Definitions containing the research գաւառական : 245 results

Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Իբր կրօնական բառ պահուած է ամէն տեղ. այսպէս՝ Ջղ. վարդ'ապետ, Ալշ. Մշ. Սչ. վարդ'աբեդ, Ախց. Երև. Կր. վարթա-պէտ, Ագլ. վառթապէ՛տ, Սլմ. վmրթըպետ. Խրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. վարթաբէդ, Ննխ. վարթաբէդ, վաշթաբէդ, Հմշ. վարթաբէդ (բայց աւելի հարազատ ձևով՝ վաշդարեոն Տփ. վարթա՛պիտ, Սվեդ. վարդ'աբիդ, Մրղ. վmրթապըիտ, Ակն. վարթըբէդ, Ասլ. վար-թըբէդ (վարթըբէ՝), Գոր. Ղրբ. վրթա՛բէդ, Վն. վmրտmպետ, Մկ. վmրտmպիտ, Տիգ. վmրթmբիդ, Զթ. վայդ'աբիդ, վարդ'աբիդ։ Գաւառական այս բոլոր ձևերը փոխառեալ են կրօնական լեզուից. բայց անկախ և ինք-նուրոյն ձև է վարպետ «հին ոճի տնային վարժապետ. 2. արհեստապետ. 3. վարժա-տուն, դպրոց, ուսումնարան. 4. բանիմաց» (օր. Ջղ. վարպետ, Երև. վարպէտ, Սչ. վար-բեդ, Ակն. Խրբ. Պլ. վարբէդ ևն), որ կազ-մուած է վարդպետ միջին ձևից՝ դ ձայնի անկումով (տե՛ս իմ յօդուածը՝ Բազմ. 1898 372)։ -Նոր բառեր են վարդապետաճուտ, վարդապետիկ, վարպետորդի, վարպետչէք. վարպետութիւն ևն։


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. varž «գիտութիւն, իմաստութիւն, խոհականութիւն», varz «աշխատութիւն, գործ, փորձ, վարժութիւն», սոգդ. warž «արուեստ, եղանակ», պրս. ❇varz «ար-հեստ, գործ, զբաղմունք», varzidan «սովո-րութիւն առնել զգործ ինչ, ջանալ և գուն գործել կամ նկրտել», varzida «սովոր, ըն-տել, վարժ, փութաջան», varziš «սովորու-թիւն, ջանադրութիւն, հրահանգ», որից ուղ-ղակի փոխառեալ են վրաց. ვარჯიმი վար-ջիշի, վարջիսի, վարջիշոբա «բերանացի կըրկ-21-2045 նութիւն, հրահանգ», ն. ասոր. värǰis «սովո-րութիւն»։ Այս խմբի հետ նոյն են պհլ. varž «վարժել, հրահանգել», պրս. varz «եռևռա-գործութիւն, մշակութիւն», varzidan «ցանել, սերմանել», զնդ. varz, varəz «գործել, ա-նել, կատարել» և բոլորը միասին ծառում են հնխ. uerg-արմատից, որի ներկայացուցիչն է հյ. գործ։ Իմաստի զարգացման համար Ըմմտ. հյ. գործ, և գործել զերկիր, երկրա-գործ (Horn § 197, Pokorny 1, 290)։ Ben-veniste գտնում է որ նոյն իրան. varz, varž արմատի տարբեր գաւառական ձևն է vard, որից հյ. վարդապետ, որով հյ. վարդապետ և վարժապետ դառնում են միևնոյն իրանեան բառի երկու տարբեր գաւառական ձևերը։ Աւելի ընդարձակ տե՛ս վարդապետ բառի տակ։-Հիւբշ. 245։


Սուն, սնոյ

s.

cf. Սնունդ;
cf. Սան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քիչ, սակաւ». գաւառական ձևն է խուն բառի. հմմտ. խարիսխ=սարիսխ. տե՛ս խուն։-Աճ.


Սուն

adj. adv.

little;
— մի, a little.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քիչ, սակաւ». գաւառական ձևն է խուն բառի. հմմտ. խարիսխ=սարիսխ. տե՛ս խուն։-Աճ.


Տաշտ, ից

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։


Դատարկ, աց

adj. adv.

empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։


Դարձ, ից

s. adv.

turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դեղանի

s.

beggars pouch or wallet;
skirt, border.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ ունի Եփր. պհ. «Զայրիս և ղորբս կոչեա՛ ի ասւն քո. լցո՛ զդեղանիս նոցա ի փշրանաց սեղանոյ քոյ»։-ՆՀԲ մեկնում է «մախազ մուրողաց և որ ինչ նման է նմին», ՋԲ «մա-խաղ կամ պարկ մուրողաց», ԱԲ «մուրացկա-նի տոպրակ կամ հագուստի ծայր»։-Վերջի-նիս հետ նոյնանում է տեղանի «քղանցք», որ դտնում եմ գաւառական բառերի մի ցանկում՝ Ամէնուն տարեցոյցը, 1909, էջ 323, դժբախ-տաբար առանց տեղը որոշելու։


Դեղբ

s.

yellow

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dušvār «դժուար» բառից. հմմտ. պհլ. dušx'ar «դժուար», dušx'arīh «ճըն-շում, նեղութիւն», պազենդ. dušvar «դժու-ար», պրս. [arabic word] dušvār, [arabic word] dušx'ar, [arabic word] duštx'ar «դժուար», ︎ dusvarr «դժուարութիւն», քրդ. disvar, dižvar, diz-var «խիստ, դժուար»։ Իրանեան ձևերի արմատն է ā̄ϑra-«ընթացք», որից hu-«լաւ» և duš «վատ» բառերի բարդութեամբ կազմուած են *huā̄ϑra->զնդ. x'aϑra-պրս. x'ār «դիւրին, հեշտ» և հպրս. *du-šaϑra-=զնդ. dužaϑra-«դժուար», աւելի յետոյ՝ նոյն duš բառով բարդուելով կաղ-մուեցան հպրս. *duš-šuvaϑra>*dušuvaϑ-ra>պհլ. dušvar, իսկ x'ār «դիւրին» բառի իբր բացասականը՝ պհլ. duš-x'ār «դժու-ար»։ Հայերէնի մէջ dušvar ձևից ծագեցաւ դժուար, իսկ հպրս. *dusāϑra-զնդ. dužaϑ-ra-ձևից՝ դժար, որ մինչև այսօր կենդանի է գաւառականների մէջ։ Բայց գաւառական-ներն ունին նաև դիժար ձևը, որ ներկա-յացնում է duž մասնիկի պարսկական երկ-րորդական diž հնչումը։-Հիւբշ. 143։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։


Խեղ, աց

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხელი խելի «խենթ», եე-ლობა խելոբա «խենթութիւն, յիմարութիւն», եელოკი խելոկի «յիմար». բոշայ. խելմե-լավ (տե՛ս խել-ք բառի տակ)։ Խեղ բառը այսպիսի իմաստ ունէր նաև հայերէնի մէջ. հմմտ. «Զխեղութիւն մտացն ուղղէ» Սարգ. ա. պ. արդի գաւառականներից խելխօլ Մշ. «խենթուկ». իմաստի զարգացման համար Հմմտ. Վն. ծուռ «խենթ»։


Խեր

s.

dish made from the first milk of a cow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կաթնեղէն ուտելիք». մէկ անգամ ունի Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239 = Մանդ. սիր. 13 ուտեաց ուտելեղէնների մի շարքի մէջ,-«իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր (այլ ձ. խէր) և ձկանմորէ». (Շողակաթ՝ էջ 127 հեր ձկան, մորէ)։ ՀՀԲ մեկնում է «եփոց դայլոց», այսինքն «եփած դալ», ՋԲ «կե-րակուր ի դալէ», ՆՀԲ (գաւառական բառերի շարքում) «եփոց կաթին», ԱԲ «տեսակ մը մածուն»։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։


Խիստ, խստաց, խստից

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խլուրդ, լրդից

s.

mole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «թթխմոր, խմոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 6. որից խմորել, խմորիլ ՍԳր. խմորեալ Ել. ժբ. 15. լդ. 25. խմորուն ՍԳր. խմորոտ Նխ. ել. խմորաթաղ «խմորով դի.-թութիւն անող» (նորագիւտ բառ. տե՛ս Ալի-շան, Հին հաւ. 379), խմորանոց (չունի ԱԲ) «խմոր պատրաստելու տեղ» Տարօն. էջ 197. անխմոր ՍԳր. Յհ. իմ. նմանութեամբ խմո-րուկ «ելակ պտուղը» (այսպէս կոչուած իր փափկութեան համար) ԱԲ և ՀԲուս. § 1069. թերևս նաև խմրախոտ կամ խմրխոտ «աճալ» Բժշ. կամ «anthoxanthum» (գաւառական բարբառների մէջ) ըստ ՀԲուս. § 1070. խմո-րատիպ (նոր բառ)։


Ծղխնի, նւոյ, նեաց

s.

hinge;
pivot;
— տփոց, hinges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև ընգոյզ, անկոյց), ռ հլ. (ՆՀԲ ունի նաև ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ընկուզ» Ծն. խգ. 11. Թուոց ժէ. 8. Փիլ. ել. որից ընկոյզ արքայական «արքայակաղին» Յայսմ. ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ» Բժշ. ընկուզազարդ ՍԳր. ընկուզի «ընկուզի ծառ» ՍԳր. Վեցօր. 99. ընկուզաստան «ընկուզենիների պար-տէզ» Կոչ. 277. ընկուզուտ Խոր. պտմ. հռիփ. Երզն. քեր.-նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ։-Բառ. երեմ. էջ 193 ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձև պիտի լինի։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. ընկուզ. Սվեդ. ունղ'այզ, Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. ընգուզ, Ննխ. ընգուզ, հւնգուզ, օնգուզ, Ռ. ունգուզ. Մրղ. ունգուէզ (Կալաջուղ՝ ունգուէզ). Խրբ. ընգօզ (մնկ, գօգօզ), Արբ. ընգօզ, Ակն. ինգօզ, Սչ. ուն-գուզ, ունգուս, Դվ. Ջղ. անգուզ, Ասլ. ընգիւզ, Ապ. m՛նգ'իւզ (իսկ ընգէ՛զի, ինգիզի՛ «ըն-կուզենի»). Հճ. mնգիզ, Զթ. ինգէզ, Սլմ. ին-գ'էօ՝զ, Տփ. նընգուզ, Ալշ. գուզ, Մկ. գի՛ւզ. Վն. գոզ «ընկոյզ»։ Միւս բարբառները ունին կա՛մ թրք. jeviz բառը և կամ նոր ու անծա-նօթ գաւառական բառեր. ինչ. պոպոկ, կա-կալ, ճղոպուր։-Նոր բառեր են ընկզիկ, ըն-կուզակ, ընկուզմէջ, ընկուզախաղ, ընկուզ-նոց։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։


Կակազ, աց

adj.

stammering, stuttering, lisping.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Կակաջ, ի, ից, աց

cf. Կակաչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ყაჟაჩო ղ'աղ'աչո «վայրի խաշխաշ», ყაჟაჩორა ղ'աղ'աչորա «սպի-տակ խաշխաշ», მოკაკაჩობა մոկակաչորա «խաշխաշի պէս ծաղկիլ» (Աղայեան, Աղ-բիւր 1889, էջ 6 իբրև հայերէնից փոխառեալ դնում է և վրաց. կակաչի, բայց այս ձևը չգիտէ Չուբինով)։ Հայերէնի գաւառական նշանակութիւնից է թրք. [arabic word] kekeǰ «մի տեսակ վայրի մանանեխ», որ չկայ բառա-րաններում, բայց գործածուած է Կամուսի թրք. թրգմ. Բ. 320, տող 27։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ըզկեռ, սգեռ, սկեռ, զղեռ, զղեար) «մի տեսակ պտուղ է. մուշմու-լա, mespilus, néfle» Գաղիան. Տաթև. ձմ. ձդ.-արևմտեան գրականը վերի ձեւերից ըն-դունում է ղղեար, արևելեան գրականը՝ զկեռ, որ և գաւառականների ցոյց տուած ձևն է։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։

= Պրս. ❇ par և մանաւանդ [arabic word] parr (որ արդի Պարսից մօտ հնչւում է pärr փmռռ) «թև, բազուկ, փետուր», որից և 7օ [arabic word] parai «անիւ աղօրւոյ, ջաղացքի անիւ». նոյն են քրդ. per, զազա pel «թև», հինն է պհլ. [arabic word] parr «փետուր», որ է զնդ. pa-rəa-, սանս. parná-=լիթ. sparnas «փե-տուր, թև» (Horn § 293, Nyberg, Hilfsbuch 1I 171). Նոյն է ուտ. p'ar «ջաղացքի անիւ»։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 128 պրս. par «ջաղացքի անիւի թևերը», ինչպէս գիտէ նաև Будaговъ 1, 313 և ինչպէս ունին մեր գաւառականները։-Աճ.

«զգեստ, շապիկ» Վրդն. դան. (Զբա-դէն զգեցեալ, որ է փառս, քահանայական զգեստու ձև), «տղընկեր, ընկերք, տղու շապիկ, նորածնի հետ արգանդից դուրս ե-կած աղտեղութիւնը» Ոսկիփ. «ձուի միջի մաշկը» Յայսմ. մրտ. 18. գտնւում է նաև գաւառականների մէջ՝ «թաղանթ, բարակ մաշկ, աչքի վրայ պատած լուսն, վէրքի ե-րեսի խաւը, քացախի մարը, հալած իւղի ե-րեսի փրփուրը, սարդի ոստայն» նշանակու-թեամբ։


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գաւառականից է փոխառեալ ն. ասոր. k''ak'*or «վառելու աթար»։


Քանդուկ, դկի, դկաց

s.

jar, large earthen vessel to contain corn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրդ. քնդուկ «փայտէ աման՝ մէ-ջը ալիւր դնելու», Ջղ. քնդուկ «աթարի պա-հարան». կայ նաև կունդիկ «բղուղ», բայց գաւառականը յայտնի չէ։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։


Փթուր

s.

powder, dust, sand, etc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նոյն է փթուր Ղզ. «կտոր, ծուէն» (շորի, փայտի, թղթի ևն), փթռակ Ղզ. «փը-տած», փթռանք Ղրբ. «մէջը փուտ, փուճ». երևի թէ նոյն է և փթիր «վառելու աթար» Պտմ. ԺԹ դարից (Դիւան ժ. էջ 128), որի գաւառական ձևերն են Երև. փթիր, Խլ. փը-թեր, Շմ. փիթիր, Մշ. պտրուկ (իմաստի յա-րաբերութեան համար հմմտ. ցանել «սփռել» և ցան «թրիք»)։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սարդի ոստայնի հիւքը», մէկ անգամ ունի Վեցօր. 121 (Եկեսցէ յարեսցէ ի տորգս սարդիոստայնի). ուրիշ վկայութիւն չկայ։ Նախնական իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «ցանց կամ հիւսք», այլ, ինչպէս տակի գաւառական ձևերից երևում է, «ոս-տայնանկի փայտեայ կազմած, ոստայն», որ յետոյ փոխաբերաբար անցել է սարդի ոս-տայնին։ Ըստ այսմ բառս դառնում է՝


*Քարթու

adj.

stale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հին, վաղուցուայ». մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Դրնղ. 537. «Եւ ի մտանելն իմ տեսի ի դրունս նորա նստատեղի մարդոյ՝ թաժաճա (թրք. tazeje նոր, թարմ) և ոչ քարդու կամ վաղենի» (իմա՛ վաղեմի, հին)։ Գործածական է արդի գաւառականներում քարթու ձևով՝ սովորա-բար «օթեկ» իմաստով և հացի համար գոր-ծածուած, բայց կայ նաև «հին, վաղուցվայ» իմաստով։


Քարճիկ

s.

bird's crop, maw, craw.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] karāja, որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] kiyārǰa նոյն նշ. այս բառը չունի ԳԴ, բայց յիշում է Կամուս, թրք. թրգմ. Գ. 255։ Հայերէնի մէջ նուազա-կան մասնիկի յաւելումով ստացւել է նախ քարաճիկ (որ պահուած է գաւառականում) և ապա սղմամբ քարճիկ։-Աճ.


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

371 պրս. [arabic word] kaifar «յանցանքի պա-տիժը»։-Վերի մեկնութիւնը առաջար-կել է նախ Տէրվիշեան, գաւառականի համեմատութեամբ վերոյիշեալ ձևին վերածեցի ես, նոյնը անկախաբար հաառատում է Meillet, որ Dict. étym. lt. 160 caveo բառի տակ ասում է թէ «անկարելի է չմտածել հյ. քա՛ւ լիցի ասազուածի մասին»։


Քորեպիսկոպոս, աց

s.

chorepiscopus, rural bishop, suffragan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. γωρεπίσϰοπος «գաւառական եպես-կոպոտ». կազմուած է յն. χωρα «գաւառ» և ἐπίσϰοπος «եպիսկոպոս» բառերից։ Յոյնից է նաև վրաց, ჭორებისკობოზი քորեպիսկոպօ-զի։-Հիւբշ. 388։


Աղաւնի, նւոյ, նոյ, նեաց

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։


Անհեթեթ

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Ծխնի

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Կուղբ, Կղբոց

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.


*Շիտակ

Etymologies (1) · Adjarian

«ուղիղ» Վստկ. 179 (շատ գործա-ծական արդի գաւառականներում). որից են շիտակեալ «ուղիղ բարձրացած» Գնձ. ստեղ-նալիտակ Նար. տաղ. գեղաշիտակ Մագ. թղ. 41։


Պայտ, ից

Etymologies (1) · Adjarian

Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։


Սուին, սըւնոյ

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։