adj.

inseparable, indivisible.

adj.

ԱՆՈՐԻՇ որ եւ ԱՆՈՐՈՇ. յն. աօ՛րիսթօս. ἁόριστος. indefinitus, indecretus. Չորոշեալ. անսահման. եւ Անզանազան. անխտիր.

Անհատք անբաւք եւ անորիշք են առ ի թուել. (Սահմ. ՟Ժ՟Ը։)

Անհուն ասէ զանորիշսն։ Զմիջինսն անորիշ եթող։ Մասնական ձայնք անորիշք են. (Անյաղթ պորփ.։)

Ձայն անորիշ եւ անզանազան ըստ ինքեան նշանակելումն. (Փիլ. լին. ՟Դ. 210։)

Անորիշ բարուք գնայ ամենայն ուրեք. (Պտմ. աղեքս.։)

Եւ ἁχώριστος. inseparabilis. Չզատուցեալ. անբաժան. անմեկնելի. անքակ. այրըլմազ.

Անորիշ յիրերաց եւ անբաժանելի. (Պիտ.։)

Զանորիշ զանքակ երրորդութեանդ միութիւն. (Փարպ.։)

Անորիշ բաժանմամբ, համագոյ միութեամբ. (Շար.։)

Անորիշ հպմամբ։ Անորիշ սրտիցս շնչով. (Նար. կուս. եւ Նար. յիշ.։)

Ինձ համապատիւ միշտ անմեղութեամբն անորիշ յինէն. (Տօնակ.։)

Յարաժամ անորիշ ի մէնջ՝ ընդ մեզ է. (Զքր. կթ.։)

Պատսպարիմք մարմնով ի քրիստոսի խաչն՝ որպէս յանորիշ զօրութիւն անեղին. (Համամ առակ.։)

Բանն աստուած միացեալ ի մարմնի անորիշ եւ անփոլի. (Տօնակ.։)

Որք անարատ, ուղիղ եւ անորիշ հաւատ պահեցին առ նա. (Վրք. հց. ձ։)

Տարմացեալ է մարախոյն ազգ, եւ անորիշ ի միմեանց, եւ ոչ բնաւ զատանին. (Լմբ. յովէլ.։)

ԱՆՈՐԻՇ ԱՆՈՒՆ. ἁόριστον ὅνομα. indefinitum nomen. Ըստ քերականց է Անորոշակի հարցականն, կամ վերբերականն.

Անորիշ է, որ հարցականին հակառա ասի. ո՛րգոն, Որ ոք, որպիսի ոք, որչափ, որքան. (Թր. քեր.։)

ԱՆՈՐԻՇ ԲԱՅ. ἁόριστον ῤήμα. indefinitum verbum. ըստ հայումս, ἁπαρέμφατος. infinitivus. Աներեւոյթն անդէմ, եւ անամանակ. այլ առ յոյնս է եւ յայտարար անցեալ ժամանակի անորոշակի՝ դիմաւոր կամ անդէմ.

Անորիշդ որպէս անունն իսկ յայտ առնէ, անորոշաբար զամենայն ժամանակս նշանակէ. (Մագ. եւ Երզն. քեր.։)

Անցեալն ունի զանազանակս չորս, յարաձգական, յարակայ, գերակատար, անորիշ. որոց բաղազանութիւնք են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակային (ընդ անցելոյն) գերակատարին, անորոշին ընդ ապառնւոյն. (Թր. քեր.։)

adv.

Անորոշաբար. առանց որոշելոյ. խառն. առ հասարակ. եւ անընտրողաբար.

Հասարակաբար եւ անորիշ առնէ զկշտամբանս. (Զքր. կթ. աւագ հինգշաբթի.։)

Եթէ հասարակ եւ անորիշ խառն ընդունէր զչարացն պարս. (Պիտ.։)

Անորիշ եդ զբանն ի միջի. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Անորիշ յիշէ զնոսա, ոմանք ասէ. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Որոշմամբ (յն. ընտրողաբար) ողորմութեամբն վարի, եւ ոչ անորիշ (յն. անընտրողաբար) ողորմութեամբն, եւ ոչ անողորմ դարձեալ ողորմած ասէ, եւ արդար տէր. (Բրս. սհմ. Բրս. կրօն.։)

Étymologie