Definitions containing the research ամեն : 6469 results

Շողոքորթեմ, եցի

NBHL (1)

Որպէս եզն եւ շուն, եւ այլ ամենայն՝ որք ընդ լծով անկանին. եւ շողոքորթեն. (Յճխ. ՟Դ։)


Ոզորածեծ առնեմ

NBHL (1)

Առ ոչինչ համարեալ զկախաղանն, եւ ոչ զբրածեծ գանին գրեաց ինչ զվիշտս. զի ջարդեալ էր զամենայն մարմինսն յոզորածեծ առնելոյ. (Ագաթ.։)


Ողիւմպոս, ի

NBHL (1)

Երկին կոչեմք՝ առ ի սահման զերնոյն զնոյնն գոլով. եւ ողիմպոս վասն բոլորափայլ գոլոյն։ Ողիմպոս, զոր ասեն աստուածոցն վայր զգուշագոյն. քանզի ամենայն մարդիկ իղձ առնելով զձեռսն յերկինս վերաձգեն. (Արիստ. աշխ.։)


Ոստրէոս

NBHL (1)

Ուստի ազն ձկանցն եւ ոստռիցն ի միասին ամենեցուն, որչափ ի ջուրս են, եղեն ի նմանութիւն վերջին անուսումնութեան զվերջին բնակութիւնս ընկալեալ. (Պղատ. տիմ.։)


Ուղղանկիւն, կեանց

NBHL (1)

Չորեքանկիւնի ձեւդ ամենայն ուրեք եդեալ՝ հաստատութեամբ ունի, ուղղանդիւնիս կատարելով։ Բաղկացաւ յուղղանկիւնոյ. քանզի ուղղանդիւնին բաղկացաւ եւ այլն։ Բնականագոյն թիւ՝ յուղղանկիւնոյ եռանկիւնոյն զօրութենէ. (Փիլ.։)


Ուշադրեմ, եցի

NBHL (1)

Որում արթնամիտ խոհականութեամբ ուշադրեալ այսմ ամենայն մտաւոր եւ քաջ այրն վահան։ Ուշադրեալք ուրախալից վաստակով հասանել վարձուցն հատուցման։ Ուշադրեալք ի հրաւիրումն երկնաւոր կոչմանն։ Ճանապարհին ուշադրէին։ Ուշադրելով զամենայն օր, եւ ակնունելով մասին նշխարաց սրբոց ի կատարումն նոցա լինել արժանի. (Փարպ.։)


*Ուշանամ

NBHL (1)

Բայ ռմկ. որպէս Յամենալ. անագանիլ.


Չարաբանութիւն, ութեան

NBHL (1)

Հրաժարեա՛ց ի դատելոյ զընկերն, եւ յամենայն չարաբանութեանց. (Վրք. հց. ՟Ե։)


Չարահատոյց լինիմ

NBHL (1)

Փոխանակ սիրոյ չարահահատոյցն եղեւ։ Առ բարեգործն այն ե՛ւս չարահատոյց քան առ ամենեսեան գտաւ չար թշնամին. (Պիտ.։ Յհ. կթ.։)


Չափաւորեմ, եցի

NBHL (1)

Չափաւորեաց արարիչն բնաւորապէս՝ ըստ սահմանի ունել զերկայնութիւն՝ ամենայն ծառոց. (Շ. բարձր.։)


Չուառանամ, ացայ

NBHL (1)

Վա՛յ մեզ, զի չուառացաք։ Չուառացաւ խորանն։ Ընդ ամենայն ելս անապատի անցին չուառացեալք (կամ թշուառացեալք). (Երեմ. ՟Դ. 13. 20։ ՟Ժ՟Բ. 12։)


Ջահազգեստեալ

NBHL (1)

Գուցէ եւ մեք աղտեղի զգեստիւ անդ ի հարսանիսն երթիցուք, ուր ամենեքեան ջահազգեսիեալք պայծառանան. տպ. ջահազգեստիւք. յն. պայծառ զգեստս ունին. (Ոսկ. յհ. 6։)


Ջահաւորութիւն, ութեան

NBHL (1)

Ի գիշերին լապտերաց երեւալով իբրեւ ամենագիշեր ջահաւորութիւն. (Նիւս. ի Թէոդոր.։)


Սիմոնական

NBHL (1)

մի երբեք լինիցիս սիմոնական, զի եւ զայս տէրն մեր ամենայնիւ ատեայ. (Մաշտ.։)


Սոսկեմ

NBHL (1)

Զամենայն կերակուրս՝ յորոց մարդն ոչ գարշէր եւ սոսկէր. (Մծբ. ՟Ժ՟Գ։)


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

NBHL (1)

Ստիպով աղօթեն։ Ոչ ամենեքին այնպէս ստիպով առ իս փութացին. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։ Ոսկ. յհ. ՟Ա. 16։)


Տակաւին, Տակաւին եւս

NBHL (1)

Կամ իբր՝ Եւս. եւ եւս. իսկ. յայսր ամենայնի վերայ. այլ եւս. ա՛լ.


Տապալեցուցանեմ, ուցի

NBHL (1)

Զայսպիսի մեծ եւ ահագին թագաւորութիւն խորտակեալ տապալեցուցից ընդ ամենայն դաշտս երկրի. (Նչ. եզեկ.։)


Տարաշխարհական

NBHL (1)

Հանդերձ յօտարուստ տարաշխարհեայ հռիփսիմեաւ, եւ ամենայն սրբովք. (Վանակ. յուրախացիրն.։)


Ւիւթական

NBHL (1)

Ցնծութեամբ ընդ զօրս երկնից՝ ւիւթականքս ամենեքեան, փառս ի վեր առաքեսցուք՝ Քրիստոսի փրկչին մերոյ յաւիտեանս. (Շ. տաղ.։)


Փղձկամ, ացայ

NBHL (2)

Յամենայնի ասէ նեղիմք, այլ ոչ փղձկիմք։ Փղձկեալ լինի արտասուօք առ մեղուցեալսն. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

Եգիպտացին զգիշերն ամենայն փղձկէր (կամ փղծկէր, այսինքն մղձկէր ) ի խորհրդոցն. (Վրք. հց. ՟Ղ։)


Փղձկիմ, եցայ

NBHL (2)

Յամենայնի ասէ նեղիմք, այլ ոչ փղձկիմք։ Փղձկեալ լինի արտասուօք առ մեղուցեալսն. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

Եգիպտացին զգիշերն ամենայն փղձկէր (կամ փղծկէր, այսինքն մղձկէր ) ի խորհրդոցն. (Վրք. հց. ՟Ղ։)


Քաղիրդ

NBHL (1)

Առցես զամենայն ճարպ թաղանթոյ քաղրգին ... զճարպ թաղանթոյ քաղրթին։ Հանդերձ քաղրթաւն եւ ապաւառաւն։ Եւ զճարպն՝ որ ի վերայ քաղրթին։ Լուաց զքաղիրթ եւ զոտսն ջրով. (Ել. ՟Ի՟Թ։ Ղեւտ. ՟Դ։)


Քառակերպեալ

NBHL (1)

Զքո ձեւդ քառակերպեալ նշանակեմք ի քարս եւ ի փայտս եւ յամենայն տարրական գոյացութիւնս. (զքր. կթ. խչ։ եւ Գանձ.։)


Քառակերպեայ

NBHL (1)

Զքո ձեւդ քառակերպեալ նշանակեմք ի քարս եւ ի փայտս եւ յամենայն տարրական գոյացութիւնս. (զքր. կթ. խչ։ եւ Գանձ.։)


Քթթեմ, եցի

NBHL (3)

Կարօղ գոլով ի քթթել ական զամենայն կացուցանել։ Ի քթթել ական հրձիգ զամենայնն առնէր զփայտակերտսն. (Խոր. ՟Ա. 31։ ՟Գ. 28։)

Առ ի քթթել ական հրձիգ զամենայնն առնէր զփայտակերտսն. (Խոր. ՟Ա. 31։ ՟Գ. 28։)

Ոչ լինի յերկարութիւն գործոյն, այլն՝ ամենայն յական քթթել կարգին. (Պիտառ.։)


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(հոլովւում է առն, յառնէ, արամբ, արք. արանց, արամբք) «արու մարդ» ՍԳր. «2. ամուսին, էրիկը» ՍԳր. «3. արի, քաջ, կտրիճ» Ա թագ. դ. 9. Բ. մկ. է. 34. զանա-զան դարձուածներով ունինք՝ արանց քաջ կամ քաջ արանց «թագաւոր» ՍԳր. Ագաթ. վատ արանց «կնամարդի, թոյլ» ՍԳր. առն տալ, արանց լինել «ամուսնանալ» ՍԳր. այր այր, այր առ այր, այր զընկեր, այր ըստ առ-նէ, այր զարամբ «իրարու» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. առն-որ հների ամենասովորական ձևն է. գտնւում է միայն բարդերի և ածանցների սկիզբը. ինչ. առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսկ. առնակ-նութիւն Սեբեր. առնաբար «արիաբար» Ա-գաթ. առնազէն «կռուող մարդու զէնք» Ա-գաթ. առնութիւն «արիութիւն» Ոսկ. Եբր. Ա-գաթ. առնի «արական, էրիկ, մարդու» Եւս. քր. «արական անդամ» Բուզ. առնազի Օր. իբ. 5 ևն. տարօրինակ կերպով յետադաս է սիրառն «հոմանի» (նորագիւտ և յետին բառ) Փոնց. 34, 36, 127, 168, 194.-2. այր. ընտիր մա-տենագրութեան մէջ քիչ անգամ գործածուած է. եղած բացառիկ օրինակներն են այրասէր «ամուսնուն սիրող» Տիտ. բ. 4. այրասիրու-թիւն Ոսկ. տիտ. այրևձի Ա. մկ. դ. 28. Ագաթ. կամ այրուձի ՍԳր. այրընտիր Կոչ. այս ձևով պիտի լինէր սակայն բարդութեանց երկրորդ մասը, ինչպէս ցոյց են տալիս՝ սկեսրայր ՍԳը (նոյն իսկ հոլովուած սկեսրայրի 1 Ա. թագ. դ. 21), անայր Ա. կոր. է. 11. պատահաբար մի-այն աւանդուած չէ քեռայր Խոր. յետինների մօտ բառի թէ՛ սկիզբը և թէ՛ վերջը սովորա-կան է դարձած. ինչ. այրանման Փարպ. ալ-րասիրտ Խոր. այրասպան Պիտ. Փիլ. այրաթող Կանոն. այրիկ Թր. քեր. կամ այրուկ Ճառընտ. բազմայր Արշ. Փիլ. բազմայրութիւն Լմբ. ա-ռակ. իշայր «արու վայրի էշ» Վանակ. յոբ. կիսայր Նիւս. բն Սանահն. խօսնայր Մխ. դտ. Վանակ. -3. ար-, որ երևում է բառերի սկիզ-բը միայն. այսպէս՝ ու մասնիկով՝ արու «որձ» ՍԳր. որից արուաբար Կիւրղ. թգ. արուագէտ ՍԳր. արուական «արական» Սգր. Եզն. ա-բուանալ «արիանալ» Փիլ. Լաստ. արութիւն (կամ արւութիւն) «արական բնութիւն» Եզն. «քաջութիւն» ՍԳր. Ագաթ. Կոր. «արբունք» Ոսկ. ես. «առնանդամք» Եւս. պտմ. 158 (հմմտ. ՀԱ 1914, 123). «սերմն առն» ՍԳր. Եզն. -որ մասնիկով (հմմտ. աղու-որ) արուո-րագոյն «աւելի քաջ» Պիտ. Նար. առաք. 432 Թր. քեր. 15 (իբր յն. ἀνδρειότερος)։ Յհ. կթ. -ի մասնիկով արի «քաջ», որ գործածւում է յետնաբար. հներից ունինք միայն Արին Առա-մազդ Ագաթ. (քանիցս), որից արիաբար Խոր. Պիտ. արիական Ոսկ. յհ. բ. 8. արիանալ Պիտ. Նար. արեացի «կտրիճ» Փարպ. անարի «թու-լասիրտ» Եղիշ. Պիտ. վատարի Պտմ. վր. ա-նարանց «կոյս մնացած» (որ չէ եղած ա-րանց) Ագաթ. արական Փիլ. արամբի Ես. ծդ. 1. Կոչ. արանցի «առնական» Մանդ. ա-ռանք (արականք» Ուռհ.։


Արուսեակ, սեկի

s.

Venus, Lucifer;
devil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լի-ա հլ. ըստ ՆՀԲ) «երկնքի ամենապայծառ մոլորակը, որ արևածագից առաջ սկսում է փայլփլիլ. կոչւում է նաև լուսաբեր, այգաբեր, առաւօտու առտղ, լու-


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հնդևրոպական բառ՝ հնխ. rktho-ձևից, որի միւս ժառանդներն են սանս. rkša-, հինդուստ. [arabic word] ričəh, զնդ. arša-սոզդ. ašša, օսս. ars, պրս. ❇ xirs, զազա xəš, բելուճ. riš, յն. ἀρϰτος, ալբան. ari, լտ. ursus (որից ֆրանս. ours, իտալ. orso, սպան. oso), հիռլ. art, կիմր. arth, բոլորն էլ նոյն նշանակութեամբ (տե՛ս Walde 861, Boisacq 78, Horn § 477, Pokorny 1, 322, Ernout-Meillet 1095)։ Ամենահին ժամա-նակներից սկսած այս բառը ենթարկուած էր tabou-ի և դրա համար էլ *rktho-նա-խաձևը այնքան շատ ձևափոխութեանց է ենթարկուել բոլոր վերոյիշեալ լեզուների և մասնաւորապէս հայերէնի մէջ (տե՛ս Meil-lot, lnterdictions de vocabulaire, էջ 7-12)։ Նոյն tabou-ի պատճառով է նաև որ սլաւական, բալթեան և գոթական ճիւղերը ի սպառ ջնջել են բառը, հնարելով նրա տեղ նոր դարձուածներ. ինչպէս՝ «մեղր ու-տող» (ռուս. мeдведь), «թուխ» (դերմ. Bär) ևն։ Նման բացատրութիւններ կան նաև հայերէնի մէջ, ինչ. քեռի, լեռան ծաղ-կակոխ, տանձակեր ևն։-Հիւբշ. 425։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ատանայի հայոց ճիտապուր «հե-րիսայ» բառը գործածական է նաև տեղացի թուրքերի և յոյների մէջ։-Հայերէնից փո-խառեալ եմ կարծում նաև քրդ. [arabic word] abur, ubur «պարէն. ապրուստ, moven de vivre». հմմտ. Ղուկ. իա. 4՝ Համա ուիա ժը նէչարի-թէյէ խօ հէմի ապուրէ խօ ավէթ «Բայց նա ի կարօտութենէ իւրմէ զամենայն զկեանս իւր զոր ունէր՝ արկ). Գծ. ժբ. 20՝ Զիրա ոլաթէ ուան ժը ոլաթէ փատիշահէ ապուր տը սmնտր պու (Վասն կերակրելոյ երկրին նոցա յար-քունուստ). Գծ. ժթ. 25՝ Ապուրէ մm ժը դրո-դէ հանm (Յայսմ գործոյ է շահ մեզ). Ա. կոր. թ. 14՝ ժը ինճիլէ ապուր պր քըն (յԱւետարա-նէ անտի կեալ)։ Justi, Dict. Kurde, էջ 280 այս բառը դնում է արաբ. [arabic word] 'ubur ձևից, որ սակայն նշանակում է «անցնիլ». Կամուս, թրք. թրգմ. Բ. 18 այս բառին տրուած զա-նազան նշանակութեանց մէջ չկայ ո՛չ «ապ-րուստ» և ոչ էլ մերձանիշ մի բան։ (Կարող է սակայն «անցնիլ» իմաստը յետոյ դառնալ «աւառուստ». հմմտ. թրք. [arabic word] qeé-mek «անցնիլ» և նրանից [arabic word] qeč-in-mek «ապրիլ, ապրուստ ճարել»)։-Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ *aburā «ցորեն», որ գործածուած է արդէն Ս. Գրքի մէջ և կապւում է եբր. [hebrew word] sibbōr բառի հետ։


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՀՀԲ ամենևիմբ ողջ։ Աւետիքեան, Քեր. 1815. էջ 207 ան+բ բացասականներով ողջ բառից։ ՆՀԲ համբուն ողջ, կամ իբր ան-բողջ «ան-պիղծ»։ Էմին, Քերակ. էջ 38 և Հիւնք. ամ-բ-ողջ, ամ ևբ կրկին բացասական մասնիկներով, որոնք իրար են չեզոքացնում, իբր «ոչ-ոչ-ողջ»։ Իրօք էլ կայ ամբողջախոհ, ամբողջախոհագոյն Փիլ. իբր «ողջախոհ, ո՛չ-բղջախոհ». մին-չև անգամ երեք բացասականով՝ ան-ամ-բ-ողջախոն, իբր «բղջախոհ»։ Տէրվ. նախալ. 122 համ+ողջ՝բ յաւելուածով. ինչ. թմրիլ-թմբրիլ, արմաւ-ամբրաւ։ Վե-րի մեկնութիւնը տուաւ հայագէտ Meil-let MSL 8, 236 և 9, 156. որ Հիւբշ. 416 տարբերութեան պատճառով անապա-հով։

ԳՒՌ (dialectal) Նոր գաւառականներում բառս ջըն-ջուած է. կայ միայն Ոզմ. ամփուխչ։ Հին գա-ւառականներից յայտնի է համբողջ. ոռե հա-մար Խոսրով Անձևացին գրում է. «Ամբողջ է՝ զոր մեք համբողջն ասեմք. բովանդակ, ասէ, ամեներեան ամբողջ պահեսցին». (Խոսր. պտրգ. էջ 55)։ Սրանից երևում է որ ժ դարում բառս Անձևացեաց գաւառում համբողջ ձևն ունէր։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։


Ախորժ

adj. adv.

savoury;
sweet, agreeable, delicious;
— բանք, agreeable words;
— վայրք, enchanting places;
— յօժարութեամբ, with great pleasure, willingly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *ā-xuarza-ձևից, որ կազմուած է a մասնենով *xuаrza-բառից. հմմտ. պհլ. [arabic word] xvārak կամ xvālak<*xuarδak< xuarza-ka «քաղցրութիւն, երջանկութիւն», xuarzlsь «քաղցրագոյն», զնդ. xuaгəzišta-(գերադր.) «ամենաքաղցր, ամենահամեղ». ռաս. xorz «լավ», պրս. [arabic word] xvālīdan (*xuarδ<*xuarz) «ճաշակել, համ առնել». [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālīgar «Խոհարար» (Horn § 500, Bartholomae, Altir. Wört. 1874)։ Վերջին պրս. բառերի վրայ տե՛ս և խոհ։


Բարձ, ից

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. սանս. barhis «զոհաբերության ժամանակ նստելու բարձիկ՝ աստուածների և զոհաբե-րողների համար», զնդ. barəziš «բարձ, ծածկոց», օսս. baz «բարձ»։ Այս բառերի եւրոպական ցեղակիցներն են՝ հպրուս. bal-sinis «բարձ», pobalso «գլխի բարձ, սնար», գալլ. bulga «քսակ», սերբ. blazina «փե-տուրէ անկողին», blazinja «բարձ», հբգ. bolstar, անգլ. bolster, հհիւս. bolstr, գերմ. Polster «բարձ» ևն (տե՛ս Hick l2, էջ 492 Kluge 374), որոնց նախաձևն է հնխ. bhelg'h։ Հայ. բարձ չի կարող բնիկ լինել, որովհետև հնխ. bhelg'h ձևի դէմ պիտի ունենայինք *րեղձ, կամ եթէ ենթադրենք, որ հայերէնը ծագած լինի հնխ. bhjg'h ստորին ձայն-դարձից, այն ժամանակ պիտի ոնենայինք *բաղձ. յամենայն դէպս միշտ ղ-ով և ո՛չ թէ ը-ով։ Վերջինը իրանական փոխառու-թեան ապացոյցն է։ Բուն պարսկերէնում barz ձևը չկայ, այլ ունինք միայն պրս. [arabic word] bāliš կամ [arabic word] bālīn, պհլ. bāusn քրդ. bālišt, bālišne, bā̄līv, bālge, վախի baleš, սար. balax (տե՛ս Horn, Grdr. § 172)։ Սակայն պէտք է որ հնապէս գոյու-թիւն ունեցած լինի նաև *barz ձևը, որից էլ յառաջանում է հյ. բարձ բառը (հմմտ. Հիւբշ. Pers. Stud. 221-3)։ Ըստ Lidén, Arm. Stud. 44, ծան. նոյն բառն է նաև պրս. bai «թև, անասունի երի»<*bard< *barz, որով հայերէն բառի կրկին իմաստ-ները (գլխի բարձ և մարմնի բարձք) երե-ման են գալիս պարսկականում։ (Տե՛ս Po-korny 2, 182)։ Հիւբշ. I Anz. 10, 45։


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։


Զատիկ, տկի

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Անան. Շիրակացի (հրտր. Պատկանեան, էջ 22) մեկնում է. «Ա-նուանի զատիկ Տեառն, այսինքն զա-տուցեալ յամենայն հեթանոսականաց և հրէականաց տօնից»։ Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ ըստ Հայոց լեզուիս՝ ա-զատութիւն ի չարչարանաց»։ Այսպէս և Տաթև. ձմ. ճխբ. «Ջատիկն ազատու-թիւն թարգմանի», Բրս. մրկ. 348 «Չա-տիկն թարգմանի անցք»։ Ըստ այսմ ՀՀԲ զատումն բառից. Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. Գ. 288 «Ի զատանելոյ առեալ, բացատրի զատումն և ելումն իսրայէ-լացւոց յԵգիպտոսէ»։ ՆՀԲ զատումն կամ ազատութիւն, որ և վրաց. զատիկի։ Տէրվ. Նախալ. 80 գանել, զենուլ, պրս-zadan, հպրս. jan, սանս. han ձևերի հետ՝ հնխ. gha, ghan «զարնել, վիրա-ւորել» արմատից. ըստ այսմ զատիկ բուն նշանակում է «զենումն»։ Հիւնք-պրս. zadagi, zadiš «զենումն, հարուած, սատակումն»։ Ալիշան, Հին հաւ. էջ 315 վրաց. զադեն, եգիպտ. Սադի, հնդ. Սա-դի աստուածների և յն. Զեթէս, հլ. Սա-թենիկ անունների հետ. յիշում է նաև Չատիկ «չաստուած արդարութեան յԱ-րևելս»։ Կուրտիկեան, Մասիս, թ. 130 սանս. սքատ «ուտել», արաբ. զատ «աա-շար» բառերի հետ։ Քննասէր, Սրաց։ Հիւանդանոցի, 1905, էջ 340 հին հեթա-նոսական մի տօն է համարում, որ գի-շերահաւասարին, այն է եղանակների


Գեղձ, ից

s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. vel արմատից՝ աճած ձ աճականով. հմմտ. լտ. volo «ու-ղել», սանս. váranam «ընարութիւն, փա-փազ», vrnītē «ընարամ, փափաղոմ, սի-րում է», զնդ. var, vərənav-«ընտրել. կա-մենալ», գոթ. wiljan «ուզել», waljan «ընտ-րել», հբգ. wêllan «ուզել», wellen «ընտ-րել», գերմ. wollen «ուզել», wahlen «ընտ-րել». հիսլ. val «ընտրութիւն», լիթ. vely-ǰu, vēlyti «փափագիլ, տենչալ, ցանկալ, բարեմաղթել», viltis «յոյս», հսլ. volja voliti «ուզենալ, կամենալ», volla «կամք». ϑαι «ուղել», ἔλδομαι, ἔέλδομαι (


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =


Եօթն, թին, թան, թանք, թանց

adj.

seven;
— անգամ, — times, many times.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (եօթան, -թանց, -թամբ, -թամբք, յետնաբար ի հլ. ինչ. եօթնի, -նից, -նիւ կամ եօթեան, եօթեանք, եօթեամբք) «7» ՍԳր. գրուած է նաև եաւթն, եւթն՝ որոնք հնագոյն ձևերն են, իւթն (օր. Վկ. գէ. 49 ի յիւթն)՝ որ յետին գաւառական մի ձև է և եւթ (Կրկնագիր Ագաթ. տպ. Յուշարձան էջ 67 ա)՝ որ աշխարհաբարի սկզբնաւորութիւնն է ցոյս տալիս։-Ածանցման մէջ մտնում է երեք ձե-ւով. 1. ⦿օթան-, ինչ. եօթանեքին կամ եօ-թանեքեան ՍԳր, եօթանեկի Յս. որդի.-2 ⦿օթճի-, որից՝ եօթնեմեան «եօթնամեան» (<*եօթնի-ամեան) Դատ. զ. 25, եօթնետկ <*եօթնի-ակ Յհ. իմ. ատ. -3. ⦿օթն-, ինչ-պէս ունին ածանցների ամենամեծ մասը. օր. եօթներորդ ՍԳր., եօթնեքին Մրկ. ժբ. 22, 23, Կօթնետասն ՍԳր., եօթնեան Սեբեր., եօթնա-ծին Երեմ. ժե. 9, եօթնաձոր Ես. ժբ. 15, եօթ-նապսակ Մ. մաշտ. 278բ, եօթնօրեայք Մ. r︎ ç8-§ Ան։


Իննսուն, նսնից

adj.

ninety.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. միւս հնդևրոպական ցե-ղակիցներն ունին՝ սանս. navati, թոխար. numka. ñuñka, զնդ. navaiti, պհլ. navat, փարս. nawāt, պրս. [arabic word] navad, աֆղան. nevi, navē, բելուճ. navai, քրդ. nud (Horn § 1049), յն. ἔνενὴϰοντα, հոմեր. ἐννήϰοντα (Boisacq 252), լտ. nonaginta (սաան. no-venta, ռում. nouedeci, իտալ. novantal ռուս. дeвяноcтo, բուլգ. devendesét, չեխ. devadesát (Berneker 189), լիթ. devynios, գոթ. niun tē̄hund,հբգ. niunzo, գերմ. neuun-zig, անգլ. ninety ևն, որոնք դժուար է միա-բանել իրար հետ։ Հայերէնի ամենամօտիկ ձևն է հոմեր. ἔννήϰοντα։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր