adv.

Իբրեւ գթած. գթութեամբ. գթաբար. մարդասիրապէս.

Զմեր գթածաբար կամեցեալ փրկագործել զբնութիւն. (Խոր. հռիփս.։)

Երկնայինն Ադամ գթածաբար զփրկութիւն կամեցեալ նորագործել. (Անյաղթ բարձր.։)

Գթածաբար խոնարհեալ. (Անան. ի պետր.։)

Գթածաբար առողջացուսցես, կամ գրաւականեսցես. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Զ։)

Գթածաբար ընդունել, կամ արտասուել, ցաւակից լինել. (Վրք. ոսկ.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)