Entries' title containing ի : 10000 results

Կուսորդի, դւոյ

s.

the Virgin's Son.

· Calfa

NBHL (7)

որդի կուսին. կուսածինն յիսուս միածին.

Նա է էմանուէլն կուսորդին. (Տօնակ.։)

Ցնծայ մանուկ ամլորդին ընդդէմ մանկանն կուսորդւոյ. (Եփր. համաբ.։)

Խաղայր ցնծայր ընդդէմ կուսորդւոյն. (Ոսկ. մ. ՟Ա. 5։ Շ. մտթ.։ Անան. ի յհ. մկ.։)

Զի թէ՝ եւ կուսորդի իցէ, չէր ինչ ումեք յայնժամ յայտ. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)

Ի նմանութիւն մեծի կուսորդւոյն խոնարհութեան։ Շ. (մտթ.։)

Ի ձեռն խաչին կուսսրդւոյն յիսուսի. (Երզն. մտթ.։)


Կուսութիւն, ութեան

s. fig.

virginity;
maidenhead, pucelage;
pudicity;
բառնալ զ—, արկանել ի կուսութենէ, to defile, to ravish, to violate, to deflour;
ի կուսութենէ իւրմէ, from her youth;
cf. Կնիք.

· Calfa

NBHL (2)

παρθενία, τα παρθενεῖα virginitas, virginalia. Կոյս գոլն. մաքրութիւն կուսութեան. կնիք եւ նշան կուսութեան. կուսակրօն կեանք. Տե՛ս (Օր. ՟Ի՟Բ. 15 = 16։ տ. ՟Ժ՟Ա. 37։ Տոբ. ՟Գ. 16։ Յուդթ. ՟Թ. 3։ Երեմ. ՟Գ. 4։ Ղկ. ՟Բ. 36։)

անխախտելի կուսութիւն։ Մայր կուսութեան. եւ այլն. (Շար.։)


Կուտակութիւն, ութեան

s.

convexity, sphericity;
cf. Կուտակումն.

· Calfa

NBHL (2)

κύτος cavitas. Կուտակումն, իբրեւ ուռուցումն. եւ Գնդաձեւութիւն.

Որոց պարտ եւ պատշաճ էր զարմանալ ընդ կուտակութիւնն երկնից. (Կոչ. ՟Թ։)


Կուտկուտիմ

vn.

to be covered with rash.

· Calfa

NBHL (2)

ԿՈՒՏԿՈՒՏԻԼ. Կողտ կոյտ լինել. կամ իբր Կուտ կուտ լինել. ուռնուլ, կամ կնճռիլ.

Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն, եւ պատառ պատառ յերկիր անկանէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Կուրամիտ

adj.

mentally blind.

· Calfa

NBHL (2)

Կուրամիտ տբրեւ զձեզ (զկռապաշտբդ) ոչ լինիմք. (Ճ. ՟Բ.։)

Եւ այլ եւս կուրամիտքն զգազանս եւ զսողունս պաշտեցին. (Տօնակ.։)


Կուրաշաւիղ

s.

blind alley.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ շաւիղ կուրացեալ. այսինքն անկոխ, կամ անլոյս. (գուցէ եւ լայն՝ յարմար կուրաց)

Շատ ջանացար կուրաշաւիղ իմն արահետիւք ծածկեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Զլուսաշաւիղ թողեալ ճանապարհ՝ հետեւեցան կուրաշաւիղ կորստեան։ Կուրաշաւիղ կորստեան։ Կուրաշաւիղ կորստեան։ կուրաշաւիղ ճանապարհ ստացեալ, եւ յանհաւատութեան միգի մոլորեալ. (Մագ. ՟Ա. ՟Լ՟Ը։)


Կուրապաղատութիւն, ութեան

s.

cf. Կուսակալութիւն.

· Calfa

NBHL (3)

գրի եւ ԿԻՒՐԱՊԱՂԱՏՈՒԹԻՒՆ. Իշխանութիւն կուրապաղատ գոլոյ. բդեշխութիւն. կուսակալութիւն.

Առնուլ զպատիւ կուրապաղատութեանն ի կայսրէ։ Տայր բերել նմա պատիւ կուրապաղատութեան. եւ այլն։ (Յհ. կթ.։)

Եբեր թուղթ դաշանց խաղաղութեան, եւ պատիւ կիւրապաղատութեան որդւոյ իւրոյ. (Պտմ. վր.։)


Կուրութիւն, ութեան

s. fig.

blindness, cecity, excecation;
blindness, ablepsy, delusion;
հարկանել կուրութեամբ, to strike blind;
աբրէ մեծի կուրութեանս, what a strange blindness !

· Calfa

NBHL (7)

τυφλώτης, τύφλωσις, πώρωσις , ἁορασία, ἁβλεψία caecitas, excaecatio, privatio visus. Կոյր գոլն. պակասութիւն տեսութեան աչաց մարմնոյ կամ հոգւոյ, շլացութիւն. անտեսութիւն. Խաւարումն.

Հարին, կամ հարից կուրութեամբ։ Զ աչս թշնամեացն ի կուրութիւն դարձուցանէին։ Վասն կուրութեան սրտից։ կուրութիւն փոքր ի շատէ եղեւ իսրայէլի.եւ այլն։

Բաբէ՛ մեծի կուրութեան. (Կոչ. ՟Զ։)

Հնութեան կուրութեամբն չնեսանէք. (Եղիշ. ՟Ը։)

Որպէս կուրութիւն աչաց ատելի կայ մարմնոյն, նոյնպէս եւ տգիտութիւն ոգւոյ ատելի է եւ աստուծոյ. (Կանոն.։)

Ախմարութեան կուրութիւն։ Աղջամղջին կուրութեանս խաւար. (Պիտ.։)

Որ կամաւոր կուրութիւն յինքն կրէ կամ բերէ, ո՛չ երբէք եկեսցէ յառողջութիւն. (Յհ. կթ.։)


Կոփիչ, չի, չաց

s.

stone-cutter;
chisel;
hammer, mallet.

· Calfa

NBHL (3)

Որ կոփէ. գործի կոփելոյ. եւ Տոփիչ. Թակ.

Կոփչէք զարկուցեալ մեռանի։ Եւ զպռիւրիդեայ, որ հաւանիւր զինքն կոփչօքն խորտակել. (Մագ. ՟Ե. ՟Խ՟Գ։)

Առ զկոփիչն, զի հարցէ զնա։ Ձգեաց զկոփիչն զկնի. (Ոսկիփոր.։)


Կոփիւն

s.

crash, din, clash, clashing, noise.

· Calfa

NBHL (4)

Ձայն կոփելոյ. բախիւն. տոփիւն. դոփիւն. կափիւն.

Կոփիւնք վահանաւորացն. (Եղիշ. ՟Զ։)

Ի կոփիւն սուսերացն. (Լաստ. ՟Բ։)

թատերք նուագաց, կոփիւնք եւ դափիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Կոքղի

s.

conch-shell.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ խեցեմորթ, խը-խունջ». Վեցօր. 140 (մէկ անդամ). «Կոնքն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։

= Յն. ϰογλίας «ոլորուն պատեանով մի խեցեմորթ է», որից փոխառեալ է նաև լտ. cochlea «խխունջ»։-Հիւբշ. 360։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (1)

Ազգ՝ որ խեցեմորթքն կոչին, այսինքն կոնքն, եւ կտինքն, եւ կողիք. (Վեցօր. ՟Է։)


Կպրաձիւթ, ոյ, ով

s.

pissasphalte.

· Calfa

NBHL (5)

ἁσφαλτοπίσσα bitumen cum pice. Կուպր խառն ընդ յիւթ, խառնուրդ երկոցունց. խաթրան ու զիֆի խառնած՝ նաւ ծեփելու. (եբր. խէմր. լծ. ընդ կուպր)

Ծեփեաց զնա կպրաձիւթով. (Ել. ՟Բ. 3։)

Զաղտեղութիւն մեղացն՝ որ կռուեալ էր ի բնութիւնս մեր, եւ ի նմին միացեալ ո՛չ զօրէն փոշւոյ, այլ կպրաձիւթոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Իսկ ի բառս Գաղիանոսի ՝ Կպրաձիւթ դնի որպէս յն. որ է Կուպր։

(Ի) մէջ եռացեա կպրաձիւթիւ. (Գանձ.։)


Կպրային, այնոյ, ոց

adj.

bituminous

· Calfa


Կպրիչ

s.

caulker.

· Calfa


Կռամոլութիւն, ութեան

s.

idolatry, love of idols.

· Calfa

NBHL (7)

εἱδωλομανία insanus idolorum cultus. Կռամոլն գոլ. մոլիլն զհետ կռոց. կռապաշտութիւն.

Այսակիր բարձրանցն կռամոլութեան. (Նար. ՟Հ՟Ե։)

Կռամոլութեան եւ դիւապաշտութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Խաւարելոցն կռամոլութեամբ։ Ընդդէմ կռամոլութեանն։ Զդիւական կռամոլութիւնն. (Նախ. ել.։ Ոսկ. յհ.։ Կիւրղ. ի կոյսն.։)

Գիրկս արկանէր եւ համբուրէր կռամոլութենէն. (Յհ. իմ. եկեղ.։)

Կամ զկռամոլութիւն կոչէ շնութիւն. (Մխ. երեմ.։)

Պահեցեր զիս ի կռամոլութեանցն. (Ճ. ՟Ժ.)


Կռանահարութիւն, ութեան

s.

hammering.

· Calfa

NBHL (2)

Հարումն կամ բախունմ կռանաւ. կռանարկութիւն. չեքիճ զարնելը, չեքիճով բռնիլը՝ բռնուիլը.

Հրացեալ ոսկին, եւ կռանաւ հարեալ, նիւթ ոսկոյն ընդունի զկռանահարութիւնն, այլ եւ ընդ նմա միաւորեալ հուրն. (Ոսկիփոր.։)


Կռանարկութիւն, ութեան

s.

hammer-stroke.

· Calfa


Կռանելի, լւոյ, լեաց

adj.

malleable, ductile, soft.

· Calfa


Կռանելիութիւն, ութեան

s.

malleability, ductility.

· Calfa


Կռապաշտիմ, եցայ

vn.

cf. Կռապաշտեմ.

· Calfa

NBHL (1)

ԿՌԱՊԱՇՏԵՄ ԿՌԱՊԱՇՏԻՄ. Կռապաշտութիւն առնել. պաշտօն մատուցանել կռոց. կռապաշտ լինել.


Կռապաշտութիւն, ութեան

s.

idolatry;
heathenism, paganism.

· Calfa

NBHL (3)

Պաշտելն ըզկուռս. պաշտօն կռոց. կռամոլութիւն.

Փախերուք ի կռապաշտութենէ. (՟Ա. Կոր. ՟Ժ. 14։ Տե՛ս եւ Գաղ. ՟Ե. 20։ ՟Ա. Պետ. ՟Դ. 3։ ՟Ա. Յհ. ՟Ե. 21։)

Ի բա՛ց ընկեցէք զագահութիւն, որ է կռապաշտութիւն. (Կող. ՟Գ. 5։)


Կռապարիշտ

cf. Կռապաշտ.

· Calfa

NBHL (7)

Ընդ յափշտակօղս կամ ընդ կռապարիշտս։ Կամ կռապարիշտ կամ ագահ։ Ոչ պոռնիկք, ոչ կռապարիշտք։ Կամ ագահ, որ է կռապարիշտ. (՟Ա. Կոր. ՟Ե. 10. 11։ ՟Զ. 9։ Եփես. ՟Ե. 5։)

Ոմն կռապարիշտ լինելոց է. (Եզնիկ.։)

Կռապարիշտ է ... որ զոչ ախորժելիս ստեղծ չէին կատարէ. (Նար. ՟Խ՟Ը։)

Տեանեն կռապարիշտքն զփառս նշանին քրիստոսի, եւ ամաչեալ կոծին. (Լմբ. սղ.։)

Եւ իբր Կռապաշտական.

Դիմամարտ գոլով սրբոցն ընդ կռապարիշտ պաշտամունսն. (Շար.։)

Կռապարիշտ ագահութիւն. (Մաշկ.։)


Կռզի

s. bot. cf. Գռզի.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

ԳՒՌ (dialectal) Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։

տե՛ս Գռղի։

NBHL (2)

cf. ԳՌԶԻ. եւ ԽԱՐԻ ՊՏՈՒՂ։ (Գաղիան.։)

Ցուցին ինձ իբրեւ կռզի յանապատին, եւ ասենցիս. ա՛ռ եւ կե՛ր. (Վրք. հց. ՟Ի՟Զ. ձ։)


Կռինչն

s.

the least noise, the least thing;
a mere nothing.

· Calfa

NBHL (2)

Արմատ Կռնչելոյ, որպէս Ճռինչ, ճիկ, թեթեւ ձայն բնական իրաց եւ անբանից. եւս եւ Բան ինչ, դոյզն ինչ. իր դուզնաքեայ. բան մը. (որպէս թէ գրեալ էր կռի ինչ. լծ. յն. ղռի)

Ոչ ծախեսցի յամենայն որդւոցն իսրայէլի կռինչն. (Ել. ՟Թ. 4. յն. բան մի. (իբր կնճռումն, կնճիռն։))


Կռիչք

s.

crakeing, creaking, cry or noise;
— հաւուց, cackling;
— թռչնոց, chattering;
— խորդոց, crunk, crunkle of the crane.

· Calfa

NBHL (5)

Ձայն հաւուց, թռչնոց. ճռուողումն. կառաչ. ճիկ. ճիչ. կարկաչ. կռկռալը, ճիվ ճիվ, հաւու կամ թռչնու ձան.

Մի՛ հմայել ... զթռիչս եւ զկռիչս իաւուց. (Նախ. ղեւտ.։ Գէ. ես.։)

Հաւահմայք, որ զկռիչս եւ զթռիչս խրտեն. (Մխ. երեմ.։)

Հաւ ընտանի յըմբռնել ստացողին իւրոյ յոյժ աղաղակէր. եւ ոմանք մեղադիր լինէին, եթէ զմէ՞ վայրապար կռիչս ամբառնաս. (Մխ. առակ.։)

Խորդք ... միմեանց տեղի տան ի կռիչսն (կամ ի թռիչսն). (անդ։)


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «վէճ, պատերազմ» ՍԳր. Ոսկ. ես. որից կռուիլ «վիճիլ, կռիւ անել» ՍԳր. կռուական Ոսկ. ես. կռուակից Եւագր. Իւս. քր. կռուանոց Ոսկ. մ. ա. 11. Եզն. կռուասէր Ոսկ. յհ. բ. 18. կռուարար Եւս. քր. Ոսկ. մ. բ. 10. կռուեցուցանել Ոսկ. ա. կոր. գազանակռիւ Ոսկ. ղկ. գօտեկռիւ Ոսկ. ի կոյսն. բանակռիւ Բ. տիմ. բ. 14. Ոսկ. բ. տիմ. մենակռիւ Ագաթ. մերկակռիւ Եւս. քը. նաւակռուութիւն Պիտ. նաւակռիւ Լմբ. յայտ. խե. բռնակռիւ Բրս. ապաշխ. լծակռիւ Ոսկ եբր. կապակռիւ Մծբ. ընդդիմակռուել Յհ. կթ. ղիւրակռուելի Բրս. թղթ. անկռուե-լի Ոսկ. ա. կոր. անկռիւ Տիտ. գ. 2. Եփր. ծն. գրուած է բանակռովութիւն Կնիք հաւ. է» 77։-Սրանց հետ նոյն է նաև կռիւ «ոտք ղնելու՝ հաստատուելու տեղ» Ա. մակ. ժ. 72, որից կռուիլ «կառչիլ, կպիլ, փակչիլ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 29. Եփր. համառ. 86. 202 (ասուած է փոշու և կեղտի համար, որոնք շորերին կամ մորթին են կպել), Ոսկ. ե-փես. 804 (բոյտի սերմի համար, որ պա-տահմամբ մի տեղ ընկնելով արմատ է բըռ-նել). Նանայ 411 (զմռսուած մարմնի հա-մար, որ կտաւին է կպել). կռուան «ոտքը դնելու տեղ» Ոսկ. բ. կոր և մ. 4, 87. «սրի շեղբի և կոթի միացման տեղը՝ որ մի քիչ դուրս ցցուած է լինում» Ոսկ. եփես. 822 (երկիցս) և հռ. 314 (վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 587ա). կռուեցուցանել «կպչիլ տալ, կառչեցնել» Շիր. անկռուելի Պիտ. ոտնկռիւ Ոսկ. ես. և լհ. ա. 10. ան կռիւ «անհաստատ» Ոսկ. պօղ. ա. 598։-Բոլորի նախնական նշանակութիւնն է «կպիլ, կպչիլ, փակիլ, փակչիլ», որից՝ արևելեան ըմբշամարտութեան ձևից առնելով՝ ւառա-ջացել է «կռուիլ» նշանակո։թիւնը. հմմտ. գւռ. կպիլ, կպչիլ «փակչիլ, յարիլ», որ նոյն-պիսի զարգացմամբ դարձել է Ապ. Խլ. Հմշ. Տփ. «ըմբշամարտիլ», Արբ. «յարձակուիլ, զարնել», այսպէս նաև կպցնել «փակցնել», Աևն. Երև. Զթ. Խն. Հմշ. Շմ. «ծեծել, զար-նել», կպուր կպուրի գալ (հրմ. կպո՛ւր «փակցրո՛ւ, կպցրո՛ւ» ձևից) «ծեծկուիլ, կռուիլ», թրք. yapəšmaq «կպչիլ, փակչիւ» = կումուկ. yabəšmak «փակչիլ, կռուիլ, մարտնչիլ»։

Klaproth, Asia polygl. 101 պրս. griw, ռուս. krik բառերի հետ։ ՆՀԲ կռիւ «մարտ» լծ. իտալ. guerra, պրս. և հյ. գոռ, կուռ ևն, իսկ կռիւ ոտից լծ. կառչիլ։ Peterm. 73 լծ. խռովիլ։ Muller, Kuhns u. Schleich. Beitr. 5, 141 ոնդ. xru «գոռ, սոսկալի»։ Հիւնք. գրուան բառից։ Bugge, Lуk. St. 1, 73 Կարիացոց Kρύα քաղաքի անուան մէջ է ուզում տեսնել։ Բ. Խալաթեան, ՀԱ 1902, 309 դրաւ ասոր. [syriac word] qārha «կռիւ» բառից։ Նոյնը յետոյ Մառ, Гpaм. др-арм. яз. 14։ (Ասորի բառի ցեղակիցներն են եբր. [hebrew word] qərāb արամ. [hebrew word] qərābā, ասուր. karabu «կռիւ, պատերազմ», որոնց ընդհանուր ռեմաևան արմատն է qrb «մօտենա-մերձենալ, մի բան մատուցանել, կռու-իլ»)։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 պրս. γərīv, անգլ. fray, լատ. fricare։ Karst, Յուշարձան 399 ասուր. karabu, 405 սումեր. kur «թշնամանալ», իսկ հյ. կռուան= էջ 420 թթր. qur-maq «կա-ռուցանել» և 425 թթր. qar «ձիւն»։ Աանտալճեան ՀԱ 1913, 400 խալդ. kurj «մարտ» և հյ. գոռալ։ Պատահական նը-մանութիւն ունին գերմ. Krig «կռիւ» (առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջանք» ըստ Kluge 280), ռուս. крикъ «ճիչ», պրս. [arabic word] γərīv «դոռում, գո-չում», ինչպէս նաև արաբ. [arabic word] farīv

«կպչիլ, փակչիլ սոսնձով ևն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 888)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կռիվ, Ասլ. Խրբ. Հմշ. Պլ. Սեբ. Սչ Տիդ. գռիվ, Տփ. կրիվ, Ոզմ. Կռէ՛վ, Ղրբ. կռըէվ, Գոր. Շմ. կռէվ, Ննխ. Ռ. գռէվ, Մրղ. կըռըվ, Ագլ. կռայվ, Զթ. գը'ռավ, Հճ. գmրիվ Նոր բառեր են կռուազան, կռուածաղիկ, կռուականի տալ, կռուան, կովըտան, կովը-ռան, կովռտան, կռուրնկեր։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კრივი կրիվի «կռիւ». չունի Չուբինով. գործածում է Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 256 (հաղորդեց Գ. Ա-սատուր)։ კრვა կրվա, კრუა կր'ւա «բաղ-խում, հարուած, կռիւ, զարնել, հրացանով խփել, քնար հարկանել, նաև կպցնել, փակ-ցընել», მოკრვა մոկրվա, მოკრუა մոկրնւա «զարնել, բռնել, հրել, կապել, կպնիլ, կըպ-չիլ», მიკრვა միկրվա «հարուածել», ნაკრავი նակրավի «կապ, հանգոյց», მოკრივე մոկրիվե «ըմբիշ». այս բոլորը տալիս ևն հայ բառի բոլոր նշանակութիւնները, այն է «կպչիլ, փակչիլ, կռուիլ ևն»։

NBHL (7)

μάχη pugna, rixa, contentio στάσις seditio. (լծ. իտ. կուէ՛ռռա. պ. եւ հյ. գոռ. կուռ. եւ այլն։) Վէճ. կագ. մաքառումն. մարտ. պատերազմ. հակառակութիւն բանիւ կամ գործով կամ զինու. Խօսք քօրաթայ, իրարու փակչիլը՝ կպուր կպուրի գալով, ծեծկուիլը, ծեծ.

ԿՌԻՒ ՈՏԻՑ. (որպէս լծ. ընդ Կառչիլ) στάσις πόδος statio, vel situs pedis Կռուան. ոտնկռիւ. կայք եւ տեղի հաստատելոյ զոտս. փակչիլ մնալը, ոտք դնելու տեղ.

Յապստամբ ամրականացն կռուի. (Փարպ.։)

Մի՛ լիցի կռիւ ընդ իս եւ ընդ քեզ։ Այր բարկացօղ նիւթէ զկռիւ։ Զօրինական կռիւս ի բաց մերժեսջիր։ Փրկեսցե՛ս զիս ի կռուոյ ժողովրդոց։ Չորք բիւրք վառեալք ի կռիւ։ Ի կռիւ կացին, եւ ոչ հնազանդեցան։ Երկու վիշապք ելանէին ի կռիւ ընդ միմեանս.եւ այլն։

Բազմաց մին լինել սկիզբն է կռուոյ, եւ կռիւն՝ հակառակութեան, եւ նա լուծման. (Առ որս. ՟Է։)

Կռիւ է այն, որ բանիւք եւ լեզուաւ վճարի, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Թ։)

ոչ գոյ ձեզ ոտից կռիւ առաջի մեր. յն. կայք ոտից. (՟Ա. Մակ. ՟Ժ. 72։)


*Կռճիկ

cf. Աճառ;
cf. Խաղճախուղճ.

· Calfa


Կռուականութիւն, ութեան

s.

tenacity.

· Calfa


Կռուակից

adj. s. antagonistic;
champion;
ally.

· Calfa

NBHL (7)

συμμύξας congrediens. Որ կռուի ընդ այլում. իբր ոսոխ. ախոյան. հակառակորդ.

ԿՌՈՒԱԿԻՑ. σύμμαχος belli socius. Մարտակից, նիզակակից.

Յաղթէ յաղթութիւն. ո՛չ որ բառնայ ի միջոյ զկռուակիցն, այլ որ զանձն ապրեցուցանէ. (Եւագր. ՟Լ՟Դ։)

Յորժամ տեսանէ կատարեալն հասակաւ եւ ուժով զմանուկ տհաս իւր ախոյեան գնացեալ, ասէ. վա՛չ քեզ՝ վա՛չ զիմ կռուակիցս։ Կռուակից յարեաւ անմարմինն մարմնաւորացս. (Լմբ. սղ.։)

Որպէս առ աբրահամաւն եկեր, եւ ընդ յակոբայ կռուակից եղեւ. այսինքն գօտեմարտեցաւ. (Յհ. իմ. երեւ.։)

Արշաւեն եւ կռուակից լինին. (Լմբ. առակ.։)

Մեմնոն եւ ամազոնք պռիամայ կռուակից եղեն. (Եւս. քր. ՟Բ։)


Կռուակցութիւն, ութեան

s.

alliance

· Calfa

NBHL (3)

συμμαχία societas in bello. Մարտակցութիւն. Նիզակակցութիւն.

Սոցա կռուակցութեամբ մարտեան աստուածքն ընդդէմ հսկայիցն. (Նոննոս.։)

Պատերազմի ընկերացն կռուակցութիւնն. (Բրս. պհ.։)


Կռուասիրութիւն, ութեան

s.

quarrelsomeness, pugnacity.

· Calfa


Կռուարարութիւն, ութեան

s.

cavil, chicanery, contention, dispute.

· Calfa

NBHL (2)

Կռուարարն գոլ. Կռուելն. մարտադրութիւն.

Զկռոնոս (պատուեցին) վասն յոխորտաբար առ կռուարարութիւնսն յարձակելոյ, զարէս վասն արին գոլոյ. (Յհ. իմ. պաւլ.։ (որ են յարմարական ստորագրութիւնք յունական անուանաց ի հայումս։))


Կռուիմ, եցայ

vn. fig.

to take offence, to wrangle, to strive, to contend, struggle or dispute with, to debate, to contest, to quarrel;
to skirmish, to grapple with each other, to clash together, to fight, to come to blows;
to take hold of, to cleave to, to cling, adhere or stick to, to hold fast by, to catch or grasp at, to get entangled in;
— ընդ միմեանս, to beat one another, to fight together;
to quarrel;
թօթափել զփոշին կռուեալ, to shake the dust off one's foot;
ի բեւեռ կռուեցաւ հանդերձ նորա, his coat is caught by a nail.

· Calfa

NBHL (16)

μάχομαι, πολεμέω pugno, contendo, certo, belligero, praelior եւ παλαίω , ἑμπαλαίω, προσπαλαίω luctor, eluctor, colluctor. Ի կռիւ մտանել. մաքառիլ. կարգել. վիճել. եւ Մարտնչել. պատերազմիլ. եւ Գօտեմարտիլ. կռուիլ, կռուըտիլ, ծեծկուիլ, զարնուիլ.

դիմազ. ԿՌՈՒԻ եցաւ. դիմազ. κολλάομαι, προσκολλάομαι agglutinor, adhaereo ἑρείδομαι firmor, fulcior, inniteo, figor. Կառչել. կուռ եւ սերտ կռուան գտանել. մածանիլ. շփիլ. շաղիլ. յարիլ. միանալ. հաստատիլ. պնդիլ. փակչիլ, կպչիլ.

Կռուեցան կամ կռուեսցին կամ կռուիցին երկու արք։ Մի՛ կռուօ՛ղ։ Կռուեցան ընդ միմեանս թագաւորքն։ Յովաթամ կռուեցաւ ընդ արքայի որդւոց ամոնայ։ Դարանակալքն կռուէին ի տեղւոջէ իւրեանց։ Տէր աստուած իսրայէլի համագունդ կռուէր ընդ իսրայէլի։ Եթէ կարասցէ կռուիլ ընդ իս։ Ընդարմացոյց զամոլաջիլ զըստին յակոբայ ի կռուելն իւրում ընդ նմա.եւ այլն։

Խորհրդովք մերովք մարտնչի եւ կռուի ընդ մեզ. (Խոսր.։)

Ընդ կամացս որսոյ իբր ընդ դարանակալի մահու կռուեցայ. (Նար. ՟Կ՟Է։)

Գնալ ի յանապատ, եւ կռուիլ ընդ ախոյեանին. (Շ. մտթ.։)

Կռուօղ եւ աւազակաբարոյ լինելոց էր զաւակ նորա. (Կիւրղ. ծն.։)

Մի՛ կռուիցի ի ձեռին քում ի նզովից նորա։ Զփոշիս՝ որ կռուեալ է ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ է։ ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ ձեռօք յորմն. (Օր. ՟Ժ՟Գ. 17։ Ղկ. ՟Ժ. 11։ Առակ. լ. 28։)

Փոշին որ ի ճանապարհէն կռուեցաւ ի նոսա. (Եփր. համաբ.։)

Որթն իբրեւ տնկի, ոչ եթէ յարմտիս նորա երթան բրել տեսանել եթէ գուցէ կռուեալ եւ կցեալ իցէ. (Եփր. աւետար.։)

Ժանգ՝ որ կռուի յերկաթ. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ի ցօղոյ անկեալ զխոտով կռուի. (Խոր. աշխարհ.։)

Օծ իւղովն քրիստոսի, զի մի՛ կռուեսցի (ի) քեզ ձեռք ախոյանին. (Եղիշ. խրատ.։)

Զի մի՛ կռուիցին կամ զետեղիլ ի նմա ոտք թագաւորին բնակութեամբ. (Յհ. կթ.։)

Զաղտեղութիւն մեղաց, որ կռուեալ էր ի բնութիւնս մեր, եւ ի նմին միացեալ, ոչ զօրէն փոշւոյ, այլ կպրաձիւթոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Պանիրն ի բերանն աճէ եւ կռուի. (Կանոն.։)


Կռուինչ

s. bot. parietary, pellitory.

· Calfa


Կռփահարութիւն, ութեան

s.

cf. Կռուփ.

· Calfa

NBHL (1)

Ցուցեր զտանջանս քոյոց սրբիցն ի քո մատնեալ ի տանջանս կռփահարութեան. (Ագաթ.։)


Կռփամարտիկ

cf. Կռփամարտ.

· Calfa

NBHL (3)

πυγμή pugnus, pugna. Բռնամարտիկ, եւ Բռնամարտութիւն. ազգ ըմբշամարտութեան՝ կռուփս տալով, կամ բռնցի եւ մուրցացի բախմամբ.

Յաւելաւ կռփամարտիկն։ Զկռփամարտիկ օնսն եդ. (Եւս. քր. ՟Ա։)

Ի տեսարանի աշխարհիս ո՛չ զոդւոցն ուսուցեալ հրահանգս, կամ զոլոմպիականն, զկռփամարտիկ. (Սարկ. քհ.։)


Կռփիչ

s.

who strikes with the fist;
who uses harshly.

· Calfa

NBHL (8)

Նմա տուաւ հրեշտակ կռփիչ սատան. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Խաւարն թանձրամած՝ կռփիչ խաւարելոցն կռամոլութեամբ. (Նախ. ել.։)

Գթութիւնն կռփիչ հպարտութեան. (Յճխ. ՟Ժ։)

Կռփիչ հանապազորդեան՝ գլխոյ գագաթան հպարտացեալ չարագործին շերտս այս տաշեցեալ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Իշխանն կռփիչ է չարաց. (Եփր. հռ.։)

Եղիա կռփիչ իսրայէլի։ Ճրագ լուսատու՝ կռփիչ խաւարի. (Անան. ի յհ. մկ.։)

Բարկացաւ տէր, եւ ետ նոցա կռփիչս (զայլազգիս). (Տօնակ.։)

Կռփիչ եւ շլացուցիչ տկար աչաց լինի պայծառութիւն արեգական. (Ճ. ՟Գ.։)


Կսկիծ, կծոյ, կծի

s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

տե՛ս Կիծ։

ՆՀԲ մեկնում է «կծօղ և կիզօդ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Այտր-նեան, Քննակ. քեր. էջ 309 և աւելի լաւ՝ Meillet MSL 7, 164, յետոյ Աճառ. ՀԱ 1899, 233։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Ջղ. Սլմ. կսկիծ, Մկ. Վն. կոկծալ, Շմ. կսկծիլ, Ագլ. կոկծօլ. Տփ. կսկիծ, կծկիծ, Ալշ. Մշ. կսկիձ, Ննխ. գսկիձ, գսկձալ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գըս-գիձ, Զթ. գըսգըձալ, Ասլ. գսգին, գսգիգ, Հճ. գmսգիձ, Ղրբ. կծկծալ «կսկծալ» (նոր ևոկնութեամբ կիծ արմատիս).-Ախց. Խտջ. Կր. նոյն կսկիծ բառը նշանակում է «ափսոս, աւա՛ղ, մե՛ղք» (իբրև բացագան-չութիւն)։-Նոր բառեր են կսկծոց, կսկծաց-նել, կսկծաչոր, կսկծաչորուիլ։-Տե՛ս և յա-ջորդը։

NBHL (13)

ἁλγηδών dolor, cruciatus եւ այլն. Կծօղ եւ կիզօղ ցաւ մարմնոյ եւ սրտի. ցաւ խայթիչ՝ խոցոտիչ՝ մորմոքիչ. տոչորումն սրտի. մորմոք. աղէտք. սրտցաւութիւն. դառնութիւն. էրուք, սրտի էրուք, խշխշուք.

Ի ցաւոյն եւ ի կսկծոյն՝ ազատեցաւ ի գարշելի ցանկութեանցն. (Վրք. հց. ՟Ե։)

Հարուած կորճի՝ սաստիկ ընդ ամենայն մարմինն կսկիծ (կամ կսկիծս ընդ ամենայն անդամսն) արկանէ մինչեւ ի սիրտն. (Մանդ. ՟Ժ՟Դ։ եւ Եփր. գող.։)

Եթէ զաստի հրոյս կսկիծ չկարէ ոք բանիւք պատմել, ո՞րչափ եւս առաւել զայնր հրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Ահագին խորովումն, աննման կսկիծք։ Ահեղ աղետիցն կսկիծն եւ մորմոքումն. (Եփր. խոստ. եւ Եփր. քրզ.։)

Բարձք յանախորժ ցրտոյն ջարդելով՝ անժուժկալի կսկծիւ (կամ անժուժալի կսկծիւք) կարկամեսցին. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Ի դառն կսկծիցն եւ ի չարաչար սգոյն մեռանի. (Օրբել.։)

Ախտից ինչ ցաւք, վնասուց կսկիծք. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Զկսկիծ շրթանց, զպասքել լեզուի։ Այլ իմն կսկիծ դժնդակ՝ սրտի. (Նար. ՟Ի. ՟Ի՟Է։)

Բողոք անուանէ զկսկիծ սրտին, եւ զտառապանս մարմնոյն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Դեզ առաւել ունի յինքեան զօգուտ քան զկսկիծ։ Անյագաբար համբուրէր, ի կսկծոյն մորմոքէր. (Ոսկիփոր.։)

ԿՍԿԻԾ. ա. որպէս Կսկծեցուցիչ. կծու.

Մաղձաբար ամանոյն զկսկիծն զայն եւ զխածանող նիւթս համոց ի ճնշելոյ (կամ հասուցելոյ). (Նիւս. կազմ.։)


Կսկծագին

adj. adv.

smarting, poignant, sharp, acute;
bitter, mournful, sorrowful, painful, woeful, sad;
painfully.

· Calfa

NBHL (2)

Դառնագին. ցաւագին.

Զմանուկ տըղայդ քո զբաղձալին՝ այլ ո՛չ ողբաս կըսկըծագին. (Շ. մխիթ.։)


Կսկծալի

cf. Կսկծագին.

· Calfa

NBHL (2)

Լի կսկծիւք, կամ կսկծելի, աղետալի.

Եւ ո՞վ կարէ պատմել զկսկծալի կոծն եւ զկական. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Կսկծակիծ

adj.

caustic, biting, very painful, vexatious.

· Calfa

NBHL (2)

Կսկծանօք կծանօղ, կամ կծեալ. մորմոքիչ. մորմոքելի.

Մարմաջեցուցանէր զնոսա. այս էր՝ որ կսկծակիծ եւ վիճելի առնէր այնուհետեւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Կսկծելի, լւոյ

adj.

biting, cutting, satiric, poignant, tart;
witty, sarcastic, mordacious, keen, venomous, taunting, virulent, grievous, harrowing;
բանք —ք, keen words, bickering, teazing, taunt, rub, wipe.

· Calfa

NBHL (6)

Որ տայ կսկծիլ մարմնոյ կամ սրտի. մորմոքելի. մորմոքիչ. կսկծեցուցիչ. զկծեցուցիչ. դառն. ցաւագին. խշխշըցնելու, խշխշցընօղ, սիրտ տաղելու, էրօղ, տաղօղ.

Բանս կսկծելիս թշնամանաց։ Բանիւք նախատանաց կսկծելեօք. (՟Բ. Մակ. ՟Ժ. 34։ ՟Ժ՟Բ. 14. (յն. ըստ իմաստից։))

Սահմանս (բանից) կսկծելիս։ Կսկծելիս կիրս։ Կոծ կսկծելի. (Նար. ՟Ե. ՟Է. ՟Ի՟Զ։)

Եւ այս եւս կսկծելի (է՝ տեսանել զայլս փրկեալ, եւ անձն դատապարտեալ). (Իգն.։)

Զկսկծելի տուգանս. (Վրդն. յանթառամն.։)

Բեռինս ծանրութեան աղի ի վերայ ողինն՝ դժուարակիրս եւ կսկծելիս՝ բարձեալ բերէր. (Երզն. լս.։)


Կսկծեցուցիչ, չի, չաց

adj.

cf. Կսկծելի.

· Calfa

NBHL (3)

ԿՍԿԾԵՑՈՒՑԱՆՈՂ ԿՍԿԾԵՑՈՒՑԱՆՈՂԱԿԱՆ ԿՍԿԾԵՑՈՒՑԻՉ. δάκνων, δακνώδης mordax, pungens. Որ կսկծեցուցանէ. մորմոքիչ. կծանօղ. կսկծցընօղ, կճօղ.

Զայս կսկծեցուցանօղ ինքնաբանական նախատինս։ Զայս յանդիմանութեան դատակնիք կսկծեցուցանողականս բանի։ Անիծք ... կսկծեցուցիչք եւ մարմաջողականք. (Նար. ՟Հ՟Բ. ՟Ի՟Բ. ՟Կ՟Թ։)

Զկսկծեցուցիչ բնութիւն աղին ի բաց եդաք. (Սարգ. յկ. ՟Ը։)


Կսկծիմ, եցայ

vn. fig.

to be in pain, in sorrow or affliction;
to grieve, to take to heart, to mourn for, to feel very sorry, to be too much vexed;
to repine at.

· Calfa

NBHL (5)

δάκνομαι mordeor, pungor, molestia affligor. Կսկիծ կրել. կրել զցաւ ի մարմնի՝ մանաւանդ ի սրտի. մորմոքիլ. տոչորիլ յերեսաց տխրականաց եւ մախականաց. խշխշիլ, երիլ մրկիլ.

Ոչ տացէ քեզ կսկծել, եւ ոչ տրտմիլ ինչ. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Շփեցէք լհարուածսդ, զի այնպիսին առաւել կսկծեսցի. (Ճ. ՟Ա.։)

Վասն առաջին ընդարձակութեանն իւրեանց եւ լիութեանն պատմեալ ծանուցանէր նոցա, զի առաւել եւս կսկծիցին. (Նչ. եզեկ.։)

Միշտ այնպէս ընդ այլոց բարիս կսկծէին. (Երզն. մտթ.։)


*Կսմիթ

s.

pinch;
— տալ, to pinch.

· Calfa


Կտակագիր, գրաց

s.

testator.

· Calfa

NBHL (11)

διαθέμενος testator, testamentarius. Գրօղ կտակի. տանուտէր որ առնէ զկտակ.

ԿՏԱԿԱԳԻՐ, գրոյ, գրով, կամ գրի. գ. διαθήκη testamentum. գիր կտակի. որ եւ Կտակ. անդարձագիր.

Ուր կտակ է, հարկ է զմահ ի մէջ բերել զկտակագրի։ Զիա՞րդ իցէ հաստատուն, մինչ կտակագիրն կենդանի է. (Եբր. ՟Բ. 16. 17։)

Կտակագիրք կամօք իւրեանց գրեն, եւ կամօք դարձեալ լուծանեն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Վասն դաշնաւորութեան կտակի, եւ կտակագրացն դիմաց. (Մխ. դտ.։)

Եւ իբրեւ Նօտար՝ գրիչ կտակի.

Զկտակագիրսն առ իւր նստոյց. (Պտմ. աղեքս.։)

Եւ Օրինագիրն աստուած տուիչ տախտակաց ուխտի.

(Սուրբ կոյս) կտակագրին տապանակ, անճառ լուսոյն աշտանակ. (Գանձ.։)

ոչ գոյ անդ մահ՞ եւ ոչ կտակագիր։ Առնէր կտակագիր։ Եբեր առ նա կտակագիր հռոմայեցւոյ ընտանւոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 15։ Սոկր.։ Վրք. հց. ՟Է։)

Մարդ եթէ մեռանի առանց կտակագրի։ Թէ չառնէ կտակագիր, եւ այլն. (Մխ. դտ.։)


Կտաւամանութիւն, ութեան

s.

weaving.

· Calfa

NBHL (2)

Մանելն կամ նիւթելն զկտաւ.

Մանել ասր եւ կտաւ ... ձեռն ոչ ձգի դատարկ, այլ ի կտաւամանութիւն. (Լմբ. առակ.։)


Կտաւի, ւեաց

cf. Կտաւեայ;
շապիկ —, linen shirt;
—ք, linen.

· Calfa

NBHL (9)

ԿՏԱՒԵԱՅ ԿՏԱՒԵՂԷՆ ԿՏԱՒԻ. λίνεος, λινοῦς lineus. Որ ինչ է ի նիւթոյ կտաւոյ. կտաւէ, կտաւ.

Անդրավարտիս կտաւեայս. (Ել. ՟Ի՟Ը. 42։)

Վահանակ կտաւեայ։ Կտաւեայ հանդերձից. (Նախ. ել. եւ Նախ. ղեւտ.։)

Խորան կտաւեայ ի ձեւ եկեղեցւոյ շրջեցուցանէին. (Վրդն. պտմ.։)

Կտաւեղէն պատմուճան, կամ կապարան (այսինքն պատանք). (Փիլ. քհ. ՟Ա։ Մամբր.։)

Պատմուճան կտաւի։ Անդրավարտիս կտաւիս։ Գօտի կտաւի։ Խոյր կտաւի։ Ձորձ կտաւի։ Յասուեաց եւ ի կտաւեաց՜ սփածանելի կտաւի. (եւ այլն. Ղեւտ. ՟Զ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Զ։ Եզեկ. ՟Խ՟Դ. 17։ Երեմ. ՟Ժ՟Գ. 1։)

Կտաւի շապօք. (եւս. Պտմ. ՟Զ. 36։)

Պետրոս զանօթն կտաւի իջեալ տեսանէր. (Խոսր.։)

Կտաւի զգեստ. (Լմբ. պտրգ.։)


Կտիկ

s.

small grain.

· Calfa

NBHL (2)

ԿՏԻԿ. Կուտ փոքրիկ կամ հատեալ ընդ մէջ. հատ. հատիկ. ունդ. սերմն.

Որպէս եւ մրջեան ... ընդ երկու զհատն կտրելոյ զկտիկն յորջէ անտի, եւ ցամաքեցուցանելոյ. (Եզնիկ.։)


Կտին

s.

scallop.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շերտաւոր պատեանով մի տեսակ խեցեմորթ» Վեցօր. 140. գործածուած է մի-միայն մի անգամ՝ յգ. կտինք ձևով. «կոն-քըն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։

= Յն, ϰτενες (յոգնակի), որի եզակին է ❇είσ «սանտր. 2. սանտրաձև մի խեցե-մորթ»։-Հիւբշ. 360։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.

NBHL (2)

Բառ յն. գդի՛ս, գդէ՛նէս. κτείς, κτένος յոքն. κτένες pecten, et conchae quaedam marinae. Սանտր, եւ սանտրաձեւ պատենիւ կամ շերտաւոր կեղեւով խեցեմորթ. թարագ.

Որ խեցեմորթն կոչին. այսինքն կոնք, եւ ստինքն, եւ կոքղիք. (Վեցօր. ՟Ե։)


Definitions containing the research ի : 10000 results

Վարունկ, րնկոյ

Etymologies (3) · Adjarian

(յեռ. -ոյ, -ի, ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խի-ար» Բուզ. ե. 7. Մխ. առակ. «կիտրոն, ռմկ. աղաճ խավունի» Գաղիան. Հին բռ. «աշնա-նային հասուն պտուղ» Պտմ. աղէքս. որից վարնգենի կամ վարնկենի Խոր. աշխ. Վրդն. ծն.լ.

= Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։

ՆՀԲ յիշում է պրս. վարէնգ, պատ-րէնգ։ Նոյնպէս և Պատկ. Aрм. reorp. 52։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 209 և Հիւնք. պրս. վարէնք։ Հիւբշ. դժուար է գտնում ձայնապէս միացնել այս բո-1որը։

NBHL (7)

Իբր լտ. cucumis. իտ. cocomero (որ ըստ յն. պէսպէս, եւ հոմանուն ընդ սեխ, եւ այլն). որ եւ ՎԱՐՈՒՆԳ. պ. վարէնգ, պատրէնգ. Բերք գետնատարած բուսոյ պարտիզաց ի ձեւ գլանի կամ գլանաձեւ դդմի, անեփ ուտելի՝ զովարար. խիյար, խըյար.

Վարունկն կոչեցեալ պտուղ պարտիզի մեծարգոյ քան զայլսն կարծէր զանձնէ վասն կանխութեան։ Եդին առաջի նորա վարունգ եւ դանակ, որպէս զի հատցէ, եւ կարիցէ. (Մխ. առակ.։ Բուզ. ՟Ե. 7։)

Կիտր. վարունգ, որ է խիյար. կամ վարունկ, խիար. (Գաղիան.։)

յորմէ եւ (Հին բռ.)

Խիար. վարունգ կամ կիտր։ Որպէս եւ Մենինսքի զլատին բառդ գուգումէռ, կամ գուգումիս, անխտիր մեկնէ, խըյար, եւ գարբուզ, եւ այլն։

Խնձորենիք էին ոսկեգոյնք, որ զխանձումն պտղոյն ունէին, որպէս առ հելլենացիսն վարունգքդ են. (Պտմ. աղեքս.։)

ՎԱՐՈՒՆԿ. Ըստ նմանութեան ձեւոյն՝ նոյն է եւ ընդ Կիտրոն. յն. κίτριον malum citrium. (որ է աղաճ գավունու ), եւ ընդ այլ նմանաձեւ պտուղս.


Ցանցառ

Etymologies (4) · Adjarian

«նօսր, ոչ խիտ» Վստկ. որից ցանցառակի, ցանցառանալ, ցանցառութիւն (նոր բառեր)։

ՆՀԲ հանում է ցանց բառից։

ԳՒՌ (dialectal) Երև. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Ջղ. Սչ. զանցառ, Ախց. ցանցար «նօսր», փխբ Ախց. Երև. Ղրբ. Ննխ. Տփ. (վերջինը ցա՛ն-ցար) «անմիտ, խենթուկ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ცანცკარა ցանցարա, ცანცა-რაკი ցանցարակի «խենթուկ», საცახცარე սացանցարե «թափառականութիւն», քրդ. [arabic word] čančar «ցանցառ», clair, bois clair blé clair, toile claire» (Justi, Dict. Kurde 126)։

NBHL (1)

(առաւել ռմկ) Որպէս թէ ի ձեւ ցանցի ընդ միջեալ վայրօք. անօսր. սէյրէք.


Փունջ

Etymologies (4) · Adjarian

(սեռ.-ի) «բոյսի ցօղուն» Ծն. խա. 5, 22. «տրցակ բոյսի կամ կապոց ծաղիկ-ների» Տաղ. Վրդն. սղ. Երզն. լս. Միսայէլ, որից ոսկեփունջ Յհ. կթ. Ասող. նոր բառեր ևն ծաղկեփունջ, վարդափունջ, փնջակ, փըն-չիկ։

ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մկ. Մշ. Ջղ. Տփ. փունջ, Գոր. Ղրբ. փօնջ, Ագլ. փէնջ (այս վերջինը թէ ծաղկի փունջ և թէ զգեստի ծոպ նշանա-կութեամբ)։ Նոր բառեր են փնջել «փունչ կապել», փնջուիլ «ծաղկիլ», փնջաւոր «ծո-պերով զարդարուած»։

ՓՈԽ (borrowing) Ուտ. փունջ «ծոպ», վրաց. უηნჯი փունջի «ծոպ, houppe, touffe de fils en hounuet»։

NBHL (5)

Եօթն հասկ ելանէին ի միում փնջի. (Ծն. ՟Խ՟Ա. 5. 22։)

Այլ գաւազանք ի միում փնջէ, զոր կապեաց որդին մարդոյ՝ որ էջն յերկնից. (Միսայէլ.։)

Փունջ վարդից յեռեալ անուշահոտ հոդւով. (Շ. տաղ.։)

Անթառամ ծաղիկ՝ շուշան վայրենի, փունջ խուռներամ գարնայնոյ. (Տաղ.։)

Կապեսցուք ի փունջ մի բազմահամ եւ բազմահոտո։ Փունջ մանուշակաց. (Վրդն. սղ.։ Երզն. լս.։)


Ամպաչու

adj.

that travels in the clouds, reaching the clouds.

· Calfa

NBHL (4)

Ամպաչու թեւօք սլացեալ ի վերին Սիոն. (Յհ. կթ.։)

Եւ ընդ որ լինի չուել ամպովք.

Ամպաչու ճանապարհաւ զելս քո յերկինս ուղղաւորեցեր. (Գանձ.։)

Ամպաչու ճանապարհին (Քրիստոսի ընդ երկինս). (Տօնակ.։)


Ամպաչուեմ, եցի

vn.

to travel, to be or to rise in the clouds.

· Calfa

NBHL (4)

Չուել ընդ ամպս, կամ վերանալ ամպովք. ամպերուն միջէն կամ ամպով ճամբա ընել՝ վեր երթալ.

Հաստատաբար զդէմս մեր դարձուցանելով՝ ի հարաւակողմ անդր ամպաչուեմք. (Լծ. եւագր.։)

Լուսաւորագոյնս պատմէ զամպաչուելն նորին. (Ագաթ.։)

Սորին զօրութեամբ ամպաչուեալ վերասցուք ընդ առաջ քո. (Մաշտ.։)


Ամպեմ, եցի

vn.

to grow cloudy, to be clouded or cloudy.

· Calfa

NBHL (2)

Գումարիլ իբրեւ զամպս. պատրաստ երեւիլ ի տեղալ. ամպանալ.

Մի՛ լիցի ինձ ամպել, եւ ոչ անձրեւել. (Նար. ՟Բ։)


Ամպրոպ, աց

s.

thunder-clap, thunder;
noise, explosion, crash, report.

· Calfa

NBHL (10)

Թուի ամպուռք, ամպուռոյցք. կամ րոպէ՝ այս ինքն արկած՝ ամպոց. տրոփումն ամպոց. ամբոխումն օդոց. մրրիկ. փոթորիկ. եւ ամենայն խառնակութիւն, վրդով, յոյզք. խռովութիւն. κηδοιμός tumultus, turba ըստ մեզ նաեւ turbo, procella. գայ, գըյամէթ, գառսամպա, գարըշըգլըգ. քիւթիւրտիւ. փաթըրտը. Ըստ նախկին նշանակութեան կարծին բանքս.

Ո՞ պատրաստեաց զճանապարհս ամպրոպաց տեղեալ յերկիր. (Յոբ. ԼԸ. 25։)

Զբնութիւն օդոցն փոխէ ի ջերինս, եւ անդուստ ի վիշտս ամպրոպաց. (Պիտ.։)

Ոմն, եւ ամպրոպք իւր. (Նար. ՟Զ։)

Ամպրոպք՝ խռովութեան եւ վրդովման անուն է, որպէս յամպս է տեսանել. յորժամ որոտմունք լինին եւ կայծակունք. (Լծ. նար.։)

Ըստ երկրորդին՝ իբր նմանութեամբ ասի.

Տեղաց ի մեզ զամպրոպ դառնութեան։ Ամպրոպ չարութեան զեղեալ շուրջ զեկեղեցեաւն Աստուծոյ։ Արեան, եւ ամենայն չար ամպրոպաց։ Մեծագոյն իմն ամպրոպ ի վերայ խրոխտայր հասուցանել։ Արժանի այնմիկ չար ամպրոպի զինքեանս վարկեալս. (Յհ. կթ.։)

Արգելցին ամպրոպք յանդգնելոցն. (Նար. ղ։)

իբր ամպրոպային. խառնակ. յուզեալ.

Ամպրոպ խռովութիւն եւ դառն սուգ հասեալ։ Զի եւ ամպրոպ խռովութիւն դարձցի. Ճ. ՟Ա. յերիս տեղիս. իսկ Ճ. ՟Բ. ի միումն ունի.


Ամսագլուխ

s.

first day of the month, calends.

· Calfa

NBHL (4)

Յամսագլուխս ձեր հարկանիցէք զփող։ Մատուցանէին այլ եւս ողջակէզս յամսագլուխս։ Յաւուրս ամսագլխոցն բացցի. (Թուոց. ՟Ժ. 10։ ՟Բ. Եզր. ՟Գ. 5։ Եզեկ. ԽԶ. 1։)

Զամսագլուխս ձեր եւ զտօնս ձեր ատեաց անձն իմ։ Զտօնս քո եւ զամսագլուխս քո դարձուցից ի քէն. (Ես. ՟Ա. 14։ Եզեկ. ԻԳ. 34։)

Ազատեաց զմեզ ի շաբաթապահն կրօնից, յամսագլուխն լուսնաց". այլ յն. է մի բառ՝ որպէս նորամսութիւն, կամ նորալուսին։ (Կոչ. ՟Ժ՟Ե. իբր ածակ. ասի ի հյ.)

νεομηνία, νουμηνία novilunium Գլուխ ամսոց. սկիզբն կամ առաջին օր ամսոյ, եւ կամ լուսնի. ամսամուտ. եւ հանդէս այնր աւուր. ամսու կամ լուսնի առջի օրը. այ պաշը.


Ամսական, ի, աց

adj. s.

monthly;
menses;
monthly pay.

· Calfa

NBHL (4)

μηνιαῖος, ἑπιμήνιος menstruus Սեպհական ամսոյ. ամսային. ամսաւոր. ամսօրեայ ժամանակ. ամսըւան. պիր այլըգ. մահեանէ.

Դադարէ անդ ամսական աւուրբք։ Ամսականօք աւուրբք եկաց ի վերայ քաղաքին. (Լաստ. ՟Գ. ԺԶ։)

ԱՄՍԱԿԱՆ. առաւել ռմկ. որպէս օրէնք կանանց. դաշտան, եւ դաշտանական. տեռատեսութիւն. ἕμμηνος, τα ἕμμηνα menstrualis, mestruum . այլըգ.

Կանանց՝ որ ըստ ամսական սահմանաց լինիցին ըստ ապականածնութեան արեանն. (Կանոն.։)


Ամսամուտ, մտի, ից

s.

beginning of the month, calends.

· Calfa

NBHL (2)

Յամսամտի ամսոյն։ Զողջակէզսն ամսամտից։ Մասամբք տօնից կամ ամսամտիւք. (Ել. ՟Ե. 2։ Թուոց. ԻԹ. 6։ Կող. ՟Բ. 16։)

Վիրք եւ յոյնք իւրեանց ամսամտովք ոչ վարին, այլ զհետ երթան այլոց. (Վանակ. տարեմտ.։)


Ամսաւոր, ի, աց

adj.

cf. Ամսօրեայ.

· Calfa

NBHL (3)

Ամք լուսնականք, այս ինքն ամսաւորք. (Եւս. քր. ՟Ա։)

Ածէին ստէպ ստէպ տագնապաւ յամսաւոր յօր տօնի ծննդեան թագաւորին. (՟Բ. Մակ. ՟Զ. 7. յն. ՛յըստ ամսոյ թագաւորին ծննդեան յօր։)

Յամսաւորէն մինչեւ ցհինգեմեանն. (Ղեւտ. ԻԷ. 6. (ա՛յլ ձ. յամսօրէէն, կամ յամսօրէից)։)


Ամսեայ

adj.

cf. Ամսօրեայ.

· Calfa

NBHL (2)

μηνιαῖος menstruus որ եւ ԱՄՍԱԿԱՆ. որ ինչ լինի ամսոյ յամիս. այտան այա.

Հարիւրաժողովք եւ տասնաժողովք. սարսռելի՛ եւ լսել զանուանս ամսեայք պահանջողք. (Բրս. վաշխ.։)


Ամրագոյն

adj.

more solid or strong, very durable, well fortified.

· Calfa

NBHL (8)

Առաւել կամ կարի ամուր. աւելի անքոյթ. յապահովագոյն. եւ ամրաբերձ. անկործան.

Որպէս զի ամրագոյն լինել իշխանութիւն նորա. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Ամրագունիւք պարսպօք. (Խոր. ՟Ա. 15։)

Իբրեւ ամրագունիւ պարսպաւ պահպանեսցի. (Խոսրովիկ.։)

Ամրագունի ե՛ւս տեղւոյ ելեալ ի խնդիր։ Ամրագոյն տեղի մի գտեալ. (Փարպ.։)

Պնդապահ. կարի զգուշաւոր.

Սակաւ բանիցս խրատական, լե՛ր ամրագոյն դու պահապան. (Շ. առ ապիրատ.։)

Եկեղեցի (հիմնեալ) ... յանշարժ վիմին վերայ ամրագոյն. (Գանձ.։)


Ամրածածուկ

adj.

very secret, very private;
very intricately fortified;
protecting, sheltering.

· Calfa

NBHL (11)

Զխորհուրդն՝ որ ծածկեալն էր. չասաց վայրապար ծածկեալ, այլ՝ ամրածածուկ (զի յն. է բացածածկեալ. ἁποκεκρύμμενος) (Ոսկ. կողոս.։ Որպէս եւ ՟Գ. Մակ. ՟Դ. 6.)

ԱՄՐԱԾԱԾՈՒԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Բարւոք պահել, ծածկել, եւ պահիլ, ծածկիլ. καλύπτω, -ομαι obteg, or եւ այլն.

Ծածկօղ յամրութեան. անքոյթ եւ յապահովի պահօղ ընդ հովանեաւ իւրով.

Եւ ծածկեալ պատսպարեալ ամրութեամբ. անքոյթ. թաքուն յապահովի. գաղտնածածուկ. սաքին. էմին. կիզլի.

Յամրածածուկ հաւալոցէն դեսպանս առաքէր. (Եղիշ. ՟Գ։)

Պահպանելով յամրածածուկ սենեակս. (Պիտ.։)

Ամրածածուկ քօղաձիգ ծնկասէր հարսունք". յն. ստորածածկեալք յառագաստի։

Օրէնքն՝ ե՛ւս ամրածածուկ քան զպարիսպսն պահէին զնոսա. (Ոսկ. ես.։)

Եւ զիս պահեա՛ ի հեղեղէ ... քո տապանաւ սուրբ խորանին՝ ամրածածուկ ընդ հովանին. (Յիսուս որդի.։)

Ամրածածուկ ի վնասակարացն յարձակմանց զպտուղսն առնելով. (Պիտ.։)

Ամփոփեալ յորջսն՝ ամրածածուկ լինի. (Վեցօր. ՟Թ։)


Ամրական, ի, աց

adj. s. inhabiting a fortified place;
guard of a fortress.

· Calfa

NBHL (12)

Լերին նմանեցուցանէ, զի զամրական զանառիկ (յն. մի բառ, ἁκαταγώνιστος inexpugnabilis միտսն յայտ առնիցէ. (Ոսկ. ես.։)

Որպէս ամուր. ա. անքոյթ. անվտանգ. ամրակառոյց. անմարտնչելի, անառիկ. ապահով. էմին. մամուր. միւհքէմ.

Ի մէջ ամրական վայրացն. (Եղիշ. ՟Է։)

Ամրական եւ պահպանական պարիսպ։ Զմեծանունն վկայարան՝ ամրական գրութեամբ նորոգապէս վայելչացուցին. (Նար. կուս. եւ Նար. խչ.։)

Որ նենգաւոր գտանիցի անձին տեառն իւրոյ, կամ տեղւոյ ամրականի նորա։ Րոտել ի յայս վայր ամրական. (Շ. ընդհանր. եւ Շ. առ ապիրատ.։)

Ամրական բերդաքաղաք։ Յամրական քարանձաւի. (Արծր. ՟Ա. 14. ՟Դ. 11։)

Որպէս տեղի ամուր. ամրութիւն. ամրոց. դղեակ. բերդ. գալէ, էմին եէր.

Զաւանն ամրականաւն հանդերձ ի ծառայութիւն եկեղեցւոյ նուիրէին. (Ագաթ.։)

Յամենայն ամրականս՝ զոր աւերեալ էր գնդին հոնաց. (Եղիշ. ՟Է։)

Որոյ առ մեզ եկեալ հասեալ, եւ զամրականն պաշարեալ. (Շ. վիպ.։)

ԱՄՐԱԿԱՆՔ. Բնակեալքն յամրի կամ յամրոցի. ակառանք. բերդը կամ ապահով տեղ նստօղները. գալէլի. պեքճի.

Քաջութեամբ ելեալ յարձակէին օգնականութեամբ ամրականացն։ Գերի առնուլ կամէին զամրականսն աշխարհին. (Եղիշ. ՟Է։)


Ամրակառոյց

adj.

strongly built, very strong or solid.

· Calfa

NBHL (1)

Ամրութեամբ կառուցեալ. հաստակառոյց. անկործան, ամրաշէն. միւհքէմ եափըլմըշ.


Ամրակողմն, ման

s.

strongest side of a fortress, most fortified part;
citadel, castle, fortress.

· Calfa

NBHL (2)

Կողմն ամրոցի կամ ամրութեան քաղաքի. յն. ակառն, քաղաք Դաւթի, եւ այլն. ἅκρα arx, munitio

Շինեցին զամրակողմն զգլուխ քաղաքին։ Ամրակողմն գլուխ քաղաքին բնակութիւն եղեւ հեթանոսաց։ Փախստեայ գնային յամրակողմն ի նուիրեալ տեղին մեհենին ի կառնային. (՟Ա. Մակ. ՟Ա. 35։ ՟Գ. 45։ ՟Ե. 43։)


Ամրակուռ

adj.

extremely strong or solid, very hard;
made hard under the hammer.

· Calfa

NBHL (3)

Կռեալ ամրութեամբ. անվնասելի. անգծելի.

Ամրակուռ զէն. (Արիստակ.։)

Ընդ ամրակուռ սպառազէնս մեր սովաւ ի հանդէս մտանէր. (Լմբ. ատ.։)


Ամրանամ, ացայ

vn.

to establish one's self, to fortify one's self, to be intrenched, strongly posted.

· Calfa

NBHL (16)

ὁχυρόομαι munior, firmor, circumsepior, circumvallor Ամո՛ւր լինել. ամրութիւն զգենուլ. զինիլ. պնդիլ. զգուշանալ. պատիլ. յապահովիլ. ամըրնալ, պատրաստուիլ. գավիլէնմէք. միւհքէմ. եմին օլմագ. գուշանմագ.

ԱՄՐԱՆԱԼ. Ապաստան լինել յամուր տեղիս. յապահովի նստել. ապաւինիլ. որջանալ. բունել. պատսպարիլ. καταφεύγω, συνφεύγω perfugio, confugio, ἑννοσσεύω nidifico ապահով տեղ քաշուիլ նստիլ. սըզընմագ. գարար՝ իսթիհքեամ պուլմագ. իշթիճա էթմէք.

Երիքով փակեալ եւ ամրացեալ էր յերեսաց որդւոցն Իսրայէլի։ Զքաղաք մի ամրացեալ պարսպօք։ Զամրացեալ քաղաքն. (Յես. ՟Զ. 1։ ՟Բ. Մակ. ԺԲ. 13. 16։)

Այսպիսի առաքինութեան խրատու ամրանայցես. (Ոսկ. մ. ՟Ա. 24։)

Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս ... Զկնի ամրանալոյ կողմանցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 4։)

Ամրացեալք ի գազանէն. (Անյաղթ բարձր.։)

Յամենայն ձեռաց ամրացեալ". յն. ամենեցուն անձեռնարկելի։ (Ոսկ. մ. ՟Ա. 23.)

Ամրանայցէք ի քաղաքս ձեր։ Ի մեհեանն դագոնայ ամրանալ անկանէին։ Զմեհեանն ամրացելովքն հանդերձ այրէր։ Բնակեալդ ի Լիբանան, ամրացեալդ ի մէջ մայրից. (Ղեւտ. ՟Ի՟Զ. 25։ ՟Ա. Մակ. ՟Ժ. 84։ Երեմ. ԻԲ. 23։)

Խորհէր ի միջոցի ամբոխին ամրանալ. (Խոր. ՟Ա. 10։)

Ամրանալ հանապազ յանխռով հանգստարանի. (Պիտ.։)

Վասն ի լերինս բարձունս ամրանալոյն։ Ի հովիտս Խորափիտս ամրացեալ լինէին. (Յհ. կթ.։)

Այսօր լրումն փափագանաց ձերոց յերկինս երկնից կառուցեալ ամրացաւ. (Լմբ. համբ.։)

Ի հովանի թեւոց ձերոց ամրացեալ. (Յհ. կթ.։)

Ամրանալ ընդ յաղթականն նոցին քաջութեամբքն. (Պիտ.։)

Առ նա ամրանայ եկեղեցի. (Լմբ. պտրգ.։)

Ամրանալի դղեակ. (Ոսկ. լս. (տպ. անմատոյց)։)


Ամրաշէն

adj.

cf. Ամրակառոյց.

· Calfa

NBHL (1)

Ամրանային ի քարանաձաւս ամրաշէն բերդից. (Արծր. ՟Բ. 1։)


Ամրապահ, աց

adj.

that guards well;
strongly guarded.

· Calfa

NBHL (3)

Յանձնէ զանուշահոտ հոգին իւր յամրապահ ձեռն Տեառն. (Տօնակ.։)

Պահապան ամրոցի. բերդապահ. կամ խումբ արանց պահելոց եւ ամրացելոց ի բերդի.

Ետ ածել զամրապահ միջնաբերդին զակառանց". յն. զորս յակառէն. (՟Բ. Մակ. ԺԷ. 31։)


Ամրապահեստ

adj.

cf. Ամրապահ.

· Calfa

NBHL (7)

Ամրապահեստ խնամք. (Սիսիան.։)

Հովանի ամրապահեստ. (Արծր. ՟Ե. 11։)

Ամրապահեստ սեպհական հայրենի. (Մագ. ԾԴ։)

ԱՄՐԱՊԱՀԵՍՏ ԱՌՆԵԼ, ՄՆԱԼ, ԼԻՆԵԼ. Անքոյթ եւ անվտանգ պահել, պահիլ. ամրացուցանել, ամրանալ.

Եւ եւս զնոսա զգուշաբար իմն ամրապահեստ առնէին։ Ի նմա ամրապահեստ առնէր զնտանիս տան իւրոյ։ Ամրապահեստ զնոսա առնելով ի խորաձորս. (Յհ. կթ.։)

Յաղագս ամրապահեստ ի թշնամեացն մնալոյ. (Մագ. ՟Ե։)

Ամրապահեստ լինէր ի հովանի թեւոցն Աստուծոյ. (Յհ. կթ.։)


Ամրացուցանեմ, ուցի

va.

to fortify, to garrison, to put in a state of defence;
to re-enforce, to strengthen, to confirm, to corroborate, to establish, to settle, to cement;
to encourage, to hearten, to animate, to embolden;
to prop, to support, to sustain, to stay, to keep up, to hold up;
to bar, to fasten, to shut, to stop up, to close.

· Calfa

NBHL (12)

ὁχυρόω, προσοχυρόω, κατισχύω , περιφράσσω, στερεόω, διαφυλάττω, κατακρύπτω munio, fortifico, firmo, roboro, cicumsepio, custodio, abscondo Տալ ամրանալ. ամրութեամբ պնդել՝ զօրացուցանել, պատել, շրջափակել. ծածկել, պահել, պահպանել, յապահովել, պատսպարել. ամըրցնել, ուժովցնել, ապահովցնել. միւհքէմ վէեմին եթմէք. թագվիյէ՝ գուվվէթ՝ իսթիհքեամ վէրմեք.

Ամրացուսցէ զբարձրութիւն զօրութեան իւրոյ։ Ամրացոյց զնոսա պարսպօք։ Ամրացոյց եւս զնա։ Ամրացոյց զլեառն տաճարին։ Զամուրսդ որ ամրացուցեր։ Խրամակարկատ արարին, եւ ամրացուցին զնա։ Զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։ Ամրացուսցես զնոսա ի ծածկոյթ երեսաց քոց։ Ամրացուցեր զարտաքին նորա, եւ զներքին տան նորա. եւ այլն։

Զմիջնաբերդն ամրացուցանէր բարձր պարսպօք. (Խոր. ՟Բ. 36։)

Ամրացուցանէր իբրեւ զքաղաք մի ամուր. (Եղիշ. ՟Ե։)

Ի յօձին թիւնից միշտ ամրացուսցես։ Յորոց պահեսցես եւ ամրացուսցես. (Նար. ԽԷ։)

Զիս ամրացո՛ ի սրոյ նոցին ... Ամրացուսցես աջով քոյին ի գաղտաձիգ նետից նորին. (Յիսուս որդի.։)

Նորոգել զամրութիւն. հաստատել. սրտապնդել.

Ամրացո՛ հաստատուն հաւատով յանձինս մեր՝ զյոյս, զսէր եւ զհաւատ մինչեւ յաւիտեան. (Շար.։)

Զմիմեանց դաշն զսիրելութեանն ամրացուցանել. (Պիտ.։)

Վարդապետական մեր բանիւն ամրացուցանել զառողջսն. (Յհ. իմ. ատ։)

Եւ յամուր տեղիս գնել ի զգուշութիւն անքոյթ. սագլամագ.

Ամրացուցեալ զնոսա ի ծործորս լերանցն. (Յհ. կթ.։)


Ամրափակ

adj.

well shut or locked, strongly barred, well fastened.

· Calfa

NBHL (7)

Ամրափակ խցմամբ համրացոյց արգել հողմ բանսարկուին։ Բեւեռօք սեւեռեալ՝ ամրափակ ուղերձմամբ. (Նար. ԺԸ. եւ խչ։)

Ի մնալն ամրափակ ընդդէմ մրցման խորհրդոց չարաց՝ միտքն եւս առաւել լուսաւորի. (Լմբ. առակ.։)

Զգառինս՝ ամրափակ ի ներքոյ փարախին պարսպել. (Տօնակ.։)

Եւ իբր ամրապահ, քաջ պատսպարօղ.

ԱՄՐԱՓԱԿ, ի, ով, աց, օք. Ամո՛ւր փականք, եւ փակաղակք, ամո՛ւր փակք, կղպաք.

Փակէր նա զդուռն տաճարին ամրափակով. (ՃՃ.։)

Դրունք դժոխոց կրկին ամրափակօք ախեալ լինէին. (Շ. բարձր.։)


Ամրափակեմ, եցի

va.

to shut up strongly, to lock well, to preserve;
to fasten, to bar, to close.

· Calfa

NBHL (6)

Քաջ փակել. ամրացուցանել. աղէկ գոցել. գավիճէ գափամագ. քիլիտլէմէք. սէտա էթմէք.

Ամրափակեալ էր տուն կուսին յամենայն կողմանց. (Վրք. հց. Ի։)

Ընդ հովանեաւ խրատուն իւրեանց ամրափակեն զնոսա ի ժանեաց որսողացն դիւաց։ Ամրափակէ զնուաստութիւն մեր յամենայն կործանմանէ։ Մարմնական նոցա իշխանութիւն ամրափակեալ հոգեւորաւն՝ մնաց ի հաստատութեան. (Լմբ. առակ. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Տնկագործն զծառն յամենայն կողմանց ամրափակէ քարամբք եւ փշօք, զի մի՛ յումեքէ վնասեսցի. (Ոսկ. գծ.։)

Ապաստան առնել իբր յամուր վայր. յանձն առնել պնդագոյնս.

Ի քեզ ամրափակեմ զնոսա զամենեսեան. (Լմբ. ստիպ.։)


Ամրոց, աց

s.

castle;
citadel;
fort, fortress;
redoubt, outwork.

· Calfa

NBHL (15)

Նոյն ընդ ԱՄՈՒՐ, գ. Ամրութիւն. տեղի ամրանալոյ. վայր ամրափակեալ. եւ մարտկոց. որպէս ὁχύρωμα, περιοχή munitio, munimentum, propugnaculum մէթանէթ. էմին եէր.

ԱՄՐՈՑ. Լայնաբար՝ որպէս ամրութիւն պահպանութեան. պահապանք. պահակ. պահակապան. զօրական. պէքճի. գօլ. մուհաֆըզ. φρουρά, φρούριον custodiae, prsesidium

Մինչեւ ցքաղաք ամրոցին տիւրացւոց։ Եկին յամրոց տանն Բեթէղբերիթայ. այրեցին ի վերայ նոցա զամրոցն հրով։ Եւ առ Դաւիթ՝ զՍիոն, եւ զամրոց նորա։ Նստաւ Դաւիթ յամրոցին, եւ կոչեցաւ այն՝ քաղաք Դաւթի։ Յո՞ դուք յուսացեալ նստիք յամրոցդ Երուսաղէմի. եւ այլն։

Պաշարեցին զամրոց դարանակալացն". յն. զբանակ. (Ա. Մակ. ՟Ժ. 80.)

Յանձաւախիտ ամրոցս մայրեացն։ Յամրոցս քարանձաւին. (Յհ. կթ.։)

Քանդեսցին ամրոցք ապստամբողացն։ Կոչէ ձեռամբ յամրոցն անմատոյց՝ փախուցելոցն պատսպարան. (Նար.։)

Պահպանին ընդ մաքուր ամրոցաւ ողջախոհութեան։ Երանի՛ թէ յայն ( ի լեառն Թաբոր) եղեալ էր ամրոց դժուարաբուժելի խրամատութեանս. (Պիտ.։)

ԱՄՐՈՑ. Դղեակ. բերդ. միջնաբերդ. ակառն. գալէ, հիսար. որպէս ἅκρα arx

Սուտ երդմամբ խաբէր եւ իջուցանէր յամրոցաց անտի. (Եղիշ. ՟Է։)

Մարտ ընդ բոլորից իսկ ամրոցաց հայոց դնէր։ Բնակեալ կային յամրոցի անդ։ Պատեցաւ շուրջանակի զամրոցաւն. (Յհ. կթ.։)

Եդ Դաւիթ ամրոց յԱսորիս. (՟Ա. Մնաց. ԺԸ. 6։)

Եւ ամրութիւն սպառազինութեան այրուձիոյ. րախթ. սիլահ փուսադ.

Քաջապինդ զօրութիւն ձիոյս՝ զիւրն պատրաստական ձիազէնս, եւ զամրոցս, եւ զսպառազինութինս զինուորին բառնալ զինքեամբ կարողացեալ. (Պիտ.։)

Որպէս ամուր, (կամ սեռ. յոքն. գ. ) Ամրական. անմարտնչելի. անմատոյց. կամ ամրութեանց.

Զայլս ոմանս արգելեալ ի տեղի ինչ ամրոց. (Փարպ.։)


Ամփոփումն, ման

s.

restriction, modification, contraction, limitation;
— մտաց, attention.

· Calfa

NBHL (4)

Ամփոփելն, իլն, ըստ ամենայն նշ.

Գոգք ամփոփման ծոցոյն։ Ի լռարանի մտացս ամփոփման. (Նար. ԻԵ. ՂԱ։)

Զամփոփումն (կամ զանփոփումն) սուրբ ոսկերաց նորա. (Եղիշ. ՟Ը։)

Գօտիք ամփոփումն (կամ անփոփումն, այս ինքն զսպումն) երեւեցուցանեն եւ ժողով՝ ցանկութեանց եւ այլոց ախտից. (Փիլ. ել. ՟Ա. 19։)


Ամօթանք, նաց

s. pl. shame, confusion, abashment;
bashfulness;
parts of shame.

· Calfa

NBHL (6)

Ամօթ, եւ իրք ամօթոյ. ամօթալիք. գարշելիք. ծանականք. առականք. անվայելչութիւն. խայտառակութիւն. խպնելիք. այըպ. րէզալէթ. րուսվայլըգ. ἁσχημοσύνη turpitudo, αἱσχύνη pudor, ignomina, dedecus, τὸ αἱσχρόν turpe probrosum

Զի մի՛ մերկ շրջեսցին, եւ երեւեսցին ամօթանք իւրեանց. (Յայտ. ԺԶ. 15։)

Մինչ մերկ են միտքն յիմանալոյն, եւ զգայութիւնն ի զգալոյ, ոչ ինչ ունին ամօթանս. իսկ յորժամ սկսցին հասանել եւ զգալ, յամօթանս եւ ի թշնամանս լինին։ Որ ըստ ամօթանացն է։ Ոչ ինչ այսպէս ամօթանս վարկանիմ. (Փիլ. այլաբ.։)

Ոչ ամօթանաց ինչ էր գործն, զոր գործէր։ Չասաց, թէ ամօթանք է նոցա պահելն, եւ սոցա ոչ պահելն։ Զամենայն առնել ի փառս, եւ վճարիլ յամենայն ամօթանաց։ Ամօթանա՞ց ինչ իցեն այսպիսի կապանք. (Ոսկ.։)

Զամօթանացն յայտ երեւակի գիտութիւնն աներեւելիս պարտ էր առնել. (Պիտ.։)

Զվերջինն համբուրեցի ամօթանս անպարուրելիս։ Ամօթանաց ցոյցք. (Նար. ԻԴ. ԽԸ։)


Ամօթերես

adj.

abashed, put to the blush, confounded;
shamefaced.

· Calfa

NBHL (3)

Ոյր երեսք ծածկեալ են ամօթով. լի ամօթով. ամօթապարտեալ. սեւերես, խախք ու խաւեր. րուսվայ.

Ամօթերես արձակել զթշնամին. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Ամօթերես կորացեալ կային. (Համամ առակ.։)


Ամօթխած, ի, աց

adj.

cf. Ամօթլեած.

· Calfa

NBHL (3)

ԱՄՕԹԽԱԾ ԱՄՕԹՂԱԾ αἱσχυντερός, σεμνότατα , ἀγνός verecundus, pudicus, pudens, honestissimus Գրի եւ ԱՄՕԹՂԵԱԾ, ԱՄՕԹԼԵԱԾ. որ եւ ԱՄՕԹԱԳԵՂ. Գեղեցիկ ամօթով խածեալ կամ խայծեալ. առ գեղեցկութեան եւ պարկեշտութեան շիկնեալ. պատկառոտ. պարկեշտ. ամըչկոտ, խպնկոտ. ութանկան. առլը. ըրզեհլի. ետեպլի. է՛հլի հիճապ. միւետտէպ.

Շնորհք ի վերայ շնորհաց՝ կին ամօթղած։ Նախ քան զամօթխածն ծագեսցին շնորհք. կամ յառաջ քան զամօթղածն նախ շնորհքն եկեսցեն. (Սիրաք. ՟Ի՟Զ. 19։ Ոսկ. եփես. եւ Մտթ. ի Սիրաքայ.։)

Արուեստգիտութիւն (տեռատեսին) բժշկութեան դիպեցաւ ամօթղեած տանջանացն". իմա՛ իբր ամօթածու. պատկառելի։ (Եփր. համաբ.)


Ա՜յ

int.

oh! ho! ho there!

· Calfa

NBHL (9)

Ա՛յ սակաւահաւատ։ Ա՛յ անոպայ հրէայ (կամ հրէայք)խ ուստի՞ եղեւ Ադամ. (Կոչ. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Ա՛յ սուտ եւ չարագործ. (Եզնիկ.։)

Ա՛յ սատանայ խուլ եւ կոյր եւ յիմար։ Ա՛յ թշուառամիտ։ Քեզ ասեմ, ա՛յ քարեղէն. (ՃՃ.։)

Ա՛յ Վիգէն՝ ո՛ւր ես. ասէ, կամ աւասիկ։ (Վրդն. պտմ.։)

Ա՜Յ. Առանձինն եդեալ, որպէս ո՜վ, ո՜վ դու, ո՛վ դուք.

Ա՜յ, մի՛ լինիք տիրասպանուք. (Բուզ. ՟Ե. 37։)

Ա՜Յ, որպէս Է՜. իբր յն. ἠ. յարմարեալ ըստ (Մագիստր). եւ (Երզն. քեր.) ասի յումպէտս.

Յորժամ ասեմք, ա՛յ այս անուն, ա՛յ դուք, իգական է"։

Ա՛Յ ԹԷ. Ռամկաբար ասի, իբր հա՛յ թէ. այս ինքն իցէ՛ թէ։ (Ոսկիփոր.։)


Այբբեն

s.

cf. Այբուբենք.

· Calfa

NBHL (4)

ԱՅԲԲԵՆ ԱՅԲԲԵՆՔ ԱՅԲ ԵՒ ԲԵՆ ԱՅԲՈՒԲԵՆՔ. Հայկական նշանագիրք ողջոյն. ալփաբետք. էլիֆպա, էլիֆպէ.

Ալֆավիդայ. յայնմ տեղւոջ՝ ուր այբբենքն են գրեալ։ Կոմիտաս արար զերգս շարականաց հայերէն այբբենիւք, որոյ սկիզբն է այս, Անձինք նուիրեալք. (Մաշտ. ջահկ.։ Վրդն. պտմ.։)

Զհռովմայեցի եւ զհելլենացի ստացայ զխրատ (զուսումն), բայց զայբ եւ բեն (կամ զայբ եւ զբեն) վայրենւոյս այսորիկ (գեղջուկ եգիպտացւոց) ոչ երբէք ուսայ. (Վրք. հց. ձ։)

Ի վերայ այբուբենիցն յարմարեալ շարագրեաց։ Ըստ թուոյ այբուբենացն գրոյ (լատինացւոց՝ իգ) վանորայս շինեաց. եւ այսպէս կատարեաց զամենայն այբբենքն. (Մարթին.։)


Այբուբենք, ից

s.

alphabet.

· Calfa

NBHL (4)

ԱՅԲԲԵՆ ԱՅԲԲԵՆՔ ԱՅԲ ԵՒ ԲԵՆ ԱՅԲՈՒԲԵՆՔ. Հայկական նշանագիրք ողջոյն. ալփաբետք. էլիֆպա, էլիֆպէ.

Ալֆավիդայ. յայնմ տեղւոջ՝ ուր այբբենքն են գրեալ։ Կոմիտաս արար զերգս շարականաց հայերէն այբբենիւք, որոյ սկիզբն է այս, Անձինք նուիրեալք. (Մաշտ. ջահկ.։ Վրդն. պտմ.։)

Զհռովմայեցի եւ զհելլենացի ստացայ զխրատ (զուսումն), բայց զայբ եւ բեն (կամ զայբ եւ զբեն) վայրենւոյս այսորիկ (գեղջուկ եգիպտացւոց) ոչ երբէք ուսայ. (Վրք. հց. ձ։)

Ի վերայ այբուբենիցն յարմարեալ շարագրեաց։ Ըստ թուոյ այբուբենացն գրոյ (լատինացւոց՝ իգ) վանորայս շինեաց. եւ այսպէս կատարեաց զամենայն այբբենքն. (Մարթին.։)


Այգանամ, ացայ

vn.

to dawn, to grow light, to be light, to be day-light.

· Calfa

NBHL (2)

ԱՅԳԱՆԱԼ. Այգ լինել. լուսանալ. առւօտ ըլլալ, լուսնալ. սապահ օլմագ.

Մինչեւ ցառաւօտն այգանալոյ սուրբ կիւրակէին. (Վրք. հց. ԻԱ։)


Այգաւէտ

adj.

wine-growing, planted with vines, full of vines.

· Calfa

NBHL (2)

ԱՅԳԱՒԷՏ որ եւ ԱՅԳԵՒԷՏ. Ուր իցեն յաւէտ այգիք. էգիի տեղ. որպէս դնի ի յն. երկիր այգեաց. պաղ եէրի.

Երկիր ցորենոյ եւ գինւոյ, հացաւէտ եւ այգաւէտ. (Ես. ԼԶ. 17։ (յօրինակս ինչ՝ վրիպակաւ գրի, գինաւէտ։))


Այգեգործ, աց

s.

vine-dresser, husbandman, that cultivates the vine, wine-grower.

· Calfa

NBHL (3)

ԱՅԳԵԳՈՐԾ գրի եւ ԱՅԳԷԳՈՐԾ. ἁμπελουργός. vinitor Գործօղ այգեաց. այգորդ. մշակ եւ պահապան այգւոյ. էգէպան. պաղճը, պաղպան.

Թզենի մի էր ուրումն անկեալ յայգւոջ իւրում ... ասէ ցայգեգործն։ Մաճակալք եւ այգեգործք քո։ Յաղքատաց երկրին եթող դահճապետն յայգեգործս եւ յարդիւնարարս։ Այգեգործք ի լերինն. (Ղկ. ԺԳ. 7։ Ես. ԿԱ. 5։ ՟Դ. Թագ. ԻԵ. 12։ եւ Երեմ. ԾԲ. 16։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 10։)

Պտուղ նեխեալ անօգուտ է այգէգործի. (Նեղոս.։ Այգէգործս լինելով. Շ. ընդհ.։)


Այգեկութ, կթաց

s.

vintager.

· Calfa

NBHL (2)

ԱՅԳԵԿԻԹՔ որ եւ ԱՅԳԵԿՈՒԹՔ. Կութք կամ կթումն այգեաց. ժամանակ խաղող քաղելոյ կամ կթելոյ զայգիս. էգի կթողը. պաղպօզուճու, գադդաֆ.

այգեկութ, կթի, թաց. Որ կթէ զայգին. էգի կթողը.


Այգեստան, աց

s.

vineyard, large extent of country planted with vines.

· Calfa

NBHL (3)

ԱՅԳԵՍՏԱՆ ԱՅԳԵՍՏԱՆԵԱՅՔ ԱՅԳԵՍՏԱՆԻ. ἁμπελών/ vinea. էգէստան, էգիներ. պաղ, պաղլար, տիքիք, քերմ.

Խոտորեցաւ Սամփսոն յայգեստանն։ Դարանամուտ լերուք յայգեստանին։ Ելջի՛ք յայգեստանացն։ Մինչեւ ցյաբէղ այգեստանեացն։ Անգս եւ այգեստանս։ Յայգեստանի քում։ Եդին զիս պահապան այգեստանի։ Ի մէջ այգեստանեաց ենգադգայ. (Դտ. ԺԴ. 5։ ԻԱ. 20. 21։ ՟Ժ՟Ա. 33։ ՟Ա. Թագ. ԻԲ. 7։ Ես. ԺԶ. 10։ Երգ. ՟Ա. 5. 13։)

Բազմութիւն այգեստանւոյ. (Խոր. ՟Բ. 39։)


Այգեւէտ

adj.

cf. Այգաւէտ.

· Calfa

NBHL (1)

(Գաւառն Ըռշտունեաց) այգեւէտ բազմութեամբք յոյժ վայելչացեալ զարդարի. (Արծր. ՟Ե. 6։)


Այգորդ

s.

cf. Այգեգործ.

· Calfa

NBHL (2)

Կոչեաց առ ինքն զայգորդն. (Բուզ. ՟Զ. 9։)

Ոմանք յայգորդացն գլաջարդ առնէին զճակատ երիվարացն. (Զենոբ.։)


Այգուն

adv.

at day-break, at the dawn of day, in the morning;
— —, every morning.

· Calfa

NBHL (10)

Առաւօտին. առաւօտեան. πρωινός matutinus Ուստի ԶԱՅԳՈՒՆՆ՝ τὸ πρωινόν. ըստ ոմանց է (իբր անուն), զառաւօտու որսն. եւ ըստ ոմանց (իբր մ), ընդ առաւօտն.

ԱՅԳՈՒՆ. πρωί. mane Ընդ այգն. ընդ առաւօտն. ի վաղիւ անդր. որ եւ ԱՅԳՈՅՆ, ԱՅԳՈՒՑ. առաւօտուց. առւըտուն, առւըտանց, առտըւանց, վաղը առտուն. սապահլայըն, սապահըն. էրթէսի սապահ. էրթէսի կիւն.

Զայգունն դեռեւս ուտիցէ, եւ առ երեկս բաշխեսցէ կերակուրս. (Ծն. ԽԹ. 27։)

Մատուցանիցեն զկէս նորա այգուն։ Եւ եղիցի այգուն՝ եթէ եւ այլն։ Հայեցայ ընդ նա այգունն. (Ղեւտ. ՟Զ. 20։ Հռութ. ՟Գ. 13։ ՟Գ. Թագ. ՟Գ. 21։)

Իրբեւ խոտ՝ որ այգուն ծաղկի, եւ երեկոյն չորանայ. (Ճ. ՟Ա.։)

Եւ ապա այգուն՝ ի խնդիր լինէր խեղդամահ ժանտին. (Յհ. կթ.։)

Ոչ գոյ մարթ այսօր բանական իմանալ զկենդանի, այգուն՝ անբան. (Անյաղթ պորփ.։)

Քաղէին այգուն այգուն իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. (Ել. ԺԶ. 21։)

Այդպէս ծիւրիս այգուն այգուն. (՟Բ. Թագ. ԺԳ. 4։)

Սովոր էին երկրպագել այգուն այգուն. (Խոր. ՟Բ. 83։)


Այդանօր

adv.

there, in that place.

· Calfa

NBHL (1)

Այդանօր լո՛ւր զիմս հառաչանք յերկինսդ. Քեզ նուիրեմ այդանօր. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)


Այդչափ

adj. adv. so much, so many;
so, so much, to such a degree.

· Calfa

NBHL (5)

Ա՛ՅԴՉԱՓ. τοσοῦτος, τοσούτῳ. tantus, tanto Այդքան. այդու չափով կամ աստիճանաւ. այդպիսի, եւ այդպէս. ատչափ. շուգըտար. հէմչէնտ. չիւնան.

Այլ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկդ. (Յհ. ՟Զ. 9։)

Պատմեսջի՛ր զայդչափ մեծութիւն զօրութեանցն Աստուծոյ առ ամենեսին". յն. լոկ, զմեծամեծսն Աստուծոյ. (՟Բ. Մակ. ՟Գ. 34։)

Այդչափ (յն. այսպէս) անմիտ էք. (Գղ. ՟Գ. 3։)

Ես այդչափ ինչ կարօղ էի". յն. այս կար էր իմ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 39։)


Այդպէս

adv.

so, thus, in this manner.

· Calfa

NBHL (7)

Ա՛ՅԴՊԷՍ. Այդու օրինակաւ. ըստ այդմ օրինակի. ատանկ. շէօյլէ. պեօյլէ. եօյլէ. շէօյլէճէ. οὔτως ita, sic

Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։ Թէ արդարեւ այդ ա՞յդպէս իցէ։ Միաբանեցին եւ հրէայքն, ասեն, այդ այդպէս է։ Ո՛չ այդպէս, այլ ծիծաղեցար. եւ այլն։

Մեր այդպէս հասեալ է ի վերայ բնութեանդ դորա։ Եւ ամենայն որ ոչ այդպէս է, ի նա չարին արարած խառնեալ է. (Եղիշ. ՟Ը. ՟Բ։)

Այդպէս տակաւին ընդ միմեանս դատէին. (Յհ. կթ.։)

Ընդէ՞ր ա՛յդպէս դաստիարակես. (Պիտ.։)

Ա՞յդպէս ուսար ի տեառնէն քումմէ, ա՞յդպէս վարդապետեաց. (Լմբ. ատ.։)

Ա՛ՅԴՊԷՍ Է. Որպէս ի մեզ՝ նոյնպէս եւ յայլ լեզուս, բացատրի երբեմն իբրու այո՛, եւ երբեմն իբրու՝ այդպիսի. յա՛յտ է յեդելոց օրինակացդ։


Այդր

adv.

just there, in the same place;
from the same place, again, over again, anew, afresh.

· Calfa

NBHL (4)

αὑτοῦ, ἑνταῦθα, κᾁνταῦθα. hic, ibi, huc Այդանօր. ի դմին տեղւոջ. յայդ վայր. հոտ տեղը, հոտ տեղ. շուրատա, շուրայա.

Նստարո՛ւք դուք այդր։ Տեսանե՞ս, զի՞նչ ծերք տանդ Իսրայէլի գործեն այդր։ Մի՛ մնասցէ այդր քար ի քարի վերայ։ Նստարո՛ւք այդր։ Է՞ ոք այդր այր. ասասցես, թէ ո՛չ է. եւ այլն։

Ոչ ինչ պիտոյ է այդր մեկնութիւն, այլ զի կատարեսցուք զասացեալսն. (Կոչ. ԺԵ։)

Ի դրախտի այդր։ Գրեցի ձեզ ի թղթի այդր։ (Ծն. ՟Գ. 1։ ՟Ա. Կոր. ՟Ե. 9։)


Այդրէն

adv.

cf. Այդր.

· Calfa

NBHL (4)

Առ ի զարդ կամ թարմատար վարի բառս՝ նշանակ իրիք կրկնութեան. (զի յայլ լեզուս չդնի ինչ) որպէս այսրէն. անդրէն. վերստին. նորէն. կինէ. թէքրար. կամ այդր. ի դմին վայրի, ի դոյն իսկ. ի դոյն ինքն. նոյն տեղը, բո՛ւն, ինքը. ասըլ, քէնտի.

Այդրէն ի քեզ (յն. ի քեզ ինքն) խորտակեսցին ալիք քո։ Այդրէն ի դոյն աթաթաւել։ Այդրէն ի ձեզ մեծանալոյ. (Յոբ. ԼԸ. 11։ ՟Բ. Մակ. ՟Բ. 26։ ՟Բ. Կոր. ՟Ժ. 15։)

Այդրէն յաշխարհիդ ձերում գտանին գիրք դորա. (Եղիշ. ՟Բ։)

Առ քեզ այդրէն դարձցին քոյս գրեցեալք. (Շ. թղթ.։)


Այդքան

adj. adv. cf. Այդչափ.

· Calfa

NBHL (2)

Զայդքան բազմութիւն հաւատացելոց ջանայք խախտել. (Շ. թղթ.։)

Զի՞ է զի եւս՝ նուազ միշտ, եւ դու այդքան ստուար։ Ընդէ՞ր այդքան զանգիտող ես. (Մխ. առակ.։)


Այժմեան

adj.

recent, modern, new.

· Calfa

NBHL (2)

Այժմու. հիմակուան.

Չարչարանք այժմեան ժամանակիս. (Սարգ. յկ. ՟Ե։)


Այժմէն

adv.

from this moment or time, henceforth, henceforward.

· Calfa

NBHL (2)

Յայսմ ժամանակէ. ի ժամէ աստի. արդէն, կամ արդ նորոգ. այժմ. յայժմուս. հիմակւընէ, հիմըկուց, հիմակ. շիմտիտէն. հէմէն շիմտի.

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց։ Դատակնիքն այժմէն գտեալ։ Զապառնեացն զփորձ այժմէն իսկ գտի. (Նար. ՟Ա. ՟Դ. ԿԵ։)


Այժմու, ուց

adj.

cf. Այժմեան.

· Calfa

NBHL (23)

ԱՅԺՄՈՒ կամ յօդիւ ԱՅԺՄՈՒՍ. ὀ, ἠ, τὸ νῦν. qui, quae, quod nunc est , παρών. praesens Այժմեան. արդի. առաջիկայ. ներկայ. որ ինչ այժմ ի ժամուս յայսմիկ, կամ առ մեօք, կամ յաշխարհիս յայսմիկ կայ. հիմակուան, առջեւնիս եղածը. շիմտիքի, եօնիւմիւզտէքի, զեմանէմիզին.

ԱՅԺՄՈՒՍ. ՅԱՅԺՄՈՒՍ. ԶԱՅԺՄՈՒՍ. ԱՌ ԱՅԺՄՈՒՍ. Այժմ. յայժմու ժամանակի. ի ներկայումս. եւ առ այժմ. հիմակ, հիմակուց հիմա. շիմտի, շիմտիլիք. τανῦν, ἑν τῷ παρόντι. nunc impraesentiarum

Յայժմու ժամանակիս. (՟Բ. Կոր. ՟Ը. 14։)

Յայժմու յաւիտենիս. (Լմբ. պտրգ.։)

Առ ի յայժմու ճառս նպաստ լեալ։ Ոչ իսկ պիտոյ է այժմու ճառիս. (Յհ. կթ.։)

Մի՛ զայժմու կերպարանդ, այլ զառաջու գործեցեալսն նկատեալ յիշեցէ՛ք. (Պիտ.։)

Այժմու աթոռդ՝ զոր ունիս։ Այլ ազատիլ յայժմուս ախտից. (Շ. թղթ.։)

Զայժմու մի ամիս՝ յայնժամ նոքա (եգիպտացիք) տարի կոչէին. (Եւս. քր. ՟Ա։)

Միայն զայժմուս տեսանեմք առաջարկութիւն. (Լմբ. ատ.։)

Մինչեւ յայժմուս՝ եւ որք լինին. (Յիսուս որդի.։)

Իսկագոյն ասացեալն է ի վերայ այժմուցս եղելոցս. (Փիլ. լին.։)

Արհամարհել զայժմուսս։ Որք վասն պատուիրանի նորա թողին զի՛նչ եւ իցէ յայժմուցս. (Բրս. հց.։)

Այժմուքս իսկ նախ ի նմանէ նկատեցան։ Այժմուքս ո՛չ այլ ինչ՝ բայց կերակուր ցեցոյ։ Վայելչագոյն քան զայժմուսս. (Ոսկ.։)

Յիսկզբանցս մերոց ազգաց մինչեւ ցայժմուսս. (Խոր. ՟Ա. 2։)

Որ են ծածկեալ յայժմուցս։ Նշանն ահաւոր՝ այժմուցս յանդիման եղեալ. (Նար. ՟Հ՟Բ։)

Եւ ո՞ւր ցանկութիւն յանախտականսն բնութեամբ, ըստ այժմուս՝ եւ ո՛չ երբէք. իմա՛, ըստ այժմու վիճակի կամ ցանկութեան։ (Շ. թղթ.)

Ցուցից արդ այժմուս զհնոյն յիս տեսակ. (Նար. ԼԹ։)

Այժմուս ոչ ոք է տգէտ յընտրողութենէ բարւոյն։ Յառաջ քան զամենայն յաւիտեանս էր, եւ այժմուս է. (Շ. ընդհ.։)

Սակաւ ինչ ասացից յայժմուս։ Յայժմուս՝ ակամայ բռնազբօսելով։ Արգելաւ յայժմուս այսու պատճառաւ։ Յանցեալն՝ յայժմուս՝ յապագային, եւ յանըսպառ յաւիտենին. (Շ. թղթ. եւ Յիսուս որդի.։)

Ի յայժմուս եւ ի հանդերձելումն. (Ոսկիփոր.։)

Զայժմուս պատուիրէ եւ խրատ տայ. (Փիլ. այլաբ.։)

Դուզնաքեայ ինչ բան բաւականասցի առ այժմուս. (Շ. թղթ.։)

Դուն ուրեք տեսանի անյօդ ԱՅԺՄՈՒ՝ իբր մակբայ, բայց եւ այն միանգամայն իբր ածական.