s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

s.

Բառ յն. θέα, θέατρον ludi theatrales, spectaculum այն է ըստ յն. Տեսիլ, եւ Տեսարան. Հանդէս խաղուց հրապարակաւ. խաղ հանդիսական՝ աշխարհական եւ անվայելչական. եւ Ասպարէզ այնպիսի խաղուց. որ եւ ասի ԹԷԱՏՐՈՆ, ՏԵՍԼԱՐԱՆ .... եւս եւ Հանդիսատեսք.

Ինքնակալքն ազգի ազգի տեսիլս թատերց ցուցին։ Թատերք ի դաշտին առեայ զցայգ զերիս աւուրս եդան. (Եւս. քր. ՟Բ։)

Թատերք եւ հանդէսք նուագաց։ Ընդ երկար բանիւք նշանս տան թատերացն։ Որք իջանեն ի թատերացն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։ ՟Բ. 58. 59։)

Ամենայն թատրն սատանայի շուրջ հասեալ գումարեալ կայր։ Ի մէջ տիեզերական թատերց պատերազմեալք։ Ի թատերցն հեռացեալ։ Յառաջ քան զթատերցն հանդէս, եւ յետ թատերն զրաւ լինելոյ։ Լինի զրաւ թատերն։ Օտարոտի համարիցին ի թատերցն օրինացն. (Ոսկ. մ. եւ Ոսկ. եբր.։)

Մտանել յապականիչ թատերս խաղուց։ Բանակք դիւաց են թատերք խաղուցն։ Ոտք մեր ի թատերաց խաղուց եւ յանպարկեշտ գնացից են ի ցաւս. (Մանդ.։)

Զանազան թատերք մոլութեանցն ի փողոցս քաղաքացն երեւութանան. (Նանայ.։)

Ի խաղս եւ ի թատերս եւ ի ժողովս այլանդակս. (Խոսր.։)

Առ թատերս տեսարանաց. (Նար. ՟Լ՟Ա։)

ՇՈՒՐՋ ԶԹԱՏԵՐԲՆ. իբր յն. ամփիթէատրոն. ἁμφιθέατρον Շրջատեսարան. շրջափակ տեղի տեսլարանի.

Ի Հռոմ շուրջ զթատերբն այրեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)

• , ր հլ. (-տեր, -տերց, -տերաց, -տերբ) «թատերախաղ կամ թատերասրահ» Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 1, բ. 58, 59, մ. և Եբր. 554. որ և թէատրոն Ոսկ. Եբր. 554 կամ թեատրոն «թատերասրահ» Գծ. ժթ. 29, 31 Եւս. պտմ. 589. «ըմբշամարտութեան սրահ» Բ. մակ դ. 9, 12. որից թատրատես Ոսկ. մ. բ. 12. թատերախաղք Ոսկիփ. թատերասի-րութիւն Մանդ. թեատրասէր Մաքս. դիոն։ Կրկնակ ձևերից առաջինը՝ թատր, հայացած ժողովրդականացած ձևն է, իսկ երկրորդը՝ թէատրոն, զուտ ուսումնական փոխառու-թիւն է։ Արդի լեզուի մէջ ընդունած ձևն է թատրոն. բայց ածանցման ժամանակ առնւում է թատր ձևը. այսպէս նոր բառեր են՝ թատրերգութիւն, թատրերգակ, թատրեր. գու, թատերասրահ, թատերական, թատերա-գիր, թատերասէր. կայ միայն թատրոնա-կան՝ որ կազմուած է թատրոն ձևից, այն էլ գործածական է արևելեան գրականում, մինչ արևմտեանը գիտէ թատերական։ Առանձին ձև է ամփիթատրոն (տե՛ս այս բառը), որի հին թարգմանութիւնն է շուրջտեսանելիք Ուխտ. Ա. էջ 64։

• = Յն. ϑέατρον «թատրոն, թատերասրահ, ներկայացուած խաղը, հանդիսատեսների բազմութիւնը». ծագում է შέα «տեսիլ, երե-ւոյթ» բառից։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. լտ. theatrum, դերմ. Theater. ֆրանս. théátre, ռուս. тeaтръ, վրաց. თეატრი թեատրի, թրք. [arabic word] teyatro և յատկապէս ասոր. [other alphabet] tatra։ Հայերէնի ուսումնական թէատրոն ձևը յունարէնից, իսկ ժողովրդա-կան թատր ձևը ասորերէնից է և աւելի հին փոխառութիւն քան առաջինը։-Հիւբշ. 350։

• Ուռեռ մեկնեզ նախ ՆՀԲ, որ դնում է յունարէնից։ Ասորերէնի կապը երևան հանեզ Վարդանեան ՀԱ 1920, 329։

• ԳՒՌ.-Յառաջ եկած են կա՛մ գրական ճամբով և կամ նոր փոխառութեամբ թուրքե-ռէներ կամ ռուսերէնից. առանձնապէս հև-տաքրքրական ձևեր են Մրղ. տադրօն և Ասլ. թաղաղրան, թաղադրա։

• ՓՈԽ.-Ուտ. t'atron «թատրոն»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թատրատես, աց

Թատրոն

Թատրոնական, ի, աց

Voir tout