Definitions containing the research էն : 7877 results

Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Տփ. տալ, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դալ, Ջղ. տալն, Տիգ. դmլ, Զթ. դօլ, դոլ, Ագլ. տօյլ, Մշ. տալ, տալվ, Ալշ. Բլ. Դվ. Մկ. Սլմ. Վն. տալվ, Հճ. դօլ, Մրղ. տավլ, Սվեդ դուլ, դալդըգէն (<տալտիկին)։-Նոր բառեր են տալուկ, տալիկ, տալանք, տալայր «տա-լոջը ամուսինը»։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա, ու հլ. բայց ըն-տիր հայերէնի մէջ կայ միայն սեռ. -ի) «յա-տակը, տակը, խորքը» Եւագր. «բոյսի տակի մասը, արմատ» Վեցօր. 96. Վստկ. «ցեղ, զարմ, գերդաստան» Բուզ. դ. 4. որից տա-կախիլ առնել «արմատախիլ անել» Մարթին. (տե՛ս Արրտ. 1913, 1147). տակակոտոր «արմատից ջարդել» Ոսկ. մ. ա. 11. Ոսկ. եփես. 837. տարածատակ Վեցօր. էջ 96. տակցի «արմատով միասին» Սուտ-Շապհ, էջ 3. կարմիր տակեր «տորո՞ն» Մխ. բժշ. (Seidel § 400), տակերոյ ջուր «դեղախաշու» Մխ. բժշ. (Seidel § 253), տկուտ «ցա՞ծ» Վանակ. յոբ։-Այստեղ է պատկանում նաև տակ, ի-ա հլ. «արմատ» Դ. թագ. զ. 23. «ե. արկ առաջի նոցա խոտս տակաւ մեծաւ և կերան և արբին», որի դէմ եբր. ունի «խըն-ջոյս մեծ», և ըստ այսմ անգլ. great provi-sion, պրս. ziyāfat-i-buzurg, բայց յոյնը παράϑεοιν μεγάλην, որ պէտք է հասկանալ «սեղանի կամ ճաշի սպաս» (Sophocles 843) և որ յայտնի չէ ի՛նչ թիւրիմացութեամբ դարձել է հյ. խոտս տակաւ մեծաւ!

«մարգարիտների շարք, հիւսուածք» Փարպ. «կանաչեղէնի մէկ տրցակ, կապոց» Վրք. հց. բ. 254. «շարք, պատուածք» Յայսմ. սեպտ. 1 (եօթն տակ պարիսպ). որից երեք տակէն կամ երեքտակեան «երեք շարքով» Խոր. բ. 7. Ասող. ա. 6. համատակ Նար. և։ 383 (գրծ. համատակօք), որի հետ նոյն է համտակք Բաբիղ. յհ. մկ. (ՆՀԲ այս վերջի-նը անուշադրութեամբ համարում է անստոյգ բառ և մեկնում է «ստորոտք կամ վայրաբր մասունք», ԱԲ «զգեստի վարի մասունք»)։


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 սխալմամբ հայերէն բառ կարծելով և կարդալով tat փոխանակ daγ, իբր բնիկ հայ կցում է լտ. dolare, յն. δαιδάλλω «ճարտարօրէն շինել», δέλτος


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։

= Պհլ. tāčik «Միջագետցի արաբ. 2. ա-րաբական. 3. արագավազ», uštr-i-tāčik «տաճեև ուղտ», պրս. [arabic word] tāǰīk, նաև tā-žīk, tāzīk «արաբացի ծնունդ, որ մեծացել է Պարսկաստանում», tāzi «արաբ» (ինչ. zά-bān-i tāzī «արաբերէն»). 2. «արագավազ» (ինչ. asb-i tāzī «տաճիկ ձի»), որից թրք. ❇ [arabic word] tāzī «որսի շուն»։ Այս բոլորի արմատն է իրան. tač «վազել», զնդ. tačaiti «վազել, հոսել», պհլ. [hebrew word] taxtan, [other alphabet] tačet, պրս. [arabic word] taxtan, [arabic word] tāzam «վա-զել», որոնց այլ ցեղակիցներն են սանս. tákti, ալբան. ndjek, հիռլ. techim, հսլ. teko tešti, ռուս. тeку, тeчь «վազել, հոսել» ևն (Horn § 368, Trautmann 316)։-Հիւբշ. 86։

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «պինդ, կարծր, հոծ, խիտ, հարազատ, ստոյգ» Ա. պետ. դ. 8. Ոսկ. ես. եբր. տիմ. գաղ. Եփես. 841. Սեբեր. որից սերտիւ Ա. պետ. ա. 22. Ոսկ. սերտել «պրն-դացնել, հաստատել» Դիոն. Պիտառ. Խոր. ներտանաւ Գնձ. սերտաշէն Վրդն. ծն. գե-րասերտիլ Շիր. Դիոն. նախասերտեալ Դիոն թղթ.-նոր իմաստ էսերտել «դասը (լաւ) սո-վորիլ», որից սերտողութիւն, սերտարան։

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սէգ, սիգաց

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «հպարտ, ամբարտաւան, խը-րոխտ» Բ. մկ. է. 9. Վեցօր. 163. Ագաթ. «այր իգացող» Եւագր. 245, Իրեն. հերձ. 94 176 (Վարդանեան ՀԱ 1910, 305, բայց ունի արդէն Բառ. երեմ. էջ 285). որից սէգ աո-նուլ «սիգալով ճեմել» Նար. տաղ. սիգալ «հպարտանալ, պարծիլ» Առակ. լ. 31. Սիր 4. 10. Ոսկ. բ. Կոր. Ագաթ. «իգանալ, կնա-տիլ, զեղխիլ» Ոսկ. մ. բ. 24. սիգութիւն «իգացում, կնատութիւն» Փիլ. 277-8. Կա-նոն. 46. սիգանք Ոսկ. մ. գ. 13. սիգաքայլ Արծր. գրուած ունինք նաև սեգ, սեգութիւն։ Նոր բառ է սիգանազ։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.


Սէզ, սիզոյ

s.

bentgrass, couch grass, squitch grass, dog's grass, weed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. [arabic word] կամ [arabic word] saz (և քրդ. ❇saz) «կնիւն, պրտու»։ Աճառ. ՀԱ 1905, էջ 346 կրկնակ ձև սինձ բա-ռի, որի նախաւոր ձևն էր *սէնձ. հմմա կորիզ և կողինձ։ Patrubány ՀԱ 1908, 343 հնխ. k'êi-«պառկիլ» արմատից։


Սէրսէրիմ

s.

Song of Solomon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Եբր. [other alphabet] [hebrew word] šīr hašīrī̄m «Երգ երգոց» (գերագոյն երգ) բառն է, որ յունա-կան տառադարձութեան միջոցով անցել է հաւեղէնի. հմմտ. լտ. sir assirim։

Ուղիղ մեկնեց Վարդանեան ՀԱ 1920, 424, ռով՝ հողն ոսկի երևեցուցանէ և արծաթ»։ Սովորական է արդի ռամկօրէնի մէջ։ Տե՛ս նաև սար, սարած։


Սիկղ, սկեղաց

s.

shekel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ըստ Մառ. Иппoл. 66 հայերէնի՞ց վրաց. სიკლა սիկլա հոմանիշը։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։


Սին

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։


Սիսեռն, սեռան, սռան

s.

chickpeas.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. სისირი սիսիրի «սիսեռ» (Չուբինով 1180), փոխառեալ Տփղիսի հա-յերէն բարբառից։


Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։


Սիրտ, սրտից

s. adv.

heart;
heart, soul, mind, intellect, memory, intelligence;
courage, spirit, heart;
heart, inmost thought;
heart, centre;
առ սրտի, through anger;
սրտի դիւր, ease, pleasure, contentment, satisfaction;
բարութիւն, խստութիւն սրտի, kindness, hardness or obduracy of heart;
լքումն սրտի, faintheartedness, despondency;
ուղիղ, անկեղծ սրտիւ, sincerely, openheartedly, openly;
բոլորով սրտիւ, ի բոլոր սրտէ, յամենայն սրտէ, սրտի մտօք, with all one's heart or soul, heartily, with good will, willingly, voluntarily;
կրթել զ—, to form the mind or character;
հեռացուցանել յանձնէ զ—ս, to alienate good will;
գերել զ—, to captivate, to gain the heart or affection;
յինքն արկանել զ— ուրուք, to gain a person's good;
յափշտակել զ—ս, to charm or gain all hearts;
գորովել, ժառանգել զ—, to touch, to move, affect or stir, to possess the heart;
իջանել ի խորս սրտին, to descend into one's heart;
թափանցել ի խորս սրտին, to penetrate the inmost recesses of one's heart;
տալ, նուիրել զ— իւր, to give one's heart;
խոտարեցուցանել զ—, to pervert, to deprave the heart;
խօսել ընդ սրտի, to speak to the heart;
ասել ի սրտի իւրում, to say within oneself, to say in one's heart;
սրտի մտօք վաստակել, to labour heartily, to take to heart, to occupy oneself seriously with;
— ի բերան շրջել, to seek painfully for;
սրտի դիւր լինել, to be in a state of contentment or tranquillity, to feel pleased, comfortable, contented;
զեղուլ զ— իւր առաջի աստուծոյ, to open one's heart before God;
հայրական, մայրական, գողտր, զգայուն, խաղաղ or անդորր, խաղաղաւէտ, երախտագէտ, ազնուական, բարի, ազնիւ, վսեմախոհ, վեհ, անվեհեր —, paternal, maternal, tender, feeling or sensible, calm, pacific, thankful, noble, good, excellent, elevated (high-minded), great, intrepid or dauntless heart;
անզգայ, ապերախտ, խիստ, ապականեալ, վատ, անգութ, անողորմ, չար, լքեալ —, unfeeling or insensible, ungrateful, flinty or obdurate, spoilt or corrupt, craven or dastard, hard(hearted), unmerciful or pitiless, cutting, drooping, dejected or despondent heart;
խորհուրդք մեծամեծք ի սրտէ գան յառաջ, great thoughts take their rise in the heart;
—ն բաբախէ, թնդայ, the heart palpitates;
արկ ի — իմ, he placed in my heart, he inspired me;
անկցի գութ ի — քո, let your heart be touched;
նուաղեալ էր — նորա, his heart was weak;
հրճուէր ի սրտի, he rejoiced from the bottom of his heart;
եթէ ուրուք — առնուցու կերիցէ, let him eat it if he has the heart to, if he has courage enough;
— իմ գելանի, my heart is moved;
— ի բերանն էր, he struggled with death;
որ յաչաց հեռացաւ՝ ի սրտէ հեռացաւ, out of sight, out of mind.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ērdi-ձևից. ցեղակիցներն են յն. ϰαρδία, յոն. ϰραῦιη, ϰ7թ, կիպր. ϰορζία, լեսբ. ϰάρζα, լտ. *cord> *rors>*corr>cor, սեռ. cordis, գոթ. ha-irto անոսք. heorte անգլ. heart, հհիւս. hiarta հսարս. hêrta հոլլ. hart. հբգ. herza, գերմ. Herz, լիթ. širdis, լեթթ. sirds, հպր-րուս. seyr (հյց. sīran), հսլ. srudice ռուս. оврицe, չեխ. srdce, սերբ. sfce, հիռլ. cride. ն. իռլ. croidhe, բրըտ. kreiz («միջավայր» իմաստով), կիմր. craidd, կամիս. kardis բոլորն էլ «սիրտ» նշանակութեամբ, որոնք ռալիս են հնխ. k'red, k'erd, k'rd-ձևերից (Pokorny 1, 423, Walde 191, Trautmann 302 Boisarn 412 Ernout-Meillet, Kluge 216)։ Հայերէնի հետ յատկապէս համաձայն է յն. ϰῆρ որ ծագում է հնխ. k'erd->յն. ϰϰηρδ ձևից։-Այս բոլորից շեղւում է նա-խաձայնի կողմից արիական խումբը, որ ներկայացնում է հնխ. g'hrd-, հմմտ. սանս. hfd-, hՐdaya, hárdi. զնդ. zərəd-, zarəδaya-, zərəδaya-, հիւս. արևմ. պհլ. zird, պհլ. dil, պազ. պրս. [arabic word] dil, քրդ. zar, աֆղան, zra, օսս. zärdā, բելուճ. zirdē «սիրտ» (Po-korny 1, 641, Horn § 571)։-Հիւբշ. 490.

Հներից Մտթ. եւագր. 75 սրտմտու-թիւն բառը ստուգաբանում է «ի սիրտն մտութիւն, սիրտը մտած»։ Schröder, Thesaur. 58 հայերէնից է դնում ռուս. cennie «սիրտ»։ Ուղիղ համեմատու-թիւններ ունի Klaproth, Asia pol. I0l։ Brosset JAs. 1834, 369 ևն սանս. hrt։ ՆՀԲ «որպէս սիրոյ տեղի... և սերտ մասն. յորմէ և յն. քարտիա՛, լտ. tōn, քóռտիս, որպէս և քա՛ռիդաս՝ է սէր, քա՛ռուս՝ սիրելի, սանս. հռիտ, դաղմ. սէ՛ռտցէ»։ Ուղիղ համեմատութիւններ ունին Peterm. 21, 22, 30, 37. Windisch 19, Böttich. ZDMG 1850, 361, Arica 71, 168, Lag. Urgesch. 700, Müller SWAW 35, 199, Justi, Zendsp. 123, Հիւբշ. KZ 23, 35, Boрp, Gram. comp. 1, 393, Տէրվ. Altarm. 31, 92, Նախալ. 125 ևն։ Müller SWAW 41, 158 հայե-րէնի նախաձևը ըստ իրանեանի դնում է *զիրդ։ Հիւնք. հանում է շուրթ բա-ռից։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

ՀՀԲ, ՆՀԲ և Հիւբշ. 280 դնում են յունարէնից։ Միայն Նորայր, Կոր. վրդ. 124 հիմնուելով հ ձայնի վրայ՝ դնում է ասորերէնից։


Սիփոն

cf. Կնճափող.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«տղայոց նուագելու փչողական մի գործիք». ունի միայն ՓԲ՝ առանց վկա-յութեան. որով յայտնի չէ թէ հի՞ն է, թէ նո-րամուտ։ Միջին հայերէնում գտնում եմ սի-ֆուն «գինին տակառից քաշելու խողովակ» Վստկ. 98. «Եւ այլք երկայն սիֆուն շինեն և մինչև ի վայր ի յատակն ի մրուրն մխեն»։

= Յն. σίφων «խողովակ, ջրհան, բերանով ջուր ցայտեցնելու մի գործիք», որից ֆրանս. šiphon «խողովակ». պէտք է լինի նաև ա-բաբ. ❇ *sīfūn, որ Վաստակոց գրքի թարգմանութեամբ յունարէնից անցել է ա-րաբերէնի և այս տեղից էլ հայերէնի։-Աճ.


*Սլեհ

cf. Սլեխ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։

= Արաբ. [arabic word] silāh «զէնք»։


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։


Սկայ, ից

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բազմ. 1844, 156 հայերէնից է դնում յն. γίγας և լտ. gigas «հսկայ»։ Bötticn. Arica 76, 255 և Lag. Urgesch. 940 հյ. հսկել և պրս. pasγada (իմա՛ basaγda) «պատրաստ»։ Մսերեան, Ճռաքաղ 1867, 136 իբր հասակեայ։ Müller SWAW 42, 256 հասակ բառից։ Տէրվ. Altarm. 20-21 հյ. հսկել, սքանչ ևն, հսլ. čuϑū, študü «հսկայ», գոթ. us-skav-an, ան-գսք. scav-ian, հբգ. scawōn «դիտել», լտ. caveo «զգուշանալ», լիթ. kavóǰu «պահպանել» ևն բառերի հետ՝ հնխ.


Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

գր. 207 պրս. sigī «բաժակ»։ Փառնակ, Անահիտ 1906, 233 ի զուր ալբաներէնո հայերէնից փոխառեալ է դնում։

ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից կամ քրդերէնից նոր փոխառեալ ձևեր են ուսկուր Բն. «կոթաւոր պղնձեայ գաւաթ», ուսկուրայ Բլ. Մշ. «հողէ փարչ»։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։

Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25 Windisch. 19, Diefenbach, Berl Jahrb. 1843, 445, Böttich ZDMG 1850, 361, Arica 64, Muller SWAW 38, 573, 576, Pictet 2, 369, Justi, Zend. sp. 89, Lag. Arm. Stud. § 1152, Տէրվ. Altarm. 64, Նախալ. 75, 163 ևն։ Win. disch. նախահայ ձևը դնում է *սեսկուր կամ *քեսուր, Lag. Arm. Stud. § 1152 *քեսուր։ Թիրեաքեան, Պտկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. դնում են պարսկե-րէնից։


Սկիւռ

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αϰίουρος «սկիւռ» բառից փոխա-ռեալ. ծագում է σxιά «շուք» և ούοα «պոչ» բառերից. բուն նշանակում է «պոչով իր վը, րայ շուաք անող» (այս անասունը ընդհան-րապէս իր թաւ ու գեղեցիկ պոչր բարձրաց-նում է գլխից վերև և տակին նստում). սրա համար հայերէն յարմարցուած է նաև հովա-նագի (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 439ա), որ սակայն ընդունելութիւն չէ գտած։ Յոյնից են ծագում նաև լտ. sciurus, անգլ. squirrel, ֆրանս. écureuil հոմանիշները։ Հայր կարող է նաև լատինից կազմուած լինել։-Աճ.


Սղար

cf. Պաշարումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Շրջուած է խսար բառից, որ փոխառեալ է արաբերէնից. հմմտ. Վրդ. պտմ. տպ. Վե-նետ. էջ 150 սղար, իսկ հրտր. Էմինի, էջ 197 խսար։ Բուն մեկնութիւնը տե՛ս խսար։


Սմբուլ

s. bot. spikenard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. սմբուլ, Ախց. սիւմբիւլ, Պլ զիւմբիւ ևն, իբր նոր փոխառութիւն թուր-քերէնից։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեր.-ի) «փորձաքար, տճկ մէհէնկ թաշի» Բրս. գոհ. ուրիշ վկայութիւն չկայ։

-Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։


Սնդուկ

cf. Արկղ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։

ՆՀԲ ռմկ. սանտըգ։ Lag. Arm. Stud § Չ014 արաբերէնից է դնում։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. սնտուկ. Տփ. սնդուկ, զանդուկ (վերջինը վրացերէնից փոխառեալ), Ալշ. Երև. Հմշ. Մշ. Սեբ. Սչ. Տիգ. սնդուգ, Ննխ. Պլ. Ռ. սունդուգ, Հճ. սmնդուգ, Սվեդ. սնդէօգ, Զթ. սօնդօգ, սօնդոգ. նոր փոխա-ռութեամբ թուրքերէնից՝ Ղրբ. Ջղ. սանդուղ, Շմ. սանդուխ։-Կայ նաև սնդխտել Խ. Վն. «պահել», որ թրք. sandəx (գւռ.) ձևից է ձգլ։


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լիշում է պրս. սուխ, թրք. սօղան և վրաց. խախու հոմանիշները։ Պրս. ձևն ունի նաև Lag. Beitr. bktr. Lex. 21։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. soγan «սոխ» բառի հետ, ինչպէս ունի նաև Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5. իսկ Յուշարձան 325 հայերէնից՝ հին ժամանակ կատարուած փոխառութիւն է համարում։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ak'ēo «սուր լինել» կամ k'euo «ուռչիլ» արմատից։ Kипաидзе, Гpaм. տингp. 1914, էջ xx սոխ=սոխի յաբե-թականից համարում է անցած պարս-կերէնին (Մառի կարծիքն է)։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «մաքուր, անարատ, նուի-րական, սուրբ» ՍԳր. Կիւրղ. ծն. Ոսկ. ես. (վերջին կրօնական իմաստի համար հմմտ. սոգդ. zp'rt «մաքուր», որ քրիստոնէական սոգդերէնում ստացել է «սուրբ, saint» նշա-նակութիւնը). որից սրբել ՍԳր. սրբանալ Ղևտ. ի. 3. Եփր. ել. և ղևտ. սրբագիր Ոսկ Եփր. և Եփես. Եփր. ա. թգ. սրբագոյն Ոսկ. մ. ա. 11, գ. 29. սրբական Կոչ. Ոսկ. մ. ա. 1. սրբակեաց Եւարգ. սրբամատոյց Ագաթ. սրբասաց Ոսկ. ես. սրբասէր Ոսկ. մ. ա. 3. Բուզ. Կորիւն. սրբազան Պիտ. սրբան «երաս-տանի անցքը» Մծբ. 236. սրբիչ «մաքրող» Ագաթ. «ածելի» Թուոց զ. 5, Եզեկ. ե. 1, Եւս. պտմ. Ոսկ. ես. (այս իմաստով հմմտ. պրս. [arabic word] pakī «ածելի», որ գալիս է [arabic word] pak «մաքուր» բառից). նոր բառեր են սրբագրել, սրբանկար, սրբապղծել, սրբապղծութիւն որբատառ, սրբատեղի ևն։ Նոյն բառի ռմկ ձևերն են սրբկիկ, սպրկիկ, սպրկուկ, սպկիկ սարիկ «մաքուր, ջինջ» Լմբ. մատ. 490. Սմբ. դատ. 48, 120. Վստկ. 9, 57, 85. Շնորհ. առ. սրպիկ Տաթև. ամ. 97, 361. սպրկիկ, սպկիկ «ամբողջապէս, յայտնապէս» Անսիզք 11, 37, 59, 67. կայ և սպրկիկ լեզու, սպրկիկ խօսիլ Ոսկիփ. (Բազմ. 1921, 368)։

= Բնիկ հայ բառ, հնխ. k'ubhrō-ձևից, որից ծագում է նաև սանս. çubhrá-«փայ-լուն, պայծառ, գեղեցիկ, մաքուր»։ Պարզ արմատն է հնխ. k'u->վեդ. çu-, որից կազ-մուած է bh աճականով և -r-մասնիկով. հմմտ. ուրիշ աճականներով çundhati «սըր-բել, մաքրել», çuddhá-«մաքուր», cumbhati «փայլիլ, զարդարուիլ», çučis «փայլուն, մա-քուր» ևն։ Այս բառերը գործածական են Ագ-նիի և ուրիշ աստուածութեանց համար. յպռ-կապէս çuddhás ունի «սուրբ» կրօնական ի-մաստո. որ և հայերէնի էլ իմաստն է։ Միւս լեզուներից միայն իռլ. cuanna «գեղեցիկ, սիրուն, նուրբ» ունի այս բառի համազօրը (Sommerfelt BSL 24, 222, Pokorny 1, 368)։-Հիւբշ. 492։


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց, ը. էջ 39 սպայ+ պրս. salār բառերից։ Ուղիղ է մեկնում ՆՀԲ։ Dulaurier JAs. I8. 291 դնում է ասպ բառից, իսկ արաբ. is-fahsalār տառադարձուած է հայերէնից։


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Առաթանգեղոսի թարգմանութեամբ հայերէնից յունարէն և յունարէնից արաբե-րէն է տառադարձուած բառը, [arabic word] ❇as-barābātas «սպարապետ» ձևով (Մառ ЗВO 16, 201)։


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. φπλήνιον «վիրակապ» կամ սրանից փոխառեալ ասոր. [syriac word] esplenyā «սպեղանի» բառից։ Ձևի կողմից երկուսն էլ մի քիչ տարբերւում են հայերէնից, բայց նշանակութեան կողմից համաձայն է ասո-րին։-Հիւբշ. 381։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *staxša ձևից, որ չէ աւանդուած. այս բառը յետոյ անցնելով յունարէնի, տու-աւ *σταςη, որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ նմանեցուելով στσϰτός, σταxτή «կաթ կթող, կաթիլ կաթիլ դուրս ծորող» բառերին, դարձաւ եղաւ օταϰτή «ստաշխ»։ (Իրանա-կան ծագման համար հմմտ. Սուտ-Կալիսթ. էջ 126. «Մառքն արտօսր ունէին իբրև զպար-սիկ ստաքտիկէ»)։-Յն. σταϰτή ձևից փո-խառեալ են յետնաբար լտ. stacte, իտալ. statte և հյ. ստատկէ, ստաքտիկէ ձևերը։-Հիւբշ. 241։

ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Ստերջ, ի, ոյ

adj.

sterile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «անասունի՝ մանաւանդ ուստև ռուրռ» Մտթ. գ. 4. Մրկ. ա. 6. Լմբ. յայտ. որից ստևեղէն Ոսկ. մ. ա. 10 և Փի-լիպ. ժբ. խոզանստև Ագաթ. ստևագիսակ Նար. կուս. 411։

ՓՈԽ (borrowing) Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Ստորի, րւոյ, րեաց

s.

weaver's beam or roller.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջուլհակի այն գլանը, որի վրայ փաթաթւում է գործուած կտաւը» Բ. թգ. եա-1Չ. Ա. մն. ժա. 23. ի. 5. որից վերստորի՝ որ նոյն բառի փոխարէն գործածուած է նո-րագիւտ Ա. մն. ժա. 23 և ի. 5։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

= Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942

= Իռան. *wahana «բնակութիւն» ձևից հմմտ. սանս. [other alphabet] vasana «բնակութիւն, բնակիլը, մի տեղ օթևանիլը» ( [other alphabet] vas «բնակիլ» արմատից), որ պիտի տար իրան. *vahana, ինչպէս որ սանս. [other alphabet] vasana-«զգեստ, հագուստ» տալիս է զնդ. vanhana-«զգեստ» (սանս. [other alphabet] vas «հագնիլ»=զնդ. vah-«հագնիլ» արմատից)։ Իրանական բա-ռիս գոյութեան և հայերէնի մէջ ստառած ձևաւորման ապացոյց են 1) նոյն առմատե։ ā մասնիկով կազմւած հպրս. āwahana->հյ։ աան (Bartholomae, Altir. Wört. 333). 2) հյ. հարևան «դրացի», բուն «բնակակից», որ կազմուած է հար-<զնդ. haδa-«միասին» +վան բառերից. հմմտ. հարազատ. հարա-կաշ։ Որովհետև հար-ձևը առանձին գոյու-թիւն չունի հայերէնում, ուստի հարևան, ինչպէս և հարակաշ ու հարազատ, ամբող-ջապէս իրանեան բառեր են, և հետևաբար վան իրանեան բառ է,

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Սլմ. Տփ. վանք, Գոր. Ղրբ. վանք, ըվանք, Մրղ. վանք, ոււանք, Տիգ. վmնք, Մկ. Վն. վանք, Հճ. Հմշ. Յղ. վօնք, Զթ. վօնք, վոնք, Ագլ. վունք, Սվեդ. վիվւնք, Ասլ. վանք, վա*, թրքախօս հայե-րից՝ էնկ. վանք (Բիւր. 1898, 865)։

ՓՈԽ (borrowing) Վռաց. ვანი վանի «տուն, բնակա-րան», სავანე սավանե «վանք, բնակարան». მევანე մեվանե «բնակիչ», უხავახო ուսավա-նո «անբնակ», დავანება դավանեբա «գաղ-թել, հաստատուիլ», დავანებული դավանե-բուլի «հաստատաբնակ»։-Ըստ Թուրեան, Բիւր. 1899, 799 Տարէնտէի թուրքերն էլ ու-նին հայերէնից փոխառեալ fenk «վանք», բայց ի հարկէ իբրև յատուկ անուն տեղւոյ, որովհետև թուրքերը վանք չունին։


Վաշխ, ի, ից, ոյ, ու, ուց

s. adv.

usury, illegal interest;
—իւ, ի —ու, with usury, upon usury.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] [arabic word] vaxš «դրամի բերած տոևո-սը». բուն նշանակում է «յաւելուած, յաւե-լում, մեծանալ», հմմտ. պհլ. I vaxšttan «մեծանալ», [arabic word] νaxšišn «մեծանալը, մեծութիւն», զնդ. [arabic word] ︎ vaxšaiti «աճեցնել», uxšyeiti «աճիլ», սանս. [other alphabet] ︎ [other alphabet] vakšati, [other alphabet] vakšayati «աճեցնել»։ Սրանց նախաձևն է հնխ. aveq-s, որ ա-ճած է aveg-, aug-«աճիլ» պարզական արմատից, որի միւս ցեղակիցները տե՛ս աճել. հայերէնի մէջ բնիկ ձևն է աճել։-Հիւբշ. 243։


Վաշտ, ից, ուց

s.

battalion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. լտ. vexillum «դրօշ», veles velitis «թեթևազէն զինւոր»։ Հիւնք. էջ 168 վաշխ բառից։


Վաչ, ից

cf. Վաչէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Նախալ. 106, 124 սանս. vāha, յն. ὄχος, հսլ. vozú, լտ. vehiculum (աւև լացնել նաև լտ. vehis, յն. έχος, հիսլ. vagn, լիթ. vežimas, հիռլ. fon) հո-մանիշների հետ հնխ. vagha-«սայլ» բառից. արմատը vagh «երթալ»>հյ. վագել, վաջ, որից վաչ։ Հիւնք. լտ. vec-tura «սայլ»։ (Այս բառերը ըստ նոր լեզուաբանների ծագում են հնխ. veg'h «վարել, քշել, կառքը վարել» արմատից, որի վրայ տե՛ս վազ բառի ստուգաբ-նութեանց պատմութեան մէջ. հայերէն բառը ընդհանրապէս նման է հնչում, բայց մանրամասնութեանց մէջ ո՛չ իբր բնիկ կարող է յարմարուիլ և ոչ իբր փոխառեալ բառ)։


Վասն

prep.

for, by reason of, for the sake of, on account of, in consideration of, considering, touching, concerning, upon the subject of;
as to, as for, with respect to;
— սիրոյն աստուծոյ, for the love of God;
— իմ, for me, for my sake;
as for me, for my part;
— թեթեւ ինչ յանցանաց, for a slight fault;
— երկիւղի, for fear of;
— ընտրելոց, in favour of the elect;
— զի, for, because, wherefore;
— է՞ր, why ? for what reason ?
— այնր or այնորիկ — այդր or այդորիկ —այսր or այսորիկ, for that reason, therefore, to that end, on that account;
— ո՞յր, for which ? for whom ?
— որոյ, why, therefore, by reason of which, consequently, wherefore;
— անգիտութեան, through ignorance, ignorantly;
— խաչի քո պատուականի, by means of Thy most precious Cross, through Thy intercession;
cf. Մեղք;
սմին իրի or վասն, for this reason.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«համար, պատճառաւ. 2. միջո-ցաւ, շնորհիւ» ՍԳր. Ոսկ. ևն. սրանից են վասն զի «որովհետև, որպէս զի» ՍԳր. Ա-գաթ. վասն է՞ր «ինչո՞ւ», վասն այնորիկ, վասն որոյ ևն։ Միջին հայերէնում բառը դարձած էր վանց. ինչ. Կոստ. երզն. 135, 138. Անսիզք 13, 19 ևն։

-Պհլ. *vasn ձևից. հմմտ. սոզդ. wásən «վասն, պատճառաւ», մանիքէական պհլ. (հիւս.-արևմ. բարբառ) [hebrew word] vasnādl «պատճառաւ, համար» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 76), հպրս. vašna «շնորհիւ կամ ըստ կամաց, կամօքն», զնդ. [arabic word] vasna «ըստ կամաց», փոխառութեամբ գնչ. vaš «վասն», vašosi «վասն է՞ր»։ Հին պրս. արձանագրութեանց մէջ սովո-րական բանաձև է [other alphabet] vašna Auramazdaha «կամօքն (կամ շնոր-հիւն) Արամազդայ»։ Այս բառերի այլ զե-ղակից ձևերն են սանս. [other alphabet] vaç (ներկ. vá-çmi) «ուզել, ցանկանալ, կամիլ, փափագիլ», uçant-«կամաւ, կամովին», զնդ. [arabic word] vas «կամենալ», [arabic word] vasmi «կամիմ», [other alphabet] vasah-«կամք, փափագ, ցանկու-թիւն», յն. έϰών «ըստ կամս, ազատակամ», ἄϰων «ակամայ, հակառակ իր կամքին», ἕϰητι «շնորհիւ, ի շնորհս, ի կամս, վասն, աատճառաւ», ἕνεϰα (ένfεxα) «պատճառաւ» ևն։ Այս բոլորի արմատն է հնխ. vek'-«փափագիլ, ցանկանալ», որ բնիկ լինելու պարագային պիտի տար հայերէնի մէջ *գես ձևը (Pokorny 1, 244, Boisacq 236-237)։

Ուղիղ համեմատեց նաև Եւրոպա 1849, էջ 200, որ կցում է հպրս. vasna, vašna ձևերի հետ։ Նոյն իրանեան և սանս. ձևերի հետ են միացնում Böttich. ZDMG 1850, 362, Lag. Urgesch. 548, lusti, Zendsp. էջ 271։-Հիւբշ. Arm-Stud. § 263 իբր բնիկ հայ կցում է նոյն բառերին։ Բնիկ է ընդունում նաև «բաղձալ» արմատից։ Հիւնք. յն. φασἰς «բան, ասացուածք» բառից։ Բառիս ծագման վրայ վիճում են մի կողմից Bugge KZ 32, 56, BВ 17, 93, Meillet, Rev. crit. 1897, էջ 388 (հյ. թրգմ. Բազմ. 1898, էջ 119) և Pedersen, Նը-պաստ էջ 2, որոնք նախաձայն վ-ի, մի-ջին ա-ի և նշանակութեան պատճառաւ եռանեան փոխառութիւն են համառում հալերէն բառը, և միւս կողմից Հիւբ» Arm. Gram. 494 և IF Anz. 10, 46, որ բնիկ է համարում, առարկելով թէ իրանեան vašn ձևը պիտի տար հյ. *վաշն և ո՛չ թէ վասն։ Վճռական մեկ-նութիւնը տալիս է Meillet MSL 17, 354 նորագիւտ մանիքէական գրուածք-ների մէջ գտնելով իրան. vasn-ձևը, որից ուղղակի փոխառեալ է հայր։


Վարազ, աց

s.

wild-boar;
boar;
— խանչէ, the grunts;
ժանիք —ի, razors.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա, ու հլ. «արու վայրի խոզ» Ագաթ. Եզն. 66, 148. Բուզ. Խոր. Փիլ. որից վարազագիր Բուզ. վարազաթև Վեցօր. 170. Եփր. թգ. 358. վաքազախառն Բ. մկ. ժ. 11. վարազանալ «կատղիլ» Եզն. վարազօրէն Բուզ. երբեմն առնւում է «մեծ, հաստ» իմաս-տով. ինչ. վարազաջեղք «հաստ ջիղեր» Մծբ. վարազափողոց «լայն փողոց» Պտմ. աղէքս.։

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. վարազ, Սվեդ. վmրուզ, երկուսն էլ «վարազ». իսկ Լ. վարազ «արու խոզ»։ Քրդերէնից է փոխառեալ Մշ. բա-րազ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է տառադարձւած արաբ. ❇ barāz Առակագրքի թարգմանութեան մէջ՝ ըստ Մառ, Վրդ. առ. I. էջ 57։


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռամբ, -ռանց) «սառած ջուր, սառ» ՍԳր. «ցուրտ, պաղ» Լմբ. ժղ. Երզն. երկն. Ոսկիփ. որիզ սառնա-կերպ Իմ. ժթ. 20. սառնացուցանել Ոսկ. յհ. բ. 4. սառնեղէն Ագաթ. սառնահալ Ագաթ. սառնապատ Ագաթ. սառնապան «սառցա-տան մեռակազու» Մին. համդ. 15. սառնա-մանիք «սառը քամի» Ագաթ. «սառոյց» Խոր. պարզ արմատն է սառ, ինչպէս ցոյց են տալիս ռմկ. սառ «ցուրտ» Բրս. խ. մկ. սա-ռուցանել Եղիշ. սառչիլ Մաշտ. սառոյց Ոսկ. բ. տիմ. սառամանիք «սառոյց» Յոբ. լէ. 10. Ոսև. ես. 186. «ցուրտ քամի» եռն. 12 սառեալ Սիր. դ. 3 (որ ըստ Վարդանեան ՀԱ 1911, 691 պէտք է կարդալ վառեալ). նա-խասառոյց Արիստ. աշխ. մշտասառոյց Նար. սառնասառոյց Վեցօր. 124. թերասառուռ Եոռն. մտթ. սառնաշաքար, սառնասիրտ. սառնասրտութիւն, սառնարան, սառնարիւն, սառցային, սառցակալել (նոր բառեր) ևն։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əsti-ձևից, որ գալիս է k'ās-, k'əs-«առաջնորդել, ուսաւ-ցանել, կրթել» արմատից. ցեղակիցներն են ստնս. [other alphabet] çasti-կամ ( çsu. «պատիժ, սաստ, արտօնութիւն, հրաման», [other alphabet] ças, çiš «արտօնել, հրա-մայել, պատժել, տիրել, կրթել, ուսուցանել», [other alphabet] castár-«պատժող, հրամայող, սաստող, իշխանաւոր», [other alphabet] cāstra-«ուսման գիրք, ձեռնարկ, դասագիրք, կա-նոնազիրք», [other alphabet] çišya «աշակերտ». զնդ. ❇ sastu «ասուցանէ» ❇ sastar-. «իշխանաւոր, իշխան» (որ և պհլ. sāstār «տիրող, իշխող, ոռնակալ»), [syriac word] sasta «մարդ չարչարող, անգութ. գազանաբարոյ»։-Ուրիշ լեզուների մէջ այս արմատը չէ՛ պահուած։ Առաջ նոյն արմատի տակ եևն դնում նաև լտ. castigo «պատժել», castus «պարկեշտ», միռլ. cāin «օրէնք», բայց աւ-ժըմ չեն ընդունում (Pokorny 1, 358, Walde 138, Brugmann Grdr2 1, 526)։-Հիւբշ. 488,

ՆՀԲ կցում է վրաց. սաստիկի։ Böt-tich. ZDMG 1850, էջ 361 սանս. ças արմատի çāstr և կամ զնդ. sasta ձե-ւից։ Lag. Urgesch. 620 սանս. cas արմատի տակ։ Müller SWAW 44, 565 զնդ. sāsti, սանս. çāsti։ Bopp, Gram. comp. 2, 18 տի մասնիկով çās արմա-տից, ինչպէս է նաև սանս. cāsti։ Հիւնք. ազդոյ բառից։ Սրմագաշեան, Արմէնիա ռում. sastisire «շուարիլ» ձևի հետ։ Թի-

ՓՈԽ (borrowing) Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։