Your research : 1 result for մօրուք

Մօրուք, րուաց exact entry

s.

beard;
աղեբէկ —, gray-beard;
տգեղ, թաւ, անյարդար —, a sorry, thick, uncouth or neglected beard;
մօրուօք դալարանալ ծնօտիցն, to have the face covered with down, or soft hair;
մօրուս արձակել, to grow a beard;
օր սափրելոյ զմօրուս, shaving-day;
սափրել զմօրուս իւր, to shave oneself;
to get shaved;
ածելել զմօրուս ուրուք, to shave any one, to trim;
աճեցուցանել զ—ւս, to let one's beard grow;
ծաղկին — նորա, his beard begins to grow.

· Calfa

NBHL (3)

Գերծցէ զմօրուսն ... զմօրուք ... Յետին անարագանաց ցոյցք է՝ զգլուխն մօրուօք գերծուլ. (Գէ. ես.։)

Մօրուք զհանճարեղս եւ զիմաստունս ասէ. զի մօրուք կատարելութեան է պատկեր. (Գէ. ես. տե՛ս եւ ԱԼԻՔ։)

ՄՕՐՈՒՔ կամ ՄՈՐՈՒՔ, ՄՈՒՐՈՒՔ. գտանի եւ եզ. ՄՕՐՈՒ 2. ռմկ. մօրուք, մօրուս, միրուք . (լծ. եւ յն. մի՛րաքս ). μείραξ, πώγων barba ἵουλος lanugo. ասի եւ γένειον , γένυς gena, barba. Հերք արանց ի կզակս՝ սկսեալ ի ծամելեաց, պատելով զծնոտս ողջոյն, ի հասանելն յարբունս. ... (իսկ յն. մի՛րաքս, միրա՛քիօն, է յարբունս հասեալ, պատանի, երիտասարդ)


Entries' title containing մօրուք : 1 result

Definitions containing the research մօրուք : 29 results

Մորու

cf. Մօրուք.

· Calfa


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

· Calfa

NBHL (1)

Ցախ. մացառ, անտառ. (որպէս թ. սըգ. է խիտ)։ Իսկ Ցախ մօրուք ասի պ. սուք, սէվէգ րիշ.


Աճեմ, եցի

vn.

to grow, to increase, to be augmented, to grow tall or stout;
to make progress;
to vegetate, to sprout, to come up;
to be multiplied;
to be heightened, to grow upon or out of;
to grow dear.

· Calfa

NBHL (1)

Սերմանիքն բուսանիցին եւ աճիցեն։ Յորժամ աճիցէ, մեծ է քան զամենայն բանջարս։ Աճեաց մանուկն։ Աճեցին մանկունքն։ Մինչեւ աճեսցեն մօրուք ձեր. եւ այլն։


Ալեւոր, աց

s.

gray-haired;
old man.

· Calfa

NBHL (1)

πολιός canus Ալիս ունղ ի մօրուսն. սպիտակացեալ մօրուօք եւ հերովք. հասեալ ի խոր ծերութիւն. ծեր. հին աւուրց. հալւոր, ճերմակ մօրուք. գօճաման, ագսագալլը, իխթիյար.


Ալէխառն

adj.

gray, gray-haired.

· Calfa

NBHL (1)

Ոյր մօրուքն խառն են ալեօք կամ սպիտակութեամբ. գըռ սագալլը.


Ալիք, ալեաց

s. pl. wave, billow, surge, swell of the sea;
gray hairs, old age;
ծաղկիլ ալեաց, խոնարհիլ յալիս, to grow gray-haired, to get old;
ալիս յարուցանել, to agitate the waves;
հերձանել՝ պատառել գալիս, to cleave the waves.

· Calfa

NBHL (1)

Πολιἁ. Canities. Πολιαί, Cani capilli. Սպիտակացեալ հերք ծնօտի արանց. մօրուք փրփրացեալ իբրեւ զալիս ծովու. ճերմակ կամ ճերմկած մօրուք. աղարմըզ՝ ագ սագալ.


Գեղեցկամօրու

adj.

who has a handsome beard.

· Calfa

NBHL (1)

εὑγένειος bene barbatus, primissa barba Գեղեցիկ մօրուօք. մօրուքը սիրուն՝ աղէկ.


Երկայնամօրուս

adj.

longbearded.

· Calfa

NBHL (2)

ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒ ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒՍ. Ունօղ զերկայն մօրուս. մօրուքը երկան.

ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒ ԵՐԿԱՅՆԱՄՕՐՈՒՍ. Ունօղ զերկայն մօրուս. մօրուքը երկան.


Գոճմորու

s. bot. salsify, goat's beard.

· Calfa

NBHL (1)

ԳՈՃԱՄՈՐՈՒՍ կամ ԳՈՃՄՈՐՈՒ. Ի բժշկարանի մեկնի Քօշմօրուք, աֆթիմոն, հայֆարիխոն. եւ ի բառս Գաղիանոսի երեւի լինել անուն խիժի իրիք։


Թանձր, ձու, ձունք

adj. gr. mus. adv.

thick, big, great;
fat;
dense;
deep;
coarse, gross;
rude, clumsy, rough;
deep, flat, low (sound);
barytone;
s. zool. bustard;
in great quantity, thickly;
— միտք, dull-witted, stupid;
— տգիտութիւն, gross ignorance;
— մարմին, weighty, heavy;
corpulent;
— անտառ, մօրուք, dense wood;
thick or bushy heard;
— քուն, deep sleep.

· Calfa


Ո (ouô)

s.

the twenty fourth letter of the alphabet and the sixth of the vowels;
six hundred, six hundredth.

· Calfa

NBHL (1)

Ո. Ի հայկական բառս լծորդ գտանի երբեմն ընդ այլ ձայնաւորս, մանաւանդ ըստ գաւառական սովորութեան այլեւայլ գրչաց. զոր օրինակ, սիրօղ, սիրօղք, որ եւ սիրաւղ, սիրաւղք, կամ սիրող, սիրողք. մորուք, մօրուք կամ մաւրուք կամ մուրուք. քօղ, քող. մոլոր, մոլար. ոռոգանել, առոգանել. խոհարար, խահարար. փողփողեալ, փաղփաղեալ, կամ փայլփայլեալ, եւ այլն։


Մրադիր

cf. Մրազարդ.

· Calfa

NBHL (1)

Որոյ չեւ եւս էր փաղփաղեալ բողբոջեալ մրադիր բոյսք մօրուացն ընդ ծնօտսն։ Մրազարդ մօրուքն ի ծնօտսն դեւեռս էր տիգեալ եւ ընձիւղեալ. (Յհ. կթ.։)


Մրազարդ

adj.

dark with down, downy, furnished with soft dark hair;
— յօնք, black eye-brows.

· Calfa

NBHL (1)

Որոյ չեւ եւս էր փաղփաղեալ բողբոջեալ մրադիր բոյսք մօրուացն ընդ ծնօտսն։ Մրազարդ մօրուքն ի ծնօտսն դեւեռս էր տիգեալ եւ ընձիւղեալ. (Յհ. կթ.։)


Մօրուեղ, աց

adj.

bearded, long-bearded or thick-bearded.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զմօրուս՝ մանաւանդ զերկայն. մօրուքւոր.


Ծաղկեմ, եցի

vn. fig. med.

to blossom, to bloom, to flower, to put forth flowers, to be in flower;
to flourish, to prospere, to thrive;
to be pitted with small-pox;
— ալեաց, to become grizzled, to grow grey;
ծաղկեն տակաւ հերք նորա, my hair begins to grow grey.

· Calfa

NBHL (1)

Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց. (այս ինքն մօրուքն սկսաւ ճերմըկիլ, խըռնալ) (Ովս. ՟Է. 9։ Նար. ՟Բ։)


Պակասամօրու

adj.

scant-bearded.

· Calfa

NBHL (1)

ՊԱԿԱՍԱՄՕՐՈՒ ՊԱԿԱՍԱՄՕՐՈՒՍ. Որոյ մօրուքն է պակաս. կարճ մօրուօք, քարձ. քէօսէ.


Պարման, ի

s.

young man.

· Calfa

NBHL (1)

Անցեալ կան առ նոսին այլք պարմանիք՝ առաջին տէդ մուրուացն արձակեալ. մօրուքն այն ինչ դեռադեռ ծաղկեալք. (Փիլ. տեսական.։)


Պարմանի, նւոյ, նեաց

cf. Պարման.

· Calfa

NBHL (1)

Անցեալ կան առ նոսին այլք պարմանիք՝ առաջին տէդ մուրուացն արձակեալ. մօրուքն այն ինչ դեռադեռ ծաղկեալք. (Փիլ. տեսական.։)


Սափրեմ, եցի

va.

to shave, to shear;
cf. Մօրուք.

· Calfa


Դեռադեռ

adj. adv.

recent, new;
recently, newly.

· Calfa


Փրփրեմ, եցի

va. vn.

to cause to froth, to cover with foam;
cf. Փրփրամ;
— առ կատաղութեան, to foam with rage, to fume with anger.

· Calfa

NBHL (1)

Փրփրէ, եւ զմօրուքն թանայ. (Մանդ. ՟Ժ՟Գ։)


Տիգեալ

adj.

growing, new (beard).

· Calfa

NBHL (1)

Մրազարդ մօրուքն ի ծնօտմն դեռեւս էր տիգեալ եւ ընձիւղեալ. (Յհ. կթ.։)


Տէգ, տիգաց

s.

pike;
spade in cards;
— մօրուաց, fresh beard, down, downy beard;
ի — նիզակի or — նիզակաց, ի սուր — նիզակի, with the lance, with arms;
with lance or spear thrusts;
ի — նիզակի տապալեցի զնա, I brought him down with a lance thrust;
տիգօք աչաց ակնարկել, to glare at, to frown at, to dart an angry or threatening look, to look daggers at;
տիգօք աչաց խաղաց ի վերայ իմ, be sharpened his eyes upon me, he frowned on me.

· Calfa

NBHL (1)

առաջին տէգ մուրուացն արձակեալ, մօրուքն այն ինչ դեռադեռ ծաղկեալք. (Փիլ. տեսական.։)


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ակն. Ասլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. աղ, Տիգ. mղ, Զթ. օղ, ող, Հճ. օղ։-Անալի բառը ու-նին՝ Շմ. անալի, Ագլ. Գոր. Ղրբ. նա՛լի, Խրբ. Կր. Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. անլի, Հմշ. օնլի, Զթ. անլը, Սչ. ալլի, աղէգ «ա-ղէկ, լավ». Տիգ. mլլի, mնmղ, Ակն. օլլի. Երև. ալանի, Ջղ. յալանի, Ննխ. Վն. Տփ. ալ-նի, Մրղ. աննը.-միւս հետաքրքրական ձե-վերից յիշենք Խտջ. աղամազ «աղուամազ». Տարէնտէ աղվաշ «մազերը, մօրուքը, յօն-քերը և թարթիչները բնականից սպիտակ, շատ բաց դեղին գոյնով. 2. որ արևին չի կարող նայիլ, աչքերը թոյլ. 3. անհեռատես, ոչ-շրջահայեաց», Խրբ. աղգէգ «գեղեցիկ» (միւսներից Մկ. աղէկ, Մրղ. աղէկ', Մշ. Ննխ. Պլ. Սեբ. աղէգ, Ագլ. ա՛ղիկ. «լավ»), Տփ. աղի «գեղեցիկ»։ Նոր բառերից յիշելու արժանի են աղցան, աղցանել, աղլէզ, աղ-մուր, աղշոր, աղալի, աղաղոց «զզուելի», աղադրի, աղերես ևն։


Ձար, ի

s.

hair;
horse-hair;
mane;
czar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նոյն ընդ հյ. հեր, արաբ. [arabic word] sa'ar, լտ. crines։ Տէրվ. Նախալ. 56 յն. χερσος «թանձր, կարծր», լտ. hir-sutus «փշոտ, խռուահեր, ձաղկահեր» ձևերի հետ՝ հնխ. ghars արմատի պար-զական ghar ձևից։ (Այս արմատը ըստ իս տալիս է ձառ, որի մասին տե՛ս վե-րը)։ Karolides, Гλ. συγϰρ. 93 կապա-դովկ. čares «բուրդ», յն. ϰείρω «խու-զել», լտ. čaro «բուրդ գզել», սանս. car «ծեծել» բառերի հետ։ Patrubány SA 1, 17 և 2, 13 հունգ. szōr «մազ», չե-րեմ. šar «ձիու մազ», վօգուլ. šar, sayr «մազ»։ Petersson K7 47 258 և Ar.ս Arm. Stud. 16, 26 կրկնում է անկախա-բար Տէրվիշեանի մեկնութիւնը, որ յի-շում է նաև Pokorny 1, 610։ Պատա-հական նմանութիւն ունին գնչ. lar «մազ, ստև», բոհեմ. cir «մազ», cir-bari «մօրուք», ասոր. [syriac word] sa'rā «մազ»։


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (սովորաբար անեզա-կան, յետնաբար կայ նաև եզակի գործածու-թեամբ) «մօրուս»։ ՍԳր. Բուզ. Եփր. թգ. 404. գրուած է նաև մորու, մորուք, մուրուք (գըծ. մուրւօք Սարգ. բ. պետ. բ. էջ 538, մուրվօք Մխ. այրիվ. էջ 61). օ>ու ձայնափոխութեան համար հմմտ. մօրու «խորթ մայր»>Բլ. մու-րու. նոր գրականի մէջ ընդունուած ձևեռն են մօրուք (արևմտեան բարբառ), միրուս, մօ-րուս (արևելեան բարբառ)։ Այս բառից են մօրուանի Եւս. քր. մօրուարձակք «կզակ» Ոտմ. աղէքս. մօրուեղ Մագ. անմօրուս Բուզ. Շիր. երկայնամօրուս Յայսմ. գեղեցկամօրու Պղատ. եւթ. խարտեշամուրուս Յայսմ. պա-կասամօրու Յայսմ. մօրուագալի «պատանի՝ որի բեխն ու միրուսը նոր են մրած» Նղշ. էջ 9։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smakru-ձևից ցեղակիցներն են սանս. çmáçru-(յառա-ջացած *smáçru-ձևից) «մօրուք», լիթ. sma-krä «ծնօտ», smākras «միրուս, ծնօտ», լեթթ. smakrs «ծնօտ, քիմք», իռլ. smech «ծնօտ». ալբան. mjekre «ծնօտ, կզակ, մե-րուս». (այս նշանակութեանց յարակցութեան համար հմմտ. յն. γένειον «ծնօտ և մի-րուս», իտալ. barba «միրուս», բայց և Dan-te, Քաւար. xxxI 68, 74 «ծնօտ», ռուս. 6o-рoдa «կզակ, մօրուս» և զանազանելու հա-մար՝ подбородокъ «կզակ»)։ Բոլորի պար-զական նախաձևն է smek-(Pokorny 2, 689, Trautmann 270)։ Հայերէնը կարող է գալ *smakru-ձևից՝ նախաձայնի անկումով և k վերածուելով ւ-ի (տե՛ս Pedersen, Հայ. և դրացի լեզ. 31)։-Հիւբշ. 476։

ԳՒՌ (dialectal) Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. մօրուք, Ալշ. Մշ. Շմ. մուրուք, Զթ. մույուք, մուրուք, Հճ. մույուք, Սվեդ. մուրէօք, Ասլ. մէօրիւք, մքօ-րիւ*, Ախց. Երև. Կր. Հմշ. Ջղ. Սչ. Տփ. մի-րուք, Ննխ. միրուք, միւրիւք, Յղ. մէ՛րուք, Ագլ. մա՛յրուք, Ղրբ. Գոր. մրօք, Մրղ. մի-րիւս, Սլմ. մրիւս, Ոզմ. մօրօս։ Նոր բառեր են մօրուքախառն, մօրուքտր, մօրուօք։

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. μαρούϰια «ծնօտ» (տե՛ս Karolides, Γλωσ. συγϰριτ էջ 92 և 191, որից և Bugge KZ 32, 11. նշանակութեանց տար-բերութեան համար տե՛ս վերը).-Թրք. գւռ. Ատն. (նաև թրքախօս հայոց և յոյների մօտ) մօրուք։


Պերեւեշտ, ից

s.

mustaches;
curls of the beard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «բառ անյայտ, իբր շրջակայ մասունք ռնգանց կամ տեղի բուսանելոյ մազից յընչացս».-ԱԲ «պեխեր և պեխերու տեղը, մօրուքի հիւ-ռուած գանգուրները»։ ՋԲ չունի, Թի-րեաքեան, Արիահայ բռ. 368 նոյն ընդ փերևետիլ։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Քօշ, ից

s.

he-goat, buck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։