choleric, irascible;
—ն, irascibility.
θυμικός irascibilis եւ θυμός ira. Սեպհական սրտմտութեան. բարկացողական։ Իսկ ՍՐՏՄՏԱԿԱՆՆ. գ. Ցասմնական կարողութիւն կամ կիրք. ցասումն.
Զի է մեր երեքմասնեայ հոգիս. եւ ունի մասն՝ է ինչ որ բանական, եւ է որ սրտմտական, եւ է որ ցանկական։ Վայր սրտմտականին լանջք։ Առաքինութիւն սրտմտականին՝ արիութիւն. (Փիլ. այլաբ.։)
Զսրտմտականն (հրեշտակաց՝ իմա՛) յայտնել զարիական նոցա բանաւորութիւն. (Դիոն. երկն.։)
Տեսակք սրտմտականին երեք. բարկութիւն, քէնք, ոխք. (Նիւս. բն.։)
Կենդանականին սրտմտականն է հակառակ. արդ ձախուն զերասանակն ի ձեռն առեալ՝ զսրտմտականն սանձակոծիցէ. (Եղիշ. միանձն.։)
Խոհականն սրտմտականաւն արիանայ. (Լմբ. ժղ.։)
Կին՝ հոգի մարդոյ, գրիւս երիս երեք մասունք հոգւոյն, բանական, սրտմտական, եւ ցանկական. (Մեկն. ղկ.։ 1)