vn.

to render, to restore, to give back;
to pay, to discharge, to acquit;
to disburse, to lay out;
to recompense, to satisfy, to make amends, to compensate, to indemnify;
to cut;
— ի ստենէ, to wean, to take from the breast;
— զփոխարէնն, to render like for like, to requite;
— զվնասն, to make up for, to indemnify for;
— չար փոխանակ բարւոյ, չար — երախտեաց, to render evil for good;
— զմեղս հարանց՝ որդւոյ, to revenge the sins of the fathers upon the children;
—ցեր ինձ բարիս, եւ ես —ցի քեզ չարիս, I have rendered you evil for good;
աստուած հատուսցէ քեզ ի բարիս, may God reward you;
cf. Հատուցումն.

ն.

ἁποδίδωμι, ἁνταποδίδωμι , ἁσοτίω, ἁμύνω reddo, rependo, retribuo, ulciscor. Անդրէն տալ. փոխարինել. վճարել. կշռել նովին չափով. առնել ինչ ումեք. կատարել. վերառաքել. մատուցանել. տալ. աւանդել. ընծայել. եւ Վրէժ առնուլ, կամ լուծանել. լծ. թ. էտա էթմէք

Հատո՛ ինձ զոր պատիս։ Հատուցեր ինձ բարիս, եւ ես հատուցի քեզ չարիս։ Հատուցանել ումեք չար փոխանակ բարեաց, կամ փոխանակ ընդ բարւոյ. զմեղս հարանց որդւոց. ըստ յանցանացն զգլուխն. զուխտս. զաղօթս. թողութիւնս եւ այլն։

Հատուսցէ քեզ ի բարիս։ Ետես, թէ չէ զհարկն ի դուրս հատուցանելոյ. (ռմկ. վճարելու պէս չէ. այսինքն չիկրնար վճարել )։ Զսոյն հատուցումն հատուսջի՛ր դու նմա։ Ինքն տէր հատուցանէ նմա զհատուցումն։ Հատոյց նոցա բազկաւ իւրով. եւ այլն։

Եթէ հատուցեր (նեղչին), համարեա՛ թէ ոչ հատուցեր նմա չար, այլ քեզ. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Ոչ միայն զանձանց, այլեւ զհնազանդելոց հատուսցեն պատիժս պատուհասի. (Խոսր.։)

Զփոխարէնս դանիէլի առն աստուծոյ հատոյց. (Խոր. ՟Գ. 22. (իմա՛ ելոյծ զվրէժ)։)

Հատուցանել զծառայութիւն, զշնորհակալութիւն, գոհութիւնս, զփառս. (Խոր.։ Խոսր.։ Անյաղթ բարձր.։ Յճխ. ՟Ժ)

Սակս որոց հարցանեմս, հատուսցես ինձ բան (այսինքն տո՛ւր պատասխանի)։ Հատո՛ ինձ բան եւ սակս այգւոյն. (Աթ.։)

Այժմ խնդրեցելոյն զճահ եւ զյարմարական պատճառսն հատուցանելի է. (Փիլ. լին.։)

Վայե՛լ է զդրուատեացն յերկարագոյնս հատուցանել զճարտասանութիւնս. (Արծր.։)

Ընկա՛լ զոգիս մեր ի հոտ անուշից. եւ զայս ասացեալ՝ հատուցին զոգինս. (ՃՃ.։)

Հատոյց զամենասուրբ հոգին իբրեւ զխունկ անոյշ ի ձեռն միածնին իւրոյ. (Տօնակ.։)

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ τέμνω seco ἁποσπάω avello, depello. Հատանել. կտրել. կորզել. զատուցանել. կտրել.

Զզեւս խոստովանին՝ զհօրն իւր (կռոնոսի) զերկաւորիսն հատուցանել. (Պղատ. եւթիփռոն.։)

Խակագոյն համարեցաւ ի մօրէն հատուցանել իսկ անդէն զծնունդսն. (Փիլ. լին. ՟Բ. 8։)

Հատո՛ զչարաչար հեծութիւնս. (Նար. ՟Ղ՟Ա։)

Հատոյց ի բերանոյ իւրմէ զամենայն ցանկութիւնս կերակրոց. (Վրք. ոսկ.։)

Որ յաղթեաց ախտիցն, զհոգս հատոյց. (Կլիմաք.։)

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ Ի ՍՏԵՆԷ. ἁπογαλακτίζω ablacto. կաթէ ծըծէ կտրել.

Մինչեւ ելցէ անդր մանուկս, յորժամ հատուցից զսա ի ստենէ. (՟Ա. Թագ. ՟Ա. 22։)

Աճեաց մանուկն, եւ հատուցաւ ի ստենէ։ Որպէս մանուկ հատուցեալ ի ստենէ մօր իւրոյ։ Հատուցելոն ի ստենէ. (Ծն. ՟Ի՟Ա. 8։ Սղ. ՟Ժ՟Զ. 2։ Ես. ՟Ի՟Ը. 9։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
—ուցանեմ

Voix Active

Indicatif
Présent
ես հատուցանեմ
դու հատուցանես
նա հատուցանէ
մեք հատուցանեմք
դուք հատուցանէք
նոքա հատուցանեն
Imparfait
ես հատուցանեի
դու հատուցանեիր
նա հատուցանէր
մեք հատուցանեաք
դուք հատուցանեիք
նոքա հատուցանեին
Aoriste
ես հատուցի
դու հատուցեր
նա հատոյց
մեք հատուցաք
դուք հատուցէք
նոքա հատուցին
Subjonctif
Présent
ես հատուցանիցեմ
դու հատուցանիցես
նա հատուցանիցէ
մեք հատուցանիցեմք
դուք հատուցանիցէք
նոքա հատուցանիցեն
Aoriste
ես հատուցից
դու հատուսցես
նա հատուսցէ
մեք հատուսցուք
դուք հատուսցջիք
նոքա հատուսցեն
Formes d'impératif
Prohibitif
դու մի՛ հատուցաներ
դուք մի՛ հատուցանէք
Impératif
դու հատո՛
դուք հատուցէ՛ք
Exhortatif (thème du présent)
դու հատուցանիջիր
դուք հատուցանիջիք
Exhortatif (thème du passé)
դու հատուսջի՛ր
դուք հատուսջի՛ք