Entries' title containing ի : 10000 results

Ձիւթեմ, եցի

va.

to pitch.

· Calfa

NBHL (2)

Ձիւթով օծանել կամ պատել. զիֆթոտել

Հալած ձիւթ կա՛լ, եւ զտեղիքն՝ որ կտրես, ձիւթէ՛. Պա՛րտ է ձիւթել, եւ կամ կպրել զամանն. Վստկ. ուր եւ Ձիւթել ասի նաեւ այլովք մածուցիկ նիւթովք։


Ձիւն, ձեան

s.

snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ն հլ. (ձեան, ձեամբ, ի ձեանէ) «ձիւն» ՍԳր. Վեցօր. որից ձիւնանալ Սղ. կէ. 15. ձիւնաջուր Մծբ. ձիւնաբեր «ձիւնելը, պ-ռատ ձիւն, բուք» ՍԳր. «փորձանք, վիշտ» Ոսկ. մ. ա. 15, բ. 8 (հմմտ. գւռ. Գլխուն ձիւն բերել. Աս ի՛նչ ձիւն եկաւ գլխուս). ձիւ-նաթաղ Ագաթ. ձիւնախաղաղ Ագաթ. ձիւնա-սոյզ Ագաթ. ձիւնախառն Կաղանկտ. զօղա-ձիւն Համամ. առկ. ձիւնձիւնիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 417). ձիւնածաղիկ Մխ. առ. Բժշ. (Տի-րացուեան, Contributo § 52 համարում է scilla bifolia I. § 491 viburnum lantana L, § 518 bellis perennis L).-նոր բառեր են ձիւնել, ձիւնասպիտակ, ձիւնագունդ, ձիւնա-գնդակ, ձիւնահատ, ձիւնահալք ևն.

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hiyōm նախա-ձևից. ընդարձակ մեկնութիւնը տե՛ս ձմեռն բառի տակ։-Հիւբշ. 470։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց Klap. roth, Asia pol. էջ 104՝ համեմատելով յն. γιών ձևի հետ։ Նոյնը յետոյ Bros. set IAs 1834 383 ևն։ ՆՀԲ դնում է ռռւս. сньrъ. գերմ. Schnee, յն. χιων։ Հնդևրոպական զանազան լեզուների հետ ուղիղ համեմատութիւններ ունին Peterm. 23, Windisch. 13, Böttich. ZD-MG 1850, 357 ևն։ Մորթման ZDMG 26, 512 թերևս բևեռ. zinuardi։ Հիւն» սիւն բառի՞ց, թէ յն. χιών, Karst, Յու-շարձան 429 թթր. qiy «ձիւն»։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ձիւն, Ասլ. ձ'իւն, Գոր. Ղրբ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծիւն, Ննխ. Պլ. Տփ. ձուն (Ննխ. պահուած է միայն մի քանի դարձուածներում, իսկ սովորաբար ջնջուած է՝ տեղի տալով բուք բառին, որ ստացել է «ձիւն» նշանակութիւնը), Ալշ. Ախց. Ակն. Կր. Մշ. Ջղ. Սեբ. ձ'ուն, Երև. ձ'ուն, ձ'ին, Հմշ. ծուն, Ռ. Տիգ. ցուն, Ոզմ. ձ'էօն, Խրբ. Հճ. ձ'ին, Բ. ձ'օն, Զթ. ծը'ն, ձ'ը'ն, Սվեդ ձ'այն։ Նոր բառեր են ձիւնագնդի, «իւնաթա-թախ, ձիւնակոլոլ, ձիւնափարտուկ, ձիւն-հալք, ձնջրիկ, ձնւոր, ձնվառեկ, ձնակ, ձնա-կլոնդրակ, ձնաշատ, ձնատար, ձնհոր։

NBHL (10)

Յաւուր ձեան։ Քան զձ սպիտակ եղէց։ Դնէ զձիւն որպէս զասր։ Ձիւն եւ սառն։ Եղեամն եւ ձիւն.եւ այլն։

Ձիւն լինի ի թանձրացեալ ամպոց բեկմանէ, նախասառոյց ջուրն ի փոփոխմանէն հատումն առեալ, եւ գործեալ լինի հատումն փրփրատեսակ եւ սպիտակագոյն. (Արիստ. աշխ.։)

Հոծին ամպքն ձեամբ. (Վեցօր. ՟Ը։)

Ի ձեան պայծառութիւն։ Ձեան կերպարան։ Ի մուտս ձեանն. (Նար.։)

Անհնար է ի ձիւնէ (այսինքն ի ձեանէ) ելանել բոցոյ. (Կլիմաք.։)

Տեսանէին ի պարզոյ ի վերայ ցամաք գետնոյն կարմիր ձիւն եկեալ։ Բայց կարմիր ձիւն մէկ օր եկեալ. (Ուռհ.։)

Եկն ի յերկիր ջահնայ ձիւն կարմիր. (Գր. երէց.։)

Եկն ի յաշխարհն պարսից ձեաւ ձիւն. (Ուռհ.։)

Ձիւն սպիտակ եւ մոխրախառն. (Գր. երէց.։)

ռմկ. ձուն դաղմ. սնէկ. գերմ. շնէ՛. յն. խիոն. χιών nix, nivis νιφάς nimbus. Անձրեւ պաղեալ յօդս եւ թաղկեալ, եւ իբր ասր սպիտակ տեղացեալ ի ձմերան.


Ձիւնաբեր

adj. s. fig.

bearing snow;
great abundance of snow;
snow storm;
calamity, evils, pain, grief.

· Calfa

NBHL (9)

Որպէս ձիւնաբեր ամարայնի տօթացելոյ օգնական է։ Ձիւնաբեր եղեւ յոյժ. (Առակ. ՟Ի՟Ե. 13։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 22։)

Զաստուածային շնորհն՝ ձիւնաբերին նմանեցուցանէ, որ ի տապոյ աշխատութեանց մեղաց առաքինութեամբ զովանան. ձիւնաբեր ամարանի՝ օգնութիւնն աստուծոյ. (Համամ առակ.։)

Ձիւնաբերք, եւ կարկուտք։ Ձիւն յաճախ ի վայր բերեալ՝ ձիւնաբեր անուանեալ եղեւ։ Զարմանալի ձիւնաբերից հոսմունքն. (Արիստ. աշխ.։)

Բալաձիգն, եւ ձիւնաբերք. (Շիր.։)

Նմանութեամբ՝ Փորձութիւնք. վիշտք.

Բիւրապատիկ տրտմականացն ձիւնաբեր ի վերայ հոսիցին։ Բազում եւս ձիւնաբերս յանձին կուտեալ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 8։)

Իսկ ՟Ա. իբր Ձիւնական.

Եւ ձիւնաբեր բերմունք լինին ձմեռնական. (Երզն. ոտ. երկն.։)

νιφάς, νεφετός nix confertim cadens, nimbus. ասի ըստ յն. եւ Եզք ձեան. ձիւն. Բերումն ձեան. ձիւն առատ, կամ հանդերձ բքով, կամ անձրեւով. ձուն, բուք.


Ձիւնագոյն

adj.

snow-coloured, as white as snow, snowy.

· Calfa

NBHL (2)

Որ է ի գոյն ձեան. ձիւնատեսիլ. սպիտակ յոյժ. որ եւ ՁԻՒՆԱԹՈՅՐ.

Ձիւնագոյն ջորւոջն արքունականաց. (Ոսկ. ապաշխ.։)


Ձիւնաթաղ

adj.

covered with snow, snow-clad.

· Calfa

NBHL (2)

Պարարեալք ձմեռնասունք, սառնապատք, ձիւնաթաղք. (Ագաթ.։)

Եղեմնապատ սառամբ լինիք, եւ ձիւնաթաղ ամբողջ պահիք. (Շ. եդես.։)


Ձիւնաթոյր

cf. Ձիւնագոյն.

· Calfa

NBHL (1)

Ձիւնաթոյր սպիտակութեամբ փայլեն. (Պիտ.։)


Ձիւնալիր

cf. Ձիւնալից.

· Calfa

NBHL (2)

Ձեամբ լցեալ. լի ձեամբք.

Բարձրագագաթն՝ ձիւնալիր (լեառն). (Արծր. ՟Ա. 11։)


Ձիւնալից

adj.

full of snow, snowy.

· Calfa


Ձիւնախաղաղ

adj.

laden with snow.

· Calfa

NBHL (3)

Գետն երասխ ... սառնախալ ... ձիւնախաղաղ բազմութեամբ յաւուրս իւրոյ պղտորութեանց. (Ագաթ.։)

ՁԻՒՆԱԽԱՂԱՂ կամ ՁԻՒՆԱԽԱՂԽԱՂ . Ուր ձիւնք խաղաղին, կամ հալին, եւ կամ խաղան իջանեն.

Ձմեռնային ձիւնախաղխաղ սառնամանեաց. (Յհ. կթ. երկիցս։)


Ձիւնախառն

adj.

mixed with snow.

· Calfa

NBHL (1)

Ձիւնախառն անհնարին փոթորիկ յարուցեալ. (Կաղանկտ.։)


Ձիւնածաղիկ, ղկան

s.

snow-ball-tree.

· Calfa

NBHL (4)

ՁԻՒՆԱԾԱՂԻԿ կամ ՁԻՒՆԾԱՂԻԿ. ռմկ. ձունծաղիկ, ձնծաղիկ, ձնածաղիկ .... որ է Փոքրիկ ծաղիկ վայրի՝ անհոտ՝ սպիտակ՝ դեղին եւ կապոյտ, իսկ եւ իսկ զկնի անցանելոյ ձեան ի վեր երեւեալ ի սոխոյ իւրմէ։ Է եւ այլ տեսակ անուշահոտ՝ նոյնպէս զկնի հալելոյ ձեանց վերաբուսեալ.

Եղեւ հարսանիս արեգական. եւ լուեալ ձիւնածաղկի եւ այլոց այսպիսեաց՝ փութացան քան զբազումս ժամանել. եւ ի ժողովիլն այլոց՝ զի ի միասին վայելեսցեն, ոչ երեւէր նա. զի խորշակահար եղեալ ցամաքեցաւ. (Մխ. առակ. ՟Լ՟Բ։)

Ա՛յլ է եւ ծաղիկ թփոյ ձիւնագոյն գնտակաձեւ. ռմկ. գառ թօփու։

Իսկ ի Բժշկարանս եւ ի Հին բռ. Ձիւնծաղիկն, եւ Ձնծաղկիտակն մեկնի բառիւքս այսոքիւք. սորընջան, սիւրիւնճան, մախմուր չիչէկի, հիւզպէ, խըլպուզ, խլօպուզ. եւ խալխայ խնծոր։ Ի սոսին բերի կոչեցեալն յայլոց Կողքիսեան ծաղիկ. զի Մենինսքի ունի այսպէս. colchicum, colchicus flos. մախմուր լինէկի, հիւզպէ. colchicum ephemerum, hermodactylus. սիւրիւնճան.


Ձիւնածեծ

adj. vn.

snow-beaten;
— լինել, to snow-ball.

· Calfa

NBHL (4)

Ծեծեալ այսինքն կոծեալ, հարեալ, նեղեալ ի ձեանց.

Ձիւնածեծ եղեն. (Գանձ.։)

Ծովակուր եւ գազանաբեկ լինելով, ձիւնածեծ, եւ խորշակահար. (Պտմ. աղեքս.։)

Ձիւնածեծ եւ բքալլուկ ժուժկալեալ. (Հ=Յ. սեպտ. ՟Ա.։)


Ձիւնական, ի, աց

adj. s.

of snow, snowy;
ice-house guardian.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ հայի ի ձիւն, կամ ի պահպանութիւն ձեան ի պէտս արքունեաց.

Ձիւնականդ, կամ զձիւնականսդ ամարանոցաց պահակս. (Խոր. ՟Բ. 7։ Ասող. ՟Ա. 6։)


Ձիւնակերպիկ

adj.

snowlike.

· Calfa

NBHL (2)

Ունօղ կամ ունելով զնմանութիւն ձեան.

Ձիւնակերպիկ իջեալ սփռեալ (եղեամն). (Շիր.։)


Ձիւնակիր

adj.

carrying snow.

· Calfa

NBHL (2)

Կրօղ կամ բերօղ ձիւնս ի պէտս արքունեաց.

Զձիւնականսդ՝ ամարանոցաց պահակս, եւ ձիւնակիրս. (Խոր. ՟Բ. 7։ Ասող. ՟Ա. 6։)


Ձիւնահեղձ լինիմ

sv.

to be smothered in snow.

· Calfa

NBHL (2)

ՁԻՒՆԱՀԵՂՁ ԼԻՆԵԼ. որ եւ ՁԻՒՆԱԽԵՂԴ ԼԻՆԵԼ. Ձեղձնուլ յերեսաց ձեան. ձունով խղդուիլ.

Ոմանք ձիւնահեղձ եւ գետավէժ լինէին վասն անտանելի աղետիցն. (Ղեւոնդ.։)


Ձիւնահոր

s.

ice-house or pit.

· Calfa


Ձիւնանամ, ացայ

vn.

to snow;
to become like snow, to shine like snow.

· Calfa

NBHL (2)

Ձիւնասցին ի սաղմոն. (Սաղ. ՟Կ՟Է. 15։)

ՁԻՒՆԱՆԱԼ. χιονίομαι . ըստ լտ. nive dealbor, vel operior. Իջանել իբրեւ զձիւն. ձիւնել. եւ Ձիւնափայլել. ձունի պէս կամ ձուն գալ.


Ձիւնանման

adj.

snow-like.

· Calfa

NBHL (2)

Քաւեա՛ սրբական՝ ասրաքատական եւ ձիւնանման։ Ձիւնանման պատմուճանաւ. (Գանձ.։)

Ամպ ամարայնւոյ՝ ցօղ ձիւնանման. (Տաղ.։)


Ձիւնապատ

adj.

surrounded, covered with snow.

· Calfa

NBHL (1)

Ձիւնապատ սառնասոյզ առ հասարակ պաղեալ էր երկիրն. (Արծր. ՟Ե. 3։)


Ձիւնապսակ կատարք

sn.

snow-capt, snow-capped, snow-crowned summits.

· Calfa


Ձիւնաջուր

adj. s.

pure as snow;
snow-water.

· Calfa

NBHL (2)

Ձուր ձեան, կամ պայծառ իբրեւ զձիւն.

Զջու ձիւնաջուր ըմպէք դուք, եւ որ մնայն՝ պղտորէք ոտիւլ ձերովք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ձիւնասոյզ

adj.

buried in snow.

· Calfa

NBHL (1)

Երասխ գայր սառնախալ ջրակուտակ ձիւնասոյզ ձիւնախաղաղ բազմութեամբ. (Ագաթ.։)


Ձիւնացուցանեմ, ուցի

va.

to cause to fall like snow.

· Calfa

NBHL (2)

Իջուցանել զձիւն կամ իբրեւ զձիւն.

Ձիւնացոյց ի նմա զգումարեալ թագաւորս. (Լմբ. ստիպ.։)


Ձիւնափայլ

adj.

shining, very white, candid as snow.

· Calfa

NBHL (4)

Ո՞րպէս սորա ձիւնափայլ գեղեցկութիւնս ձայլատակէ. (Նիւս. երգ.։)

Ետ քեզ զձիւնափայլ պատմուճանն՝ ի ջրոյ եւ ի հոգւոյ անկեալ. (Ճ. ՟Գ.։)

Ի մաքրագործ հոգւոյն անօթ ընտրեալք, եւ ձիւնափայլք՝ թագաւորք երկրի. (Շար.։)

χιονειδής niveus, candidus modo nivis. Ձայլուն իբրեւ զձիւն. ձիւնատեսիլ.


Ձիւնբեկ

s. bot. snow-drop.

· Calfa


Ձիւնեմ, եցի

vn.

to snow;
—նէ, it snows;
—նեաց, it has snowed.

· Calfa


Ձիւնեղէն

adj.

snowy;
cold.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ ձիւն բազում. ցուրտ եւ զով.

Բնակիչք ձիւնեղէն լերանց՝ եղեն բնակիչք խորշակահար դաշտաց. (Եղիշ. ՟Ը։)


Ձկնաբանութիւն, ութեան

s.

ichthyology.

· Calfa


Ձկնաբուծութիւն, ութեան

s.

pisciculture.

· Calfa


Ձկնիկ

s.

small fish, fry;
young fish.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ առաւել իցէ մարդ աղքատ քան զձկնիկն փոքրիկ առ մեծատանն։ Ձկնիկն մի փոքրիկ. (Վեցօր. ՟Է։)

ἱχθύδιον pisciculus. Ձուկն փոքրիկ. պզտիկ կամ պզտըտիկ ձուկ.


Ձկնկիթ

s.

spawn;
caviare.

· Calfa


Ձկնորսութիւն, ութեան

s.

fishing, fishery;
fisher's calling.

· Calfa

NBHL (4)

Որսորդութիւն կամ որս ձկանց. ձկնորսականն արուեստ.

Կոչէր զնոսա ի ձկնորսութենէ անտի. (Ագաթ.։)

Վերակոչէ զաշակերտսն ի ձկնորսութենէ՝ զմարդիկ որսալ ի կեանս. (Զքր. կթ.։)

Ի ձկնորսութեան լինել (այսինքն պարապել)։ Հրաժարել ի ձկնորսութենէ։ Արուեստ ձկնորսութեան։ Մարդկային ձկնորսութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 41։ Նանայ.։ Շ. մտթ.։ Նիւս. երգ.։)


Ձմեռային, այնոյ, այնի

cf. Ձմերային.

· Calfa


Ձմեռնահանգիստք

s.

winter quarters.

· Calfa

NBHL (2)

Ուր լինի հանգչել ի ձմերան. այն է ձմերոց.

Իջանէր ի ձմեռնահանգիստ քաղաքն պերոզապատ. (Կաղանկտ.։)


Ձմեռնային

cf. Ձմերային.

· Calfa


Ձմերային, այնոյ, ոց

adj. s.

wintry, hibernal, winterly;
—յին ձգի գիշերք, the long winter evenings;
cf. Ձմերանի.

· Calfa

NBHL (23)

Ցրտութիւն կամ անձրեւ կամ սառն ձմերայնոյ։ Յաւուր ձմերայնոյ. (՟Ա. եւ ՟Բ. Եզր.։ Յոբ. ՟Լ՟Է. 6։ Զաք. ՟Ժ. 1։ Իմ. ՟Ժ. 29։ Առակ. ՟Ի՟Է. 15։)

Քաղցր եւ նոյն ինքն գարունն զկնի ձմերայնոյ տխրութեանն. (Ածաբ. ի կիպր.։)

Ի վշտանալն յովսեփայ ի պոռնկութենէ ձմերայնոյ. (Սեբեր. ՟Ը։)

Զգետն ի ձմեռնային նուազութեան իջուցանելով. (Խոր. ՟Բ. 12։)

Ձմեռնային ժամանակն։ Ձմերնային սգաւորութիւն. (Յհ. կթ.։)

Ամառնային ժամանակին, եւ ձմեռնայնոյն. (Լմբ. իմ.։)

Լուծանէ զկապանս ձմեռնային մեղացն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Ամիսն՝ յորում դառնայ ամառնային յեղանակն արեգական ի ձմեռնային. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Ձմեռնային հողմոցն հիւսիսական բախմանցն. (Կաղանկտ.։)

Նաւ՝ որ ի ձմեռնային մրրկացն փախչի. (Ոսկ. ղկ.։)

Յետ անցանելոյ ձմերայնոյն։ Տխրութիւն կամ սառնամանիք ձմերայնոյն կամ ձմերանոյն. (Յհ. իմ.։ Պիտ.։ Յհ. կթ.։)

Ցրտութիւն ձմերոնոյ։ Ամիս մի ի ձմերանոյն։ Յաւուրս ձմերանոյ. (Յճխ. ՟Դ։ Փարպ.։ Արծր.։)

Աղքատանայ զվերջին աղքատութիւնն, եւ մերկ ի մեծի ձմերանին լինի, ուր փախուստ ոչ գոյ. (Համամ առակ.։)

Աւուրք ձմերանի էին։ Զգաստանալ նախ քան զօր մահու եւ հասարակաց ձմերանին. (Արծր. ՟Ե. 2։ Նախ. ժող.։)

Սաստիկ ձմերայնովք պաշարեալ. (Եւս. քր. ՟Ա։)

Ի մէջ ձմերայնի մրրկօք պատեալ։ Տապ ձմերայնոյն (այսինքն եռանդն ալէկոծութեան) ի ներք էր ի նաւին։ Դու ես պատճառ ձմերայնոյս. (Փիլ. բագն. եւ Փիլ. յովն.։)

ՁՄԵՐԱՆԻ. մ. ՁՄԵՐԱՅՆԻ Ի ՁՄԵՐԱՅՆԻ. Ի ձմերան. ի ձմեռնային ժամանակի. χειμῶνος (իբր ձմերան. թ. գըզըն ). hieme այսինքն in hieme (ռմկ. ձմեռը, ձմռան)

Զի մի՛ լինիցի փախուստն ձեր ձմերանի։ Զի մի՛ ձմերանի լինիցի այն. (Մտթ. ՟Ի՟Դ. 20։ Մրկ. ՟Ժ՟Գ. 18։)

Ցրտանայ ձմերայնի, տօթանայ յամարայնի։ Կողոբս ամարանի, եւ թեզանաւորս ձմերանի. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. միանձն.։)

Ցրտահար սառուցեալ ի ձմերայնի լինէր. (Յհ. կթ.։)

Ի ձմերանի եւ յամառայնի։ Կարեւոր պէտք օդոյ (ոտից) ի ձմերայնի են. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։ Յուդ. ՟Բ։)

ՁՄԵՐԱՅԻՆ կամ ՁՄԵՌՆԱՅԻՆ. χειμερινός, χειμέριος hiemalis, hybernus. գրի եւ ՁՄԵՌԱՅԻՆ. ՁՄԵՐՆԱՅԻՆ. Սեպհական ձմերան. ձմերական. ձմեռնական. եւ Ալէկոծ. դժնդակ. ձմռնային, ձմերուան.

ՁՄԵՐԱՅԻՆ, յնոյ. կամ ՁՄԵՐԱՅՆ, յնի. ՁՄԵՐԱՅՆԻ նւոյ, կամ ՁՄԵՐԱՆ, անի. ՁՄԵՐԱՆԻ նւոյ, կամ նոյ. գ. χειμών, χεῖμα hiems, bruma, tempestas, aestus. Ժամանակ եւ եղանակ ձմեռնային. ձմեռն. եւ Մրրիկ. ծուփք. նեղութիւն. վիշտ.


Ձմերայնի, նոյ

cf. Ձմերանի.

· Calfa


Ձմերանի, նւոյ

s. fig.

winter, the winter season;
storm, tempest, hurricane;
in winter, during the winter.

· Calfa


Ձմերնային

cf. Ձմերական.

· Calfa


Ձնձի

s.

monk's hair-cloth.

· Calfa


Ձոխիմ

vn.

to err, to stray.

· Calfa

NBHL (2)

ՁՈԽԻԼ. Իբր Շեղիլ. խոտորիլ ի ձախակողմն. կամ Ժողխիլ. զեղխիլ.

Միտք՝ որ ի բազում փորձութեանց պաշարեալ էին, եւ ի հաւատոց եւս ձոխէին. (Ոսկ. եբր.։)


Ձողաչափութիւն, ութեան

s.

land-surveying, mensuration.

· Calfa


Ձողիք

s.

railings, posts and rails, palings, palisade.

· Calfa

NBHL (2)

Ձողիս կանգնել ի վերայ գլխոյդ՝ սակաւ մի զհովանոցակն գործել. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

χάραξ vallum. Ձողք շարադասեալք ի ծածկոյթ կամ ի պատնէշ. խարձ. խաշար.


Ձորաբաժին

adj.

traversing a valley (river).

· Calfa

NBHL (1)

Ի վերայ մկանանց կոհակալիր ձորաբաժին կուտակմանց. (Արծր. ՟Դ. 11։)


Ձորագիւղ

s.

village in a valley.

· Calfa


Ձորալիր

adj.

inundating or overflowing valleys.

· Calfa

NBHL (2)

Զեղեալն ի ձոր մինչ ի լնուլ զայն. յն. ի ձորն քարշօղ.

Իբրեւ զջուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցի. (Ես. ՟Լ. 28։)


Ձորախիտ

adj.

abounding in or full of valleys.

· Calfa


Ձորամուտ լինիմ

sv.

to enter the valleys.

· Calfa

NBHL (2)

ՁՈՐԱՄՈՒՏ ԼԻՆԵԼ. Մտանել ի ձորս.

Ձորամուտ եղեն, գնացին յանտառն. (Զենոբ.։)


Ձորձիկ

s.

mean vest, bit of cloth;
shabby coat.

· Calfa

NBHL (2)

Քրիստոս եւ ոչ զկարեւոր ձորձիկն ունէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)

ἰματίδιον vesticula, palliolum. Ձորձ աղքատին կամ անշուք. լաթիկ, զգեստիկ.


Definitions containing the research ի : 10000 results

Գազանակերպ

adj.

like a wild beast.

· Calfa

NBHL (4)

Գազանակերպ ինչ պատկերք. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Աթոռոց չորից՝ գազանակերպից. (Գանձ.։)

Ոչ ալիքն անհամբոյրք հեղձուցին զնա, եւ ոչ գազանակերպն՝ որ եկուլ զնա, ապականեաց եւ կորոյս. (Ոսկ. ապաշխ. յն. եւ ոչ կէտ վայրենագոյն քան զալիս։)

θηριόμορφος belluinam formam habens Ունակ կերպի կամ կերպարանաց գազանի. ճանավար միսալը.


Գազանակուր

adj.

devoured or torn by a wild beast.

· Calfa

NBHL (4)

Գազանակուր եղեւ, կամ լինել, կամ եղելոց. (Ծն. ՟Խ՟Դ. 28։ Ածազգ. ՟Գ. եւ ՟Ե։ Խոր. ՟Գ. 32. եւն։)

Յամայի վայրի գազանակուր արար զբազումս. (Պտմ. աղեքս.։)

Զիս ըստ յովսեփայ գազանակուր պատճառեալ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

θηριόβρωτος, θηριόβορος a feris comestus, devoratus, direptus Կուր՝ այսինքն կերակուր եղեալ գազանի. յափշտակեալ եւ կլեալ կամ գիշատեալ ի գազանաց. գազանակեր. գազանաբեկ.


Գազանանամ, ացայ

vn.

become cruel, savage, to be fierce.

· Calfa

NBHL (7)

Գազանասցի թագաւորն հարաւոյ։ Գազանացեալ սրտիւ. (Դան. ՟Ժ՟Ա. 11։ ՟Բ. Մակ. ՟Ե. 11։)

Որոց (նոյի եւ դանիէլի) ոչ գազանացան. (Վրդն. սղ.։)

Գազանացեալ զօրութեամբ յիրեարս յարձակէին. (Եղիշ. ՟Զ։)

Առ գրեցելոյն միտս գազանանան. (Առ որս. ՟Ժ։)

Կարի գազանանային, եւ սպանանել խորհէին. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

Գազանացաւ դաւիթ մեծաւ ցասմամբ. (Եփր. թագ.։)

θηριόομαι, ἁγριαίνομαι ferocior, efferor, agrestis fio, saevio Իբրեւ զգազան լինել. եւ Ցուցանել զգազանութիւն բնական. եւ Վայրենանալ. կատաղիլ. մոլեգնիլ. սրտմտիլ. գուտուրմագ, ազմագ.


Գազանասնոյց

adj.

that produces or nourishes wild beasts.

· Calfa

NBHL (2)

Որ սնուցանէ, կամ ունի յինքեան զգազանս.

Յեգիպտացւոցն ընկղմին գազանասնոյց գետ. (Յհ. իմ. պաւլ.։)


Գազանացուցանեմ, ուցի

va.

to render fierce or cruel.

· Calfa

NBHL (3)

Նա ի գազանացն զմեզ որոշեաց. իսկ մեք զմեզ ինքեանս գազանացուցանեմք. (Ածաբ. աղքատ.։)

Գազանացուցանեմ զսիրտս մարդկան (ասէր դեւն). (Ճ. ՟Ա.։)

Վառել զփիղսն ... գազանացուցեալս անապակաւ. այլ ձ. գազանացեալս. յն. արբեցուցեալս. (՟Գ. Մակ. ՟Ե. 1։)


Գազանեղէն

adj.

brutal, heastly, like a beast.

· Calfa

NBHL (1)

Գազանեղէն զայրացումն, կամ մոլեգնութիւն։ Արիւնապարտ մարմինն գազանեղինին. (Արծր. ՟Բ. 1։ ՟Դ. 11։)


Գազանընկէց

adj.

thrown before wild boasts.

· Calfa

NBHL (2)

ԳԱԶԱՆԸՆԿԷՑ ԱՌՆԵԼ. Ընկենուլ առաջի գազանաց.

Գազանընկէց արա, ի խորս ծովու ձգեա։ Զոմանս ի նոցանէ գազանընկէց արար. (ՃՃ.։)


Գազանուտ

adj.

abounding in wild beasts.

· Calfa

NBHL (2)

Ուր է բազմութիւն գազանաց. որ եւ ԳԱԶԱՆԱՒԷՏ, ԳԱԶԱՆԱԿՈՒՏ.

Ունի եւ տեղիս ինչ նորակերպ գազանուտս. (Խոր. աշխարհ.։)


Դժուարաբաց

adj.

obscure, that is not clear or open.

· Calfa

NBHL (3)

Իբր Անբաց. փակ. դժուարաւ բանալի, կամ բացատրելի. խրթին. դժուարիմաց.

Են դեւք, որ ի բերանն նստին, եւ զփակեալն դժուարաբաց առնեն. (Կլիմաք.։)

Իմաստասիրել դժուարաբաց բառիւք. (Պրոկղ. յոսկ.։)


Դժուարաբեռն

adj.

very heavy, troublesome;
very tired.

· Calfa

NBHL (2)

Ծանրաբեռնեալ. վաստակեալ. վշտակիր.

Ոչ հանգիստ (ետուր) դժուարաբեռն մարմնոյդ. (Վրդն. լս.։)


Դժուարաբոյժ

adj.

difficult to cure.

· Calfa

NBHL (3)

Դժուարաբոյժ ցաւս։ Չարեօք դժուարաբուժիւք. (Փիլ. բագն. եւ Փիլ. իմաստն.։)

Դժուարաբոյժ իսկ են, եւ անբոյժք։ Պարտ է գոլ ... իբրու յաւետագոյն՝ կա՛մ դժուարաբոյժ, եւ կամ մանաւանդ ամենեւին անբոյժ՝ առաքինութիւնքն. (Պղատ. օրին. ՟Ե. եւ ՟Ը։)

δυσίατος cf. ԴԺՈՒԱՐԱԲԺՇԿԵԼԻ. Դժուարաւ բուժելի կամ բժշկելի. դժոխաբոյժ.


Դժուարագործ

adj.

difficult, painful.

· Calfa

NBHL (5)

Խնդրէ ի քէն աստուած՝ ոչինչ ծանր կամ դժուարագործ, այլ կարի յոյժ պարզ եւ դիւրին. (Փիլ. բագն.։)

Դժուարագործ առաքինութիւն. (Նիւս. երգ.։)

Զամենայն անհնարս եւ զդժուարագործս՝ աստուծոյ միայն աւանդեմք. (Վեցօր. ՟Գ։)

Դժնեայ եւ յոյժ դժուարագործ է անզգամացն անիշխանութիւն. (Փիլ. լին. ՟Ա. 73.) իմա՛, անբերելի է անտէրունչ մնալն յաստուծոյ։

δύσεργος operosus, arduus Դժուարաւ գործելի. դժուարին ի գործել. տարժանելի. ընելը դժար.


Դժուարադէպ

adj.

rare, extraordinary, that happens with difficulty.

· Calfa

NBHL (3)

Որ դժուարաւ, կամ չարաչար դիպի։ cf. Դժուարապատահ.

Զյոյժ զսոսկալի եւ զդժուարադէպն. (Պիտ.։)

Ո՛չ սիգ դժուարադէպ. (Սիսիան.։)


Դժուարաթափ

adj.

that can be freed or set at liberty with difficulty.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ թափելի եւ թօթափելի յանձնէ, կամ ճողոպրելի.

Դժուարաթափք, եւ կամ բոլորովին անշարժք. (Արիստ. որակ. ՟Է։)


Դժուարաժայռ

adj.

steep;
rough, rugged.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զժայռս դժուարինս. ապառաժուտ.

Խորափիտ, եւ դժուարաժայռ, եւ ամուր աշխարհաւ. (Յհ. կթ.։)


Դժուարալոյծ

adj.

difficult to be untied or explained.

· Calfa

NBHL (5)

Դժուարալուծելի. դժուարաքակ. դժուար ի լուծանել, քակել, եւ մեկնել. քակելը կամ մեկնելը դժար.

Դժուարալոյծ կապանք, կնճիռն, խարդախութիւնք, հնարաւորութիւնք. (Նոննոս.։ Գէ. ես.։ Վանակ. յոբ.։ Մաքս. եկեղ.։)

Արդարեւ կնճիռն իմն դժուարալոյծ է. (Ոսկ. ես.։)

Ի հանգոյց բանից դժուարալուծաց ազատեալք. (Վրդն. ել.։)

Տարակուսանօք դժուարալուծիւք. (Անյաղթ պորփ.։)


Դժուարալուր

adj.

hard of hearing, rather deaf;
inexorable, hard, inflexible

· Calfa

NBHL (4)

(իբր կր). Դժուարաւ լսելի. զոր ծանր է լսել. կամ Դժուարին առ իմանալ, հաւատալ.

Դժուարալուր լուտանք, երգ, պատմութիւն, դարձուած բանից, հնարք, սքանչելիք. (Պիտ.։ Լմբ. պտրգ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Զքր. կթ.։ Վեցօր. ՟Է։ Սկեւռ. ես.։)

(Ծերոց) ականջք դժուարալուրք. (Փիլ. իմաստն.։)

Եւ (իբր ներգ). Դժուարաւ լսօղ.


Դժուարակատար

adj.

impracticable, difficult to execute.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ կատարելի.

Եթէ թողոյր ամենեցուն, դժուարակատար զառաքինութիւնսն գործէր. (Ոսկ. ես.։)


Դժուարակէզ

adj.

difficult to bum.

· Calfa

NBHL (2)

Որ դժուարաւ կիզանի. որ դժար կէրի.

Հանեալն դժուարակէզ, եւ արկեալն յոյժ դիւրակէզ. (Շ. թղթ.։)


Դժուարակոխ

adj.

rough, trugged, impracticable

· Calfa

NBHL (4)

Ի դժուարակոխ վայրս. (Փիլ. իմաստն.։)

Դժուարակոխ զամենայն առնելով թշնամեացն, իսկ ի բարեկամացն մանաւանդ դիւրակոխ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Արագ ընթանայ ի դժուարակոխ մթին շտեմարան խորին դժոխոց. (Նար. խչ.։)

δύσβατος impervius, inaccessus Դժուարագնալի. անկոխ.


Դժուարակութ

adj.

difficult to gather.

· Calfa

NBHL (1)

Դժուարաւ կթելի, դժուար ի քաղել.


Դժուարահալ

adj.

indissoluble;
indigestible, difficult to digest.

· Calfa

NBHL (1)

Տկար է ստամոքսիւ, եւ դժուարահալ. (Սոկր.։)


Դժուարահաճ

adj.

discontented, disgusted, weary;
disgusting, unpleasant, disagreeable, tiresome.

· Calfa

NBHL (7)

Քաղցր է ամենայն մարդկան արեւելք. իսկ տրտմօղ անձին եւ այն դժուարահաճ է. (Նեղոս. տրտ.։)

Եթէ թշնամի դէպ լիցի գոլ, զդժուարահաճելի զոգւոցն զախտ յառաջագոյն զեկուցանէ (աչք)։ Դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին, դրակցութիւնքն։ Վասն որոյ եւ ծառայքն նմա դժուարահաճոյք եւ խռովարարք էին. (Փիլ.։)

Բայց այժմ ի դժուարահաճոյիցն ախտացան յոլովք. (Բրս. չար.։)

դժուարահաճ կամ դժուարահաճոյ լինել. Դժկամակիլ.

Եւ ոչ ընդ ինչ դժուարահաճ եղեալ ամենեւին. (Փիլ. լին.։)

Դադարեա՛ այսուհետեւ դժուարահաճոյ լինել ընդ աստուածային տնօրէնութիւնսն. (Բրս. չար.։)

ԴԺՈՒԱՐԱՀԱՃ ԴԺՈՒԱՐԱՀԱՃԵԼԻ. ԴԺՈՒԱՐԱՀԱՃՈՅ. δυσάρεστος, δύσερις vix placens եւ cui placere difficulter queas Դժուարաւ հաճելի. անհաճոյ. դժկամակելի. եւ Դժկամակ.


Դժուարահայեաց

adj.

nasty, disgusting, unpleasant.

· Calfa

NBHL (2)

Դժնեհայեաց. ժանտատեսիլ. գարշելի.

Ի նոցա տունս դժուարահայեաց ժիժմակն սողեալ մտանէր. (Լաստ. ՟Ի՟Ա։)


Դժուարահաս

adj.

obscure, difficult to understand.

· Calfa

NBHL (6)

Քան զիմանալին դժուարահաս զսա (զնիւթն առաջին) ասելով՝ ոչ ստեսցուք. (Պղատ. տիմ.։)

Զի՞նչ արդեօք եղիցի այսպէս դժուարահաս. (Կիւրղ. գանձ.։)

Դժուարահաս եւ տաժանելի. (Խոր. աշխարհ.։)

Ուսցիս եւ յայնմ մատենէ, զոր ժողովեալ է մեր յաստուածայնոց գրոց առատագոյնս, եւ ոչ դժուարահաս ինչ կարի. (Սարկ. հանգ.։)

Այլ առաւել, δυσαλώτατος perdifficilis captu Դժուարաւ հասու լինելի, դժուարիմաց. հասկընալը դժար.

δυσέφικτος difficilis ad perveniendum, vel captu Յոր դժուարին է հասանել կամ ժամանել.


Դժուարահաւան

adj.

incredulous, obstinate, stubborn.

· Calfa

NBHL (8)

Չկարէր հաւանեցուցանել, վասն զի դժուրահաւանք էին. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Բարկանալովն ոչ շահիմք. (զդժուարահաւանս. Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

Որ դժուարահաւանքն են (օրինաց), այնոցիկ պատուհասս հասուցանել։ Քաջահաւան լինիցի ... որ դժուարահաւանն է. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Թ։)

Դժուարահաւան ի բարին, եւ դիւրաշարժ ի չարն. (Լմբ. ժող.։)

Երիվար դժուարահաւան. (Առ որս. ՟Դ։)

Եւ իբր Դժուարաւ հաւանելի. դժկամակելի.

Դժուարին եւ դժուարահաւան լինիցի բնակեցուցողին եւ օրինադրին. (Պղատ. օրին. ՟Դ։)

χαλεπαίνων, δυσαποσπαστῶς ἕχων saevus, acerbus, implacabilis Անհաւան. անամոքելի.


Դժուարահաւատ

adj.

incredible, unheard of.

· Calfa

NBHL (1)

Դժուարահաւատ է բնութիւնս ի կարի վիշտս. (Վրդն. ել.։)


Դժուարահաւաք

adj.

difficult to colloot.

· Calfa

NBHL (2)

Զոր դժուարաւ լինի հաւաքել, ժողովել, քաղել.

Դժուարահաւաք եւ տաժանելի է գիւտ ժամանակաց. (Խոր. ՟Ա. 4։ եւ Սամ. երէց.։)


Դժուարաձեռն

adj.

impracticable, difficult, painful.

· Calfa

NBHL (2)

Մի՛ զառաջիկայսդ դժուարաձեռն համարելով. եւ այլն. (Սհմ. ՟Ա. 1։)

δυσχερής manibus aegre tractabilis. difficilis, arduus Յոր դժուար է ձեռնարկել. դժուարին.


Դժուարաճառ

adj.

difficult to explain, difficult, obscure.

· Calfa

NBHL (2)

Դժուարապատում. դժուարաթարգմանելի.

Զանխուլ եւ դժուարաճառ բանս ի մէջ արկանէին. (Սկեւռ. լմբ.։)


Դժուարամահ

cf. Դժուարամեռ.

· Calfa

NBHL (3)

Որ դժուարաւ մեռանի. տե՛ս եւ Բռնամահ.

Ազգ քրիստոնէից դժուարամահ են եւ վիճող։ Չարիմա՛ց եւ դժուարամահ, զիա՞րդ կախարդեցեր զջուրս ծովուն. (Ճ. ՟Ա.։)

Սովեալ յիւր ի կերակրոցն՝ մաշի դժուարամահ լինելով. (Փիլ. լին.։)


Դժուարամատոյց

adj.

inaccessible, steep, cragged.

· Calfa

NBHL (3)

Չկարէ ոք ասել, թէ դժուարամատոյց ինչ ոք էր. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Ամրական տեղի դժուարամատչելի ասպատակող հինից. (Արծր. ՟Դ. 11։)

ԴԺՈՒԱՐԱՄԱՏՈՅՑ ԴԺՈՒԱՐԱՄԱՏՉԵԼԻ. δυσπρόσιτος accessu difficilis Յոր կամ առ որ դժուարին է մատչել, մերձենալ. անմատոյց.


Դժուարամեռ

adj.

that dies with difficulty

· Calfa

NBHL (1)

Սողուն ինչ դժուարամեռ եօթնագլխի. (Ոսկիփոր.։)


Դժուարամուտ

adj.

difficult to enter.

· Calfa

NBHL (2)

Որոյ մուտն է դժուարին. անմտանելի.

Դժուարամուտս ոմանս յօրինէ շինուածս. (Խոր. ՟Ա. 15։)


Դժուարայաղթ

adj.

difficult to conquer.

· Calfa

NBHL (2)

Դժուարաւ յաղթելի. անպարտելի.

Գնդից դիւաց դժուարայաղթ պատերազմողաց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Դժուարանամ, ացայ

vn.

to be difficult, to have trouble;
to be angry, perplexed.

· Calfa

NBHL (6)

Թէեւ ընդ առաջինն դժուարանայր՝ զամենայնն տալ աստուծոյ. (Շ. ընդհանր.։)

Յորժամ ոք առ այն դժուարանայ, եւ դիւրաւ ոչ ընդունի։ Մի՛ դժուարանայք ընդ խրատն. (Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ 31։)

Ոչ յոյժ դժուարացեալ (ընդ մահ սառայի). (Փիլ. իմաստն.։)

Ո՛րքան դժուարանայ, եւ արտասուէ ի զատելն. (Լմբ. սղ.։)

Առաքեցի ընդ նմա եւ զեղբայրն, միթէ դժուարացա՞ւ ուրուք (ումեք) ի ձէնջ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

δυσκολαίνω, δυσχεραίνω, βαρύνομαι indigne fero, morosus sum, gravor Դժուարին եւ ծանր համարել. դժուարիլ. դժկամակիլ. նեղասրտիլ. վշտանալ. դժար սեպել, եւ դժարը գալ, նեղանալ.


Դժուարաշարժ

adj.

slow, tardy;
cold;
heavy

· Calfa

NBHL (6)

Եթէ ջուր ինչ յաղբերէ հոսիցի, դժուարաշարժ ի սակաւութենէն լինի. (Նիւս. կազմ.։)

Զդժուարաշարժ յուլանալոյն հեղգութիւն. (Պիտ.։)

Մակացութիւն՝ թուի ի յարատեւողացն գոլ եւ ի դժուարաշարժիցն. (Արիստ. որակ.։)

Յարատեւողացն եւ դժուարաշարժիցն հոգ տանելով. եւ այս են առաքինութիւնք. (Յհ. իմ. ատ.։)

Դժուարաշարժ ի չարիս, կամ ի չարութիւն. (Խոսր.։ Սարգ.։ Լմբ.։)

δυσκίνητος qui difficulter movetur, tardus, permanens Որ դժուարաւ շարժի. յամրաշարժ. եւ Անփոփոխ. հաստատուն. անշարժ.


Դժուարաշունչ

adj.

asthmatic;
out of breath;
broken-winded

· Calfa

NBHL (1)

Դժուարաւ շնչելի.


Դժուարապահ

adj.

difficult to keep or preserve.

· Calfa

NBHL (4)

Դժուարապահ իմն թուի նոցա. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Բ։)

Առաքինութիւն յառաջնումն դժուարապահ է. (Մխ. առակ.։)

Դժուարապահելի է գանձն. (Բրս. մկրտ.։)

ԴԺՈՒԱՐԱՊԱՀ ԴԺՈՒԱՐԱՊԱՀԵԼԻ. δυσφύλακτος custoditu vel servatu difficilis Որ դժուարաւ պահի.


Դժուարապատում

adj.

difficult to explain or narrate.

· Calfa

NBHL (2)

Վասն որոյ բազում են մեզ բանք, եւ դժուարապատում ի մեկնել. (Եբր. ՟Ե. 11։)

δυσδιήγητος inenarrabiis, δυσερμήνευτος ininterpretabiis Դժուարին ի պատմել, ճառել, մեկնել. անպատում. եւ Դժուարաթարգմանելի.


Դժուարավայր

adj.

rough, rugged;
steep.

· Calfa

NBHL (3)

Ուր են դժուարին վայրք.

Լերինս փոքունս եւ դժուարավայրս. (Խոր. աշխարհ.։)

Դժուարին վայրք. դժուարք.


Դժուարավաստակ

adj.

difficult to cultivate, rough, hard, uncultivated;
painful.

· Calfa

NBHL (3)

Երկիր գեղջն ի բազմակոխութենէ անտի դժուարավաստակ իցէ. (Բրսղ. մրկ.։)

Կակղելով իբրեւ զերկիր դժուարավաստակ զխստութիւն մտաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 17։)

ἁνένδοτος non remissus, rigidus Ուր դժուարաւ լինի վաստակել. անտեղիտալի. կորդացեալ. կոշտ.


Դժուարատես

adj.

that sees, comprehends with difficulty;
obscure.

· Calfa

NBHL (6)

Ըստ ճառիդ դժուարատես է պատմութիւնդ. (Մխ. երեմ.։)

Կարի նուրբ եւ դժուարատես. (Վրդն. երգ.։)

Աղօտիւք պատկերօք ճշմարտութեանն, եւ դժուարատեսիւք օրինակօք. (Դիոն. եկեղ.։)

Կամ Որ դժուարաւ տեսանէ. ոչ պայծառ իմացօղ. աղէկ չիտեսնօղ, կարճատես, հաւկուր.

Աչքս զոր զարթուցեր՝ նայել ի սքանչելիս օրինաց քո, մի՛ լիցի ապուշ, կամ դժուարատես. (Լմբ. սղ.։)

δυσθεώρητος cujus contemplatio difficilis est, obscurus Որ դժուարաւ տեսանի. դժուարիմաց, մթին.


Դժուարարգել

adj.

difficult to impede or hinder.

· Calfa

NBHL (3)

Թեթեւ է, եւ դիւրաշարժ ի մեղս, եւ դժուարարգելլի վասն երագութեան բնական բերմանն. (Իգն.։)

Այսպէս դժուարարգելլիք էին յօժարութեանց. (Բրս. հց.։)

ԴԺՈՒԱՐԱՐԳԵԼ եւ ԴԺՈՒԱՐԱՐԳԵԼԼԻ. δυσκάθεκτος non facile cohibendus, vix superabilis որ եւ Դժոխարգելլի. Զոր դժուարին է արգելուլ. անարգել. անխափան.


Դժուարարթուն

adj.

difficult to awake, profound (sleep).

· Calfa

NBHL (1)

Դժուար առ ի զարթնուլ կամ արթնանալ.


Դժուարարձակ

adj.

indissoluble, difficult to loose.

· Calfa

NBHL (3)

Բռնաձիգ եւ դժուարարձակ կորզօղ ունելով բնութիւն. (Փիլ. իմաստն.։)

Դժուարարձակ շղթայք. (Պիտ.։)

Բանս հանգոյցս՝ դժուարարձակս եւ խորինս. (Վրդն. երգ.։)


Դժուարաւ

adv.

with difficulty, hardly, painfully.

· Calfa

NBHL (5)

Դժուարաւ մտցէ յարքայութիւն. (Մտթ. ՟Ժ՟Թ. 23։ Ղկ. ՟Ժ՟Ը. 24։)

Դժուարաւ կարասցէ ասել զվարս սուրբ առաքինութեան նորա. (Եղիշ. ՟Ը։)

Դժուարաւ կարէ շիջուցանել, եւ կամ բնաւ ոչ. (Մխ. երեմ.։)

Լաւ ծառայի տէր դժուարաւ կարէ լինել. (Փարպ.։)

(ի գործիականէ բառիս Դժուար) δυσκόλως, δυσχερῶς difficulter, aegre, morose, moleste, vix Դժուարութեամբ. ո՛չ դիւրաւ. բազում աշխատութեամբ. հազիւ. դուն ուրեք. եւ իբր Դժկամակութեամբ. բռնի. դժար.


Դժուարափոխ

adj.

that changes with difficulty, immutable.

· Calfa

NBHL (3)

ԴԺՈՒԱՐԱՓՈԽ ԴԺՈՒԱՐԱՓՈԽԵԼԻ ԴԺՈՒԱՐԱՓՈՓՈԽ. Որ դժուարաւ փոխի, կամ փոփոխի.

Իբրու ճաշակեսցեն զօրինադրութիւն, այնուհետեւ դժուարափոխք լինիցին. (Նոննոս.։)

Յորժամ ճաշակելիքն իցէ պատճառ դառնութեան, դժուարափոխելի է. (Մխ. երեմ.։)


Դժուարափոփոխ

cf. Դժուարափոխ.

· Calfa

NBHL (3)

ԴԺՈՒԱՐԱՓՈԽ ԴԺՈՒԱՐԱՓՈԽԵԼԻ ԴԺՈՒԱՐԱՓՈՓՈԽ. Որ դժուարաւ փոխի, կամ փոփոխի.

Իբրու ճաշակեսցեն զօրինադրութիւն, այնուհետեւ դժուարափոխք լինիցին. (Նոննոս.։)

Յորժամ ճաշակելիքն իցէ պատճառ դառնութեան, դժուարափոխելի է. (Մխ. երեմ.։)


Դժուարափուտ

adj.

rotting with difficulty.

· Calfa

NBHL (2)

Որ դժուարաւ փտի. անփուտ.

Նիւթն (տապանակի) դժուարափուտ եւ դժուարապատկանելի դէպ եղեւ լինել. (Փիլ. ել.։)