Definitions containing the research նոյնպէս : 583 results

Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «ճանճ» Ժղ. ժ. 1. Եզն. Վեցօր. 121. որից շանաճանճ ՍԳր. ճանճիկ Դ. թագ. ա. 2, 16. ճանճահանած կանոն. ճանճեան վրր. հց. ճանճիռն, ճանջիռն կամ ճանճիւռն «ճան-ճեր» Ես. է. 18=Ոսկ. ես. 91. Եփր. ծն. էջ 6. Գր. տղ. Գէ. ես. ճանճոց «փեթակ» Հա-յել. 165 (նորագիւտ բառ), ճանճաճերմակ ռսև ու ճեոմակ, պիսակաւոր» Մագ. թղ. 87. ճանճկէն Բուզ. Գ. 20. Գնձ. (վերջին երկու-սի հետ հմմտ. գերմ. Fliegenschimmel, ֆրանս. moucheté, պրս. asp-i-magasī, որոնք նշանակում են «ճանճկէն» և նոյնպէս ևազմուած են «ճանճ» բառից)։ Նոր բառեր են ճանճվան, ճանճանաւ, ճանճասպան ևն։


Կթուիթ

adj.

feeble, weak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Վեցօր. զ. էջ 121 «Յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման և կթուիթն առիջոյն»։ ՆՀԲ մեկնում է «կթոտ, տկար, անոյժ». նոյնպէս նաև ՋԲ և ԱԲ, միացնե-լով կթոտ բառին։ Իմ Գաւառական բառա-րանում, էջ 568բ կայ կթուիթ Երև. «շատ բարակ թելերով հիւսուածք», բայց իբրև կասկածելի բառ. (աղբիւրը անծանօթ է)։


Կնգուղ, գղի, գղոյ

s.

cowl, hood;
monk's gown or frock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. կնգուղ, Վն. կնգ'ուխ «վե-ղար». նոր փոխառութիւն է կուկուլա Տր. «լազի գլխանոց, բաշլուղ»։-Նոյն են նաև Տփ. կնգուղ «փեսացուի կողմից հարսին տրուած նուէր, որ կազմուած է լինում մի գլխարկից՝ շուրջը ոսկիներ ևն», նոյնպէս Դվ. կնգուղ, Ջղ. քնգուղ, Ղրբ. կնգօղ, Ննխ. զնգօղ, Զթ. գօնգուղ «կնքուող մանկան վրայ գցելու շոր կամ սաւան, գդակաւոր բուռ-նուզ», որոնց բացատրութիւնը տե՛ս Գւռ. բառ։


Կնճիթ, ճթաց

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. kunčit կամ kunjīt հոմանիշից որի հետ նոյն է պրս. [arabic word] kunjiϑ կամ [arabic word] kunǰīd «սուսամ»։ Սրանցից փոխա-ռեալ են նոյնպէս բելուճ. kunčiϑ, թոխառ kuñčit, քուչ. kunč dh, արևել. թրք. [arabic word] kunjit, չաղաթ. [arabic word] kunǰi, ռուս. куи-жуть, քրդ. kunji ևն հոմանիշները։-Հիւբշ. 172։


Կոզռն, ռան, ռին, ռամբ

s.

camlet, camelot, camels colt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.


Կողմն, մանց

s.

flank, side;
side, part, party;
climate;
confine, quarter, canton;
country, soil, region, land;
հակառակ —, the wrong side;
the opposite party;
տկար —, weak side;
ի մի —, aside, apart;
առ ի —, slantingly, awry, sideways, laterally;
ի մի — թողուլ, to set apart, to lay aside;
ի — լինել, անկանիլ, to lean on one's side, to lay oneself down, to repose;
ի — առնել ի վերայ մահճաց, to place in bed, to put to bed;
— տալ, to recede, to retreat, to draw back;
ի — ելանել, to retire from, to withdraw oneself, to stand aside;
ունել զ— ուրուք, to take up the cudgels for, to take one's part, to range oneself on the side of, to side with one;
երկոցուն իսկ կողմանց հաճոյ լինել, to run with the hare hold with the hounds, to contrive, to stand well with opposite parties;
ոչ միում յերկոցունց կողմանցն լինել ձեռնտու, to preserve neutrality, to remain neutral;
նստաւ ի կողմանէ նորա, he sate near him;
յայսմ կողմանէ, on this side;
ի միւս կողմանէ, on the other side;
յերկոցունց կողմանց, on both sides;
ի կողմանց կողմանց, from different parts;
ի միոյ կողմանէ զմիւսն, from one side to the other;
through through, right through;
յամենայն կողմանց, on all sides or hands;
from all quarters, everywhere;
յինէն կաղմանէ, on my side;
on my part, as for me;
ի ձէնջ կողմանէ, from you;
in your name.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ման, -մանք, -մանց) «կողմ, գաւառ, երկիր, կող, կողքին, եզեր-քը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. Եւս. քր. ածանց-ման մէջ մտնում է երեք ձևով. կռղման-. հնադոյն ձևն է, որից կողմանոց «շէնքի կողմնական մասը» ՍԳր. կողմանիլ «պառ-կիլ» Ես. կե. 4. Ոսկ. մտթ. էջ 133. Տիմոթ. կուղ, էջ 218, 227, 235 (հմմտ. ի կողմն լի-նել կամ անկանիլ «պառկիլ» Բուզ. դ. 10 և ննջել ի կողմն «պառկիլ» Եզեկ. դ. 9). կող-մանեցուցանել Դ. թագ. դ. 32. ընկողմանիլ Փիլ. ընկողմանեցուցանել Բ. մն. ժզ. 14 միակողմանի Մտթ. ժե. 30, 31. Ոսկ. ես ևն։-Կողմճ, միջին շրջանի ձևն է, որից կողմնիլ «պառկիլ» էր ընդ եղբ. 51, «մէկ կողմ ծռուիլ», յետս կողմնիլ «յետ քաշուիլ» Պտրգ. 577. կողմնապահ Բ. մակ. ժբ. 32, կողմնակի Կոչ. կողմնափակ Ագաթ. կողմ-նեցուցանել Դ. թագ. դ. 21, Բարուք. զ. 26. ընկողմնեցուցանել Կանոն. կողմնակալ Խոր. կողմնառիլ «մէկ կողմը ամբողջ բռնուիլ՝ գօ-սանալ» Եփր. վկ. արև. 3. կողմնացոյց, անկողմնակալ, անկողմնապահ (նոր բառ).-միակ ձևն է՝ որ կարող է գտնուիլ բառավեր-ջին. ինչպ. լեռնակողմն ՍԳր. միակողմն Մծբ. արևելակողմն Եզեկ. խր. 1, 2. Եւս. քր. նարաւակողմն Վեցօր. լերդակողմն Առակ. է. 23. լանջակողմն Փարպ. ծովակողմն ՍԳր. դաշտակողմն Յուդթ. ժե. 3. Եփր. ծն. գա-ւառակողմն Բուզ. խոնարհակողմն Եփր. յետ ևն։ (Այստեղ է պատկանում նաև կողման տալ նորագիւտ ոճը, որ մէկ ագամ գտնում եմ գործածուած Օրբել. էջ 21 «Իսկ Ան-գոկայ 1700 արամբք ընտրելովք, ժիր և քաջ տաճիկ նժուգօք զինքն կողման տուեալ, և ապա զզօրսն աստ և անդ նկանախոր դաւաճանութեամբ թաքուցեալ շուրջ զար-քայանիստ շահաստանաւն Տիսբոնիւ»։ Ոճիս իմաստը երևան է գալիս Կղնկտ. Բ. ա. գլխից, որ նոյնպէս ունի Անդոկ Սիւնու պատմութիւնը և համապատասխան տեղում գրում է. «Իսկ Անդոկայ չար խորհեալ ան-ձին և աշխարհի իւրում՝ խրամ հատանէր տանն արքունի դաւաճանել զօրօքն իւրովք 12Ո0 արամբք, ժիր և քաջագնաց երիվարօք հառանէո ի քաղաքն Տիզբոն և զօրսն թա-զուցանէր արտաքոյ քաղաքին»։ Այստեղ կողման տուեալ ձևի դէմ իբրև համապա-տասխան գալիս է խրամ հատանել, որով նրա իմաստը կլինի «ապստամբիլ, բանա-ևեց ինքնագլուխ կերպով բաժանուիլ հեռա-նալ»։ Ճիշտ այս իմաստով է գործածուած նաև նոյնարմատ կողմնիլ բառը՝ Թովմա Արծրունու Պատմութեան մէջ, մէկ անգամ. «Սիրտք իւրեանց հեռացեալ մեկուսի են յի-նէն և կողմնեալք ի սիրոյ աստուածու-թեանն» (հրտր. Պատկ. էջ 157)։-Կողմ արծր. ձախակողմեան Փարպ. աջակողմեան Վրք. հցր


Մակոյկ, կուկի, կաւ

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։


Մահր, ի

cf. Տուայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. minor, minus, minutus։ Windisch. 23 մանուկ բառի հետ՝ հա-մեմատում է լտ. minor «փոքրագոյն» ձևի հետ։ Lag. Urgesch. 438, Müller SWAW 42, 258 և 66, 274 նոյնպէս մա-նուկ բառի հետ, սանս. manāk ևն։ Jus-ti, Dict. Kurde, էջ 406 հյ. մանուկ և քրդ. mendār «տղայ»։ Canini, Et. é́tym. 59. հյ. մանրել=իսլ. min ռա-լիւր»։ Տէրվիշ. Նախալ. 29 հնխ. ma արմատից է դնում յն. μινόω, լտ. mi-nuo «մանրել, նուազեցնել», գոթ. mins «նուաց», սանս. mīnu և հյ. մանուկ։ Müller, Armen. VI լտ. minor, գոթ. mins ձևերի հետ։ Bugge KZ 32, 18 սրանց հետ նաև յն. μάνν «փոքր», ոսկ. menvum։ Meillet MSL 8, 164 յն. μινύϑω, գոթ. minnists, լտ. minuō ձևե-րի հետ՝ հնխ. minu-արմատից, բայց յետոյ մերժելով այս, տալիս է վերի մեկնութիւնը (անձնական), որ ընդու-նում է նաև Հիւբշման։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Սրմագաշեան, Ար-մէնիա ռում. márunt, mánunt հոմա-նիշների հետ։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։

Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Հիւղ, ից

cf. Հիւլէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բնիկ հայ բառ՝ հնխ. poulo-ձևից, որ ծագում է peu-«փչել, շնչել» արմատից. ցե-ղակիցները տե՛ս հև և հոգ ձևերի տակ։ Հո-գի նշանակում է բուն «փչիւն, շունչ»։ Նախ-նական մարդու համար «հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն» միևնոյն գաղափարներն էին. հմմտ. Մն. բ. 7. «Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի և եղև մարդն յոգի կենդա-նի»։ Աւելի մանրամասն է Եզն. 90. «Ոգւոյ և հողմոյ անուն եբրայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թէ և հայերէն ոք մանր միտ դնիցէ՝ նոյնպէս գտանի. յորժամ տագնապեալ ոք յումեքէ իցե՝ ասէ. չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ, և այնու զօդոյս զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ». էջ 92 «Գի-տեմք եթէ այսն հողմ է և հողմն՝ ոգի, ըստ յառաջագոյնն ասացելոյ. քանզի յորժամ մեք ասեմք՝ թէ սիք շնչէ, ստորնեայք ասեն այս շնչէ... ոգեղէնք, որ է հողմեղէնք»։ Ըստ այսմ ունինք զանազան լեզուների մէջ՝ հա-մապատասխան բառեր «հոգի, շունչ, քամի» իմաստներով. ինչ. լտ. animus «ոգի, հոգի», anima «քամի, շունչ», հիսլ. andi, ond «հո-գի», յն. ἀνεμος «քամի», գոթ. us-anan «հևալ», սանս. ániti «շնչել», ánila «քամի». atmaá̄n-«հոգի», անգսք. oéδm, հբգ. atum, նբգ. Atem «շունչ», յն. πνεῦμα «փչիւն, շունչ, հոգի», ևն. փυχή «հոգի», որ Benve-niste BSL 33, л 99, էջ 165 հանում և bhes-«փչել» արմատից ևն։


Հեծ

s.

cf. Հեծութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շտ. խիծալ «հիւանդի հառաչելը», Ախց. հէծկլտալ, Ննխ. հէձգըլդալ, Սչ. հէձ-գըդալ, Ասլ. Սեբ. հէզգըլդալ Զթ. հէնգօլդօլ, հէձգօլդոլ։ (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 394 նոյնպէս դնում է հեծկլտալ «հեկեկալ, հեծեծել» Երև. Շիր.)։-Հեծոց Մկ. «հառաչ»։


Հերետիկոս, աց

s.

heretic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αίοετιϰός «հերձուածող, հերձուա-ծողական». ծագումը նոյն է, ինչ որ հերեսի-ովտ (տե՛ս այս բառը). յունարէնից փոխա-ռութիւն են նոյնպէս լտ. haereticus, ասոր. ❇ heretīqā, արաբ. ❇ arātiqa հոմանիշները։-Հիւբշ. 361։


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։


Ձայն, ից

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. sonus։ Peterm. 23, 33 սանս. gāi։ Justi, Zendsp. 103 սանս. և զնդ. gā «երգել» բայի հետ։ Տէրվ. Նախալ. 81 հնխ. ghu «գոչել, կոչել» արմատի տակ դնում է ի մէջ այլոց նաև ձայն (<*ձուան)=սանս. hvāna, հսլ. zvonն։ Նոյնպէս է նաև Müller, (1892), էջ 172 ալբան. zani և հսլ. zwo-nū «ձայն»։ Meillet MSL 9, 54 սանս. hvā-«գոչել» արմատի հետ։ Հիւբշ. Arm. Gram. 469 աւելացնում է սրանց վրայ նաև սանս. hū «գոչել», häva-«գո-չումն», hävana-«կոչելն», զնդ. zba, zu «գոչել», zavana-«գոչիւն», բայց այս բոլորը անյարմար է գտնում՝ հայերէ-նի այ ձայնի պատճառով։ Հիւնք. լտ. sonus։ Pedersen KZ 36, 338=Նպաստ, էջ 7 կցելով դարձեալ հսլ. zvonū, ալ-բան. ze «ձայն» բառերին, հայերէնի մէջ v կորած է գտնում։ Նոյնպէս են նաև Wiedemann BВ 27 (1902), 203, Lidén, Յուշարձան 384։ Schcftelowitz BВ 29, 44 հիռլ. gin «բերան» և հիսլ, gin «երախ» բառերի հետ։ Մառ ИАН 1917, 328 վրաց. ձախիլի «կանչ»։ Po-korny 1, 642 հսլ. zvōnū, ալբան. zē, za ևն հոմանիշների հետ դրած է հնխ g'huen-«հնչել» արմատի տակ։


Ձանձիր

adj. s. cf. Ձանձրալի;
cf. Ձանձրութիւն;
— առնել, to tire, to annoy, to plague, to importune, to tease.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «ծանրանալ իմն և թանձրանալ ոգւոց»։ Հիւնք. անձրև բա-ռից։ Մառ ЗВО 5, 312 ծանր բառից է հանում՝ ձ յաւելուածով՝ ն և ր ձայների միջև. նոյնպէս Гpaм. др. aрм. էջ 32 հին ձևը դնում է *ձանիր, ձ յաւելուա-ծով։ Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] zān «ձանձրոյթ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 645)։


Ձեղուն, ուանց

s.

ceiling;
— նաւաց, deck of a ship;
— գահուց, canopy;
— կառաց, roof of a coach;
— բերանոյ, palate;
— գլխոյ, skull, cranium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. յն. στεγη, յորմէ հայ. ստի-կոն, դստիկոն»։ Հիւնք. նոյնպէս յունա-րէնից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 57 սանս. hármya-«տուն, բնակարան», յն. γλαῖνα «վերարկու», թրակ. čαλμος «մորթ, կաշի» բառերի հետ հնխ. g'hel-«ծածկել» արմատից։ Պատահական նը-մանութիւն ունի վրաց. ձելի «գերան»։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մուր բառից։ Muller SWAW 42, 257 և lusti. Zendsp. 237 զնդ. mrura ռամուռ. թանձր»։ Տէրվ. Լեզու 45 և Նա-խալ. էջ 99 կրկնուած մուր բառից, իբրև մուր-մուր>մրուր։ Հիւնք. նոյնպէս մուր բառից։ Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 մուր բառի հետ՝ յն. μέλας «սև», հիռլ. mrecht «կեղտոտ» ևն։ Petersson KZ 47, 280 կցում է մօր «ճահիճ» բառի հետ, որի մեկնութիւնը տե՛ս առանձին։ Pokorny 2, 252 ընդունում է այս մեկ-նութիւնը և միաժամանակ յիշեցնում է որ չպէտք է դնել *mör-u-ro-, իբր յն. μορύσσω «սևացնել, կեղտոտել, ապակա-նել», հնխ. mer-«սևացնել» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուել են ՆՀԲ և Տէրվ. որ լաւ ուշադրութեան չէի առել։


Յամ, ոյ

s. adv.

delay;
late.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(? չունի ԳԴ) «ծոյլ»=իրան. *yamant ձևի հետ։ Հիւնք. յամել դնում է ամ բա-ռից, իսկ յամր՝ Հերմէս բառից։ Անդրիկ-եան, Բազմ. 1903, 368 նոյն ընդ ժամ. որի տկար աստիճանն է. այս առթիւ յի-շում է թէ Արդուինի բարբառով ամէն ժ հնչւում է յ։ Pedersen Հայ. դր. լեզ. 116 նոյնպէս ամ «տարի» բառից։ Ղափան-ցեան ЗВО 23, 352 զնդ. yam «բռնել» բառի հետ։ Pokorny I. 207 հակառակ 1 այս մեկնութեան, ըստ որում ընդունում է թէ բառիս արմատն է ըստ Pedersen ամ «տարի»։


Յոբելեան, լինի

s. fig.

jubilee;
jubilee, festivity, rejoicing;
— ամ, year of jubilee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἰωβηλος, ἰωβηλαῖος «յոբելեան» բա-ռերից կազմուած՝ հյ. -եան մասնիկով։ Յու-նարէնից են նոյնպէս լտ. ǰubilaeus, jubi-laeum, ֆրանս. ǰubilé, գերմ. Jubelǰahr, իտալ. giubileo, ռուս. юбилей ևն։ Բոլորի բուն մայրն է եբր. [hebrew word] yōbēl «խոյ», որից [hebrew word] qeren hayōbēl «խոյի եղջիւր» կամ [hebrew word] yōpərōth hayōbəlēm «շեփորք խոյի» (որով յայտարարում էին հանդէսի բացումը), [hebrew word] sənath hayōbēl «յոբելեանական տարի»։ -Հիւբշ. ვհօ,


Յոխորտ

cf. Խրոխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կցում է վերի ձևերի հետ, բայց համա-րում է ո՛չ թէ իրանեանից փոխառեալ, այլ բնիկ հայ՝ հնխ. yug'h արմատից։ (Նոյնպէս ունի նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 50)։ Հիւնք. յելուզակ բառից։ Peder-sen KZ 40, 210 յն. εύχομαι, լտ. voveo «ուխտել, մաղթել», սանս. yāghát-«ա-ղօթաւոր, ուխտաւոր» բառերի հետ՝ իբր բնիկ հայ՝ հնխ. euegšh-արմատից. (նոյնը կրկնում են Boisacq 300, Walde 859, Pokorny 1, 110. բայց միևնոյն ժամանակ ուղիղ մեկնութիւնն են տալիս Walde 396, Pokorny 1, էջ 203-4)։ Karst. Յուշարձան 430 թթր. kóz, góz «նայիլ, որոնել», ույգուր. kósemel «փափագիլ»։ Պատահական նմանութիւն ունին արևել. թրք. ❇ ózlemek «ուզել, փափագիլ», օսմ. [arabic word] uzlē. mek «տենչալ, ցանկալ»։


Յոպնակ, աց

s.

rhaeda, an ancient four-wheeled chariot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և ՋԲ հասկանում են իբր «սայ-լակ կամ յովանակ, իշուկ»։ (Վերջին ի. մաստը անշուշտ յովանակ բառի պա-տահական նմանութիւնից հետևցնելով) ԱԲ միայն «սայլ, պզտի սայլ» (և այս է ստոյգը, որովհետև բնագրում յոպնակ չգտնուելուց հետևում է որ սայլ և յոպ-նակ հոմանիշ են)։ Եազրճեան, Մասիս. 1885, 866 կցում է սանս. յուբա «փայտէ ցից» բառին և այսպէսով յոպնակ մեկ-նում է «այն կարճ ու ամուր փայտերը՝ որովք շինութեան ժամանակ հող, քար. կիր, ջուր և այլ ծանր նիւթեր կը կրեն գործաւորք, նոյնպէս բեռնակրաց եր-կայն փայտը»։ Հիւնք. Յոբնաղ հռով-մէական յատուկ անունից։


Նախանձ, ու

s. adv.

envy, jealousy;
rancour, hatred;
emulation, rivalry;
zeal, fervour, warmth;
տիրասէր —, attachment, affection;
zeal;
առ —ու, enviously, invidiously;
— կրել յումեքէ, to be envied;
—ու մաշիլ, to pine away with envy, to be eaten up with;
ի —բարկութեան բրդիլ, to burst with envy;
ի — բարկութեան բրդիլ, to burst with envy;
առնուլ, բերել, ի — բերիլ, մտանել, to envy, to be envious of, to grow jealous, to bear envy, cf. Նախանձեմ;
to rival, to vie with;
— արկանել յոք, ի — ածել զոք, to fill with jealousy or envy, cf. Նախանձեցուցանեմ;
to move, excite or provoke to emulation;
ի — գրգռել զոք, to arouse the jealousy of, to create envy;
խնդրել զ—, to revenge, to take vengeance;
վառիլ —ու ընդ, to become jealous;
ի — վառիլ ընդ ումեք, to be jealous of;
— դնել, to emulate, to rival;
ի — նմանութեան ուրուք կրթիլ, to emulate a person, to desire to imitate him;
— առաքինութեան դնել ընդ ումեք, to desire to emulate a person's virtues;
— առնել, to fascinate, to charm, to bewitch, to cast a spell on;
ո՜ անմիտ գաղատացիք, ո՞ — արար զձեզ, o foolish Galatians, who hath bewitched you?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ամ. 247 մեկնում է «Նախանձն... զմարմինն մաշէ, հիւծէ և տոչորէ, որպէս իւր անունն թարգմանէ. այսինքն նախ ի յիւր անձն վնասէ և ապա յայլս» (=նախ, անձ, խանձ բա-ռերից)։ Նոյնը՝ նաև էջ 249. «Վասն այն նախանձ ասի, այս է նախ ի յիւր անձն չարանայ, որպէս հրով փայտն այրի և ապա զայլս այրէ կամ ոչ, նոյնպէս ի նախանձէն ինքն այրի և տոչորի»։ Հ28 «նա է խանձ»։ ՆՀԲ «նա խանձէ կամ խանդայ»։ Տէրվ. Altarm. 29 և Նախալ. 117 նա մասնիկով խանձիլ, խանդալ բայից։ (Նոյնը նաև այժմ Ղափանցեան Տեղեկ. ինստ. 2, 86)։ Հիւնք. պրս. նա-խասթ «ծոյլ, թոյլ, մեղկ»։ Bugge IF 1, 450 նախ և անձն բառերիզ։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ նախկին պետ։ Ինճիճեան, Եղա-նակ Բիւզ. 1819, 151 իբրև նախապետ։ ՆՀԲ նախապետ կամ նահանոատետ. Էմին, Ист. Aсоxика 250 նախ և պետ բառերից։ Հիւբշ. 220 նոյնպէս համա-րում է բարդուած նախ+պետ բառերից։ Հիւնք. պրս. նուպէ «ծառի բուն»։ Մառ ЗВO 11, 172 համարում է գաւառական ձև շահապետ բառի (տե՛ս և նախարար)։ Ադոնց, Aрм. Юстин. 451 իրան. dañ hupati ձևից սղուած։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet REA 2. 1։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Յաշտ, ից

s.

idolatrous sacrifice or oblation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «կուռքերին եղած զոհ» Ա. գաթ. Եզն. Եղիշ. գրուած է նաև յաշդ, աշդ, աշտ. որից յաշտածին Եզն. յաշտարար «զոհ մատուռանող» Բառ. երեմ. էջ 220=աշտաν րար ԱԲ. անլաշտ «չզոհուած» Եղիշ. նոյնպէս և Աշտիշատ կամ Յաշտիշատ տեղանունը։


Յարմար, աց

adj. adv.

befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։


Մորէ

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն է համարում միւռինէս ձը-կան հետ, բայց ձկանմորէ ասելուց յայտնի է որ բառը ձուկ չի՛ նշանակում։ Քաջունի, Բ. 73 դնում է իբր «merluche» ձուկը, որ նոյնպէս սխալ է։ ՀԲուս. § 2115 հետևելով Հին բժշկարանների աւանդածին, համարում է բոյս։ Ուղիղ է հասկանում նախ Գաբ. բառ.։ Վերի ձևով բացատրեց ու մեկնեց նախ Seidel, Մխ. հեր. § 259, որից յետոյ Նորայր ՀԱ 1921, 337-339 և 1926, էջ 70։


Մորթ, ոց

s.

skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ սանս. մո՛ւռթի «մարմին»։-Հիւնք. յն. δὲρμα հոմանիշից է հանում։ Müiller SWAW 136 (1897) 25, WZKM 9, 290 սանս. mlāta «աղաղած, աղաղե-լով կակղացրած» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնը Scheftelovitz BВ 29, 23, որ և աւելացնում է զնդ. mrāta «առա-ղած (մորթ)»։ Patrubány ՀԱ 1908, 246 մեռանիլ բայից «նորա համար, որ մորթն վիրաւորուած ըլլալով, մարդը կը մեռնի»։ Նոյնպէս է Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2, 109, որ դնում է հնխ. merə «մեռանիլ» արմատից։-Պատա-հական պէտք է համարել ասոր. [syriac word] merta «փետուր, այծի մազից շինուած հագուստ»։ [syriac word] məraǰa «այծի մազ», [syriac word] mūrāta «expansiō crinis, մազերը տարածելը», ❇ merhonā «փետուր փոքրիկ», որոնց բո-լորի արմատն է ասոր. [syriac word] mərak «պոկել, փրցնել, արմատից խլել» (հմմտ. հյ. բուրդ և բրդել, կտուրք և կտրել) Brock. Lex. syr. 194։


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մար, ի, աց

s.

s. adj. Mede;
Median;
lord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։


Մարզանգոշ

cf. Մարզանոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ ︎ marzanղos «ռե-հան ինչ կանաչագոյն և յոյժ անուշահոտ, որոյ տերևքն նման են ականջացն մկան. origanum majorana L., majoran», կազ-մուած է պրս. ❇ [arabic word] marzan «մուկ» և ❇ [arabic word] gōš «ականջ» բառերից և ըստ այսմ հայերէն թարգմանաբար շինուած է նաև մկնականջ։ Պարսկերէնից են նոյնպէս ա-րաբ. ❇ marzanǰūs (Կամուս, թրք. թրգմ. Բ. 351), քրդ. bezerangus, թրք. merǰangul, որ ժողովրդական ստուգաբա-նութեամբ ձևացած է merǰan «մարջան. բուստ» և gul «վարդ» բառերից։ Այս բոյսը այժմ Պարսկաստանում (Ատրպատական) marzá կոչուած կանաչին է կարծեմ։-Հիւբշ. 193.


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.


Մարմենի

s.

distaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ռի հետ ցեղակից միայն է համարում և ոչ նոյն, որոհետև սանս. -man մասնի-կը տալիս է հյ. -մն։ Bopp, Հմմտ. քե-րակ. Ա. 400 mar «մեռնիլ» արմատից, ինչպէս մարդ և սանս. murti «մար-մին». հայերէնի -մին մասնիկը նոյն 1 դնում նզնդ. -mana, -mna, յն. -μένο լտ. -mno մասնիկների հետ։ Տէրվ. Մա-սիս 1881 մայիս 12 նոյնպէս mar ար-մատից՝ իբր «մահկանացու»։ Հիւնք. յն, μέ́ριμνα «հոգ» բառից։ Müller, SW-AW 136 (1897), 27 յն. μηρός «սրուն-քի մսոտ մասը» բառի հետ։


Համբոյր, բուրից

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պէս պրս. [arabic word] būsidan «համ-բուրել» հանում է ❇ būy «բոյր» բա-ռից, նոյնպէս և հյ. համբուրել՝ բոյր բառից։ Հիւբշ. 176 դնում է զնդ. *ham. baoδa «համաբոյր»? ձևից, որ սակայն ո՛չ աւանդուած է և ո՛չ էլ այլուստ կա-րելի է ապացուցել։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 108 և 218 պրս. ham-bōy «ի-րար հոտոտել»։։


Ծառ, ոց

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

l834, 383 ևն վրաց. ձելի։ ՆՀԲ սանս. թառու։ Եւրոպա 1850, էջ 15 սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պա-հուած է դարաստան ձևի մէջ։ Pictet 1. 192 պրս. dārr, սանս. dāru։ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 զնդ. dāuru, պհլ. dar, պրս. dar «ծառ, փայտ»։ Fick BВ 1, 173 պրուս. garrian «ծառ», լիթ. giré «անտառ», յն. գւռ. βαρυες, βδαροι և սանս. jariia «ծառ» հոմանիշների հետ։ Lag. Arm. St. § 1044 և էջ 174 ընդունում է այս մեկ-նութիւնը։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 86 սանս. taru, յն. δόρν «փայտ», δρῦ «կաղնի», մակեդ. δάρυλλος «կաղնի», գոթ. triu «փայտ, ծառ» ձևերի հետ՝ իբր հնխ. dar «պատառել» արմատից։ Նոյնպէս են նաև Karolides, Γλ. συγϰρ, 87 և Bugge, Etr. u. Arm. 86, առա-ջինը աւելացնելով կպդվկ. (ϰάσ) δορο «մի տեսակ թփանման գիհի ծառ» և երկրորդը՝ հիռլ. daur «կաղնի»։ Mül-ler Armen. VI լիթ. giré «անտառ»? Հիւնք. ծառ բառը հանում է ծաղիկ-ից, իսկ ծառզարդար կամ զառզարդար պրս. զարզարթէր «ողբալի» ռա-ռից։ Patrubány SA 1, էջ 188 ծեր ռա-ռե հետ՝ իբր սանս. ǰarā «աճիլ, ծերա-նալ»։ Սանտալճեան, L'idiome 14 սանս. daru ևն, բևեռ. zári։ Բառմա-ջեան, Բանաս. 1901, էջ 39 ասում է թէ ո՛չ հնդևրոպական է և ո՛չ էլ կապ ունի սեմ. զարա «տնկել, սերմանել» ևն բառի հետ. այլ գալիս է խալդ. zari «ծառ ինչ» բառից։ Pedersen. Նաասա-էջ 2, հ. նորվ. kjarr «թուփ», յն. γερρον «սայլակողով», γάρρα «ցուպ» բա-ռերին ցեղակից է դնում։ Jensen ՀԱ 1904, 184 հաթ. sariá։ Scheftelowitz BВ 28, 301 և 29, 16 յն. βαρύες «ծառ», լտ. veru «շամփուր», ումբ. berus «ծառ», պրուս. garrian «ծառ», լիթ. gire «անտառ» բառերի հետ՝ հնխ. g'ero-ձևից։ Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde 825, ինչպէս և Boisaq


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հիւնք. հայերէնից փոխառեալ է համարում թրք. [arabic word] ot «խոտ» բառը, որի չաղաթայերէն ձևը նոյնպէս [arabic word] ot է։ Pe-dersen ևս (անդ) հայերէնից է համարում օսմ. եաքուտ. ot «խոտ», որից otarmaq «արածել, ճարակիլ, թունաւորել», մոնգոլ. bta-č̌i «բժիշկ» (տ. դեղ բառի տակ)։-Այւ բոլորը կասկածելի եմ համարում։-Կով-կասեան լեզուների մէջ էլ կայ մի ամբողջ խումբ, որ մեր ձևին շատ մօտիկ է հնչում այսպէս՝ արչ. xotu, անդ.. xordo «խոտ», xotte «արմատ», ուտ. xod, ավար. guet, վրաց. xe, լազ. xe «ծառ», ռուտ. xütՋ, ցախ. xuta «գարի». դժուար է սակայն այս ամ-բռոջ խումբը՝ զանազանակերպ նշանակու-թիւններով՝ դնել հայերէնից փոխառեալ, մա-նաւանդ որ հայերէնը չունի հնդևրոպական ծագում. ուստի աւելի յարմար եմ կարծում մեր բառը փոխառեալ դնել հիւսիսային կով-կասեան լեզուներից։-Աճ.


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ գերմանա-կան գնչ. xoro, xod «խոր» (տե՛ս Rudolf v. Sowa Wörterbuch des Dialects der deu-tschen Zigeuner). նոյնպէս է նաև տաճկա-կան գնչ. k'or «խորունկ», որ Paspati կցում է հինդուստանի guhra «խոր», սանս-khur «ճեղքել» բառերին. այս համեմատու-թիւնները անյարմար են։


Թոռոպ, ից

s.

rag, tatter;
mail, coat of mail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թրք. թօռ «ցանց» և թօրպա «տոպրակ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913 էջ 340 նոյնպէս թրք. թօռ «ցանց» բառի հէյլ,


Թուռ

s.

mouthful;
cf. Թուշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համարում է համ «ճաշակ, ախոր-ժանք» բառի մէկ նոր առումը՝ իբր ըն-դունարան զգալի հեշտութեան և ախոր-ժանաց, որից հանում է նաև հյ. ամուլ «անծնունդ» և թրք. (իմա՛ արաբ.) hā-mila «յղի»։ Նոյն կարծիքն ունի նաև Lidén, Arm. Stud. 67, որ այս փոխա-բերութիւնը մինչև նախալեզուն հասցնե-լով՝ համք բառի հետ է համեմատում սանս. sána «առնի անդամ, կանառի ամօթոյք», լտ. sōpiō «առնի», pro-sapia «սերունդք, ծնունդք» և բոլորը միասին կցում է համ «ճաշակ»=լտ. sapere «ճաշակել, համն առնել» ևն ար-մատին։ (Յիշում է Walde 618 կասկա-ծով)։ Charpentier IF 25, 250 լտ. pē-nis, յն. πεος ձևերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ︎ han «կանացի անդամ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 720), նոյնպէս և թրք. ❇ am «կա-նացի անդամ», որին ցեղակից է դնում Թիրեաքեան, Բազմ. 1913. 341-