ՄԻԱՆԳԱՄ ἄπαξ semel. որ եւ ՄԻ ԱՆԳԱՄ. այսինքն Ի միում նուագի. մէկ անգամ, անգամ մը, մէկ հեղ, հեղ մը.
Միանգամ ի տարւոջ։ Պատմեսջի՛ք միանգամ։ Հարից միանգամ, եւ ոչ կրկնեցից։ Միանգամ խօսեցայ, եւ յերկրորդումն ոչ յաւելից.եւ այլն։
Որ՝ միանգամ գնացեալ է ի վերայ ծովու, ոչ նաւավար ասի. (Լծ. ածաբ.։)
Որպէս միանգամն, եւ միւսանգամն. այսինքն միշտ նոյնպէս. (Դտ. ՟Ի. 30. 31։ ՟Ա. Թագ. ՟Գ. 10։ ՟Ի. 24։)
Զայն միանգամն (մեղաւ) ադամ աստուծոյ, եւ զայլ ամենայն ժամանակս անմեղ յապաշխարութեան եկաց. որպէս սողոմոն վկայէ. (Մխ. այրիվ.։) cf. ԱՆԳԱՄ. եւ cf. ՈՐ ՄԻԱՆԳԱՄ։