different, unlike, dissimilar.
Ա՛յլ ըստ ազգի կամ տեսակի. աննման. տարբեր. այլագունակ. ուրիշ կերպ. ἐτεροῖος. diversus a reliquis, dissimilis
Անխառն եւ այլազան (են ի բնէ տարերքն). (Արիստ. աշխ.։)
Այլազան զարմի։ Այլազան զարմից. (Նար. առաք. եւ Մծբ.։)
Յայլազանս բարբառին լեզուս։ Որ յայլազան սեռիցն յարաբարդեալ ժողովի ի մի գոյութիւն. (Անան. եկեղ։)