Definitions containing the research արմատ : 1978 results

Ձու, ոց

s.

egg;
— լողակաց, eggs, spawn, roe;
—ի միջուկ, դեղնուց —ոյ, yolk of an egg;
սպիտակուց —ոյ, white of an egg;
— բոյնկալ, nest egg;
— վաղահաս, rath -;
— հնացեալ, stale -;
— անծնունդ, փուտ, addled, rotten -;
խեճեպ —ոյ, egg-shell;
միզն —ոյ, the membrane of an -;
թերխորով —, boiled eggs;
պինդ —, hard -;
— ի տապակի, poached eggs;
fried-s;
— ածել, արկանել, ծրդել, to lay eggs;
ի —ս նստել, տածել զ—ս, to hatch, to sit on, to brood on.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Այս գաղափարն արտայայտելու հա-մար՝ գրեթէ բոլոր հնդևրոպական լեզու-ներում գտնում ենք մի և ընդհանուր ձև. հմմտ. յատ. ovum. յն. ὥιον, ὅον ὥβεα հսլ. aje, ajice., ռուս. яицó, սերբ. լեհ. jaje, չեխ. vejce, հիսլ. cgg, հբգ. ei. անգսք. aēg, պրս. xaya, քրդ. xek, զազա xāk, օսս. aik՝ «ձու, հաւկիթ» (Pokorny 1, 22, Berneker 26. Traut-mann 202, Boisacq 1082, Walde 550)։ Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. *ōulom, որ գերմանական ճիւղում դար-ձել է *ōyom, իրանեանում *āya-ևն։ Böttich. Arica 54 և յետոյ Müller SW-AW 66, 273 սրանց են կցում նաև հյ. ձու։ Հիւբշ. Arm. Stud. էջ 40 և Arm. Gram. 471 չի ընդունում, որովհետև հայերէնի մէջ նախաձայն ձ մնում է առանց բացատրութեան։ Bugge KZ 32, 16 ենթադրում է՝ որ ձու նախապէս *ձուու ձևն ունէր. այս բառը բարդուած է *ձու «ձուկ»+*ու «ձու» բառերից. այս-պէսով ձու նշանակում է բուն «ձկան հաւկիթ» (հմմտ. գւռ. հաւկիթ, որ բուն նշանակում է «հաւի ձու» և յետոյ վե-րածուած է ընդհանուրի) և արմատը լի-

նում է *ու<հնխ. ōvōm կամ ōivom։ Հիւբշ. այս մեկնութիւնն էլ չի ընդու-նում։ Հիւնք. էջ 5 ցուլ բառից, էջ 277 ցաւ բառից։ Patrubány SA 1, 211 հնխ. g'hu «ձուլել» արմատից, իսկ ՀԱ 1906, 23 ձև բառի այլակերպութիւնն է համա-րում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 116 նո-րից է կցում հնխ. olo ձևին, ենթադրե-լով որ ōlo համանմանութեամբ դարձել է lōlo, որից էլ ձու։ Հայերէնի հետ կապ ունի՞ արդեօք վրաց. ժუ ձու «անա-սունների էգը». օր. ձու ձաղլի «էգ շուն»։


Մտերիմ, րմի, մաց

adj. s.

intimate, cordial, confident, familiar;
favourite;
— ծառայ, true or faithful servant.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Կազմուած է -րիմ մասնիկով, ինչպէս հաւատարիմ, ոխերիմ. յօդակապը (ե փոխա-նակ ա) ցոյց է տալիս՝ որ արմատի բունն էր -ի որով արմատը կլինի *մտի-։

Աւետիրեան, Քերակ. 1815, էջ 231 -րիմ մասնիկով միտք բառից, իբր «մէկ միտք կամ սիրտ ունեցող»։ ՆՀԲ հաւա-տարիմ մտօք։ Lag. Btrg. bktr. Lex. 48 պհլ. mat «Mithra» բառից։ Տէրվ. Նա-խալ. 99 սանս. mith, mitra «բարե-կամ», զնդ. miϑra, պրս. mihr ձևերի հետ՝ հնխ. mit «միատեղ՝ մտերիմ լի-նել» արմատից։ Հիւնք. արմատը հա. մարում է մուտ «մտնել»։ Pedersen Հայ. դր. լեզ. 225 միտ (=մի՛տք) բա-ռից։ Մարքվարթ REA 8 (1898), 218 միտք բառից -րիմ մասնիկով։


Մտրակ, աց

s. fig.

whip;
spur;
stimulus;
— չուանեայ, whip-cord;
— հեծելոց, riding-whip;
հարուածք —աց, lash, cut, stroke of a whip;
cf. Կուշտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] matrəqā «խարազան, խթան» (Brockelmann, Lex. syr. 142 ա) բառից, որի հետ նոյն են նաև ռաւմ [hebrew word] matraqā «գաւազան», արաթ. [arabic word] mitraq «բուրդ ձաղկելու փայտ, թակ, գաւազան», [arabic word] matraqa «գաւազան. մուրճ», [arabic word] mitrāq «գաւազան, սուր»։ Արաբերէնից են փոխառեալ վրաց. მათრახი մաթրախի «մտրակ», մինգ. მატრახი մատ-րախի, მართახი մարթախի, սվան. მრდაჟკ մրդաղ'կ, მ3დრაჟ մհդրաղ՝ «մտրակ»։ Սե-մական բառերի արմատն է trq «զարնել», որ թէև չգիտէ ասորին (Brockelmann դնում է ենթադրելի trq արմատի տակ), բայց ունի արաբը, որ է ❇ trq. «զարնել, ծեծել, ձաղկել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 10)։ -Հիւբշ. 312։


Մրուր, մրրոց

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կրկնուած է (կրճատ կրկնութեամբ) մուր արմատից. հմմտ. փա-թաթել, պատատել, փոթոթ, աքաղաղ, որոնք կրկնուած են փաթ, պատ, փոթ, քաղ ար-մատներից։

ՆՀԲ մուր բառից։ Muller SWAW 42, 257 և lusti. Zendsp. 237 զնդ. mrura ռամուռ. թանձր»։ Տէրվ. Լեզու 45 և Նա-խալ. էջ 99 կրկնուած մուր բառից, իբրև մուր-մուր>մրուր։ Հիւնք. նոյնպէս մուր բառից։ Դաւիթ-Բէկ, Յուշարձան 398 մուր բառի հետ՝ յն. μέλας «սև», հիռլ. mrecht «կեղտոտ» ևն։ Petersson KZ 47, 280 կցում է մօր «ճահիճ» բառի հետ, որի մեկնութիւնը տե՛ս առանձին։ Pokorny 2, 252 ընդունում է այս մեկ-նութիւնը և միաժամանակ յիշեցնում է որ չպէտք է դնել *mör-u-ro-, իբր յն. μορύσσω «սևացնել, կեղտոտել, ապակա-նել», հնխ. mer-«սևացնել» արմատից։ Ուղիղ մեկնութիւնը տուել են ՆՀԲ և Տէրվ. որ լաւ ուշադրութեան չէի առել։


Մօտ

adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. նոյն է մատ (մատչիլ, մատուցանել) արմատի հետ, որի հետ ունի ճիշտ այն ձայնական յարաբերութիւնը՝ ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

LDâ 1916, 17-18 (առ Pokorny 2, 224) ալբան. makε «սոսինձ, ձութ, կանգնած հեղուկների երեսին կաաած փառ», լտ. macero «կակղացնել», հսլ. mokru «խոնաւ, թաց», ռուս. мочита «թրջել» ևն բառերի հետ, որ ընդունում է Pokorny 2, 224՝ դնելով հնխ. maq «թաց, խոնաւ» արմատի տակ. հայ ձևը իբրև *maq-ro-։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով նոյն ինքն Petersson KZ 47, 281 (նոյն 1916 թուին), որ ըն-դունում է դարձեալ Pokorny 2, 252, Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2 (1927) 80 կրկնում է Neumann-ի մեկնութիւնը, ինչպէս արել էր նաև Bittner WZKM 15 (1901), 410։ (Ըստ այս մեկնութեան հյ. մօր<մաւր ցեղակից է դրւում հետև-եալ բառերին.-լտ. mare, հիսլ. marr, կիմր. կորն. բրըտ. mor, հիռլ. muin «ծով», անգսք. mere «ճահիճ, ծով», mor «ճահիճ», անգլ. meer, mere, mire, moor «տղմուտ, ճահիճ», գոթ. marei «ծով». marisaiws «ծովակ, լիճ», հբգ. mari, meri «ծով», muor «ճահիճ», հոլլ. meer, գերմ. Meer «ծով», Moor «ճա-հիճ, մօր», հսլ. morje, ռուս. морe, չեխ. mofe սերբ. möre, բուլգար. more «ծով», լիթ. mārès «ծովածոց». հառուս. mary «ծովածոց» ևն (Pokorny 2, 234, Walde 464, Boisacq 49, 1054, Traut-mann 169-170. Kluge էջ 325 և 335), Այս բոլորի նախաձևը դրւում է հնխ. mari կամ mori «ծով»։ Հայերէնը սը-րանց հետ կապելու համար երկու դըժ-ուարութիւն կայ. նախ՝ ձևը (a ձայնի դէմ աւ). բայց այս դժուարութիւնը կա-րելի էր հարթել, ենթադրելով՝ որ a ձայ-նաւորը երկբարբառի է վերածուել, այն. պէս՝ ինչպէս մատ(չիլ) և մօտ, արածել և արօտ, յատանել և յօտ։ Երկրորդ դըժ-ուարութիւնն այն է, որ *mari արմատը յատուկ է միայն արևմտեան հնդևրո-պական բարբառին և գտնւում է միայն իտալական, կելտական, գերմանական և բալթիկ-սլաւական լեզուներում (Menl-


Յախուռն

adj. adv.

audacious, venturesome, overhasty, inconsiderate, imprudent;
precipitately, headlong, furiously, impetuously, rashly, at a venture, or random, audaciously, insolently;
indiscreetly, without discretion or consideration;
— քաջութիւն, impetuous courage;
— խիզախել, to venture headlong, to expose oneself to great peril.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և ՋԲ առանձին յիշում են նաև ահուր (իբր արմատակա՞ն ձև). բայց հանում են խուռն և ահ բառերից։ Karst, Յուշարձան 416 մոնգոլ. axur, uxur, oxor, բուր. okor, կալմ. axor, oxor «կարճ»։


Յամոյր, մուրաց

s.

wild goat;
antelope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] yaxmūrā, որի հետ նոյն են եբր. [hebrew word] yaxmū̄r (երկուսն էլ գոր-ծածուած Օր. ժդ. 5, ճիշտ հայերէն բառի դէմ) և արաբ. [arabic word] уahmūr «այծքաղների (antilope) ցեղից կարմրագոյն մի անասուն կամ ցիռ» (կայ նաև արաբ. [arabic word] yāmu' «արու եղջերու» կամ «մի տեսակ քարայծ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 753 և Բ. 158)։ Բա-ռը բնիկ սեմական է և ծագում է hmր «կար-միր» արմատից (Gesenius17 242, 298)։-Հիւբշ. 31։։


Յայրատ, ից, աց

adj. adv.

impudent, immodest, wanton, unchaste, lecherous, lascivious, lustful, lewd, obscene;
— or —ս, impudently, unblushingly, immodestly, lewdly, lustfully, obscenely.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. յն. ἐρωτηϰά «սիրային» բա-ռից։ Karst, Յուշարձան 421 մեկնում է իբր *յայր-հատ, *այր-հատ և *այր «ա-մօթ» արմատը կցում է թրք. ar «ամօթ» բառին, որից ar-səz «անամօթ»։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կրկնուած է *յողդ պարզ արմատից, որ առանձին չէ գործածուած։


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Տէրվիշ. A︎ tarm. 53 յօժար, յոգնիլ, ժուժել և ուրիշ բազմաթիւ բառերի հետ հնխ. yug «կա-պել» արմատից։ Հիւնք. ոյժ բառից։


Յոյլ, յուլից

adj.

slow, tardy, slothful, lazy;
cowardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «ծոյլ, դանդաղ. ծանրաշարժ» Դատ. գ. 17. Կանոն, էջ 87. Կանոն առաք. 320. Բրս. հց. որից յուլանալ կամ յուղանալ «ծուլանալ, պարապ սարապ այս ու այնտեղ նայելով ման գալ» ՍԳր. «անհոգ՝ անփոյթ գտնուիլ» Եւս. քր. յուլա-ցուցանել «արհամարհոտ դարձնել» Ոսկ. յհ. ա. 2. որ և յուղացուցանել «մեղկացնել, կակ-ղել» Ոսկ. ես. 57. Բուզ. յուլութիւն կամ յու-ղութիւն «ծոյլ ու պարապ նստիլը» Սիր. իէ. 1. Ոսկ. ես. Եւագր. Եւս. քր. յուղող «մեղ-կացուցիչ» Նեղոս. յուղալ «ծոյլ ծոյլ սլքտալ» Մանռ. արմատի երկրորդ ձևն է յող-, որից յողալ «ծուլանալ, պարապ նստիլ, այս ու այնտեղ նայիլ» Ոսկ. մ. ա. 17, բ. 3, 24. «դիտել, նկատել, հսկել, սպասել» Պիտ. փիլ. յողանալ «հպարտանալ» Եփր. ծն. էջ 66. յողացուցանել «անհոգացնել, հպարտացնել» ԱԲ. երկու ձևերի ձայնական առնչութեան ամար հմմտ. թոյլ և թող, նշոյլ և նշող։


Յոյր, յուրից, րաց

adj. gr.

big, fat, plump, fat and lusty;
aspirate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

korny 2, 73 դնում է (յոյր բառի հետ միասին) հնխ. poi-, pi-«ճարպ, պա-րարտութիւն, կաթ ևն» արմատի տակ։


Յովազ, աց

s.

panther.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *yavaz ձևից (Gauthiot MSL 20, 1). սրա հետ հմմտ պրս. [arabic word] уōz «յովազ. 2. որսորդական հետախոյզ շուն», ❇ yօ-zak «յովազիկ. 2. որսական շուն», քրդ. ցնα «որսորդական փոքր շուն»։ Սրանից է ռ-խառեալ նաև ասոր. [syriac word] yōzā «յովազ»։ Իռանեան բառը՝ ըստ Horn. Grdr. է» 252 ծագում է yaoz «յուզել, փնտռել» արմատից, որի վրայ մանրամասն տե՛ս յոյզ։-Հիւբշ. 199։


Յորջորջ, ից

cf. Յորջորջանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կրկնուած է պարզ *յորջ արմատից, որ առանձին չէ գործածուած։


Յստակ, աց

adj. fig. adv.

clear, clean, pure, limpid;
pure, sincere, candid;
manifest, evident, distinct;
clearly, cleanly, purely;
distinctly, evidently, manifestly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

es-«լինել» արմատից (Berneker 435. Trautmann 105)։


Յօժար, աց

adj.

well disposed, inclined, willing, well affected;
prompt, ready, eager, desirous, anxious;
— լինել, to be disposed or inclined to, in the mood for, to have an inclination for;
cf. Օժարաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յոյժ յարեալ կամ յորդոր. թրք. հազըր «պատրաստ»։ Lag. Btrg. baktr. Lex. 30 զնդ. aiwiǰā̄ra. Տէրվ. Altarm. 53, 55, 57, Նախալ. 100 yug «կապել, լծել» արմատից։ Հիւնք. հրաժարիլ բա-յից։


Յօրանջ

s.

yawn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յօրանջելու գործողութիւնը» Կրպտ. ոտ. (տե՛ս Նոր ժղ. Գ. էջ 51). որից են յօրանջել Եզն. Վեցօր. եփր. պհ. Ոսկ. յհ. բ. 12. յօրանջիլ Եփր. թգ. 454. յօրանջումն Նիւս. կազմ. արմատը գտնում ենք նաև գըր-ուած յորանչ, յորոնջ Վրք. հց. բ. 510. յորաչ, յօրանչ ձևերով. իսկ բայը՝ յօրանչել, յորան-չել Ոսկ. եբր. 543, յորանջել Վեցօր. 86, յո-բոնչել Եփր. խր. 225. որոնչել Նեղոս 655. որոնջել, որոշտալ, որոնցից յորոնչուն «յօ-րանջող, ծոյլ» Անյ. հց. իմ. յարանչտիլ կամ յարանջտիլ «ստէպ յօրանջել» Մանդ. էջ 191։


Նաժիշտ, ժշտաց

s.

maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։


Նայ, ից

adj.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները՝ իբրև օտար բա՞ռ՝ թարգմա-նում են «նորոգութիւն կամ ուրախու-թիւն». այսպէս՝ «Նաւակատիք նորոգու-թիւն թարգմանի կամ ուրախութիւն. Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի, Ի. զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ». (Տօնակ, ըստ Ածաբ. ի նոր կիր. և Շար.)-«Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի». (Տաթև. ամ. 477).-«Իսկ նաւակատիս՝ տօն ուրախութեան կամ նորոգումն թարգմանի». (Տաթև. ձմ. ճլդ. և հարց. 509)։ -«Նաւակատիքն նորոգութիւն թարգմանի». (Օրբ. հակաճռ. է. 96)։-Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1819, 150 հյ. նաւ (ըստ յն. լտ. նաւ «այն մասն եկե-ղեցւոյ՝ ուր կայ ժողովուրդն») և կատ-արել բառերից և կամ նախակայ-տիռք կամ նախախայրիք, նախահատիկ, նորախայրիք, նորահատիկ։ ԳԴ պրս. [arabic word] navgān «նաւակատիք, այսինքն հանդէս տօնի՝ վասն կատարման շի-նուածոյ տաճարի ևն»։ Ինճիճեան, Հը-նախ. Գ. 18 հյ. նոր բառից՝ որ լինում է բարդութեան մէջ նաւ։ ՆՀԲ «որպէս նորակերտիք, նոր կերտել, ըստ պրս. hav kardan, navgān, զի և ըստ յն. ասի εγϰαίνια «ներնորութիւն»։ Հ. Ա. Բագրատունի, Զարգաց. քեր. 686 և 691 պրս. nav «նոր» և հյ. կատարել բա-ռեռից։ Մորթման ZDMG 26, 574 բևեռ. nulus։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 664 առաջին մասը դնում է պրս. nav, իսկ երկրորդ մասը անյայտ։ Տէրվիշ. Մա-սիս 1882 հոկտ. 5 և Լեզու 121 նշա-նակում է բուն «նորոգ կատարումն» և գալիս է նաւա «նոր»+կատ (արմատ կատ-ար-ել բայի. հմմտ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել) ձևերից։ Հիւբշ. Arm. Gram. 202 կազմուած ի մասնիկով պհյ. *navakat-<զնդ. *navakata-ձևից, որ գալիս է nava-«նոր» և զնդ. kata-, պհլ. kat, katak, պրս. kad, kada «տուն» բա-


Նաւթ, ից

s.

naphtha.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։


Յաշտ, ից

s.

idolatrous sacrifice or oblation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] vašt «աղօթք, երկրպա-գութիւն» բառից, որի հետ նոյն են զնդ. yaš-tay-«Աստուած պաշտելը, աղօթք», պհլ. պազ. [other alphabet] уastan «պաշտել զԱստուած. սրբազնագործել», փոխառութեամբ նաև ա-սոր. [syriac word] ︎ yašt «զրադաշտական աղօթք, պաշտօն». բոլորի արմատն է զնդ. [arabic word] vaz-«զոհել, նուիրաբերել», որի անցեալ դերբայի ձևից է yašt. տե՛ս և հյ. յազել։-Հիւբշ. էջ 197։


Յարմար, աց

adj. adv.

befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.

Աւետիքեան, Քերակ. 1815, 211 յար բառից կրկնուած։ ԳԴ պրս. nā-ham-vār=ան-յարմար։ ՆՀԲ յարմար՝ «իբր ւարումար եամ լարևլար. ուստի և յն. άρμόνιος, լտ. harmoniosus?, անյարմար = յն. ἀνάρμοςτος։ Տէրվիշ. Նախալ. 62 յար արմատից։ Հիւնք. յն. ἀρμόζω։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 21 (որ և ընդունում է Pokorny 1. 72)։ Աճառ. ՀԱ 1899, 207 ա յար բառից մ-ով կըրկ-նական (նոյնը նաև Մաքսուդեան, Շո-ղակաթ 164)։ Գազանճեան, Արև. մամ 1902, 77 յար+մ մասնիկ+յար։


Յեսան, աց

s.

whetstone;
— ածելւոյ, զմելինի, hone;
— անուաձեւ, grindstone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ համեմատեց պրս. էֆսան. ֆէսան, սան, ասեանէ ձևերի հետ։ Böttich. ZD-MG 1850, 354, Arica 74, 214, Lag, Urgesch. 515-6 կցում է սանս. cāna «յեսանաքար», զնդ. asāna «քար», պրս. āsyāna, յն. ἀϰὸνη «յեսան», լտ. cos «յե-սան», acuere «սրել», հսլ. osla «յե-սան» բառերին։ (Այս բառերը՝ թէև նշա-նակութեամբ համապատասխան են հա-ւերէնին, բայց ձայնապէս անյարմար. սրանց արմատն է հնխ. ak-«սուր», որից k'ōl-, k'əl-, k'ə-«սրել» (Pokorny 1, 454), որոնք տալիս են հյ. *աս, *սու ևն, իսկ յե-մասը մնում է առանց մեկ-նութեան)։ Մորթման ZDMG 26, 598 պհլ. sang «յեսան», պրս. sang «քառ». հպրս. āϑañgaina «քարեղէն», բևեռ. eçinini։ Հիւբշ. Arm. Stud. § 211, ինչ-պէս նաև Arm. Gr. 477 մերժում է վերի համեմատութիւնները։ Տէրվ. Նախալ. 59 դնում է ak արմատի տակ՝ ասեղն ևն բառերի հետ։ Հիւնք. պրս. ֆէսան, էֆ-սան. Scheftelowitz BВ 28, 286 հիսլ. egg «սրել», հբգ. ecka, հին անգլ. ecg, Liden, Arm. Stud, էջ 56 հնխ. pek-արմատից. հմմտ. սանս. pāçī «քար» pāça, paçaka «նարդի քար», յն. πέσσος, ատտ. πεττό։ «նարդի քար կամ տախ-տակ», πεσσεόω, πεττεύω «նարդի խա-ղալ»։ (Այս յն. բառերը փոխառեալ են դրւում սեմականից, իբր արամ. pisā, hīssā «օպր, տախտակ», passin «նար-դի տախտակ», փիւն. päs «հարթ մա-կերես», իսկ Lidén բաժանելով սրան. ցից, համարում է բնիկ)։ Karst, Յու-շարձան 422 թթր. aš, eš qas «սրել»։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] sann «դանակը քարի վրայ սը-


Մացառ

adj. s.

thick, bushy;
cf. Մացառք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անտառանման ծառոտ՝ թը-փոտ տեղ» Կոչ. Խոր. «ծառի արմատ» Երզն. մտթ. 487. «փխբ. աչքի խիտ արտևանունք. թարթիչներ» Մծբ. Եփր. թգ. «անտառի պէս խիտ» ԱԲ. որից մացառաղօղ Փարպ. մացա-ռաձև Ոսկ. կողոս. մացառախիտ Յհ. կթ. մացառուտ Պիտ. ևն։-Իմաստի ճշտման հա-մար հմմտ. Մտթ. եւագր. 56 «Թէ զմի ճիւղքն հատանես՝ ո՛չ չորանայ ծառն, մինչև յար-մատու խւեսզես զամենայն մացառսն»։

ԳՒՌ (dialectal) Կր. Մկ. մացառ «մացառ», ՆՀԲ ու-նի ռմկ. մոցառ «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց», Երև. մօցէռ «արմատի կողքերից ծլած ճիւղ», Հմշ. մացառ և Զթ. միցեռ «տախտակի բարակ փուշ՝ որ մար-դու միսն է խրւում», Կ. Սարաֆեան, Բանալի գիտութեան, 1788, էջ 85 դնում է մոզառ «кустъ, թուփ».-իսկ Ջղ. մացակ «ծառի կամ բոյսի արմատ»։


Մաքառ, ի

s.

combat, fight;
wrestling;
contest, strife, litigation, quarrel, dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասուր. maxaru «դէմ կանգնիլ, հակա-ռակիլ, մրցիլ, թշնամու դէմ դուրս գալ». Hāxiru «մրցակից, ոսոխ, հակառակորդ», որոնց արմատն է maxru «ճակատ, առջևը, յառաջամաս», maxrū «առաջին, սկիզբ, ըս-կիզբը լինել» (Muss-Arnolt. Ass. Handwb. 525, 529, 530, 531)։-Աճ.


Մաքի, քւոյ, քեաց

s.

ewe, sheep.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mak-բնաձայն արմատից. հմմտ. սանս. [other alphabet] makaka «մայող», [other alphabet] makamakā-yatē «կռկռալ (գորտի)», [other alphabet] méka-«ու-լիկ», յն. μηϰάς «մայող (այծ, մաքի)», μηϰάομαι (հոմեր. μεμηϰώς, μεμαωῖα, μαϰών) «մայել», լտ. miccio «մկկալ», գերմ. mec-kern, մբգ. mêchzen, «մկկալ», mēcke «ուլ», սերբ. չեխ. mekati, ուկր. mékaty, սլով. meketati «մայել», լիթ. mekénti «մայել, կակազել» (Pokorny 2, 256, Boisacq 631, Walde 483, Trautmann 177, Kluge 325)։

ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

+ Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-«սխալիլ, խաբել» արմատից. ցեղակից ձևերն են լիթ, mèlas «ստախօսութիւն», milyti «թերանալ»։ լեթթ. ma'ldīt «սխալիլ», mu'ldēt «թափա. ռիլ», me'lst «խառնաշփոթ կերպով խօսիլ». յն. μέλεος «զուր, անօգուտ, խենթուկ, թրշ-ռւառ». άμβλαϰίσϰω «սխալիլ, մոլորուիլ» (?) βλάσφήμος (-φήμη «խօսք») «անարգիչ» (արմատը βλασ<μλασ<*mls, որ է melos). իռլ. mell «մեղք, յանցանք, սխալ», mellaim «խաբել», զնդ. mairya-«խաբէական, սրի-ևայական», և թերևս նաև լտ. malum «ցաւ, տառապանք, պատիժ, վնաս, սխալ, յան-ցանք, ոճիր», malus «գէշ, չար» (Pokorny 2, 291, Boisacq 122, 623, Ernout-Meillet 553, Walde 457)։-Հիւբշ. 473։


Մեղծ, ի

s.

soot, smut;
adj. fig. prodigal, libertine, licentious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Scheftelowitz BВ 29, 16 հհեւս. myrkr «մութ», հսաքս. mirki «խա-ւար» բառերի հետ՝ հնխ. merkg*e ձևից։ Մերժում է Charpentier BВ 1905. I66 և միացնում է գալլ. marga «կրախառն կաւային հող, արտի աղբ» և թերևս յն. ἄμόργη «ձիթապտուղի չեչ» բառերին. Petersson, Ar. u. Arm. Stud. 135 հնխ. smel-«խարկել, այրել» արմատից հմմտ. հոլլ. smeulen «անբոց այրիլ». անգլ. smoulder, մ. անգլ. smolder «ծուխը», լիթ. smilkyti «ծխել», ռուս-cмалить «բոցավառիլ», լեհ. smalic «սև ծուխ արձակելով վառիլ, մրով սե-ւացնել» ևն։ Pokorny, 2, 275 հակառա-կելով Scheftelowitz-ի համեմատու-թեան, գտնում է որ հյ. մեղծ իր ղ-ով պատկանում է հնխ. mel-«սև» արմա-տին, ինչպէս է նաև մուղջ. (հմմտ սանս. maliná-, յն. μέλας, լեթթ. melns ևն, որոնք նշանակում են «սև»)։


Մեղկ, ից

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-արմատից. որից աճել է կ աճականով. բուն արմատի ժառանգները տե՛ս մալ «մանրել, փշրել» ձևի տակ. աճականի համար հմմտ. յն. μαλαϰός «կակուղ, փափուկ, քաղցր, անոյժ»։ Նոյն արմատից d, dh, t և այլ աճականներով ու-նինք յն. μέλδω «մեղմել, հալել», μαλϑαϰός «կակուղ, փափուկ, քնքոյշ, թոյլ, մեղկ», հիռլ. meldach «կակուղ, փափկիկ», անգսք, milde, հբգ. milti, հհիւս. mildr, գերմ. mile «քաղցրիկ, հեզ, փափուկ», գոթ. mildiϑa «քաղցրութիւն», լտ. mollis (<*moldvis) «կակուղ, թոյլ», հպրուս. maldūniu «երի-տասարդութիւն», maldenikis «երախայ», հսլ. mladū «մատղաշ, փափկիկ», լեհ. mto dy, ռուս. молодой «մատղաշ, երիտասարդ», млодщiи «կրտսերագոյն», սանս. mrdu-«կակուղ, փափկիկ, քաղցր, տկար», mra-dīvams. mrad-istha «կակուղ» և հյ. մեղմ, մատաղ, մատղաշ (Pokorny 2, 288, Boisacq д9 603-5, Trautmann 167, Ernout-Meillet 594, որ հյ. մեղկ դնում է հնխ. meldwi ձևից, Walde 491)։-Հիւբշ. 473։

ՆՀԲ լծ. յն. μαλαϰός, լտ. mollis։-Նոյնը նաև Windisch. 17. Lag. Urgesch. 219 լտ. marcidus «թառամած, թոյլ, տկար» բառի հետ հնխ. mar արմատից, Lag. Arm. Stud. § 1475 յն. μάλϰη «ցրտից քցմիլ»։ Հիւբշ. Arm. Stud. § 193 յն. μαλαxίς և լտ. mollis? Տէրվ. Նախալ. 52 համեմատում է յն. և գոթ. ձևերը և հյ. մեղ-կ ու մեղ-մ բառերից հետևցնում է հնխ. mar պարզական արմատը։ Նոյն, էջ 99 mark արմատի տակ շարում է հյ. մորմոքիլ, մեղկա-նալ, սանս. marč, յն. μαλϰίω, լտ. mar-cere և murcus «մեղկ»։ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 և MSL 11. 394 և Esquisse 28 հայերէն բառի կ ձայնը դնում է dw-ից, որով լատինի


Մեղմ, ոյ, ով

adj. adv.

soft, mild, gentle, agreeable, tranquil;
—, —ով, softly, mildly, gently, agreeably.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ կազմուած է հնխ mel-արմատից՝ մ աճականով. ընդարձակ տես մալել, մատաղ, մեղկ։

ՆՀԲ «լծ. թրք. միւլայիմ, միլայիմ, յն. լտ. մալագօ՜ս, մօ՛լլիս, որ են մեղմ և մեղկ»։ Windisch. 17 յն. μαλαxός, լտ. mollis։ Տէրվ. Նախալ. 52 մեղկ բա-ռի հետ. հնխ. mar արմատից։ Գազան-ճեան, Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով յեղմ բառից։ Scheftelowitz տե՛ս մեղկ։ Իբր մ աճականով mel-արմատիզ լի-շում են Walde 492, Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 134։ Չունի Հիւբշման։


Մեսիա

cf. Մեսիայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ համարում են յունարէն. Neumann ZKM 1837, 389 չի համար-ձակում որոշել թէ հայե՞րն են յոյներից առել այս բառը, թէ յոյները հայերից. միայն նկատում է որ յոյնը բնիկ չէ։ Böttich. Horae aram. 24 եբր. [hebrew word] dəmešeq։ «Դամասկեան մետաքսեայ կտոր»։ Նոյնը, Rudim. 45, 153 յիշում է արաբ. [arabic word] dmq s և [arabic word] d ms q, որ հանում է պրս. dimsa «սպիտակ ա. պրշում» բառից։ Ewald, Götting. Ge-dmqs և ասոր. dm šq։ Müiler SW. AW 41, 12 համարում է ասորերէնից փոխառեալ և կցում է ասոր. mitaksā և յն. μέταςα բառերին։ Lag. Keliqq. gr. յռջ. 37, ինչպէս և Hitzig ZDMG 8, 213 ջանում են յունարէնը հանել սեմական [hebrew word] 'ks «ապարանջաններով զարդար-ուիլ» արմատից։ Brockelm. ZDMG 47, 1-42 լունարէնից փոխառեալ համարե-լու հակառակ է, որովհետև յոյն բառը շատ քիչ է գործածուած, իսկ հայը բա-ւական յաճախադէպ։ Հիւբշ. Arm. Gram. չէ ո՛ր լեզուից։ Müller SWAW 136 (1897), էջ 26 և Մէնէվիշեան ՀԱ 1897, 246բ համարում են յունարէն փոխա-ռութիւն։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-

ՆՀԲ լծ. լերկ։ Ltg. Arm. Stud. § 1482 սանս. marǰ, զնդ. marəz «սրրել» ձե-ւերի հետ։ Տէրվ. Altarm. 58 և Նա-խալ. 99 հնխ. marg «քերել, քաղել» արմատից. հմմտ. սանս. mari. լն. α-μέργω «քաղել», ἀ-μέλγω «կթել», լտ. mulgere, գերմ. melken «կթել»։ Karo-lides, Րλ. συγϰρ. 91, 190 հյ. մերկամարդ ձևի հետ է ուզում համեմատել կպդվկ, μαρϰάλτςα «առասպելական հրէշ». Հիւնք. մկրտել բայից է հանում։ Patru-bány SA 1, 194 լիթ. mirgeti «փայլփը-լիլ»։ Նոյն, ՀԱ 1906, 344 յն. μαρμαίρω «փայլիլ», հիռլ. émer «անփայլ»։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 77 մ մաս-նիկով լերկ բառից։ Scheftelovitz ZD-MG 59 700 կզում է զնդ. maγna-ձևին, բաժանելով սանս. nagná-ևն ձևերից։ Նոյնը կրկնում է Petersson, Ar. u. Arm. Stud. 87, նախաձևը դնելով *inegx-ro--Վերի ձևով մեկնեց Meillet MSL 22 (1922), 227։ Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] marq «աղաղած կաշու մազերը փետել» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 53)։


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] məsalləyāne «Մես-սաղեան կամ Euchitae (աղօթական) կոչ-ուած աղանդաւորները, Մծղնեայք աղանդա-ւորք՝ որ ծաղկեցան Դ դարի վերջում Միջա-գետքում». ասորի բառը ծագում է səlā «թեքուիլ, խոնարհիլ», [arabic word] səlūtā «աղօթք» արմատից (Brockelm. uex. syr. 303)։-Հիւբշ. 311։


Մկունդ, կնդաց

s.

halberd;
lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. մկան բառից։ Tomaschek, Dis alten Thraker II, 25-26 յն. μόϰρων, լտ. mucro ևն՝ muk «խթել» արմատից։ Նորայր, Կոր. վրդ. 311 յիշում է առս. մէճէն «մի տեսակ փոքր վահան»։


Մկրատ, ի, աց

s.

scissors;
— մեծ, shears.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] miqrāδ «մկրատ», որ գալիս է ︎ qrδ «կտրել» արմատից. mi-fāl ձևով գործիքական անուն է և նշանա-կում է բուն «կտրելու գործիք, կտրոց» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 442, որ և էջ 392 ունի [arabic word] miqrās ձևը)։ Նոյնից են փո-խառեալ նաև վրաց. მაკრატელი մակրա-տելի, թուշ. მაკარტა մակարտա, մինգր მარვატელი մարգատելի (Kипաидзе, Гpaм минг. 1914, էջ 304) «մկրատ»։-Հիւբշ. 271։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.


Մոխիր, խրոց

s.

ashes;
օր մոխրոց, Ash-Wednesday;
փոխարկումն ի —, incineration;
— լինել, to burn or reduce to ashes;
ի — եւ յաճիւն դարձուցանել, to incinerate, to reduce to ashes;
to lay in ashes, to waste or desolate;
ապաշխարել մոխրով, to do penance;
հուր ծածկեալ ընդ մոխրով, fire lies under the ice;
there is fire lurking under the ashes;
cf. Թաւալիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Urgesch. 806 մուխ բառից։ Հիւնք. յն. ϰοπρίον. լտ. macule «աղտե-ոել»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 հյ. մոծիր և թրք. məǰər բառերի հետ։ Մառ, Опопож. aбхaз. 34 վրաց. xviri «փո-շի», ափխազ. äxua «մոխիր» բառերի հետ. արմատը խիր, մո մասնիկով։


Մողէզ, ղեզի

cf. Մողիզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կեղտոտել» արմատից, կցելով սանս. mala «կեղտ», յն. μολύνω «ապականել», հբգ. mol, molm, molt, նբգ. Molch «մողէս» ձևերին։ (Չի ընդունում Pokor-ny 2, 286)։ Հիւնք. մժեխ բառից։ Գա-րագաշեան, Արևելք, 1895 յունիս 27 յն. մալախօս, լտ. mollis բառից, որ է կա-կուղ, իբր կակղամորթ։ Մառ, Վրդ. առ-1. էջ 409 արաբ. [arabic word] maǰūs «օա-մելէոն»։ Patrubány ՀԱ 1908, 152 լն. βλώσϰω, ἐμολον, μολοῦμαι «երթալ, գալ» բայի հետ՝ հնխ. melo «դուրս զալ» ար-մատից (տե՛ս վերը մոլ)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, էջ 111 -էզ կենդանի նշանակող մասնիկով, ինչ. խլէզ, տղէզ ևն։-Վերի մեկնութիւնը առաջարկել եմ Meillet-ին, բայց նա չէ՛ վճռական՝ պրս-l ձայնի անորոշութեան պատճառով (անձնական)։


Մոմոս, ի

s.

Momus;
cf. Միմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ւիշում է արաբ. 'amūd «հաստա-տութիւն», matīn «հաստատուն», պրս. umūd, umid «յոյս»։ Տէրվ. Նախալ. 99 սանս. mū, յն. μόω բառերի հետ հնխ. mu «փակել, պնդել» արմատից և կամ հյ. մուծանել, մտանել, մղել, լտ. movere ևն ձևեռի հետ՝ հնխ. mu «մղել» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Schef-telowitz BВ 29 (1905) 24 ս 27, KZ 54 (1927), 252, որ ընդունում է նաև Meillet (նամակ 1 ապր. 1927)։


Մոյկ, մուկաց

s.

galoche.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ոտնաման, հողաթափ, եօ-չիկ» Բուզ. 209, Փարպ. Վրք. հց. որից միա-մոյկ Փրպ. արմատը գրուած է նաև մոյգ, մոգ.-նոր գրականում (արևմտեան բար-բառ) ընդունուած էր միայն մոյկ ձևը և նշա-նակում էր «մինչև ծունկը հասնող կօշիկ, ճիզմէ»։-Իսկ ձորձմոյկ տե՛ս ձորձ.

ՆՀԲ պրս. մուզէ և հյ. մուճան բառև րի հետ. իսկ սանդալ բառի տակ՝ լծ մակոյկ և մագուգ։ Lag. Btrg. baktr. Lex. 49 թալմ. արաբ. ասոր. և յն. ձևե-րի հետ դնում է muč արմատից։ Հիւբշ KZ 23, 29 պհլ. mok և աֆղան. moca-rah «կօշիկ»։ Հիւնք. մակոյկ բառից։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Բնիկ հայ բառ՝ հնխ. mou-no-ձևեռ-որ կազմուած է mou-արմատից՝ -nე-մաս-նիկով. արմատը գտնում ենք մի՛ միայն գեր-մանական ընտանիքի մէջ. հմմտ. մհիւս. գերմ. moile), մհոլլ. mooy, հոլլ. mool, ֆրիզ. mōi, բոլորն էլ «զեղեցիկ, սիրուն», ֆրիզ. sik mōien «եղանակը գեղեցկանալ. օդը բացուիլ», որից փոխառեալ շվեդ. moina «քամին նստիլ»։ Ընդհանուր գերմանական նախաձևն է *maula-։

Բառ. երեմ. էջ 215 մոյն հասկանում է «փափուկ, բողբոջ, զուարթ»։ Canini Et. étym. 46 մոյն կցում է սանս. man՛i «գոյն» բառին, իսկ էջ 226 հյ. այլամոյն ձևից փոխառեալ է դնում արաբ. qala-mūn, յն. χαμαιλέων «քամելէոն» բառե-րը։ Հիւնք. հօրամոյն մեկնում է իբր յն. μητρό-μοιον «հանգոյն մօրն»։ Մոյն բառի առթիւ տե՛ս Մրմրեան, Բիւզ. թ. 922, ուր առաջարկում է բնամոյն «ori. ginal» բառը և որ քննում է Խաչկոնց, Նաղիկ, թ. 1899 հոկտ" 28։ Փորթուդալ փաշա, Եղիշէ 122 լծ. զնդ. vohu manō «բարի ոգին»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 կցում է նման-ման արմատին-Վերի մեկնութիւնը տուաւ Petersson. Ar. u. Arm. Stud. I13։


Մոշայ, ից

cf. Մոշենի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. մօրի «թուփ՝ որից ցախաւել են ռինում», Խրբ. մօշի «մի տեսակ ծառ է», Ագլ. Ղրբ. մօ՛շի «մորենու թուփը». արմատն է մոշ Ագլ. Ղրբ. Ղրդ. Ղք. Շմ. «մորենու պը-տուղը», որից նոր բառեր են՝ մոշուտ, մոշա-հոտ, մոշաքաղի, մոշաթսի, մառամոշ և թե-րևս մոշահաւ։ Նշանակութեան արժանի է Ննխ. մոտայ (վերջաձայն ց-ով) «մի տեսակ խոտ՝ որ անասունները արածում են». բայց այս բառը թաթարական փոխառութիւն պէտք է լինի և կապ չունի մեր մոշայի հետ՝ որ թուփ է (տե՛ս և իմ Քննութ. Նոր-Նախիջևա-նի բարբառի § 49)։


Մոր, ի

s.

blackberry;
mulberry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 108 հնխ. mər, merə «մեռնիլ» արմատից, ինչ. պրս. mār «օձ»։