Definitions containing the research ով : 10000 results

Ուղփ

cf. Արփի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«լոյս, արփի». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են ուղ-փաճեմ (գրուած նաև ուղփիաճեմ, ըղփա-հեմ, ուղփաճէմ) «լուսաւոր» Կղնկտ. (հրտր. Էմինի, էջ 166, 170, Շահնազ. էջ 323, 340), Անան. եկեղ. Մագ. Գնձ. ուղփեան «ար-փիական, երկնային» Աթան. էջ 297. ուղ-փագունիլ «լուսաւորուիլ» Մագ. գամագտ. ե. մետուղփեան Ճառընտ. (տե՛ս առանձին) նաև ուղփամած «լուսամած», ուղփաճահ «լուսով գնացեալ» Հին բռ. (տե՛ս տակը)։

Հին բռ.=Բառ. երեմ. էջ 257 մեկնում է ուղբք «ուխք ջուրց», ուղբր «խաւար կամ խաւարազգած», ուղբամած «խա-ւարամած», ուղփաճահ «լուսով գնա-ցեալ»։ Բռ. երեմ. էջ 259 ունի նաև ուր-փագունել «իմս առ ի մտել», որի ի՛նչ ւինելը յայտնի չէ։ Ռոշքեան ուղփագու-նեալ հասկանում է «առատացեալ», իբր յղփագունեալ։ ՆՀԲ դնում է «ուղփ, ուղբ. ուղբր, ձայն անյայտ, թերևս որպէս յն. δλοφυής («միակտուր») բոլորաբուն, իս-կաբուն, գերաբուն կամ որպէս հյ. ար-փի, եթեր, օդ, երկինք, թրք. ֆէլէք»։ Բագրատունի Քերակ. զարգ. էջ 655, § 1438 չի ընդունում ուղփ արմատ, այլ մեկնում է ուղփաճեմ<*ուղմբաճեմ «երկնաճեմ, լուսաճեմ», յն. Սւղիմր-Ոլիմպոս բառիզ։ ԱԲ ուղփ «արփև»։ Հիւնք. ուղփ=յն. 'Օλυμπος «Ողիւմպոս, երկինք»։ Նորայր, Բանաս. 1900, 136 վերի ձևով մեկնում է ուղփ «արփի, լոյս»։ Այսպէս նաև Մէնէվիշեան ՀԱ 1911, 715, որ ուղփ դնում է լծ. արփի

NBHL (1)

Ուղբք, ուխք ջուրց։ Ուղբր, խաւար կամ խաւարազգած։ Ուղբամած, խաւարամած։ Ուղփաճահ, լուսով գնացեալ».


Ումպ

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

Klaproth, As. pol. 1823, էջ 106 վո-գուլ. aem, ain, սիրյ. պերմ. juny, ման-չու omi բառերի հետ։ ՆՀԲ սանս. ամպու «ջուր»։ Peterm. 17 ըն-մասնիկով սանս. pā «ըմպել» արմատից։ Սրա հա-մեմատ են նաև Lag. Urgesch. II0, Ges. Abhd. 12, Justi, Zendsp. 180 սանս. զնդ. pa, յն. πίνω։ Այս վերջին-ները հնդևրոպական ընտանիքի մէջ կազմում են շատ հաստատուն մի ձև. արմատն է հնխ. pō, pi, որին պատկա-նում են սանս. pā, ներկ. pibāmi «խը-մել», պալի phā̄-iya «ըմպելի», հին-դուստ. pina «ըմպել», pāni «ջուր», գնչ. peo, piava «խմել», pani «ջուր», հյ, բոշայ. բիել, պիել «խմել», յն. πενω, ևոլ. πώνω, կտ. πέπωϰα «խմել», πόσις, πῶμα «արբումն», լտ. bibo<*pibo «խմել», pօ-tus «ըմպելիք», հիռլ. ibim «ըմպեմ». հևեմո. iben «ըմպեմք», կորն. evaf «խմել», լիթ. pénas «կաթ», հպրուս. poūt «խմել», հսլ. piti, ռուս. пить «խը-մել», ալբան. pi «խմել» ևն։ Այս հա-րուստ ընտանիքի մէջ հայերէնն է մի-այն՝ որ համապատասխան բառ չունի. ոմտել ձևն է՝ որ իր պ ձայնով բաւա-կան յիշեցնում է հնխ. po, pōi, pi-աոմատը, բայց մանրամասնութեան» մէջ չի յարմարւում։-Lag. Arm. Stud. § 823 հյ. ըմպիկ կցում է արաբ. պրս. ասոր. anbīq «թորակ» բառին, որ մեո-ժում է Հիւբշ. էջ 163, քանի որ պատ-կանում է այս ումպ արմատին։ Canini, Et. étym. 103 ամպ բառի հետ՝ միաց-նում է յն. ὄμβρος «անձրև» ձևին։-Հիւբշ. Arm. St. § 108 միացնում է ևաս-կածով ընդհանուր հնդևրոպական pō, pi արմատին։ Տէրվ. Նախալ. 91 բացատրե-լու համար ումպ ձևի ծագումը նոյն ար-մատից՝ համարում է շրջուած պու ձևից

և աճած ռնգականով։ Meillet MsL 7 164 չի ընդունում միացնել նոյն արմա-տին, բայց 9, 155 մի ճարպիկ բա-ցատրութեամբ կցում է նրան, ենթադրե-լով թէ հին հայ ձևն էր *հիպել=սանս. pibāmi, որից ընդ նախդիրով ստացուել *ընդ-հիպել>*'ընդիպել >*'ընդպել > *ընպել >*ըմպել։-Bugge, Etr. u. Arm. 44 ետրուսկ. eepana=ըմպանակ։ Հիւնո. ամպ բառից է հանում։ Արշէզ՝ դնում է նոյն ընդ արբ, որ տե՛ս։ Bartholomae ZDMG 50, 712 իբրև հնխ. pimbo=pi-n-bo=սանս. pibāmi ձևից՝ ռնգայնա-ցած։ Հիւբշ. Arm. Gram. 447 և IF Anz. 10, 45 մերժում է թէ՛ այս և թէ Meil-let-ի նախորդ մեկնութիւնը, որովհետև նրանք տալիս են հյ. *իմպել ձևը, մինչ-դեռ հայերէնն է *ումպել, ինչպէս ցոյց է տալիս ումպ արմատը։ Ե. Գեանջե-ցեան ZAPh 1, 62 յն. δμπη, δμπνη «սր-նունդ» բառի հետ։ Մառ, Гpaм. иր apм. 265 ըմ, ըն-մասնիկով վերի հնդև-րոպական պ արմատից։ Scheftelowitz BВ 29, 41 սանս. ambhas «ջուր» ևն խմբի հետ, որի ժառանգները տե՛ս ամպ բառի տակ. սրանց նախաձևն է հնխ. nbho-, որի դէմ ինքը ենթադրում է և ombh-ձևը՝ որ պիտի տար հյ. ումպ (յիշում է Pokorny 1, 131)։ Charpentier IF 25. 251 դնում է հնխ. pōl, pi ար-մատից նախ կրկնուած pōp, ապա -mი մասնիկով pōpmo, շրջուած pōmpo, որ տալիս է հյ. ումպ։ Սագըզեան ՀԱ 1902 335 և Karst, Յուշարձան 405 հյ. խմել և սումեր. ima «խմել», immeli «ըմպե-լիք» բառերի հետ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 188 պրս. [arabic word] xunb «կա-րաս» բառից։ Pokorny 2, 71 ասում է թէ պատկանում է հնխ. pō, pī արմա-տին, բայց ձայնական բացատրութիւնը անլայտ է։ ՒՌ.-Խրբ. Ննխ. ումբ, Արբ. ըմբիդ

ԳՒՌ (dialectal) (<ըմպիկ) «մի փոքր կաթիլ». -մանկական բարբառով ունինք բու, բուա, բի-վա, պու-ըմբու «ջուր, խմել», իսկ Սվեդ. (նոյնպէս մնկ. բարբառով) ըմբmգ «խմելիք».

ՓՈԽ (borrowing) Ըստ 3. Պէտէլեան, Արևելք 1888 նոյ. 8-9 Ատանայի թրք. և յն. բարբառ-ներն էլ մեզանից փոխ առնելով ունին umbաι «ջուր»։

NBHL (1)

Զնեստոր ոչ խաբեաց խօշիւն, թէպէտեւ յումպ էր». յն. զմպօղն իսկ գլխովին. (Թր. քեր.։)


Ունայն, ից

adj. adv. s.

empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս-նիկով (հմմտ. միայն, գիշերայն), հնխ. un-արմատից. ցեղակիցներն են սանս. īná. «պակաս», զնդ. una-, ūna-, uyamna-«ան-բաւական, պակասաւոր», պամիր. va-nao «դատարկութիւն», պրս. vang «զուրկ) աղքատ», յն. εύνις «զրկուած», լտ. vanus «ունայն, թափուր», գոթ. wans, հիսլ. vanr, անգսք. von, հբգ. wan «զուրկ, թափուր, պակասաւոր», անգլ. want «կարօտ լինեւ-պէտք ունենալ, պակասիլ, փափագիլ» (Boi. sacq 296, Walde 806, Ernout-Meillet 1027 Pokorny 1, 108)։ Հնխ. արմատը դրւում է eu-, euā-, դերբայական ձևով enano-հա-յերէնը կարող է յառաջանալ un-, ūn-կամ նաև eun-, oun-ձևերից. (վերջին երկուսը պիտի տային *ոյն-, ածանցման մէջ ուն-որից ունայն)։-Հիւբշ. 484։

ՆՀԲ մեկնում է «այն՝ որ չունի ինչ յինքեան. լծ. լտ. inanis»։-Lag. Btrg. bktr. Lex. 70, 35 զնդ. ūna-ձևի հետ. Նոյնը նաև Հիւբշ. KZ 23, 36։ Վերի ձե-ւով են մեկնում Kretschmer KZ 31, 384, Հիւբշ. Arm. St. § 236։-Տէրվ. Նախալ. 104 վերի ձևերի հետ՝ հնխ. va, u «պակասիլ» արմատից։ Հիւնք.ու-նայն=ան-ոյն «չունեցող», իսկ ընդուն-

այն՝ կազմուած է ընդունիլ բայից՝ ան-բացասականով։

NBHL (1)

Գոգքն քո ունայն լիցի, զի ունայն լիցի խորհուրդ քո յագահութենէ։ Մի՛ կամիր դու, թէ ունայն իցեն ձիթենիքն քո ի ճռոյ (իսպառ քաղելով), զի հանգիցէ աղքատն եւ անանկն. (Եփր. օրին.։)


Ունդ, ընդոյ, ընդոց

s. fig.

pulse, legume;
grain, corn;
progeny, descendants.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

Canini, Et. étym. 41 ունդ, ինձիւղ, ընձուել բառերը միացնելով կցում է սանս. andhas «բոյս» բառին։ Müiller Armen. VI, թ. 48 յն. ἄνϑος «ծիլ, ծա-

սիկ» և սանս. andhas բառերի հետ. նում է հունդ<*հիունդ<հնխ. sevontš «ոանք», արմատը հնխ. sēi «ցանել». որ ունին լտ. sero, լիթ. sēju, հսլ. seja, գոթ. saian, հբգ. sāen, գերմ. saen, հիսլ. sā, անգսք. sāwan, հսաքս. sājan, կիմր. heu, բոլորն էլ «ցանել» նշանա-կութեամբ։ Նոյնը յիշում է նաև Meillet, Dial. indeur. 18, համարելով թէ հունդ կազմուած է -ունդ մասնիկով (հմմտա ներունո) հնխ. se արմատից. բայց ան-ապահով է գտնում։ Հիւնք. արաբ. [arabic word] hinta «ցորեն»։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. uendh «դարձնել» ար-մատից։

ԳՒՌ (dialectal) Կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. հունդ, Սվեդ. հէօնդ, Ասլ. հիւնդ, հիւն*։-Նոր բառեր են հնտացու, հնտատիլ.-Ննխ. հունտը մարել «անճիտել, բոլորովին ոչնչացնել».-(Ննխ. հունդ նշանակում է յատկապէս «կտաւատ». օր. հունդ ցանել «կտաւատ ցանել». սրա մասին տե՛ս կտաւ բառի տակ)։

ՓՈԽ (borrowing) ?-Վրաց. უნდი ունդի «բոյս է» (սա-կայն յայտնի չէ թէ ի՛նչ բոյս է. Չուբինով, 1263)։

NBHL (1)

Ոմանք սակաւ ինչ ընդօք (կամ ընդովք) միայն կերակրէին. (Եփր. պհ.։ Մանդ. ՟Գ։)


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար ո հլ.) «տակը, խորքը, յատակ» Վեցօր. էջ 17, 165. Բուզ. փիլ. յովն. 589, 603. «գետնի տակը» Բուզ. «խա-ղողի որթի հողի տակ եղած մասը» Բուզ. 99. Իսիւք. յոբ. 273. «հազար բոյսի թուփը» Անան. գիտ. 21. որից ընջովին «արմատաքի» Բուռ. 99. անունջ «անյատակ, խոր» ԱԲ. մաղունջ (գրուած է մաղունչ) «մաղի տակին մնացածը» Ոսկիփ.։-Տե՛ս և յաջորդը։

=Նոյն է վրաց. უნჯი ունջի «գանձ, հա-րըստութիւն», որից უნჯება ունջեբա «դիզել, հարստութիւն հաւաքել», ճիշտ ինչպէս հյ. գանձ-ել. հմմտ. Ամովս Գ. 10. Հռովմ. Բ. 5. որոնց մէջ վրացին ունի ունջեբա, իսկ հայը գանձել։ Զգիտեմ սակայն թէ բառը կապ ու-նի՞ նախորդ ունջ «խորք, յատակ» ձևի հետ. երկուսի միջին կապն է թերևս ներկայաց-նում Վեցօր. «Զցօղ մեղուն քաղեալ և ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համ-բարեալ դնէ». որի մէջ յունջս արկեալ նշա-նակում է «դիզել», բայց ձևով է նախդրիւ հյց. ունջ «խորք» բառի։-Աճ.

Չուբինով համեմատում է հյ. ունջ բառի հետ, բայց անշուշտ հասևանում է ունջ «խորք»։

NBHL (3)

Զի՞նչ քան զունջ ծովու խորագոյն է։ Ի ձեռն ծովուն անկեալ դնէի յունջ։ Ունջ ծովուն ի ներքոյ կայր անդնդոցն. (Փիլ. յովն.։)

Մարգարիտն ո՞չ գաղտակուրն ծնեալ, ո՞չ իբրեւ ունջ (կամ ունչ) ձեւով յառաջ եկեալ երեւի. (Եպիփ. աւետար.։)

Գրէ՛ իսկ թէ զիս իբր ունջամբ բերեալ (կամ իբրու նջամբ) բերեալ հանդէպ բախելով զարթուցեր. (Պղատ. օրին. ՟Թ։)


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ո հլ. «ճիւղ, ընձիւղ» ՍԳր. Վեցօր. 94, 95, 97. Եղիշ. զ. էջ 89. «ուռի ծառը» Ես. խդ. 4. Եփր. հռ. 23. Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 101? «գեղձի ծառը» Երեմ. խզ. 14, (սրանք սրբագրելի են ուռի՝ ըստ Նորայր, Բառաքնն. 29.-նշանակութեանց զարգաց-ման համար հմմտ. Թթր. tal, որ նշանակում է «1. ճիւղ. 2. ուռի» ըստ Будaговъ 1, 335) որից ուռամիջակ «ուռենու պէս բարակ մէջ-քով» Նար. տաղ. (Նորայր, Հայկ. բառաք. 122), ուռենի Ոսկ. յհ. ա. 45. ուռի Սղ. ճւռ-2. Ղևտ. իգ. 40.-նոյն բառը պիտի լինի նաև ուոն «սրած փայտ, սեպ, երիթ» Եւս-պտմ. 158, Ագաթ. Գոր. և շմ. տող 406. Վե-ցօր. 97. հմմտ. երեքուռնի «եռոտանի, երեք բտոով» Վստկ. 183 (Պարտ է երեքուռնի բարձր սանդուղք շինել)։

Հիւնք. ուռճանալ բայից է հանում ուռ, որից էլ ուռի, իբրև անպտուղ և միայն ուռ բերող ծառ։ Karolides, Γλωσ. συγϰρ. 78 կապադովկ. veria «խաղողի բարու-նակ, ուռ որթոյ»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaēti, պրս. bid հոմանիշների հետ։ Patrubánv ՀԱ 1903, 381 հնխ. osro, եռր երկրորդական ձև ozdo>ոստ բառի։ Karst, Յուշարձան 422 ուռնուլ բայի հետ՝ չաղաթ. ur «ուռոյցք», uruk «ծիլ»։ Petersson KZ 47, 256 հնխ. orso-ձե-ւից, որի հետ հմմտ. յն. ἂρριχος, ἂροιγος, άροιϰος «կողով». արմատն է ers։ ors-«փափուկ ճկուն ճիւղերով հիւսել», որի աճականից յառաջացած ձևեր են լիթ. rέzდis «կողով», rezgù «հիւսել», սանս ráǰǰu «չուան», լտ. restis «չուան» ևն։ նոյնը կրկնում է Pokorny 2, 374 հնխ. гezg-«հիւսել, ոլորել» արմատի տակ։ ճկուն ճիւղ»։ Նոր բառեր են ուռիկ «նորածիլ ճիւղ ուռենու», ուռխոտ, ուռուց «ուռենիների անտառ», ուռօրհնէք «ծառզարդար», ուռի «մի տեսակ խնձոր»։-Ղրբ. ունի նաև հե-տևեալ ձևերը. հօռ «խուրձ ևն կապելու հա-մար ուռենու ճիւղերը ոլորելով շինուած կապ. 2. ողնաշար», հօռ անէլ «ոլորել, ճըմ-լել», հօռ դառնալ «կոտրիլ», հօռացու «հռռ շինելու յարմար ճիւղ»։

ԳՒՌ (dialectal) Խրբ. Կր. Մշ. Սլմ. Վն. ուռի, Մկ. ուռը՛, Զթ. ուռը՝, Հմշ. ուռընի, Սվեդ. ուռի-նա, Ալշ. Երև. Ախց. Մշ. ուռ, Գոր. հօ՜ռի, Ղրբ. Մժ. հօռէ, Ագլ. օռնի, բոլորն էլ նշա-նակում են «ուռի ծառը». միայն թէ Ալշ. Մշ. ուռ նշանակում են նաև «ուռենու ճիւղ, 2. հոշիի, նորքի ևն ճիւղ՝ կողով գործելու համար». նոյնպէս Ղզ. ուռ «ծառի երկար և

«ուռած տեղը, ուռոյց, պալար» Բռս. մրկ. 118 (Այտուցեալ էի ուռովն). որից ուռ-նուլ կամ ուռչիլ «ուռիլ, այտնուլ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. թգ. Սեբեր. Ոսկ. մտթ. (ռամկա-ձև ուռենալ Մխ. բժշ.), ուռուցանել Թուոց ե 22, 27. ուռոյցք Փիլ. ուռեցկողմ Եւագր. 21 ուռուցիկ Գծ. իէ. 14. Ոսկ. եբր. հողմուռոյց Ճառընտ. փքոցուռոյց Ագաթ.-Նոյն բառն է անշուշտ ոռնացուցանել «ուռցնել» Ոսկ. կո-ղոս. 601 (վկայութիւնը տե՛ս ըմփորտել)։

ՓՈԽ (borrowing) Չուբինով մեր բառին է կցում վը-րաց. ურნატი ուրնատի «տիկ», բայց սրա նմանութիւնը պէտք է պատահական համա-րել, որովհետև չկայ հայերէն *ուռնատ ձե-ւը։ Պատահական են նաև թրք. ❇ uր «ու-ռեցք»> քրդ. ur «գեղձ, ուռեցք, այտոյց», որի ցեղակիցներն են չաղաթ. ōr (կոկանդ ur, խիվա ur) «բարձրութիւն, բարձրը», urmel «փչել, ուռցնել», urma «բշտիկ», urúk «ու-ռած, մէջը պարապ, սին», hurmak «փչել. ուռցնել», եակուդ. ūr, uräbin «փչել, շան հագեւր», urū «փչումն, շան հաջիւն». ur «ու-ռեցք», ալթայ. ur «փչիւն», մոնգոլ. ur «ծա-ռերի վրայ գոյացած ուռեցք»։

. անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-

NBHL (1)

Հանդերձ ուռովքն եւ արմատն կորեաւ. (Իսիւք.։)


Ուռի, ռւոյ, ռեաց

s.

willow, osier;
վարսաւոր or վայրակախ —, weeping willow;
դնդագլուխ —, pollard-willow;
—ք, willow-plot, willow-hedge, osier bed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հպարտ». ունի միայն Բռ. երեմ. էջ 104՝ զուռեաց «զհպարտից» ձևով։

NBHL (2)

Առ գետովքն բաբելացւոց զուռեաց կախեցաք զգործարանս մեր. (Ղեւոնդ.։)

ἱτέα salix. որ եւ ՈՒՌԵՆԻ. (որպէս թէ՝ լի ուռովք՝ ոստովք) Ծառ անպտուղ ջրարբի եւ յուռթի՝ բազմոստեան՝ վարսագեղ, որոյ պէսպէս են տեսակք. ուռի. ... եբր. ուռի, արավիմ.


Ուռկան, աց

s. fig.

net, netting, trammel-net;
snares.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ձուկ բռնելու ցանց» ՍԳր. Լաբուբ. 48. որից ուռկանել «ցանցով որսալ» Ոսկ. ա. կոր. ուռկանարկ Սեբեր. ուռկանաւոր Ես. ժթ. 8. ուռկանաւորել «որ-սալ» Ուխտ. Ա. 10.-Rivola, Բառ. հայոց2, 349 ուռկան ձևի հետ յիշում է նաև վարկան, որ պէտք է գաւառական մի ձև լինի?

ղան, օրղան «պարան»։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ" 17 սանս. var, yr «ծածկել» արմատից։ Bugge, Btrg. 39 յն. έρϰυς «որսի ցանց», ἀρϰάνι «կապ», լտ. sarcina «կապոց, ծրար» բառերի հետ՝ բնիկ հայ։ (Մերժում է Boisaca 79)։ Հիւնք. յն. ὄρϰάναι «բանտ» և ὄργονον «գործի» բառերից. հմմտ. հյ. գործի «ուռկան»։ Patrubány SA 1, 309 թրք organ «չուան» բառից փոխառեալ։ Նոյն ՀԱ 1908, էջ 341 ուռի բառից, իսկ թրք. organ փոխառեալ է հայերէնից։ Շէֆ-թէլովից BВ 29, 52 ուռ, ուռի, ուռեակ բառերից։ Karst, Յուշարձան 423 թրք. örmek, չաղաթայ. orge-mek «հիւսել». ալթայ. urmek «հենուլ. հէնք անել»։ Pe-tersson KZ 47, 256 կցում է ուռ, ուռի բառին (որ տե՛ս)։ Նոյնը կրկնում է Po-korny 2, էջ 374։

NBHL (2)

Արկեալ ուռկան ի ծով. քանզի ձկնորսք էին։ Կազմէին զուռկանս իւրեանց։ Ուռկանի արկելոյ ի ծով։ Ձգանք ուռկանաց։ Ժողովեաց զնա ուռկանօք իւրովք։ Զոհեսցէ ուռկանին իւրում, եւ այլն։

Ամենայն ինչ ընդ իմով ուռկանօք եւ թակարդիւք է փակեալ։ Զի՞նչ քեզ շահք եղեն ի բազում ուռկանացն, որ զմի ձուկն ոչ կարացեր որսալ. (Իսիւք.։)


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։

NBHL (1)

(որով գայթէ ոք) παγίς, πάγη laqueus, decipulum, tendicula. Գործի գայթելոյ՝ գթելոյ, եւ ըմբռնօղ. թակարդ. լար. հաղբ. ծուղակ. մեքենայ հնարիմաց առ ի վնասել.


Որոթ

s.

liquid-measure, liquidometer;
cyathus (Roman measure, ounces).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «գաւաթ, հեղուկների մի տե-սակ չափ» Ոսկ. պօղ. ա. 874 (յն. ϰώαϑος) Ոսկ. ես. էջ 259 (գրծ. որոթով), էջ 260 (տպ. որդաց)։-Տե՛ս նաև որոտ «գաւաթ»։

NBHL (1)

Ո՞ չափեաց ձեռամբ իւրով զջուրս. զոր այլ թարգմանքն որոթով ասեն. (Ոսկ. ես.։)


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«անասունների՝ իրենց կերածը երկ-րորդ անգամ ծամելը» Վեցօր. 192. Յղ. մովս. և դաւթի 78. փխբ. «խորհուրդ, մտած մունք» Ոսկ. մ. բ. 7. Սեբեր. 179 (տպուած և որոհան, որ Վարդանեան ՀԱ 1914, 640 ուղղում է որոճսն). որից որոճել, որոճալ, որոճիլ, որոճացուցանել ՍԳր. Վեցօր. Ոսկ. որոճային Փարպ. մահորոճ «մահ որոճացող» (նորագիւտ բառ) Յհ. իմ. խոստ. 5։-Գրուած է նաև որոջ։

= Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։

NBHL (1)

Բախմամբ ուռանց կորզեցին՝ զմաքուր ատտմըս նոցին, այն որով միշտ կասէին՝ զորոճ փորձեալ քո բանին. (Տաղ.։)


Որոշ

adj. s.

distinct, separate, different;
decisive, precise, clear;
evident, certain;
—ք, step, stair, round.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զատուած, սահմանուած» Սարկ. քհ. «հեռու, բաժանուած» Իսիւք. «սանդուխի աստիճան կամ ոտք» Սեբեր. 68. Ոսկ. կող. 582. որից որոշել «զատել, ջոկել, բաժանել, ոնտրել» ՍԳր. որոշումն Բ. մն. ը. 14, լե. 5. Եբր. դ. 12. Սեբեր. Ագաթ. որոշտել «բաժա-նել, անջատել, քանդել» Եւս. քր. անորո-շական Ագաթ. հաստորոշ «հաստատուն աս-տիճաններով» Եփր. վկ. արև. 48 (սանդուխք հաստորոշք). բացորոշել Յհ. իմ. պաւլ. հակ-որոշել Պերիարմ. դիւրորոշելի Բրս. գորդ. դժուարորոշ Նիւս. բն.։ Նոյն արմատը երե-ւում է նաև որիշ, որուշ, ուրիշ, ուրուշ ձևե-րով. այսպէս՝ որիշ «ջոկ, տարբեր, որոշ» Ոսկ. յհ. ա. 18, 38. Նխ. ա. թգ. Եղիշ. բազ-մորիշ Նիւս. երգ. Տօնակ. որուշել «մօտիցը բաժանուիլ, հեռանալ» Մագ. թղ. 37 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 201). ուրիշ «ջոկ, բաժանուած» Պղատ. օրին. Յայսմ. (նոր գրականում գործածւում է «միւս, մէ-կէլ» նշանակութեամբ). ուրուշեալ «որոշեալ» վկ. հմզ. (Սոփերք ԺԲ. էջ 73). «Ոչ ոք զինուոր ի ճգունս աշխատասիրեալ և ի կարզս զինու-որականս ուրուշեալ, պատաղմունս բաջաղ-մանց զինքեամբ շուրջ դիցէ», որտեղ ուրո.-շեալ պիտի հասկանալ որոշեալ. հմմտ. Սի-սիան, էջ 24 ի մեռանելս մի՛ որոշեսցուք, այլ ձձ. ուրուշեսցուք։

NBHL (1)

Յամենայնէ ուրեմն միանգամայն ի չարեաց որոշ էր (կամ որոշէր) յովբ. (Իսիւք.։)


Որս, ոց

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

Lag. Anmerkungen VIII յն. περϰνός «մի տեսակ արծիւ կամ բազէ» և սանս. prc բառերի հետ։ Հիւնք. որջ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Patrubány KZ 37 (1904), 428, որ ընդունում է Pokorny 2, 45։ (Թերևս նոյնն է նաև Grammont MSL 20, 224, որ դնում է հյ. որսամ<*porcāmi)։ Scheftelowitz BВ 28, 282 վեդ. arc «հետապնդել», BВ 29, 52 յն. ἂρϰυς «ցանց» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Մառ ЗВО 18, 171 կցում է վրաց. ხორცეი խորցի «մես» բառին, հայերէնի նախաւոր իմաստր դնելով «միս»։-Պատահական նմանու-թիւն ունի զնդ. azra «որս»։-Ենթադրե-լով բառիս նախաձևը իբր pork'os, սը-րան առանձնապէս նման է դուրս գալիս հնխ. pork'os «խոզ», որի ժառանգներն են լտ. porcus (սրանից փոխառեալ յն.

πὄρϰος), իռլ. orc, հբգ. farah, անգսք. feark, լիթ. paršas, հսլ. prase, ռուս. norosiá, լեհ. prosie, հպրուս. prastian հոմանիշները (Walde 600, Pokorny 2, 78)։ Կարելի էր հայ ձևն էլ դնել այս բառերի շարքում՝ նախաւոր իմաստը համարելով «խոզ»> «որսի կենդանի»> «որս»։ Այս կարծիքս յայտնել եմ Meil-let-ին, որ սակայն մերժեց, առարկելով թէ 1) հնխ. pork'os միշտ «ընտանի խոզ»ն է, հակառակ հնխ. sū-(>լտ. sūs, յն. όs, զնդ. hū-, ալբան. ϑi, քուչ. suwo, հբգ. su, անգսք. su, հհիւս. syr, աւելի յետոյ գոթ. swein, գերմ. Schwein, ռուս. cвинья ևն) բառին, որ նշա-նակում է թէ՛ ընտանի խոզր և թէ վայ-րենին. 2) հնխ. pork'os բառը պահուած է միայն իտալական, կելտական, գեր-մանական և բալթիկ-սլաւական լեզու-ներում, և չի գտնւում արիական, թո-խարական, յունական խմբերում. ըստ այսմ յատուկ է արևմտեաններին և ո՛չ արևելեաններին, հակառակ su-բառին, որ ընդհանուր է բոլոր հնդևրոպացոց. 3) եթէ ֆինն. porsas և վօգուլ. pūrys «խոզ» բառերը փոխառեալ են հնդևրո-պական լեզուներից, անհրաժեշտ չէ են-թադրել թէ փոխառութիւնը կատարուած է արիական խմբից. կարող է լինել և բալթիկ-սլաւականից (այս բոլորի մա-սին հմմտ. Meillet BSL հտ. 23, л 71. էջ 60, Esquisse lat. էջ 41 և Dial. ind. էջ 19)։

ԳՒՌ (dialectal) Մշ. որս, Ագլ. ուրս, Տփ. հուրս վուրս, Գոր. վէրս, Ղրբ. վրէրս, վըրս, Հմշ. էօյս (սեռ. օյսի), Երև. ֆօրս (<հորս), բա-յական ձևով էլ՝ Սվեդ. իրսիլ «որսալ»։

NBHL (4)

Զորս սորա օրհնելով օրհնեցից. (Սղ. ՟Ճ՟Լ՟Ա. 15. եւ այլն։)

Որս հեղգ արանց՝ գործեօք եւ որոգայթիւք։ Լաւագոյն է չորքոտանեացն որս երիվարօք եւ շամբք՝ իւրեանց մարմնովքն որսալով. (Պղատ. օրին. ՟Է։)

Առլցեալ իւրաքանչիւր որսով. (Փարպ.։)

Ծածկեալ զկաթ ձկանց սովորական որսովք. (Շ. հրեշտ.։)


Ու

conj.

and.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«և». հների մէջ անկախարար շատ քիչ է գործածուած. օր. Զմանկտւոյ զրոյց խօսիք ու զշաղփաղփութիւն. Ոսկ. եբր. ժա. = Գարդմանակ ոսկի արծաթ ու ի պատիւ գլխոյ՝ հանգոյցք թագի. Բուզ. ե. 38. բայց այս և նման ձևերը կարող են յետին ներմու-ծութիւններ լինել։ Աւելի յաճախ գտնում ենք բարդութեանց և ածանցմանց մէջ՝ որոնք նուազ կասկածելի են. ինչ. եօթնուտասն, եօթնուտասներորդ ՍԳր. ութուտասն, ութու-տասաներորդ ՍԳր. պարտուպատշաճ Ոսկ. ես. և մ. ա. 13. Եփր. օրին. և թգ. մարթու-պատշաճ Կոչ. զինչուզինչ Ոսկ. մտթ. ա. 19. հարցուփորձ Յոբ. լա. 14. այրուձի ՍԳր. և մանաւանդ իբրու «իբրև» Ագաթ. յետնա-բար դարձել է սովորական շաղկապ. մա-նաւանդ տաղաչափութեան մէջ. ինչ. Նար. տաղ. Յս. որդի. Շնորհ. եդես. ևն (տես Այտնեան, Քննակ. քեր. էջ 64). ձայնաւորի մօտ դառնում է մհյ. ուվ. հմմտ. Անսիզք 27, 77. Տֆնտէ ու վուրանայ. Ուզէ համբե-րութիւն ու վօր։

փոխառեալ համարել պհլ. u, պազ. ս. պրս. u հոմանիշից, բայց ութուտասն ևն (մանաւանդ իբրու) ձևերի մէջ գո-յութիւնը հակառակ է փոխառութեան։ Ճիշտ չէ նոյնպէս կարծել (ինչպէս ա-սում է Meillet, Le renouvellement des conjonctions, տե՛ս Annuaire de I'Fco-le pratique des Hautes-Etudes, 1915, էջ 16) թէ ու յառաջացած է հայոց մէջ եւ ձևից, որովհետև այսպիսի մի ձալ-նափոխութիւն չի կարելի բացատրել և ո՛չ մի ձևով։

NBHL (2)

Այլ գոհանայր ըզքէն ի նմին (յոբ), ու ընդիմանայր բանից նոցին։ Անապական մարմնոյ քոյին, ւաստուածութեանդ օրինակին։ Որ առաւել առի զբարին, ու՞ ե՛մ ապերախտ քան ըզնոսին։ Նոցա ի տուէ ամպ հովանին, ո՞ւ ի գիշերի սիւն արփենին։ Որպէս առակն է ծառային, գիտող կամաց ու ոչ գիտողին. (Յիսուս որդի.։)

Թէ եւ կարի յոյժ սիրէին, ուաղէկոտոր իսկ լինէին։ Այլ զարարիչն իւրեանց թողին, ու որթուն զլխոյ երկիր պագին։ Որպէս եւ Հայրըն զի՛ւր որդին, փութայ խրատել՝ ո՞ւոչ զօտարին։ Առակ լիցիս յազգ ամենայն, տիպ ո՞ւօրինակ (կամ ւօրինակ) յազգըս մարդկան։ Հերովդէի նըման գտար, ո՞ւայլ առաւել (կամ ւայլ առաւել) գերազանցեր. (Շ. եդես.։)


Ութ, ից

adj.

eight;
ութիցս քսան, eightscore;
յամի տեառն հազար — հարիւր եօթանասուն եւ —, in the year of our Lord eighteen hundred and seventy eight.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. ok'tō ձևից, որի երկակին է ok'tou. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] ašlá, [other alphabet] aštáu, զնդ. ❇» ášta, պհլ. [arabic word] htšt, պրս. [arabic word] hašt, քրդ. hešt, աֆղան. ata, օսս. ast', թո-խար. okat, քուչ. okt, յն. ὄϰτώ (որից գնչ. octo, ofto, ochto, hto), լտ. octō, իտալ. otto. ֆրանս. huit, հիռլ. ocht, կիմր. wyth, ն. կորն. eath, բրըտ. eiz, հհիւս. átta, անգսք. eahta, անգլ. eight, գոթ. ahtau, հբգ. ahto, մբգ. ahte, գերմ. acht, հոլլ. acht, լիթ. astuni լեթթ. astuóni, հսլ. osmi, ռուս. воcемь, ալբան. tete ևն. բոլորն էլ «ութ» նշանակութեամբ (Pokorny 1, 172, Walde 536, Boisacq 696, Trautmann 15, Ernout-Meillet 663 Kluge 5, Horn § 1095)։ Հնխ. ok'tōu լինելով երկակի, հետևում է թէ հընդ-եւրոպացոց հաշուարկութիւնը չորսի վրայ էր. հաշւում էին իւրաքանչիւր ձեռքի չորս մա-տերը՝ առանց բթամատի։ Սրանից էլ հե-տևցնում են ոմանք՝ որ ok'tōu բառը ծառում է ak-«սուր, ծայր» արմատից, իբր թէ ձեռ-քի մատների սուր ծայրերն ի նկատի առնե-լով, բայց այս բացատրութիւնը այլևս ըն-ռունելի չի համարւում։ Հայերէնի մէջ հնխ. ok'to ձևը հնխ. septm «եօթը» բառի նմա-նողութեամբ դարձել է (դեռ նախահայ շըր-ջանում) optō, որից յառաջացել է հյ. ութ (հմմտ. svoрno>քուն, opi>ու «և» ևն)։ Նոյնպիսի ձևափոխութիւն են կրել նաև ել. όրτώ և ռում. opt «ութ»։-Հիւբշ. էջ 483։

Ծանօթ հնդևրոպական ձևերի հետ են համեմատում նախ Klaproth, As. pol, 107, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, 33, 38, Windisch. 31, Böttich. ZDMG 1850, 359, Arica 62, 9, Lag. Urgesch. əré, Müller SWAW 35, 198, Հիւբշ. KZ 23 19, Տէրվ. Երկրագունտ Ա. 48, Լեզու 177, Նախալ. 76, 132, Հիւնք. ևն։ Չայ-նական բացատրութիւնը վերի ձևով տուաւ նախ Müller, աւելի յետոյ տե՛ս և Bugge, Beitr. 43, Bartholomae IF 2, 269։

NBHL (1)

Ութիւն զհանդերձեալ ուրախութիւնն նշանակելով. (Պիտառ.։)


Ուխտ, ից

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Համամ. քեր. 268 հանում է ուխ (1) նախդիրից։ ՆՀԲ «լծ. այլազս. ագթ, ահթ, ուհտէ, ուհտէթ, վատ, վա-նիէթ, լն. էւխի՛, որ և աղօթք, լտ. pactum»։ Peterm. 21, 27 լտ. nactum։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 փոխառեալ է դնում լտ. pactum բառից։ Lag. Urgesch. 343 զնդ. aoxta. սանս. ukta։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 ա-ռաբ. ahd բառի հետ։ Պատկ. Изсльа. էջ 9 զնդ. uxta և սանս. ukta։-Spiegel. Huzw. Gram. 191 զնդ. uxti։ Müller SWAW 42, 255 և 44, 565 զնդ. uxti, սանս. ukti։ Justi, Zendsp. 60 զնդ. uxti ձևի տակ։ Հիւբշ. KZ 23, 403 փոխառ-եալ զնդ. uxti-ից։ Տէրվ. Նախալ. 105 համեմատելով զնդ. uxti և սանս. ukti ձևերի հետ՝ չի կարծում թէ բնիկ է։ Հիւնք. արաբ. ուհտէ, ահտ։ Մ. Ս. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 գոթ. aiths, հիռլ. oeth, հ. բրըտ. ut «ուխտ» ռառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ (Այս ձևերը նոյն են ռեոմ. eid. հոլլ. eed, անգլ. oath ևն հոմանիշների հետ, որոնց նախնական նշանակութիւնն է ըստ Kluge I11 «գնացք, երթ» և ծագում են հնխ. i «եր-

թալ» արմատից՝ d աճականով։ Այ-պէսով հայերէնը բոլորովին հեռանում է սրանցից)։

NBHL (3)

ՈՒԽՏ եկեղեցւոյ. Միաբանութիւն քրիստոսական ժողովոյ. մանաւանդ Ժողով ժառանգաւորաց, կամ վիճակաւորաց, գղերք. κλῆρος clerus եւ այլն.

Վասն սուրբ տեղւոյս շինութեան, եւ բարեկարգութեան ուխտիս։ Ուխտս ասէ, որ ըստ քահանայականին վիճակեալ են։ Ուխտ ասելով եկեղեցւոյ, զի ամենեքին նուիրեալ են ի սպասաւորութիւն եւ ի կարգաւորութիւն եկեղեցւոյ. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Եպիսկոպոսն ասէ ցժողովուրդն, եւ ցուխտն։ Էառ ընդ իւր զուխտ եկեղեցւոյն։ Ուխտի մանկունք. (Սոկր. ՟Է. 20։ ՃՃ. եւ այլն։)


Հաշտ, ից

adj.

reconciled;
propitious, favourable, friendly, kind, kindly, benevolent;
— առնել, to conciliate, to reconcile;
to render propitious, to propitiate;
— լինել, to be reconciled;
to be propitious, favourable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առանձին ունինք Ալշ. Մշ. հաշտ (յատկապէս հաշտ ու բարիշ դարձուածի մէջ. ուր բարիշ=թրք. barəš-maq կրկնութիւնն է հյ. հոմանիշի). բայական ձևով Կր. Տփ. հաշ-տվիլ, Երև. հաշտվէլ, Սչ. հաշդըվել, Սեբ. հաշդիլ, Ղրբ. հmշտըվիլ, Սվեդ. հիշարվիլ, Ջղ. խաշտել, խաշտվել, Սլմ. խmշտըվել։

NBHL (2)

Սուրբ աղօթիւքն իւրովք ունէր հաշտ զաստուած. (Վրք. հց. ձ։)

Տնկելով ի նոսա զհաշտ խաղաղութիւն. (Յհ. կթ.։)


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ըստ ՆՀԲ հապալասն է «ազգ մա-նըր ձիթապտղոյ». ըստ Բախտամեանի «մոշ». ըստ ՀԲուս. § 1633 «մրտենի». ըստ Նորայր, Բառ. ֆրանս. «canneber-ge, airelle, ռուս. кпюква»? Ուղիղ նշա-նակութիւնն է «մրտենի», ինչպէս ցոյց են տալիս 1. արաբերէն ձևը, 2. Սվեդիոյ գաւառականը, Յ. Վաստակաց զրոց վը-կայութիւնը։ Վերջինս (էջ 157) գլխի վերնագիր դնելով «Վասն հապալասե-աց», ամբողջ այդ գլխի մէջ խօսում է միայն մրտենու մասին։ «Ձիթապտուղ» իմաստը յառաջացել է սխալմամբ նրա-նից, որ Վստկ. 180 խօսելով ձիթապըտ-ղի տեսակների վրայ, ըստ մեծութեան բաժանում է երեք կարգի.-մանր (հա-պալասի չափ), միջակ (կասլայի չափ) և խոշոր. «Եւ պտուղքն ազգի ազգի են. մէկ՝ հապալսէ պտուղ և ինքնդ մանր լինի և վասն այնր իւրն հապալ ասեն,

NBHL (1)

Հապալաս՝ մանր լինի. եւ վասն այն հապալաս ասեն զինքն։ Հապալաս վայրի։ Զհապալաս ի պարզուտ ածես, եւ զգինին այնով պարզես, լաւցնէ զգինին. (Վստկ. ստէպ։)


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի հլ. «ժամանում, հասնիլը» Դիոն. ածայ. Յհ. կթ. «հասունութիւն, կատարեալ աճում» Մխ. դտ. Մարթին. «տուրք, հարկ, բաժին» ՍԳր. (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 31 «ուղղակի հարկ, գլխահարկ և հողային եկամտային հարկ». իսկ ըստ Աւ-դալբէգեան, անդ 48-58 ընդհանրապէս «հարկ» և ո՛չ բնաւ «հողահարկ»)։ -Շատ գործածական և զանազան նշանակութիւննեն րով զարգացած արմատ է, որից կազմուած են՝ հասանել «հասնիլ, ժամանել. 2. փափա-գածը գտնել. 3. յարմար՝ պատշաճ գալ, վի-ճակիլ, բախտին այնպէս պատահիլ. 4. հաս-կանալ, իմանալ, վերահասու լինել. 5. հա-ռունանաւ. ևատարեալ աճիլ» ՍԳր. Սւս. քր։ Եզն. Եփր. ել. հասևառիկ «ոլիմպիական խա-ղերի մէջ պանկրատիոն մրցանակը» Եւս. քր. Սարկ. քհ. (տպ. Սոփերք Գ. 70), հասևխած «անյագաբար ուտելը» Վրք. հց. հասակ «տա-րիք, տիք, մարմնի երկարութիւնը» (հմմտ աշխ. հասած տղայ) ՍԳր. Եւս. պտմ. և քը. Ոսկ. եբր. Վեցօր. «ժամանակ» Ագաթ. հա-սակագեղ Վեցօր. հասակակից ՍԳր. հառա-կաչափ Բ. մակ. ե. 24. Ագաթ. բարեհասակ Բուզ. անհասակ «անչափահաս» Սմբ. դատ. էջ 131. հասուն Ա. մն. իզ. 9, Եզն. Ոսկ. մ. ա. 9. հասոմաս Եւագր. հասու ՍԳր. Կոչ. հասոյթ Մխ. դտ. թշուառահասոյց վիտ. կան-խահաս Երեմ. իդ. 2. երագահաս Բ. պետ. բ. 2. Փարպ. անհաս ՍԳր. Վեցօր. Ագաթ. տհաս Յոբ. իդ. 6. Ոսկ. յհ. բ. 19 (ասուած է մարդու համար). ձեռնհաս ՍԳր. Եզն. վերա-հառու Խռր. հասանողութիւն «մտքի ըմբոռ-նում» Եւագր. դիւրահասոյց Ագաթ. կարճա-հառ «խելքը կարճ» Ագաթ. վաղահասիկ Մծբ. վաղահասուկ Ես. իը. 4. Ովս. թ. 11. Եփր. ծն. էջ 29. հասառու, հասունութիւն, հասու-թաբեր (նոր բառեր), հասկանալ «հասու լի-նել, իմանալ, ըմբռնել» Շնորհ. Լմբ. Ոսկիփ. անհասկացող (նոր բառ) և այլն։

= Բնիկ հայ բառ. յառաջանում է հնխ. ეk'-ձևից, որ ստորին ձայնդարձն է հնխ. enek'-nek'-enk'-«հասնիլ», նաև «կրել, տանիլ» արմատի. ցեղակիցներից հմմտ. սանս. aç. açnoti, náçati, nákšati «հասնիլ, ձեռնհաս լինել, գտնել, ժամանիլ, փափագածին հաս-նիլ», aça-«մաս, բաժին», naça-«փափագին հասնելը», զնդ. ašnaoiti, nasaiti «հասնում է, գտնում է», asa-«բաժին», յն. ἔν-εγϰ-εῖν «կրել», ποδ-ηνεϰές «մինչև ոտքերը հաս-նող» (իբրև ոտն հաս), ὄγϰος «բեռ», գոթ. ga-nah «կբաւէ», ga-nōhs «բաւական», հբռ. ga-nah «կբաւէ», ge-nuog «բաւական», հ. սաքս. gi-nog, հոլլ. ge-nocg, անգսք. ge-nԾՈ. նբգ. genug, անգլ. enough «բաւական» (Kluge 175), լտ. nanciscor, հյտ. nancio «գտնել, փափագին հասնիլ», հիռլ. do-icim «գալ», con-icim «կարենալ», air-icim «գըտ-նե», լիթ. nêšti «կրել, տանել», naštá «բեռ», nêščia «յղի», լեթթ. nest «կրել, տա-նել», nasta «բեռ», հսլ. nesti, ռուս. нecти «կրել, տանիլ» ևն (Walde 506, Boisacq 251, Pokorny 1, 128, Ernout-Meillet 620, Trau-tmann 198)։ Հայերէնի մէջ հնխ. nk՛-ձևը դարձել է նախ *անս-, որից ռնգականի ան-կումով (հմմտ. ամիս, միս և ուս) կամ ռըն գականը արմատից դուրս փոխադրելով և նախաձայն հ-ի յաւելումով՝ յառաջացել է հաս։-Հիւբշ. 464։

ՆՀԲ հասակ=վրաց. հասակի։ Bot tich. Arica 33 և Lag. Urgesch. 340-341 հասանել, հասու, հասակ դնում է sac արմատից, որից նաև seculum։ Mül-ler. SWAW 42, 256 հասակ համարում է հսկայ բառի արմատը։ Տէրվ. Նախալ. 59 ասեղ, յեսան բառերի հետ հնխ. ak արմատից, որից նաև յն. ἡϰω, ἴϰνέομα «գալ, հասնիլ», ἀϰόνη «յեսան», լտ. acns «ասեղ»։ Նոյն, էջ 75 սրանց է կցում նաև հասկանալ, հասկ, որին լծորդ է դնում գոթ. ahs «հասկ» և հւտ. agna «հասկ»? Բոլորի մէջ էլ ս յառա-ջացած է sk-ից։ Մառ ЗВО 5, 320 պհլ. rasidan հոմանիշի հետ։ Ուղիղ մեկնեց նախ Bugge KZ 32, 14, նոյնը նաև Mül ռից։ Մառ. ИАН 1918, 347 ս մասնի-կով հա արմատից, որ է սվան. lihe «հասնել»։

ԳՒՌ (dialectal) Հճ. Սչ. հասնել, Ալշ. Ախց. Ասլ. Խրբ. Կր. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. հաս-նիլ, Երև. Ննխ. հասնէլ, Զթ. հասնըլ, Սվեդ. հmսնիլ, Գոր. հոնէլ, Ղրբ. նի՛ հսնէլ (նի մասնիկով), Ագլ. հըսսա՛նիլ, Ջղ. խասանել, խասնել, Սլմ. Վն. խասնել, Մրղ. խասնէլ, Մկ. Ոզմ. խասնիլ. այս բոլորը ունին սովո-րական և ընդհանուր «հասնիլ» նշանակու-թիւնը. իսկ Սչ. հասընալ «հասունանալ», Հմշ. հասնուշ «պտուղի հասնել» (իսկ մարռռ ևն սովորական իմաստով՝ ժմնուշ).-2. Շմ. Տփ. հասկանալ, Գոր. Ղրբ. հսկա՛նալ, Ախս Կր. Մշ. հասկընալ, Ննխ. հասկընալ, հասքը-նալ. Ասլ. Պլ. Ռ. Սեբ. հասգընալ, Հճ. հաս-կmնօլ, Ագլ. հսկա՛նիլ, Սչ. հասգ'ընալ, Տիգ. հmսքնmլ, Զթ. հասգունօլ, հասգունոլ, Ջղ. խասկանալ, Մկ. խmսկmնալ, Մրղ. Սլմ. Վն. խասկնալ, Ոզմ. խօսկանալ. (Ղրբ. նշանա-կում է նաև «լսել». ինչ. Դրա անունը շատ ենք հասկացել, բայց իրան չենք տեսել. ի-մաստի զարգացման համար հմմտ. իմանալ «հասկանալ. 2. Պլ. լսել»)։-Նոր բառեր են հասուկ, անհասուկ, ծիրանհասուկ, հասուի-րանք, հաս «ամուսնութիւնը թոյլատրելի», չհաս «ամուսնութիւնն անթոյլատրելի»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭახაკი հասակի, ახაკ ասակի «տարիք, հասակ, բարձրութիւն, մե-ծութիւն, չափահասութիւն» (հմմտ. Մտթ. զ. 27. Դա շեուձլոս շեձինեբադ հասակսա թըւս-սա ծղ'րթա երթ. յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի). Յასაკოვანი հասակովա-նի, ახაკოვანი ասակովանի «հասակաւոր. տարիքոտ, գեղահասակ», მოახაკე սոասակե «հասակակից», უჭახაკო ուհասակո, უასაკო ուասակո «փոքր, անչափահաս»։

«տիւ», ունի միայն Բառ. երեմ. 172 -Թերևս պէտք է կարդալ «տիք», որով և միացնել հասակ բառին։

NBHL (2)

Զժամանակի շրջաբերութիւն որոշէ յառաջ ճանապարհաւ, եւ ժողովէ առ միմեանս հասիւք. (Դիոն. ածայ.։)

ՀԱՍ ԵՒ ԽԱԾ ԼԻՆԵԼ. Անյագաբար եւ յափշտակելով ուտել.


Հարազատ, աց

adj. s.

legitimate, authentic, genuine;
true, frank, sincere;
intimate, cordial;
related, near, familiar;
brother;
հարազատ որդի, legitimate son.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «մէկ հօր զաւակ, եղբայր կամ քոյր» ՍԳր. Կոչ. «ծնող, մտերիմ, ազգակից, սիրե-լի» Ոսկ. յհ. բ. 36. Խոր. «անխարդախ, ստոյգ, բուն» Նխ. իմ. Անյ. պորփ. (գրուած է նաև հայրազատ Կիւրղ. ղկ. կարծելով սր-խալմամբ թէ հայր բառից է ածանցուած). որից հարազատութիւն Ա. մակ. ժ. 10. Ոսկ. յհ. բ. 27, 31, 35. հարազատիլ Եփր. եբր. անհարազատ Խոր. հարազատագոլն խռռ. Յհ. իմ. հոգեհարազատ (նոր բառ)։

յարճետ, իբր ռմկ. զաթը՝ ճէտտը մէկ», կամ պայազատ, լծ. լտ. heres, heredis «ժառանգ» կամ coherens «ընդակից, համահարգ»։ Lag. Urgesch. 435 իբր «հօրից ծնուած», -զատ դնելով սանս. ǰata, պրս. zāda։ Lag. Ges. Abhd. 299 բուն հայ ձևն է համարում համահայր։ Պատկ. Изcлeд. II պրս. farzand «զա-ւակ» բառից, որ մերժում է Lag. Arm. Stud. § 1253։ Տէրվ. Մասիս 1882 ո-գոստ. 18 և Նախալ. 94 պրս. ֆէրզէնտ, զնդ. ֆրազաինտի, իբր *հրազատ։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ նախ Müller WZKM 5, 269, որ կրկնում է Մառ ЗВО 5, 318։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գը-րակ. 196 հայր+ պրս. zade «ծնեալ»։ Աղբալեան ՀԱ 1927, 406-10 հայր + պրս. zade կամ հյ. զատ(ուած)։

NBHL (1)

Քրիստոսաժողով հարանց, եւ հարազատից եղբարց. (Տօնակ.։)


Հարաւ, ոյ, ով

s.

south wind;
the south;
արեւելեան —, south east;
արեւմտեան —, south west;
հողմ —ոյ, the south wind;
շնչէ —, it blows from the south.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ արևակողմն կամ հողմն հարեալ և այրեալ յարևէ։ Lag. Urgecsch. 296 հսլ. poludine «կէս օր». հմմտ. լտ. me-ridies։-Նոյն Beitr. baktr. Lex. 7, 37 զնդ. arempiϑwā, rapiϑwa «հարաւ»։ Müller, SWAW 41, 12 արամ. [hebrew word] 'arab «Արաբ» ազգի անունից։ Patru-bá̄ny SA 1, 216 հ նախդիրով արև բա-ռից։ Նոյն, ՀԱ 1908, 214 հնխ. pro «առ» նախդիրով bhu-«լինել» արմատից։

ՓՈԽ (borrowing) Վրաց. არავი արավի, որ ըստ Չուբինովի նշանակում է «հիւսիս-արևելեան քամի», բայց ըստ Մառ, Гpуз. позма Bи. тнзь въ барc. шкурь, էջ 444 «հարաւային». որից և քարի արավի «քամի հարաւային»։

NBHL (1)

Ընդ հիւսիսի եւ ընդ հարաւ։ Ըստ հարաւ, եւ առ հարաւով ի թեմանայ։ Դշխոյն հարաւոյ.եւ այլն։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ցանք, վարուցան. սերմ, արտ» Ամովս. թ. 13. Ոսկ. մ. ա. 11 և մ.բ. 22. բոլորի մէջ էլ հյց. հարաւունս ձևով։

ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս

ԳՒՌ (dialectal) Մշ. հարվօնք «գարնան և աշնան եղանակին՝ անձրևներից կակղած հող, որ կարելի է արօրով վարել». նոյն է հարմունք Մշկ. Ք։

NBHL (1)

Խայծեսցի խաղող ի հարաւունս։ Յորժամ զպտուղ ունկնդրութեան հայցիցէ, հարաւունս կոչէ. (Ամովս. թ՝. 13։ Ոսկ. մ. ՟Բ. 22։)


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «տափակ, ողորկ, դուրան, գետնի հաւասար, ուղիղ կերպով» ՍԳր. Ոսկ. ես. և մ. բ. I1. որից հարթել «դուրել, ողոր-կել, գետնին հաւասարել» Ես. խե. 2. Դատ. ե. 22. Ագաթ. Ոսկ. ա. կոր. «յապաւել, ծայ-րից կտրել (թև, մազ, միրուս)» Արծր. Ոս-կիփ. Յայսմ. անհարթ Եզն. հարթութիւն Բար. է. 7. անհարթութիւն Ոսկ. մ. ա. 15. Եփես. բ. տիմ. հարթայատակ Բ. մակ. թ. 14. ժդ. 33. հարթարդակ Պիտ. կամ հար-թարտակ Շիր. 38. հարթիկ պահել «լաւ պա-հել (պասը)» Մանդ. էջ 208=Մանդ. սիր. 13 միահարթ Վեցօր. դաշտահարթ Ճառընտ. երկնահարթ ԱԲ. սարահարթ Փարպ. հար-թավայր, հարթաքանդակ, հարթակար, հար-թաչափութիւն (նոր բառեր) ևն։ Արմատը գրուած է նաև խարթ Կնիք հաւ. էջ 77։-Նոր իմաստ է ստացել Նեմես. 66. «Բնաւորեցան հարթքն ի միոջէ ի միջնորդութենէ շարակա-յիլ. այսինքն ի համեմատութէնէ. իսկ հաս-ռատունքն՝ յերկուց միջնորդութեանց»։

Այս բառերը, որ սանս. prthu ևն ձևե-րի հետ նշանակութեամբ և հնչմամբ նոյն լինելով՝ հնդևրոպական պէտք է լինեն, կարող են իրանականից և կամ մի ուրիշ հնդևրոպական լեզուից փո-խառեալ լինել։ Հիւնք. արդ բառից, Karst, Յուշարձան 421 լտ. porio, գերմ. Furt, յն. πέρας «ծայր», թաթտր. yor, yur, yur «քայլել, երթալ» բառերի հետւ Մառ ИАН 1926, 107 նոյն ընդ արդ-ար։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 հբո. furben «մաքրել», մբգ. vurbe «մաք-րում», յն. πρέπω «երևիլ», հյ. երևիլ, հիռլ. richt «ձև, կերպարանք», կիմր. rhith «երևոյթ» բառերի հետ հնխ. prep. արմատից. հյ. հարթ<հնխ. prp-to-։

NBHL (1)

Ի մարդկայնոցս ոչինչ հաստատուն եւ ոչ հարթ։ Ունելով հարթ իմն յաստուծոյ (կամ առ աստուծոյ) ամենեւին, որ թուի մեզ անհարթ. (Ածաբ. աղք.։)


Հարիւր, ոց

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (գրուած նաև հարևր՝ որ հնագոյն ձևն է) «100» ՍԳր. միջին հ։ հա-րոյր Անսիզք 93. որից հարիւրատր ՍԳր. Եւս. քր. հարիւրապետ ՍԳր. հարիւրամեայ Կոչ. հարիւրամեան ՍԳր. հարիւրերորդ Բ. մակ. ա. 1Ո. հարիւրորդ ՍԳր. Ոսկ. մ. գ. 3. բարդու-թեանց վերջում՝ երեքհարիւր, չորեքհարիւր ևն. բայց նաև երիւր կամ արիւր ձևով. այս. պէս՝ երկերիւր «200» ՍԳր. երեքարիւր «300» Բ. Ռառ. եռ. 18. Եւս. քր. երերիւր «300» ԱԲ. (ըստ այսմ էլ ՀՀԲ և ՆՀԲ յիշում են անկախ երիւր ձևը). հարիւրամեակ, երկհարիւրամ-եակ (նոր բառեր) ևն։

Peterm. 158 դնում է եր արմատից սրա յոգնակին է երեր «մէկեր, բա-զումք», որ դարձել է յետոյ հարիւր. այս եր ձևից է նաև երր=երեք։ Boрp, Abhnd. d. Ak. d. Wiss. zu Beriin 1846, 297 համարում է *հատ-իւր ձևից, ուր -իւր մասնիկ է, իսկ հատ=սանս. çata, պրս. sad «հարիւր» ևն։ Justi, Zendsp. 312ա ոնդ. haurva, սանս. sarva «բո-լոր» բառերի հետ։ Müller, Benfeys Ur. u. occ, II (1864), էջ 585 մերժելով Boрp-ի մեկնութիւնը՝ դնում է para-ivare ձևից, որի մէջ para «մէկ», իսկ ivare գտնւում է baevare «բիւր» բառի մէջ։ Ascoli BVS 5, 212 իրանեան par-var ձևից. հմմտ. սանս. parvan, parus, իբր «խումբ, լիութիւն»։ Müller SWAW 66, 272 ուզում է կցել յն. πօλώ «շատ» ևն ձևեռեն։ Böttich. Rudimenra 41, 113 Թալմուդի յիշած պրս. [hebrew word] yr «հարիւր» ձևը համարում է [hebrew word] hrvr = հարևր։ Müller ՏWAW 84 (1877), 225 *paruvat «բազմաթիւ» ձե-ւով է մեկնում։ Տէրվ. Երկրագունտ Ա, 49=Լեզու էջ 179 համարում է ծագումն անծանօթ, բայց հաւանական է կարծում *paru «բազում» արմատից դնել։ Մառ ЗВО 5, 316 զնդ. sata բառի հետ։ Հիւնք. հարաւ բառից։ Patrubány SA 1, 196 յն. πολύς, սանս. purú «շատ» բառե-ոի հետ, իբր հնխ. polevros ձևից։ Meil-let MSZ 11, 384 կասկածով համեմա-տում է վրազ. asi, մինգր. oši, սվան. ašir «հարիւր» բառերի հետ։ Pedersen, Հալ. դր. լեզ. 59-61 ենթադրում է որ չափ ցոյց տուող մի գոյական էր, որ

NBHL (1)

ՀԱՐԻՒՐ ἐκατόν centum. գրի եւ ՀԱՐԵՒՐ (նովին հնչմամբ). Տասնիցս տասն. հարուր.


Հաւան

s. adj.

consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ «արմատն է այո՛, հա, թրք. էվ-վէթ «այո՛», լծ. ընդ. հաւատ, դաւան ևն»։ Տէրվ. Նախալ. 65 հնխ. av «յագիլ, հա-ճիլ, հաւանիլ» արմատից է դնում սանս. av, յն. ἀω «կշտանալ» և հյ. յագել, լա-գենալ, հաւանիլ, հաւատ, հաւաստիք։-Meillet MSL 8, 165 հաւան և հաստ դնում է հաւ «թռչուն» բառից, ինչպէս և ւն. ὄfομαι «հաւատալ, կարծել»՝ օίա-νός «թռչուն» բառից. հաւ բառի այս առումը Meillet հնդևրոպական է հա-մարում՝ կապելով հաւահմայութեան արուեստին։ Հիւբշ. 465 կեղծ է համա-րում այս մեկնութիւնը, որովհետև յն. ὄfομαι < *ὄfιοyομαι = լտ. omen (տե՛ս Solmsen, Studien zur lat. Lautge-schichte 93, Walde 539)։ Հիւնք. յա-ւանակ բառից է հանում հաւանակ և սրանից էլ հաւան։ Pedersen, Նպաստ 8 նոյն է դնում հաւատ բառի հետ։ Karst, Յուռառձան 421 հաւ-ան, հաւ-ատ և հաւ-աստի դնում է հաւ ընդհանուր ար-մատից, որ կցում է այո՛ և այս էլ թրք. evvet «այո՛» բառին։ Մառ տե՛ս հա-ւատ։

ԳՒՌ (dialectal) Շմ. հավանիլ, Երև. հավանէլ, Ալշ. Մշ. Սչ. հավնել, Ննխ. հավնէլ, Ախց. Ասլ. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավնիլ, Զթ. հավ-նըլ, Հմշ. հավնուշ, Ագլ. հվա՛նիլ «հաւանիլ», հօ՛վան «հաւան», Սվեդ. Տիգ. հmվնիլ, Հճ, հէվնել, Ալշ. Գոր. Ղրբ. հավան կէնալ, Սլմ. Վն. խավնել, Մկ. Ոզմ. խավնիլ, Մրղ. խավ-նէլ, Ջղ. խօվանել. -այս բոլորը նշանակում են «գեղեցիկ՝ վայելուչ գտնել, դուրը գալ». արևմտեան գրականը զանազանելով երկու ձևերը՝ գործածում է հաւանիլ «համաձայնիլ» և հաւնիլ «դուրը գալ»։

NBHL (2)

Հաւանս զնոսա ցուցանելով առաքելոցն, եւ ոչ դիմադարձս. (Տօնակ.։)

Ա՛ռ զշաքարն ապաշխարութեան, եւ զծաղիկ եղբայրսիրութեան, եւ լի՛ց ի հաւան ողորմութեան, եւ աղա՛ զինքն՝ ծունր ածելով. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։ Ոսկիփոր.։)


Հաւասար, աց, ից

adj. s. adv.

equal, like, same, conformable;
straight, plain, even, level;
equal, companion;
pendant, fellow;
—, առ —, equally, alike, likewise, conformably, in the like manner;
— թղթոյն, copy, duplicate;
— գտանիլ, լինել, to equal, to match, to be on a par or level with;
to rank, to be at par;
— հրամանին առնուլ զկատարումն, to be executed according to orders or command;
զանձն — առնէր աստուծոյ, he made himself equal with God;
զօրութիւն եւ դաւ — են առաջն նորա, force or stratagem are the same to him.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(յետնաբա՞ր ի, ի-ա հլ.) «հա-ւասար, նման, ընկեր, մէկ ձև ունեցող, ընդ-հանուր, հասարակաց» ՍԳր. Մծբ. Ոսկ. լհ, բ. 37. որից հաւասարել ՍԳր. Ագաթ. հաւա-սարորդ Եւս. պտմ. հաւասարութիւն ՍԳր. Եւս. պտմ. Կոչ. հաւասարագոյն Ագաթ. հա-ւասարակշիռ Վեցօր. համահաւասար Վրր. հց. զուգահաւասար Յհ. իմ. երև. երկնահա-ւաւսար Յաւսմ. հանդիսահաւասար Անան. եկեղ. հ-ի կրճատումով՝ մակաւասար Փիլ. Շիր. չաւասարիլ Վրք. հց. բ. 13.-միջին հյ. հաւսարակաց Կոստ. երզն. 78. նոր բառեր են հաւասարակշռութիւն, անհաւասարակըշ-ռութիւն ևն։

= Պհլ. hāvsār (կամ hāvasār) բառից, որ ճիշտ հայերէնի պէս ունի կրկնակ «հաւա-սար» և «նման» նշանակութիւնները։ Ճիշտ հայերէնի պէս պահլաւերէն էլ ասւում է hav-sar nē 'ast «չիք հաւասար» (նմանը չկայ), Պհլ. բառը հին գրականութեան մէջ աւանդ-ուած չէր. պատկանում է հիւս. պհլ. բարբա-ռին և երևան եկաւ մանիքէական գրուած-ների մէջ՝ [hebrew word] hāvsar ձևով (տե՛ս Salemann Manichāische Stud. ЗАН հտ. 8 (1908), էջ 81)։ Կազմուած է *hāvat-«նոյն» (հմմտ. զնդ. havat-masō «նոյն մեծու-թեամբ») և sāra «գլուխ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] hamsər «համապատիւ, հա-սակակից»՝ կազմուած ham «նոյն» և sar «գլուխ» բառերից։

ՆՀԲ իբր համ հասարակ, համասա-րաս, լծ. և արաբ. հաշիր, թրք. էջ «նը-ման» և յն. ϊσος, Հիւնք. պրս. hamsar «համապատիւ, հասակակից»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet WSL 14 479 և 17, 247։ Պհլ. բառին է կցում նաև Մառ (տե՛ս ЗAН 8, 81)։ Թիրեառեան Արիահայ բռ. 236 պրս. [arabic word] afsar «ընկեր, զովող»։

ԳՒՌ (dialectal) Երև. Շմ. Տփ. հավասար, Ննխ. հա-վասար, հավսար, Ագլ. հվա՛սար, Տիգ. հm-վmսmր, Զթ. հավասօյ, հավասոր, Խրբ. Պլ. Սեբ. հաֆսար, Ալշ. Ախց. Կր. հաֆսար, Սլմ. խավասար, Մկ. խmվսար, Ջղ. խօվասար, Ոզմ. խովսար, Ակն. Ալշ. Մշ. հափսար։ Բա-յական ձևով Տփ. հավսըրվիլ, Ագլ. հվըսա՛-րիլ, Խրբ. Պլ. հաֆսըրիլ։ Նշանակում են «հարթ, տափակ, միապաղաղ» և «հարթուիլ, տափականալ, հաւասարուիլ, միապաղաղ ձև ստանալ»։

NBHL (4)

Ոչ որպէս հաւասար ի հաւասարի եղեալ ի մարմնին, այլ տէր առնլով զծառայի զկերպարան. (Աթ. ՟Ը։)

Եգիպտացիք թուեն հաւասար մովսէսի. (Խոր. ՟Ա. 6։)

Յափշտակեցաւ եւ գրեան.. չունելով զհաւասարն. (Լմբ. յիշ.։)

Առ հաւասար խրատելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«կաթի փոխատւութիւն՝ որոշեալ չա-փով կամ ամանով». որից ի խար տալ (գըր-ուած նաև խապ, խափ) «կաթ փոխ տալ» Վրդն. առ. 238-9։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից առնե-լով Մառ, Վրդն. առ. 1, էջ 55։

ԳՒՌ (dialectal) Ջղ. խաբ'ել, Խրբ. Ոզմ. խաբ'իլ, Ագլ. խm՛բիլ, Վն. Ալշ. Մշ. խապել, Մկ. խա-պլիլ, Հճ. Սլմ. Սչ. խափել, Ախց. Երև. Կր. ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խափէլ, Մրղ. խափը-tլ, Զթ. Գոր. Ղրբ. Շմ. Տփ. խափիլ, Հմշ. խա-վուշ, Ասլ. ղաբ'է՝լ։-Ունինք նաև Ասլ. Խրբ. խաբ'էբ'ա, Պլ. Շմ. Սչ. խափէփա, Ոզմ. խապըբ'ան «խաբեբայ», Տփ. խափս ընկնել «խաբիլ յերազի»։ Նոր բառեր են՝ խաբան, սուտխաբան, խաբես-խուբես, խաբլուկ, խաբլութիւն, խաբլաճնճուղ, խաբլապուզիկ, խաբլբել, խաբլբորել, խաբխբել, խաբխբորել, խաբռտել, խաբխբուկ, խաբ-խաբխտուք, խաբով, խաբնով, խաբսով, խաբս տալ, խա-բըս ընկնել, խաբչիկ։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] xabe «խաբէութիւն», [arabic word] xapandin «խաբել, խարդաւա։ նել», [arabic word] xapxapuk «խաբուսիկ». [arabic word] xapuk «խաբող, խաբեբայս, [arabic word] xapiyan «խաբուիլ», խաբխաբօք «աատ-րանք» Մրկ. դ. 19, պը խափինըն «մոլորե-ցուցանիցեն» Մտթ. իդ. 5.-Սղերդի արա-բախօս քրիստոնէից բարբառով՝ xanen «խաբել», xapisox «խաբեցող»։

NBHL (4)

Խաբն, իբր այն թէ պատրանք։ Զնոյն յայտնեաց՝ ասելով, եթե խաբն է. Զի ապրեսցիս ի չար խաբից նորա։ Անկան ի խաբս կորստեան։ Հեռի արա զնորա խաբսն ի մէնջ. (Մանդ ՟Ի՟Գ։ Լծ. կոչ.։ Ի գիրս խոսր.։)

Գաղտնաբար դարձաւ բուրսուխն այլազգի՝ (իբր ի փախուստ), խաբ տալով զօրացն ֆռանկաց. (Ուռհ.։)

Ընդ խաբս գտեալ սմբատայ զմար ոմն տղայ։ Որպէս թէ ընդ խաբս վրիպանօք՝ էրէոյ կամելով ձգել՝ նմա պատահեալ նետն. (Խոր. ՟Բ. 35։ ՟Գ. 23։)

Յայտ է ի բերանոյ բառբառոյ քո, թէ խաբ եղար, եւ ոչ կրօնաւոր, միայն մորթով ոչխարաց զմարդիկ պատրել. (Լմբ. պտրգ.) (այսինքն չեղեր աբեղայ, որ է հայր, այլ որպէս թէ ասէիր՝ խաբ եղայ. cf. ԽԱԲԵՂԱՅ.։


Խազ, ից

adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ Լ. հմմտ. վրաց. საზი խազի «գիծ, շարք». ხაზვა խազվա «գիծ քաշել, գծագրել», მხაზ-ველი մխազվելի «գծագրիչ», დახაზვა դա-խազվա «գծեր, քաշել, կանոնաւորել, յատա-կագիծ պատրաստել», დახაზმლობა դախա-զուլոբա «յատակագիծ, պատկեր», მოხაზვა մոխազվա «գծել, յատակագիծ շինել», მოხაზულობა մոխազուլոբա «յատակագիծ, պատկեր», ուտի խազ «գիծ», խազզափսուն, խազբեսուն «գծել», կիւր. խազ «ճեղքել». լազ. խազ (կտր. դոբխազինի, ապռ. բխա-զինամինոն) «գծել»։-Աճ.

. արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։

NBHL (2)

ԽԱԶ 3 ա. Խանձեալ, կամ սովորեալ եւ յարձակող ախտաւորաբար յիրս ինչ, ուստի Մատակախազ, Գինեխազ, Դատախազ, եւ այլն.

Ձիք մատակախազք եղեն, ոչ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք, կամ խանծք, որ է սովորք. (Մխ. երեմ.) (լծ. եւ թ. գըզմագ, ջերանիլ. ար. խուսլէր, խըսալ, իբր խո՛ւյ. անբարի սովորութիւն)։


Խազմ, ից

s.

war;
dispute, quarrel, sedition, fight;
— առնել, to dispute, to contest, to debate;
to fight, to come to blows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. արաբ. [arabic word] xasm «ոսոխ, դատախազ» բառի հետ։ Ալիշան, Հին հաւ. 345 իրան. խազամ «չար ոգի»։ Հիւբշ. 233 կապ չունի, ասում է, ռազմ բառի հետ։ Սանտալճեան, L'idiome 16 ռևեռ. zāsi։ Ակինեան, ՀԱ 1930, 497 ինձ է վերագրում Ասող. խազկօք ձևի սըր-բագրութիւնը, որ Մալխասեանին է պատկանում։ Ինքր համաձայն չէ և դը-նում է խազկան, որ կազմուած է հա-մարում -կան մասնիկով խազ արմատից (հմմտ. ժինեխազութիւն), իբր «մոլե-կան». սրա հետ նոյն է կարծում խա-զիան բառը։

NBHL (1)

Զխազմ եւ զխռովութիւն եւ զպատերազմ բառնալ ի միջոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե.)


Խազմուզ, մզոյ

s.

must, new wine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «քաղցու, դեռ չխմորուած նոր գինի, մաճառ, շիրա» Կոչ. 378. Եփր. գծ. էջ 13 (խզմուզ ձևով)։

NBHL (2)

Ոչ որպէս դու կարծէք, թէ խազմզով լցեալ իցեմք։ Ոչ խազմուզ ասեն արբաք, եւ արբեցաք. (Ոսկ. գծ.։)

Կէսքն կատակէին եւ ասէին, խազմզով լցեալ են. (Կոչ. ՟Ժ՟Է։)


Խաժ, ից

adj. gr.

rude;
— գոյն, of a pale grey. aspirate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ խաժամուժ մեկնում է խաժ բա-ռով։ Հիւնք. պրս. խէլալուշ, խէլավուշ «ժխոր»։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 խաժ բառից կրկնուած՝ մ յա-ւելուածով։

NBHL (2)

ԽԱԺ 2 ԽԱԺ ԳՈՅՆ կամ ԳՈՒՆՈՎ. Մթնագոյն քան զսպիտակն, եւ բացագոյն քան զսեաւն. այն է կապուտակ, երկնագոյն. ծովագոյն, եւ այլն։

Զաղէկ ազգ ձէթ ի պտղոյն հանեալ. եւ ընտրէ զայն պտուղն, որ խաժ գունով լինի. (Վստկ.։)


Խակ, աց

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տհաս (պտուղ). անխե-լամուտ, անվարժ, անփորձ (մառռ). ան-կիրթ, անառակ, անգութ (յն. ոճով)» Ոսկ. գաղ, Թես. ես. մ. յհ. ա. և Ա. կոր. որից խակագոյն Ոսկ. յհ. բ. 16. խակագործ Ոսկ. մ. ա. 10. խակագործութիւն Եւս. քր. խակա-կութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. Յոբ. ժե. 33. խակութիւն Ագաթ. Ոսկ. գաղ. և եբր. «անո-ղորմութիւն» Բ. մակ. ժբ. 5. Կոչ. 25 և Վրդ, ատմ. տա. Վենետ. էջ 46 (որ էմինի հրա-տարակութեան մէջ, էջ 66 գրուած է հակա-ռակութիւն), «ապստամբութիւն» Ոսկ. բ. տիմ. ա. խակամիտ Լաստ. ևն։

NBHL (2)

Պետրոս եռացեալսիրովն իբրեւ խակ մանուկ խոստանայ զանձն դնալ ի վերայ. (Արշ.։)

Տղայք եւ խակք էաք։ Յովսէփ էր ծառայ մի խակ անմեղ. (Ոսկ. գաղ. եւ Ոսկ. ՟բ. թես.։)


Խաղ, ու, ուց, ի, ից, ոյ, ով

s. adv. mus.

play, game;
recreation, pastime, amusement, sport;
fun, joke, raillery, pleasantery, mockery;
mummery, foolery;
games;
scene, stage, theatre;
*song, air;
սէր խաղուց, gambling, gaming;
խաղք Ողոմպիայ, Olympic games;
խաղք ըմբշամարտից, wrestling;
գնդակ խաղ, the game of tennis;
խաղ կճեայ գնդակաց, game of marbles;
խաղ նարտի, backgammon;
խաղ աղիւսակի, draughts;
խաղ սատրնջոյ, chess;
խաղ աչկապուկի, blind man's buff;
խաղ թղթոյ, card-playing;
cf. Թուղթ;
խաղ բախտի, game of chance;
խաղ բառից, a pun, play upon words;
չլինել կամակ ի խաղ, to be in no mood for sport, not to be in a sporting mood;
ի խաղ հատանիլ, զակատիլ ի խաղս, to abandon oneself to amusements;
ի խաղ մտանե, to join a game;
to sit down to play;
լինել յաջողակ ի խաղի, to have a good game;
to hare a good-hand (cards), to be a lucky player;
լինել դժբաղդ ի խաղի, to have ill luck at play;
կորուսանել ի խաղի, to play or to gamble away;
վատնել զամենայն ի խաղի, to gamble away one's fortune, to lose ones' fortune by gambling;
դադարել ի խաղի, to leave off playing;
խաղ համարել, to take as a joke;
չեն ինչ խաղոյ, it is not to be trifled with, it is no joke;
— խաղ առնել զոք, ընդ խաղ արկանել, to ridicule, to deride, to mock, to make sport or mockery of, to laugh at a person;
ընդ խաղ առնել, to rally, to joke with, to jest with;
to turn to ridicule;
ընդ խաղ, ընդ խաղս, for fun, in jest, for a joke, jestingly;
ո՛րչափ խաղացի ընդ նոսա, how many tricks I played on them ! թո՛յլ տուր անդ զխաղդ, թո՛ղ զխաղդ, joking apart, in good earnest;
խաղ կանչել, to sing a song. a note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ցատկել»։ Böttich. Arica 8 սանս. kal «շարժել»։ Այվազովսքի, Յաղագս հընչ-ման, էջ 15 նոյն ընդ ծաղր, յն. γελος։ Տէրվ. Altarm. 28, Նախալ. 112 սանս. khal կամ skhal «դեդևիլ, ճօճիլ, երե-րալ», skhalita «կեցած, մնացած, պա-կաս», յն. σϰαίρω «ցատկել, պարել» ձևերի հետ հնխ. skar «դեդևիլ, շարժիլ, երթալ, կենալ» արմատից. -այստեղ է պատկանում նաև խաղ «կեցած ջուր»։ Müller, Armen. VI յն. ϰελευϑος և լիթ. kolias «ճանապարհ», յն. ϰελις «ար-շաւակի» բառերի հետ։ Canini, Et. é-tym. 187 յն. ϰαγχάςω, լտ. cachinnus «բարձրաձայն ծիծաղ»։ Bugge, Beitr. 19 յն. σϰαίρω «ցատկել, պարել», մբգ. scharz «ցատկտելը», scherzen «կայ-թել» բառերի հետ։ Նոյն, KZ 32, 41 մերժելով սրանք՝ դնում է յն. ἀλλομαί «աչքը շարժել, սիրտը թրթռալ», լտ. salio «զատկել, կայտռել», սանս. sá-rati «հոսիլ», հմմտ. նաև սանս. sáras «լիճ, ծով» =խաղ «ճահիճ»։ Հիւնք. խա-ղաղութիւն բառից է հանում։ Patrubány SA 1, 194 յն. ϰελομαι, լատ. colo, լիթ. keliu, kélti «բարձրացնել, կրել» ևն։ Karst, Յուշարձան 401, 404 սումեր. q'al «հոսիլ, շտապել, գահավիժիլ» ևն։

NBHL (4)

Մի՜ թողուցուս խաղալ նովին, որպէս մանկանց գընդակ խաղին։ Դստերըք քո պաճուճալի՝ յերգ եւ քընար միշտ ի խաղի. (Յիսուս որդի.։ Շ. եդես.։)

Խաղովք սաստիցն ոչ խրատեցան (եգիպտացիք). (Իմ. ԺԲ. 26։)

ԽԱՂ 2 (ի, ից.) գ. ἔλος palus (paludis) ὅχθη ripa. Խաղաղ եւ ծանծաղ ջուր. իրարբի տեղի. ճահիճք. աղտիւր. եղտիւր. խորշ մի գետոյ կամ ծովու առ ափամբ, ուր խաղայ ջուր խաղաղ.

Կամ ջուր ի զովացումն, կամ խաղ երիվարաց. (Յհ. կթ.։)


Խաղ, ից

s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ցատկել»։ Böttich. Arica 8 սանս. kal «շարժել»։ Այվազովսքի, Յաղագս հընչ-ման, էջ 15 նոյն ընդ ծաղր, յն. γελος։ Տէրվ. Altarm. 28, Նախալ. 112 սանս. khal կամ skhal «դեդևիլ, ճօճիլ, երե-րալ», skhalita «կեցած, մնացած, պա-կաս», յն. σϰαίρω «ցատկել, պարել» ձևերի հետ հնխ. skar «դեդևիլ, շարժիլ, երթալ, կենալ» արմատից. -այստեղ է պատկանում նաև խաղ «կեցած ջուր»։ Müller, Armen. VI յն. ϰελευϑος և լիթ. kolias «ճանապարհ», յն. ϰελις «ար-շաւակի» բառերի հետ։ Canini, Et. é-tym. 187 յն. ϰαγχάςω, լտ. cachinnus «բարձրաձայն ծիծաղ»։ Bugge, Beitr. 19 յն. σϰαίρω «ցատկել, պարել», մբգ. scharz «ցատկտելը», scherzen «կայ-թել» բառերի հետ։ Նոյն, KZ 32, 41 մերժելով սրանք՝ դնում է յն. ἀλλομαί «աչքը շարժել, սիրտը թրթռալ», լտ. salio «զատկել, կայտռել», սանս. sá-rati «հոսիլ», հմմտ. նաև սանս. sáras «լիճ, ծով» =խաղ «ճահիճ»։ Հիւնք. խա-ղաղութիւն բառից է հանում։ Patrubány SA 1, 194 յն. ϰελομαι, լատ. colo, լիթ. keliu, kélti «բարձրացնել, կրել» ևն։ Karst, Յուշարձան 401, 404 սումեր. q'al «հոսիլ, շտապել, գահավիժիլ» ևն։

NBHL (4)

Մի՜ թողուցուս խաղալ նովին, որպէս մանկանց գընդակ խաղին։ Դստերըք քո պաճուճալի՝ յերգ եւ քընար միշտ ի խաղի. (Յիսուս որդի.։ Շ. եդես.։)

Խաղովք սաստիցն ոչ խրատեցան (եգիպտացիք). (Իմ. ԺԲ. 26։)

ԽԱՂ 2 (ի, ից.) գ. ἔλος palus (paludis) ὅχθη ripa. Խաղաղ եւ ծանծաղ ջուր. իրարբի տեղի. ճահիճք. աղտիւր. եղտիւր. խորշ մի գետոյ կամ ծովու առ ափամբ, ուր խաղայ ջուր խաղաղ.

Կամ ջուր ի զովացումն, կամ խաղ երիվարաց. (Յհ. կթ.։)


Խաղաղ

adj. adv.

calm, tranquil, serene, peaceful, undisturbed, quiet;
— միտք, serene mind;
—, —աբար, placidly, peacefully, calmly, quietly, serenely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Խրռ. Մշ. Մրղ. Ոզմ. Սեբ. Սչ. խաղաղ, Տիգ. խmղmղ, Երև. Տփ. նաղաղ։-Պլ. կայ միայն խաղաղգիլ «հան-դարտիլ»։ Առանձնապէս կարևոր են խաղա-կանջ (իմա՛ խաղաղականջ) «հանդարտ, հանգիստ, անվրդով», խաղուել, խաղուեցնել Սվ., խաղուիլ Ակն. (փխ. խաղաղուիլ ևն). հմմտ. խաղվեցնել «խաղաղել, հանգստաց-նել» Քուչ. 75։

NBHL (4)

ԽԱՂԱՂ. մ. ԽԱՂԱՂԱԲԱՐ. ἠσυχῆ quiete, placide Խաղաղութեամբ. հանդարտաբար. հանդարտիկ. հեզիկ. մեղմով.

Զջուրն սելովայ որ գնայ խաղաղ. (Ես. ՟Ը. 6։)

Զմկանուսն պի ներքոյ նաւացն խաղաղաբար տարածելով։ Խաղաղաբար պատասխանեալ ասէր. (ՃՃ.։)

(լծ. յն. ղալի՛նիօս). γαλήνιος, γαληνός, ἠσυχός, ἠσύχιος (յորմէ սուքիաս) tranquillus, quietus, placidus Հանդարտ. անդորր. անքոյթ. անխռով. պարզ.


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։

NBHL (1)

Խաղաւարտաց ... խաղաւարտովք. (Փիլ.։)


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։

NBHL (2)

Խառնեալ կեանքն ընդ մահկանացու այս մարմին, որով իբր խայծիւ յինքն ձգեաց զմահ. (Բրսղ. մրկ.։)

Ձգեցին ճողքեցին ընդ ապառաժ տեղիսն քարշելով, զի ամենեւին խայծ ոչ մնաց ի մարմինս երանելացն. (Եղիշ. ՟Ը։)


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի. հլ. «ափսէ, սինի» ՍԳը. որից խանակիր «գլխի վրայ սեղանով կամ սինիով րան տանող» Նիւս. կազմ. գրուած խոն «սե-ղան» Բառ. երեմ. էջ 144։

-Պհլ. *xuān «սեղան» ձևից, որ հաստա-տում են պրս. [arabic word] xuān (նոր հնչումով xan և xōn) «սեղան», քրդ. kān «սեղան պատրաստեալ», աֆղան. xvān, բելուճ. v'ān «սկաւառակ, ափսէ». այս ձևերը ըստ Gald-ner, Studien 1, 17 և Horn, Grdr. էջ 116 ծագում են զնդ. xvaini-«գորգ, ծածկոց, ծածկոյթ» բառից։ Հայերէնում նոյն բառը ներկայանում է նաև խօն, խուն ձևերով. ռ-րոնցից կազմուած են խօնասէր, խունաւա-գութիւն (տե՛ս այս բառերը)։-Աճ.

NBHL (1)

Ձիովն իւրով ... ելանէ ի խանս կարգեալս. (Խոր. Բ. 46։)


Խանգար

s. adj.

disorder, confusion, disturbance;
waste, ruin, corruption;
perversion, depravation;
overthrow;
disordered, confused, spoiled;
— առնել, cf. Խանգարեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև խանկար) «շփո-թութիւն, խռովութիւն, կռիւ» Ոսկ. մ. գ. 6. Բուզ. «աւերեալ, եղծուած» Ոսկ. մ. ա. 11, որից խանգարել «եղծել, ապականել» ժզ. է. 14. Գ. թագ. ժը. 18. Ոսկ. մ. ա. 15, բ. 8 միջին հյ. խանգրել «թշնամուն յաղթել» Սամ. անեց. 128. խանգրիլ «յաղթուիլ» Ան-նիզք 61. խանգարիչ Գ. թագ. ժը. 17. խան-գարումն Դիոն. երկն. Յճխ. դիւախանգարիլ «այսահարիլ» Ոսկ. մ. ա. 18. անխանգար Փիլ. լին։

ԳՒՌ (dialectal) Երև. խանգարէլ, Զթ. խանգ'արիլ, Ոզմ. խանգ'ըրիլ «խանգարել», Ռ. խանքըրէլ «խառնշտորել, տակնուվրայ անել», Մշկ. Ք. խանգար «չեփած, չհասած, հում կամ խակ», Մշ. խանգար «մթագնած, մրրիկ սկսելու մօտ (երկինք)».-նոյն բառն է Ախց. Կր. Խրբ. խանգռիլ, Ալշ. Մշ. խանգրիլ, Պլ. խան-ղըռիլ, խաղռիլ, խաղռիլ, Զթ. խանդրըլ, Ռ. խաղռիլ, Ակն. Սեբ. խառղիլ «դոյնը այն-պէս աւրուիլ՝ որ լուացուելով չմաքրուի».-սրանից էլ փոխաբերաբար՝ Ննխ. «բնութիւ-նը վատանալ», Եւդ. «հիւանդութիւնից կա-տարելապէս չապաքինիլ, հետքը վրան մը-նաւ»։-Թրքախօս հայերից՝ Ատն. խանգրէլ օլմաք «շորը կրակից մրկիլ» (Արևելք 1888 նու. 8-9) որի հետ նոյն է և Բառ. երեմ. 204 մանձիր «խանգարեալ»։

NBHL (1)

ԽԱՆԳԱՐ. σύγχυσις perturbatio. Գրի եւ ԽԱՆԿԱՐ. Խանգարումն. աւեր. եղծումն. վնաս. շփոթութիւն. յոյզք խռովութեան.


Խանութ, նթից

s.

shop;
manufactory;
treasure;
store, warehouse, magazine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

кānū9, լտ. canaba, որից էլ գերմ. Kneipe «հասարակ գինետուն»։ Karolides, Iλ. ὄυγϰρ. 100 հայերէնը փոխառեալ է դնում կապադովկ. χανοῦτε «քարտաշի մուրճ» բառից! որ հանում է սանս. han «զարնել, սպանել» արմատից։

NBHL (3)

Դանիէլ մանուկ էր, եւ յովսէփ ծառայ, եւ ակիւղաս՝ ձեռագէտ, եւ ծիրանէվաճառն խանթի տիկին. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Դարձեալ բանալով անդէն զխանութս ալեաց. (Թէոդոր. կուս.։)

Յաղքատիմաց խանթէ իմոցս ոտաց յառաջ ձգեցից բան. (Սկեւռ. լմբ.։ Ռամկական է հոլովս.)


Խաշն, շին, շինք, շանց

s.

flock of sheep, sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-շին, -շինք, -շանց) «ոչ-խարի և կամ այծի հօտ» ՍԳր. Ագաթ. որից խաշնադարման Ծն. խզ. 32, 34. խաշնասի-րութիւն Մծբ. խաշնարած Ծն. դ. 20. խաշնա-րօտ Մծբ. խաշնաւէտ Վեցօր. խաշնդեղ Բժշ, խաշնտես «հովիւ» նորագիւտ Բ. մնաց. ժդ. 15. խաշնահաւ (նոր գրականի մէջ) ևն։

NBHL (2)

Ո՞ ոք արածիցէ խաշն, եւ ի կաթանէ խաշինն ոչ ուտիցէ։ Խաշն արօտի քո։ Ի վերայ խաշին արօտի քո։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քո։ Եղեն նորա խաշինք եւ անդեայք։ Զխաշինս պահեստի.եւ այլն։

Յղփանային ոսկւով, այլեւ խաշամբք անգամ. (Պիտ.։)


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «խառնուած, բաղադրեալ, ոչ պարզ» Դան. բ. 43. Յհ. ժթ. 39. Եզն. Ագաթ «հասարակ, սովորական, պարզ» Ոսկ. յհ. ա. 1I. 12. «խառնակ, պիղծ» Հռ. ժգ. 13. «միասին, իրար հետ» ՍԳր. Եւս. քր. «զու-դաւորութիւն» (անեզական գործածութեամբ) Կոչ. Ոսկ. կող. և մտթ. Սեբեր. Կիւրղ. ծն, Ագաթ. Եզն. (իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xilāt «խառնուիլ. 2. ա-նասունների զուգաւորուիլը» Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 469). որից խառնել «իրարու խառնել, բաղադրել. 2. գինի լցնել. 3. միաց-նել. 4. իրար կցել. 5. մխել, վարել, առաջ ոշել. 6. սիրով միանալ. 7. բանակներն ի-րար ընդհարուիլ» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. Ա-գաթ. խառնելիք «թակոյկ» Ել. իդ. 6. Առակ. թ. 3. «հրաբուխի բերան» Արիստ. աշխ. Նանն. «ղեկի չուանը» Գծ. իէ. 40. խառնա-բանջար Եւս. պտմ. խառնագնաց Եզեկ. ժը. 1Ո. Ոսկ. Բուզ. խառնախուժ Եւագր. խառ-նակ ՍԳր. խառնակել ՍԳր. խառնակեաց Եւագր. խառնաղանջ ՍԳր. Վեցօր. Ոսկ. Կո-րիւն. խառնիճ «ամբոխ» Մխ. այրիվ. 41. խառնամառն Կոչ. խառնարան Առակ. թ. 2, խառնուած. Եզն. Վեցօր. գիրկընդխառն Եւս քր. ընդխառնել Գ. թագ. ի. 29. երկախառնել Կորիսն. ոգեխառնել Ա. եզր. դ. 21. դիւցա-խառն Ագաթ. գիշերախառն ՍԳր. ևն (-խառն ձևով բարդութեանց ամբողջ ցանկը տե՛ս Հ1 1924. 350-59). նոր բառեր են խառնակիչ, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնա-շփոթ, խառնաշփոթութիւն ևն։-Արմատիս երկրորդ ձևն է (իբրև նրա ձայնդարձը՝ խուռն ն հլ. (սեռ. խռան) «ամբոխ, խառչ բազմութիւն» Դ. թագ. է. 17. Եւս. քր. «շա-տութիւն» Բ. մակ. բ. 25. «խիտ» Ագաթ. «խռնեալ ամբոխով» Մրկ. զ. 33. որից խրո-նել ՍԳր. Ոսկ. խուռնընթաց Ոսկ. յհ. ա. 1. խառնիխուռն Իմ. ժդ. 25. Եզն. Սեբեր. Եւս. քր. բազմախուռն Ագաթ. Կորիւն. թանձրա-խուռն, Ագաթ. Բուզ. միախուռն Երեմ. ա. 15. ի. 10. ի խուռն ի խուռն Ոսկ. մ. բ. 6 ևն։

ՆՀԲ ւն. ϰεραννώω և թրք. qarəsdər-maq «խառնել»։ Windisch. 8 յն. ϰεραν-տμւ. Böttich. ZDMG 1850, 356, Arica 45, 20, Lag. Urgesch. 252 սանս. kլ, յն. ϰεραν, ϰεράννυμι, ϰιοναναι «խառ-նել»։ Müller, Kuhns u. Schleich. Beitr. 5, 256 խուռն=լիթ. kruvà «կոյտ, բազմութեամբ», kruvóms «բազ-մութեամբ, խուռն», որ կրկնում է նաև Bugge KZ 19, 420։ Lag. Arm. Stud, § 971 խառնել բառի դէմ կասկածով դնում է պրս. xarman «կալ»։ Պատկ. Иаслед. էջ 9 սանս. kar և լն, ϰίոνոιι։ Նոյնը նաև Bopp, Հմմտ. քերակ. Գ. 105։ Justi, Dict. Kurde էջ 339 քրդ kilan «ողողել, ցօղուել» ձևի դէմ դնում է սանս. kջ և հյ. խառնել։ Thomaschek SWAW 1893, 63, թրդմ. ՀԱ 1894, l9 հյ. խառնաբան ձևի հետ համեմատում է թրակ. χαρναβων անունը։ Հիւնք. թրք. qarəsdərmaq (սրա հինն է արևել. թրք. [arabic word] qar-maq «խառնել»)։ Patrubány SA 1, 195 յն. ϰεράννυμι, իսկ ՀԱ 1908, 314 հնխ. kheyā «խօսիլ» արմատից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. խառնել, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խառնէլ, Ասլ. խառնէ՝լ, Զթ. Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. խառնիլ, Հմշ. խառնուշ, Հճ. խարնել, Տփ. խա՛րնիլ, Ագլ. հա՛ռնիլ.-նոր բառեր են՝ խառնիչ, թոնիրխառնի, խառնըխ-տել, խառնշտել, խառշտկել, խառնշտկել, խոնշտորել, խառնոտել, խառնտել, խա սունք, ունքախառն, խառումառ, սիրտխառ-նուք ևն։ Թրքախօս հայոց մէջ՝ թրք. lemek բայակերտ մասնիկով աճած՝ խառնէլլէմէք «խառնել» Ատն. (Արևելք 1883 նոյ" 8-9)։

ՓՈԽ (borrowing) Ատանայի թուրքերն ու յոյները տեղացի հայերից փոխ առնելով ունին xar-μiί «հերիսայ և խառնելու թիանման մի գործիք, խառնիչ» (Արևելք 1888, նոյ" 8-9)։

NBHL (4)

Զաներեւոյթ զխառն տեսման աւետարանումն հրեշտակացն առ հովիւս. (Ագաթ.։)

Եւ բանն ի խառն սովորութենէ անտի հաւատարիմ ցուցանել։ Զի այնպէս էր խառն եւ խոնարհ տեսիլ նորա, զի եւ սամարացի կանայք, եւ մաքսաւորք մատչել եւ խօսել կարէին. (Ոսկ. յհ. ՟ա. 11. 12։)

ԽԱՌՆ. κοινός communis. Հասարակ. անխտիր. սովորական.

Առ որ ի բարութեանց խառնից քաղցրութեանց՝ յատուկ համս չար։ Ոչ յոլովից խառնից ի մի եկելոց՝ զանազան ծաղկանց. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Ղ՟Գ։)


Խառուղ

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։

ՆՀԲ մեկնում է «խարեալ պտուղ, չո-րացեալ և իբրու չամիչ եղեալ» կամ «ե-փոյ ի խաղողոյ, որպէս ռուփ, խիւս, կտապ», որով ուզում է հանել խարել բայից։ ՋԲ «չամիչ կամ քաղցրաւենի ի

NBHL (1)

Տտապս չամչեղէնս. եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար (իմա չորացեալ ի տապոյ). (Լմբ. ովս. ՟Գ։) (եբր. աշիշա, է եւ պլակինդի)։


Խարազան, աց

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Այսպէս են իմացել նաև հներից Մագ. քեր. 229 (տե՛ս գաւազան բառի տակ), Վանակ. հց. Երզն. քեր. «խարազան, որ է վարիչ իշոյ. խարազան՝ իշավար ասի պարսիկ լեզուով»։ ՆՀԲ պրս. խէրէք «ծեծելու բիր»։ Ուղիղ մեկնեց Lag. Ur-gesch. 951, որից յետոյ Lag. Ges. Abhd. 299, 22, Müller SWAW 66, 271, Տէրվ. Մասիս 1882 ապրիլ 26, Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 84 և Հիւնք։

ՓՈԽ (borrowing) Մեզանից է փոխառեալ ն. ասոր. xäräzán «եզ ու գոմէշ քշելու խարազան» և ո՛չ թէ պարսկերէնից. նախ՝ որովհետև այս բառը պարսկերէնում պահուած չէ և երկ-րորդ որ բառը իրանականում «էշ քշելու գործիք» է նշանակում և ո՛չ եզ ու գոմէշ, ինչպէս հայն ու ասղրին են։

NBHL (2)

Խարազան, որ է վարիչ իշոյ։ Խարազան իշավար ասի պարսիկ լեզուով. (Վանակ. հց.։ Երզն. քեր.։)

Ոչ զինուք մարտնչել ընդ նոսա, այլ՝ խարազանօք։ Խարազանօք ի վերայ հասանել՝ տերանց է։ Տեսանելով զկիւթացիսն խարազանօք դմեալ ի վերայ նոցա՝ հնազանդեցան. (Նոննոս.։)


Խարակ, աց

s.

rock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. խարա և թրք. qaya «քար»։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 պրս. ❇ čārā (որ և [arabic word] xara ձևի հետ)։ Bugge IF 1, 447 իբր բնիկ հայ կցում է գերմ. skaria, հ. հիւս. sker «ծովի խութք» բառերի հետ։ Պատահական նմանութիւն ունի թուշ. խէր «քար»։ Pictet, բ. տպ. Ա 151 պրս. xāra «քար» բառի հետ։

NBHL (1)

Ամենայն քար, կամ խարակ՝ յորժամ հասանէ ի մէջ ծովուն, զնոյն զգոյն առնու. (Վեցօր. ՟Է։ եւ Հին բռ.։)


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։

= Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.

ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։

NBHL (2)

Խաբիւ քով կեցցես. (Փիլ. լին.։)

Խարբիւ սրով.


Խարիսխ, րսխաց

s. fig.

base, foundation;
pedestal;
legs, feet;
anchor;
— արկանել՝ ընկենուլ զ—, to anchor, to cast anchor;
— վերացուցանել՝ լուծանել զ—ն, to weigh anchor;
— արկեալ կալ, to be, to ride or to lie at anchor;
— յուսոյ, anchor of hope;
— փրկութեան, sheet anchor;
last resource, last shift.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხარისხი խարիսխի «աս-տիճան», ხარისხოვანი խարիսխովանի «ար-ժանաւոր, աստիճանաւոր», მეხარისხი մե-խարիսխի «դասական», აღხარისხული աղ-Խարիսխուլի «աստիճանաւոր»։

NBHL (4)

Խարիսխ սեան, կամդրան, կամ աւազանի (ծով կոչեցելոյ). (Ել. ՟Ի՟Բ. 16։ ՟Լ՟Զ. 36։ եւ լ. 19։ լը. 30։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 17։)

ԽԱՐԻՍԽ ՆԱՒՈՒ. ἅγχωρα, ἅγκυρα anchora. Երկաթ կամ ճանկ մեծ արկեալ պարանաւ ի յատակ ծովու առ անշարժ պահելոյզնաւն առ ետեղ. որ եւ նմանութեամբ, Ամրութիւն յուսոյ. (յն. լտ. ա՛նգիրա, անքօրա. որ եւ անկիւռա, կամ անկիւրիա)

Ընկեցին խարիսխս չորս։ Զխարսխն ձգելոց իցեն։ Զխարիսխն հատեալ ընկեցին ի ծովն. (Գծ. ՟Ի՟Է. 29. 30. 40։)

Յայսպիսի խարսխից ի սոցանէ ամենայն հոգոյն զուգակապանս արկանելով գործէր արդեօք միանգամայն մարմինս մեր. (Պղատ. տիմ.։)


Խարխափ, — առ ou ընդ —ս

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«կոյրի պէս ձեռքով այս ու այն կողմ շօշափելը». գործածւում է միայն նախ-դիրով՝ առ խարխափ, առ խարխափս, ընդ խարխափս Կոչ. 11, Ոսկ. յհ. ա. 9, Բուզ. ո-րից խարխափել ՍԳր. Ոսկ. եփես. (գրուած խարխաբել Զենոբ, էջ 10), «տերևների այս ու այն կողմ շարժուիլը» Ղևտ. իզ. 36. խար-խափումն Դամասկ. խարխափանք Նար։

= Կազմուած է կա՛մ կրկնութեամբ պար-սական *խափ արմատից և կամ -ափ մաս-նիկով՝ *խարխ անծանօթ արմատից.-Հմմտ. շարշափիւն, թարթափ, գարգափ, սարսափ, կարկափիլ։-Աճ.

ՆՀԲ լծ. խարխել, խարխուլ, խաւար, ափ. շօշափ։ Peterm. 260 լծ. խարշափ։ Հիւնք. խուլ բառից։ Իբրև կրկնական է մեկնում վերի ձևով Աճառ. ՀԱ 1899 233-5։

NBHL (1)

նախդրիւ՝ որպէս մ. Խարխափելով. կուրօրէն, շոշափելով եւ երերալով.


Խարտեաշ, տեշի

adj.

fair, light, flaxen;
fallow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -տեշի) «շէկ, դեղնա-կարմիր» Ղևտ. ժգ. 36. Ա. թագ. ժէ. 42. Եւս. քր. Ոսկ. կող. (նոր գրականում համարւում է շագանակագոյնի և շէկի մէջտեղը). գրուած է նաև խարտեշ, խարտէշ, հարտեաշ (Եպիփ կիպր.). ածանցման մէջ երևում է խարտեշ-կամ խարտիշ-ձևով. հներից ունինք խար-տեշանալ Ղևտ. ժգ. 30, 32. խարտեշագեղ Երզն. քեր. խարտեշագոյն Զքր. կթ. Տօնակ. խարտեշամուրուս Յայսմ. խարտեշութիւն Դամասկ. բայց յետին ռմկ. խարտիշուկ Շնորհ. առակ. և արդի գրականում՝ խար-տիշագոյն, խարտիշագեղ ևն։

NBHL (1)

Պայծառն ընդ կարմրի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ խարտեաշ եղեւ. Շեկ ի խարտեշի եւ ի գոշի խառնմանէ լինի. դեղինն՝ սպիտակի ընդ խարտեշի խառնելով. (Պղատ. տիմ.։)


Խաւ, ոյ

s.

couch, cot, bed;
plait, fold;
nap on cloth, down on fruit or plants;
— հանածոյից, stratum, layer, bed;
խաւ ի խաւ, խաւ ի խաւոյ, folded, plaited, doubled;
in folds, doubly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხაო խառ «բուրդի խաւ» ჩავოიანი խավոիանի, ხაოიანი խառիանի «խաւոտ, թաւ», թրք. ❇ xav «թաւութիւն ասուեաց, աղուամազ», ❇ xavlu (ռմկ. bavlu) «թաւոտ. 2. մի տեսակ բրդոտ երես-սրբիչ. 3. ղենջակ», սերբ. բուլգ. (թուրքերէ-նի միջոցով) havlija «խաւոտ, թաւ, բրդոտ», ուտ. խա «բուրդ»։

NBHL (1)

Դնել կնկուղ առանց խաւոյ։ Առանց խաւոյ, որ նշանակէ զաստուծոյ պատուիրանին պահպանութիւնն ոչ մարմնով, այլոգւով. (Մաշտ.։)