Entries' title containing ի : 10000 results

Կիսաւեր

adj.

half ruined.

· Calfa

NBHL (2)

Կիսով չափ աւերեալ.

Գնացին աւարաւ յաշխարհն իւրեանց, թողեալ զաշխարհս հայոց կիսաւեր. (Մաղաք. աբ.։)


Կիսաւուրցն

s.

prime of life.

· Calfa

NBHL (2)

Ժամանակն՝ որ ի կէս աւուրց ուրուք, կամ ի հասարակել հասակին.

Զկիսաւուրցն կազմէք որոգայթ սատակման. ըստ այնմ, թէ որ ամբարէ զմեծութիւն առանց իրաւանց, ի կէս աւուրց իւրոց լքցէ զնա. (Կանոն.։)


Կիսափակ

adj.

half closed;
half open.

· Calfa


Կիսաքառորդ

s.

octant;
eighth part.

· Calfa


Կիսագոյր

s.

half-sister.

· Calfa


Կիսեղբայր

s.

half-brother.

· Calfa


Կիսեղկ

adj.

half-warm, tepid.

· Calfa

NBHL (2)

Որ է կէս մի եղկ. գաղջ. ոչ այնչափ ջերմ.

Ի կիսեղկ ջրով աւազանն մտէ. (Մխ. բժիշկ.։)


Կիսեմ, եցի

va.

to divide into two parts, to divide in halves.

· Calfa


Կիսենթամնայ

s. gr. division.

· Calfa

NBHL (2)

Կէս կամ փոքրիկ ենթամնայ՝ դնելի ի վերջ տողին, ուր անկատար մնայ, բառն. զոր օրինակ. ա-ռա-ւօտ. առ-նել, ա-սել. ե-ղեւ. ճա-նա-պարհ եւ այլն։ Իսկ մեծ կամ կատարեալ ենթամնայն դնի ի ձեռագիրս՝ ի ներքոյ բարդ բառից, որոյ մասունքն են նշանական. զոր օրինակ, բարձ--ընտիր, նոր--ընծայ. եւ այլն։

Ի վերջո տողին պարտ է կիսենթամնայ դնել ի ներքոյ։ Օրինակ եւ ձեւ կիսենթամնային։ Կիսենթամնայս զտառսն ի հոգսն կցէ. որպէս կատարեալ ենթամնայն զկատարեալ բառսն. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Կիսեփեաց

adj.

half or partly cooked.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զճակնդեղ կիսեփեաց. (Ես. ՟Ծ՟Ա. 10։)

ἠμίεφτος semicoctus. Կէս մի կամ ոչ քաջ եփեալ. կիսեփ.


Կիսէշ, իշոյ, ոց

s.

mule, half ass.

· Calfa

NBHL (5)

Խառնուրդ կենդանւոյ ի հնարից մարդկան. այն է ջորի, ոյր հայրն է սովորաբար էշ, եւ մայրն ձի.

Վասն է՞ր ըստ քերդողին կիսէշ ասէ ... կիսէշ ասեմք զջորի. (Սահմ. ՟Գ։)

Ուրուք շարաբարձեալ ի վերայ կիսիշոյ. (Մագ. ՟Ե.)

Երիվարօք եւ կամ կիսիշօք. (Շ. ընդհանր.։ Սարգ. յկ. ՟Ը։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։)

Զի՞նչ օգուտ բերէ ինձ ելանել ի վերայ կիսիշեաց (տպ. կէսիշաց) նստել. (Կանոն.։)


Կիսոլորակ, ի

s. mus. semi-tone.

· Calfa


Կիսովին

adv.

half, in part, by halves.

· Calfa

NBHL (2)

կիսով չափ. ըստ կիսոյն.

Այս անէծք եհատ զարմատս տնկոյն, եւ չորացոյց կիսովին զայն. (Վրդն. ծն.։)


Կիսօրեայ

adj.

dead prematurely.

· Calfa

NBHL (2)

կիսատ աւուրբք. ի կէսն աւուրց. յանրացեալ տիս. վաղամեռիկ.

Էր որ անզաւակ մնացին, եւ էր որ կիսօրեայ փոխեցան. (Ուռպ.։)


Կիվոս, ի

s.

cube.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«խորանարդ, վեցանիստ» Յայտ. իա. 16. ուրիշ վկայութիւն չկայ. սխալմամբ գրուած է նաև կիվօս, կիվաւս։

= Յն. ϰὸβος «վէգ. 2. խորանարդ», որից փոխառեալ են նաև լտ. cubus, ֆրանս. cu-be, ռուս. куbъ «խորանարդ»։-Հիւբշ. 357։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

Երկայնութիւն նորա, եւ լայնութիւն նորա եւ բարձրութիւն միաչափ՝ կիվոս. (Յայտ. ՟Ի՟Ա. 16։)

ԿԻՎՈՍ կամ ԿԻՎՕՍ. (զի գրի Կիվաւս) Բառ յն. κύβος cubus որ եւ ասի Քուեայ, քուէ. Կիբիկոն. ըստ հյ. ԽՈՐԱՆԱՐԴ. Մարմին քառակուսի համակողմեան, որ ի վեց կողմանց է քառանկիւն հաւասար. զար, քէպ, քեապ.


Կիտադրեմ, եցի

va.

to establish, to determine, to prescribe.

· Calfa


Կիտակ, աց

s.

point, rule, guidance.

· Calfa

NBHL (2)

Արիստոտէլ ոչ հեղգացաւ բացակապտել զհնարս բանից ի նոցունց իսկ յիրողութեանց, եւ կիտակս՝ այս ինքն է կանոնս առնել ... էին կտակք եւ հնարք հաւաքաբանութեան ի ժամանակս պղատոնի։ Առաքինիքն եւ մեծքն բնութեամբ ոչ ունին պէտս կիտաց (կամ կիտակաց) ... ինքեանք կիտակք յետ նոցայցն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

իբր յն. κανών կամ νηγμάτιον regula, norma. Կէտ սահմանեալ. կանոն օրինադրեալ, բանիւ կամ գրով.


Կիտակուլ

adj.

swallowed by a whale (Jonah).

· Calfa


Կիտանիշ

adj.

punctuated.

· Calfa


Կիտոս, ի, իւ

cf. Կետոս.

· Calfa

NBHL (4)

ԿԻՏՈՍ որ եւ ԿԵՏՈՍ. κῆτος cetus. այս ինքն վիշապ ձուկն մեծ.

Կղզի է ասէ, եւ կիտոս էր. (Պտմ. աղեքս.։)

Առեալ կիտոսին զյովնան։ Մարգարէն ընդ աչս կիտին տեսանէր եւ այլն. (Անան. ի յովնան.։)

Լեւիտթանն անուանեալ կիտոսիւ. (Նար. մծբ.։)


Կիտիտ

s. chem. cetin, cetine, spermaciti.

· Calfa


Կիտուած, ոյ, ով

s.

dotting, pointing;
embroidery;
enamel.

· Calfa

NBHL (3)

Նմանութիւն ոսկւոյ արասցուք քեզ հանդերձ կիտուածովք արծաթոյ. (Երգ. ՟Ա. 10։)

Յեռեալ անդ մարգարիտս, եւ ընդ կիտուածս արծաթոյ. (Սարգ. յկ. ՟Թ։)

στίγμα punctuatio, distinctio, nota. Կէտ կէտ յօրինուած, անկուած նկար, գործած. պուտ պուտ՝ գունզգուն բանուածք.


Կիտուածագործ, աց

s.

embroiderer;
enameller.

· Calfa

NBHL (1)

Ըստ Հին բռ. մեկնի Բեւեռ. cf. ԿԷՏ։


Կիտր

s.

citron, lemon, lime.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«վարունգ, խիար» Գաղիան. Հին բռ։

= Վրաց. კიტრი կիտրի, թուշ. კიტრ կիտր «վարունգ»։-Աճ.

ՆՀԲ նոյն է դնում կիտրոն բառի հետ։

NBHL (3)

cf. ԿԻՏՐՈՆ։ այլ ի բառս Գաղիան.

եւ ի (Հին բռ.) ասի.

կիտր. վարունգ, խիար. որպէս թէ ասել՝ պտուղ, ըստ ձեւոյն որպէս զվարունգ։


Կիտրատ

s.

citrate.

· Calfa


Կիտրոն, ի, իւ

s.

cedrat, citron.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ պտուղ է. տճի. ա ռաճ ռամունու, լտ. malum citrium» Ագաթ. նոր գրականում յաճախ գործածւում է իբրև «լիմոն»։

= Յն. ϰιτρον, ϰιτριον, որ նշանակել է նախ «կիտրոն, cédrat, աղաճ գավունու (բա-ռացի «ծառի սեխ») և յետոյ «լիմոն»։ Յու-նարէնից անցել է շատ ուրիշ լեզուների, ինչ. գերմ. Zitrone, իտալ. citrone, ֆրանս. citron, հունգ. czitrom, սերբ. čidrun, ռում. citru, kitru ևն, բոլորն էլ «լիմոն» իմաս-տով։ Յոյն բառը ծագել է լտ. citrus «կիտ-բոն» բառից, որ սակայն ինքն էլ աղաւա-ղուած է յն. ϰέδρος «գիհի, ǰuniperus. 2 մայրի, cêdre, լտ. pinus cedrus L» բառից (Boisacq 461)։ Ըստ այսմ բառիս ձևի և նշանակութեան զարգացման ընթացքն է յն. ϰέδρος «գիհի» > «մայրի» > լտ. citrus >յն. ϰίτρον «կիտրոն»> «լիմոն» > հյ. կիտրոն, ո-րի բուն իմաստը պահուած է դեռ արևմտա-հայ գրականում, մինչ արևելեանի մէջ եղել է «լիմոն» (ըստ որում բուն կիտրոնի պը-տուղը չկայ և գործածական չէ Կովկասում) -Հիւբշ. 357։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.

NBHL (2)

Արմաւն եւ թուզն ... կիտրոնն, եւ սերկեւիլն. (Ագաթ.։)

κίτριον, κιτρία malum citrium, citromela, arbor citria. Ծառ, եւ պտուղ նորա՝ որպէս խոշոր լիմոն, կամ իբր վարունգ թանձր. եւ որպէս սեխ փոքր. աղաճ գավունու.


Կիտրոնի, նւոյ, նեաց

s.

cedra, citron-tree.

· Calfa


Կիր, կրոյ, ով

s. chem.

lime;
calx.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

, ո հլ. «կիր, թրք. kireǰ» Զենոբ. էջ 33. Խոր. Յհ. կթ. Արծր. Վստկ. «փխբ. մի տեռաև սպիտակ բշտիկ, խաղաւարտ» Գա-ղիան. որից կրագործութիւն Արծր. կրագուբ Ճառընտ. կրակապ Կանոն. կրահամ Մխ. ե-րեմ. կրամած Ճառընտ. կրաշաղախ Օրբել. կրաջուր Ուռհ. նոր բառեր են կրային, կրա-հող, կրախառն, կրափուռ։

= Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կիր, Զթ. գիյ, գիր, Գոր. կէր, Ղրբ. կրէր, Հճ. գիյ. Ագլ. գայր. իսկ Ալշ. և Մշ. միայն գ'աջուկիր (գաճ և կիր) բառի մէջ։-Նոր բառեր են կիրջուր. կրահոր։

ՓՈԽ (borrowing) Օսս. kiri, kxira, tJiren «կիր», վրաց. კირი կիրի «կիր», კირიანი կիրիանի «կրային», მოკირვა մոկիրվա «կրով կըպ-ցընել», թուշ. კირ կիր, լազ. կիրի, չեչէն ինգուշ. կիր «կիր». այս բոլորը հայերէնի միջոցով Սեմական աշխարհից անցել են Կովկաս։-Յայտնի չէ միայն թէ ի՛նչ կապ ունին թրք. [arabic word] kireǰ «կիր», արևել. թրք. [arabic word] kiriǰ «գաճ»։

, ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։

րանք, քարշել. իսկ կիր «պէտք» լծ. հյ, իր, յն. χρεία «պէտք»։-Bugge KZ 32, 12 լտ. gestare, յն. βασταζω «կրել, տանիլ» ձևերին ցեղակից։ Հիւնք. կիրք և կրել դնում է կարել «կարենալ» ձևից. իսկ ի կիր առնուլ=յն. γρεία։ Schef-telowitz BВ 29, 13 լիթ. keliu, լտ. cello ևն բառերի հետ, որոնց իմաստն է «բարձրացնել»։ (Մերժում են Walde 150 և Pokorny 1, 435՝ հնխ. qel-ար-մատե տակ)։ Թիրեաքեան, Արիահաւ բռ. 202 ի կիր արկանել=պրս. [arabic word] kār «գործ» բառից, իսկ էջ 209 կրել «տա-նիլ»=պրս. [arabic word] gir (ինչպէս՝ bar-gīr «բեռնակիր»)։ Մառ, Яз. и Лит. L 252 ռասև. ekari «կրել», ափխազ. akərá «բռնել», վրաց. ekarebo «դիպ-չիլ» ևն։ Pokorny 1, էջ 37 ըստ Bug, ge-ի լտ. gero, gessi, gestum «կրել» որ հնխ. ag' «ածել, վարել» արմատի աճած g-es-ձևից է։

ԳՒՌ (dialectal) Ալշ։ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կրել, Ախց Երև. Կր. Ղրբ. կրէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կրիլ, Սչ. գրել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գրէլ, Ասլ. գրէ՝լ, Խրբ. Սվեդ. գրիլ, Հմշ. գրուշ, Զթ. գը-յիլ, գը՝րիլ, Հճ. գmյել. բոլորն էլ «բեռ ևն փո-խադրել, տանիլ»։ Նոր բառեր են՝ կրուիլ (Պլ. գրվիլ, Ննխ. գրվէլ) «տնից տուն փո-խադրուիլ», կրիկրի անել «շարունակ կրել». կրողչէք, կրոց. նոյն է նաև կիրք Ակն. «ոխ, վրէժ»։

NBHL (24)

Անապակ կրոց եւ քարի ընդ միմեանս խառնեալ. (Արծր. Ե. 7։)

Զի թէ ոչ ձմեռն եւ գարուն, խրշէր եւ կիր գործէր արեգակն զաշխարհս. (Ոսկիփոր.։)

Անկան ի կիրն։ Հանին ի կրէն. Հ=Յ. յնվր. ԻԳ.։

Տիտանոս, կիր. (Գաղիան.։)

Ա՛ռ կիր, որ է ալչին։ Կիր անապակ։ Կիր զձեթն քաղէ. (Վստկ.։)

Բայ է բառ, որ ներգործութիւն է, գանեմ. եւ կիր, գանիմ. թրակ. քեր։ Թեթեւ, վերին. եւ ներհական սոցունց՝ կիր, ծանր, եւ ի խոնարհ ... զողորկ դարձեալ, եւ զխոշոր՝ կրի պատճառն ամենայն ոք տեսեալ. (Պղատ. տիմ.։)

Առաջին կիրն ի նոցունց՝ առանց զգայութեան զկրեալն եցոյց առ ոսկերօքն եւ հերօքն. (անդ։)

Եւ առ ինձ իսկ նոյն կիրդ է ... այսոքիկ կիրքս ի մեզ իբրու աղիք ոմանք կամ լարք գոլով՝ բերեն զմեզ. եւ հանդէպ միմեանց ձգելով ի ներհական գործս. (Պղատ. օրին. Ա։)

Անկար է ոմանց ի վար եւ ի կիր եւ ի պէտս (յն. մի բառ) առաւելութիւնն սորա. (Փիլ. այլաբ.։)

Եւ ըստ այսմ միշտ վարի առընթեր յաջորդ բայիցս։ ն. Ի ԿԻՐ ԱԾԵԼ.

Զպարգեւ փրկելոցն՝ զոր ընկալան, ի կիր ածէ. (Շ. ա. պ. Գ։)

Զպէսպէս երանգս դեղոցն ի կիր ածի եւ յիշատակեցի. (Լմբ. ատ. եւ Լմբ. ժղ.։)

Ի կիր առնուլ զբանս, զվկայութիւն, զանունն աստուծոյ, եւ այլն. (Ագաթ.։ Նախ. մակ. եւ Նախ. սղ.։ Խոսր.։ Շ. բարձր.։ Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Յետ վեց աւուր, եւ միւսն՝ եթէ յետ ութ աւուր. սա զառաջինն ոչ առնու ի կիր, իսկ միւսն զբովանդակն. (Կիւրղ. ղկ.։)

Ի կիր արկանել զբանս, զվկայութիւն, զհամարձակութիւն, զխրատաբանութիւնս, զզօրութիւն, զբարկութիւն, զնետս եւ այլն. (Եւս. քր.։ Ագաթ.։ Նիւս.։ Պիտ.։ Նար.։ Խոսր.։ Սարգ.։ Ճ. Ա.։)

Մի ըստ միոջէ զյանդգնութիւն նոցա ի կիր արկանէ. այս ինքն ի մէջ բերէ. (Սարգ. յկ. Զ։)

Զզաքարիայ եւ զորդոյն իրս ի կիր արկանէ, եւ ոչ զքրիստոսին, վասն որոյ զբանն կանխեաց։ Ընդէ՞ր աստանօր զյովսէփ ի կիր արկանէ. (Կիւրղ. ղկ.։)

Ի ԿԻՐ ԱՐԿՈՒՄՆ. χρῆσις usus Վարումն. Գործածութիւն.

Արհեստի մտածութիւն, եւ ի կիր անկումն օրինացն. (Արիստ. աշխ.։)

որ եւ ար. պ. քիրէճ, քէճ, սաուճ. իսկ վր. կիրի, է կուպր. τίτανος , κονία calx, gypsum. այրեցածն քարի՝ ողողեալ ջրով եւ շաղեալ՝ ի պէտս շինուածոյ եւ ծեփածոյ. որ յոմանց շփոթի ընդ Բուռ, որ է ալչի.

ԿԻՐ կոչի առ բժիշկս եւ Ազգ ինչ սպիտակ արածի եւ խաղաւարտի։ Գաղիան. որպէս յն. ալֆօ՛ս. ἁλφός albus, et species albae vitiliginis.

ԿԻՐ 2 (կրի.) գ. πάθος, πάθημα passio, affectio. Եզականն բառիս ԿԻՐՔ, զոր տեսցես զկնի, որպէս արմատ Կրել բային. այսինքն Կրումն. կրելութիւն, հակադրեալ ներգործութեան, եւ այլն.

ԿԻՐ. յեզականն՝ որպէս լծորդ ընդ հյ. իր. եւ ընդ յն. խրիա՛. χρεία usus. է Պետք, վար, այս ինքն վարումն. պիտանութիւն. գործականութիւն. գործ.

Ի ԿԻՐ ԱՌՆՈՒԼ. Ի ԿԻՐ ԱՐԿԱՆԵԼ. χράομαι utor, usurpo. Վարել ի պէտս ի վար արկանել. ի գործ արկանել. վարիլ իւիք. ի մէջ բերել. յիշել. գործածել, բանեցընել.


Կիր, կրի

s. med.

wooden bowl, vat, trongh;
albura, morphew (a malignant itch). the suffering, passion, any exterior influence;
—, ի — արկումն, use, usage, common practice;
ի — ածել՝ առնուլ՝ արկանել, to put to use, to make use of, to employ, to use;
to practise, to put into practice;
to exercise;
չարաչաբ ի — արկանել, to abuse, to misuse.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

, ո հլ. «կիր, թրք. kireǰ» Զենոբ. էջ 33. Խոր. Յհ. կթ. Արծր. Վստկ. «փխբ. մի տեռաև սպիտակ բշտիկ, խաղաւարտ» Գա-ղիան. որից կրագործութիւն Արծր. կրագուբ Ճառընտ. կրակապ Կանոն. կրահամ Մխ. ե-րեմ. կրամած Ճառընտ. կրաշաղախ Օրբել. կրաջուր Ուռհ. նոր բառեր են կրային, կրա-հող, կրախառն, կրափուռ։

= Ասորեստանեան փոխառութիւն է, որ թէև չէ պահուած ասուրերէնում, բայց կայ միւս սեմական լեզուներում. ինչպէս՝ եբր. [hebrew word] gir «կիր», արամ. [hebrew word] gīr, արաբ. [arabic word] ǰīr, սաբ. [hebrew word] gīrm «կիր», եթովպ. 7ջ) gāyār «ծեփել», քրիստ. պաղեստ. ❇ mgirīn «ծեփեալ»։-Աճ.

ՆՀԲ արաբ. պրս. քիրէն, քէճ. սա-րուճ, իսկ վրաց. կի՛րի «կուպր»։ Ալտր-նեան, Քնն. քեր. 288 պրս. կիր (2)։ Müller SWAW 41, 153 համեմատեր ոսս. kiri, իսկ նոյնը՝ WZKM 5, 268 պրս. [arabic word] gil «կաւ, ցեխ, աղտ», հսլ. gli-na «կաւ», լատ. limus «կաւ»։ Սրան հետևելով Horn, Grdr. էջ 207 կցում է պրս. gil բառին։ Հիւբշ. Pers. Stud. էջ 94 մերժում է պրս. gil, իսկ Arm. Gram. 172 կցելով օսս. վրաց. թրք. և սեմական ձևերին՝ համարում է պարս-կերէնից փոխառեալ (կասկածով)։

ԳՒՌ (dialectal) Երև. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կիր, Զթ. գիյ, գիր, Գոր. կէր, Ղրբ. կրէր, Հճ. գիյ. Ագլ. գայր. իսկ Ալշ. և Մշ. միայն գ'աջուկիր (գաճ և կիր) բառի մէջ։-Նոր բառեր են կիրջուր. կրահոր։

ՓՈԽ (borrowing) Օսս. kiri, kxira, tJiren «կիր», վրաց. კირი կիրի «կիր», კირიანი կիրիանի «կրային», მოკირვა մոկիրվա «կրով կըպ-ցընել», թուշ. კირ կիր, լազ. կիրի, չեչէն ինգուշ. կիր «կիր». այս բոլորը հայերէնի միջոցով Սեմական աշխարհից անցել են Կովկաս։-Յայտնի չէ միայն թէ ի՛նչ կապ ունին թրք. [arabic word] kireǰ «կիր», արևել. թրք. [arabic word] kiriǰ «գաճ»։

, ի հլ. «մի ներգործութեան ենթար-կուիլը» Պղատ. օրին. և տիմ. «գործածու-թիւն» Փիլ. այլաբ. «մարմնի կարիք, բնա-կան զգածմունք, որակութիւն, բնաւորու-թիւն» (անեզաբար գործածուած) Պիտ. Յճխ. Յհ. իմ. եկեղ. «զատիկ, պասեք» Իրեն. ցոյցք, էջ 20 (յն. πϰσγα բառը πά́σχειν «չարչարել, կրել» բայից հանելով, ըստ Վարդանեանի բացատրութեան՝ ՀԱ 1910, 303), որից ի կիր ածել, ի կիր աո-նուլ, ի կիր արկանել «գործածել, գործա-դրութեան դնել» Ագաթ. Եւս. քր. կրել «բառ-նալով տանիլ» ՍԳր. Ագաթ. «չարչարանքի ենթարկուիլ, տանջուիլ, տոկալ» ՍԳր. «ու-նենալւ, վրան կրել» ՍԳր. Եւս. քր. բարեկիր Բ. մակ. գ. 31. Բուզ. բարեկրիլ Պիտ. զի-նակիր ՍԳր. Եւս. քր. դժուարակիր Մտթ. իգ 4. դիակիր Փիլ. Յհ. կթ. դիւրակրելի Պիտ. իմաստակիր Ագաթ. խաչակիր Ագաթ. Կո-րիւն. խորհրդակիր Եւագր. ծանրակիր Ագաթ. ծիրանակիր Մծբ. կիրառութիւն «գործածու-թիւն» Թէոդ. մայրագ. կիրընդունակ Խոսրո-վիկ. կրաւորական Նար. Երզն. քեր. հրեշ-տակակիր Ագաթ. բեռնակիր Գ. թագ. բ. 35, 4ա 28. րեռնակրութիւն Ոսկ. ես. յհ. ա 4 ևն։ Այստեղ է պատկանում նաև կրօն, որի վրայ տե՛ս առանձին։ Նոր բառեր են կիրառել, կիրարկել, անհամակիր, անհամա-կրելի, կրքոտ ևն։-Բոլորի հիմնական ի. մաստն է «բառնալով տանիլ»։

րանք, քարշել. իսկ կիր «պէտք» լծ. հյ, իր, յն. χρεία «պէտք»։-Bugge KZ 32, 12 լտ. gestare, յն. βασταζω «կրել, տանիլ» ձևերին ցեղակից։ Հիւնք. կիրք և կրել դնում է կարել «կարենալ» ձևից. իսկ ի կիր առնուլ=յն. γρεία։ Schef-telowitz BВ 29, 13 լիթ. keliu, լտ. cello ևն բառերի հետ, որոնց իմաստն է «բարձրացնել»։ (Մերժում են Walde 150 և Pokorny 1, 435՝ հնխ. qel-ար-մատե տակ)։ Թիրեաքեան, Արիահաւ բռ. 202 ի կիր արկանել=պրս. [arabic word] kār «գործ» բառից, իսկ էջ 209 կրել «տա-նիլ»=պրս. [arabic word] gir (ինչպէս՝ bar-gīr «բեռնակիր»)։ Մառ, Яз. и Лит. L 252 ռասև. ekari «կրել», ափխազ. akərá «բռնել», վրաց. ekarebo «դիպ-չիլ» ևն։ Pokorny 1, էջ 37 ըստ Bug, ge-ի լտ. gero, gessi, gestum «կրել» որ հնխ. ag' «ածել, վարել» արմատի աճած g-es-ձևից է։

ԳՒՌ (dialectal) Ալշ։ Մշ. Ջղ. Սլմ. Վն. կրել, Ախց Երև. Կր. Ղրբ. կրէլ, Ագլ. Մկ. Շմ. Ոզմ. Տփ. կրիլ, Սչ. գրել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գրէլ, Ասլ. գրէ՝լ, Խրբ. Սվեդ. գրիլ, Հմշ. գրուշ, Զթ. գը-յիլ, գը՝րիլ, Հճ. գmյել. բոլորն էլ «բեռ ևն փո-խադրել, տանիլ»։ Նոր բառեր են՝ կրուիլ (Պլ. գրվիլ, Ննխ. գրվէլ) «տնից տուն փո-խադրուիլ», կրիկրի անել «շարունակ կրել». կրողչէք, կրոց. նոյն է նաև կիրք Ակն. «ոխ, վրէժ»։

NBHL (24)

Անապակ կրոց եւ քարի ընդ միմեանս խառնեալ. (Արծր. Ե. 7։)

Զի թէ ոչ ձմեռն եւ գարուն, խրշէր եւ կիր գործէր արեգակն զաշխարհս. (Ոսկիփոր.։)

Անկան ի կիրն։ Հանին ի կրէն. Հ=Յ. յնվր. ԻԳ.։

Տիտանոս, կիր. (Գաղիան.։)

Ա՛ռ կիր, որ է ալչին։ Կիր անապակ։ Կիր զձեթն քաղէ. (Վստկ.։)

Բայ է բառ, որ ներգործութիւն է, գանեմ. եւ կիր, գանիմ. թրակ. քեր։ Թեթեւ, վերին. եւ ներհական սոցունց՝ կիր, ծանր, եւ ի խոնարհ ... զողորկ դարձեալ, եւ զխոշոր՝ կրի պատճառն ամենայն ոք տեսեալ. (Պղատ. տիմ.։)

Առաջին կիրն ի նոցունց՝ առանց զգայութեան զկրեալն եցոյց առ ոսկերօքն եւ հերօքն. (անդ։)

Եւ առ ինձ իսկ նոյն կիրդ է ... այսոքիկ կիրքս ի մեզ իբրու աղիք ոմանք կամ լարք գոլով՝ բերեն զմեզ. եւ հանդէպ միմեանց ձգելով ի ներհական գործս. (Պղատ. օրին. Ա։)

Անկար է ոմանց ի վար եւ ի կիր եւ ի պէտս (յն. մի բառ) առաւելութիւնն սորա. (Փիլ. այլաբ.։)

Եւ ըստ այսմ միշտ վարի առընթեր յաջորդ բայիցս։ ն. Ի ԿԻՐ ԱԾԵԼ.

Զպարգեւ փրկելոցն՝ զոր ընկալան, ի կիր ածէ. (Շ. ա. պ. Գ։)

Զպէսպէս երանգս դեղոցն ի կիր ածի եւ յիշատակեցի. (Լմբ. ատ. եւ Լմբ. ժղ.։)

Ի կիր առնուլ զբանս, զվկայութիւն, զանունն աստուծոյ, եւ այլն. (Ագաթ.։ Նախ. մակ. եւ Նախ. սղ.։ Խոսր.։ Շ. բարձր.։ Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Յետ վեց աւուր, եւ միւսն՝ եթէ յետ ութ աւուր. սա զառաջինն ոչ առնու ի կիր, իսկ միւսն զբովանդակն. (Կիւրղ. ղկ.։)

Ի կիր արկանել զբանս, զվկայութիւն, զհամարձակութիւն, զխրատաբանութիւնս, զզօրութիւն, զբարկութիւն, զնետս եւ այլն. (Եւս. քր.։ Ագաթ.։ Նիւս.։ Պիտ.։ Նար.։ Խոսր.։ Սարգ.։ Ճ. Ա.։)

Մի ըստ միոջէ զյանդգնութիւն նոցա ի կիր արկանէ. այս ինքն ի մէջ բերէ. (Սարգ. յկ. Զ։)

Զզաքարիայ եւ զորդոյն իրս ի կիր արկանէ, եւ ոչ զքրիստոսին, վասն որոյ զբանն կանխեաց։ Ընդէ՞ր աստանօր զյովսէփ ի կիր արկանէ. (Կիւրղ. ղկ.։)

Ի ԿԻՐ ԱՐԿՈՒՄՆ. χρῆσις usus Վարումն. Գործածութիւն.

Արհեստի մտածութիւն, եւ ի կիր անկումն օրինացն. (Արիստ. աշխ.։)

որ եւ ար. պ. քիրէճ, քէճ, սաուճ. իսկ վր. կիրի, է կուպր. τίτανος , κονία calx, gypsum. այրեցածն քարի՝ ողողեալ ջրով եւ շաղեալ՝ ի պէտս շինուածոյ եւ ծեփածոյ. որ յոմանց շփոթի ընդ Բուռ, որ է ալչի.

ԿԻՐ կոչի առ բժիշկս եւ Ազգ ինչ սպիտակ արածի եւ խաղաւարտի։ Գաղիան. որպէս յն. ալֆօ՛ս. ἁλφός albus, et species albae vitiliginis.

ԿԻՐ 2 (կրի.) գ. πάθος, πάθημα passio, affectio. Եզականն բառիս ԿԻՐՔ, զոր տեսցես զկնի, որպէս արմատ Կրել բային. այսինքն Կրումն. կրելութիւն, հակադրեալ ներգործութեան, եւ այլն.

ԿԻՐ. յեզականն՝ որպէս լծորդ ընդ հյ. իր. եւ ընդ յն. խրիա՛. χρεία usus. է Պետք, վար, այս ինքն վարումն. պիտանութիւն. գործականութիւն. գործ.

Ի ԿԻՐ ԱՌՆՈՒԼ. Ի ԿԻՐ ԱՐԿԱՆԵԼ. χράομαι utor, usurpo. Վարել ի պէտս ի վար արկանել. ի գործ արկանել. վարիլ իւիք. ի մէջ բերել. յիշել. գործածել, բանեցընել.


Կիրակագիր

s.

domenical letter.

· Calfa


Կիրակամուտ, մտից

s.

sunday eve, saturday night.

· Calfa

NBHL (6)

ԿԻՐԱԿԱՄՈՒՏ կամ ԿԻՐԱԿԷՄՈՒՏ եւ ԿԻՐԱԿՄՈՒՏ. որ եւ ԿԻՐԱԿԷԻ ՄՈՒՏ. Մուտք կիրակէի. երեկոյն եւ գիշերն շաբաթու՝ որում լուսանայ միաշաբաթին.

Ի կիրակամուտսն կարգեալ է այս սաղմոս. (Վրդն. սղ. ՟Ճ՟Լ՟Գ։)

Մեծ ջանիւ պատուէին զգիշեր կիրակմտին. (Ոսկիփոր.։)

Յամենայն կիրակէի մուտ պարտ է երգել զսա։ Յամենայն կիրակէի մուտ պարտ է երգել զսա։ Յամենայն կիրակէմուտս երգեմք. (Խոսր.։)

Երիկունն կիրակմտի։ Կիրակմտի, լոյս զուարթ. (Տօնացոյց. ձ։)

Կիրակամտի ասա՛։ Գանձ կիրակմտի։ Ժամուս նազելի՝ սուրբ կիրակմտի՝ ի մուտս արեւի. (Գանձ.։)


Կիրակէ, ից

s.

sunday, the Lord's day.

· Calfa

NBHL (8)

Ի կիրակէի աւուր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ի կիւրակէի աւուր (կամ յաւուր կիւրակէի). (Յայտ. ՟Ա. 10։)

Կիւրակէին աւուր առաւօտինքն. (Յհ. իմ. ատ.։)

Միաշաբաթ կիւրակէին. (Շար.։)

Իսկ եթէ կիրակի հանդիպի, եւ այլն. (Տօնացոյց.։)

Ամէն կիրակի՝ տէրունի ասի, զի սուրբ եղիցի. (Գանձ.։)

Հաղորդեսցի կիւրակէէ ի կիւրակէն. (Կանոն.։)

ԿԻՐԱԿԷ կամ ԿԻՒՐԱԿԷ. ռմկ. կիրակի. Բառ յն. գիրագի՛. κυριακή (ἠμέρα ) dominica (dies) այս ինքն Տէրունական, տէրունի, տէրունեան (օր). այն է Օր միաշաբաթու, որ եղեւ օր յարութեան անուանեցին հարքն սուրբ, որ լսի օր տէրունի. (Երզն. մտթ.։)


*Կիրակի

cf. Կիրակէ.

· Calfa


Կիրառութիւն, ութեան

s.

use, employment.

· Calfa

NBHL (5)

ԿԻՐԱՌՈՒԹԻՒՆ ԿԻՐԸՆԴՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԻՐԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ. Յանձն առնուլն զկիրս մարդկայինս. տնօրէնութիւն բանին աստուծոյ.

Զբոլորն ուրասցին զփրկանակն զկիրառութիւնս։ Մարմնական կիրառութեամբն պատրեալն զթշնամին. (Թէոդոր. մայրագ.։)

Զփրկչականն պարտ եւ արժան է ասել զկիրընդունակութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)

Փրկչական կիրընկալութիւնքն, կամ փրկական կիրընկալութիւնքն. (Ճ. ՟Է.։ Ոսկիփոր.։ Խոսրովիկ.։)

Իսկ ԿԻՐԸՆԴՈՒՆԱԿ. ա. իբր Ընդունակ բնաւորական կրից։ (Ճ. ՟Է.։ եւ Խոսրովիկ.։)


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«մարորւած, վարժուած, սովո-րած» Ովս. ժ. 11. Եբր. ե. 14. «մարզանք. հրահանգ, կրթութիւն» Ագաթ. Վեցօր. որից կրթել «մարզել, հրահանգել, վարժեցնել» Ա. տիմ. դ. 7. Եբր. ժբ. I1. Ագաթ. «լօժա-րիլ, փափագիլ, մի բանի ձգտիլ, հետամուտ լինել» Փարպ. Եղիշ. զհետ կրթիլ «յետևից ընկնել, հալածել» Խոր. Յհ. կթ. կիրթ ի մտի ունել «լաւ միտքը պահել» Ոսկ. եբր. 529. ի կիրթ ձգիլ «մէկի յետևից շտապ եր-թալ՝ հասնելու համար» Բուզ. Դ. 23 (այս երկու կարևոր ոճերը չեն նշանակած բա-ռարանները). յապուշ կրթել «ապուշ դարձ-նել, զարմացնել» Սեբեր. յապուշ կրթիլ «ապշիլ, զարմացած մնալ» Ոսկ. կիրթերա-սան «ընտել ձի» Առ որս. կրթութիւն Ա։ տիմ. դ. 8. Իմ. ը. 18. Եւս. պտմ. կրթա-գոյն Կոչ. բարեկիրթ Պարապմ. դժուարա-կիրթ «կնճռոտ, դժուարիմանալի» Լծ. պրպմ. 595. դեռակիրթ Համամ. առկ. ընդելակըր-րիլ Պիտ. անկիրթ Եղիշ. Յհ. կթ. նախակըր-թութիւն Եւագր. յարակիրթ Կղնկտ. ևն։ Այս բոլորից դուրս կրթել նաև ոստաւնան-կութեան վերաբերեալ բառ է, ինչպէս գըտ-նում եմ Տաթև. ամ. 398 և հարց. 712 «Բե-հեզն... կրթելով առնու զսպիտակ գոյնն». (հմմտ Գւռ. բառ. քռթել, քռթիչ)։

= Հմմտ. վրաց. კრთომა կրթոմա «սար-ռուռ, սոսկում, փայլ, պայծառութիւն», დაკრთომა դակրթոմա «զարմանալ, վախե-նալ, հիանալ», გამოკრთომა գամոկրթոմա «փայլ, պերճութիւն, փայլիլ», მეკრთომა շեկրթոմա «սոսկում, վախենալ», ჭაკრთოϑ, քակրթոմա «զարմանալ, շփոթիլ, յանկար-ծակիի բերուիլ, հսկել, արթուն մնալ», კირ-თება կիրթեբա «ծառայեցնել, գերի դարձ-նել, նուաճել, հպատակեցնել». այս բառերը նշանակութեամբ բաւական հեռու են թւում, բայց հյ. կիրթ արմատի նախնական իմաս-տը «ուսանիլ և կամ սովորիլ» չէ. այնու ա-մենայնիւ յիշեալ բառերը նոյն են մեր ար-մատի որոշ առումների հետ. ինչ. յապուշ կրթիլ «զարմանալ», կրթել «մարզել»։-Եթէ այս բառերը իրօք կապ ունին իրար հետ, չենք կարող մի կամ միւս կողմից փոխառութեամբ բացատրել, այլ պէտք է ենթադրել մի ընդհանուր աղբիւր, որ է խալ-դերէնը։-Աճ.

Brosset JAs. 1834, 383 ևն վրաց ծուրթնա «կրթել» բառի հետ։ Պարոն-եան, Արև. մամ. 1880, 552 արդ կամ հարթ բառից։ Հիւնք. կարղալ բառից։ Մառ ЗВО xIx, 0157 վրց. ծուրթնա

բառի հետ՝ յաբեթական ղրթ արմատից։ ԳԻՌ.-Խրբ. գրթիլ «կրթել»։

NBHL (11)

Եփրեմ երինջ կիրթ սիրել զհակառակութիւն. (Ովս. ՟Ժ. 11։)

Կատարելոցն ... ճեշակելիքն կիրթ են ընտրութեան բարւոյ եւ չարի. (Եբր. ՟Ե. 14։)

Մարմնական եւ իմանալի, եւ բանի կերակրոյ հպատակ եւ կիրթ. (Մեկն. ղեւտ.։)

Կիրթ եւ վարժ գրոց։ Կիրթ ի բնաւոր առաքինութիւնս. (Ճ. ՟Բ.։ Յհ. կթ.։)

Քիմք կիրթք զկերակուրս ճաշակեն. (Տօնակ.։)

Առ այս օրինակ կիրթ ձեռնարկութեան։ Կիրթ իմն ծանօթութեամբ յայտնի գիտացեալ։ Կիրթ իմն յիշատակաւ. (Նար. ՟Լ՟Ա. ՟Ղ՟Բ. ՟Ղ՟Գ։)

ԿԻՐԹ, ԿԻՐԹՔ. գ. Իբր Կրթանք. կրթութիւն. հրահանգք. փորձ. հանդիսի. մրցանք. եւ Փոյթ. ջանք.

Իբրեւ զպատերազմասէր նահատակս զանձինս ի կիրթս առաքինութեանցն մխէին. (Ագաթ.։)

Բայց թէ փորձիւ ոք ընդ կիրթ նորին անցեալ ծանիցէ։ Որպէս որք անցին ընդ կիրթս, ուսուցին մեզ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Որ զհետ այսպիսի սնոտի աշխատութեան ի կիրթ անկեալ ընթանային մեծաւ փութով. (Վեցօր. ՟Ա։)

δεδιδαγμένος, γεγυμνασμένος doctus, instructus, assuetus. Արմատ Կրթելոյ. իբր. Կրթեալ. մարզեալ. վարժ. փորձ. հմուտ. ուսեալ. սովորեալ. ընդել. սովրած, սորված, վարժած.


Կիրթերասան

adj.

well-bitted, soft-mouthed, docile, subdued, tractable.

· Calfa

NBHL (1)

Որպէս Ընդել ձի. կէմէ կելիր։ Առ որս.։


Կիրթք, կրից

s.

exercise, practice, experience, instruction, knowledge;
ի կիրթս առաքինութեան մխել, to exercise or practise virtue;
անցանել ընդ կիրթս իրիք, to get used or accustomed to.

· Calfa


Կիրճ, կրճից, աց

s.

pass, defile, narrow passage;
straits, channel;
neck, isthmus;
առնուլ, ունել զ—ս, to hold or defend a pass, to be master of the communications, to hold the roads, to close the passage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա հլ. «նեղ անցք (թէ՛ ջրի և թէ լեռների մէջ)» ՍԳր. Ոսկ. ես. մ. բ. 12 Ագաթ։

Justi, Dict. Kurde, էջ 353 սրա հետ է համեմատում քրդ. kīra «լեռան դագաթ»։ Հիւնք. կարն բառից։ Մառ տե՛ս կոկորդ բառի տակ։

NBHL (4)

Ի մէջ կրճին՝ ընդ որ խնդրէր անցանել։ Զկիրճս յորդանանու։ Նե՛ղ էին անցք կրճից (լեռնային կողմանն)։ Առ ծովեզերբ ծովուց, եւ ի կիրճս նորա։ կալարու՛ք զկիրճս ջրոյն։ Զկիրճս ամենայն գնացից։ Պատասխանի ետուն արք կրճացն. եւ այլն։ Կիրճք ինչ էին գետոց, ուր փախստականն դիմէր. (Ոսկ. ես.։)

Ընդ երկուս ճանապարհս ելեալ, եւ հանդէպ միմեանց կայցեն ի կրճի. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Ի կիրճս ճանապարհացն արգելին զնոսա։ Ունէին զացս մտիցն, եւ կիրճս ճանապարհացն։ Ունէր զկիրճսն եւ նեղուցս պողոտայիցն։ Զմուտս կրճիցն. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 9։)

διάβασις transitus διέξοδος exitus δίοδος via κρύφος occultum locus եւ այլն. Անցք նեղ՝ ի ցամաքի եւ ի ջուրս. ճպհ անձուկ. հուն. նեղուց. խորշ. նեղուց տեղ, նեղ ճամբայ. կեչիտ.


Կիրք, կրից

s.

passions;
movement of the soul, emotion, sentiment, feeling;
animal passions, sensuality, vice;
suffering, pain, torment;
accident;
attributes, properties;
— լուսնի, phases of the moon;
յոյզ կրից, transports, fits of passion;
զաչացու՝ խօլական՝ նորածին՝ մոլեգին —, blind, extravagant, furious, outrageous passion;
յուզել զկիրս, to stir up, to provoke or excite the passions;
գգուել զկիրս, to flatter, to soothe one's passions;
անձնամատն լինել ի կիրս իւր, to give oneself up, to abandon oneself to one's passions, to indulge, to let loose, to gratify one's passions;
ի դժուարին կիրս գտանել, to find oneself in a painful, embarrassing or awkward position;
նուաճել զկիրս, to rule, to subjugate or control one's passions, to bring one's passions under subjection.

· Calfa

NBHL (20)

Առանց կիրս կրելոյ է աստուածութիւնն, այլ իբր զթշնամանեալ խօսի. (Մխ. երեմ.։)

Կրեաց (տէրն ի մարմնի) զկամաւոր կիրսն եւ զչարչարանսն։ Կիրք՝ քաղցնուլն, վաստակիլն, բեւեռիլն ի խաչին. ներգործութիւն խաւարել զարեգակն, եւ այլն. (Ճ. ՟Է.։)

Ճանապարհորդեալ ընդ ամենայն կիրս մարդկային կենցաղոյս առանց մեղաց. (Պտրգ.։)

Սոյնպէս լիցի եւ մեզ աստուածեղէն զօրութեամբն ընդ ամենայն կիրս անցանել առանց յանցման. (Յճխ. ՟Բ։)

Կիրք տրտմութեան։ Բարեմտութեանն կիրք։ Ըստ շնորհալից կրիցն։ (Պիտ.։)

Կրիցս կարեաց։ Տաժանմամբ կրից։ Կիրս կսկծելիս։ Կենարարն կրիւք։ Ընդ խչի քո կրից։ Ընդ մերում կրիցս կարեկցելով։ Անբռնադատ կրիցն։ Դու ի վեր քան զկիրս երկրիս. (Նար.։)

Ամօթն, հոգւոյ է կիրք. (Լմբ. սղ.։)

որպէս որակութիւն, եւ պէսպիսութիւն, այլայլութիւն բնական իրաց, զգածմունք. բերմունք.

Կրականք որակուիք եւ կիրք. քաղցրութիւն, եւ դառնութիւն, ջերմութիւն, եւ ցրտութիւն, սպիտակութիւն եւ տեսութիւն. (Արիստ. որակ։)

Համեղահամ դիւրամոքելի կրից կոկորդաց. (Նար. խչ։)

Սանձել զկիրս որովայնին. (Յս որդի։)

Որպէս լուսնոյն կիրք սկիզբն առին գիտութեան։ Ծանեար զլուսնի բնութիւնն եւ զկիրս. (Առ որս. Է։)

որպէս Բնաւորական յատկութիւն. վիճակ. գովելի հանգամանք՝ զոր կրէ ոք յինքեան, այս ինքն տիրապէս ունի. եւ Վարք՜ կիրթք.

Յիւրմէ աստուածութենէն եւ յաստուածավայելուչ կրիցն ոչ անկանէր։ Զիւրաքանչիւրոցն (անձանց) զառանձնաւորութիւն եւ զյատկական կիրսն։ Այն կիրք՝ որ անկաւոր աստուածութեանն է, հասարակաց է։ Առաջի դնէ նոցա զկիրս առաքինութեան՝ պանդուխտս զնոսա ասելով եւ նժդեհս. զի այս կիրք կարի իմն յանկաւորք են առաքինութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ եւ ՟Ա. ՟Դ։)

Զհետ կամացն աստուծոյ ի կիրս կացեալ առաքինութեանց. (Յհ. իմ. եկեղ.։)

Յաստուածային վարքս ճգնեալ, եւ զանմարմնոց կիրս ընկալեալ. (Յիսուս որդի.։)

Ըստ քերականաց՝ Յատկութիւնք առոգանութեան ի տրոհումն եւ ի զօդումն վանկից.

Կիրք երեք. ապաթարց, ենթամնայ, ստորատ. (Քեր. թրակ.) ի վերջն։

Իսկ իբրեւ նշանակ կրաւորական բայից՝ տե՛ս ԿԻՐ։

πάθος, πάθη, πάθημα, passio, perpessio, affectio, afflictio, calamitas, եւ այլն. նոյն ընդ Կիր՝ որպէս արմատ Կրելոյ. (հակադրեալ ներգործութեան) եւ ընդ Կարիք, որպէս վիշտ, նեղութիւն, չարչարանք, անցք, այլայլութիւն զգայական. Յօժարութիւն. եւ ընդ Քարշ, որպէս իրք՝ զորս կրէ ոք յանձին. ախտ. եւ Շարժումն ներքին. քաշածը, քաղելը. չետիյի, չէքմեսի, զարեզ, տերպ, շէվք, աշգ, էլէմ.


Կից

adj. adv.

united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։

Bugge, Etrusk. u. Armen. 113 ետ-րուսկ. cšurϑ-«ամուսին» նոյնացնում է հյ. կցորդ բառի հետ։ Գարագաշեան, Նաղիկ 1891, էջ 89 խից, խցել բառերի հետ։ Հիւնք. կցիր «ժլատ» բառից։ Meillet MSL 8, 296 համեմատում է հբգ. zwisk «կրկնակ» բառի հետ, իբր du-«երկու» բառից։ Նոյն, MSL 18. 267 առանց պատճառի՝ օտար և փոխառեալ մի բառ է կարծում։ Pedersen KZ 40, 211 Հայ. դր. լեզ. 104 երկու բառի հետ նոյնարմատ է համարում, ընդունելով Meillet-ե համեմատութիւնը, իբր =հբգ. zwisk։ Bugge, Lуk. St. 1, 59, 76, 84 լիւկ. ϑurtta «ընկեր», ետրուսկ. tu--surϑīr «ամուսին» բառերի հետ, որ հենց ինքը մերժում է 2, 14 և 110։ Pat-rubány ՀԱ 1908, էջ 276 յն. δοῦλος «ծառայ», գոթ. taujan «անել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kid «հետ», kut «ընկերանալ», 426 թթր. qat «կից, ընկեր», 430 թթր. օսմ. eš «ընկեր, նման»։ Persson, Beitr. I 316, 335 և 125-6 յն, βόστρυχις «խո-պոպիք», լտ. vespices «մացառ, թա-ւուտք», սնա. gucčha-«թաւուտ» բառերի հետ. ինչպէս և սերբ. gvodz «անտառ»։ Այս մեկնութիւնը յիշում է Boisaq 1101։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] kič «քացի, կիցք»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. կցէլ, Ագլ. Մկ. Տփ. կը-ցիլ, Ոզմ. կցիլ «թել կապել», կցվիլ «շների զուգաւորուիլը», Ննխ. գցէլ, Ղրբ. կցնէլ, Ակն. գըցցէլ, Զթ. գը'ցիլ, Հմշ. գցուշ, Ալշ, Մշ. կծել. հմմտ. նաև Ատն. մասնակիչ «մասնակից»։ Նոր բառեր են կցակ, կցան, կցկտուր, կցմցել, կցնորդ, կցղուանք, կը-ցուան, կցուանք։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კიცვა կիցվա, შეკიცვა շե-կիցվա «կցել, կապել, իրար միացնել» (ըստ Մառ, Иппoл. 65)։

NBHL (29)

Հեռեգոյն վայրօ՞ք ինչ յերկնից, թէ կից իցեն. (Կիւրղ. ծն.։)

Յորժամ վասն հաւատոցն կրօնից բանք իցեն, որպիսի՞ ինչ վարք առ այն զօրաւոր կց են լինել. (Ոսկ. տիմ.։)

Միայարկս եւ միամեղունս առ միմեանս կից շինէին զտունս իւրեանց ընդ տաճարն. (Նչ. եզեկ.։)

ԿԻՑ. նխ. Զոյգ ընդ. ի միասին. հաւասար. առընթեր. նման. ըստ. կցած, կերպ, միատեղ, հետը.

Աղաղակեաց ի ձայն մեծ շուշան. աղաղակեցին եւ երկոքին ծերքն կից նմին. (Դան. ՟Ժ՟Գ. 24։)

Եւ է այսպէս, զօր կից աղօթիցն ունի բանս. (Խոսր.։)

Աթոռակից պատարագակից, մանաւանդ թէ քահանայից կից. (Մագ. ՟Ա։)

Ի միում դաշտի կից միմեանց իբրեւ զմի այգի. (Վրդն. երգ.։)

Յիւրեանց անուն կից եդին զանուանս քաղաքացն։ Սիրոս, յորոյ անուն կից եւ սիրիա անուանեցաւ որ են ասորիք. (Եւս. քր. ՟Ա. ՟Բ։)

ԿԻՑ. մ. Զուգաց. հաւասար. ի միասին. միաբան. մէկտեղ.

Կից ընթանան ժամանակքն ի կանոնս՝ որ առաջի կայ. (Եւս. քր. ՟Բ։)

Յանկարծօրէն կից ի վեր առաւեալ զսակուրսն՝ զարկանէին թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 32։)

ԿԻՑ, կիցք. ա. Զոյգ, եւ կցորդ. որպէս եւ գ. Կցորդութիւն. միաբանութիւն. տեղի միանալոյ ճանապարհաց.

Զմասունս մարմնոյն տեսցէ ոք այսպէս կիցս եւ զոյգս, միաւորութեամբ անջատելս, եւ բաժանմամբ միացեալս. (որպէս երկու աչք, ձեռք, եւ այլն) (Փիլ. լին. ՟Գ. 5։)

Մի՛ այսուհետեւ վասն կից անուանն այլ ընդ այլ կից գնասցես. այսինքն վասն հոմանունութեանն ընդ այլ ճանապարհ խոտորեսցիս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Ի կիցս բանից ըղձաձայնութեանց. (Նար. կուս.։)

ԿԻՑՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ. Տեղի՝ ուր միանան կամ բավժանին այլեւայլ ճանապարհք. ըստ յն. ծագ կամ գլուխ. ճամբու բերան.

ննջեն ի կիցս ամենայն ճանապարհաց. (Ես. ՟Ժ՟Ա. 20։)

Հասեալ ի կիցս ճանապարհին՝ որ զատանէր յաշխարհն հայոց. (Ճ. ՟Բ.։)

ԿԻՑՔ. գ. Զոյգք ոտից կենդանեաց. ուստի ԿԻՑՍ ԸՆԿԵՆՈՒԼ, կամ ՀԱՆԵԼ, է Աքացել. ոտիւք հարկանել.

Խիստ է քեզ ընդդէմ սուսերի կիցս ընկենուլ. (Վրք. ոսկ. (նոր ձ. կիցս արձակել)։ Գիրացաւ յակոբ եւ ստուարացաւ, եւ կիցս ընկէց արարչին իւրոյ. Լմբ. սղ.։)

Ըզկերակրիչ տէրըն թողեալ, արարչին կիցս ընկեցեալ. (Վահր. ոտ.։)

Քանզի թագաւոր հեզ՝ հանդարտ եւ զգօն ունին, եւ կիցս ընկենուն, այլում բռնաւոր իշխանի ցանկանան. (Ոսկ. ես.։)

Կիցս ընկենուն հակառակութեամբ անհաւատութեան իւրեանց փրկութեանն. (Լմբ. վերափոխ.։)

Ձիրքն կիցք հանեն, եզինքն եղջիւր ածեն. (Մանդ. ՟Ե։)

էշն ամենայն զօրութեամբ իւրով կիցս եհան (կամ եհար). (Ոսկիփոր.։)

Կիցս իբրեւ զայծեամն ընկեցեալ, ի տանիսն վազէր. իմա՛, հարեան զոտս ընդ գետին։

Գտանի գրեալ եւ եզակի.

Կից ընկենուլ եւ անգուշել. (Եփր. համաբ.։)


Կիցք

s.

joint, conjunction, union;
kick, kicking;
— բանից, composition, texture;
— ճանապարհի, place where four roads meet or cross, cross-road or cross-street;
— անդրեաց, group of statuary;
կիցս արձակել՝ ընկենուլ, to kick, to fling out or kiok up the heels.

· Calfa


Կիցընկէց

adj.

kicking, vicious, apt to kick.

· Calfa

NBHL (2)

ԿԻՑԸՆԿԷՑ կամ ԿԻՑՍԸՆԿԷՑ. Որ կիցս ընկենու.

Ջորի խեռ, ձի կիցընկեց (կամ կիցսընկէց). (Կանոն.։)


Կիւ

s.

mastic.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ծամոն, մազտաք, ծամելու ձիւթ» Հին բռ. որից կուենի «մի տեսակ մայ-րի, մարխի ծառը» Վստկ. 41, 132, 158. Գաղիան. Բժշ. տիկնակիւ Հին բռ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g'iv-«ծամել» ար-մատիզ. հմմտ. հբգ. kiuwan «ծամել», chewa «ծնօտ», գերմ. kauen, հոլլ. kau-wen, անգսք. cēowan, հիսլ. tyggia, անգլ. chew, հսլ. živati, živa, žuya, ռուս. жe-вaть, պհլ. jūtan, պրս. [arabic word] ǰavīdan, քրդ. jūin, աֆղան. žōval, բոլորն էլ «ծա-մել, ծասքել» նշանակութեամբ. նոյն ար-մատից է կրկնուած՝ լտ. gingīva «լինդ, լնդերք» (Walde 342, Kluge 247, Boisacq 1103, Horn § 415)։ Հայերէնի մէջ իմաստի զարգայման համար հմմտ. ծամօն «մազ-տաք»՝ ծամել բայից և լտ. mastix «կիւ» masticare «ծամել» բայից (Pokorny 1, 642)։

ՆՀԲ Քիոս կղզու անունից, որի թրք. ևռչումն է Սաքըզ ադասը, բուն «ծամօ-նի կղզի». (իսկապէս նոյն կղզու ա-նունից է կազմուած ասոր. [syriac word] kāyē «ծամօն». տե՛ս Brockelm. Lex. syr. էջ 156)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 200 կասկածով կցում է թրք. givmāk, gäv-mák «որոճալ» բային։ Վերի մեկնու-թիւնը տւաւ Lidén, Arm. Stud. 68։

ԳՒՌ (dialectal) Ախռ. կիվ, Խտջ. Հմշ. գիվ «ծա-մօն», որից կազմուած են կուենի «ծամօնի ծառ», կուենուտ «կուենիների անտառ» (Հմշ. գըվընի, Խտջ. գվի ձևով)։

NBHL (3)

ռմկ. կիվ. իբր Մազտաքէ. սագըզ. (յորմէ Կուենի. զոր տսցես) որպէս եւ Քիա կղզի, ըստ յն. Խի՛օն. իտ. չիօ, է սագըզ ատասը։

Ի (Հին բռ.) կայ,

Կուոյ կռէզ. սագահում. թուի, կռէջ կամ խիժ կուենւոյ. որպէս հում մազտաքէ։


Կիւիւ

s.

cuckoo.

· Calfa

NBHL (3)

ԿԻՒԻՒ գրի եւ ԿՒԻՒ. ռմկ. եւս, կիվիվ, կամ կիւ, կամ կիվկիվ. Թռչուն խայտափետուր, եւ թագ ի գլուխ, որ դնէ զբոյն ի մարգագետինս, եւ ի լսել զոտնաձայն՝ թռչի ճռուողով, որով ի յայտ գայ բոյնն.

Արօր եւ կիւիւ ի կղզիս հանեն զձագս՝ աներկեղ սնուցանելով. եւ ասեն ի թռչելն (զձագս), ահա այսուհետեւ անպարտ եմք, բաւական էք զձեզէն զգուշանալ. (Մխ. առակ. ՟Ճ՟Խ՟Գ։)

նոյն թուի եւ ԿԻՒԿԻՒ, որ ի հայս ասի լինել գունով նման լորամրգի՝ մեծ քան զնա. եւ բնակիլ մօտ ի ջուրս, գնալ ի վերայ ջրոց, եւ լուղիլ։


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ո հլ.) «կախարդ. վհուկ, կախարդանք» Երեմ. իէ. 9. Ոսկ. ա տիմ. էջ 28, Լաբուբ. 33 (սեռ. կիւսոց). որ և կևս Մանդ. էջ 193. սրանից կիւսահմայ Զաք. գ. 8. Վրդն. ել. կիւսահմայութիւն (գրուած նաև կիսահմայութիւն. շփոթուաձ կէս-կիսա-ձևի հետ). կիւսակերտող Մագ։

ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։

NBHL (3)

Մի՛ լսէք ... կիւսւց ձերոց, եւ հաւամայից ձերոց, եւ կախարդաց ձերոց Երեմ. (՟Ի՟Է. 9։)

Դիւթութեան կիւսոյ (կամ կիւսւոյ)։ Կիւսոյ հմայից կախարդութեան. (Մագ. ՟Ի՟Դ. եւ Մագ. ոտ. խչ.։)

լծ. յն. ղօ՛իս, ղօիդի՛ա. γόης, γοητεία incantator, praestigiator եւ incantamentum, praestigiae. Հմայօղ. կախարդ. եւ Հմայք. կախարդութիւն. ... որ եւ ՎՀՈՒԿ. ՎՀԿՈՒԹԻՒՆ.


Կիւսահմայ, ից

cf. Կիւս.

· Calfa

NBHL (3)

Զի արք (հրաշադէտք) կիւսահմայք են. (Զաք. ՟Գ. 8։)

Կիւսահմայք՝ նշանախնդիրք եւ հրաշադէտք են. (Վրդն. ել.։)

τερατοσκόπος prodigiorum inspector. Որ հմայէ կիւսիւք, կամ դիմէ առ հմայօղս. նշանադէտ, կամ հրաշադէտ (որպէս դնի ի լս. հյ)


Կիւսահմայութիւն, ութեան

s.

demonology, black art.

· Calfa


Կիւրակէ, ից

s.

sunday;
cf. Կիրակէ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «շաբաթուայ առաջին օ-րը» Յայտ. ա. 10. Յհ. իմ. ատ. Կանոն. Շար. որ և կիրակէ Մծբ. Բուզ. կիրակի Գնձ. Տօ-նաց. կիւրիակէ Տիմոթ. կուզ, էջ 318. յգ. կիւրակեայք Կամրջ. որից կիրակամուտ, կի-րակէմուտ կամ կիրակմուտ «շաբաթ երե-կոյ» Վրդն. Խոսր. Ոսկիփ. կիրակնօրեայ (նոր բառ). բառիս բուն հայերէն և աւելի հին ձևն է միաշաբաթի։

= Յն. ϰνριαϰή «կիրակի». բուն նշանա-կում է «տէրունական» (արմատը ϰύριος «տէր»). քրիստոնէութեան միջոցով նոյն յն. բառը տարածուել է շատ լեզուներում. ինչ. վրաց. კვირა կվիրա «կիրակի, եօթ-նեակ», թուշ. კვირა կվիրա «եօթնեակ». չեչէն. kera «կիրակի, եօթնեակ», գնչ. kurto «կիրակի, եօթնեակ», լահճ. քրաքի «կիրա-կի» (ըստ Մ. Բարխուդարեան, Աղուանից երկիր, էջ 91), օսս. kúirie, korie «եօթ-նեակ»։-Հիւբշ. 357։

Հներից Երզն. մտթ. 612 «կիւրակե անուանեցին հարքն սուրբք, որ լսի օր տէրունի»։ Լմբ. էր ընդ. եղբ. էջ 14 «Կիւրակէն ի մերս բարբառ՝ տեռունա-կան թարգմանի»։ Տաթև. ձմ. ճխբ. «Կի-րակէն տէրունի թարգմանի ի յունառն ի մերս». նոյնը նաև Տաթև. ամ. 505։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ Schrö. der, Thesaur. 47, ՀՀԲ և ՆՀԲ։

ԳՒՌ (dialectal) Խրբ. Տիգ. գիրագէ, Ոզմ. կ'ըրակէ՝, Ջղ. Վն. կիրակի. Ախց. Կր. կիրmկի, Մկ. կիրmկը՛, Ագլ. կիրm՛կի, կրրm՛կի, Սլմ. կիրակ'ի, Մրղ. կիրmկ'ի, Ալշ. Մշ. Տփ. կիրագի, Ասլ. Երև. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. գիրագի, Շմ. գիրmգի, Գոր. գըրա՛գի, Ղրբ. կ'ըրէ՛կի, գ'ըրէ՛գի, Սվեդ. գիրագէ Մծ. կրակէ (հմմտ. կրակի ձևը՝ Օգոստ. բաջ. էջ 7), Ակն. գիրէգի, Սեբ. գիրէ՝գի, Զթ. գի-յագի, գիրագի, Հճ. գիյmգի, էնկ. գիրէյի։ (Մաքսուտեան, Le parler ϑ'Akn' էջ 24 սրանց մէջ է ձայնը բացատրում է յն. ια> հյ. իա ձևից)։ Նոր բառեր են կիրակագիր, կիրակմտոց (որ և կիրակամուտ, կիրակա-մուտք, կիրամուտք, կիրակմուտ, կիրակ-մուտք, կիրամուք, էնկ. գիրամուդ), կիրկի-րիկուն (Ղրբ. գ'իրգիրի՛ւկիւն), կիրակուց, կիրակնօր, կիրակտուր։

ՓՈԽ (borrowing) Թոք. դւռ. Տ. gireyi «կիրակի» (Բիւր. 1899, 798). մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Ու լը ռօյա կի-րակէտա (յաւուր կիւրակէի). Յայտ. ա. 10։ Ուրիշ է զազա kirye «կիրակի»։-Ըստ Թոփ-ճեան Mitteilungen des Seminars fuin Orient. Spr. Berlin 1904, էջ 144) հյ. կիւ-րակի բառից է Պարտաւի շուկայի արաբ. անունը ❇ ︎ al-kurkiy, որ աւանդում են Իստախրի, Իբն-Հակալ, Եակութ, Կազվինի ևն. այս շուկան շատ նշանաւոր էր և մեկ փարսախ երկարութիւն ունէր։ (Այս համե-մատութեան, եթէ ստոյգ է, համաձայն պի-տի գար թրք. [arabic word] pazar «շուկայ» և «կիրակի»)։

NBHL (2)

Յամենայն շաբաթսն եւ ի կիւրակեայսն. (Կամրջ.։)

cf. ԿԻՐԱԿԷ. Յորքն. գրի եւ Կիւրակեայք.


Կիքրիս

s.

kestrel, small hawk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն է» Փիլ. նխ. բ. 103, որ Լծ. փիլ. մեկնում է «դուռաճ, սա-լամբ»։

NBHL (1)

Անուն թռչնոյ։ Փիլ. նխ. ՟բ. որ ի Լծ. փիլ. մեկնի Տուռէճ։


Կլիմ, ի

s.

clime, climate.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«երկրի կամ երկնքի բաժանմունք, մաս» Վրդն. պտմ. էջ 3, Միխ. ասոր. էջ 9. Ոսկիփ. որ և կլեմ Տաթև. հարզ. 241. կլեմ Մխ. ապար. կլիմայ Խոր. ա. 14 գրուած նաև կղիմայ, կղէմ. -արդի գրա-կանում ընդունուած է միայն կլիմայ «օդի բարեխառնութիւն», որից կլիմայական ևն։

= Յն, ❇λίμα «բաժանմունք, երկրամաս աշխարհագրական գօտի», որից փոխառեալ ևն ւատ. clima (սեռ. climatis) «մի տեռաև հողային չափ. 2. լայնութեան աստիճան» ֆրանս. climat «կլիմայ», գերմ. Klima, ա-սոր. [syriac word] qəlīmā, արաբ. [arabic word] iqlīm «աշխարհամաս» ևն։ Յունարէն բառը գալիս է ϰλίνω «ծռիլ, հակուիլ» բայից, նշանա-կում է նախ «թեքում, շեղում (հողի լե-ռան)», և անցնելով «երկրի հակումը հա-սարակածից դեպի բևեռները» իմաստից, դարձել է «աշխարհագրական գօտի» և յե-տոյ էլ «աշխարհաբաժին» (Boisacq 471)։-Հիւբշ. էջ 358։

Ուղիղ մեկնեց նախ Schroder, The-saur. 47, յետոյ ՀՀԲ և ՆՀԲ. վերջինը նաև լծ. է դնում հյ. կողմ, կողմն։

NBHL (6)

Կլիմն, որ է բաժին. (Միխ. աս.։)

Որպէս ասեն իմաստունք. ՟Ժ՟Դ կլիմ անբնակ է մարդկան։ Յոթերորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն.։)

Միջին կլիմն ունի բարեխառնութիւն եւ հաւասարութիւն. (Ոսկիփոր.։)

Եօթն կլէմք աշխարհիս. (Մխ. ապար.։)

Անուանեն զկղիմայն (կամ զկլիմայն) զայն՝ պռոտին արմենիան. (Խոր. ՟Ա. 13։)

ԿԼԻՄ ԿԼԻՄԱՅ κλίμα regio, tractus. որ եւ ԿՂԻՄԱՅ. եւ ԿԼԷՄ. Բառ յն. գլի՛մա. ուստի արաբ. ըգլիմ (լծ. հյ. կողմ. կողմն) Բաժին, կամ որոշեալ կողմն երկնի եւ երկրի՝ ըստ աստեղաբաշխից եւ աշխարհագրեաց.


Definitions containing the research ի : 10000 results

Անուղղայ, ից

adj.

incorrigible, perverse.

· Calfa

NBHL (9)

Անուղիղ. թիւրեալ. խոտորեալ. անխրատ. (անձն)։ եւ թիւր, մոլար, վատթար (իրք). իսլահա կելմէզ. ազղըն. իմլասըզ. էյրի. եանզլըշ.

Պսակի արժանի զյոյժ լաւագոյնսն առնիցէք ի մարդկանէ, նովին ձեւով եւ զանուղղայսն պատժի. (Պիտ.։)

Անուղղայ իմն իրքն թուէին. (Ոսկ. եբր.։)

Անուղղայ գնացք (այսինքն վարք). (Եփր. աղ.։ Մեսր. երէց.։ Ճ. ՟Ժ.։)

Անուղղայ կարծիք. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)

Անուղղայ իմացուածք. (Սամ. երէց.։)

Անուղղայ կեանք։ Զանուղղայն գործողաց. (Պիտ.։)

Խորհեցան յանձինս իւրեանց զանուղղայս (յն. ո՛չ ուղղապէս). (Իմ. ՟Բ. 1։)

Զի՞նչ քան զան այլ ինչ անմտութիւն կայցէ, յորժամ անուղղայս հպարտանայցեն. (յն. ի հակառակաց). (Ոսկ. մ. ՟Գ. 5։)


Անունադրեմ, եցի

va.

cf. Անուանադրեմ.

· Calfa

NBHL (1)

Անդ (յանտիոք) անունադրեալ եղեն քրիստոնեայքն. (Ճ. ՟Ա.։)


Անունակ

adj.

that does not contain, that has not;
poor, needy.

· Calfa

NBHL (5)

Զանունակս բարեաց հոգիս։ Զանունակն յանցմանց։ Անունակն նիւթոյ յանցանաց. (Նար. ՟Լ՟Զ եւ Նար. խչ. եւ Նար. մծբ.։)

Անունակ գոլով իմաստից. (Շ. հրեշտ.։)

Եւ Ոչ ունելի. իբր ոչ ստանալի. անհաղորդական. եւ իբր Անըմբռնելի. անպարտելի.

Ունել զանվայրափակ եւ զանունակ անուն ամենահաստչի. (Անան. եկեղ։)

Զսո՛ւր եւ զանունակ զատումն շարժողականացն սկզբանց եւ բովանդակութեանց. (Դիոն. երկն.։)


Անունող

cf. Անունակ.

· Calfa

NBHL (1)

Լիցի օտարանոցք, եւ տեղի սննդեան անունողաց տածումն. (Խոր. ՟Գ. 20։)


Անուշակ, աց

adj.

sweet, agreeable to the taste, savoury, delicate;
benign, gracious.

· Calfa

NBHL (6)

Անոյշ. քաղցր. ախորժ. հաճելի. զուարժալի. ցանկալի. լէզիզ, լադիֆ, հալավէթլի.

Ո՞ւր Անուշաւան՝ անուշակացն կազմիչ. (Մագ. ՟Ի՟Ը։)

Անուշակ ճաշակ հեշտալի բարեաց սեղանոյն. (Տօնակ.։)

Նմանութեամբ ասի.

Էր ի դրախտին ադամ յանուշակ եւ յերանալից կեանսն. (Եւս. քր. ՟Ա։)

Անուշակ կերակուր. (Իմ. ՟Ժ՟Թ. 20։) յն. մի բառ ամպրօսի՛ա, ἁμβροσία. ambrosia, cibus deorum.


Անուշահամ

adj.

sweet, savoury.

· Calfa

NBHL (3)

Անոյշ համով. համեղ. ախորժական. հաժելի. քաղցր. ազնիւ.

Գինի անուշահամ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։) (Տօնակ.։) (Մխ. բժիշկ.։)

Զարմանալ ի վերայ բանից նորա, որ այնպէս անուշահամք էին՝ աստուածային աղիւն համեմեալք. (Վրք. ոսկ.։)


Անուշահոտ

adj.

sweet, odoriferous, delicate;
— առնել, to perfume, to scent.

· Calfa

NBHL (12)

Անուշահոտ ընթրիք, կամ քաղցրութիւն, կամ ճաշակ. (Փարպ.։)

εὑώδης, εὕοσμος. odoris suavis, boni odoris, fragrans, bene olens. Անոյշ հոտով. ունօղ կամ բուրօղ զհոտ անուշութեան. կիւզել գօգուլու, խօշպույ.

Գինի անուշահամ եւ անուշահո՛տ. (Մխ. բժիշկ.։)

Անուշահոտ նիւթք, կամ շոգոլիք. (Փիլ. այլաբ.։)

Ի մարգս բազմածաղիկս եւ յանուշահոտս. (Ածաբ. աղքատասիր.։)

Մեռոնին կատարողականն օծումն անուշահոտ առնէ զկատարեալն. (Դիոն. եկեղ. ՟Բ։)

Խնկօք, կամ ծաղկօք անուշահոտիւք, կամ անուշահոտօք. (ՃՃ.։)

Իմ որդին լուսաւոր է, եւ անուշահոտ. (Եղիշ.։ Եզնիկ.։)

Անուշահոտ ոգիքն։ Անուշահոտ արդարութեամբ. (Ագաթ.։)

Աղօթիցն անուշահոտից. (Երզն. լուս.։)

Իսկ ԱՆՈՒՇԱՀՈՏ, ոյ. իբր Անուշահոտութիւն.

Ի յայս անուշահոտոյս անմահանայի. (Ոսկիփոր.։)


Անուշահոտեմ, եցի

vn.

"cf. Անուշահոտ առնեմ."

· Calfa

NBHL (5)

ԱՆՈՒՇԱՀՈՏԱՑՈՒՑԱՆԵՄ ԱՆՈՒՇԱՀՈՏԵՄ. Անուշահոտ առնել. լնուլ հոտովք անուշից. եւ Խնկել.

Անուշահոտեաց զկաթղիկէ սուրբ եկեղեցի հաւատով եւ ճգնութեամբ. (Ճ. ՟Գ.։)

Իմանա՞ս, զո՛վ անուշահոտես. որ զանգին անուշահոտութիւն յիւրմէ եհեղ, եւ զաշխարհս սրբեաց. (ՃՃ.։)

Զոգիս արդարոց եւ տղայացելոց ի մեղաց անուշահոտէ։ Որ յանուշահոտ մերձենայ, անուշահոտի. (Նար. երգ.։)

Ոչ ի նիւթոյն անուշահոտեալ, այլ ի հոգւոյն սրբոյ. (Լմբ. ատ.։)


Անուշաճաշակ

cf. Անուշահամ.

· Calfa

NBHL (2)

Ո՛վ ապաշխարութիւն, համեղ պտուղ անուշաճաշակ եւ դիւրագիւտ. (Բրս. ապաշխ.։)

Ես եմ աղբիւրն կենաց, որ քաղցրաբուխ է եւ անուշաճաշակ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Անուշարար

adj. s.

that makes sweet;
confectioner.

· Calfa

NBHL (5)

Գինի անուշարար կուսից. (Զաք. ՟Թ. 17։)

Յանուշարար ուրախութիւն ոգւոցն. (Փարպ.։)

Եւ Կազմիչ անուշակաց, կամ քաղցրաւենեաց. հէլվաճը. շէքէրճի.

Ոչ գոյր նոցա խախամոքք անուշարարք առանձինն, եւ ոչ հացարարք. (Եղիշ. ՟Ը։)

εὑωδίαζων. bene olens. Տուօղ զհամ եւ զհոտ անոյշ. ախորժ. հաճելի. զուարճացուցիչ.


Անուշեմ, եցի

va.

to sweeten.

· Calfa

NBHL (3)

Առ զանազան խորտիկսն անուշել։ Աղ անուշէ զայլսն. (Յճխ. ՟Է. ՟Թ։)

Զամենայն դառինս անուշես։ Զվնասակար ջուր նորին աղիւն համեմեալ անուշեցեր։ Թէ զդառնութիւնս իմ անուշցես. (Նար. ՟Ի՟Ը. ՟Կ՟Գ. ձ։)

Եւ ոչ յետ մահուան անուշեալ քաղցրանայր դառնութիւնս րտին, այլ իջուցեալ ի փայտէն՝ հրով ծախէր. (Ղեւոնդ.։)


Անուշօդ

adj.

mild weather.

· Calfa

NBHL (2)

Ուր օգն իցէ անոյշ. բարեխառն.

Բարի է երկիրս, եւ վայրքս անուշօդ, եւ բազմաջուր. (Զենոբ.) (ա՛յլ ձ. եւ անուշ օդս, եւ ջուր բազում)։


Անուս, ից

adj.

ignorant, unlettered;
stupid.

· Calfa

NBHL (2)

Ոչ պայծառիցն, այլ անուսիցն հրամայեմք զմերս. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)

Յանուսիցն ոմանք։ Ոմանք անուսիցն. (Պրպմ. ՟Լ՟Բ. ՟Լ՟Գ։)


Անուսումն, սմանց

adj.

cf. Անուս.

· Calfa

NBHL (9)

Անուսումն զմեզ համարեալ բամբասիցէ. (Խոր. ՟Ա. 1։)

Ողոքանօք որսան զանուսումնս ի խաբէութիւն. (Եղիշ. ՟Բ։)

Զդէմս գողանան զանուսմանցն. (այսինքն պատրեն զաչս տգիտաց)։ Անուսմանցն բանաւորաց. (Առ որս. ՟Ա. ՟Է։)

Անուսումն բնութեամբ, կամ ոչ փութացեալք ուսանել։ Ընդ անուսմանն երեւոյթս դժուարեալ։ Մեղուք անուսումն՝ բնութեամբ զխորիսխն գործեն. (Փիլ.։)

Աստուած ուրեմն է հոգին, թէեւ անուսմունքն ոչ կամիցին։ Ըստ ձեր անուսումն բանիդ. (Կիւրղ. գանձ.։)

Թէպէտեւ անուսումն ոք եմ ի վարդապետութեանս ջան. (ՃՃ.։)

Սքանչելի ուսուցիչ (է), որ զանուսմունս եւ զծանրամիտս վարժել կարասցէ. (Կլիմաք.։)

մերթ՝ Չուսեալն. անծանօթ (ինչ). չսորված, չգիտցած.

որ եւ ԱՆՈՒՍ. ἀμαθής, ἁμαθέστερος , ἁμαθέστατος, ἁδίδακτος. indocts, litterarum rudis, imperitus, ignarus, indocilis. Որ չունի զուսումն գիտութեան տիրապէս, եւ ոչ ուսանի. անգէտ։ տգէտ. տխմար. եւ Տգիտական. եւ Անխրատ. չսորված, ուսում չգիտցօղ. օգունմուշ օլմայան. նատան. գապա.


Անուստեք

cf. Անուրեք.

· Calfa

NBHL (4)

Ոյր չիք ուստն, կամ ուրն. ոչ փակեալ ընդ սահմանաւ կամ ընդ տեղեաւ. անուրեք. անուր.

Աստուած է, եւ արարիչ, ամենազօր, անուստեք. (Ագաթ.։)

Յանյայտ վայրէ. անգիտելի օրինակաւ. յանկարծ.

Մահ եւ ապականութիւն ըստ վնասու ինչ՝ անգոյ անուստեք ի ներքս մտեալ ի բնութիւնս. (Սանահն.։)


Անուրեք

adj.

not confined to one place, unbounded, infinite;
houseless, homeless.

· Calfa

NBHL (6)

Անուրեք վայրից. (Նար. ՟Ի՟Գ։)

Չունօղ զտեղի. անյարկ. անտուն.

Այր մի անծանօթ յամենեցունց, անոք, անուրեք. (Լաստ. ՟Թ։)

Եւ ինքն իցէ անոք, անուրեք, անպատսպարան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Իմաստուն անինչ, անոք, անուրեք, նման է որդւոյն աստուծոյ. (Եւագր. ՟Թ։)

Յանուրեք յանփախուստ օդն հայելով ուրանային. (Իմ. ՟Ժ՟Է. 9.). τὸν μηδαμόθεν φευκτόν. իմա՛ ըստ յն. յոչ ուրեք փախչելի, կամ յոչ ուստեք փախչելի. (զի օդն պատեալ է ամենայն ուստեք) կամ ըստ լտ. յորմէ ոչ իւիք ոք կարէր փախչել։


Անոք

adj.

destitute, abandoned by all, helpless.

· Calfa

NBHL (1)

Որ չունի զոք օգնական. անտերունչ.


Անչար

adj.

not vicious, harmless, void of malice.

· Calfa

NBHL (8)

Են եւ ի մարդիկ անչարք եւ անխորամանկք. (Կիւրղ. գանձ.։)

Զպարզամիտսն եւ զանչարսն յաւէտ շնրոհօք լնու աստուած։ Բնութեամբ հանդարտք են, հեզք, եւ անչարք։ Յորժամ միտք մարդոյ աննենգ եւ անչար լինիցի. (Ոսկ. գծ. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 27։ ՟Բ. 6։)

Անչար եւ պարզամիտ. (Իսիւք.։)

Ընտրէ ի թռչնոց զպարկեշտն զտատրակն զանչարն. (Մեկն. ղեւտ.։)

Զպարզամիտն եւ զանչարսն շնորհալի երեսօք երեւեալ տեսանեմք. (Տօնակ.։)

Ուր չիք չար ինչ. բարի. լաւ.

Սովոր եմք կոչել ժամանակս չարս եւ անչարս. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

ἅκακος, κόσμιος. mali expers, innocens, modestus. Որ ոչ ունի ի սրտի զչարութիւն. անկեղծ. աննենգ. պարզ մտօք. անմեղ. ամբիծ. բարեսէր. պարկեշտ.


Անչարչար

adj.

impassible.

· Calfa

NBHL (6)

Անչարչար բնութիւն. (Սկեւռ. ի լմբ.։)

Եւ Ազատ ի չարչարանաց կամ ի նեղութենէ. անվիշտ.

Անչարչարս մնացաք. (Նիւս. թէոդոր.։)

ἁπαθής. passione carens, incolumis. Անչարչարելի. անընդունակ չարչարանաց. անկիր. անախտ.

Անչարչար մնայ հոգին ի խռովութենէ խորհրդոց. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Անչարչար ի պատերազմողաց. (Գէ. ես.։)


Անչափ, ից

adj. adv.

immense, infinite;
extreme, excessive, enormous, immoderate, superfluous, superabundant;
intemperate, disordinate;
dreadful, violent, grievous;
յանչափս, cf. Յանչափս.

· Calfa

NBHL (19)

Անչափ բռնութիւն օդոց։ Անչափ նաւք. (Պիտ.։)

Զօրք անչափ լուսեղինաց. (Յճխ.։)

Որ վասն մեր ի չափաւորութիւն եկիր անչափդ աստուած. (Ժմ.։)

Մեծ է, եւ գոյ բաւ, բարձր, եւ անչափ. (Բար. ՟Գ. 25։) (ուր զտանէն աստուծոյ է բան. իսկ զաստուծոյ գերագոյն մտօք առցես)։

Երկիր մեծ եւ անչափ։ Զանչափ ջուրցն սաստկութիւն։ Ի տոհմաթիւս եւ յառասպելս անչափս. (Ես. ՟Ի՟Բ. 18։ ՟Գ. Մակ. ՟Բ. 2։ ՟Ա. Տիմ. ՟Ա. 4։)

Անչափ լայնութիւն փառաց. (Նար. ՟Ծ՟Զ։)

Փառաւորեալք ի չափս անչափս քրիստոսի. (Յճխ. ՟Բ։)

Անչափից եւ անբաւից պատութիւն։ Անչափ ջերմութիւն կամ ցրտութիւն. (Փիլ.։)

Անչափ խոնարհութիւն, կամ անմտութիւն. (Ոսկ.։)

Յանչափից հրաժարեալ՝ ի ցրտոյ եւ ի տօթոյ. (Խոր. ՟Գ. 62։)

Գինի՝ չափաւորն պիտանացու է, իսկ անչափն է ընդ բամբասանօք. (Սարգ. ՟գ. յհ.։)

Յանչափէն փախչել պարտ է, եւ ընդ մէջն գնալ, զի մի՛ անչափութեամբն գլեսցի. (Նար. երգ.։)

Ի չափաւորագունիցն ո՛չ յանչափիցն ելանել սահման. (Յհ. իմ. ատ.։)

Յանչափն ձգտիլ՝ իմոյն ոչ հասի. (Նար. ՟Ծ՟Է։)

Ստէ՛պ կաց, բայց մի՛ անչափ. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

Մի՛ անչափ զայս գործէք։ Յանչափ վշտանալոյ ելանէ մահ. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Այլ մեք ո՛չ եթէ յանչափս ինչ պարծեսցուք. (՟Բ. Կոր. ՟Ժ. 13. 15։)

ἅμετρος, ἁμέτρητος, ἁπέραντος. immensus, infinitus, immodicus, μεθ’ ὐπερβολής, tantus, excellens. Ոյր չիք չափ. որ ոչն չափի. անքանակ. անսահման. անբաւ. կա գերազանց քան զչափ եւ զսահման. եւ Անցեալ ըստ չափ. մեծ եւ առատ. կամ Բազում եւ սաստիկ յոյժ յոյժ։ Զաստուծոյ եւ զաստուածայնոց միայն ասի տիրապէս, իսկ զայլ իրաց պիտակաբար. չափ չունեցօղ, եւ չափէ դուրս, չափազանց. էօլչիւսիւզ, հատսըզ.

ԱՆՉԱՓ, ԱՆՉԱՓՍ. ἁμέτρως. sine mensura, vel modo, immodice. Առանց չափոց. աւելի քան զչափն.


Անպակաս

adj. adv.

faultless, perfect, accomplished, complete;
unfailing;
indefectible, inexhaustible;
perfectly;
without fail;
incessantly.

· Calfa

NBHL (9)

Գանձ անպակաս։ Անպակաս գանձ։ Մեծութիւն անպակաս։ Սքանչելի ես զօրութեամբ անպակաս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 33։ Իմ. ՟Է. 15։ ՟Ը. 18։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 16։)

Անպակաս ունիմ զքէն յիշատակ յաղօթս իմ. (՟Բ. Տիմ. ՟Ա. 3։)

Անպակաս ուրախութիւնք, կամ լոյս, իմաստութիւն, պտուղ։ Անպակաս լրութիւն։ Անպակաս մնայ ի լրութեան. (Ագաթ.։ Եզնիկ.։ Փարպ.։ Նար. ՟Լ՟Բ. ՟Խ՟Է։)

Եւ Ոչ պակասեալ. անթերի. անդադար.

Թակոյկ անպակաս ի գինւոյ խառնելոյ. (Երգ. ՟Է. 12։)

Անպակաս յառաւելութեանց, կամ ի ստուգութենէ, կամ ի լրութենէ։ Անպակաս գրութեամբ երեւին. (Նար. ՟Թ. ՟Ժ՟Ե. ՟Հ՟Է. ՟Հ՟Թ։)

Անպակաս բերանով զաստուած ի վեր օրհնէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 24։)

Անպակաս ձայնիւ, կամ աղօթիւք. (Նար. ՟Ի՟Բ։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

ἁνέκλειπης, ἁνέκλειπτος, ἁδιάλειπτος. non deficiens. Որ ոչ պակասէ. աննուազելի. անսպառ. չհատնելու. դիւքէնմեզ. էքիլմէզ, շաեէզալ.


Անպահապան

cf. Անպահակ.

· Calfa

NBHL (3)

Լեզու խոշոր եւ վատախօս, եւ անպահապան. (Փիլ. նխ. ՟բ.։)

Պատասխանի՛ տուր ինձ ո՛վ վիճաբան դու, եւ անպահապան. (Առ որս. ՟Բ. յն.) փոքր մի այլազգ է։

ԱՆՊԱՀԱՊԱՆ որ եւ ԱՆՊԱՀՊԱՆ. ἁφύλακτος. incustoditus. Ուր չիք պահապան կամ պահպանութիւն. ոչ բարւոք պահեալ. անպատսպարան, եւ անզգոյշ.


Անպահեստ

adj.

not preserved.

· Calfa

NBHL (1)

Մի՛ այսուհետեւ գործեալ թողուցուս անպահեստ զվաստակեալն. (Նեղոս.։)


Անպահպանաբար

adv.

negligently, without observation.

· Calfa

NBHL (6)

Զականջսն անպահպան վասն բազմախոյզ իրաց աւելագործութեան բարձեալ թողեալ. (Փիլ. իմաստն.։)

Անպահպանաբար մատնի սատանայի. (Ոսկ. ես.։)

Արդարն նոյ ի գինւոյն իսկ անկաւ անպահպանաբար. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Անպահպանաբար յամենայն հայհոյութիւն ընթանալ, կամ հայհոյել. (Կիւրղ. գանձ. ՟Է. եւ ՟Ժ։)

Զամենայն ասացի ձեզ յառաջագոյն, որպէս զի մի՛ անկանիլ ձեզ անպահպանապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

ԱՆՊԱՀՊԱՆԱԲԱՐ ԱՆՊԱՀՊԱՆԱՊԷՍ. ἁφυλάκτως. incustodite, temerarie. Առանց պահպանութեան, կամ անձնապահ լինելոյ. անզգուշութեամբ. անհոգութեամբ. յանդգնաբար.


Անպահպանապէս

adv.

cf. Անպահպանաբար.

· Calfa

NBHL (5)

Անպահպանաբար մատնի սատանայի. (Ոսկ. ես.։)

Արդարն նոյ ի գինւոյն իսկ անկաւ անպահպանաբար. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Անպահպանաբար յամենայն հայհոյութիւն ընթանալ, կամ հայհոյել. (Կիւրղ. գանձ. ՟Է. եւ ՟Ժ։)

Զամենայն ասացի ձեզ յառաջագոյն, որպէս զի մի՛ անկանիլ ձեզ անպահպանապէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

ԱՆՊԱՀՊԱՆԱԲԱՐ ԱՆՊԱՀՊԱՆԱՊԷՍ. ἁφυλάκτως. incustodite, temerarie Առանց պահպանութեան, կամ անձնապահ լինելոյ. անզգուշութեամբ. անհոգութեամբ. յանդգնաբար.


Անպաճոյճ, ճուճից

adj.

unadorned, simple, plain, unpolished.

· Calfa

NBHL (8)

Անպաճոյճ հանդերձք, կամ յատակք, կամ հաց, ընթրիք, ըմպելիք. (Եզն. միանձ։)

Յնպաճոյճ ի ստեւոյ ոչխարաց. (Լմբ. պտրգ.։)

Հնոտիս զգեցեալ, եւ անպաճոյճ. (ՃՃ.։)

Որպէս ծառայ անպաճոյճ։ Պարտ է անպաճուճիւք վարիլ առ պէտսն մարմնոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. եւ ՟Ձ։)

Փոքր ինչ նուազ ի գազանացն, որոց կենցաղս անպաճոյճ եւ առանց պատրաստութեան, զանազանեմք. (Առ որս. ՟Ը։)

Հաց անպաճոյճ, եւ աղ՝ խորտիկ։ Տուն անպաճոյճ, եւ զգեստն նոյնպէս դուզնաքեայ, եւ առանց պաճուճանաց. (Փիլ. տեսական.։)

Ի ստոյգ ճշմարտութեանն, եւ յանպաճոյճ միամտութեան. (Վեցօր. ՟Է։)

εὑτελής, ἁκαλλώπιστος, ἅσκευος. simplex, incultus, supellectilis expers. Օտար ի պաճուճանաց կամ ի զարդուց, ի յօրինուածոց եւ ի հանդերձանաց սպասուց. անշուք. անարուեստ. աղքատին. պարզ. անզարդ, անսեթեւեթ. եւ Անկեղծ. քէսիմսիզ, սատէ, պայազը, հիլլեսիզ.


Անպաճուճաբար

adv.

without ornament, simply, plainly.

· Calfa

NBHL (2)

(Մագդաղենացին) անպաճուճաբար պատմէ զամենայն աշակերտացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)

ἀπλῶς. simpliciter, ἁπλάστως, sine fuco. Առանց պաճուճանաց, կամ սեթեւեթից. անշքաբար, եւ Անկեղծաբար.


Անպայման

adj. adv.

unlimited, immense;
without condition.

· Calfa

NBHL (4)

Ոյր չիք պայման եւ չափ. անչափ. անբաւ. եւ Տարապայման. մէֆրէթ.

Անպայման սքանչելիք աստուածութեան։ Անպայման ուրախութեամբ. (Ագաթ.։)

Անչափութեամբ. անպատմելի օրինակաւ. յանչափս. յոյժ յոյժ. իֆրաթ.

Անպայման սքանչելի լինէր երկիրն հայոց. (Ագաթ.։)


Անպատեհ, ից

adj.

unbecoming, improper, unsuitable, unfit, absurd, unseemly.

· Calfa

NBHL (4)

Գործիչ այնպիսի անպատեհից։ Զօրինակ պիտոյիցն յանպատեհ իրս դարձոյց. (Եզնիկ.։)

Անպատեհս ինչ ուտել։ Ոչ ցանկալ ինչ անպատեհից. (Սահմ. ՟Թ. ՟Ժ՟Ե։)

Մի՛ մտածեր անպատեհ կարծեօք. (Բրս. ծն.։)

ἅτοπος, -ον. absurdus, -um, ἅλογος, irrationalis, ἁνεπιτήδειος, non idoneus, ineptus. Անպատշաճ. անճահ. անտեղի. անբանաւոր. ամօթալի. յոռի. եօլսուզ, եագըշմազ, ապէս. տե՛ս (Յոբ. ՟Դ. 8։ ՟Ի՟Է. 6։ ՟Լ՟Զ. 21։ Գծ. ՟Ի՟Ե. 27։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 6։)


Անպատերազմասէր

adj.

that loves not war, peaceable.

· Calfa

NBHL (5)

Անպատերազմ գոլով քո՝ ոչ ունիս զայնպիսի վարձս. (Վրք. հց. ՟Զ։)

Տիւ (կոչէ) զանպատերազմ առաքինութիւնն։ Անպատերազմ կանխէ յիմացուածս աստուծոյ. (Լմբ. սղ.։)

Անպատերազասէր եւ չվշտասէր եւ կանացի բարք։ Հեշտասէր եւ անպատերազասէր մտօք վարելով. (Եւս. քր. ՟Ա։ յորմէ եւ Արծր. ՟Ա. 3. եւ 4։)

ἁπόλεμος. bello carens. ատ ի պատերազմէ, կամ ի փորձութենէ.

Ըստ յն. անպատերազ։ ἁπόλεμος. imbellis, inhabilis ad bellum եւ pacificus. Որ ոչ սիրէ զպատերազ, այլ զխաղաղութիւն, մանաւանդ առ տկարութեան. իբր անարի.


Անպատկան

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (3)

Յանպատկան նիւթոյ. (Լմբ. ատ.։)

Անպատկանաւոր նիւթ. (Իգն.։)

Անպատկանաւորս արձակէ ձայնս. (Պիտ.։)


Անպատկանաւոր

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (3)

Յանպատկան նիւթոյ. (Լմբ. ատ.։)

Անպատկանաւոր նիւթ. (Իգն.։)

Անպատկանաւորս արձակէ ձայնս. (Պիտ.։)


Անպատկառ, ից

adj. adv.

impudent, disrespectful, irreverent, immodest, shameless;
impudently, without shame, irreverently, disrespectfully.

· Calfa

NBHL (6)

Ոչ ունելով զերկիւղ, եւ անպատկառ ի մարդկանէ. (Շար.։)

Պարզերես. աչալուրջ. համարձակ. անաչառ. պանծալի. ուր չիք տեղի ամօթոյ. ճեռմակերես.

ἁναιδής. impudens, ἁναίσχυτος. inverecundus. Որ ոչ պատկառի. անամօթ. լիրբ. աներես. ութանմազ, առլանմազ, առսըզ.

Անպատկառ դիմօք, անդանդաղ ճեպով։ Անպատկառ խօսնակք։ Անպատկառ յանդիմանիչ. (Նար. խչ. եւ Նար. առաք. եւ ՟Ձ՟Ը։)

Զնա ածել մեզ անպատկառ ի պատասխանիսն վկայ. (Մագ. ՟Դ։)

Անպատկառ քննութիւն իրաւանց. (Խոսր.։)


Անպատկեր

adj.

without image.

· Calfa

NBHL (2)

ἅμορφος. informis. Որոյ չիք պատկեր զգալի. անտեսակ. անմարմին.

Յորժամ անպատկեր ասասցի, զի անմարմին է՝ կոչի անպատկեր. (Սեբեր. ՟Է։)


Անպատճառ

adj. adv.

without cause, — principle, causeless;
without reason or motive;
absolutely, peremptorily.

· Calfa

NBHL (24)

Օրհնաբանի՝ բարին որպէս ամենայն բարեաց պատճառ, որպէս չարեաց անպատճառ. (Դիոն. ածայ.։)

Անպատճառդ միշտ իմում կորստեան. (Նար. ՟Կ՟Գ։)

Որ չէ պատճառեալ յայլմէ. սեպհականեալ ստորոգելի հօր աստուծոյ, որպէս ոչ ծագեալ յայլմէ անձնէ, ոչ ծնաել, եւ ոչ բղխեալ.

Եթէ մեծ է հօր ոչ յումեքէն լինել, ոչ ինչ նուազ որդւոյ՝ յանպիսւոյ հօրէ (գոլ). վասն զի անպատճառի փառացն հաղորդի, եւ յանպատճառէն (է). (Առ որս. ՟Գ։)

Հայր անպատճառ է, եւ պատճառ. որդի յանպատճառէն, եւ ոչ պատճառ. (Ի գիրս հց. տաթեւ.։) cf. ԱՆՍԿԻԶԲՆ.

որպէս Անեղ, հասարակ երից անձանց.

Պղատոն ասէ, մի է պատճառ ամենայնի, եւ ինքն անպատճառ է. (Ոսկիփոր.։)

Հայր է պատճառ անպատճառից, որդւոյ ծննդեամբ՝ հոգւոյն բղխմամբ. (Շ. խոստ.։)

Որ բոլորից ես պատճառ էից, անպատճառից, եւ որոց պատճառաւ. (Շար.։)

Չունօղ զպատճառ արարչական, կամ վախճանական, կամ ապացուցական, եւ կամ իրաւացի. սէպէպսիզ, վէսիլէսիզ.

Ոչինչ անպատճառ լինել տացի եւ ի մէնջ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Անբան արհեստք լսին, այսինքն ոչ անպատճառք. քանզի ոչինչ է արհեստ, որ ոչ ունի պատճառս։ Հմտութիւն է միոյ իրի անպատճառ գիտութիւն, ոչ գիտելով զպատճառն։ Ի ձեռն տեսականին եւ բանի գայ ի գործածականն. (Սահմ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Անպատճառ սպանումն. (Նիւս. բն. ՟Ի՟Բ։)

Որ ոչ տայ պատճառս բամբասանաց. անմեղ. աննվաս. անմեղադրելի.

Անխիղճ եւ անպատճառ իցեն առ հեռաւորս եւ առ մերձաւորս. (Յճխ. ՟Ժ՟Ղ։)

Զի դու անպատճառ եւ անխոշտանկելի իցես. (Պտմ. աղեքս.։)

Առանց պատճառի. իբր անյայտ ծագմամբ. ինքնին, եւ վայրապար.

Ունի եւ ջուր, որ անպատճառ այսր եւ անդր հոսի. (Խոսր.։)

Թագաւորն անպատճառ լի ցասմամբ կայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

ἁναίτιος, -ον. non causa, non habens causam. Որ չէ պատճառ իմիք. պատճառ չեղօղ. սէպէպ տէյիլ.

Եթէ այրն անպատճառ թողու զկին. (Մխ. դտ.։)

Եւ Անվրէպ. առանց կարելոյ պատճառել ինչ. հարկաւ.

Այս բան հոռոմոցն սովորութիւն է, զատկի անպատճառ հաղորդելն. (Լմբ. պտրգ.։)

Պատարագ մատչի անպատճառ. (Տօնաց.։)


Անպատշաճ

cf. Անպատեհ.

· Calfa

NBHL (7)

Ասել անպատշաճ է. (Եզնիկ.։)

Առն թագաւորի անպատշաճ. (Փարպ.։)

Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի. (Արշ.։)

Անպատշաճ հարցուածք, կամ կարգումն (բանի), վարք, իրք. (Եզնիկ.։ Փարպ.։ Լաստ. ՟Ի՟Ե։ Ոսկ. յհ. ՟Ա. 4։)

Յանպատշաճսն տեսանիցեն զոք եղեալ. (Շ. ընդհ.։)

Զտերունի գանձն յանպատշաճ ձեռս մատնէ։ Զմանկունս տգէտս եւ զանպատշաճս՝ քահանայութեան վիճակեցաք. (Լմբ. պտրգ.։)

ἁνήρμοστος, ἁπρεπής, ἁνάξιος. incongruus, inconveniens, indignus. Անպատկան. անպատեհ. անյարմար. անվայելուչ. անտեղի. անարժան. անկարգ, անշնորհք. մինասիպէթսիզ, ճայիզսիզ.


Անպատուասէր

adj.

that does not love honours.

· Calfa

NBHL (3)

Որ ոչ սիրէ կամ ոչ խնդրէ զպատիւ. խոնարհ. անփառասէր.

Եւ Ո՛չ պատուասիրելի. անարգ. անշուք.

Մին անպատուասէր է, եւ միւսն անկարգ. (Առ որս. ՟Ժ՟Դ։) Ըստ կրկին նշ. ասի եւ յն. ἁφιλότιμος.


Անպատուաստ

adj.

not grafted;
that cannot be grafted;
that cannot be united.

· Calfa

NBHL (2)

ԱՆՊԱՏՈՒԱՍՏ եւ ԱՆՊԱՏՈՒԱՍՏԵԼԻ. Զոր չէ մարթ պատուաստել. անկցելի. եւ Անկարկատելի օրինակաւ. աշթոսթմազ, էքլէնմէզ.

Քակտիչ լուծանօղ անպատուաստ խզմամբ։ Բաժանեցայ, եւ անպատուաստելի կտրեցայ։ Անպատուաստելի հարուածեալս, կամ լուծեալս. (Նար. մծբ. եւ Նար. ՟Ի. ՟Հ՟Ա. եւ Նար. խչ.։)


Անպատուեմ, եցի

va.

to dishonour.

· Calfa

NBHL (12)

Մի՛ անպատուեր զնա. (Սիրաք. ՟Գ. 15։)

Ոչ անպատուեաց զտիկինն իւր, այլ անպատուեցաւ տիկինն. (Փիլ. լին.։)

Աստ զժամանակն միայն անպատուեմք, ուր մանաւանդ պատուելի՛ է զի դէպ ժամանակն։ Մի՛ որ յայսոսիկ է զարդն՝ անպատուեսցուք։ Ընդ բեթղեհեմի դասեցայց, ընդ մսրոյն անպատուեցայց։ Զաստուած անպատուես. (Առ որս. ՟Ա. ՟Ը։)

Անպատուել զդիս, կամ զթագաւորս. (Ագաթ.։)

ἁτιμάζω. honore privo, dehonsto, contemno. Չպատուել. անպատիւ առնել. անարգել. արհամարհել. թշնամանել.

Զոր առ աստուածսն ունին, անարգեն շատք, եւ անպատուեն. (Եզնիկ.։)

Անպատուել զյիմարաբար պատուեալն. (Յհ. իմ. պաւլ.։)

Աստուածութիւնն ոչ յարգի յումեքէ, եւ ոչ անպատուի. (Յճխ. ՟Բ։)

Սիրելի՞ է՝ որ անպատուեացն, մի՛ կորուսաներ զսիրելւոյն բարին. մի անգամ անպատուեաց, եւ բիւր անգամ պատուեց եւ պատուէ. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ոչ անպատուիս ի քաղցրութեանց։ Անպատուեցաւ ճաշակն պտղոյ։ Անօգուտ եղեալ՝ անպատուի։ Հողոյս անպատուելոյ. (Նար.։)

Ամենայն մարգարէ յիւրում գաւառի անպատուի։ Յանպատուիլ մի՛ խռովիք. (Կլիմաք.։)

Աշտէիւ խոցեալ յանպատուողաց հրէից. (Սարկ. հանգ.։)


Անպատուհաս

adj.

unpunished.

· Calfa

NBHL (4)

Ոչ պատուհասեալ. անպատիժ. առանց պատուհասի կամ պատժոյ. անպարտ. անվնաս. ճէզասըզ, միւֆթէ կեչմիշ.

Ոչ անպատուհաս. թողու զչարութիւնն. (Փիլ. լին.։)

Թողցին անպատուհաս. (Պիտ.։)

Անպատուհաս ես մնացից յահեղ մրրկէ անտի. (Յհ. կթ.։)


Անպատում

adj.

unspeakable, unutterable, inexpressible, ineffable.

· Calfa

NBHL (8)

Կառք անպատմին. (Գանձրն.։)

Անքնին եւ անպատում է առ արարածս իւր։ Անպատում բարիք։ Ի տեսիլս անպատումս։ Առեալ զանպատումն ի պատմել. (Ագաթ.։)

Ամենայն աշխարհն լի էր անպատում նեղութեամբք. (Եւս. պտմ.։)

Անպատում համերութիւն, կամ չարչարանք. (Փարպ.։ Յհ. կթ.։)

Իրս անպատումն իմն նորոգս ցուցաւ. (Փարպ.։)

Ասէ. նախանձեցուցի զձեզ յազգս անպատումս, վասն ազգին քրիստոնէից. (Եփպ. օրին։)

(Վասն հրեշտակաց) անպատում եղեալ մովսեսի, զի մի՛ ընդ անզգայ արարածքս համարեսցին. (Ագաթ.։)

ἁνεκδιήγητος, ἅφραστος. inenarrabilis, inexplicabilis, indicibilis. Անպատմելի. անթարգմանելի. անճառ. անասելի. նագլ օլունմազ, տիլէ՝ վասֆէ կէլմէզ.


Անպատսպար

adj.

insupported, unprotected, abandoned.

· Calfa

NBHL (7)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Անպատսպար աղքատութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Վրք. ոսկ.։ Շ. մտթ.։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.

Ի յայսմ անպատսպար ապաւինութենէ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)


Անպատսպարան

cf. Անպատսպար.

· Calfa

NBHL (7)

ԱՆՊԱՏՍՊԱՐ ԱՆՊԱՏՍՊԱՐԱՆ. Ոյր չիք պատսպարօղ եւ պատսպարան, իբր հովանի կամ պատօղ ասպար. անօգնական. մերկ յամրութենէ. անմասն ի նպաստից եւ ի պաշտպանութենէ. թողեալ լքեալ. անմխիթար.

Անպատսպար տառապեալ, կամ թշուառ, կամ անկեալ։ Ոչ անպատսպար ի մնալ թեւոց քոց օգնականութենէ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ի՟Զ. ՟Ծ՟Զ. ՟Ղ՟Գ։)

Անպատսպարանք լինիցին ի քումմէ բարերարութենէդ. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Անպատսպար աղքատութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Վրք. ոսկ.։ Շ. մտթ.։)

Եւ Այն՝ յոր ոչ լինի պատսպարիլ կամ ապաւինիլ.

Ի յայսմ անպատսպար ապաւինութենէ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Զի ապրեսցուք մեք յանօրէն եւ յանպատսպարան մարդկանէ. այսինքն ի հալածչաց եւ ի կեղծաւորաց. (Եփր. ՟բ. թես.։)


Անպարապ

adj.

busy, not at leisure;
not engaged in business

· Calfa

NBHL (9)

ἅσχολος. cui otium non est, occupatus. Որ չունի ժամանակ պարապորդ. զբաղեալ յոյժ.

Այր եմ ծերացեալ, եւ անպարապ ի թարգմանութեանց. (Խոր. ՟Գ. 65։)

Լի ամենայն բարութեամբ, շնորհեն եւ անպարապիցն. (Փարպ.։)

Գնացէ՛ք, զի անպարապ եմ ես. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)

Անպարապ լինելով ի մարմնամոլութեանն յղփութենէ. (Յհ. իմ. ատ.։)

Անպարապ լեալ ի պատերազմէ. (Ճ. ՟Բ.։)

Ի հալածանաց եւ ի խռովութեանց անպարապ պատահեցան. (Մխ. դտ.։)

Որ ոչ պարապի ի գործ. պղերգ. դատարկ.

Անպարապ հոգեւորական զինուն արարեալ, մահու ծառայեցուսցէ. (Նար. ՟Ծ՟Ը։)


Անպարապանամ, ացայ

vn.

to be busy, to be occupied.

· Calfa

NBHL (4)

Ոչ դատարկանալ. չլինել թափուր. չպակասիլ. չպարպիլ, լեցուն մնալ.

Լի եւ պատարուն վերելեաւն՝ յաւիտեան անպարապասցի. (Անյաղթ բարձր.։)

Չունել զպարապ. զբաղեալ գտանիլ.

Ոչ առաքեցին յանտիոք. վասն զի առ երուսաղէմացիսն անպարապացեալ էին. (Ոսկ. գծ.։)


Անպարծ

adj.

without bragging, modest.

· Calfa

NBHL (2)

Անպարծ զարդ։ Վասն անպարծելի զիրսն համարելոյ։ Տե՛ս զանպարծելի բարեխնամութիւնն. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 21. եւ 37։)

ԱՆՊԱՐԾ եւ ԱՆՊԱՐԾԵԼԻ. ἁκόμπαστος. alienus a jactantia et ostentatione. Հեռի ի պարծելոյ. ոչ պարծօղ. անսեթեւեթ. խոնարհ. չպարծենցօղ.


Անպարկեշտ, ից

adj. adv.

immodest, unchaste, indecent, bawdy, obscene;
dissolute, debauched;
—ս, indecently.

· Calfa

NBHL (6)

Քննին անպարկեշտիցն բանք. (Մանդ. ՟Գ։)

Պարկեշտացուցանել պանծալի տառիւք զանպարկեշտսն. (Սարկ. լուս.։)

Անպարկեշտ ծաղկեցեալ ալիքս եփրեմի. (Նար. ՟Բ.)

Անպարկեշտ էր կարծել զնոյն ինքն զքսերքսէս ինքնին զգործն կատարել. (Արիստ.։)

Զատանել ի մէջ սրբոց եւ պղծոց. եւ ի մէջ պարկեշտից եւ անպարկեշտից. (Ղեւտ. ՟Ժ. 10։)

ἅσεμνος, incastus, impudicus, inhonoratus, ἁκάθαρτος, immundus, impurus. Օտար ի պարկեշտութենէ. անհամեստ. անամօթ. եւ Անվայելուչ. անմաքուր. աղտեղի. անսուրբ. անդէպ. էտէպսիզ, փիս, եագըշըգսըզ, պէթ.


Անպարոյր

adj.

uncircumscribed;
unbounded, immense;
incomprehensible.

· Calfa

NBHL (5)

ἁπερίγραφος, incircumscritus, ἁπερίληπτος, qui comprehendi nequit, incomprehensus. ԱՆՊԱՐՈՅՐ որ եւ ԱՆՊԱՐՈՒՆԱԿԵԼԻ. Որ ոչն պարուրի. ոչ շրջափակեալ. անպարագրելի. անբովանդակելի.

Անորոշելի եւ անպարոյր ժամանակ։ Անպարոյր եւ անպարագիր մեծութեամբ։ Բազմութիւն անպարոյր։ Ազգի ազգի խնկոց բազմութիւնք, անպարոյր զանազանութիւնք. (Փիլ.։)

Սկիզբն եղելոցս՝ անպարոյր, եւ առանց ծայրից ըմբռնման. (Շ. բարձր.։)

Անպարոյր են իմաստք երրորդութեանն. (Եւագր. ՟Ի՟Ը։)

Աստուած ոչ ժամանակի կարօտանայ, այլ՝ ամենայն անժամանակ եւ անպարոյր ի գիտութեան նորա կային անմարմնապէս. (Նախերգ. փիլ.։)


Անպարունակ

cf. Անպարոյր.

· Calfa

NBHL (10)

Պարունական՝ անպարունակ, անկարօտ այլոց. (Դիոն.։)

Անպարունակ մեծութիւն, կամ բացարձակութիւն։ Ի քեզ անպարունակն աստուած մարդացեալ. (Նար.։)

Անպարունակ եւ անվայրափակ կայենիցն. (Անան. եկեղ։)

Պարունական ամենայնի, իսկ ինքն անպարունակելի։ Անպարունակելին թաքնութիւն. (Դիոն.։)

Անհասանելի եւ անպարունակելի. եւ ասեմ, ոչ զի էն, այլ եթէ զի՞նչ է. (Առ որս. ՟Է։)

Անպարունակելի աստուածութիւն. (Նար. յովէդ.։)

Անպարունակելին ի քեզ պարունակեալ տաղաւարեցաւ. (ՃՃ.։)

Աստուածային անվայրափակ եւ անպարունակելի զօրութեանն. (Անան. եկեղ։)

Անպարունակելիդ վարակեալ դրժանօք. (Պիտ.) իբր անչափ եւ անհամար։

ԱՆՊԱՐՈՒՆԱԿ ԱՆՊԱՐՈՒՆԱԿԵԼԻ. cf. ԱՆՊԱՐՈՅՐ. ἁπερίληπτος. non comprehensus. Որ ոչն պարունակի. անբովանդակելի.


Անպարսաւ

adj. adv.

irreproachable;
irreproachably

· Calfa

NBHL (7)

Անպարսաւ լինել. (Տիտ. ՟Բ. 8։)

Ստուգադրութիւն անպարսաւ. (Փարպ.։)

Անպարսաւ վարք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Անպարսաւ կիրք. (Տօնակ.։)

Ճշմարիտ եւ անպարսաւ խորհդածաց. (Սարկ. քհ.։)

Անպարսաւ է աղօթելն՝ քան չարաբանելն վասն նորին. (Նար. ՟Խ՟Ը։)

ἁκατάγνωστος, ἁνεπίληπτος. irreprehensibilis. Ազատ ի պարսաւանաց. անստգիւտ. անմեղադրելի. անանգոսնելի. այըբլանմազ.