Definitions containing the research գործած : 1026 Results

Տապաստ, ի

See full entry →

s.

mat, carpet.

Etymologies (2)

«գետին փռուած, գետին տա-աալուած». առանձին չէ գործածուած. սրա-նից ունինք տապաստ անկանել «գետին փռուիլ, ընկնել մեռնիլ» Յուդթ. է. 9, Ա. կոր. ժ. 5. Վեցօր. 94. տապաստ արկանել «դիա-թաւալ գետին փռել, սպանել» ՍԳր. Ոսկ. փիլ. Կղնկտ. դիտապաստ անկանել Ես. լդ. 3. տապաստիլ «փռուիլ մեռնիւ» ԱԲ. տու պաստել «գետին փռել, կործանել» (նորա-դիւտ բառ) Գիրք թղ. 30 (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 253)։

= Պհւ. *tapast բառից, որի պրս. ձևն է [arabic word] tabast. այս բառի նշանակութիւնը աարզ չէ. մօտաւորապէս թարգմանւում է «աւեր, աւերակ կամ ապականեալ և շփո-թեալ». առանձին գործածութիւն չունի, այլ միշտ կից է դրւում [arabic word] tabāh «ապականու-թիւն, եղծում, ոչնչացում, վատթարանալ» բա-ռի հետ. օր. [arabic word] ︎ [arabic word] šod sarāsar kār-i jihān tabāh u tabast «աշխարհի գործերը ծայրէ ի ծայր ապակա-նեցան»։-Աճ.


Տառ, ից

See full entry →

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

Etymologies (2)

«նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։

= Թրք. [arabic word] dar «նեղ», որ յատկապէս գործածւում է սրտի նեղութեան համար։ Նա-խաձայն տ ներկայացնում է հին թուրքական + [syriac word] ձայնը, որ այժմ փոխուել է և դարձել d. հմմտ. [arabic word] dolma>տոլմա, այժմ դոլ-մա։-Աճ.


Տառեխ, աց

See full entry →

s.

herring.

Etymologies (3)

= Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։

Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր

ՓՈԽ (borrowing) Կան լտ. taricus «աղած, պահա-ծոյ» (գործածել է Caelius Apicius, De ra coquinai la աշխատութեան մէջ, որ գրուած է յունականի հետևողութեամբ, Գ դար), ասոր. ❇ tārī̄xā «աղած ձուկ» (Broc-kelm. Lex. syr. 140բ), արաբ. [arabic word] tar-rīx, tirrix «աղած և աղաջուր դրած մանր ձուկ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 550), որից է նաև Արճէշի լճի արաբ. անունը՝ ❇ օ︎ buhaira-at-tarrīx կամ buhaira-at-tirrix (ըստ Բելազորի, Իսթախրի ևն)։ Բայց այս բոլորը, ինչպէս i ձայնաւորն էլ ցոյց է տա-լիս, համարւում են յունարէնից և ո՛չ թէ հայերէնից։ Ըստ Auatremère նոյնից է ծա-գում նաև արաբ. [arabic word] batraxa (չունի Կամուս), որից յառաջանում են ֆրանս-boutargue, սպան. potagra, իտալ. buttag-ra «կերակուր ինչ յԻտալիա և ի հարաւակող-ման Գաղղիոյ ի ձուոց աղծեալ ձկան սնուցե-լոց ի քացախի»։-ՀՀԲ և ՆՀԲ նշանակում են թրք. տառըք, տառըգ ձևը, որ եթէ ստոյգ է, հաստատապէս հայերէնից է փոխառեալ։ Տճկ. [arabic word] tarxoz «տառեխ ձուկը» (Կարա-պետեան, Օսմ. բառ. 519) անշուշտ յունա-րէնից է, ինչպես ցոյց է տալիս -os վերջա-ւորութիւնը։


Տարի, րւոյ, րեաց

See full entry →

s.

year, twelve-months;
պարականոն —, embolismic year;
տարւոջէ ի —, տարւոյ տարւոյ, տարւոյ —, annually, yearly, year by year, every year;
ի տարւոջ, in the year;
per annum, a year;
cf. Ամ;
cf. Թողութիւն.

Etymologies (1)

(տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։


Տարտամ, աց

See full entry →

s.

unsteady, irresolute, perplexed, wavering, indeterminate, uncertain, cowardly, slothful, sluggish, idle;
— տագնապի տարակուսանաց, painful thoughts, mental anguish.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Սռանից է տաղտամ «անդուրեկան, ձանձրալի (մարդ)», որ գործածական է Հայթաղ և շրջակայք (Ամատունի, Հայոց բառ ու բան 616)։


Տարփ, ոյ

See full entry →

s.

ardent desire;
love.

Etymologies (2)

«սէր» Գնձ. Նար. տաղ. որիս տար-փալ «սրտով փափագիլ» Շար. Շնըրհ. տար-փացուցանել Անյ. հց. իմ. տարփաւր Խոր. Պիտ. տարփածու Խոր. տարփանք Փիլ. Խոր. նիրատարփ Շնորհ. տաղ. գեղեցկատարփելի Պիտ. ծաղկատարփակ Պիտ. ևն։ Անշուշա նոյն բառերն են տարփել «խնդամտեւ» և տարփնօղ «սքանչելի» Բառ. երեմ. էջ 309, Արմատիս միւս ձևերն են՝ ՏՐԻՓ «սէր, ցան-կութիւն» Տաղ. որից տրփող Ագաթ. տրփանք Պիտ. Արծր. տրփութիւն Խոր. տրփումն Վրք. հց. ՏՌԻՓ «կրքոտ սէր» Փիլ. որից տռփիլ Աուտ-Սեբ. 5, Բուզ. 99. տռփալ, տռփանալ Պտմ. աղէքս. Լմբ. տռփումն Շնորհ. Մադ. Մխ. առակ. տռփանք Բուզ. տռփական Փիլ. Յհ. իմ. մանկատռիփ Փիլ. տարրատռփութիւն Յհ. իմ. պաւլ. պատանեկատոփին Փիլ. դըժ-ուարատռփական Բրս. թղթ. ևն։ (Այս բոլորը, ևնչպէս տեսնւում է, Ոսկեդարում շատ սա-կաւ գործածութիւն ունէր. այս մասին տե՛ս Նորայր, Կորիսն վրդ. էջ 211-213 և Մէնէ-վիշեան ՀԱ 1911, էջ 550)։

«գօտիի մէջտեղի զարդարուն կա-առ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Այրիվ. 8ա. «Սա մա-տանի քում կնքոյ և գինդ զեղոյ ականջոյ, Սա տարփ գօտոյ քոյդ միջոյ և շաղք հերաց քում հիւսոյ»։


Տաւիղ, ւղաց

See full entry →

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

Etymologies (2)

, ի-ա հլ. «տասնաղեայ քնար» ՍԳր. Սեբեր. որից տաւղել «քնարերգել» Եփր. արմաւ. 60. տաւիղապճիռ «քնարի թե-չերը զարնող» ԱԲ. տաւղաքարոզ ԱԲ. հոգի-ատաւիղ Նար. խչ. բարետաւիղ Նար. որ և ասւում է տաւիլ Ոսկ. յհ. ա. 582. տաւեղ Անկ. գիրք նոր կտ. 301. տատ՛ւղ Սեբեր. 136 (գործածուած է միայն գրծ. տաւուղաւ, ուստի պիտի լինէր ուղ. *տաւյղ, բայց ՆՀԲ դնում է տաւուղ, իսկ Վարդանեան, Բառաք. դիտ. Դ. 116 սրբագրում է տաւղաւ)։ Կայ նաև տօղիչ «երկաղի կամ երկլարի» Բառ. երեմ. էջ 315, որ նոյն արմատից է և գոնէ պէտք է կարդալ տաւղիչ։

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տափ, տափք, եր

See full entry →

s.

plain, flat country or district.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։


Տեղ, ոյ, աց

See full entry →

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

Etymologies (1)

, ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-


Սինլքոր, աց

See full entry →

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

Etymologies (1)

-Կազմուած է սին և լքեալ բառերից՝ -որ մասնիկով, ինչպէս ցոյց է տալիս սինլքեալ ձևը, որ մէկ անգամ գործածուած է Երեմ. լթ. 9 փխ. սինլքոր։


Սիտղ

See full entry →

s.

water-pot, bucket.

Etymologies (1)

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սիր

See full entry →

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

Etymologies (1)

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։


Սկիւռ

See full entry →

s. zool.

squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

Etymologies (1)

«ազնիւ մորթով մի անասուն է. թրք. սընճապ, ֆր. écureuil». հնից չէ ա-ւանդուած. գործածական է միայն արդի գը-րականում։


Սնդմայ, ից

See full entry →

cf. Կապանք.

Etymologies (1)

= Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սոթ

See full entry →

adj.

firm, solid.

Etymologies (2)

«պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

, ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։


Սոխ, ոց, ից

See full entry →

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սող

See full entry →

s. adj.

crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

Etymologies (1)

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։


Ռահան, ի

See full entry →

s. bot.

basil;
սուտ —, mercury, dog's caul.

Etymologies (2)

«անուշահոտ մի բոյս. basilicum» Բժշ. Տօնաց. յետնաբար ռէհան Թլկր. 25. նոր գրականում գործածական է ռեհան ձե-ւով։

ՓՈԽ (borrowing) Ուտ. irehan «ռեհան»։ Մեզանի՞ց են վրաց. რეჭანი րեհանի (ե-ի պատճա-ռաւ) և էնկիւրիի թրքաց և թրքախօս հայոց ու յունաց մէջ գործածական ərahän հոմա-նիշը (Բիւր. 1898, 789), նախաձայն օ-ի պատճառաւ, որ հայկական յաւելուած է։


Ռայ, ից

See full entry →

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

Etymologies (1)

2 «բազմութիւն, հանդէս». գործած-ուած է երկու անգամ. Ուր հարսանիք և ռայք կաքաւչացն կայցեն (Ոսկ. ես. էջ 343). Ան-դէն զարդուցն ռայք (Ոսկ. ա. տիմ. ը)։


Ռասիմ

See full entry →

s.

troop of explorers.

Etymologies (1)

«սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Ռունգն, ռնգան

See full entry →

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

Etymologies (1)

, ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։


Սաբաւովթ, այ

See full entry →

cf. Սաբաւօթ.

Etymologies (1)

(սեռ.-այ. յետնաբար կայ գրուած սաբաւօթ) «Երկնային զօրութիւննե-որ, Զօրք». իբրև Աստուածային վերադիր քանիցս անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ, հմմտ. Ա. թագ. ա. 11, Ա. եզր. թ. 46, Ես. ը. 18, որոնցից առնելով Ոսկ. ես. Կոչ 141. Կիւրղ. ես. Առ որս. ևն։-Ոսկ. ես. 222 իրար ետևից գրում է սաբայովթ և սաբաւ-ովթ, իսկ էջ 309՝ սաբաովթ։


Սաբեկ, այ

See full entry →

s. fig.

thicket;
pardon.

Etymologies (1)

. (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։


Սագ, աց

See full entry →

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մշ. սագ՛, յգ. սագ'եր «վանքի կը-տուրի թեք լանջերը». օր. Վանքի սագ'ի վրա նստուկ էր. (ուրիշ շէնքի համար չի գործածւում)։


Սադերովթ

See full entry →

s.

sateroth, ranges of the Temple.

Etymologies (1)

«զինւորականների կարգը՝ շարքը». գործածուած է երկու անգամ Դ. թագ. ժա. 8, 15. «Եւ որ մտանիցէ ի սա-ռերովթն՝ մեռցի. Հանէք զդա ի ներքուստ սադերովթայդ». (վերջինը սեռ. հոլով)։ Ունի միայն ԱԲ.


Սադիր

See full entry →

cf. Ծոթոր.

Etymologies (1)

. աոմատ առանձին անգործածա-կան, որից կազմուած են սադրել «յորդորել, հրապուրել, թելադրել, միջնորդել» Եւս. քը. Փարպ. Խոր. Նար. 165. Յհ. կթ. «թուել, հա-մարել» Իրեն. հերձ. 90, 176 (ՀԱ 1910, 305), չարասադիր Օրբ. հկճռ. ժբ. էջ 172. սադ-րանք Պտմ. աղէքս. սադրիչ Փարպ. Ղևոնդ։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

See full entry →

s. zool.

francolin, heath-cock.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մշ. սալամ. գործածական է միայն սալամ-կաքվու պէս ման կիգ'ա ոճով


Սալար, սալարանի

See full entry →

cf. Սաղար.

Etymologies (1)

«ամբողջ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած միջին հյ. մատենագրութեան մէջ. Զտարին ու զօրն որ նա սալար լինի կեցել (Անսիզք 67). Նա սալար զգինն ի հետն թող բերէ (Անսիզք 69). Առնու ամէն մէկ զիր բաժինն սալար (Սմբ. դատ. 5ն)։


Սալոն, ի

See full entry →

adj.

foolish, mad.

Etymologies (1)

«խենթուկ, փախուկ, յիմար» Վրք. հց. ա. 350 (իբր մականուն կամ յատուև ա-նուն գործածուած)։


Սահ

See full entry →

s.

troop, phalanx;
slip, slide.

Etymologies (1)

. արմատ առանձին անգործածական, որից կազմուած են սահիլ «տատանիլ, ծը-փալ, տարուբերիլ, ջրի վրայ երերալ, հո-ռեւ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. ա. 5. սահել Ոսկ. ա. տիմ. ժէ. սահեցուցանել «տարու-բերել, երերցնել, տատանիլ տալ» Ժղ. է. 8. Մեկն. ծն. սահեցումն «սողալ, սողոսկիլը» նՆառ. սահանք «ջրի հոսանք կամ հոսանքը ռռնեւու թումբ» ՍԳր. Ագաթ. սահաւր «սա-Տուն. անհաստատ» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). բազմասահ Նար. երկնասահան Յհ. կթ. կարկաջասահ Խոր. հեզասահ Պիտ. Կաղնկտ. յորդասահ Անան. եկեղ. դիւրա-սահ Հայել. 319 (նորագիւտ բառ). յետնա-բար ձևացած է «լպրծիլ, սայթաքիլ, գայթիլ» նշանակութիւնը, որ միակ գործածականն է արդի գրականում. հմմտ. սահուկ «լպիռծ» Գիրք առաք. սահուն «սահող, լպիրծ» (մինչ-դեռ հին լեզւում նշանակում է «թափառա-կան, աստանդական, երերեալ» Մծբ. Պիտ.) ևնւ-Իսև սահնակ «բալխիր» փոխառեալ է չաղաթ. [arabic word] sanaq հոմանիշից և յար-մարոսած է նորերից հյ. սահ, սահիլ բայի համեմատ։ (Չունի Будaговь, 616)։


Սամոյր, մուրաց

See full entry →

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ազնիւ մուշտակ տւող մի անասուն (այս իմաստով չէ գործած-ուած). 2. նոյն անասունի մորթից շինուած ծանրագին մուշտակ» Ոսկ. ես. 439. Բուզ. Եղիշ. է, էջ 106. Արծր. որից սամուրենի «սամոյրի մուշտակ» Բուզ. զ. 2։


Սայլ, ից

See full entry →

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

Etymologies (1)

= Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։


Տիպ, տպոյ, տպի, տպաց

See full entry →

s. anat.

type, model, example, pattern;
manner;
figure, image, form;
expression;
style;
impression, stamp, print, mark;
edition;
—ք կերպարանաց, feature, lineament, character;
—ք մեռելոց, phantom, ghost, shadow;
— կերպարանաց բանից, style;
այսու տպով, in this manner or way;
ի —, similar, like, conform, in the form of;
վաթսներորդ —, sixtieth edition;
բերել զ— ուրուք, իրիք, to be like, to resemble, to have likeness to;
hymen, the virginal membrane.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ոստրէ, գաղտակուր կամ նրա պատեանը» Եփր. մրգ. էջ 351-358 գործածուած 14 անգամ). նոյնը տիփ ձևով «խեցեմորթի խեցի կամ պատեան» Պիսիդ. Վեռօռ. 1103. «Զգաղտակուրսն, ւռոժամ լիւրեանց խեցեղէն տիփսն ամփոփին, ըս-տուգեալ ճարտարութեամբ բանան զնոսա»։


Տիտան, այ, ի

See full entry →

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

Etymologies (1)

= Յն. Γιταν յատուկ անունից. սա Ուռա-նոսի և Գէայի որդին էր։ Իբրև յատուկ ա-նուն գործածել են Եւս քր. Խոր. ևն. փխբ. «հսկայք» իմաստով է նաև յն. օί Τιτανες, որից τιτανώδης «տիտանի պէս, կատաղի գեմքով», τιτϰνιϰός «տիտանկան» ևն։


Տոգոր, ից

See full entry →

s. fig.

imbibition, impregnation, absorption, saturation;
great erudition.

Etymologies (1)

. անստոյգ բառ. չորս անգամ ունի Մագ. «Ոհորական տոգորից տենչամ քեզ տրամակայեալ. Յորում մթերեալք են տո-գորք աստուածային. Զքառիցն (գիտութե-անց) ի նա տոգորս երևակայութեամբ ցու-ցից. Ի տոգորս տղմից տաղտկացեալ ի գբի՝ արտաքս ոստուցեալ»։ Որից տոգորել, որ մէկ անգամ ունի Մագ. առ Լեհ. «Տախտաև աոռորեալ վարժ խուզման»։ Հին բռ.=Բառ. երեմ. 312 մեկնում է «Տոգորք. ներկոց», Լեհ. «Տոգոր. ներկ», ՆՀԲ «Տոգոր. թաթաւումն, շաղախումն, ներկումն, և նմանութեամբ հմտութիւն, ուսումն, մակացութիւն», տոգո-րել «թանալ, թաթաւել, ներկանել». ՋԲ «Տռ-գոր. հմտութիւն, մակացութիւն, շաղախ, շաղախումն, ոռոգումն, թաթաւումն». և տո-գորել կամ տոգորիլ «լի լինել, յղկիլ»։ Մէ-նէվիշեան ՀԱ 1911, 665 տոգոր դնում է «տեպք, ապացոյց, փորձ, հանդէս», նաև «գանձ, տագնապ, մրցում, շաղախում»։ Նոր գրականի մէջ տոգորել, տոգորուիլ գործած-ւում են «համակել, համակուիլ» նշանակու-թեամբ։


Տող, ից

See full entry →

s.

line;
row, file, rank;
series.

Etymologies (1)

«մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Վհուկ, հկաց

See full entry →

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

Etymologies (1)

Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վռզող

See full entry →

adj.

headlong, rash, bold, rebellious.

Etymologies (1)

«յանդուգն, ապստամբ». ունի մի-այն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. հռովմ. 189. «Աստ խոնարհ լինիս, իսկ յետ աղօթիցն վռզող և ստամբակ»։-Ար-մատը վոզ-գտնւում է թերևս նաև վոզքիթ «դուրս ցցուած քիթ» բառի մէջ՝ Վստկ. 198. հմմտ. նաև պռզող։


Վտակ, աց

See full entry →

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

Etymologies (1)

= Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։


Տաբատ

See full entry →

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

Etymologies (2)

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։

ՀՀԲ եբր. բատ «կտաւ» բառից է դնում (իմա՛ [hebrew word] bad, որ գործածուած է բնագրի հենց նոյն հատուածում)։ ՆՀԲ «իբրու պրս. դա՛ պատտ, այսինքն մին-չև ի սրունս, կամ դիւպպան, դիւմպան»։ Հացունի, Պատմ. տարազի 118 տաւփ-հատ «ուղիղ կտրուած ներքուստ»։


Տաբեռնի

See full entry →

s. adj.

tavern;
overloaded.

Etymologies (1)

«խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տախտապար, ի — արկանել

See full entry →

adj.

stretched on the earth;
ի տախտապար արկանել, cf. Տախտապարեմ.

Etymologies (1)

«փռել, գետնի վրայ պառկեց-նել». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն տախտապարել Եզեկ. լբ. 4 և ի տախ-տապար արկանել Ճառընտ.= Պտմ. ամաս. 69 ձևերի մէջ. ուրիշ գործածութիւն և վկա-յութիւն չկայ։


Տաղտ

See full entry →

s.

disgust, distaste, loathing.

Etymologies (1)

«ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

See full entry →

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

Etymologies (2)

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ყაძარი տաձարի, გაძარო տաձարո «տաճար, եկեղեցի, պալատ, դա-տարան, պանդոկ», ტაძრეული տաձրեուլի «պանդոկապետ», თაძრობა տաձրոբա «ընթ. րիք, խնջոյք», թուշ. ტაძარ տաձար «եկեղե-ցի», քրդ. տաճար «եկեղեցի» (այս ձևով է գործածուած Աւետարանի քրդերէն թարգմա-նութեան մէջ, տպ. Պօլիս, 1857, Մտթ. իգ. 16-17 ևն)


Տաճիկ, ճկաց

See full entry →

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

Etymologies (1)

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Տանձ, ից

See full entry →

s.

pear.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տէր, տեառն, տերանց, տեարց

See full entry →

s. gr.

God, the Lord;
Sir, lord, master, Mister, Mr.;
possessor, owner, master;
Reverend, Rev.;
ով —, Lord! o Lord! good God! Heavens! goodness! good gracious!
— արքայ, Sire!
— իմ արքայ, o King! o Majesty!
— իմ, My Lord;
— թովմաս, Mr. Thomas;
Rev. Thomas;
— լինել, կալ, to be or become master of, to be lord over, to rule, to overcome, to master;
յամի տեառն, in the year of our Lord, Anno Domini;
յիս տէր, oh my lord! I pray you my lord! tell me my lord!
յի՛ս դարձ տէր, oh king hear us! — բայի, objective or accusative case;

Etymologies (2)

է աւելացնում նաև ալբան. δe «եռ-կիր»։-Տէր, պարոն և աղա բառերի իբրև պատուանուն գործածելու մասին 1856. 305-8 և 1858 ապրիլ, Արշալ. արրտ. թ. 574, 579, Մեղու 1858, թ. 11, 1859 թ. 2, 1860 թ. 86, Բիւր. 1899, էջ 457։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տէր, Մրղ. տէր, տէ՛յր, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ռէր (Սչ. միայն տանը տերը ձևի մէջ. ուրիշ տեղ չկայ). Հճ. դէյ, Զթ. դէյ, դէր, Սվեղ. ռիր, Ղրբ. տար, տա՛րը, Ագլ. տայր.-Մժ. mդի «քահանայ», Ակն դէրդըրնաք «տէրտէր-ներ», դիւրիւթիւն «հոգատարութիւն, խը-նամք»։-Նոր բառեր են անտիրական, անտի-րու, անտէրտէր, տիրացու (հմռ. տացու), տերաթաղ, տէրակին, տէրէցտէր անել, տէր-ողորմեա «համրիչ», տէրտէրակին, տէրտէ-րացու, տիրաձայն, տիրամեռ, տիրատր, տի-րուկ, տիրունի։-էնկիւրիի թրքախօս հայե-րըն ունին deratsu «տիրացու» (Բիւր. 1898, 865), ուր ձայնաբանական տեսակէտով հե-տարռօրական է ց ձայնի ts դառնալը՝ փխ. s.-Արմաւիրի չէրքէզախօս հայերը գիտեն d'ender «տէրտէր», diracu, diranču «տի-րացու»։-Կարևոր ձև է տէրնդաս (Հճ. դէյէն ռէզ, որ գործածւում է «կաղանդ, նոր տարի» նշանակութեամբ), որ է միջ. հյ. տէրընդայս «տեառնընդառաջի տօնը». այս երկու հոմա-նեշների վկայութեան և ստուգաբանութեան համար հմմտ. Յայսմ. փետր. 14 (Եկին ի տեսանել զեկեալն ի տաճարն և միմեանց ձայն տուեալ ասէին։ Տէր ընդ առաջ. և այլք պատասխանեալ ասէին. Տէր ընդ այս) և Տաթև. ձմ. ժգ (Տեառնընդառաջ և տէր-ընդայս, զոր ծեքելով ասեմք տէրընդէս). տե՛ս և Նորայր, Բառ. ֆր. chandeleur.


Տի

See full entry →

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

Etymologies (1)

«օր». արմատ առանձին անգործա-ծական. կայ միայն երկտի «երկու օր» բար-դի մէջ, որ իբր նորագիւտ բառ մի քանի անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. փի-ւիպ. 380, 439, Կող. 537, Եփես. 813, 895. 942. այս բոլոր տեղերում գրուած է «Մի օռ կամ երկտի և զերիր օր». նոյնպէս Ոսկ. փիլ. 347 ունի երկի, որ պէտք է կարդաւ երկտի։


Տիեզերք, րաց

See full entry →

s.

the universe, the whole world, the earth, macrocosm;
ընդ —րս, ընդ ամենայն or բնաւ —ս, ընդ ոլորտս —րաց, throughout the world, every where;
առնել —րս անապատ, to reduce the earth to a waste.

Etymologies (1)

, ի-ա հլ. (գործածուած է ան-եզաբար) «ընդհանուր աշխարհ, բոլոր եր-կիրները» ՍԳր. Կոչ. Եղիշ. որից բազմաթիւ բարդութիւններ, մանաւանդ յետնաբար. հին են տիեզերախօս Ագաթ. տիեզերական Ագաթ.։


Վայել

See full entry →

s. v. imp.

cf. Վայելք;
վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

Etymologies (1)

(ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։