φρίξ, φρίκη, φρικασμός, θραυσμός horror περίφριξις refrixio, frigor. Սոսկալն. դողումն. սարսափումն. քստմնութիւն. ահ. ահաւիրք. եւ Սարսռումն ի ցրտոյ. ահուդող.
Դողումն եւ սոսկումն պատահեցին ինձ։ Յափշտակեաց ի վկայութիւն զսոսկումն իւր։ Սոսկումն սրտի, եւ լքումն ծնդաց։ Ահ եւ երկիւղ, եւ սոսկումն մարմնոյ. (Յոբ. ՟Դ. 14։ Ամովս. ՟Ա. 11։ Նաւ. ՟Բ. 10։ ՟Բ. Մակ. ՟Գ. 17։)
Սոսկմամբ մեծաւ։ Այս բազում սոսկման արժանի է։ Սոսկումն հերաց, եւ մարմնոց խռովութիւն։ Դողումն եւ սոսկումն ունի զարարածսն, յորժամ զպատիւ արարչին ոք նոցա մատուցանիցէ. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։ Իսիւք.։ Եզնիկ.։)
Լինի երկիւղ ըստ սոսկման իմն (այսինքն դողման ցրտութեամբ), ջերմութեանն ամենայնի ընթացելոյ ի սիրտն. (Նիւս. բն.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | սոսկումն | սոսկմունք |
| accusatif | սոսկումն | սոսկմունս |
| génitif | սոսկման | սոսկմանց |
| locatif | սոսկման | սոսկմունս |
| datif | սոսկման | սոսկմանց |
| ablatif | սոսկմանէ | սոսկմանց |
| instrumental | սոսկմամբ | սոսկմամբք |