Entries' title containing ղ : 6176 Results

Լեղախառն

adj.

mixed with gall, bitter.

NBHL (2)

լեղեաւ խառնեալ. խառն ընդ լեղի.

Փրկիչն մեր անարգեաց զլեղախառն բաժակն դառնութեան. (Մծբ. ՟Ժ՟Դ։)


Լեղակ, ի

s.

indigo;
գործատուն լեղաի, indigo manufactory.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «մի տեսակ կապոյտ ներ-կանիւթ. 2. նոյնը արտադրող բոյսը» Գա-ղիան. Վստկ. 203. Բժշ. որից լեղկի հունտ Բժշ. (իբրև թրգմ. արաբ. ❇ habb-ál-nil «convolvulus Nil» բառի, որ տար-բեր բոյս է. տե՛ս Կամոա, թրք. թրգմ. Գ. 370).-Կամրկապցին սխալ կարդալով Գա-ղիանոսի ձեռագիրը՝ գրում է լելեղակ, որ նոր վրիպակով ՀԲուս. § 896 շինում է լելե-զակ «եղիճ» (տե՛ս Նորայր ՀԱ 1922, 396)։

• = Պհլ. *lelak բառից։ Ինչպէս բոյսի և ներ-կանիւթի, նոյնպէս և բառիս ծագումը հըն-դիկ է. հմմտ. սանս. [other alphabet] nīla, հինդուստ. [arabic word] nil «կապոյտ. 2. լեղակ», [arabic word] lil «լե-ղակ», գնչ. nilé, nili. «կապոյտ». -սրանցից փոխառեալ են պրս. [arabic word] nēl «լեղակ», [arabic word] nēla կամ [arabic word] nēlī «կապոյտ գոյն». պարս-կերէնից փոխառեալ են արաբ. [arabic word] nil «լե-ղակ (բոյսը)», [arabic word] nilaǰ «լեղակ (նիւթը)». որոնք անցնելով Եւրոպա, տուել են սպան. añll añir. պորտ. anil, հին ֆրանս. anil «լեղակաբոյս», որից aniline քիմիական մարմինը։ Հայ բառը ծագում է պհլ. *lēlak ձևից, որի պրս. [arabic word] *lēla ձևից են յառաջա-ցած վրաց. ლილა լիլա և նոր յն. λουλάϰη «լեղակ»։-Հիւբշ.

• Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG 35 (1881), 660, որ մոռացել է յիշել Arm. Gram.

• ԳՒՌ.-Ջղ. լեղակ, Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. լէղակ, Ալշ. Ննխ. լէղագ, Տփ. լի՛ղակ, Զթ. լէղօգ, լէղոգ, Մկ. Սլմ. լօղակ, Մշ. լօղագ։-Նոր բառեր են լեղակաջուր, լե-ղակշրել, լեղկապոյտ։

NBHL (1)

ἱνδικόν indicum. իտ. indaco. Ներկ երկնագոյն կամ կաթնագոյն. որ եւ ասի ՄՇԿԱՆ ԵՂԻՃ, եւ ՀՆԴԻԿՈՆ. (Գաղիան.։ Բժշկարան.։)


Լեղակաբեր

adj.

producing indigo.


Լեղակագոյն

adj.

indigo colour, blue.


Լեղակենի, նւոյ

s. bot.

indigo plant


Լեղակի, կւոյ

cf. Լեղակենի.


Լեղակիտ

s. chem.

indigotine.


Լեղահամ

adj.

of a bitter taste.

NBHL (3)

Որոյ համն է դառն իբրեւ զլեղւոյ.

Լեղահամ եւ դառն իսկ է զմուռսն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Այգի խաղողադառն, լեղահամ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Լեղամ, ացայ

vn.

cf. Լողիմ;
cf. Լուղամ.

NBHL (3)

Նաւավար մինչձանձրանայ, լեղայի ծովու. (Կլիմաք.։)

Ո՞ լեղայր (կամ լիւղայր) ի խորս կայծականցն իբրիւ զհրեղէնն. (ՃՃ.։)

Լողականն յիւրն լեղացեալ լինի ապարանս. (Արիստ. աշխ.։)


Լեղի, ղւոյ, ղեաց

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

Etymologies (3)

• (-ղւոյ, -ղեաւ) «լեարդի լեղին» ՍԳր. Ագաթ. «դառն» Ոսկիփ. գրուած է նաև ղեղի (այսպէս օր. կրկնագիր Ագաթ. Յուշարձ. էջ 107, Եփր. ղևտ. էջ 214), լեղ՝ որ բուն արմա-տական ձևն է, և որից կազմուած են լեղա-նամ Կոչ. 260 (տպ. լեղեհամ), լեղախառն Մծբ. լեղութիւն Ոսկիփ. Վստկ. նաև ղեղա-ման «լեղիի պարկը» Կալիսթ. 172. ղեղաւոր Յճխ. առաջին ձևից է մեծալեղի Ոսկիփ։

• Peterm. 29 լտ. fel, bilis, հմմտ. յն. χόλος «լեղի, մաղձ»։ Տէրվ. Altarm. 26 հգերմ. gallan-, գերմ. Galle, հսլ. žluti, փարս. zāra, յն. χόλος, γολή, լտ. fel, fellis ձևերի հետ։ Հիւնք. յն. γλυϰύς «քաղցր, նշանակէ և երբեմն լեղի»։ Pat-rubány ՀԱ 1908, 246 լտ. lascīvus «խօլ, խենթուկ, աշխոյժ» բառի հետ։

• ԳՒՌ.-Վն. լեղի, Ջղ. լեղին, Ոզմ. լէղէ՝, Ագլ. Ալշ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սլմ. Սչ. Տիգ. լէղի, Զթ. լէղը՝, Ասլ. լէ՛ղի, Սեբ. լmղի, Տփ. լի՛ղի, Շմ. լըղի, Մրղ. լէօղիւ, լեղու, Մկ. լէղը, Ղրբ. լը-ղէ. բոլորն էլ ունին թէ՛ «լեղապարկ, մաղձ» և թէ «դառն» նշանակութիւնները. միայն Խրբ. տարբերում է լէղի «դառն» (ած.) և լէ-ղունցք «լեղի» (գոյ.), Շմ. լրղի (գոյ.) և ա-կու-լըղի (ած.), Տիգ. լէղի (ած.) և լէղmգ (զոյ.), Ղրբ. լղէ (գոյ.) և աղու (ած.)։ Նոր բառեր են լեղաճաք, լեղապատառ, լեղակը-տուր, լեղանալ, լեղուանալ, լեղաքամ, լեղի-մարխ, լեղնտրուկ, լեղուիլ, լեղվռթայ, անլե-ղի, յատկապէս յիշելի է լեղիճ Սվ. «լեղա-պարկ»։

NBHL (3)

որ գրի եւ ՂԵՂԻ. χολή fel, bilis Հիւթ կանաչ եւ ամենադառն ի փոքրիկ քսակ մաշկեղէն ընդ լերդիւ կենդանւոյ. cf. ՄԱՂՁ.

Լեղի իժի ի փորի իւրում։ Զլեղիս ձկանս։ Ետւն նմա ըմպել գինի ընդ լեղի խառնեալ. (Յոբ. ՟Ի. 14Մ Տոբ. ՟Զ. 7։ Մտթ.։ ՟Ի՟Է. 34։)

Խաղող նոցա խաղող լեղի. իմա իբրեւ զլեղի, եւ կամ լեղւոյն դառնութեան։ Զողկոյզ դառնութեան լեղւոյ. (Նար. ՟Հ՟Ե։ Ագաթ.։ Յհ. կթ.։)


Լեղութիւն, ութեան

s.

bitterness

NBHL (2)

Դառնութիւն լեղւոյ, կամ որպէս զլեղւոյ.

Փոխանակ լեղւոյն՝ զոր արբեր վասն մեր, բարձցի ի մէնջ լեղութիւն թշնամւոյն. (Ոսկիփոր.։ Իսկ ռմկ. լեղութիւն է պարզապէս Դառնութիւն։ Վստկ.։)


Լեղում

vn.

to temper, to dilute, to dissolve.


Լեռնագիւղ, ից

s.

mountain-village.

NBHL (2)

գիւղ լեռնային.

Երկիր եպագ առաջի դիցն լեռնագիւղիցն դաբաղայ. (Եփր. մն.։) (քանզի եւ դաբաղ կամ ճէպէլ, եւ քուհ, նշանակէ լեառն)։


Լեռնակողմն, կողմանց

s.

mountainside, highland, mountainous country, region or place.

NBHL (5)

ὁρεινόν, -να montanum, -na. կողմն վայր տեղի լեռնային.

Փախեան ի լեռնակողմն։ Բնակիչք լեռնակողմանն։ Ի քաղաքացն յուդայ՝ եւ ի դաշտականաց եւ ի լեռնակողմանց։ Գնաց ի լեռնակողմն փութապէս ի քաղաքն յուդայ. (Ծն. ՟Ժ՟Դ. 10։ Յուդթ. ՟Ա. 6։ Երեմ. ՟Ժ՟Է. 26. Ղկ. ՟Ա. 39։)

Առ լեռնակողմունս եւ առ ծովն բնակութիւն. ղատ. օրին. ՟Գ։)

Տիրէ լեռնակողմանցն. (Յիշատ.։)

Առ յեսու զամենայն երկիրն զայն՝ զլեռնակողմնն. (Յես. ՟Ժ՟Ա. 16։)


Լերդակեղ

adj. fig.

whose heart is touched;
sad, melancholy.


Լերդակողմն

s.

the liver side.

NBHL (2)

Կողմն լերդի. ըստ յն. լեարդ.

Հարեալ նետիւ ընդ լերդակողմն. (Առակ. ՟Է. 23։)


Թեւասքօղեմ, եցի

va.

to shelter with the wings, to cover.

NBHL (5)

Թեւով որպէս քօղով պատել եւ ծածկել զինքն առ պատկառանաց (ըստ (Ես. ՟Զ. 2))

Սրովբէագունդ ջոկք աթոռոյն թեւասքօղելով ծածկեն զերեսս իւրեանց։ Յորմէ սրովբէն թեւասքօղէր. (Շար.։)

Թեւասքօղեալ զդէմս եւ զոտս իւրեանց։ Ապտակ ածէին լուսափայլ դիմին, այնմ որ սերովբէքն ի յահէն թեւասքօղէին. (Գանձ.։)

Թեւասքօղելով դիմաց ծածկութիւ. (Նար. կուս.։)

Թեւասքօղեալ պաշտի ի հրեղէն անմարմնականացն. (Լմբ. ստիպ.։)


Թթուակենցաղ

adj.

austere.

NBHL (1)

Թթուակենցաղ ճգնաւորք.


Թիթեղն, թղան

s.

plated metal, plate, lamina;
tin, tin-plate.

NBHL (1)

Թիթեղն յոսկւոյ սրբոյ։ Հատանէին թիթղունս ոսկիս։ Թիթղունս թռուցեալս. (Ել. ՟Ի՟Ը. 36։ ՟Ի՟Թ. 6։ ՟Լ՟Թ. 3։ Ղեւտ. ՟Ը. 9։ ՟Գ. Թագ. ՟Զ. 22. 31. 34։)


Թիթեղնագործ, աց

s.

tinman;
goldbeater.


Թիթեղնագործութիւն, ութեան

s.

tin wares.


Թիթեղնոց

s. mech.

flatting-mill.


Թիկնեղ

cf. Թիկնաւէտ.

NBHL (2)

ԹԻԿՆԱՒԷՏ ԹԻԿՆԵՂ. Ունօղ զլայն եւ զբարձր թիկունս եւ զուսս.

Արջ եւ առիւծ եւ վագր թիկնեղք եւ կարճապարանոցք են. (Վեցօր. ՟Թ։)


Թղթաբեր, աց

s.

letter carrier, postman, courier, post, messenger.

NBHL (7)

ἑπιστολοφόρος, γραμματοφόρος epistularum bajulus, tabellarius Բերօղ զթուղթ ողջունի. բարեւագիր բերօղ. սայի.

Ազդեսջի՛ր ինձ ի ձեռն ուրուք թղթաբերի. (ՃՃ.։)

Հրաման ետ զձեռս յետս կապել զթղթաբերացն. (Պտմ. աղեքս.։)

Ոչինչ բան կարէր հարցանել զայրն թղթաբեր. (Փարպ.։)

Սուրհանդակ անժաման, թղթաբեր պարտաւոր. (Նար. ՟Ծ՟Զ։)

Պատմեցաւ ի բանաւորաց սուրբ թագաւորութեանդ թղթաբերաց. (Շ. թղթ.։)

Ի թղթաբերէ անտի նախ իմանամք զառաքողն։ Որ ինչ դոյզն իրք էին, զայն ի թղթաբերսն ապաստան արար. (Ոսկ. գծ. եւ Ոսկ. եփես.։)


Թղթադաշխ

cf. Թղթաբեր.


Թղթագիր

s.

scrivener, writer, clerk.

NBHL (5)

Թղթագիրք արքային. (Մխ. դտ.։)

ԹՂԹԱԳԻՐ ԹՂԹԱԳՐՈՂ. ἑπιστολογράφος, χαρταγράφος scriba, sriptor litterarum, vel epistolae Գրիչ. քարտուղար. հրովարտակաց դպիր.

Անիծեալ թղթադիր թղթոյն այնորիկ. (Վանակ. յոբ.։)

Չէ՛ եւ այս փոքր գովութիւն, յորժամ Պօղոսի ոք թղթագիր լինիցի. (Ոսկ. հռ.։)

Պօղոս՝ թղթաբերն եւ թղթագրողն. (Կիւրղ. ի կոյսն.։)


Թղթագրող

cf. Թղթագիր.

NBHL (5)

ԹՂԹԱԳԻՐ ԹՂԹԱԳՐՈՂ. ἑπιστολογράφος, χαρταγράφος scriba, sriptor litterarum, vel epistolae Գրիչ. քարտուղար. հրովարտակաց դպիր.

Թղթագիրք արքային. (Մխ. դտ.։)

Անիծեալ թղթադիր թղթոյն այնորիկ. (Վանակ. յոբ.։)

Չէ՛ եւ այս փոքր գովութիւն, յորժամ Պօղոսի ոք թղթագիր լինիցի. (Ոսկ. հռ.։)

Պօղոս՝ թղթաբերն եւ թղթագրողն. (Կիւրղ. ի կոյսն.։)


Թղթագործ, աց

s.

paper-maker, seller.


Թղթագործութիւն, ութեան

s.

paper-making.


Թղթագրութիւն, ութեան

s.

cf. Թղթակցութիւն.


Թղթադրամ

s.

cf. Դրամաթուղթ.


Թղթակազ

s.

card-playing, game at cards;
ընկերակցիլ ի —, cf. Թուղթ.


Թղթակազմ

adj. s.

stitched, sewed;
stitched book, pamphlet.


Թղթակազմեմ, եցի

va.

to stich, to sew.


Թղթակազմող

s.

stitcher.


Թղթական, ի, աց

adj. gr.

of paper, like paper;
epistolary, literary;
dative.

NBHL (2)

ἑπιστολικός epistolaris Որ ինչ հայի ի թուղթս։ Այլ որպէս Տրակական՝ նոյն է ընդ Տրական հոլով, որ ի յունաց կոչի ἑπισταλτικός, -κή իբր Առաքական յումեմնէ առ ոք, կամ թղթով պատուիրական. եւ յայս միտ գրեն (Մագ. եւ Երզն. եւ Նչ. ի քեր.)

Տրականդ լսի թղթական, եւ ցուցական, եւ պատուիրական։ Տրականդ լինի թղթական, ո՛չ ի հայս, այլ ի հռոմին.եւ այլն։


Թղթակից

s.

correspondent.


Թղթակցիմ

va.

cf. Թղթեմ.


Թղթակցութիւն, ութեան

s.

correspondence


Թղթահատ

s.

paper-knife.


Թղթամատոյց լինիմ

sv.

to present a letter or petition.

NBHL (2)

ԹՂԹԱՄԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ. Մատուցանել ումեք զթուղթ ինչ.

Իսկ զՆեստորի կողմանն (նամակս) ինքեանք իսկ թղթամատոյցք լինէին առ թագաւորն. (Աբր. մամիկ.։ եւ Ճ. ՟Բ. ժող. եփես.։)


Թղթապահ

s.

keeper of the rolls;
notary;
chancellor.

NBHL (3)

ԹՂԹԱՊԱՀ ԹՂԹԱՊԱՆ. χαρτοφύλαξ (յորմէ՝ խարտաւիլակ). chartarum custos, chartularius, praefectus scriniorum Դիւանապետ. քարտուղար. ատենադպիր.

Առաքեաց եւ պատրիարգն զթղթապահն իւր. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.։)

(Արքունի) դպիր, կամ իշխան թղթապան. (Պալիանց.։)


Թղթապան

cf. Թղթապահ.

NBHL (3)

ԹՂԹԱՊԱՀ ԹՂԹԱՊԱՆ. χαρτοφύλαξ (յորմէ՝ խարտաւիլակ). chartarum custos, chartularius, praefectus scriniorum Դիւանապետ. քարտուղար. ատենադպիր.

Առաքեաց եւ պատրիարգն զթղթապահն իւր. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.։)

(Արքունի) դպիր, կամ իշխան թղթապան. (Պալիանց.։)


Թղթառաջ, ից

s.

heading of a letter.


Թղթավաճառ, աց

s.

paper-seller, stationer.


Թղթատարութիւն, ութեան

s.

carriage of letters.

NBHL (5)

ԹՂԹԱՏԱՐ ԹՂԹԱՒՈՐ. γραμματοφόρος tabellarius որ եւ ԹՂԹԱԲԵՐ. Սուրհանդակ՝ որ ունի եւ տանի զթուղթս.

Կնքեալ ետ ի թղթատարն. (Պտմ. աղեքս.։)

Պատրաստեաց վաղվաղակի թղթատարս՝ ընթանալ ի թագաւորականն քաղաք. (Ժող. հռոմկլ.։)

Զաւետաւորս եւ զթղթաւորս, որք զհրամանս թագաւորացն շրջեցուցանէին ընդ ամենայն իշխանութիւնս նոցա. (Գէ. ես.։)

Թղթաւորի պատճառանօք յառաջ ելեալ։ Համարեցան զնա թղթաւոր. (Ուռհ.։)


Թղթատուն

cf. Նամակատուն.


Թղթարան

s.

paper-mil, paper warehouse.


Թղթեան

s. pl.

letters, epistles;
certificates, instruments, documents.

NBHL (3)

ԹՂԹԵԱՆ ԹՂԹԵՐ. Թուղթք. նամականի. մուրհակք. յետկարք.

Զայս ամենայն թղթեան կնքէր. (Փարպ.։)

Ո՞ւր են թղթեր նոցա։ Բերցի՛ն այսր թղթերն. (Ճ. ՟Ա.։)


Թղթեր

cf. Թղթեան.

NBHL (3)

ԹՂԹԵԱՆ ԹՂԹԵՐ. Թուղթք. նամականի. մուրհակք. յետկարք.

Զայս ամենայն թղթեան կնքէր. (Փարպ.։)

Ո՞ւր են թղթեր նոցա։ Բերցի՛ն այսր թղթերն. (Ճ. ՟Ա.։)


Definitions containing the research ղ : 10000 Results

Սպիտակարան

cf. Յարդգող.

NBHL (2)

Յարդգող՝ որպէս սպիտակութեան վայր յերկինս. (եթէ չիցէ գրելի Սպիտակ աւրան, այսինքն օրան)

Յարդգող, մսուր ... զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի. (Պիտառ.։)


Ստակարծ

cf. Ստակարծող.

NBHL (2)

ՍՏԱԿԱՐԾ ՍՏԱԿԱՐԾՈՂ. ψευδόδοξος falsa opinans. Ունօղ զսուտ կարծիս. կարծօղ ստութեամբ.

Ով ստակարծօղ. ո՛չ է միտք պատճառք եւ ոչ միոյ իրիք, այլ որ յառաջ քան զմիտսն է աստուած. (Փիլ. այլաբ.։)


Ստացիչ, չի, չաց

cf. Ստացող.

NBHL (5)

ՍՏԱՑԻՉ ՍՏԱՑՈՂ. κτησαμένος possessor. Որ ստանայ կամ ստացեալ է զիրս. ունօղ որպէս տէր. ժառանգօղ. գնօղ.

Եւ κτίζων, κτιστής creans, creator, conditor. Հաստիչ. ստեղծօղ. արարիչ.

Զի մի՛ նոյն երեւեսցի արարող եւ արարեալ, ստացիչ եւ ստացեալ, այլ աստուած յաւէտ՝ որպէս յաստուծոյ եւ ի հօրէ. (Կիւրղ. գանձ.։)

Ստացիչն ստանի կամ ստացանի. (Ածաբ. ծն.։ Զքր. կթ.։ Շ. թղթ.։)

Արբուցեր որպէս մայր՝ ստացողին զքեզ՝ զկուսական քո սուրբ զկաթն։ Ի ձեռն ձեռին ստացողին իմոյ յանէից։ Իմաստութեանն շնորհ ի բոլորեցունցն իջեալ ստացողէ. (Շար.։ Նար. ՟Ժ՟Ա։ Պիտ.։)


Ստոմանի, եաց

s.

pot, pitcher;
— մի մեղու, a cruse of honey.

NBHL (1)

Զբաժակսն եւ զստոմանիսն մկրտել. (Լմբ. ժղ.։)


Չուանեայ

adj.

cf. Չուանեղէն.

NBHL (2)

Հեզական չուանեայ քաղցր խարազան փրկչին. (Արշ.։)

Նեղեսցին ի փոշւոյ եւ ի շարաւոյ եւ ի չուանեղէն գօտեաց. (Գէ. ես.։)


Պահարան, աց

s.

object serving to contain another or others, trunk, box, case, scrutoire, sheath, scabbard, cover;
*vestry-room;
— նամակի, envelope, cover;
— թղթոյ, pocket-book, portfolio.

NBHL (7)

φυλακή, φρουρά custodia. Տեղի պահելոյ եւ պահեստի, կամ պահպանարան.

Արկեղքն առցին ի քէն. բայց զայս պահարանս (այսինքն զանձն աղքատի՝ յորում գանձես զողորմութիւն, կամ զգանձատունն Աստուծոյ) ոչ մահ կարէ ապականել, եւ ոչ պէտք են մեզ դրանց եւ նգաց. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

ղատոն ասէ) որպէս ահա յումեմն ի պահարանում եմք (ի մարմնի). (Սահմ. ՟Ը։)

Ասէ եւ Պղատովն պահարան գոլ զմարմին բանականին անձին. (Սարկ. հանգ.։)

ՊԱՀԱՐԱՆ. θήκη theca. Ընդունարան իրաց պահելեաց, արկղ, տապան, դարան. տուփ.

Զպատուական մարմին նորա եդին ի պահարանի (դագաղաց) տանել յեկեղեցին. (Ճ. ՟Գ.։)

Իբրեւ լուսին յարեգակնէ (լուսալիր եղեալ). զի տայ՝ մինչ լնու զպահարանն, եւ առնու՝ մինչ հանէ զամենայնն. (Վրդն. ծն.։)


Պահպանակ, աց

s.

guard, defender, protector;
armour, cuirass;
preservative;
phylactery;
— զէնք, defensive armour;
— լանջաց, breast-plate;
— բազկաց, armlet, bracelet, leather gauntlet;
— բարձից, greaves, legpiece;
վերտ —, mail, coat of mail;
ջղեայ եւ կաշեայ —, leather-cuirass, buff jerkin.

NBHL (2)

Տախտակս պղնձիս՝ թիկանց եւ լանջաց, եւ պահպանակս բարձից եւ բազկաց։ Որ ի նոցայցն պահպանակացն եւ զինուցն փայլմունք եւ շողիւնք։ Վառեալ վերտ պահպանակօք՝ ուր ոչ գծէին նետք։ Ի ջղեայ եւ ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Ա. 10. 23։ ՟Բ. 82։ ՟Գ. 37։)

Սա եւ ողջոց պահպանակ, փափկացելոց՝ ողջախոհութեան հեշտութիւն բաշխի. (Բրս. գոհ.։)


Պահպանիչ

s.

cf. Պահպանող.

NBHL (1)

Զծառն կենաց տնկեաց յեկեղեցւոջ. եւ փոխանակ սրովբէիցն զքահանայս կացոյց պահպանողս. (Նար. յովէդ.։)


Ուսուցիչ, չի, չաց

s.

cf. Ուսուցող.

NBHL (1)

διδάσκων, διδάσκαλος docens, magister. Ուսուցանօղ, ուսուցօղ. վարժապետ. վարդապետ. կրթիչ. մանկավարժ. դաստիարակ. եւ Առաջնորդ. ուղեցոյց. վարպետ, սորվեցնօղ.


Ուստեք

adv.

from some place;
— —, from several places, in all directions;
ամենայն —, on all sides;
from all quarters;
այլ —, այլուստ —, from another side, elsewhere, in or from another part;
բազում —, յոլով —, from many places;
often, in many ways;
ոչ —, ոչ — այլ —, from no other place, from no other part;
երկիւղ եւ ոչ —, no fear;
ոչ — է իշխանութիւն, եթէ ոչ յաստուծոյ, there is no power but from God;
ոչ գոյր — նմա պատերազմ, no war was undertaken in his time.

NBHL (19)

Ո՞րպէս, կամ ո՞ւստ զայլ գտցուք բան՝ թողեալ զսա. քանզի ո՛չ գոյ։ Ո՞ւստ անուանեցան այսոքիկ։ ղատ. տիմ.։)

Աստուստ ոք զսա տեսցէ դիւրապէս. ո՞ւստ. ուստի իսկ եւ զքաղաքացն աճմունս. ղատ. օրին. ՟Գ։)

Ո՞ւստ յայտնեցաւ լրբենի աղքատս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. (տպ. սուտ)։)

Զամենեցուն զո՛ւստն եւ զզիա՛րդն յայտնելով։ Առ ասէ, եւ ստեղծ. զո՛ւստ էառն, եւ զո՛վ էառն ուսար։ Ո՛չ զո՛ւստն, եւ ոչ զորպէսն նշանակեալ բանին. (Խոր. ՟Ա. 1։ Ոսկ. ծն.։ Նիւս. կազմ.։)

Ո՛չ գիտեմ, եթէ ու՞ստ, այլ եղեւ նմա կարծիս յինէն. (Վրք. հց. ՟Բ. ձ. (տպ. ուստի՞)։)

ա. cf. ՈՒՍՏԵՄՆ.. ποθέν aliunde, ab aliquo, ex quodam (loco, homine) եւն). (որպէս ուստ ոք, կամ իք. յուստ իմեքէ. ի տեղւոջէ իմեմնէ)

Յորժամ հայր սիրելի ուստեք գայցէ, արժանի որդիքն կառօք ընդ առաջ ելանեն։ Ուստեք ժողովէր հոնս։ Միթէ կասկա՞ծ ինչ ուստեք էր նմա. (Ոսկ. թես.։ Փարպ.։ Եզնիկ.։)

ՈՒՍՏԵՔ ՈՒՍՏԵՔ. մ. Յայլեւայլ տեղեաց. ի կողմանց կողմանց. աստի եւ անտի. ասկից անկից.

Եւ որ ուստեք ուստեք եկեալ հասեալ էին ի թիկունս օգնականութեան։ Ոմանք ուստեք ուստեք եկեալ ժողովեալ են։ Մոգպետք՝ որք գային ուստեք ուստեք. (Ագաթ.։ Զենոբ.։ Ճ. ՟Բ.։)

ԱՄԵՆԱՅՆ ՈՒՍՏԵՔ. մ. πανταχόθεν undique. Յամենայն կողմանց. յամենայն կողմանէ. ամենայն մասամբ, ըստ ամենայնի. ամմէն դիաց.

Ամենայն ուստեք իբրեւ զմեղուս հաւաքել զպիտանացուսն։ Ամենայն ուստեք զոյգ ինքեան եւ նման. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. պասք. ՟Բ։)

ԱՅԼ ՈՒՍՏԵՔ, ԱՅԼՈՒՍՏ ՈՒՍՏԵՔ. մ. ἁλλαχόθεν aliunde, aliis ex locis. Յայլմէ տեղւոջէ. յայլոց տեղեաց. յայլմէ ումեքէ. այլուստ. ուրիշ տեղաց.

Զի՞նչ հաղորդութիւն ունէր ընդ մեզ, թէ այլուստ ուստեք էր մարմինն, եւ ոչ ի մերմէ զանգուածոյս. (Ոսկ. մտթ.։)

ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ. ՅՈԼՈՎ ՈՒՍՏԵՔ. մ. πολλαχόθεν multis e locis, partibus, rebus եւ πολλαχοῦ multis in locis. Ի բազում տեղեաց, եւ ի բազում տեղիս. բազում ուրեք. ստէպ. բազում օրինակաւ. շատ տեղաց, շատ տեղ, շատ կերպով.

Ո՛Չ ՈՒՍՏԵՔ. մ. οὑδαμόθεν nullo ex loco, nulla ex parte οὑδαμῶς, μηδαμῶς nullatenus եւ այլն. Յոչինչ տեղւոջէ. յոչինչ կողմանէ. ո՛չ այլուստ. բնաւ ոչ յումեքէ կամ յիմեքէ. ոչ իւիք. ոչ երբէք. ո՛չ. հիչ տեղաց մը. հիչ.

Երկիւղ եւ ոչ ուստեք. (Յոբ. ՟Ի՟Ա. 9։ տե՛ս եւ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Դ. 6։ Նեեմ. ՟Զ. 8։ Երեմ. ՟Խ՟Զ. 11։ Դան. ՟Զ. 5։ Հռ. ՟Ժ՟Գ. 1։)

Ոչ ուստեք առնոյր կին, եթէ ոչ ուստի ինքն իսկ էր։ Ոչ ուստեք, քան եթէ յարմատոյ եւ այլն։ Ոչ երկիւղ զնա սասանէ ուստեք. (Ոսկ. մտթ.։ Պիտ.։ Խոսր.։)

Ոչինչ երեւէր օգնականութիւն ուստեք։ Ոչինչ այնուհետեւ կասկած շփոթից ուստեք ունէր։ Ոչ արտաքուստ ուստեք. ղիշ. ՟Գ։ Խոր. ՟Ա. 13. եւ 1։)

Ի յոչ ուստեք եւ յոչ գոյէ եղեն զօրութեամբ աստուծոյ. (Հին քեր.։)


Ուրեմն

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.

NBHL (8)

ἅρα, οὗν igitur, ergo, itaque. (որպէս թէ Ուր իմն՝ նշանակ հետեւողութեան կամ մակաբերութեան. որ եւ կոչի բազբանական, եւ շփոթի ընդ երկբայական կամ տարակուսական) Ապա. ապա ուրեմն. այսուհետեւ. արդ . արդեօք. մի՛ արդեօք.

Աստուածքն մեր ուրեմն եկեալ իջեալ են ի բանտս. ղիշ. ՟Ը։)

Մտանէր ի գեղ ուրեմն։ Դատաւոր մի էր քաղաքի ուրեմն։ Հաստատութեամբ ուրեմն պահեն զօրէնս՝ որ ի նմանէ կալեալ է.եւ այլն։

Գնաց յագարակ ուրեմն։ Բնակել կամ երթալ ի տեղի ուրեմն։ Ի վանք ուրեմն. (Վրք. հց. ստէպ։)

Ընդ գաղտնի դուռն ուրեմն մեքենաւորութեամբ ի բերդն մտանէին. (Բուզ. ՟Դ. 55։)

Ծեր ոմն բնակէր ընդ եղբօր ուրեմն. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)

Ասէ ուրեմն քրիստոս, հա՛յր փառաւորեա՛ զորդի քո։ Ասէ ուրեմն դաւիթ։ Ասէ ուրեմն դարձեալ երանելին յովհաննէս։ Սաղմոսէ ուրեմն եւ երանելին դաւիթ. (Կիւրղ. գանձ.։)

Մինչդեռ զվեցհարիւր եւ զքառասուն ամաւ ուրեմն էին, բէղիմոս թագաւորեաց։ Ի գամիրս կոյս, ուրեմն վրիպեաց չոգաւ. (Եւս. քր. ՟Ա։)


Ուրեք

adv. adj. s.

somewhere, in some place;
one, some, certain;
some place;
ոչ —, no where;
թէ — գայցէ ի տուն, if he ever returns home;
ի քաղաքի —, in a city;
ի տեղւոջ —, in a place;
ամենայն —, every where;
— —, in some places;
— —, է —, sometimes;
բազում —, in many places.

NBHL (7)

ՈՒՐԵՔ եւ ՈՉ ՈՒՐԵՔ. ποῦ alicubi, sicubi, aliquo եւ οὑδαμόθι nullibi եւ այլն. (ի բառիցս Ուր, եւ ոք, իք, ինչ) Որպէս Ի տեղի ինչ. կամ յոչինչ տեղի. ի տեղւոջ իմիք, կամ յոչ իմիք տեղւոջ. երբէք. երբեմն. ուրեմն.

Է ՈՒՐԵՔ, ՈՒՐԵՔ ՈՒՐԵՔ. Երբեմն. երբէք երբէք. ըստ տեղւոյն. ի տեղիս տեղիս.

Է՛ ուրեք՝ զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն. եւ է՛ ուրեք՝ զի նոքա մեզ յաղթեցին։ Է՛ ուրեք, զի եւ յամէ զտալն առ սէր բարերարութեանն իւրոյ. ղիշ. ՟Ե։ Խոսր.։)

Ուրեք ուրեք գտեալ աշխատութեամբ։ Որ եւս ուրեք ուրեք ի ծածուկ յիշխանութեան պարսից ունէին զքրիստոնէութիւն. (Խոր. ՟Ա. 1։ Եղիշ. ՟Բ։)

Ի տեղւոջ ուրեք։ Յանկեան ուրեք. (Ղկ. ՟Ժ՟Ա. 1։ Գծ. ՟Ի՟Զ. 26։)

Որք ի կորիթոս, եւ որք ի կողմն մի ուրեք ծովակալք տիրեցին. (Եւս. քր. ՟Ա։)

Կարծէր ի տեղիսն ուրեք անյայտս գետառուին թաքչել. (Փարպ.։)


Ուրուական, ի, աց

adj. s.

fantastic, imaginary, visionary, false, apparent, chimerical;
shadow, image, phantom, spectre;
idol, image;
rough-draught, sketch;
—ք, manes, shades, apparitions, ghosts, visions;
—ք մարդկան, statue, likeness;
— պղծութիւն, nocturnal pollution.

NBHL (2)

Ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ։ Զբազմագլխեան անդամս ուրուականս գաղտնեաց ամօթոյս. (իբր խօլական. որպէս թէ խէյալական) (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Հ՟Ա։)

Ահ արկանէր երկիր պագանել ուրուական կենցաղոյս. (Տօնակ.։)


Չամչեայ, էի, ից

s. adj.

plum-cake;
cf. Չամչեղէն.

NBHL (3)

ՉԱՄՉԵԱՅ ՉԱՄՉԵՂԷՆ. Կազմեալն ի չամչոյ. եւ ըստ յն. եւ եբր. նոյն իսկ չամիչն կամ ողկոյզ չամչի.

Ետուն նմա կոտոր մի պաղատտաց, եւ երկուս չամչեայս։ Հարիւր չամչեայ եւ հարիւր արմաւ. (՟Ա. Թագ. ՟Լ. 12։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 1։)

Սիրէին կտապս չամչեղէնս». (Ովս. ՟Գ. 1.) յն. չամչով. եբր. խաղողով.


Չարհոտ

s.

galbanum;
cf. Մաղթ.

NBHL (1)

Չարահոտ. պիրզատ կամ բարկիժատ։ (Մալխթ. չարհոտ. Բժշկարան.։ Գաղիան.։)


Չափումն, ման

s.

cf. Չափողութիւն ;
exchange, reward, return.

NBHL (2)

Հանճարեղք ի հատուցումն դաւանացն՝ զամբարշտացն արդարադատ չափմամբ. (Շար.։)

Սաստ սպառնալեաց արդարակորով չափմանց յաստուածային գրոց լսելով՝ սարսափին եւ դողան երիկամունք իմ. (Սկեւռ. աղ.։)


Չորաբեկ

adj.

dry, frugal;
— հաց, dry toast;
— սեղան, frugal table, light meal.

NBHL (1)

Վայելեալք ցերեկութեանն վաստակօք, ի չորաբեկ սեղանն մատչին. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Սանդուխք

cf. Սանդուղք.


Սառնանամ, ացայ

vn.

cf. Պաղիմ.

NBHL (2)

πήγνυμαι, καταπήγνυμαι congelasco. Որպէս սառն լինել. սառնուլ. պաղիլ. հովանալ. սառ կըտրիլ, պաղիլ.

Սառնացեալ ազգամութեամբն, եւ ոչ բնաւ ջերմանայ աստուածային սիրովն։ Սառնացեալ ի սիրոյ աստուծոյ։ Մեղօք սառնացեալ վայր։ Որք սառնացեալ են ի գթոյ, եւ բորբոքեալ բարկութեամբ. (Լմբ. ժղ. Լմբ. պտրգ. Լմբ. յայտն.։)


Սառնում, եայ

vn.

cf. Պաղիմ.

NBHL (1)

ՍԱՌՆՈՒՄ ՍԱՌՉԻՄ. Սառիլ. պաղիլ. սառնանալ.


Սաստկանդամ

adj.

cf. Յաղթանդամ.

NBHL (1)

Յաղթանդամ. ուժեղակ. ամեհի.


Սերմնառիմ, եցայ

vn.

cf. Յղանամ.

NBHL (1)

ՍԵՐՄՆԱՌԻՄ որ եւ ՍԵՐՄԱՌԵԼ. Սերմն առնուլ որդեծնութեան. սաղմնառել.


Սրբագրիչ, չի, չաց

cf. Սրբագրող.

NBHL (2)

Մաքուր գրօղ կամ ընդօրինակօղ.

Գանձիս ասողին, եւ սրբագրչին. (Գանձ.։)


Սրբեմ, եցի

va. med.

to sanctify, to consecrate;
to purify;
to clean, to wipe off, to wipe dry, to spunge up;
to expiate;
to offer, to dedicate;
to observe, to keep religiously;
to absterge, to cleanse, to deterge;
— զմօրուս, to shave the beard;
— զեղնգունս, to pare the nails;
— զուռս, to prune, to lop;
հրով —, to refine by fire;
— զցորեան, to winnow.

NBHL (3)

ἀγιάζω sanctifico ἀγνίζω purifico, consecro καθαίρω , καθαρίζω purgo, mundo ὀσιόω sanctum reddo ἑκμάσσω deleo եւ այլն. Սուրբ առնել. մաքրել յաղտից հոգւոյ կամ մարմնոյ. մաքրազարդել. ի բաց ջնջել. արդարացուցանել. անպարտ առնել. նուիրական եւ սրբազան կացուցանել.

Օրհնեաց աստուած զօրն եօթներորդ, եւ սրբեաց զնա։ Յիշեսջի՛ր զօր շաբաթուն սրբել զնա։ Սրբեսցես զղեւտացիսն։ Քահանայքն՝ որ մերձենան առ աստուած, սրբեսցին։ Սրբել զտուն։ Բարապան տանն սրբէր ցորեան։ Սրբէր զենջակաւն։ Սրբէ զնա (զուռն), զի առաւել եւս պտղաբեր լիցի։ Ո՞վ իցէ՝ որ ձգիցէ զձեռն իւր յօծեալ տեառն, եւ սրբիցի։ Զի որ սրբէն՝ եւ որ սրբին, ի միոջէ էին ամենեքին։ Սրբեցէ՛ք զձեռս մեղաւորք։ Որով կամօք եւ մեք սրբեցաք։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն ի մշտնջենաւորս.եւ այլն։

ՍՐԲԵԼ ԶԵՂՆԳՈՒՆՍ. περιονυχίζω circumcido ungues. Հատանել զեղնգունս։ (Օրին. ՟Ի՟Ա. 12։)


Սփռեմ, եցի

va.

to spread, to disseminate, to disperse, to scatter, to strew, to sow, to propagate, to diffuse;
to pour out or forth, to open;
սփռել ծաղիկս, to strew with flowers.

NBHL (8)

Սփռեաց զնոսա տէր աստուած անտի ընդ երեսս ամենայն երկրի։ Ի նոցանէ սփռեցան ընդ ամենայն երկիր։ Սփռեցաւ ժողովուրդն ընդ ամենայն երկիրն եգիպտացւոց՝ ժողովել եղէգն առ ի յարդ։ Որպէս սփռեաց զորդիսն ադամայ։ Սփռեցա՛յք ընդ ժողովուրդդ, եւ ասացէ՛ք։ Սփռեցան ի քաղաքէն յայնմանէ այր իւրաքանչիւր ի բնակութիւնս իւրեանց.եւ այլն։

Սփռեաց, եւ ետ աղքատաց։ Սփռեաց ամպ՝ հովանի առնել նոցա ի տուէ։ Սփռեցից ի վերայ նորա զվարմ իմ։ Սփռիցի հարաւ ի ներքոյ երկնից. եւ այլն։

Եթէ սփռեսցի ընդ մորթն, պղծեսցէ զնոսա քահանայն։ Սփռելով սփռեալ իցէ արածն ընդ մորթն։ Սփռեալ իցէ արած տանն ընդ որմս տանն. եւ այլն։

Եւ լինիմ անէծք՝ օրհնութեանըս ճիռս, փոխան ձեր ի խաչ բեւեռիմ, եւ օրհնութիւն ըսփռեմ. (Տաղ.։)

Եւ ἑκχέω, διαχέω, χύω effundo, diffundo. Հեղուլ (զանձն), աղաչանս մատուցանել.

Սփռեցէ՛ք առաջի նորա զսիրտս ձեր։ Առաջի տեառն սփռեսցէ զխնդրուածս իւր։ Սփռեցից առաջի տեառն զաղօթս իմ. ղ. ՟Կ՟Ա. 9։ ՟Ճ՟Ա. 1։ ՟Ճ՟Խ՟Ա. 3։)

Զաւետիս հոգւոյն սրբոյ ընկալեալ՝ սփռեաց՝ զայս. յն. եհեղ։

Փոխանակ պատմուճանացն ըսփռեսցուք առաջի քո գթած զաղաչանս մեր. (Գանձ.։)


Սքեմ, ի, աւ

s.

monk's dress, monkish habit;
cf. Ձեւ;
— առնուլ, to become friar, to turn monk;
(կուսանաց) to take the veil;
թողուլ զ—, to throw off the cowl;
ոչ եթէ — ինչ առնէ կրօնաւոր, it is not the cowl that makes the friar.

NBHL (1)

Արժանի եղեալ կրօնաւորական սքեմի։ Ընկալաւ ի նմանէ սքեմ կրօնաւորութեան։ Կրօնաւորութեան սքենով։ (Սքեմ օրհնել. Վրք հց. ԻԶ։ Արծր. Ա. 14։ Լմբ. առ լեւոն։ Մաշտ։)


Սօսափիւն

s.

noise, murmur, sough, breath;
trembling, agitation;
— սաղարթուց, rustling of the leaves;
— հողմոց, hollow or rumbling noise of the winds.

NBHL (2)

Ի սօսիսն. զորոց զսաղարթուցն սօսաւիւն ըստ հանդարտ եւ կամ սաստիկ շնչըլոյ օդոյն եւեթ ուստ շարժումն սովորեցան ի հմայս աշխարհիս հայկաղանց. (Խոր. Ա. 19։)

Յաւուրս պենտակոտէից զղրգիւն եւ սօսափիւն նախ զքահանայիւքն պատէր. (Եւս. քր. Բ։)


Պոռոտախօս

adj.

cf. Պոռոտող.

NBHL (3)

ՊՈՌՈՏ ՊՈՌՈՏԱԽՕՍ ՊՈՌՈՏՈՂ. κομπώδης, κομπήγορος jactabundus, jactans se. Խոշոր եւ յոխորտ. խրոխտապանծ. մեծաբան, (խօսք, եւ խօսօղ).

Իբրեւ առ մարդ պոռոտախօս եւ խուժադուժ ընդհարկանիմ պատերազմաւ, եւ ոչ իբրեւ ընդ աստուծոց։ Ոչ ընդոստեալ զարթեաւ ընդ պոռոտախօս բանս նորա. (Պտմ. աղեքս.։)

Եւ ոչ զիս երկեցուցանեն պոռոտող բանքդ (այլ ձ. պոռոտախօս) (Պտմ. աղեքս.։)


Ջ (tché)

s.

the twenty seventh letter of the alphabet & the twenty first of the consonants;
nine hundred, nine hundredth;
It is sometimes confounded with the letters չ & ճ, as : խնջոյք — խնճոյք, ջղջիկան — չղջիկան.

NBHL (4)

Տառ բաղաձայն՝ անուանեալ ջէ. որ եւ ասի միջակ, զի լերկ է քան զՉա, եւ թաւ քան զՃէ.

Միջակ է ճէն՝ ծայի եւ ջէի. (Թր. քեր.։) Ասի եւ կրկնակ, որպէս բաղկացեալ ի ճճ, կամ չճ, ճչ, տչ։

Ջ. Երբեմն լծորդ գտանի ընդ չ. որպէս. Հաջել կամ հաչել. կարկաձել, կարկաչել. յօրանջել, յօրանչել. չղջիկան, ջղջիկան։ Եւ շատ եւս ընդ ճ. Գէջ կամ գէճ. բջիջ, բճիճ. խնջոյք, խնճոյք. կնջիթ, կնճիթ. ճանճ, ճանջ։ Որպէս եւ որ ինչ ըստ պրս. եւ թ. հնչի իբր չ կամ ջ, արաբացիք հնչեն ճ, ք, խ, շ. եւ այլն։

Ջէն, Ջանիւ ասէ հասցես շնորհաց, մի՛ ծոյլ կենար եւ դեդերած։ Ջնջել ասէ զհոդիդ ջըրովք, յախտից մեղաց ջերմ արտասուօք. (Շ. այբուբ.։)


Ջեռուցանեմ, ուցի

va.

to warm, to heat, to make hot or warm;
to boil;
կարի իմն —, to overheat;
— զանկողին, to warm a bed.

NBHL (4)

Ջեռուցանել տապակս եւ կատսայս ... ջեռուցին պատրաստեցին։ Ի տապակսն ջեռուցեալո իջուցանել։ Արկցեն ի սանս ջեռուցեալս։ Ընդ ջեռուցանել արեգական։ Ջեռուցից զնոսա որպէս ջեռնու արծաթ։ Արկցէ յերկիր զձուս իւր, եւ ջեռուսցէ ընդ հողով։ Ջեռուցանէր զարքայ, եւ պաշտէր զնա.եւ այլն։

Ցուրտ եւ տօթ, զի մի զովացուցանէ, եւ միւսն ջեռուցանէ։ Հրային մասամբ ջեռուցանէ զամենայն գոյացեալս. (Յճխ. ՟Է։ Եղիշ. ՟Ը։)

Անցուրտ ջերմութեամբ ջեռուցանօղք զմերս սառնասեր սրտիցս անբորբոք չիջումն. (Նար. ՟Ձ՟Ա։)

Երամ սրովբէից եւ քրովբէք ... կաթ ի յոգիս մեր արկէք, սիրովըդ ձեր ջեռուցէք. (Լմբ. տաղ հրեշտ.։)


Ջեռուցիչ, չի, չաց

adj. s.

calorific;
heating, too exciting;
copper, kettle, boiler, pipkin;
chaffing-dish;
— անկողնոյ, warming-pan.

NBHL (1)

θερμαίνων calefaciens. Որ ջեռուցանէ. ջեռուցանօղ. ջերմացուցիչ.


Ջերմն, ման

s.

fever;
heat;
— եթող զիս եւ կալաւ զնա, the fever left me & has seized him;
կերստին կալաւ զիս —, my fever has returned.


Յետոյ

prep. adv.

back, backward;
behind;
after, then, since, afterwards, subsequently, posterior to, after that;
— կողմանէ, backward;
behind, from behind;
— հուսկ, — յետուստ or ուրեմն, at last, finally, at length, in fine, in conclusion;
— եւ առաջոյ, behind and before;
— ապա, after;
— ձերմէ, behind or after you;
— գտանիլ, to be deprived of.

NBHL (12)

ὁπίσω, ὅπισθε, -θεν, post, a tergo, pone, posterius. Ի յետին կողմն. յետկոյս. ի թիկանց կուսէ. զկնի. էտեւը, էտեւէն, ետքը. արտտա, արտընտա.

Նուիրեալն կայ յետոյ քահանային. (Դիոն. եկեղ.։)

Ի չքնաղ եւ ի սքանչելագործ սրբոյն յետոյ գտաք, եւ ի մեծ բարկութենէ անտի պաշարեալք եղեաք. (Սերեպիոն յղ. անտոնի.։)

Յետոյ չուեսցեն։ Երթային յետոյ ընդ անքուսայ։ Առ ժամանակ մի պարարէ զքիմս քո, բայց յետոյ դառնագոյն եւս գտանի քան զլեղի։ Յետոյ ասիցէ, թէ զղջացայ։ Յետոյ զղջացաւ։ Յետոյ գան։ Յետոյ մատուցեալ երկու սուտ վկայք։ Նախ թագաւորն ասորեստանեայց, եւ յետոյ արքայն բաբելացւոց. եւ այլն։

Ոչ եթէ իբրեւ յետոյ իմացաւ. ղիշ. ՟Բ։)

ՅԵՏՈՅ ԿՈՂՄՆ. ՅԵՏՈՅ ԿՈՅՍ. ՅԵՏՈՅՔ. τὰ ὁπίσθια posteriora τὰ ὁπίσω quae post, vel retro. Յետին կողմն. կողմն թիկանց. եւ Թողեալն յետս կոյս, էտեւի կողմը՝ էտեւները. արտը, արգասը, արտտա օշան՝ գալան.

Յետոյ կողմն մարմնոյ այծի ոտս էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ծածկեսցես զապարումս փեղկից խորանին յետոյ կողմանէ. (Ել. ՟Ի՟Զ. 2։)

Թողոյր զարեգակն յետոյս կուսէ անձինն. (Վրք. հց. ՟Բ։)

Յետոյ ուրեմն մտերմութիւն վաստակոց առ թագաւորսն մեր ցուցեալ՝ բդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 22։)

Յետ որոյ՝ ոչ բանի ինչ աստուածայնոյ, եւ ոչ յայտնութեան ինչ իրիք եզելոյ սա քաջայոյս եղեալ կոչէ զաստուած։ Յետ որոյ նոյն ժամանակագիր յառաջ մատուցեալ՝ ասէ, եւ այլն. (Խոր. Ա. 4. 8։ Բ. 63։ Գ. 60։)

Յետ որոյ ի չափ փարթամութեան ծնողաց իւրոց հասեալ, եւ այլն. (Վրք հց. ԺԴ։)


Յետուստ

prep. adv. s. fig.

from behind;
after, at last;
back, the buttocks;
nakedness;
— ուրեմն, lastly;
— կողմանէ, behind, from behind.

NBHL (5)

ՅԵՏՈՒՍՏ. նխ.մ. ἑκ τῶν ὁπίσω, ὅπισθεν posterius, pone, a tergo. Յետոյ, այսինքն ի յետին կողմանէ. ի թիկանց. էտեւէն, կռնըկէն.

Ծակել զորմն յետուստ։ Հողմն յետուստ վարէր. (Տէր Իսրայէլ.։ Վրդն. ել.։)

Յետուստ կողմանէ ընկեցին խարիսխս չորս. այսինքն ի խելաց նաւին. (Գծ. ՟Ի՟Ե. 29։)

Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէ. կռնըկէն .... (Խոր. ՟Բ. 82։)

ՅԵՏՈՒՍՏ. գ. τὰ ὁπίσθια posteriora. Յետին կողմն. գաւակ. կռնակ. էտեւի կողմը.


Յետս

adv. adj.

behind, backward;
walking backwards;
— — չոգան, they fell back;
— ընդդէմ, backward;
in an opposite sense, in the contrary directions, against the grain, in a wrong sense or way, contrariwise;
contrary, against, opposite, inverse;
ձախողակի — ընդէմքն պատահեաց նմա, every thing went wrong with him;
fortune was against him;
— or — ընդդէմ դառնալ, to turn back, to retrace one's steps, to return, to go or come back;
կապել զձեռս —, to tie the hands behind one;
cf. Ձեռն;
— կալ, կասել, to cease, to stop;
to abandon, to leave;
— կացուցանել, to hinder, to deter, to divert from;
— հարկանել, to reject, to refuse, to confute, to disprove;
— ընկենուլ, to reject, to contemn, to despise;
— տանել, to abandon, to leave;
— ունել, to hinder, to impede, to divert from;
ձեռս —, with the hands tied behind.

NBHL (7)

Դառնալ յետս։ Յետս դարձուցանել։ Դարձոյց զիս յետս իմ։ Անկաւ հեղի յաթոռոյն յետս։ Եղեն յետս, եւ ո՛չ յառաջ.եւ այլն։

Ի հայրենի օրինացն յետս կալ. ղիշ. ՟Գ։)

Որչափ ջանայ ոք հասու լինել (Աստուծոյ), այնչափ յետս հարկանի յանհետազօտելի բնութենէն Աստուծոյ. (Պրոկղ. ոսկ.։)

Զամենայն անարժանս յառաջ մատուցանէր, եւ զարժանաւորս յետս տանէր։ Զաշխարհն Աղձնեաց ըստ նմին օրինակի յետս կալաւ (այսինքն կասեցոյց). ղիշ. ՟Բ. ՟Դ։)

ՅԵՏՍ ԸՆԴԴԷՄ. ὁπισθοφανῶς, ἁντιστρόφως retrorsum, in adversum ὁπισθοφανῆς oppositus. cf. ՅԵՏՍԵՐԵՒԱԿԻ, cf. ՅԵՏՍ ՅԵՏՍ. կամ մ.ա. Դէմ ընդդէմ, ի հակառակ կողմն շրջեալ. հակառակ.

Յետս ընդդէմ ընթերցաք զգեղեցիկ գրեալսն. ղիշ. միանձն.։)

Ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա։ Մեք ըստ յետս ընդդէմ գնացից մերոց զձախողակի հատուցումն ընկալաք. ղիշ. ՟Ը. եւ Եղիշ. խաչել.։)


Յիմարիմ, եցայ

vn.

to lose one's senses, to go mad, to become foolish or deranged;
— սիրով, ի սէր ուրուք, to fall violently in love with, to dote on, to be smitten with, to be passionately fond of;
— ի գեղ ուրուք, to fall desperately in love with a person's beauty;
— ի գութ երեսաց ուրուք, to be all flame for.

NBHL (1)

Յիմարեսցին խորհուրդք նոցա, կամ իշխանք։ Զանձինս առ իմաստունս ունէին, յիմարեցան։ Յիմարեցան ժողովուրդք։ Զարմացարո՛ւք, յիմարեցարո՛ւք.եւ այլն։


Յորդադէմ

cf. Յորդաբուղխ.

NBHL (1)

Որ յորդագոյն դիմէ. յորդախաղաց.


Յորդահոս

cf. Յորդաբուղխ.

NBHL (6)

ՅՈՐԴԱՀՈՍ եւ ՅՈՐԴԱՀՈՍԱԿ ՅՈՐԴԱՀՈՍԱՆ. Առատահոս. յորդաբուղխ. յորդախաղաց. որ յորդագոյն հոսէ կամ հոսանս ունի. արագ վազօղ. կիւռ, հուռ հուռ.

Յորդահոս անձրեւ, անձրեւք. աղբիւր. վտակ. գետ։ Գետն Աստուծոյ յերկնից յորդահոս իջիւք զտիեզերս արբուցանէ։ Յորդահոս արտասուօք. (Կոչ. ՟Դ։ Մամբր.։ Արծր. ՟Ա. 1։ Գանձրն.։ Պետր. սիւն.։ Շար.։ եւ Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Յորդահոս արեանցն իջմամբ՝ զմեղաց շիջուցին զբարձրացեալ զբոցն. (Տաղ.։)

Յորդահոսան աղբերք, կամ վտակք աղբերաց։ Գետք յորդահոսանք։ Գետք հրեղէն առաջի նորա յորդահոսանք գնայցեն։ Զչորեքվտակեան առաջս գետոյդ յորդահոսան ծաւալմանցդ։ Յորդահոսան լեզուն բանիւ ի բանս առատացեալ. (Պիտ.։ Արծր. ՟Դ. 12։ Եւագր. ՟Ի՟Դ։ Նանայ.։ Նար. ՟Կ՟Ը։ Կամրջ.։)

Սիրալիր համբուրիւ ընդ արտասուաց յորդահոսանց (յորահոսանաց, կամ յորահոսաց) ողջոյն եղբարցն տուեալ. (Սկեւռ. ի լմբ.։)

Ծաղկալից դաշտքն դառնային յորդահոսանս (ի յորդ հոսանս) արեանց բազմաց. ղիշ. ՟Զ։)


Յորդահոսան

cf. Յորդաբուղխ;
—հոսանք or —հոսք, flood or overflow of waters, torrent.

NBHL (6)

ՅՈՐԴԱՀՈՍ եւ ՅՈՐԴԱՀՈՍԱԿ ՅՈՐԴԱՀՈՍԱՆ. Առատահոս. յորդաբուղխ. յորդախաղաց. որ յորդագոյն հոսէ կամ հոսանս ունի. արագ վազօղ. կիւռ, հուռ հուռ.

Յորդահոս անձրեւ, անձրեւք. աղբիւր. վտակ. գետ։ Գետն Աստուծոյ յերկնից յորդահոս իջիւք զտիեզերս արբուցանէ։ Յորդահոս արտասուօք. (Կոչ. ՟Դ։ Մամբր.։ Արծր. ՟Ա. 1։ Գանձրն.։ Պետր. սիւն.։ Շար.։ եւ Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Յորդահոս արեանցն իջմամբ՝ զմեղաց շիջուցին զբարձրացեալ զբոցն. (Տաղ.։)

Յորդահոսան աղբերք, կամ վտակք աղբերաց։ Գետք յորդահոսանք։ Գետք հրեղէն առաջի նորա յորդահոսանք գնայցեն։ Զչորեքվտակեան առաջս գետոյդ յորդահոսան ծաւալմանցդ։ Յորդահոսան լեզուն բանիւ ի բանս առատացեալ. (Պիտ.։ Արծր. ՟Դ. 12։ Եւագր. ՟Ի՟Դ։ Նանայ.։ Նար. ՟Կ՟Ը։ Կամրջ.։)

Սիրալիր համբուրիւ ընդ արտասուաց յորդահոսանց (յորդահոսանաց, կամ յորդահոսաց) ողջոյն եղբարցն տուեալ. (Սկեւռ. ի լմբ.։)

Ծաղկալից դաշտքն դառնային յորդահոսանս (ի յորդ հոսանս) արեանց բազմաց. ղիշ. ՟Զ։)


Յորդասահ

cf. Յորդաբուղխ.

NBHL (2)

Յորդութեամբ սահեալ. յորդախաղաց. յորդահոս.

Հրախառն կայլակք կողահոս հիւթից յորդասահ վտակաց ամենակեցոյց բոլորիցն արարչի. (Անան. եկեղ։)


Յուշ

adv.

cf. Ուշ;
cf. Յուշիկ;
— ! take care ! mind !
— ածել, առնել, to recall to one's memory, to cause to remember, to remind;
— լիցի քեզ, ձեզ, recollect, remember;
— եղեւ նմա, he has remembered.

NBHL (1)

Յո՛ւշ տէր, յո՛ւշ. այսինքն՝ թէ հնար ինչ է՝ ի ժամոյս տեղի տալ, եւ անձին զգուշանալ . .. Ցիս արդ յո՛ւշ մի՛ ասէք. զի ինձ յուսալ ի մարդ, եւ կամ պարծել մարդով քա՛ւ լիցի. (Փարպ.։)


Յօրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat;
to stuff on gorge oneself;
to live in effeminacy, idleness or debauchery, to wallow in voluptuousness, to pamper oneself;
to become haughty, to enact the stately personage, to play the swell;
— սիգաքայլ, to stalk, to walk proudly, to look big;
— ի խաղս, ի զբօսանս, to pass the whole day in pleasure or amusement.

NBHL (7)

ἑμπίμπλημαι impleor στρηνιάω luxuriose vivo, turgesco եւ ἑναβρύνομαι mihi valde placeo, jacto me χαυνόω laxor եւ այլն. (լծ. յօրան. յոյր. զօրանալ. յոռանալ. յուռթանալ. ուռճանալ) Պարարիլ. գիրանալ. առաւելուլ եւ զեղխիլ յորդութեամբ բարեաց մարմնոյ, եւս եւ հոգւոյ. յղփանալ. լիանալ. յագիլ. եւ Սոնքանալ. ճոխանալ. պանծանալ. տկռիլ.

Յղփացեալք յօրանան։ Յաշխարհի յօրանան։ Բարութեամբք յօրանան։ Գիտութեանցն յօրանայր հմտութեամբ գեր զմարդիկ։ Հոմերոս՝ որ այնչափ իմն յօրացեալ գիտութեամբ։ Անկարօտ յօրասցի ի կենցաղումնս բարեբաստութեամբ։ Ի յաւար յափշտակողացն առձեռն պատրաստ յօրանայ։ Բարեփառութիւնք յար աճեցեալ յօրանան ի միակամ սիրոյն կապանաց. (Պիտ.։)

Յօրացեալ եւ ապաստանեալ ի յոյժ բազկի եւ ի յաղթանդամութիւն հասակի. (Արծր. ՟Ա. 2։)

Ի փառս մարմնականս յօրանայք։ Յանձնապաստան եղեալ յօրանային. (Խոսր.։)

Մի՛ մեծատունք յօրասցին, եւ մի՛ աղքատք վհատեսցին. (Իգն.։)

Արք՝ որք գեղեցկութեամբ զմիւռնայ յօրանայք։ Միշտ մահուամբ սիրելի որդւոց ձերոց յօրանային դեւք. (Ճ. ՟Ա.։)

Յօրացեալք եւ յղփացեալք ստութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Յօրինիչ

s.

cf. Յօրինող.

NBHL (2)

Որ յօրինէ կամ յօրինեաց. յօրինօղ. հաստիչ. ստեղծօղ. տնօրէն.

Աստուած է արարիչ եւ յօրինիչ աշխարհիս։ Պարքն աստեղաց յօրինական կայանիւքն զյօրինիչն (չկարեն ճառել)։ Ստեղծիչ գոյից, եւ յօրինիչ ամենից։ Ամենայն բարեաց յօրինիչ Աստուած է. (Իսիւք.։ Սեբեր. ՟Ա։ Նար. ՟Խ՟Դ։ Խոսր.։)


Նախատիպ

cf. Նախագաղափար.

NBHL (5)

ἁρχέτυπος, -ον, πρωτότυπος, -ον, πρότυπον originalis, -le, pricipalis, -le;
exemplum, archetypus, primaevus եւ այլն։ Սկզբնատիպ. նախանկար. նախագաղափար. նախկին օրինակ. բուն օրինակը.

Առ նախատիպ ինչ տեսակ անխոտոր հայի գրօղն. որպէս զի ստեղծցէ զճշմարտութիւն ի նմանութեան նախատպին պատկերի։ Ի նախատպացն պատկերաց։ Նախատպի գծագրին. (Դիոն.։)

Ի նախատպէն, եւ ի պատկերէն։ Համբերողացն նախատիպ՝ մեծն Յովբ.։ Ըստ նախատպին կերպարանեալ. (Յհ. իմ.։)

Ոչ պատկեր առանց նախատպի։ Յարացոյց ունել (կամ լինել) ասի նախատիպն, ըստ որում պատկերն եղեւ. (Շ. թղթ.։ Սահմ. ՟Ժ։)

Հայեսցու՛ք ի նախատիպն Յովսէփ։ Զկուզ եւ զմուկն (դրօշեալ) պաշտեցին, զորոց նախատիպ կենդանիսն որսային ի կորուստ. (Լմբ. ժղ. եւ Լմբ. իմ.։)


Նաւահանգիստ, գստից, գստաց

s. fig.

port, haven, harbour, sea-port;
the port of salvation;
cf. Նաւակայք;
ընդարձակ, անքոյթ, գեղեցիկ —, a spacious, safe, fine harbour or port;
— գետոյ, wharf, quay;
հրամանատար — գստից, harbour-master;
դիւրամերձենալի —, port accessible at any time of the tide;
դժուարամուտ —, harbour with a bar;
մտանել, հասանել, իջանել ի —, to harbour;
(նաւ) to sail into or enter harbour;
(շոգենաւ) to steam into harbour;
հասանել ողջամբ ի —, to get safe into port;
to arrive safe;
նաւաբեկ լինել ի —գստեան, to be wrecked in port.

NBHL (4)

Առաջնորդեաց նոցա ի նաւահանգիստ կամաց։ Ի տեղի ինչ՝ որ կոչէր գեղեցիկ նաւահանգիստ։ Ձմերել ի նաւահանգստին կրետացւոց, եւ այլն։ Նաւահանգիստք արդեօք ե՞ն առ սովաւ, եթէ ամենեւին առանց նաւահանգստի. ղատ. օրին. ՟Դ։)

Նաւահանգստացն վայրք։ Ի դիպողագոյն ախորժումն նաւահանգստեան։ Նաւահանգստեանն շքեղութիւնք. (Պիտ.։)

Փոխանակ երկրաւոր նաւահանգստիս՝ հրեշտակական եւ երկնաւոր նաւահանգիստքն եկին ի քեզ. (Կիւրղ. ի կոյսն.։)

Ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ. (Ժմ.։)


Նաւամարտիկ, տկաց

adj. s.

fighting at sea;
naval fight;
— լինել, to fight a battle at sea;
— տորմիղ նաւաց, fleet, army.

NBHL (2)

Նաւամարտիկ լինէին ընդ նմա։ Տորմիղ նաւամարտիկ նաւաց. կամ նաւամարտիկ տորմիղ նաւաց։ Յաղթել ի նաւամարտիկ կռուին։ Նաւամարտիկ պատերազմաւ. (Եւս. քր. ՟Ա. ՟Բ։)

Որ ի թերմուպողիս կռիւն, եւ ի սաղամին նաւամարտիկն. (Եւս. քր. ՟Բ։)


Նաւավար, աց

s.

navigator;
cf. Նաւուղիղ;
seaman, boatman, gondolier, rower.

NBHL (3)

ναύκληρος nauclerus. Վարօղ զնաւ. որպէս Նաւաստի. նաւապետ, կամ նաւիշխան. մանաւանդ յեզականն.

ՆԱՒԱՎԱՐ. κυβερνήτης gubernator. Վարիչ նաւու որպէս ղեկավար. նաւուղիղ. (որ բազում անգամ լինէր նոյն ինքն նաւապետն).

Կարծէին նաւավարքն։ Նաւավարքն խնդրէին փախչել։ Երկեան նաւավարքն երկիւղ մեծ։ Եղեն արագացիք նաւավարք քո։ Ի ջուրս բազումս վարեցին զքեզ նաւավարք քո.եւ այլն։


Նաւարկեմ, եցի

vn.

to sail, to navigate, to go to sea;
cf. Հողմ.

NBHL (4)

πλέω, ἁναπλέω, ἁποπλέω, καταπλέω navigo, a portu solvo, provehor in altum, navi devehor, appello in portum. Արկանել զնաւն ի ծով, եւ յառաջ խաղալ կամ վարել. նաւել. ճանապարհորդել ընդ ծով. միջամուխ լինել ի խորս, կամ ի ծովէ ի ցամաք գալ.

Նաւարկեալք հմտաբար ընդ զրահեղեղ կռապաշտութիւնսն, շնորհազարդ փայլմամբ փայլեալք ի յերկնային նաւահանգիստն. (Շար.։)

Նաւարկելով անխռովական՝ ընդ ծով կենացս այս հիւթական. (Շ. տաղ ի մեծն ներսէս.։)

Ծով է կենցաղս. եւ նաւարկեն ի սա մարդիկ զանազան եւ բիւր շաւղօքն. (Լմբ. առակ.։)


Յապաւեմ, եցի

va.

to retrench, to curtail, to diminish, to cut;
to mutilate, to castrate;
to cut off, to abridge;
to suppress;
— զաւելորդ ուղէշս, to prune, to lop, to trim, to cut;
— զծառս, to detruncate;
— զթեւս, to clip a bird's wings;
— զհերս, to shear, to clip;
to shave;
— զականջս, to crop ears.

NBHL (3)

Յապաւեն զծառս մշակք դարմանօք։ Զաւելորդ բոյս ի սերմանց եւ ի ծառոց յապաւել եւ խլել ... զաւելորդ ուղէշս յապաւել. (Փիլ. նխ. ՟բ.։ Պիտ.։)

Կէսքն (ի ծառոց) իբրեւ յապաւին, կան մնան առանց շառաւիղաց. (Վեցօր. ՟Ե։)

Հրաման ետ վաղվաղակի յապաւել զնա, եւ ընդ եղբարսն կարգել. (Կլիմաք.։)


Յառաջադէմ

adj. adv. s.

advancing, progressing;
improving, making proficiency;
forward;
coryphaeus;
proficient;
— է, he is advancing in his studies;
երթալ — եւ մեծանալ, to improve;
to increase in prosperity;
իրք առնն — յաջողէին, that man prospered greatly.

NBHL (9)

προκόπτων proficiens βελτίων melior. եւ բայիւ προκόπτω , προβαίνω proficio, progredior διοδεύω permeo, transeo եւ այլն. Որ յառաջ դիմէ կամ դիմեալ է. լաւագոյն լեալ. օգտեալ. զարգացեալ. յառաջ խաղացեալ յիմիք կարգի.

Յառաջադէմն Պօղոս. (Ագաթ.։ Կորիւն.։)

Արք կրօնաւորք եւ յառաջադէմք յաւետարանական սպասաւորութեանն։ Վառեալք՝ յառաջադէմք ելով։ Յառաջադէմ եղեալ՝ զաւագութեան թեկն ածէ. (Կորիւն.։ Պիտ.։ Խոր. ՟Բ. 10։)

Այս է մխիթարութիւն վարդապետին, աշակերտացն յառաջադէմն լինել։ Ընդէ՞ր դու ոչ երախտեօք եղեր յառաջադէմ. (Ոսկ. ՟բ. կոր. եւ Ոսկ. ես.։)

Ծերունական հասակ ասէ իբրեւ զյոլովագոյնս առաքինութեամբ յառաջադէմս. (Կիւրղ. յովէլ.։)

Որ յառաջադէմն է ի նոցանէ՝ դիոտրեփէս. իմա՛, սիրօղ նախագահութեան. φιλοπρωτεύων primatum ambiens.

ՅԱՌԱՋԱԴԷՄ, դէմք. գ.ա. τὸ, τὰ ἕμπροσθεν priora. Առաջք. առաջակողմն. յառաջոյ եղեալն.

ՅԱՌԱՋԱԴԷՄ. մ. Յառաջ խաղալով, դիմելով. զարգացմամբ. առաւելութեամբ.

Յածել թեւոցն՝ յառաջադէմ սլանայ։ Երթայր յառաջադէմ, եւ մեծանայր։ Գամք զգամ իրք առնն յառաջադէմ աջողէին. (Իմ. ՟Ե. 11։ Ծն. ՟Ի՟Զ. 13։ ՟Բ. Մակ. ՟Ը. 1։)