drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.
Շիթ. (լծ. լտ. կու՛թթա, սթի՛լլա). ῤανίς, σταγών gutta, stilla. որ եւ ԿԱԹԻԼ. Մասնիկ հիւթոց ծորեալ ոլոռն ոլոռն. պուտ, կաթ մը.
Իբրեւ զկաթ մի առաւոտի ցողոյ։ Իբրեւ կաթ մի ի ծովէ. (իմ. ՟Ժ՟Ա. 23։ Սիր. ՟Ժ՟Ը. 8։)
(Տկար փայտն) ոչինչ բուժէ զձեղունն յանձրեւոյն եւ ի կաթոյն. (Նիւս. երգ.։)
Զկաթ ջրոյն. (Խոսր.։)
Կաթի մի ջրոյ։ Կաթ արտասուաց։ Կաթ մի ջուր. (Նար. հ. ՟Ձ՟Ը. եւ Մեկն. երգ.։)
Զջերմագոյն կաթս արտասուաց հեղուլ. (Կլիմաք.։)
Կաթի միոյ ջրոյ կարոտեալ. (Սարգ. յկ. ՟Զ։)
Եւ ոչ կաթ մի անձրեւոյ ցօղեաց։ Որչափ կաթ մի ջրոյ ըմպէ. (Վրք. հց. ձ։)
Կաթի միոյ ջրոյ չէր իշխան։ Ի կաթ մի ջուր կարօղ են վայելել. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Իբրեւ ի կաթ մի ի հոգւոյն սրբոյ հաղորդեցան նոքա. (Եփր. ել.։)
Հայցէր կաթն ի կաթոյն զանդնդային ծովոյն. (Եպիփ. թաղ.։)
Զի՞նչ խառնումն եղիցի կաթ մի գինւոյ ի ծով, եւ կամ կաթ մի ջրոյ արկանելոյ ի մեծ հֆոց։ (Մխ. ապար.։)
Ի մաքրող հրոյդ ցայթեցէ՛ք, կաթ ի յոգիս մեր արկէ՛ք, սիրովըդ ձեր ջեռուցէք. (Լմբ. տաղ հրեշտ.։)
Նմանութեամբ, իբր դոյզն, սուղ ինչ.
Կաթ մի քուն հասանէ տեսանել. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Է։)
Պիտէր ինձ կաթ մի բախտի, եւ ոչ խելք կարասով։ Կաթ մի խելք ինձ մանաւանդ՝ եւ ոչ ծովակս բախտից. (Ոսկիփոր.։)
• (սեռ. -ի, յետնաբար ո հլ. իսկ ՆՀԲ և ՋԲ դնում են ի, ռ հլ). «շիթ, կալ-ւակ, կաթիլ» Իմ. ժա. 23. Սիր. ժը. 8. Ոսկ. մ. ա. 9. Եփր. ել. էջ 161. որից կաթ մի «մի քիչ, պուտ մը» Ոսկ. փիլիպ. ժե. էջ 518 (քնի համար ասուած). կաթել «կայլա-կել, ծորիլ» ՍԳր. Ոսկ. ես. կաթեցուցանել «ծորել» ՍԳր. կաթոգի կամ կաթոգին «սըր-տակէզ, անձկայրեաց, որի հոգին է կաթում սիրով» ՍԳր. Ագաթ. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. խանդա-կաթ Երգ. բ. 5. շողակաթ Տօնաց. Շար. կա-թուած «կաթկթիլը» Միք. բ. 11 (արդի գրա-կանում «անդամալուծութիւն, իջուածք». հմմտ. լտ. gutta, ֆրանս. goutte, թրք. dam-la, վրաց. წვეთი ծվեթի, գերմ. Tropi, սերբ. käplja, որոնք բոլոր նշանակում են «կաթիլ. 2. անդամալուծութիւն», համաձայն բժշկական մի կարծիքի, ըստ որում կա-թուածը յառաջանում է ուղեղից մի կաթիլ արիւն սրտի վրայ կաթելուց (Berneker 264). որից և կաթուածահար). սրտակաթ Սիր. լը. 20. կաթոտ «վաւաշ, սերմնակաթ» Խոր. Արծր. Մագ. սերմնակաթ ՍԳր. մա-ղասկաթ Ասող. մեղրակաթ Ոսկ. զտկ. մըշ-տակաթ Եփր. կողոս. 171. Ոսկ. տիտ. Մծբ. -իլ մասնիկով՝ կաթիլ, ո հլ. «շիթ, կայլակ» Ես. խ. 15. Առակ. իէ. 15 (հմմտ. տես-իլ) ևն. տե՛ս և կայլակ։
• Klaproth, Asia pol. 106 լտ. gutta և արաբ. օ ︎ gatra «կաթիլ» բառե-րի հետ։ ՆՀԲ լծ. լտ. gutta, stilla «կա-թիլ», նաև (կաթել բառի տակ) արաբ.
• գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։
• ԳՒՌ.-1. Ալշ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Շմ. Ջղ. Տփ. կաթ, Խրբ. գ'mթ, Ագլ. կօթ «կա-թիլ», մուն կօթ «մի կաթիլ, մի քիչ». կօթ կօթ «կաթիլ կաթիլ», Հճ. գօթ, Սվեդ. գութ.-2. կաթիլ «կայլակ» կամ կաթիլք «տան կը-տուրը կաթիլը» իմաստի համար ունինք՝ Կր. Մկ. կաթիլ, Ախց. կաթիլք, Ոզմ. կաթիլք, Սեբ. Սչ. գաթիլ, Տիգ. գmթիլ, Հմշ. Ռ. Սեբ. գաթիլք, Զթ. գաթըլ, գաթըլք, Խրբ. գ'mթիլ, Ալշ. Մշ. կատիլք.-3. բայական ձևով՝ Վն. կաթել, Մրղ. կաթէլ, Ախց. Գոր. Երև. Մկ. Ոզմ. Տփ. կաթիլ, Հճ. Սչ. գաթել, Ասլ. Ննխ. Սեբ. գաթէլ, Պլ. գաթէլ, գաթիլ, Հմշ. գա-թուշ, Ղրբ. կmթիլ, Խրբ. գ'mթիլ, Մշ. կա-տալ, Ագլ. կըթթօլ։ Նոր բառեր. և նոր ի-մաստներ են՝ կաթիլ «պտուղը հասունանա-լով ծառից ինքնին ընկնել. 2. վայր ընկնել գետին, գլորուիլ», կաթուկ «հասունպնալով ինքնին ընկած պտուղ», կաթինք, կաթունք «անձրևից կտուրի կաթիլը», կաթլանք «կայլակ», կրկնութեամբ՝ կաթկթիլ, կաթկը-թուք, կաթկթեցնել։ Կրճատ ձևով է Ղրբ. մի՛կա «մի քիչ» (իմա՛ մի՛ կաթ)։
• ՓՈԽ.-Ուտ. կատ «կաթիլ, կայլակ», կատ-իեսուն «կաթիլ, կայլակել»։
• «պղինձ». ունի միայն Բառ. երեմ. էջ 152. -արդեօք կաթսայ բա՞ռն է։