cf. Մժղուկ.
ՄԺԵԽ կամ ՄԺԵՂ ՄԺԵՂՆ, ՄԺԻԽ կամ ՄԺԻՂ, ՄԺԻԿ կամ ՄԺՂԻԿ, ՄԺՂՈՒԿ. κώνωψ, κνίψ, ἑμπίς culex, musca parva. Փոքրիկ ի ճանճիկս՝ խայթոցաւոր, ծծօղ արեան, եւ ի թռիչս ձայնատու թեւօք. որպէս եւ մանրագոյն տեսակն իբր անվնաս. մոծակ, մժէխ.
Զճանճից եւ զմժեխաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)
Շանաճանճ եւ մժիխ (կամ մժեղ). (Սղ. ՟Ճ՟Դ. 31։)
Լցին մժեխիւ։ Հարեալ ի մժեխացն թունից. (Վրք. հց. ՟Ը. ՟Ժ՟Ա։)
Մժիխքն արեան ծարաւիք. (Նար. ՟Կ՟Ը։)
Ճանճիւ եւ մժխով եւ գոռեխով. (Եզնիկ.։)
Գորտամբ եւ մժըխով եւ մարախով. (Նախ. իմ.։)
Զտզրուկս, զճանճս եւ զմժիխս. (Յհ. իմ. պաւլ.։)
Զանց արարի եւ զգորտովքն եւ զմժխաւն. (Ածաբ. կարկտ.։)
Մրջեան եւ մժխի գործ է. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Է։)
Զմժղուկս քամէք. (Մտթ. ՟Ի՟Գ. 24։)
Մժղուկքն անարգագոյնք. (Նար. ՟Կ՟Ը։)
Ճմլեաց անդէն զմժղուկն. ետես զարիւն մժղկին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ամենայն աստուածք քո զմժղկի մի զօրութիւն ոչ ունին. (Ճ. ՟Ա.։)
Զի՞նչ նման է մրջիւն գաբրիէլի, կամ մժիկ միքայէլի. (Սեբեր. ՟Դ։)
Որ քան զմժղունս եւ զմժղուկս եւ զգորտս անարգ են. (Վրդն. սղ.։)
Ճանճք եւ մժիխք։ Մկան եւ մժղոյ։ Մժեխ, եւ մժղուկ։ Մժղոյ, եւ մժղկի. (Վեցօր. ՟Զ. ՟Է. ՟Թ։)
Խոստանայ ի վեր քան զմարդ, եւ քան զմժիխ ազդել ոչ կարէ. (Եփր. աւետ.։)
• , ի-ա հլ. «մոծակ» Սղ. ճդ. 31. Ոսկ. յհ. բ. 30. Վեցօր. 183, որ և մժիխ (ի-ա հլ.) Ոսկ. ա. տիմ. ժէ, (ո հլ.) Եզն. Վեցօր. 121, 136. Նխ. իմ. Յհ. իմ. պաւլ. մժիղ, ո հլ. Վե-ցօր. 183, 195. մժիկ Սեբեր. Սոկր. 357. մժոուկ Մտթ. իգ. 24. Վեցօր. 183. Ճառընտ. Վրք. հց. եփր. ծն. էջ 6. յոգնակին՝ մժղունք Վրդն. սղ. սրանցից դուրս ՆՀԲ տալիս է նաև մժեղ, մժեղն, մժղիկ ձևերը՝ առանց վկա-յութեան՝ Բառ. երեմ. էջ 211 ունի մժղեխկ. կայ նաև մեջեխ, մնչեխ Վստկ. 79, մնճղեի Ոսկիփ. (ՆՀԲ Բ. 1057)= Անկ. գիրք նոր կտ. 169. մնճղուկ Բար. 167։
• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 հանում է ժ ոնաձայնից։ Peterm. 22, 29 լտ. mus-ca, սանս. makšikā, որ է «ճանճ»։ Lag Urgesch. 783 -եխ համարելով մասնիկ՝ մժ կցում է սանս. makšikā, պրս. ma-nas լտ. musca, յն. μυῖα «ճանճ» բա-ռերին։ Müller SWAW 38, 592 և 595 սանս makš̌ikā։ Pott Kurdische Stud. ZKM 4, 36 աֆղան. mičan «ճանճ», քրդ. meš, պրս. magas, magaz, բու-խար. mekes, սանս. maksika, լտ. mus-ca ևն։ Նոյնը Justi, Zendsp. 222 զնդ. maxši ձևի տակ։ Lag. Arm. St. § 1498 -եխ մասնիկով մժ • ԳՒՌ.-Ջղ. մժեխ, Ակն. մժէխ, Ալշ. Մշ. Ջղ. մժեղ, Ախց. Երև. Կր. Հմշ. Շմ. Սեբ. մժէղ, Ասլ. մժէ՛ղ, Տփ. մժիղ, Խրբ. մրժէխ, Ռ. մրժէղ, Հմշ. մջէղ, Ղրբ. մնջէղ, Զթ. մըջ-ղեխ, Մկ. Վն. մժիկ, Սլմ. մժիկ', Մրղ. մի-ժիկ', Մշ. Տիգ. մժիգ. սրանցից Ախց. Կր. մը-ժէղ նշ. «մոռն, փոքրիկ ճանճ», որից և Ախռ. մանր-մժէղ «մանր-մունը», Շմ. և Ղրբ. մը. ժէղ և մնջէղ գործածւում են միայն իբրև կրկնական՝ ճանճ բառի հետ, Տիգ. մժիգ նշ. «մրջիւն», մինչդեռ Մրղ. Սլմ. «ճանճ» և Դվ. Վն. «մոծակ»։ Թրքախօս հայոց մէջ ունին Ատն. մուջուխ «մժեղ», Սեբ. մժեղ «մրջիւն»։ Նոր բառ է մարդամժեխ։