λόγχη, δόρυ hasta, lancea եւ ἁκίς acies, cuspis, mucro ὁβελίσκος veruculum. Արդն, գեղարդն. նիզակ. սայրասուր որպէս սլաք կամ փուշ. (լծ. եւ դիգէն ՝ փուշ)
Բուն գեղարդան նորա իբրեւ զստորի ոստայնանկաց, եւ տէգ նորա ի վեցհարիւր սկեղէ երկաթոյ։ Պատեցին զիս տէգք, յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ։ Տիգաւ խոցեաց զկողս նորա։ Տիգօք եւ ասպարօք։ Ի տէգ նիզակաց.եւ այլն։
Շուն ոչ միայն առ քարանց հանդուրժէ ձիգս՝ ընդդէմ կալով, այլեւ առ տիգաց եւ նետից ընդդէմ յարձակելով հարուածոցն. (Փիլ. լիւս.։)
Մանուէլ զտէգ նիզակին (զերկաթն) ի ձեռինն կալեալ, եւ նիզակաւն (բնովն) ի կառափն մատուցեալ ծեծէր զարքայն վարազդատ. (Բուզ. ՟Ե. 37։)
Պատեաց զդրախտն փափկութեան ի սուր տէգ նիզակի։ Տեսցեն զքերովբէսն, եւ զսուր տէգ նիզակին. (Եփր. ծն.։)
Նմանութեամբ ասի.
Անկողինք նորա տէգք սրեալք. (Յոբ. ՟Խ՟Ա. 21։ ըստ յն. շամփուրք.)
Տիգօք (կամ տիգաւ) աչաց խաղաց ի վերայ իմ. (Յոբ. ՟Ժ՟Զ. 10. յն. սլաքօք.)
յորմէ եւ (Յհ. կթ.)
Տիգօք աչաց խաղաց տէր ի վերայ մեր։
ՏԷԳ ՄՕՐՈՒԱՑ կամ ՄՈՒՐՈՒԱՑ. μειράκεια πρωτογένεια prima lanugine malas vestiti. Դեռաբոյս հերք ի ծնօտս տիգեալ. նոր մորուք այն ինչ յարբունս հասելոց.
առաջին տէգ մուրուացն արձակեալ, մօրուքն այն ինչ դեռադեռ ծաղկեալք. (Փիլ. տեսական.։)
Այն ինչ դեռ տէգ մուրուացն ի վերայ գեղեցկատեսիլ ծնօտիցն բուսանէր. (Փարպ.։)
Տէգք մուրուաց նորա զօրէն մանուշակի ծաղկեալք ի վերայ գունագեղ այտից. (Արծր. ՟Ե. 11։)
Դեռեւս կամէր ծաղկել ի ծնօտս տէգ մուրուացն. (Կաղանկտ.։)
, ի-ա հլ. «նիզակի ծայրի սուր եր-կաթը» ՍԳր. Բուզ. Եփր. ծն. (փխբ. սաւում է տէգ աչաց «չար նայուածք» (յն. պաք) Յոբ. ժզ. 10, տէգ մօրուաց «միրուսի նոռա-բոյս թելերը» Փարպ. Կղնկտ. փիլ.) որից տէգընկէց Բ. մկ. դ. 14, տիգաւոր ՍԳր. տի-գաբուն Եզեկ. լթ. 9. տիգեալ «միրուսը գա-լու վրայ» Յհ. կթ. նիզակատէգ Բուզ. ե. 37. Մծբ. էջ 359 (գրուած է նիզակատեղ, այս-պէս ուղղելի ըստ ՀԱ 1911, 502), բոլորա-տէգ Խոր. դժնդակատէգ Նար. խչ. ոսկետէգ ԱԲ,
-Պհյ. *tēγ «տէգ» բառից, որի հետ նոյն ևն պրս. [arabic word] tīγ (tēγ) «որևէ հատու և սուր բան, մասնաւորապէս սուսեր, երկաթն դաշ-նակի, գեղարդեան, սլաքի, նետի, դանակի և կացնոյ, հերիւն կոշկակարաց ևն», բելուճ. t'ēν «սուր, հատու, արագ», բանաստեղծա-կան ոճով «սուսեր», աֆղան. tēγ «սուսեր», քրդ. ti, tiγ «սուսեր», զնդ. taēγa-՝ որ պա-հուած է bitaēγa-«երկսայրի» բառի մէջ (Horn 409)։ Պարսկերէնից է փոխառեալ թրք. təγ «կօշկակարի հերիւն»։ Իրանեան բառերը ծագում են հնխ. (s)teig-«խթել» արմատից, որի այլ ժառանգներից են սանս. téǰa-«սրաբերան», tigmá «սուր, հատու», tiktá-«կծու, հատու», յն. στιζω «խթել», στιγμα «խայթուածք», լտ. instīgo «դրդել, բրգռել», գոթ. staks «խայթուածք, կէտ», հբգ. stē̄hhan, հսաքս. stēkan, գերմ. stechen «խթել», ռուս. cтerнуть «շուլալել» ևն (Po-korny 2, 612)։ Հայերէնի մէջ բնիկ լինելու պարագային պիտի ունենայինք *թէկ ձևը։-Հիւբշ. 253։
ՆՀԲ լժ. տճկ. դիգէն «փուշ»։ Սանս և իրան. ձևերի հետ համեմատեցին նախ Gosche 42, յետոյ Böttich. ZDMG 1850. 363, Lag. Urgesch. 358 Muler SWAW 38, 594 և 39, 412, Justi, Zend. sp. 129, Հիւբշ. KZ 23, 22, Տէրվիշ. Al-tarm. 36, Նախալ. 113 ևն։ Հիւնք. պրս. թիյղ, թրք. թըղ և տիք «ուղղորդ, կան-բըյն»։