s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

s.

(յորմէ յն. խալքինտա, խալքիսմոս, ազգ ինչ խաղու.) παιδιά . (որպէս թէ մանկութիւն). παίγνιον ludus, lusus ἁθύρματα crepundia եւ այլն. Զբօսանք տղայոց եւ երիտասարդաց՝ ճարտար ձգմամբ իրաց, կամ ընթացիւք յասպարիզի, կամ ոստմամբք, կամ ծաղրաշարժ հնարիւք, եւ այլն. որ եւ ԽԱՂԱԼԻԿՔ.

Խաղ համարեցան զկենդանութիւն մեր. (Իմ. ԺԵ. 12։)

տեսանէին զխաղն սամփսոնի. (Դտ. ԺԶ. 27։)

Ընդ խաղս տղայութեանզբ)սեալ կան. (Ոսկ. յհ. Ա. 1։)

Մանր մնկթտւոյ խաղ։ Իբրեւ զմանկտւոյ խաղ համարին։ Մանկտւոյ իմն խաղ եւ խնճոյ։ Չեն ինչ խաղոյ. մանականդ թէ սա խաղոյ իցէ, եւ հանդերձեալքն ո՝չ խաղոյ. (Ոսկ. մտթ. եւ այլն։)

Մարտիկք ոք՝որ ի խաղ մտանէ, ոչ մարթ է պսակ գտանել, եթէ ոչ ըստ օրինաց խաղուն մարտիցէ. (Եփր. բ. տիմ.։)

Զդիւականսն քակտեալ խաղս. (Պրպմ. ԼԷ։)

Յորում փառս ոլոմպիայ խաղուն (կամ ոլոմպիախաղուն) հանդիսի ըմբշամարտացն երեւի. (Խոր. Գ. 48։)

Մի՜ թողուցուս խաղալ նովին, որպէս մանկանց գընդակ խաղին։ Դստերըք քո պաճուճալի՝ յերգ եւ քընար միշտ ի խաղի. (Յիսուս որդի.։ Շ. եդես.։)

Նա անկեալ դնի, եւ դու որպէս ի խաղու կաս. (Ոսկ. համբեր.։)

Նմանութեամբ ասի.

Խաղովք սաստիցն ոչ խրատեցան (եգիպտացիք). (Իմ. ԺԲ. 26։)

Բռնաւորք խաղալիք նորագ եւ ստեղծեր զիս յանդիմանել զխաղ նորա. (Ամբ. Ա. 12։)

ԽԱՂ ասի եւ Տեսարանն կամ տաղաւարն խաղացողաց σκηνή scena (լծ. հյ. շէնք.)

Փոքր մի եւս ինչ՝ ժամանակն (յն. աշխարհ) անցանէ, եւ խաղն լուծանի. (Առ որս. ԺԱ։)

ԽԱՂ. ἑμπαιγμός, παίζων եւ այլն. illusio, ludificatio. Ծաղր. կատակ. այպն. ծիծաղ. պ. խա, խանտիլ.

Մեք ընդ խաղ արարաք. (Առակ. ԻԶ. 19։)

Իբրեւ անխօսուն մանկանց դատաստան ընդ խաղ արձակեցեր. (Իմ. ԺԲ. 25։)

Թո՜յլ տուր անդր զխաղդ. (Վրք. հց. ԻԶ։)

Զխաղու եւ զծաղու բանս բարբառէ. (Ճ. Ա.։)

Զբանս խաղոյ մի՜ խ)սեսցի. (Մծբ. Զ։)

Կատակեցաւ ... ընդ խաղ երկրպագութեամբն. (Խոսր. պտրգ.։)

Ի խաղս այպանման ծաղու ըմպահկեն. (Նար. մծբ.։)

Թողու զնա ի խաղ եւ ծաղր տեսողաց. (Սարգ. ա. պետր. ԺԲ։)

Մկրտեցին ընդ խաղս զպորփիւրոս. (Հ=Յ. նոյ. Ե.։)

ԽԱՂ ԱՌՆԵԼ. ἑμπαίζω illudo.

ԸՆԴ ԽԱՂ՝ կամ ԽԱՂ ԱՐԿԱՆԵԼ. որ եւ ԽԱՂԱԼ. իբր ծաղր առնել. այպն առնել. ծաղրել. կատակել.

Ած մեզ ծառայ եբրայեցի, խաղ առնել զմեզ, կամ խաղ առնել զիս։ Խաղ արարեր զիս։ Խաղ առնէին զմարգարէսն. (Ծն. ԼԹ. 14. 17։ Թմուոց. ԻԲ. 19։ Բ. Մնաց. ԼԶ. 16։)

Երկնաւոր թագաւորիդ ի ծունր իջեալ խաղ առնէին. (Շար.։)

Խաղ առնէին զնա, եւ լինէր խաղ տէրն երկնի. (Կոչ. ԺԳ։)

Պարտ էր նմա խաղ լինել. (Ճ. Գ.) (յորմէ ռմկ. խաղք, խախք ըլլալ )։

Ընդ խաղ արկեալ՝ ասէին, եթէ քաղցուալից իցեն. (Գծ. Բ. 13։)

Եւ ոչ ընդ խաղ արկանելն երեսս փոխեցեր. (Նար. ՀԵ։)

Մի՜ ընդ խաղ արկցի առ նոսա հոգւոյն աստուծոյ ազդումն. (Լմբ. ատ.։)

ՈՐՄԶԴԱՊԷՍ ԽԱՂ. Խաղ որպէս ի պատիւ արամազդայ.

Զինուք որմզդապէս խաղս հանդերձ արեամբ. (Սարկ. պատկ.։)

ԽԱՂ 2 (ի, ից.) գ. ἔλος palus (paludis) ὅχθη ripa. Խաղաղ եւ ծանծաղ ջուր. իրարբի տեղի. ճահիճք. աղտիւր. եղտիւր. խորշ մի գետոյ կամ ծովու առ ափամբ, ուր խաղայ ջուր խաղաղ.

Ի գետոյ անտի ելանէին եօթն երինջք, եւ արածէին ի խաղի անդ։ Ընկէց զայն ի մի առ ափն գետոյ։ Ի վերայ ջրադարձից եւ խաղից։ Անդ մարգագետինք եւ խաղք։ Եդից զգետս ի կղզիս , եւ զխաղս ցամաքեցուցից. (Ծն. ԽԱ. 2. 18։ Ել. Բ. 3. 5։ Ե. 19։ Ը. 5։ Ես. ԼԵ. 7։ ԽԲ. 15։)

Իջեալ առ հեզասահ վտակաւ խաղիցն. (Պիտ.։)

Կամ ջուր ի զովացումն, կամ խաղ երիվարաց. (Յհ. կթ.։)

Ոչ եթէ ի կղզեաց ի կղզիս դիմեմք երթալ, ո՜չ ի խաղս, եւ ոչ ի նաւահանգիստս. (Ոսկ. ես.) ուր յն. նաւակայանք ἑπίνοιον navalia, statio navium. ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղխաղխեմ, եցի

Ամպախաղաց

Անխաղաղասէր

Անխաղաց

Արագախաղաց

Բազմախաղ

Բազմախաղաղ

Բացխբիկ խաղամ

Գնդակախաղութիւն, ութեան

Գունդխաղ

Գրթախաղաց

Դիւրախաղաց

Եթերախաղաց

Ելեւել խաղալ

Երագախաղաց

Զինախաղ

Զինախաղութիւն, ութեան

Զուգախաղաց

Զօրախաղաց լինիմ

Թալթալ խաղամ

Voir tout