Entries' title containing խ : 4788 Results

Մեղեխ, աց, ոց

s.

handle;
haft;
— արկանել, to put a handle to, to set in a handle;
to haft;
հանել զ—, to take off the handle, to take out of the handle;
to unhaft.

Etymologies (2)

• (սեռ. -ի, գրծ. -ով) «փայտատի կամ կացինի կոթ» Օր. ժթ. 5. Նխ. ժղ. Եփր. թգ. 410. «լախտ» Սմբ. պատմ. (ըստ Հա-ցունի, Պատմ. տարազի 275)։

• ՆՀԲ մխիլ բայի՞ց։ Հիւնք. մաղմաղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 -եխ դնում է մասնիկ (առանց որևէ պատճառաբանութեան), ինչ. կեռնեխ և գոռէխ բառերի մէջ։

NBHL (4)

ξύλον lignum. Փայտն փայտատի՝ յոր մխի երկաթ նորա. ըմբռնետղ կացնի, մրճոյ, եւ այլն. կոթ.

Անկանիցի երկաթն ի մեղեխէ անտի. (Օր. ՟Ժ՟Թ. 5։)

Թէ անկցի կացինն ի մեղեխէն. (Նախ. ժող.։)

Մշակն յորժամ մերձենայ առ նոսա մեղեխովն տապարի. (Եփր. թագ.։)


Մեղկախորհուրդ

adj.

craven-hearted or faint-hearted, poor-spirited, fickle-minded.

NBHL (2)

Մեղկ խորհրդով. թուլամիտ.

Թեթեւամիտք եւ մեղկախորհուրդք են կանայք. (Ոսկ. ես.։)


Մեղմախառն

cf. Մեղմական.

NBHL (3)

Բարեխառն. միջասահման, եւ անուշակ. հեզիկ.

Մեղմախառն ցրտութիւն ժամանակաց աշնայնոյ. (յորում արեգակն) սկսանի ցուցանել զմեղմախառն գնացս իւր. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

Հայեցաւ ի նոսա մեղմախառն եւ քաղցրատես ակամբ. (Երզն. մտթ.։)


Մեղմեխ, աց, ից

adj.

insinuating, alluring, enticing, smirking;
unsincere, deceitful, subtile, fraudulent, wicked, malicious.

Etymologies (1)

• (գրուած նաև մեղմեղ, մեխմեխ) «նենգաւոր, կեղծաւոր, շողոքորթ» Առակ. ժբ. 26, Գծ. ը. 22, Ոսկ. որից մեղմեխանք «կեղծաւորութիւն, շողոքորթութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 13, բ. 2, 5. «կոտրատուիլը, նազ-կըռտիլը, պչրանք (աչքերով, ձայնով, շար-ժումնեռով)» Ոսկ. եբր. ա. տիմ. մ. բ. 12 մեղմեխել Եզն. մեղմեխուրիւն Ոսկ. գաղ. մ. ա. 7, 13. մեղմեղիլ «մարդահաճոյ խօսքեր ռնել, կեղծաւորիլ» Ոսկ. եփես. էջ 836։

NBHL (4)

Խորհուրդք ամպարշտաց մեղմեխք են։ Ի մեղմեխ խորհրդոց. (Առակ. ՟Ժ՟Բ. 25։ Գծ. ՟Ը. 22։)

Ամպարշտացն բանքն մեղմեխք են. երբեմն սուտ խօսին ըստ հաճութեան լսողաց, եւ երբեմն ճշմարիտ. (Լմբ. առակ.։)

Չարագործ եւ մեղմեխ եւ անմիտ կոչեմք։ Մի՛ երկբանս, այսինքն մի՛ մեղմեխս, մի՛ նենգաւորս. քանզի չի՛ք այլ ինչ այնպէս անպիտան յեկեղեցւոջ որպէս զմեղմեխն։ Մեղմեխք, որկորայք, դատարկապորտք. (Ոսկ. մ. ՟Բ. 23. եւ Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. տիտ.։)

Կապիլ ի կնատ եւ մեղմեխ եւ ի վայրաքարշ դստերս մարդկան. (Յհ. կթ.։)


Մեղմեխանք, նաց

s.

dissimulation, affectation;
enticing ways, mincing air or manner, smirking, wheedling, incitement;
guile, deceit, fraud, wickedness, malice;
— աչաց, leer, sheep's eye, ogling;
— ձայնից, affected, wheedling voice.

NBHL (2)

Կեղծաւորն կեղծաւորեալ, որ մեղմեխանօք ընկերին կամիցի վնաս առնել. (Եզնիկ.։)

Եթէ որդի ես աստուծոյ, մեղմեխանօք իմն զպատուոյն եւեթ ճառէ։ Մեղմեխանօք ծածկէր։ Ասէր ցնա՝ վարդապետ բարի, եւ կարծէր՝ թէ մեղմեխանօք կարիցէ ածել զնա զիւրեւ։ Մեղմեխանօք եւ նենգաւ կամէին քակել զգունդս աշակերտացն. (Ոսկ. մ. ՟Ա. 13։ ՟Բ. 2. 5։)


Մեղմեխեմ, եցի

vn.

to simulate, to feign artfully, to dissemble;
to incite, to allure, to draw on;
to ogle.


Մեղմեխութիւն, ութեան

s.

cf. Մեղմեխանք.

NBHL (4)

Իսկ մոգքն այսպիսի մեղմեխութեան չէին տեղեակ՝ իւրեանց ազնուական լաւութեամբ։ Տե՛ս որպիսի մեղմեխութեամբ մերձենայր. (Ոսկ. մ. ՟Ա. 7. 13։)

Որ զմարդիկ կամիցի հաճել, բազոմւ մեղմեխութեամբ գնայ. (Ոսկ. գաղ.։)

Մեղմեխութեանն (ընդդէմ դնել) զռոշնութիւնն, յարատութեանն զհամեստութիւնն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Թատերքն ուսուցանեն զամբարտաւանութիւն, զմեղմեխութիւն, եւ զչարակնութիւն. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Մեղսախորհուրդ

adj.

evil-minded, malicious.

NBHL (2)

Ոյր խորհուրդ եւ միտք յածին ի մեղս. չարախոհ.

Լեզու սուտ, եւ սիրտ մեղսախորհուրդ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մեղրաբուղխ

adj.

flowing with honey.

NBHL (2)

Որ բղխէ կամ բերէ զմեղր առատ.

Երկիր մեղրաբուղխ (կամ մեղրաբուխ). (Զենոբ.։)


Մեղրախորիսխ

s.

honey-comb.

NBHL (2)

Խորիսխ մեղու. մոմով կամ չեչով մեղր.

Զայսպիսի մեղրախորսխոյ զաստուածեղէն պատգամացն մաղս գործեաց յանձինս. (Սեբեր. ՟Ը։)


Մենախօսութիւն, ութեան

s.

an aside, words spoken aside;
monologue.


Մերախոհ

adj.

conformable to our ideas.

NBHL (2)

Որ ինչ է ըստ խորհելոյ մերոյ, կամ ըստ կերպի տեսութեան մտաց մերոց.

Մերախոհ ունակութեամբ զգիւտս իմաստից քերթողականացն բերելով ի դէմս լաւին եւ անլաւին. (Երզն. քեր.։)


Մերկագլուխ

adj. adv.

bare-headed;
frankly, boldly, freely.

NBHL (2)

Ըստ յն. մերկ գլխով. այսինքն Համարձակ. անպատրուակ.

Յայտ յանդիման մերկագլուխ պատմեցէ՛ք։ Մերկագլուխ ազատադէս առանց պաճուճանաց զարդարութիւնս (կամ զճշմարտութիւնն) ցուցանէ. (Ոսկ. մ. ՟Բ. 9։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Հրաբղխային

adj.

volcanic.


Հրաբուղխ

adj. s.

ignivomous, fire-breathing;
burst of flame, eruption, volcano.

NBHL (4)

Որ բղխէ զհուր.

Հրաբուղխ եւ կայծակնատարած ցոլացմամբ կիզանօղ լեզուացն. (Նար. յովէդ.։)

ՀՐԱԲՈՒՂԽՔ ա. Բղխմունք հրոյ. հրեղէն անձրեւք.

Ի ժամանակին ղովտայ հրձիգքն այնք, եւ հրաբուղխք ի վերայ հասին. (Ոսկ. յհ. 44։)


Հրախաղ, ի

s.

pyrotechnician, fire-works maker.


Հրախաղաց, ի

adj.

accompanied with fire.

NBHL (4)

Որ խաղայ ի մէջ հրոյ.

Զբոցախմբելոց հրախաղաց զերից մանկանցն զօրհներգութեանցն երգս. (Քերթ. եկեղ.։)

Հրախաղաց գալստեան. (Սկեւռ. լմբ.։)

Յահաւոր եւ ի հրախաղաց շաբաթին. (Տաղ.։)


Հրախաղք

s.

fire-works.


Հրախաղութիւն, ութեան

s.

cf. Հրախաղք.


Հրախառն

adj.

mixed with fire.

NBHL (7)

ἕμπυρος ignitus, igneus. Հրով խառնեալ. խառն ընդ հրոյ. հրալից. հրակերպ.

Հրախառն եւ յստակագոյն տեսակ. (Պղատ. տիմ.։)

Հրախառն խաւար արտաքին. (Յճխ. ՟Ե. եւ ՟Ժ։ Վրք. ոսկ.։ Պիտառ.։)

Հրախառն հնոց, կամ կարկուտ, ամպ, անձրեւ. (Ճ. ՟Ա.։ Նախ. ել. ՟Ի՟Դ։ Սարգ. ՟ա. պետր. ՟Գ։ Օրբել.։)

Հրախառն սուրբ արիւն. (Անյաղթ եւ Շ. բարձր.։ Տօնակ.։ Բենիկ.։)

Հրախառն կայլակք կողահոս հիւթից։ Հրախառն ջուր սուրբ աւազանին. (Անան. եկեղ։)

Արբեալք եւ զմայլեալք ի շնորհաց հոգւոյն սրբոյ՝ զնոյն հրախառն բաժակն մատռուակեցին տիեզերաց. (Նիւս. երգ.։)


Հրամուխ

adj.

tempered (iron, etc.);
— նետք սիրոյ, the fiery shafts of love.

NBHL (2)

Հրով մխեալ, եւ եղեալ որպէս պողովատիկ.

Երկնչիմ ի հրամուխ նետիցն սատանայի. (Ոսկ. խչ.։)


Հրապարակախումբ

adj.

public;
— տեսարան, — spectacle.


Հրապարակախօս, աց

adj. s. adv.

pronounced in public;
public speaker, haranguer, orator, speech-maker, declaimer;
publicly.

NBHL (7)

δημηγόρος, δημηγόρων concionator. Խօսօղ ի հրապարակի, կամ հրապարակաւ. ատենախօս.

Արհամարհիցէ ոք զհրապարակախօսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 34։)

Կամ δημηγορικός concionalis, publicus. իբր Հրապարակախօսական. ատենական. հանդիսական.

Հրապարակախօս վարդապետութիւն. (Ագաթ.։ Ոսկ. մ. ՟Ա. 25։ Ոսկ. յհ. ՟Բ. 2. եւ 6։)

Օգնեա՛ ինձ ի քում հրապարակախօս ատենին. (Գանձ.։)

Չիշխէին հրապարակախօս առնել զբամբասանս։ Զնոցա խորամանկութիւն հրապարակախօս առնէին. (Ոսկ. մ. ՟Բ. 16։ Սոկր.։)

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍ ԼԻՆԵԼ. ՀՐԱՊԱՐԱԿԱԽՕՍԵԼ. δημηγορέω concionor. Խօսել հրապարակաւ կամ առ հրապարակն. ատենախօսել.


Հրապարակախօսիմ

vn.

to pronounce or recite in public, to harangue, to address, to declaim, to recite;
*to spout, to speechify.


Հրապարակախօսութիւն, ութեան

s.

discourse pronounced in public, oration, harangue, sermon, declamation.

NBHL (3)

Պօղոս ի հրէից հրապարակախօսութեանն ասէ. (Եւս. քր. ՟Ա։)

Զասացեալսն մեծին իսահակայ ի պարսից հրապարակախօսութեանն. (Խոր. ՟Գ. 65։)

Պետրոս ի հրապարակախօսութեանն ասէր։ Ի միոյ հրապարակախօսութենէն պարսպեցան եւ ամրացան. (Բրսղ. մրկ.։ Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Հրապարականախատ

adj.

publicly reproved, blamed by every one.

NBHL (2)

Հրապարակաւ յայտնի նախատեալ, յանդիմանեալ.

Ի հրապարականախատ լինելոյն ոչ զղջասցի. (Շ. ընդհ.։)


Հրասախ, ի

s.

league.

Etymologies (1)

• տե՛ս Փարսախ։.


Հրասախաչափ

s.

distance of a league.

NBHL (2)

Չափ փարսախի միոյ.

Տարաւ հեռի որպէս պարսկաւ միով հրասախաչափու. (Փարպ.։)


Հրեշտակախառն

adj.

in the company of angels.

NBHL (3)

Ուր է խուռն բազմութիւն հրեշտակաց. եւ Խառն ընդ հրեշտակս.

(Յակոբ) ի միջի լինէր հրեշտակախառն բնակացն. (Ագաթ.։)

Սաղմոսանուագ եւ հրեշտակախառն փառաբանական ձայնիւ. (Թէոդոր. խչ.։)


Հրեշտակախոտ

s. bot.

angelica;
cf. Թոքախոտ.


Ձագախառն

adv.

together with their young.

NBHL (2)

Իբրեւ զաղաւնիս ձագախառն երամովին գան առ իս. (Ես. ՟Կ. 8։)

Պարզ աղաւնի ձագախառնեալք, իբրեւ ըզամպ վերասլացեալք. (Տաղ.։)


Ձագախոտ, ոյ

s. bot.

clove;
pink, carnation;
caryophyllata, avens, bennet.


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

Etymologies (4)

• , ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։

• = Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։

• rAs. 1834, 369 ևն և Չուրինով համե-մատում են մրաց. մարցխենա «ձախ» բառի հետ։ (Հմմտ. վրաց. մարջվենի «աջ», ուր եթէ մար-մասնիկ է, արմա-տը կլինի -ցխ(ենա) «ձախ», որից և մարցխի «կորուստ, վնաս, անյաջողու-թիւն», ինչպէս հյ. ձախորդութիւն կամ ձախողութիւն՝ ձախ բառից)։ Հիւնք, թրք. սաղ «աջ» բառի հետ։ Karst, Յու-շարձան 415 մոնգոլ. dogo-lon, բու-րեատ. dogo-l, doku-l, թունգուզ. doko-lok, մանջու. doxolon «կաղ» բառերի հետ?-Մառ ИАН 1913, 425 վրաց. մար-ցխենա ևն ձևերի հետ՝ իբր յաբե-թական, որի մասին խօսում է նաև Ղա-փանցեան, Հաբեթ. լեզվ. էջ 22. Peters-son LUA 1916 էջ 8-9 (չեմ տեսած) հնխ. g'hwel-«ծռիլ, շեղիլ» արմատի տակ. հմմտ. ռուս. zуga «անհանդարտ մարդ», լեհ. zν-z լիթ. žvaτras «շիլ նա-յելը» ևն (տե՛ս Pokorny 1, 644)։

• ԳՒՌ.-Տփ. ձախ, Ալշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. Սեբ. ձ'ախ, Ոզմ. ձ'mխ, Մկ. Սլմ. Վն. ծmխ, Գոր. ծm՛խի, Ղրբ. ծէ՛խէ, Ագլ. ձԼօհ.-Նոր բառեր են ձախուիլ, ձախիլ, ձախլիկ, ձա-խըլկանի, ձախախնձոր, ձախակի, ձախու-ծուռ։

NBHL (4)

Զձեռն իւր զձախ։ Ի ձախու ձեռին իւրում։ Ի ձախմէ ձեռանէ քումմէ.եւ այլն։

Ի ձախմէ իսրայէլի, կամ դամասկոսի։ Ձախով իւրով։ Զաջ իւր եւ զձախ իւր։ Յաջմէ եւ ի ձախմէ։ Զաջակողմն թեւին բեկանէր, եւ զձախուն արկանէր. եւ այլն։

Որ բնաւ զաջ եւ զձախ ոչ գիտէ։ Որք գիտեն զաջ եւ զձախ. այսինքն զբարի եւ զչար. (Ագաթ.։ Մծբ. ՟Ժ՟Բ։)

Թիւր են ճանապարհք, որ ի ձախմէ են. (Առակ. ՟Դ. 27։)


Ձախաթեւ

s.

left arm.


Ձախակողմեան

adj.

left, that is on the left.

NBHL (4)

Գտանելն ի ձախակողմն, կամ յահեակ կողմն. ձախական. ահեկեալ. ձախ դիինը.

Ըդ դասակս այծեաց ձախակողմեան հաղորդեալք. (Փարպ.։)

Ոչ յարեգակնէ ի տուէ, եւ ոչ ի հողմոց ի գիշերի. զորս է իմանալ զաջակողմեան եւ զձախակողմեան դեւսն. (Լմբ. սղ.։)

Կան ձախակողմեանքն ամօթով. (Խոսր.։)


Ձախակողմն

s.

left, left side;
ի —, to the left;
ննջեսցես ի — քո, you will sleep on your left side.

NBHL (12)

ՁԱԽԱԿՈՂՄՆ որ եւ ՁԱԽԱԿՈՂՄ. πλευρόν, ἁριστερόν, εὑώνυμον sinistrum, latus sinistrum σκαιότερος scaevus, importunus. Ձախոյ կողմն եւ ձախակողմեան.

Կերիցէ զձախակողմնն իւր։ Սիրտ անմտի ի ձախակողմն իւր։ Թողաք զնա ի ձախակողմն։ Ի ձախակողմն վերին կիլիկիայ։ Որք ի ձախակողմն թեւի անդ էին։ Ննջեսցես ի ձախակողմն քո.եւ այլն։

Ի ձախակողմն թեւոյն. (Յհ. կթ.։)

Ի ձախակողմանն բուսանին. (Սարգ. յկ. ՟Թ։)

Ի ձախակողմն կալով դաս։ Զոր եւ առ ձախակողմանս ասէր. (Շ. այբուբ. եւ Շ. թղթ.։)

Թշնամանել զնահատակն յիշատակաւ զձախակողմանց. այսինքն յիշելով զթերութիւնս. (Ածաբ. կիպր.։)

ՁԱԽԱԿՈՂՄԱՆ (զոր գիրչք շփոթեն ընդ Ձախակողմեան). անխտիր վարի որպէս սեռ. գ. բառիդ Ձախակողմն. եւ որպէս ա. Ձախակողմեան.

Ի ձախակողման ունկն իմ խօսելով՝ ասէին. (Կլիմաք.։)

Ոչինչ ունելով զձախակողմանն դժնդակութիւնս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ուսմամբ ձախակողման դիւթութեամբ վարելով. (Ճ. ՟Բ.։)

Ձախակողման թշնամիք։ Զձախակողման գունդս։ Ձախակողման գայթագղութիւն։ Ձախակողման աւազակ. (Շ. ՟բ. յհ.։ Ճ. ՟Ա.։ Լմբ. սղ.։ Բրսղ. մրկ.։)

Դիպեցուցանէ յուս ձախակողմանն. (Խոր. ՟Բ. 88.) ա՛յլ ձ. յուսի ձախոյ կողման։


Ձախանամ

vn.

to be deteriorated.

NBHL (2)

ՁԱԽԱՆԱԼ. Իբրու ձախ լինել. վատթարանալ. յետնիլ.

Խոնարհիլ ի ցրտացեալ եւ ի ձախացեալ բնութիւնս. (Վրդն. աւետար.։)


Ձախլիկ

s.

left-handed person.


Ձախող

cf. Ձախողակ.

NBHL (7)

Որպէս ի ձախն խոտորեալ. անյաջող. դժպատեհ. թիւր. հակառակ. ներհակ. վատթար. չար. գէշ, ձախորդ.

Որոյ եւ ձախող իրացն իսկ բուռն հարեալ էր նորա. (Ճ. ՟Բ.։)

Վասն ձախող աղանդին մանիացւոց. (Եւս. պտմ. ՟Է. 29։)

Ետես ձախող դատավճիռ թագաւորին։ Դարձոյց ձախող փոխարէնքն հատուցման. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զձախող եւ զանազդակ իրաց բուռն հարեալ. (Յհ. կթ.։)

Ղուղեալ հետեւէր մի ոմն ի սուրբ գնդէն՝ ձախող դիմեցմամբ ի մահ. (Տաղ.)

Հակառակին զօրու պատերազմողի, յոր ի ձախողն, եւ այլն. (Սկեւռ. լմբ.։)


Ձախողակ

adj.

sinister, sinistrous, untoward, unfortunate, unlucky, bad, sorrowful, sad, unfavourable, contrary;
ի —ակս, in misfortune, adversity or calamity;
— նախանձ, zeal misunderstood;
feigned, affected emulation.

NBHL (3)

Մի՛ յոյժ ի ձախողակ դժնդակութենէն ընդդիմութիւն արասցէ. (Փիլ. բագն.։)

Կամ մ. որպէս Ձախողակի.

Զոր ինչ հատոյց ինձ ձախողակ, դարձղի ի ծոց իւր հակառակ. (Շ. եդես.։)


Ձախողակի

adv. adj.

sinistrously, unfavourably, awkwardly, untowardly, perversely unluckily, unfortunately;
cf. Ձախողակ;
— բարեպաշտութիւն, mistaken piety;
— պատկառանք, bashfulness, sheepishness;
առ — ամօթոյ, from mere shamefacedness.

NBHL (7)

Ձախող օրինակաւ. խոտորնակի. չարաչար. անաջողակի. տարադէպ. ներհակ կերպով.

Գնացաք խոտորնակս, եւ խրատեցաք ձախողակի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ձախողակի ի զղջումն եկեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Վրիպեալ մարդոյն ի լուսոյ բարեացն՝ ձախողակիառնէր զբարեպաշտութիւնն. (Տօնակ.։)

ՁԱԽՈՂԱԿԻ. ա. Ձախող, խոտորնակ. հակառակ. թիւր. չար. ծուռ, ներհակ, գէշ.

Նամակ մի գրել ըստ ձախողակի դենին իւրեանց։ Փոխանակ այսր ամենայնի տեսանեմ զձախողակի հատուցումն։ Տե՛ս եւ զձախողակի հատուցումն այնր սիրոյ. (Եղիշ. ՟Բ. եւ չրչրնս։ Սարգ. յուդ. ՟Ա։)

Ձախողակի իմացմունք, կամ ընտրութիւնք եւ կարծիք, խորհուրդք. (Արծր. ՟Ա. 1։ Սարկ. հանգ.։ Տօնակ.։)


Ձախողանք

s.

cf. Ձախողութիւն.

NBHL (2)

Ձախող իրք. վատաբախտութիւն. ողորմ պատահարք.

Արդ տեսէ՛ք զձախողանս. (Եփր. ծն.։)


Ձախողիմ, եցայ

vn.

to be unsuccessful, not to attain one's end, to find oneself woefully disappointed, to go to rack and ruin, to endure, undergo or suffer failure, to experience misfortune, to be unfortunate.

NBHL (3)

դիմազ. ՁԱԽՈՂԻ՛. Ձախողակ դիպել. ոչ յաջողել. զեան կրել.

Եկն եւ նա յայս պատերազմ, եւ նմա՛ ձախողեցաւ, որպէս առաջնոցն. (Բուզ. ՟Դ. 34։)

Յորժամ ի միտ առնուցու ոմն, եթէ որով իւիք ինքն ձախողեցաւն, մարթ էր եւ նմա նովին պատուով եւ մեծարանօք վայելել. (Ոսկ. ես.։)


Ձախողութիւն, ութեան

s.

adversity, misfortune, disaster, mischance, fall, disgrace, reverse, disappointment;
ձախողութեան հանդիպել, to experience great calamities, to be in distress.


Ձախոյ

cf. Ձախու.

NBHL (3)

ՁԱԽՈՅ կամ ՁԱԽՈՒ. ἁριστερός, εὑώνυμος sinister, laevus. Նոյն ընդ Ձախ՝ ի սեռականէ նորա. որ եւ Ձախային. ձախական. ահեակ.

Յաջոյ ուսոյ տանն մինչեւ զձախոյ ու տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ուս տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ձեռին իւրում։ Ձախու ձեռամբ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 11։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 15. եւ 26։ Դտ. ՟Է. 20։)

Առաքեալ ճառագայթս աջոյ ականն ի ձախ կոյս, իսկ ձախոյուն յաջ կոյս. (Նիւս. բն. ՟Է։)


Ձախու

adj.

left.

NBHL (3)

ՁԱԽՈՅ կամ ՁԱԽՈՒ. Նոյն ընդ Ձախ՝ ի սեռականէ նորա. որ եւ Ձախային. ձախական. ահեակ.

Յաջոյ ուսոյ տանն մինչեւ զձախոյ ու տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ուս տանն։ Ի ձախու, կամ ի ձախոյ ձեռին իւրում։ Ձախու ձեռամբ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 11։ Ղեւտ. ՟Ժ՟Դ. 15. եւ 26։ Դտ. ՟Է. 20։)

Առաքեալ ճառագայթս աջոյ ականն ի ձախ կոյս, իսկ ձախոյուն յաջ կոյս. (Նիւս. բն. ՟Է։)


Ձախորդ

cf. Ձախող.


Ձախորդութիւն, ութեան

s.

cf. Ձախողութիւն.

NBHL (2)

Որպէս Ձախողանք կամ ձախողութիւն, դէպք անյաջողք, վնաս. եւ Անկարգութիւն.

Հետեւեալ լինին անզգամութեանն՝ անուսումնութիւն, անհմտութիւն, շռայլութիւն, ձախորդութիւն, անյիշողութիւն. (Արիստ. առաք.։)


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

Etymologies (3)

• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։

• ՆՀԲ եբր. սանի կամ շանի «կրկին ներկեալ, կրկնաթաթախ» և քաղդ. ա-սոր. ձախօրիթ, ծահարիթա «ներկ կար-միր» բառերից բարդուած։ Հիւնք. պրս. զիթար «մրուր ձիթոյ» և հյ. խանձ բա-ռերից, որով ձանձախարիթ նշանակում է բուն «այրեցած մրուր ձիթոյ»։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. IF 19, 477-8, Առռմ. ՀԱ 1907, 251։

NBHL (10)

Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի։ Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ).

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, իբրեւ զձիւն սպիտակ արարից. եւ եթէ իցեն զորդան կարմիր, իբրեւ զասր սուրբ արարից։

Արիւն կարմրացաւ ի նոսա իբրեւ զձանձախարիթ. (Մծբ. ՟Դ։)

Թանձրութեան ներկմամբ իբրեւ զձանձախարիթ որակացեալ. (Մագ. ՟Ի՟Դ։)

Ձանձախ (իբր ծանծաղ), սակաւակարմիր։ Ձանձախարիթ, վատ կարմիր, (կամ վատակարմիր), կարմրագոյն։ (Հին բռ.)

Իբրեւ զձանձախարիթ, զոր ասեն ծուխ մածեալ. (Այլ Գէ. ես. հայելով յարաբ. զոյգ ընդ Լծ. կոչ. եւ Տօնակ.) յառաստաղս։

Կարմիրն ընդ սեւի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ ծիրանի (լինի). եւ ձանձախարիթ ընդ սոքօք խառնելով, մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սեաւ. (Պղատ. տիմ.։)

Թէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այսինքն իբրեւ զմազ այծեայ. (Անան. ի յովնան.։)

Եթէ ձանձախարիթք մեղօքն իցէք, եւ նուազ ինչ արիւնագոյնք, սպիտակացարո՛ւք իբրեւ զձիւն. (Ածաբ. յայտն.։)

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այս է ի գոյն արմաւոյ. (Վանակ. յոբ.) զի եւ ի բանն եսայեայ ըստ յն. դնի φοινικέος (փիւնիկեան, կամ արմաւի). phoeniceus, puniceus.


Ձարխոտ, ոյ

s. bot.

maiden's hair, adiantum;
— վայրի, fern.

NBHL (1)

Խոտ վարսաւոր՝ մանրատերեւ, մշտականաչ, ի խոնաւ վայրս, այլ իբր անթաց։ Բժշկարան. ուր կոչի եւ Դիւաձար, Պառվու ձար. Գետնիձար, Խոզիմազ, Ջրհորի գինձ. ... յն. ἁδίαντον . այսինքն անթաց. τριχομάνες . այսինքն մազ ուրուականաց. այսինքն մազ ափրոդիտեայ. լտ. capillus Veneris. այսինքն մազ ափրոդիտեայ։


Definitions containing the research խ : 10000 Results

Աստուածընկալ

adj.

that has received God;
received or accepted of God, agreeable to God.

NBHL (2)

Աստուածաընկալ խաչ, կամ նշան. (Թղթ. փոտ. եւ աշոտ։ Յհ. կթ.։ Ժմ.։)

Աստուածընկալ խորան. (Աղօթ.։)


Աստուածիմաստ

adj.

that has the wisdom of God, instructed by heaven.

NBHL (2)

θεόσοφος divina sapiens Ընդունակ աստուածային իմաստութեան. խելամուտ աստուածայնոց.

Ամենայն աստուածիմաստքն, եւ ծածուկ խորհրդոցն մարգարէք (այսինքն գուշակք, թարգմանք). (Դիոն. երկն.։)


Աստուածորդի, դւու

s.

Son of God.


Աստուածութիւն, ութեան

s.

divinity;
deity;
God.

NBHL (4)

Ոչ ընկալաւ փոփոխումն յաստուածութենէ իւրմէ. (Ագաթ.։)

Առ ձգեաց նախ աստուածութիւնն զյակովբ առ ջրհորն։ Ետես Մովսէս, թէ զօրագոյն է զէնն՝ զոր ետ աստուածութիւն։ Աստուածութիւն յայտնեցաւ ի վերայ զոհից։ Քրիստոս բան Աստուծոյ գոլով, ի Մարիամայ մարդ ծնանի ... յԱստուծոյ, եւ ի կուսէ Քրիստոս։ Մարիամ ծնաւ զաստուածութիւն՝ ամենայն արարծոցս զանհամեմատելին. (Եփր. ծն.։ Եփր. ել.։ Եփր. ղեւտ.։ Եփր. աւետար. եւ այլն։)

Զպատուական գլուխն դնէ ի գանձարանս աստուածութեան. (Յհ. կթ.։)

ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ. Պիտակաբար ասի զսուտ աստուծոց, եւ զախտից պաշտելոց.


Աստուածուհի, հւոյ, հեաց, հեանց

s.

goddess.


Աստուածունակ

adj.

that has received or embraced God.

NBHL (2)

Աստուածունակ խաչ, կամ քառադրութիւն (խաչ). (Շ. բարձր.։ Նար. խչ.։)

Զաստուածունակ կամիս անխոտորնակս զհայցողին հրատարակեցին. (Նար. խչ.։)


Աստուածուստ

adv.

heavenly, by God, of God, divinely.

NBHL (1)

Սպասելով յաստուածուստ խաղաղութեան. (Յհ. կթ.։)


Աստուածուրաց, ից

adj. s.

atheist;
apostate.

NBHL (1)

Աստուածուրաց այր, կաս մարդիկ, խաբեբայ. (Փարպ.։)


Աստուածպաշտութիւն, ութեան

s.

piety, religion, love or worship of God.

NBHL (2)

Թէպէտեւ հեթանոսութիւնն եմուտ յաշխարհ, այլ աստուածապաշտութիւնն ոչ ամենեւին պակասեաց. (Եզնիկ.։)

Գլուխ ամենայն առաքինութեանց աստուածապաշտութիւն է. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։)


Աստուածպետական, ի, աց

adj.

theocratical.

NBHL (2)

θεαρχικός summae divinitatis, divinissimus Սեպհական պետութեան Աստուծոյ. աստուածավայելուչ. եւ Ունակ աստուածային պետութեան, ամենիշխան. որ ասի զԱստուծոյ եւ զաստուածայնոց. ԶԱստուծոյ, զոր օրինակ,

Աստուածպետական իշխանութիւն, կամ տառ, կամ ձայն. (Մագ. ՟Ի՟Ե. խ։ Շ. հրեշտ.։)


Աստուածպետութիւն, ութեան

s.

theocracy;
divine majesty.

NBHL (1)

ԱՍՏՈՒԱԾՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱԾՊԵՏՈՒԹԻՒՆ θεαρχία summa deitas, deus deorum Աստուածային պետութիւն ինքնիշխան ամենազօր. աստուածութիւն. Աստուած.


Աստուածսիրութիւն, ութեան

s.

love of God, charity, piety.

NBHL (3)

Կառավար վարուց բարութեան աստուածասիրութիւնն է. (Յճխ. ՟Ե։)

Ըստ խնդրոյ աստուածասիրուեան խոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո աստուածխոհեմագունիդ անձին։ Եգիտ զքո ասստուածսիրութիւնիդոչ խիստ եւ կամ անընդուինակ առ իրսդ. (Շ. թղթ.։ եւ Միք. առ Շ։)

Ընդէ՞ր աշխատեցաւ առ մեզ ասծսիրութիւնդ քո. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Աստուճ

cf. Աշտուճ.

NBHL (1)

Ուխտն թանահատի վանից՝ միայն աստուճ հացիւ, եւ լոկջրով վճարէին զպէտս իւրեանց. (Ուռպ.։)


Աստուստ

adv.

hence, thence

NBHL (4)

Փախչել աստուսա անգր. (Սահմ. ՟Զ։)

Ի վերուստ խօսի ընդ մեզ, եւ ոչ աստուստ յաշխարհէս. (Ոսկ. յհ. ՟Ա։)

Աստուստ ոք զսա տեսցէ դիւրապէս. (հց) ո՞ւ ստ. (պխ) ուստի իսկ եւ զքաղաքացն աճմունս, եւ այլն. (Պղատ. օրին, ՟Գ։)

Որ յաղթէ ցանկութեան չարի, ե՛վ նախ քան զարքայութիւնն արդէն իսկ աստուստ կթէ զպտուղն. (Ոսկ. յհ. ՟Բ 26. 46։ էԲարձեալ զկրտսեր մանուկն յուս իւր, զմիւսն աստուստ թոզոյր. Ճ. ՟Ա.։)


Ասր, րու, րոյ, սու

s.

fleece, wool.

NBHL (1)

(իսկ ասուի եւ ասուոյ՝ են կրկին սեռական, եւ ածական՝ իբր ասրեղէն) ἕριον lana Բուրդ ոչխարաց. գեղմն. գզաթ. մանաւանդ կտրեալ եւ մաքրեալ՝ սպիտակափայլ. որպէս եւ հանդերձն ասրեղէն։ (Սղ. ՟Ճ՟Խ՟Է 14։ Առակ. ՟Լ՟Ա 13։ Ես. ՟Ա 18։ եւս եւ Ղեւտ. ՟Ժ՟Գ 53։)


Ասրաբեր

adj.

lanigerous.

NBHL (1)

Ասրաբեր եւ ձեռնընդել ոչխարացն. (Նիւս. երգ.։)


Ասրեայ, էի, ից

adj.

lanigerous, woolly;
woollen.

NBHL (1)

Ասրեղէն պատուական։ Անարգ ասրղէն. խ. դտ.։ Թէ՛ ասրեղէն իցէ, թէ՛ կտաւեղէն. Կանոն.։)


Ասրեղէն, ղինի, նաց

cf. Ասրեայ.

NBHL (1)

Ասրեղէն պատուական։ Անարգ ասրղէն. խ. դտ.։ Թէ՛ ասրեղէն իցէ, թէ՛ կտաւեղէն. Կանոն.։)


Ասք

cf. Ասացուած.

NBHL (2)

Ասացուած. ասութիւն. բան. խօսք.

Ներբողականց ի մէնջ արժանիեղեն ասից։ Ո՞վ մեզ օգնեսցէ, ախտակցելով ասիցս. (Խոր. ՟Ա 2։ ՟Գ 68։)


Ատակեմ, եցի

va.

to be capable, to be clever.

NBHL (1)

Ոչ այնչափ զսա փրկութիւն քաղաքին ուրախ առնել ատակէր. (Փիլ. յովն.։)


Ատաղձ, ից

s.

matter;
timber;
timber-work, carpentry.

NBHL (1)

ὔλη materia, lignum Նիւթ, մանաւանդ փայտեղէն. փայտ անատառի կարծր՝ ի պէաս կերաս կերտուածոյ. (ուստի Ատաղձ ռամկօրէն է կարծր, պինդ, խիստ). թ.


Ատամահան

cf. Ատամնահան.


Ատամացեմ, եցի

va.

to bite.

NBHL (1)

Խածանել ատամացի, կամ ծակոտել ատամամբք. խածխծել.


Ատամնառու

adj.

that sets the teeth on edge.

NBHL (1)

Որ ինչ կարծրութեամբ կամ թթուութեամբ խանգարէ եւ անգործ առնէ զատամունս.


Ատամնառութիւն, ութեան

s.

setting on edge.

NBHL (1)

Յազոխանալ հարցն՝ ատամնառութիւնն պէսպէս բարկութեամբ՝ որդեացն պատահեսցի. (Վրք. ոսկ.։)


Ատամնացի

adv.

with the teeth.

NBHL (1)

Երանի՛ թէ իբր զհմակեր գազան ատամնացի զմիմեանց միս ոչ ծախէաք. (Խոսր. պտրգ.։)


Ատեան, տենից

s.

tribunal, court, audience, auditory, assembly of judges, seat, bar;
magistrate;
senate;
յ— մատնել, to call before a tribunal or council;
գումարել զ—, to convoke, to call together an assembly.

NBHL (4)

Հան զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի, զամենեսեան անարգէ։ Եթէ հարկանես զանզգամ ի մէջ ատենի։ Այր երկխօս յայտնէ զխորհուրդս յատենի։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Պարտաւոր լիցի յատենի։ Մատնեսցեն զձեզ յատեան։ Քահանայապետքն եւ ամենայն ատեանն։ Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան։ Հրամայեցին նոցա արտաքս քան զատեանն ելանել։ Կոչեցին միաբան զատեանն։ Ածեալ զնոսա կացուցին յատեանն։ Գնացին խնդալով յերեսաց ատենին։ Զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւ, եւ այլն։

Ատեան կազմել։ Ատեան գործեալ հրապարակակոյտ ամբոխիւ. (Յհ. կթ.։ ՟Ա. Ճ։)

Յառաջնում ատենին ոչ ոք ինձ ի թիկունս եկաց. (՟Բ. Տիմ. ՟Դ 16.) ն. պատասխանատուութիւն.

Միաբան յատեանն ելանեն խաչիւ եւ աւետարանաւ, խնկօք եւ մոմեղինօք։ Յատեան ելանեն խաչիւ եւ աւետարանաւ եւ մոմեղինօք եւ ամենայն զարդուք մինչեւ ասի հայր գթածն. եւ ելանեն նոյն զգեստիւն ի դուրս, եւ այլն. (Տօնաց. ստէպ։)


Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

NBHL (1)

Եւ այժմ ոչ զօրէ ատելեացն զչար. (Յճխ. ՟Զ։)


Ատելութիւն, ութեան

s.

hate, aversion, horrour, rancour, enmity, dislike.

NBHL (4)

μίσος odium Ատելն. զզուումն. ոխակալութիւն. թշնամութիւն. հակառակութիւն. արաբ. ըտվէգ. ադավէթ

Հատուցին ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ։ Դարձո՛ զսիրտ նորա յատելութիւն թշնամւոյն մերոյ։ Ատելութեամբ (յն. ատելաբար) ընդունէին զօտարս. եւ այլն։

Բերեալ ատելութիւն նախարարացն հայոց ընդ թագաւորին իւրեանց. (Փարպ.։)

Ի յայնմանէ՝ վաշխառութիւն, եւ ըզմիմեանս ատելութիւն. (Շ. այբուբ. ՟Ա։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

NBHL (1)

μισέω odi, odio habeo որ եւ ԱՏԵԱՄ (լծ. լտ. օ՛տի) Չսիրել. չհաճիլ. զզուիլ գարշիլ. խորշիլ.


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

NBHL (3)

Յատենի խօսել, ճառել.

Որպէս սուրբն ոնեսիմոս ի վկայութեան իւր հանդէս զսոյն ի նախատինս կռապաշտութեան ատենաբանեաց. (Լմբ. իմաստ.։)

Առաջի բազմութեան, եւ ի տան Տեարն ատենաբանէր. խ. երեմ.։)


Ատենադպիր, պրաց

s.

secretary;
chancellor.

NBHL (1)

Ոչ եթէ անխօս էր, այլ ատենադպիր էր յունաց ճարտարախօս. (Վրք. հց. ձ։)


Ատենակալ, աց

s.

magistrate, senator;
— դպիր, cf. Ատենադպիր.

NBHL (3)

σύνεδρος consessor Իշխան ի թուոյ բազմելոցն յատենի, իբր դատաւոր, խորհրդական, դպիր.

Այր ի խորհրդականաց ատենակալաց. (Եւս. քր. ՟Ա։)

Ատենակալ բանախօսութիւն. (Կոչ ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. ատենախօսութիւն)։)


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

NBHL (2)

Իշխանութեամբ, որ զամենայն զատենականն հաստատութիւն եւ զօրութիւն ունի. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ատենական խօսք. (Վերնագր. Լմբ. ատ.) որպէս Ժողովական. synodalis


Ատենապետ, աց

s.

Chief-justice, judge.

NBHL (1)

Պետ եւ իշխան յատենի. ատենակալ. դատաւոր.


Ատոքացուցանեմ, ուցի

va.

to fill, to make full or fat.

NBHL (1)

Ատոքացո՛ բարերարութեամբ քով, պարարտացո՛ սիրւով. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Ատրաշէկ

adj.

fiery, ardent, burning, red-hot, inflamed.

NBHL (1)

Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)


Արագաբանութիւն, ութեան

s.

quickness of speech, verbosity;
facility of expression.


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.


Արագագնաց

adj.

that walks or goes quick, swift, rapid.

NBHL (1)

Կաղացեալ ի բաւոյ, եւ արագագնաց ի գործս մեղաց. (Եփր. խոստ.։)


Արագագոյն

adj.

very quick, quicker.

NBHL (1)

Ընդ երկար (այսինքն վասն հեռաւոր ժամանակի) էին խնդրուածքն, այլ արագագոյն էին շնորհքն. (Կոչ ՟Ժ՟Գ։)


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

NBHL (1)

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արագալուր

adj.

that hears, understands easily or readily;
that has fine ears.

NBHL (1)

Լսելիքս արագալուր՝ խցեալ. (Բենիկ.։)


Արագահաս

adj.

that happens, arrives or comes quickly.

NBHL (1)

Որ ի շնչափողն խոտորի, եւ արագահաս հեղձուցանէ. (Լծ. ածաբ.։)


Արագաքայլ

adj.

that walks fast, quick, nimble.

NBHL (1)

Արագ ի քայլս. արագընթաց. արագախաղաց.


Արագեմ, եցի

vn.

to hurry ones self, to hasten, to be diligent.

NBHL (1)

Կանխաւ արագեալ յառաջ քան զօրն կատարածի։ Արագեսցէ՛ փրկութիւնդ. (Նար. ՟Կ՟Զ. ՟Ղ՟Գ։)


Արագեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to accelerate, to dispatch.


Արագընթաց

adj.

that runs quick, swift.

NBHL (1)

ταχυδρόμουν pernix Որ արագ ընթանցյ. արագագնաց. արագախաղաց.


Արագուսումն, ման

adj.

who learns quickly.

NBHL (1)

Իբրու զի խօթ եւ պղերգ եւ հեղդ էր, արագ եւ արագուսումն եղեւ. (փիլ. լին։)


Արածեմ, եցի

va.

to graze, to pasture, to keep, to take care of;
— զհողմս, to cherish vain hopes, to build castles in the air.

NBHL (6)

Արածեցից զխաչինս քո Ո՞ւր արածիցեն։ Միթէ հովիւք զանձի՞նս արածեն. ո՞չ հովիւք զխաչինս արածեն։ Արածեա՛ զուլս քո. եւ այլն։ (Որպէս եւ նմանութեամբ ասի.)

Արածեա՛ զգառինս իմ ... արա ծեա՛ զոչխարս իմ։ Արածեցէ՛ք որ ի ձեզ հօտդ է Աստուծոյ. եւ այլն։

ԱՐԱԾԵՄ, կամ ԱՐԱԾԻՄ. հ. καταβοσκέω, ἑπιβοσκέω depasco, -or Ճարակիլ յարօտս. ուտել. եւ Ծախել. լափել տարածմամբ. արծիլ.

Թոյլ տացէ խաչին իւրում արածել զանդ այլոց, կամ զգեղեցիկ արօտսն. (Եւ. ՟Ի՟Բ 5։ Եղեկ. ՟Լ՟Դ 18։)

Ծածկեաց զամենայն մարդիկն ախտն փութապէս անվրէպ՝ որպէս հուր զտունս արածելով. (Նիւս. ի սքանչ.։)

Զապականութիւն՝ որ տակաւին արածէր զմարմին նորա։ Թէ ի դնել սպասուցն մերձեսցի մուկն, եւ արածեսցէ ի նշխարոյն. (Կանոն.։)