Definitions containing the research մինչ : 1618 results

Գայլ, ոց

s.

wolf;
— մատակ, she-wolf;
կորիւն —ոյ, wolfs cub;
ցնկնիլ —ոյ, to whelp;
առնալ —ոյ, to howl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են՝ սանս. vrka-, զնդ. vəhrka-, պրս. ❇ gurg, գոթ. vulfs, գերմ. Wolf, հսլ. vluku, ռուս-волкъ, լիթ. vitkas, հպրուս. vilkis, լեթթ. wIlks, իռլ. fael, հիսլ. ylgr. ալբան. ul'k, յն. λόϰος, լտ. lupus (ֆրանս. loup, իտալ. lupa, lupo, ulivella, ռում. lup, սպան. lo-bo), սլաւեաններից փոխառութեամբ մինչև անգամ մորդվին. virgas, բոլորն էլ «գայլ» նշանակութեամբ (Walde, 447, Boisacq, 5аn Trautmann. 359, Horn, § 910, Kluge, 535)։ Հայերէնի նախաձևը ենթադրուած է զանազան ձևերով. Հիւբշման դնում է հնխ. vlyo-, Bartholomae, Stud. II. 13 հնխ. vlk2y-, Fick, II. 259 հնխ. vailo. հաստատ է, սակայն, որ այս բառն էլ ենթարկուելով ta-bou-ի, արջ բառի նման՝ կամաւոր ձևափո-խութեան առարկայ է դարձած։ Հնդևրոպա-ռէտները վերլուծելով «գայլ» բառի նախա-ձևը (ul-qu) և կապելով «աղուէս» բառի նա-խաձևի հետ (իբր ul-p-), կարծում են, որ երկուսի պարզական արմատն է uel «գիշա-տել» (հմմտ. լտ. vello «խլել», voltur «զի-շատիչ թռչուն», lacer «պատառոտած, պա-տառոտուն), որով «գալլ» նշանակում է բուն «գիշատիչ» (տե՛ս Pokorny, 1, 213 և 316, Ernout-Meillet, 539)։ Հիւբշ. 431։


Գայլ, ի, իւ

s.

gag;
— ի բերան ածել, արկանել, հարկանել, to gag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են՝ սանս. vrka-, զնդ. vəhrka-, պրս. ❇ gurg, գոթ. vulfs, գերմ. Wolf, հսլ. vluku, ռուս-волкъ, լիթ. vitkas, հպրուս. vilkis, լեթթ. wIlks, իռլ. fael, հիսլ. ylgr. ալբան. ul'k, յն. λόϰος, լտ. lupus (ֆրանս. loup, իտալ. lupa, lupo, ulivella, ռում. lup, սպան. lo-bo), սլաւեաններից փոխառութեամբ մինչև անգամ մորդվին. virgas, բոլորն էլ «գայլ» նշանակութեամբ (Walde, 447, Boisacq, 5аn Trautmann. 359, Horn, § 910, Kluge, 535)։ Հայերէնի նախաձևը ենթադրուած է զանազան ձևերով. Հիւբշման դնում է հնխ. vlyo-, Bartholomae, Stud. II. 13 հնխ. vlk2y-, Fick, II. 259 հնխ. vailo. հաստատ է, սակայն, որ այս բառն էլ ենթարկուելով ta-bou-ի, արջ բառի նման՝ կամաւոր ձևափո-խութեան առարկայ է դարձած։ Հնդևրոպա-ռէտները վերլուծելով «գայլ» բառի նախա-ձևը (ul-qu) և կապելով «աղուէս» բառի նա-խաձևի հետ (իբր ul-p-), կարծում են, որ երկուսի պարզական արմատն է uel «գիշա-տել» (հմմտ. լտ. vello «խլել», voltur «զի-շատիչ թռչուն», lacer «պատառոտած, պա-տառոտուն), որով «գալլ» նշանակում է բուն «գիշատիչ» (տե՛ս Pokorny, 1, 213 և 316, Ernout-Meillet, 539)։ Հիւբշ. 431։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Ֆրանս. canne, cane «մի տեսակ հին չափ երկարութեան, 1 մ. 71-ից մինչև 2 մ. Չ6 ս.».-ծագում է լտ. canna «եղէգ» բառից։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։

-Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ սանս. կունտա։ Müller, SWAW 42, 251 զնդ. gunda բառի հետ է հա-մեմատում, որ և թարգմանում է «ա-ռատութիւն». մինչ Justi, Zendsp. 105 հասկանում է «հասկ»։ Lag. Arm. Stud. § 501 չի կարողանում որոշել թէ կապ ունի՞՝ սանս. guda, gudikā «գնդակ, բե-րանալիր»։ Հիւնք. հանում է գունդ «բանակ» բառից։ Karst, Յուշարձան, 423 ալթայ. kun, kund «կլոր»։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Յայսմ. նոյ" 21 կայ այսպիսի մի հա-տուած. «Արկին զսուրբն Արքիպաս ի գուբն մինչև զգօտին. և տարան ման-կունս ի դպրոցաց որ երկաթի գրչօք ծակոտեցին զգագաթն և ապա քարկո-ծեցին»։ Կարելի է ենթադրել, որ յիշեալ հատուածի գրչօք բառը որևէ ձեռա-գրում սխալ գրչութեամբ դարձած լինի


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. գ'օտի, Ննխ. Պլ. գօդի, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. գ'օդի, Ռ. քօդի, Հմշ. կօղի, Հճ. գ'ուդի, Ասլ. գ'էօդի, Ղրբ. կէօ՛տէ, Չթ. գ'ուդը՝.-խ ձայնով՝ Ջղ. գ'ոխտի, Ազլ. գ'ա՛խտի (ինչպէս ունինք եօթը>օխտը).--իկ մասնիկով՝ Տփ. գօ՛դիկ, Երև. գ'օդիկ. Շմ. գէօտիգ՝։-Նոր բառեր են՝ գօտեկախ, գօտետեղ, գօտկատեղ (սրա հին վկայութիւնն ունի Օգոստ. բաջ. 13՝ մինչև ի գոտկայ տե-ղըն), գօտկածալ, գօտնափաթ, գոտկաւոր, գօտկափայտ, գօտկակոխ, ոռագօտի. եր-կայնգօտի «ծիածան» (=էնկ. էրգանգուդի). հմմտ. յատկապէս գօտելարձակ Բլ. Զթ. և գօտելկապ Բս.։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թաս, ի

s.

cup, mug.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հեղուկների փոքր աման» Կաղնկտ. Ա. 185. Վրդն. թուոց. Վրք. հց. Ա. 217. «բաղնիսի թաս» Յայսմ. յուլ. 21. «գլխի գանկ» Մխ. այրիվ. էջ 71 (այս երկու իմաս-տով մինչև այժմ կենդանի է Պօլսի բարբա-ռում). որից թասատու «մատռուակ» Բառ. երեմ. էջ 206 (չունի ԱԲ)։

ԳՒՌ (dialectal) Բոլորն էլ ունին թաս ձևով (մինչև անգամ Տիգ. թաս). միայն Ագլ. թօս.-իսկ Սչ. դ'ացա նոր փոխառութիւն է հունգարե-րէնից կամ լեհերէնից.-նոր բառեր են թա-սընկէց, թասխմէնք։


Թատր, տերց, տերաց

s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (-տեր, -տերց, -տերաց, -տերբ) «թատերախաղ կամ թատերասրահ» Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 1, բ. 58, 59, մ. և Եբր. 554. որ և թէատրոն Ոսկ. Եբր. 554 կամ թեատրոն «թատերասրահ» Գծ. ժթ. 29, 31 Եւս. պտմ. 589. «ըմբշամարտութեան սրահ» Բ. մակ դ. 9, 12. որից թատրատես Ոսկ. մ. բ. 12. թատերախաղք Ոսկիփ. թատերասի-րութիւն Մանդ. թեատրասէր Մաքս. դիոն։ Կրկնակ ձևերից առաջինը՝ թատր, հայացած ժողովրդականացած ձևն է, իսկ երկրորդը՝ թէատրոն, զուտ ուսումնական փոխառու-թիւն է։ Արդի լեզուի մէջ ընդունած ձևն է թատրոն. բայց ածանցման ժամանակ առնւում է թատր ձևը. այսպէս նոր բառեր են՝ թատրերգութիւն, թատրերգակ, թատրեր. գու, թատերասրահ, թատերական, թատերա-գիր, թատերասէր. կայ միայն թատրոնա-կան՝ որ կազմուած է թատրոն ձևից, այն էլ գործածական է արևելեան գրականում, մինչ արևմտեանը գիտէ թատերական։ Առանձին ձև է ամփիթատրոն (տե՛ս այս բառը), որի հին թարգմանութիւնն է շուրջտեսանելիք Ուխտ. Ա. էջ 64։


*Թարխ

s.

sketch, essay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողա-նալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.


Զմբաղ

s.

anguish, affliction, anxiety, trouble, tribulation, consternation;
whimsy, wild fancy, phantom.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև զըմբաղ) «հոգ, մտա-տանջութիւն, շուարում» Եզեկ. է. 7, 10, Նար. ծև. 141. Ես. նչ. որից զմբադիլ «մտածմուն-քի մէջ ընկնել, ցնորիլ» Ոսկ. ննշ. Եփր. աղ. քատ. Մագ. մեծ են. էջ 77. իբրև ռմկ. «ըզ-բօսնել» Մխ. բժշ. այսպէս նաև զմբաղ Նար. ծե. ըստ ՀՀԲ և ՋԲ ունի «վայելք, հրճուանք, բերկրութիւն» նշանակութիւնը, մինչդեռ ըստ ՆՀԲ նշանակում է «փոքր՝ չնչին հոգ»։


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։


Մժեխ

cf. Մժղուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. մժեխ, Ակն. մժէխ, Ալշ. Մշ. Ջղ. մժեղ, Ախց. Երև. Կր. Հմշ. Շմ. Սեբ. մժէղ, Ասլ. մժէ՛ղ, Տփ. մժիղ, Խրբ. մրժէխ, Ռ. մրժէղ, Հմշ. մջէղ, Ղրբ. մնջէղ, Զթ. մըջ-ղեխ, Մկ. Վն. մժիկ, Սլմ. մժիկ', Մրղ. մի-ժիկ', Մշ. Տիգ. մժիգ. սրանցից Ախց. Կր. մը-ժէղ նշ. «մոռն, փոքրիկ ճանճ», որից և Ախռ. մանր-մժէղ «մանր-մունը», Շմ. և Ղրբ. մը. ժէղ և մնջէղ գործածւում են միայն իբրև կրկնական՝ ճանճ բառի հետ, Տիգ. մժիգ նշ. «մրջիւն», մինչդեռ Մրղ. Սլմ. «ճանճ» և Դվ. Վն. «մոծակ»։ Թրքախօս հայոց մէջ ունին Ատն. մուջուխ «մժեղ», Սեբ. մժեղ «մրջիւն»։ Նոր բառ է մարդամժեխ։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի հնխ. ցեղակիցներն են սանս. [other alphabet] gutha-«աղբ, կղկղանք». guvati «բնական պէտքը հոգալ», զնդ. gū-ϑa-, պրս. ❇ gūh, քրդ. gū, gau, բելուճ giϑ, աֆղան. γul, հինդուստ. օ goh, գն, gus, թոխար. kewiye, հսլ. govīno, ռուս. սերբ. բուլգար. говнo, լեհ. gówno, ուկր. b'ivnó, չեխ. hovno, անգսք. cwēad, բոլորն էլ «աղբ, կղկղանք, թրիք», որոնց հետ նոյն ևն նաև լատ. bubino «ապարահոտ», ուկր. hyd «նողկանք, սիրտխառնուք», չեխ. օ-havny «նողկալի», կիմր. budr «առտռտ» (Walde 99, Trautmann 81, Berneker 299, 339, Horn § 947)։ Հայերէնի նախաձևը շատ պարզ չէ. Bartholomae, Stud. II 28 դնում է կոյ <հնխ. govyo-(հմմտ. հսլ. govino) կամ gouto-, իսկ կու<հնխ. gūto-, մինչդեռ սանս. և իրան. ձևերը դնում է հնխ. gūtho-. սակայն Petersen KZ 39, 383 հա-յերէնի համար ենթադրում է հնխ. gšou-so-. հմմտ. գոյ <հնխ. vose (Pokorny 1, 644-5, rnout-Meillet 115)։-Հիւբշ. 461։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] ǰubba (եգիպտական արտասանութեամբ gubba) «լայն վերարկու որ գրեթէ մինչև ոտքերն է իջնում». սրանից է փոխառեալ նաև թրք. jubbe հոմանիշը։-Հիւբշ. էջ 516։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շռատ

cf. Միզագրաւ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։

ԳՒՌ (dialectal) Մշ. օլոք, Ախց. Ննխ. Ջղ. օլօք «ծունևից մինչև կոճը եղած մասը» (ըստ Բլ. «ցորենի ցօղուն» Ազգ. հանդ. Ե. 23), Եռև օլօրք «ոլոքի ոսկորը, լուլա». այստեղ են պատկանում նաև ծոկոլոք Ոզմ. «ոլոքի վրա-յի կակուղ միսը, բումբ», լոլոք Եւդ. «բարձ-ոսկը»։


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. olen-ձևից. սրա հետ հմմտ. յն. ώλένη, ώλήν «արմուկ, վերնա-բազուկ, ձեռք», ὥλλόν, ὥλέϰρανον, ὸλέϰρανο «արմուկի ծայրը», լտ. ulna (<հնխ. olenā) «արմուկի ոսկորը, ամբողջ թևը, նախաբա-զուկ, գրկաչափ», գոթ. aleina, հբգ. elina «արմուկ», գերմ. Elle, անգլ. ell, հոլլ. el, հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ» (գերմա-նաևան alina ձևից փոխառեալ են ռոմա-նական ձևերը, ինչպէս իտալ. auna, ֆրանս. aune «գրկաչափ»), կիմր. կորն. elin, հիռլ. uilen, պրս. [arabic word] āran «արմուկ», ալբան tane, lere «արմուկից մինչև ձեռքն եռած մա-սը», սանս. aratni-, զնդ. arəϑna-«արմուկ» ևն։ Բոլորի պարզ արմատն է ol, որ ունէր նաև իր երկար ձևը՝ ōl, հմմտ. յն. ὥλέϰρανον և ὄλέϰρανον, սանս. āni-, բայց և aratni։ Բո-լորի ընդհանուր գաղափարն էր «ծռիլ, կորա-նալ» և կարող էր գործածուիլ նաև նշանակե-լու համար մարմնի ուրիշ մասերը. հմմտ. սանս āni (<*ōlni-) «ծունկի վերի մասը» ärtni «աղեղի ծայրը», alaka «խոպոպ», ara-la «կոր», հսլ. lanita «այտ» ևն (Pokorny I, 157, Boisacq 1081, Ernout-Meillet 1078, Trautmann 202, Walde 848)։ Այստեղ է պատկանում նաև ուլն «վիզ», որ գալիս է հնխ. olen-ձևից (նախաձայն ձայնաւորի երկարութեամբ, ինչպէս տեսանք վերևում)։ նռանաևութեան զարգացման համար հմմտ. ցեղակից ոլոք բառի տակ յիշուած ձևերը։ Տե՛ս նաև ուղուկ։


Ոչխար, աց

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հարաւային կովկասեան մի լեզուից. հմմտ. լազ. ჩեური չխուրի, მհեური մչխուրի, մինգ. მხურօշխուրի, վրաց. ცხოვარი ցխովարի, ცხუარი ցխուարի, աշխ. վրաց, მլხვარი մցխվարի, ինգիլ. ցխօր «ոչխար» Կարելի չէ ասել թէ այս ձևերը փոխառեալ են հայերէնից, որովհետև, մինչդեռ ոչխար հայերէնում չունի ստուգաբանութիւն, կով-կասեան բառը ծագում է ցխով «կեալ, ապ-րիլ» արմատից և բուն նշանակում է «կեն-դանի, ապրող». հմմտ. վրաց. ცხოველი զխո-վելի «շնչաւոր, անասուն», ცხოვრება զխով-րերա «կեանք, կենսագրութիւն, պատմու-թիւն», საცხოვარი սացխովարի, საცხოვრებ, ელი սացխովրեբելի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն, բնակարան», საცხურე սացխուրե «ոչխարային, փարախ», სამაცხო-ვარებო սամացխովարեբո «փրկարար». მეլხ-ვარე մեցխվարե «ոչխարների հովիւ»։ Հայե-րէն բառի չ ձայնին համապատասխան է գա-լիս լազ. չ, որ վրաց. ց-ի սովորական ձևն է. հմմտ. վրաց. ცა ցա=լազ. ჩა չա «եր-կինք», վրաց. լხრა ցխրա=լազ. հხორო չխօ՜րօ «ինը», վրաց. ცრემლი ցրեմլի=լազ. ჩერაძულე չերամուլե «արցունք»։-Աճ.


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Ովսաննայ, ից

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Որգոստա

s.

forum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ որդոստա*) «վաճառա-նոզ». մէկ անգամ ունի Գծ. իր. 15. «Ելին ընդ առաջ մեր մինչև յորգոստայն Ապփեայ». յն. ἀχρις Ἀππίου φὄρου, որ է լտ. forum Ap. pii «Ապպիի վաճառանոցը, այն է փոքրիկ մի քաղաք Լատիումի մէջ». (ըստ Զոհրապի 5 հնագոյն օրինակ ունին յորդոստայն, մի օր. յորգոստեան, մնացեալը յորգոստայն. Բագրատունու հրատարակութեան մէջ դրուած է յորգոստայն, ինչպէս նաև Պօլսի 1895 թուի հրատ.)։-Բառ. երեմ. էջ 35 գրում է ար-գոստայք «ապարանք» և էջ 228 յարզոստեան ռոթևան կամ ապարան»։


Ործ, ոյ

s.

belch, eructation, rising of the stomach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ստամոքսից վեր եկած կե-րակուրը» Նար. յովէդ. Վստկ. 169. Բրս. մրկ. որից ործալ, կամ նաև ործկալ, որձկալ, որձ. կրալ «կերածը վեր գալ, սիրտը խառնուիլ. ասխել» Կանոն. Պտմ. աղէքս. Մխ. առակ, Բրս. վաշխ. Ասող. Վրդն. առկ. 16 (Արջն ի ձմեռն 40 օր ի յարգելանոցն մտանէ. յա-ռաջ կերթայ և խմէ շատ ջուր, որ կծտայ (sic) և որչափ որ կերակուր կայ ի փորն, զամէնն արտաքս ընկենու և սրբէ զփորն.-ուղղելի է ործկտայ). ործացուցանել Լմբ. առակ. ործացուցիչ Մագ. Սարգ. ործոց կամ ործանք «փսխունք» Կանոն. 49 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատ. Բ. 166)։ Սրանից է կազմուած նաև ործկուտ «սիրտ խառնող» Մխ. այրիվ. էջ 43 (Մինչև հասին յօդն ործ-կուտ և մղծուտ.-օդի բարձրագոյն խաւի համար է ասում). նոյնը նաև Տաթև. հարց. 29z,


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. šaγi, šāvi «ցօղ, շաղ»։ (Չուր է աշխատում Karolides, Iλ ουγϰρ. 62, 98, 215 կցել սանս. savam «ջուր» և մինչև անգամ փռիւգ. Ջαβαζιος «Աստուած» բառին1)։


Չաման, ոյ

s.

cumin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համեմատում է վերի զանազան ձևերի հետ։ Böttich. Arica 74, 197 պրս. šambaliϑ ձևի հետ։ Lag. Arm Stud § 1780 մերժելով այս՝ դնում է եբր.. Հիւբշ. 394 թրք. ձևերին անծանօթ լի-նելով՝ դնում է ծագումն անյայտ փեո-խւառութեանց շարքը, մինչդեռ ըստ իս աղբիւրը պէտք է դնել իրանական։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. հղօք (Ջրաբերդում՝ հղօկ) «քիլ, բթամատից մինչև ճկոյթն եղած բաց-ուածքը».-Բառ. երեմ. էջ 257 ուղուկ բա-ռո բացատրում է «թիզ կամ ղուկ», որիո երևում է որ 1698 թուին ղուկ՝ կենդանի ժո-ղովրդական ձև էր։


Ուղուկ, ղկի

s.

palm, hand, hand's-breadth, four inches.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ չափ, քիլ, այն է բթամատից մինչև ցուցամատը եղած տա-րածութիւնը» Եզեկ. խգ. 13. Նորագիւտ բ. մնաց. դ. 5. որից ուղկեան Ել. իե. 25, լէ. 12, Եզեկ. խ. 43. երեքուղկեան Եւս. քր.։


Ումպ

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և աճած ռնգականով։ Meillet MsL 7 164 չի ընդունում միացնել նոյն արմա-տին, բայց 9, 155 մի ճարպիկ բա-ցատրութեամբ կցում է նրան, ենթադրե-լով թէ հին հայ ձևն էր *հիպել=սանս. pibāmi, որից ընդ նախդիրով ստացուել *ընդ-հիպել>*'ընդիպել >*'ընդպել > *ընպել >*ըմպել։-Bugge, Etr. u. Arm. 44 ետրուսկ. eepana=ըմպանակ։ Հիւնո. ամպ բառից է հանում։ Արշէզ՝ դնում է նոյն ընդ արբ, որ տե՛ս։ Bartholomae ZDMG 50, 712 իբրև հնխ. pimbo=pi-n-bo=սանս. pibāmi ձևից՝ ռնգայնա-ցած։ Հիւբշ. Arm. Gram. 447 և IF Anz. 10, 45 մերժում է թէ՛ այս և թէ Meil-let-ի նախորդ մեկնութիւնը, որովհետև նրանք տալիս են հյ. *իմպել ձևը, մինչ-դեռ հայերէնն է *ումպել, ինչպէս ցոյց է տալիս ումպ արմատը։ Ե. Գեանջե-ցեան ZAPh 1, 62 յն. δμπη, δμπνη «սր-նունդ» բառի հետ։ Մառ, Гpaм. иր apм. 265 ըմ, ըն-մասնիկով վերի հնդև-րոպական պ արմատից։ Scheftelowitz BВ 29, 41 սանս. ambhas «ջուր» ևն խմբի հետ, որի ժառանգները տե՛ս ամպ բառի տակ. սրանց նախաձևն է հնխ. nbho-, որի դէմ ինքը ենթադրում է և ombh-ձևը՝ որ պիտի տար հյ. ումպ (յիշում է Pokorny 1, 131)։ Charpentier IF 25. 251 դնում է հնխ. pōl, pi ար-մատից նախ կրկնուած pōp, ապա -mი մասնիկով pōpmo, շրջուած pōmpo, որ տալիս է հյ. ումպ։ Սագըզեան ՀԱ 1902 335 և Karst, Յուշարձան 405 հյ. խմել և սումեր. ima «խմել», immeli «ըմպե-լիք» բառերի հետ։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 188 պրս. [arabic word] xunb «կա-րաս» բառից։ Pokorny 2, 71 ասում է թէ պատկանում է հնխ. pō, pī արմա-տին, բայց ձայնական բացատրութիւնը անլայտ է։ ՒՌ.-Խրբ. Ննխ. ումբ, Արբ. ըմբիդ


Ունկի, կւոյ

s.

ounce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ούγϰία հոմանիշից, որ իր հերթին փոխառեալ է լտ. uncia բառից. այս էլ ծա-գում է *oincia «միութիւն» բառից (մինչև այսօր էլ կենդանի է։-Հիւբշ. 369։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. յառաջանում է հնխ. ეk'-ձևից, որ ստորին ձայնդարձն է հնխ. enek'-nek'-enk'-«հասնիլ», նաև «կրել, տանիլ» արմատի. ցեղակիցներից հմմտ. սանս. aç. açnoti, náçati, nákšati «հասնիլ, ձեռնհաս լինել, գտնել, ժամանիլ, փափագածին հաս-նիլ», aça-«մաս, բաժին», naça-«փափագին հասնելը», զնդ. ašnaoiti, nasaiti «հասնում է, գտնում է», asa-«բաժին», յն. ἔν-εγϰ-εῖν «կրել», ποδ-ηνεϰές «մինչև ոտքերը հաս-նող» (իբրև ոտն հաս), ὄγϰος «բեռ», գոթ. ga-nah «կբաւէ», ga-nōhs «բաւական», հբռ. ga-nah «կբաւէ», ge-nuog «բաւական», հ. սաքս. gi-nog, հոլլ. ge-nocg, անգսք. ge-nԾՈ. նբգ. genug, անգլ. enough «բաւական» (Kluge 175), լտ. nanciscor, հյտ. nancio «գտնել, փափագին հասնիլ», հիռլ. do-icim «գալ», con-icim «կարենալ», air-icim «գըտ-նե», լիթ. nêšti «կրել, տանել», naštá «բեռ», nêščia «յղի», լեթթ. nest «կրել, տա-նել», nasta «բեռ», հսլ. nesti, ռուս. нecти «կրել, տանիլ» ևն (Walde 506, Boisacq 251, Pokorny 1, 128, Ernout-Meillet 620, Trau-tmann 198)։ Հայերէնի մէջ հնխ. nk՛-ձևը դարձել է նախ *անս-, որից ռնգականի ան-կումով (հմմտ. ամիս, միս և ուս) կամ ռըն գականը արմատից դուրս փոխադրելով և նախաձայն հ-ի յաւելումով՝ յառաջացել է հաս։-Հիւբշ. 464։


Հատ, ից, ոց

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հատ բառի հետ համեմատում է այլազգ. քէթ, քէս (իմա՛ արաբ. qat' և թրք. kes «կտրել»), իսկ հատուզումն ձևի հետ լծ. է դնում թրք. հէտիյէ «նու-էր»։ Böttich. Arica 41 և Wurzelforsch d6 sad արմատից. հմմտ. սանս. sasya։ Lag. Urgesch. 408 լտ. caedo, cado «կտրել, ջարդել»։ Müller BvS 5, 138 սանս. çatayāmi և օսս. sattyn. իսկ SWAW 84 (1877), էջ 228 օւս. fadun «ճեղքել»։ Տէրվ. Մասիս 1882 յունիս 2 լծ. յատանել։ Հիւբշ. Arm Stud 38 faϑun? Մառ. ЗВО 5, 320 զնդ. dāta-«ատամ» բառի հետ։ Հիւնք. հօտ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 464 աւելի մանրա-մասնելով խնդիրը՝ համեմատում է օսս. fadun (fādun) «ճեղքել» և բելուճ. pa-taγ «կտրել, ծայրատել, կրճատել» բա-ռերի հետ. բայց այս համեմատութիւնը անապահով է գտնում, որովհետև լի-շեալ բառերը ծագում են հնխ. pat-ար-մատից, մինչդեռ հայերէնը ենթադրել է տալիս հնխ. pad-արմատը. սակայն հնխ. pat-և pad-կարող էին իրար փո-խանակել։ Սրմագաշեան, Արմէնիա սում. hat «այգիները բաժանող ճանա-պարհները»։ Jensen, Hitt. u. Arm. 4. 63, 78, 130 և ՀԱ 1904, 184 հաթ. ht, xt, hat, hato հոմանիշների հետ։ Meil-let, Բանաս. 1900, 104 յն. σxεδαννυμι, ϰεδάννυμι «ցրուել, խորտակել» բառի-ռերի հետ՝ հնխ. kd-արմատից։ Karst, Յուշարձան 421, 428 թթր. at, ay «բա-


Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։