Լինելն կին ումեք. Հարստութիւն. ամուսնութիւն. ըստ յն. եւ լտ. Կին ասի. γυνή mulier, uxor.
Առի զդա ինձ կնութեան։ Ետ զնա աբրամու առն իւրում կնութեան։ Եսաւ առ զմայելէթ ի վերայ այլոց կանանց իւրոց՝ իւր կնութեան։ Ետ նմա լաբան զռաքէլ դուստր իւր կնութեան։ Ա՛ռ դու ինձ զաղջիկս զայս կնութեան։ Եղեւ նմա ի կնութեան։ Լինել քեզ կնութեան։ Եղիցին նոքա մեզ կնութեան եւ այլն.
Խօսել կնութեան։ Ածել ի կնութիւն կամ ի կնութեան. (Եւս. քր. ՟Ա։ Մծբ. ՟Ժ՟Բ։)
ԿՆՈՒԹԻՒՆ. Բնութիւն կնոջ կամ կանացի.
Ի կնոջէ յառն բնութիւն ոխէր ... ի յառնէ ի կնութիւն (յն. ի կին) պատուհաս սմա լնելով. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | կնութիւն | կնութիւնք |
| accusatif | կնութիւն | կնութիւնս |
| génitif | կնութեան | կնութեանց |
| locatif | կնութեան | կնութիւնս |
| datif | կնութեան | կնութեանց |
| ablatif | կնութենէ | կնութեանց |
| instrumental | կնութեամբ | կնութեամբք |