ἁόριστος. indefinitus. Անորիշ. իբր չորոշեալ. անյայտ. տարտամ.
Տարբերութեան անուն ոչ կայ, այլ եղիցի անորոշելի բայ։ Ոչ մարդ՝ անուն ոչ ասեմ, այլ՝ անորոշելի անուն. քանզի ոչ իմն նշանակէ անորոշելի անուն. (Պերիարմ. եւ լծ.։)
Եւ ἁχώριστος, inseparabilis, եւ ἁδιάστατος, dissidii expers. Անանջատ. անբաժանելի. անմեկնելի.
Որպէս անորոշելի է ի լուսոյ (կամ ի հրոյ) լուսաւորելն. որպէս անորոշելի է ի մարդոյ ամենայն որ ինչ բնութեամբ է ի նա. անորոշելի ուրեմն եւ մշտնջենաւորակից է (հօր՝ որդի). (Կիւրղ. գանձ.։)
Նշանակէ զերկու բնութիւնսն քրիստոսի անորոշելի. (Զքր. կթ.։)
Մարմին էապէս անորոշելի։ Անորոշելի յաստուածութենէն։ Անորոշելի հատուածոց. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Դ։)
Երկարաձիգ աղօթիւք անորոշելի էր ի տաճարէն. (Տօնակ.։)
Խաղաղական եւ անորոշելի (յիրերաց, կամ անխռով). (Առ որս. ՟Ժ՟Գ։)
ἁχωρίστως, ἁδιαστάτως. indefinite, indivise, et sine dissidio. իբր Անորոշաբար, այսինքն անխտիր. եւ Անբաժանաբար.
Անորոշելի վարի առ ամենայն մեղս. (Լմբ. սղ.։)
Ընդ իս է անմեկնելի եւ անորոշելի. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)
Առընթեր կայ անորոշելի անորոշելի սրբոցն գիր. (Դիոն. եկեղ. ՟Գ։ (որ ըստ յն. է եւ Անխռովաբար)։)