cf. Տէրունական.
κυριακός, -κή, -κόν dominicus, -a, -um ἰερός sacer. Սեպհական տեառն աստուծոյ. տէրունական. տէրունեան.
Իսկ սորա այսօր տեառնս վիճակ՝ տէրունի մարդասիրութիւն, որոյ հարկ է զծառայն կերակրել. (Փիլ. քհ. ՟Ժ՟Ա։)
Պատարագ եմ տէրունի, մի՛ ինձ մեղանչեր, եւ նա ասէ. պատարագն տէրունի ի տէրունի սեղանն իցէ. (Մխ. առակ. ՟Ճ՟Ժ՟Զ։)
ՏԷՐՈՒՆԻ. ա. Սեպհական քրիստոսի տեառն մերում.
Որ զլանջօքն անկեալ կըայր զտէրունի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Լսել տէրունոյ ձայնին, որ ասէ, ես լոյս յաշխարհ եկի։ Զխրախոյս տէրունի պաշտելի բանին յիշեալ առ սմին։ Հաստատեալ պահի ի մեզ բանն տէրունի. (Խոսր.։ Նար. ՟Ժ. ՟Ժ՟Ա։)
ՏԷՐՈՒՆԻ. գ. κυριακή (ἠμέρα ) dominica (dies). Օր տէրունական, այսինքն կիրակէ.
Ի կերակէի տօնէին զյարութիւն, որ եւ անունն իսկ տէրունի լսի. (Երզն. մտթ.։)
ՏԷՐՈՒՆԻՆ. գ. Տէր Յիսուս, եւ Տիրամայր կոյս.
Առ քեզ առաքիմ մաքուր՝ պատրաստեալ տեղի տէրունւոյն։ Զանազան աթոռսն, զոր պատրաստեալ է քեզ տէրունւոյդ. (Տաղ.։ Շար.։)
ՏԷՐՈՒՆԻ. գ. κυριακόν dominicum ἰερόν sacrarium, sacellum, templum. Տուն տէրունական. տաճար. եկեղեցի եւ ժողովուրդ. ուխտ եկեղեցւոյ.
Արժան է մտանել ի տէրունիս ... ի տէրունեանն տաճարս. (Պիտ.։)
Տէրունիք ի սիւնիս՝ հոգեւոր տէր գրէին (առ առաջնորդս սիւնեաց). եւ նոքա, ի ծառայէ. (Անան. սիւն.։)
ՏԷՐՈՒՆԻՔ գ. τὰ δεσποτικά quae domini sunt. Ինչք տեառն իւրոյ. տիրոջը բաները.
Հաւատարիմ կոչէ զնա, զի չխորեաց ինչ, եւ ոչ ընդ վայր զտէրունիսն ծախեաց. (Ոսկ. մ. ՟Գ. 24։)
ՏԷՐՈՒՆԻՔ. գ. τα κυριακά sacra. Սրբազան իրք, պաշտօն, սպաս, տուրք.
Որ ակամայ խափանէ զտէրունիս, հատուսցէ լիով զգլուխն. (Նախ. ղեւտ.։)