. մաշկեւոր. մազոտ. բրդոտ.

Մորթօք այծենեօք ըստ Եղիայի այր թաւըրծի. (Արշ. վերջաբ։)

Եղիա այր թաւարծ. (Ոսկիփոր.։)


Թաւացուցանեմ, ուցի

va.

to render thick with branches;
to make hairy or hirsute.

NBHL (1)

Լերկ, եւ մերկ առ ճշմարտութիւնն է իմաստուն. ապա եթէ ուրեք՝ եւ զսա ծածկեսցէ եւ թաւացուսցէ յաղագս հարկաւոր ժամանակաց. (Փիլ. լին. ՟Դ. 203։)


Թափանշոյլ

adj.

transparent, clear, pellucid.

NBHL (1)

Թափանցիկ նշողիւք. լուսասփիւռ. յորդալոյս.


Թափանցական, ի, աց

adj.

penetrative, subtile, piercing, pervious.

NBHL (2)

ԹԱՓԱՆՑԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԱՅԻՆ, յնոյ, ոց. ա. Թափ անցանօղ. միջամուխ. բոլորովին միացեալ անշփոթ.

Որ ազդողական զօրութեամբնթափանցական է քան զամենայն սուր երկսայրի՝ որոշումն ոգոյ եւ շնչոյ. (Ղեւոնդ.։)


Թափանցային

cf. Թափանցական.

NBHL (1)

ԹԱՓԱՆՑԱԿԱՆ ԹԱՓԱՆՑԱՅԻՆ, յնոյ, ոց. ա. Թափ անցանօղ. միջամուխ. բոլորովին միացեալ անշփոթ.


Թափանցանց

cf. Թափանցական;
ելանել, լինել, բերիլ, to penetrate, to pierce;
— լինել մտաց, to think, to understand, to penetrate, to perceive.

NBHL (4)

διῆκων permeans, penetrans συνήμενος conjunctus Թափ անցեալ կամ անցանօղ. ընդ մտեալ ի ներքս ի խորս. միջամուխ. միացեալ կամ միաւորեալ.

Թափանցանց միութեամբ զսոյն կենդանացուցեալ նորոգ պաշտպանէ։ Թափանցանց խառնութեամբ ընդ թանձրութիւն մերոյս գոյութեան մտեալ անցանէ. (Նար. ՟Հ՟Է. ՟Ղ՟Գ։)

Ի թափանցանց բեւեռացն լինել ի ձեռս եւ յոտս նորա. (Իգն.։)

Թէեւ գազանք ինչ անհնարինք պատահեսցեն, եւ կամ պարիսպք երկաթիք, հարկանել սատակել կործանել՝ թափանցանց ելանել. ա՛յլ ձ. թափ անցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 9.) յն. ծակել. τιτράω perforo։


Թափանցանցութիւն, ութեան

s.

penetration;
penetrability.

NBHL (1)

Ճաճանչ կիզանօղ ընդհանրական թափանցանցութեան խորհրդոյ մեծի։ Եւ որ ի մեզ մտիցն պատուհանաց մշտաբացիկ թափանցանցութիւնք. (Նար. ՟Ժ՟Զ. ՟Ղ՟Գ։)


Թափանցեմ, եցի

vn.

to penetrate, to pierce, to pass through, to enter;
to be filtered through;
to seareh thoroughly, to dive to the bottom of.

NBHL (2)

ԹԱՓԱՆՑԵԼ. Ի խորս մխել. անցուցանել. ձգել.

Որպէս յամենեսեան թափանցեալ զնախախնամականս ներգործութիւնս. (Դիոն. երկն.։ (յն. չէզ. թափ անցեալ)։)


Թափանցիկ

adj.

that penetrates, piercing;
transparent, diaphanous;
— լինել, cf. Թափ անցանել.

NBHL (8)

Որ յամենեսին է, եւ ընդ ամենայն թափանցիկ։ Թափանցիկ է ընդ ամենայն հրաշափառաբար։ Թափանցիկ մինչեւ ցորոշումն շնչոյ եւ ոգւոյ. (Կիւրղ. գանձ.։)

(Բեւեռքն) թափանցիկ լինէին ընդ ներբանս ոտից նորա. (Ճ. ՟Ա.։)

Շեշտ ընդ մէջ թիկանցն թափանցիկ լեալ՝ յերկիր անկանի սլաքն. որ. ՟Ա. 10։)

Թափանցիկ եղեալ բարերարականն նորա նախախնամութիւն յամենայն էսս. (Դիոն. երկն.։)

Ի վայրկենի ընդ ամենայն խորհուրդս լինի թափանցիկ (միտքն)։ Հոգւոյն սրբոյ շնորհքն ընդ մաքուր միտսն թափանցիկ լինի։ Եւ նորա յղկելովն թափանցիկ լինի ընդ նորին անօսրութիւնն պայծառութեամբ մտացն. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժող.։)

ԹԱՓԱՆՑԻԿ. իբր ռմկ. ըստ յն. διαφανής (անդր կամ յայնկոյս երեւելի). diaphanus, pellucidus այսինքն Թափանցելի ի լուսոյ, անդիմահար, լուսանցոյց, (որպէս ապակի, օդ). ի սուրբ գիրս թարգմանի Երեւելի, կամ Պայծառ։ Կան եւ քանի մի վկայութիւնք՝ որք յայս միտս թերեւս ձգեսցին, բայց մարթին եւ ի բուն նշանակութիւն վերածիլ.

Թափանցիկ հրածին ամպոյն սիւն գործեալ յայրին. (Շար.։)

Զաստուածային գիտութեանն ճառագայթս ի բոլոր լրումն եկեղեցւոյն թափանցիկ փայլեցուցանել. (Լմբ. պտրգ.։)


Թափառ

adj. adv.

vagrant;
like a -.


Թափառական, ի, աց

adj.

vagabond;
vagrant, wandering, roving, rambling;
— շրջել cf. Թափառիմ.

NBHL (3)

(լծ. արաբ. պրս. թաֆ, թայիֆ, եւ այլն) μέτοικων, πλανήτης , πεπλανόμενος, πλαζόμενος, ἁλώμενος, ἑωσμένος vagus, vagabundus, errabundus, oberrans Որ թափառ շրջի. թափառեալ. յածեալ ընդ աշխարհ. մոլորական. աստանդական. վտարանդի. տարագիր. գաղթական. պանդուխտ. բարբարական. տէտիրկին.

Գերի թափառական։ Ոչ ոք իցէ՝ որ ժողովիցէ զթափառականսն։ Եւ ոչ իցէ ազգ, յոր ոչ հասանիցեն թափառականքն Եղամայ. (Երեմ. ՟Ի. 3։ ՟Խ՟Թ. 5. 36։)

Յանապատ վայր՝ յորում թափառականն (այսինքն թափառեալ) շրջէր. (Փիլ. իմաստն.։)


Թափառականութիւն, ութեան

s.

a roving or wandering life, vagrancy, vagabondage.

NBHL (2)

πλάνη vagatio, error Ընդվայրայածութիւն. վտարանդութիւն. մոլորումն.

Տաղտկացեալ էր ի մոլորական թափառականութենէն. (Եւս. քր. ՟Ա։)


Թափառանք, նաց

s. pl.

the act of idling or lounging about.

NBHL (3)

ԹԱՓԱՌԱՆՔ πλάνη vagatio որ եւ ԹԱՓԱՌՈՒՄՆ. Ընդ վայր յածումն.

Ոչ դժուարելով ընդ թափառանսն եւ ընդ յածումն։ Զօտարութիւնս ստէպ ստէպ, եւ զմիմեանց վերայ թափառանս մոլորանացն. (Փիլ. իմաստն.։)

Զորբոց զանհնարին հառաչանաց սգոյ թափառանաց. (Պիտ.։)


Թափառիմ, եցայ

vn.

to wander, to roam, to be vagrant, vagabond;
to ramble, to rove, to stroll, to range.

NBHL (4)

πλάζομαι, ἁλάομαι vagor, erro Թափ առնուլ ընդ վայր. մոլորական շրջիլ ի բացի. այսր անդր յածիլ. վտարանդի լինել.

Յաւերակս նորա մի՛ թափառիր. (Սիր. ՟Թ. 7։)

Իշխան օդոյս այսորիկ կոչէ զնա վասն յօդս թափառելոյ. (Եզնիկ.։)

Մոլորեալ, եւ ի լերինն ընդ գազանականցն դիւաց թափառեալ։ Եթէ ընդ գազանս ինչ թափառեցայց. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Կ՟Ը։)


Թափառնակի

adv.

quickly, without delay, incontinent.

NBHL (1)

ԹԱՓԱՌՆԱԿԻ մ. (ո՛չ է որպէս Թափառակի, թափառելով, այլ) Թափ առնելով վազս առեալ. փութանակի. արշաւակի. հապճեպով. ափալ թափալ.


Թափառոտ

cf. Թափառական.

NBHL (1)

Եղիցին մոլորեալք թափառոտք ի մէջ հեթանոսաց. (Մծբ. ՟Ժ՟Զ։)


Թափառումն, ման

s.

cf. Թափառանք.


Թափեալ

adj. s.

emptied;
— աստղ, falling star;
cf. Ասուպ;
cf. Աստղ;
— ուղեղ, hare-brained, empty-headed, giddy-pated, mad;
giddy-pate, light-witted person, blockhead, idiot, fool, madman.

NBHL (1)

ԹԱՓԵԱԼ ՈՒՂԵՂ. (առաւել է երկու բառ, քան բարդ). Այն՝ որոյ թափեալ է ուղեղն կամ խելքն. անմիտ. պակասամիտ.


Թափեմ, եցի

va. fig.

to overturn, to cast down, to fling or throw down;
to spill;
to empty, to exhaust;
to take away, to take by force, to possess one's self of;
to cast off;
to disengage, to deliver, to release, to relieve;
թափել զատամն, to extract, to pull out, to draw a tooth;
թափել զդրունս, to unhinge the doors;
բեւեռովք զբեւեռ թափել, one nail drives out another (new things or persons make old ones forgotten);
cf. Բեւեռ;
թափել կապուտ, աւար բազում, զկապուտ սաստիկ, to make a great booty, to pillage, to sack;
թափել զոք յիմեքէ, to despoil, to deprive of;
թափել զոգի ուրուք, to harass, to hold in suspense;
թափել զքուն, to rouse one's self, to awaken;
թափել զգինի, to get sober again, to sleep off drunkenness or debauch, cf. Աթափեմ, cf. Զգաստանամ;
թափել զոք ի ձեռաց ուրուք, to save one from the hands of another, to liberate, to rescue;
թափել զբարկութիւն յումեքէ, to free from the effects of another's resentment, to pardon;
թափել ի բաց զոգի, to die, to perish;
թափել զցասումն, զոխս ի վերայ ուրուք, to vent one's anger, to wreak one's vengeance;
թափել զթոյնս յոք, to give vent to one's angry passions;
թափել զմաղձն, to discharge ones bile, to vent one's spleen;
ածել —, to add, to subjoin;
to conclude;
թափել զտունն, to remove, to change habitation, to empty a house of its furniture;
թափել զսուր իւր յոք, to draw the sword against, to brandish the sword;
թափել զբաժակ, to drink off the cup to its dregs;
to drink up;
թափել զանձն, to escape, to disengage one's self, to get rid off, to abscond, cf. Նուաստանամ;
to humiliate, to abase, to lower one's self to;
թափել զինքն ի գրաստէն, to dismount, to leap from horseback;
թափել զինչս, to spend, to dissipate, to waste, to squander;
թափել զոյժ եւ զզօրութիւն, to make great efforts, to employ all one's energy, to do any thing in the world;
to strive with all one's heart, to sharpen one's tools, to prepare one's self;
թափել ի լծոյ, to throw off the yoke;
թափել զոք ի կենաց, to deprive of life, to massacre;
թափել ի միմեանց (զարս ի կռուի), to separate the combatants;
թափել զբանն յումեքէ, to interrupt a discourse;
թափեաց նաւն զբեռն, the ship is unloaded.

NBHL (19)

ἁποχέω, ἑκχέω, καταχέω, ἑκκενόω, κατακενόω effundo, evacuo Որպէս թէ թափով իմն հեղուլ, կամ թափո՛ւր առնել. Հեղուլ ի դուրս. դատարկել զիմն. կամ հեղուլ ի ներքս ամանոյ յաման, որով մին դատարկի, եւ միւսն լցեալ լինի. վաթել, վոթել, պարպել, եւ լեցնել.

Եփեաց զբլիթսն, եւ առ զտապակն, եւ թափեաց առաջի նորա. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 9։)

Թափեաց զսափորն յաւազանն. (Ծն. ՟Ի՟Դ. 20։)

Թափեաց ի գլուխ նորա ի բազմականին. (Մտթ. ՟Ի՟Զ. 7։)

Զբաժակն սրտմտութեան, զոր արբերն եւ թափեցեր. մի ձ. սթափեցեր. (Ես. ՟Ծ՟Ա. 17։)

Թափեցաւ ի բնակչաց քաղաքս. (Բրս. գորդ.։)

Թափեսցեն զսուր իւրեանց ի քեզ։ Թափեսցեն զամենայն սուրս իւրեանց ի վերայ Եգիպտոսի, եւ լցցի երկիրն վիրաւորօք. (Եզեկ. ՟Ի՟Ը. 7։ ՟Լ. 11։)

Ի նորա գլուխն թափէ (յն. դարձուցանէ) զպատուհասն. (Ոսկ. ես.։)

ԹԱՓԵԼ. ἑξαιρέω, ἁφαιρέω, ἑκτινάσσω, ἑκκόπτω, ῤύομαι եւ այլն. Թօթափել. ի բաց հանել. ի բաց կորզել, ճողոպրել, ազատել. եւ կր. փրթանիլ. մեկնիլ. ի բաց գնալ.

Մի՛ թափեր զձիթենի եւ յերրորդումն. (Եփր. համաբ.։)

Թափեսցին ձիթենին քո։ Տերեւ նորա մի՛ թափեսցի. (Օրին. ՟Ի՟Ը. 20։ Սղ. ՟Ա. 3։)

Թափեալ ի հարցն գահուէ. այսինքն զրկեալ. որ. ՟Գ. 65։)

Գոյն արքունական ծիրանեաց ոչ թափեսցի։ Զմայլեալք յուրախութիւն, որ ոչ թափի։ Թափին տրտմութիւնք յարտասուաց. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։ Ճ. ՟Գ.։ Մխ. երեմ.։)

Թափեաց յինքն զամուր ամուր բերդիցն՝ զոր կալեալ էր պարսկացն. (Բուզ. ՟Ե. 1։)

ԹԱՓԵԼ ԶԱՆՁՆ, կամ ԹԱՓԻԼ. որպէս յն. թափինօ՛օ, եւ քէնօ՛օ. ταπεινόω, κενόω humilio, exinanio Խոնարհել զանձն. նուաստանալ. ունայնացուցանել որդւոյն Աստուծոյ զանձն ի մարդեղութեան.

Ամենայն ծունր կրկնեսցի թափեցելումն վասն մեր. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Առ որս. ՟Ե։)

ԹԱՓԻԼ. որպէս Անկանիլ. երթալ, հասանել.

Խաղաց գնաց ... եկն թափեցաւ յաշխարհ նորա։ Չոգաւ թափեցաւ յերկիրն արուացաստանի. (Բուզ. ՟Գ. 10։ ՟Դ. 20։)

Յորմէ թէ խաբին եղկելիքն, կատարելապէս ի խելաց թափեսցին. (Կլիմաք.։)


Թափիչ, չի, չաց

s.

bleacher;
washerwoman, laundress;
fuller;
a washerwomans heetle;
stick for gathering fruit;
— վարոց, the penis of animals;
— համոզակեր, a judge, arbiter, he who confers rewards;
he who separates combatants.

NBHL (5)

ԹԱՓԻՉ ՀԱՄՈԶԱԿԵՐ. βραβευτής judex certaminis, arbiter, qui dat praemium Հանդիսադիր, դատաւոր որոշիչ մրցման, եւ Պարգեւատու, տուօղ զբրաբիոն.

ԹԱՓԻՉ. գ. χυλόν fustis Տոփիչ. տոփման. թօթափիչ գործի թափչաց. լաթ ծեծելու փատը.

Թափչաւն հարեալ լինէր եւ վիրաւորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Իսկ որ. աշխարհ.)

(Ի Կիպրոս) զանգանուն ի ցօղոյ անկեալ զխոտով, կռուի ի թափիչ վարոցս, եւ ի մօրուս քօշից. իմա՛ զցուպ հովուաց իբր զլախտ, կամ զխարազան ծոպաւոր։


Թափումն, ման

s.

effusion, shedding;
evacuation, expulsion, egestion;
— Միածնին, descent, humiliation, incarnation of J. C.

NBHL (4)

Հա՛րկ է կա՛մ թափմանն փոխանակ ի ներքս բերել զհաւասարս, կամ լուծանիլ կենդանւոյն։ Պիտոյ է մարդոյ կերակուր եւ ըմպելի վասն թափման։ Ըստ թափման կերակրոց. (Նիւս. բն.։ Սանահն.։ (որպէս ասի եւ Թափել զաւելորդս որովայնի)։)

Կերակուր արծաթասիրացն՝ ցանկութիւն շահիցն է. վասն այսորիկ յափշտակութիւն ընչիցն որպէս զթափումն արեան՝ զմահ ի վերայ բերէ նոցա. (Ոսկիփոր.։)

Յիշեցուցանելով զհարսնանալն Քրիստոսի, զնորայն վասն մեր զթափումն. որ. հռիփս.։)

Անայլայլապէս եւ անշփոթաբար կցորդ եղեւ մեզ, ոչ ինչ կրելով ի գերալրութիւնն իւր առ ի յանբարբառելւոյն թափմանէ. (Դիոն. ածայ.։)


Թաքնաբար

adv.

secretly, stealthily, furtively;
unknown to others;
silently, softly, quietly, noiselessly;
enigmatically, allegorically.

NBHL (1)

Որում ոչ է կար համարձակ շրջել եւ ուսուցանել, այլ թաքնաբար լինել որպէս վնասապարտս. (Շ. ատեն.։)


Թաքնանամ, ացայ

vn.

to become hidden, to remain concealed.

NBHL (1)

Ի քէն այսպիսի այր պատուեսցի, զի մի՛ թագնասցի, որոյ եւ անունն գրեալ է ի դպրութեան կենաց. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Թաքնապէս

adv.

cf. Թաքնաբար.

NBHL (1)

Զոր ի յՂուկասու աւետարանին գրեալ ... առանց գրոց խորհրդով թաքնապէս աւանդեցաւ նոցա ի Պօղոսէ. (Մաքս. ի դիոն.։)


Թաքնութիւն, ութեան

s.

hiding, occnltation, concealment;
secrecy, mystery, arcanum.

NBHL (4)

κρυφιότης, τὸ κρύφιον arcanum, secretum Թաքունն գոլ. ծածկութիւն. գաղտնութիւն. գաղտնիք. խորհուրդ.

Գերագոյնն զարդ որպէս թաքնութեան նախակարգաբար հպեալ՝ թաքնութեամբ վարկանելի է քահանայապետել երկրորդին։ Աստուածայինն թաքնութիւն գերագոյն էութեամբ քան զամենեսեան արտաքս է համբարձեալ։ Զգերագոյնն քան զմեզ թաքնութիւն լռութեամբ պատուեցաք։ Նոյն Աստուծոյ թաքնութիւնն թէ զի՛նչ երբէք իցէ, ոչ ոք ետես, եւ ոչ տեսցէ. (Դիոն.։)

Երրորդութեանն անտես թաքնութեան խորհրդակից սիրոյ կոչեցար. (Նար. կուս. որ հայի ի բանն Դիոն.։)

Խորհրդական թաքնութեամբ զմի մի ի նոցանէ դնէր ի ձեռս հօր. (Լմբ. պտրգ.։)


Թաքնում, եայ

vn.

cf. Թաքչիմ.

NBHL (1)

Թագաւորն խնդրէ սպանանել զիս, եւ ես երթամ թագնուլ։ Երթամ թագնում, եւ դարձեալ գամ. (Վրք. հց. ձ։)


Թաքուն

adj. phys. adv.

occult, hidden, secret;
latent;
ի —, in secret, privately, cf. Թաքնաբար.

NBHL (3)

Խոր է, եւ թագուն. (Լմբ. պտրգ.։)

Պա՛րտ է քննել զթաքուն զօրութիւն բանին (Աստուծոյ)։ Զիա՞րդ անգիտացաւ իմաստութիւնն հօր զոր ի նմայն թաքունսն. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ.։)

Յամենայն խորհուրդս դիւականս կայ պոռնկութիւնն ի թաքուն. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

NBHL (4)

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Կորեաւ ժողովողն, թաքեաւ նաւահանգիստն. որ. ՟Գ. 68։)

Անսովոր է ասելն.


Թաքստեայք, տէից

s. pl.

the fugitives.

NBHL (1)

Եւ էին թագստոյք ի տան նորա. (Վրք. հց. ձ։)


Թաքստոյք, տոյից

s. pl.

hidden things, arcana.

NBHL (2)

Եւ էին թագստոյք ի տան նորա. (Վրք. հց. ձ։)

Եւ էին թաքստոցքի տան նորա. (Վրք. հց. ձ։)