adj.

ԱՆՎԻՐԱՒՈՐ եւ ԱՆՎԻՐԱՒՈՐԵԼԻ. ἅτρωτος. invulneratus, invulnerabilis. Անվէր. անխոցելի.

Անվիրաւոր կացցէ ի նետից թշնամւոյն. (Նեղոս.։)

Յուղարկէր զնա անվիրաւոր. (Մեսր. երէց.։)

Եթէ ոչ ընկալցիս, անվիրաւորելի ես. (Բրս. բարկ.։)

Փութան ճողոպրել՝ անվիրաւորելիք մնալով. (Պիտ.։)

Անվիրաւորելիս պահելով (ի գազանաց). (Խոսրովիկ.։)