even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.
· Calfa
Ուռեղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 45ւ-ՆՀԲ կապում է դար «բարձրաւան-դակ» բառի հետ, առաջինը իբր «գլուխ ժամանակի», երկրորդը իբր «գլուխ տեղւոյ»։ Windisch. 11 սեմականից է դնում։ Müller, SWAW, 41, 11 արամե-րէնից։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. ταρὸς «ժամանակ» և սանս. tar «վրայից անցնել»։ Հիւնք. արաբ. [arabic word] dahr «դար, յաւիտեանք»։
cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.
· Calfa
= Ըրանական փոխառութիւն է, պհլ. *da-ran ձեից. հմմա. զնդ. darana «ամրաթիւն, բնակաթիւն, ապաստարան» (ըստ fartho-lomae, 692--3), «ձոր, կիրճ» (ըստ Horn, § 560, որ և սրան է կցում պրս. [arabic word] darra «ձոր, կիրճ»), dāuru-upa-darana «փայտա-կերտ հիւղակ» (Bartholomae, 739)։ Այս բոլորը ծագում են dar-արմատից. բայց այս ձևով կան իբանեան երեք տաբ-բեր արմատներ. I. dar-«ճեղքել», 2. dar-«հսկել», 3. dar-«ունել, պահել» (Bartho-lomae, 689-690)։ Արդ՝ յիշեալ ձևերը սրանցից որի՞ն են պատկանում։ Bartholo-mae, 693 դնոմ է «ունել, պահել» արմա-տից, որով հյ. դարան «ծածուկ տեղ, թա-քըստոց» նոյնանում և միանում է ճիշա նախորդ դարան «պահարան» բառի հետ, ինչպէս դնում են և մեր բառաբանները, և սրանց համեմատ էլ Հիւբշման։ Բայզ կա-րելի էր նաև դնել առաջին արմատից (dar-ճեղքել), որով զնդ. darana-նոյնանոմ է սանս. dārana «փապար, խոռոչ, ծերպ» բառի հետ և հյ. դարան «թաքստոց» բառի նախնական իմաստն է լինում «լեռան մէջ ճեղք ևն», ինչպէս ցոյց է տալիս վրաց. դարանի «քարայր, ճեղք՝ ժայռի կամ հողի մէջ»։ Այսպէսով իրարից բաժանւում են հյ, դարան «պահարան»=սանս. dhárana=զնդ. dārəna և հյ. դարան «թաքստոց» = սանս. dārana=զնդ. darana, առաջինը սանս. dhar = իրան. dar «ունել» արմատից, երկրորդը ւանս. dar=իրան. dar «ճեղքել» արմատից. վերջինիս հետ հմմտ. և սանս. drnáti, dāra-yati, պհլ. daritan, պրս. darridan, աֆղան. dāral, լիթ. diru, յն. δέρω, հյ. տեռել, հնխ. der-«ճեղքել, պատռել»։ Իրանեան լեզու-ները զանազանութիւն չդնելով նախաձայն d և dh ձայների միջև, երկու տարբեր բա-ռերը ի հարկէ մէկ ձևի պիտի վերածուէին։ -Աճ.
cf. Դարպաս.
· Calfa
(յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։
ԳՒՌ (dialectal) Ալշ. դmրբաս, Ասլ. Մշ. ղարբաս. Կր. դ'արբաս, Պլ. դարբաս, թարբաս, Ռ. թարբասդ ևն. առաջինը նշանակում է «մեծ դուռ», միւսները «վանքին տրուած դրամա-կան նուէր», իսկ Այն. «առաջնորդարան, վե-հառան»։ Նոր փոխառութիւններ են Տփ. դա՛րբազ «հին ձևի մեծ տուն», Ղրբ. դmր-բmզm, Ախց. դ'mրբmզm, Երև. դարվազա և այլն։
garden;
orchard, place planted with trees.
· Calfa
ՆՀԲ պրս. տիրէխթան «ծառեր»։ Windisch. 11 բառի առաջին մասը-դարա-համարում է սանս. tard-«ծառ»։-Եւրոպա, Վիեննա, 1850, էջ 15, ծան. ա. «ծառ=սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պահուած է դարաս-տան բառի մէջ»։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 589։-Հիւնք. հանում է դրաստ բառիո։
pattern, model.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Նոյն բառն է Երև. ղրիջակ, Ղրբ. արինակ «երկու հարևան տների պատի միջև գաղտնի հաղորդակցութեան դռնակ կամ պա-տուհան». բայց պահում է միայն առաջին ի-մաստը. երկրորդ նշանակութիւնը չունի։
cinnamon.
· Calfa
= Պհլ. *dar-i-č̌ēnik «կինամոն», որ բուն նշանակում է «Չինաստանի փայտ». պահ-լաւ բառը աւանդուած չէ, բայց կայ պրս- [arabic word] dār-i-čīnī կամ darčinr «կինամոն». որից փոխառեալ են արաբ. ❇ ︎ dār-i-sini, բելուճ. աֆղան. dār-čini, քրդ. dār-čin, թրք. darčin, զւռ. tarčin, վրաց. դա-րիճինի, դարիչինի, թուշ. դարիչի, սերբ. darčin ևն. հակառակ դիրքով է ասոր. ❇ sīndarūg «կինամոն»։ Հալերէն ձևերից առաջինը ուղղակի պահլաւերէնից է, իսկ միւսները արաբերենից են։-Հիւբշ. 137։
turn, circuit, return;
reference;
reduction;
increase;
burden (of a song);
conversion, change;
— յետս or ընդ կրունկն, recoil, putting or drawing back, retreat;
— հիւանդութեան, paroxysm;
— փոխարինի, recompense, return;
retaliation, compensation, retribution;
— առնել, to turn, to turn about, to return;
again.
· Calfa
, ի հլ. «գնացած տեղից յետ գալը 2. մի վիճակից մի ուրիշ վիճակի անցնելը կամ փոխուելը» ՍԳր. Ոսկ։ ես., որից՝ դար-ձուցանել ՍԳր. Եզն., դարձեալ «նորից, կըր-կին, վերստին» ՍԳր, դարձադարձ Գ. մակ. ա-11. Եւագր., դարձդարձիլ Սեբեր., դար-ձուած ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն., դարձընթաց Կոչ. 409, անդարձ Յոբ. ժզ. 21. Ոսկ. մտթ. և ես., գերեդարձ Բ. մակ. ժ. 1. Ես. ժդ. 17, կապարճադարձոյց Մծբ., դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ոսկ. ես. մտթ. և Փիլիպ. Ագաթ., ընդդէմդարձութիւն Կոչ., դարձեակ «գերան» (նորագիւտ բառ) Նչ. եզեկ.-յետ-նաբար կազմուած են վերադարձ, ապաթարց (տե՛ս այս բառը), գրադարձ ևն։ Նոյն ար-մատի բայական ձևն էր նախապէս *ոարձ-նալ, որից ձ կրճատուելով յառաջացաւ *դար-նալ և ն-ի պատճառաւ ր թաւանալով՝ դառ-նալ (կտր. դարձայ, հրմ. դա՛րձ, դարձի՛ր ՍԳր. Եփր. ծն. (սրա «շրջիլ, պտոյտ գալ, տճկ. dunmek» նշանակութիւնը գաւառական է և յատուկ արդի գրականին)։ Այս ձևափո-խութեան համար համեմատել բառնալ< բարնալ<*բարձնալ, որից՝ վերադառնալ Տօնակ. Լմբ. պտրգ., դիւրաղառնալի Շնորհ. ամ. չար. անդրադառնալ (նոր բառ)։-Դարձ «բացի» բառի վրայ տե՛ս թարց։
cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։
macaroni, macaroon.
· Calfa
Թաղիադեան, Առաջնորդ մանկանց. էջ 9 ստուգաբանում է «աճ, աճումն կամ հատիճ դդմոյ՝ ըստ ձևոյն առեալ»։ Ու-ղիղ մեկնեց Հիւբշման։
dolphin, porpus.
· Calfa
= Յն. δελφίς (սեռ. δελφῖνος), δελφίν «դըլ-փին» (ծագում է δελφύς «արգանդ» բառից. Boisacq, 174-5)։ Առաջին ձևից յառաջա-նում է դելփիս, միւսներից՝ դելփին. մնա-ցեալ բոլոր ձևերը յառաջացել են ե-ի սրղ-մամբ և նոր տառադարձութեամբ, Յունա-րէնից փոխառեալ են նաև լտ. delphinus, գերմ. անգլ. delphin, հսլ. oolufinū, ռուս. neлфин, մբգ. talfin, têlքin, ֆրանս. dau-phin, սերբ. ouplin, խրվաթ. oupin, պրս. արար. [arabic word] dalfīn ևն։-Հիւբշ. 345։
Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. տէլֆին բառի հետ։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։
december.
· Calfa
= Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։
remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.
· Calfa
, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),
ղեղին, դալուկ բառերի հետ՝ դալ. դաղ արմատից։ Canini, Et. étym. 144 պրս. dāru «դեղ»։-Մառ, ЗВО, 5, 319 զնդ. viša «թոյն» ձևի հետ։ Հիւնք. պրս. թէրէ «խաւարտ, բանջար»։ Հիւբշ. 438 դալար բառը մեկնում է յն. ϑαλερός ևն, իբրև դալ-ար. իմ առաջարկութեամբ ընդունեց նաև դեղ բառի մեկնութիւնը՝ IF, Anz-10, 45։ Ամբողջ ընտանիքի մեկնութիւնը վերի ձևով տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-371։
ՓՈԽ (borrowing) Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-
religion, faith, sect, belief (of infidels).
· Calfa
-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։
maker of clothes, tailor;
shoemaker.
· Calfa
, ի-ա հլ. «զգեստ կարող կամ կօշկակար» Ոսկ. Եփես. կայ և յետնաբար դերձիկ. հմմտ. «Դերձկաց մատնոցս արկին ի մատունս նորա» Յայսմ. ապր. 4. կամ նաև ղերզիկ Օգոստ. բաջ. 20։ Արդի գրականում գործածւում է միայն առաջին իմաստով և ղերձակ ձևով, որից դերձակուհի, դերձակու-թիւն, դերձականոց նոր բառերը։
= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։
Առաջին անգամ ԳԴ դնում է պրս. darzi բառից փոխառեալ։ Պրս. և ասորի ձևերին են կցում Böttich. Horae aram 29, 40, Arica, 76, 250, Lag. Urgesch. 943, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Հիւբշ. Arm. Stud. 26 վարանման մէջ է դերձակ, դերձան, բայց մանաւանդ հանդերձ բա-ռը բնիկ, թէ փոխառեալ ընդունելու հա մար, իսկ Arm. Gram. 140 համարում է փոխառեալ։
ԳՒՌ (dialectal) Տփ. դէրցիկ, Երև. դ'էրցիկ, Ջղ. դ'երզիկ. առաջին երկուսը տալիս են Յայս-մաւուրքի դերձիկ ձևը, իսկ վերջինը՝ Օգոստի-նոսի դերզիկ ձևը։ Նոր բառ է դերձակաձև Ղզ. «հագուստի չափն առնելը»։
heap, assemblage, collection, confused collection, mass, pile.
· Calfa
Առաջին անգամ Lag. Urgesch. 633 սանս. dih. զնդ. diz։ Նոյնը Lag. Le-sam. Abhd. 31, 76, Justi Zendsp. 156, Հիւբշ. K7, 23, 15, 18, 25, 34։-Lag. Arm. Stud. § 630 համարում է և նեան փոխառութիւն՝ զ-ի պատճառաւ՝ փխ. ձ։-Տէրվ. Նախալ. 87 վերի մեկ-նոթեան պէս։-Դաւիթ-Բէկ, Յաշարձ. 397 նգալլ. das, իռլ. dais, հրրըտ. das, dsl «դէզ»։
guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.
· Calfa
Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. dīda=հյ. դիտակ։ Brosset, JAs. xlV (1834), 383 ևն պրս. dīdan, յն. ἔδειν, լտ. videre «տեսնել» և վոաց. վիցի «գիտեմ»։ ՆՀԲ և Uiefenbach. Berl. Jahrbl. 1843, 445 պրս. dīdan ևն։ Böttich. ZDMG, 1850, 353 դեմք և դեն բառերի հետ սանս. dhyāl, զնղ. dōiϑra, պրս. dīdan։-Böttich. Arica, 70, 147 սրանց հետ նաև յն. ϑεασϑαι ևն։ Müller, SWAW, 42, 251 պրս. dīdan։ Justi, Zendsp. 156 վերինների հետ զնդ. dī, did «տեսնել» արմատի տակ։ Հիւրշ. KZ, 23, 18 ևն dhī ար-մատից։ Lag. Arm. Stud. § 634-6 դիտակ=պրս. dīda, դիտանոց՝ պհլ. an լոգնակերտ մասնիկով կառմա ած Տէրվ. Մասիս, 1881 մայ՛՛ 8 հան-դես և դետ բառերի արմատը դիում է դի, դիս=յն. ϑέασμε, ϑεσπίζω։ Նոյն, Նախալ, 89 հայ. դեմք=պրս. dīm, դիմակ = պրս. dīma, դետ, դիտել=պրս. dīdan,
hard, harsh, austere, vexatious, difficult.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։
Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.
hasty-pudding.
· Calfa
= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.
part, half;
twin.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Գնձ. խէղէփ «կերակրի մէջ ձգելու համար ծեծած ընկոյզ» (Ամատունի, Հայոց, բառ ու բան, էջ 273բ), Երև. հէղէփ, Մղ. հէղէփ, հէղափ «ընկոյզի միջուկ», որից հե-ղափ անել «ընկոյզի միջուկը դուրս հանել» Բ. խօլօփ «ընկոյզի ամբողջական միջուկը»։ Էրև. հէղէփ բառի մեջ խ>հ ձայնափոխու-թիւնը ճիշտ այն է՝ ինչ որ խաղ>հաղ, խա-ղող>հաւող, խաղաղ>հաղաղ, խեղդել» >հեոռել բառերի մէջ. բոլորն էլ ղ-ից առաջ տարանմանութեամբ։
egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Գործածական է զանազան ձևերով, որոնք կարող ենք դասաւորել հետևեալ եղա-նակով.-1. խեճեպ՝ որից Մշ. խէջէբ, Զթ. խէշիբ, Ագլ. խճիպ և Հճ. ղmջեփ.-2. կճեպ սրից Ջղ. կճեպ, Երև. կճէպ, Սլմ. կիճեփ, Մրղ. կինէփ, Տփ. կճիպ, Հմշ. Ննխ. Ռ. գըջէբ, Սեբ. գջեբ, գէջէբ, Ալշ. կէջեբ. (բայական ձևով Սլմ. կիշպել, Մրղ. կիշպէլ, Հմշ. գըջ-վուշ).-3. կպէճ՝ որից Ախց. Կր. կպէճ, Տփ. կպիճ.-4. պճեկ՝ որից Շմ. պիճmգ.-5 քչև՝ որից Ղրբ. քչէվ, Ագլ. քչիվ։ Առանձին ձևեր են *քչեփ (որից Ղրբ. քչփէլ «կեղևել»), Ղրբ. խծիպ, Երև. Ղզ. խրճեպ, խոճեպ, Երև. կլճեպ։ Կան բարբառներ, որոնք միաժամա-նակ երկու ձև ունին. յատկապէս յիշենք Ագլ. խճիպ «պտուղի կեղև» և քչիվ «ծառի կեղև»։ Նկատելի է որ բառիս հոմանիշ կեղև ձևն էլ մեր արդի բարբառներում այսքան զանազան կերպարանքներ է ստացած և տարակոյս չկայ՝ որ կեղև (կլեպ) և խեճեպ իրար վրայ փոփոխակի ազդած և զանազան խաչաձևում-ներ են յառաջ բերած։ Այսպիսիների մէջ նկատելի է յատկապէս Երև. կլճեպ, որ կլեպ և կճեպ ձևերի գումարն է։-Անշուշտ այստեղ են պատկանում նաև խեճոռք Ապ. Բլ. Մշ. «ձուի կեղև» և կէջոռ Ալշ. «ձուի, ընկուզի կեղև», որոնց վերջաւորութեան ծագումը ան-յայտ է։-Վերջապէս ունինք գւռ. պեճկել, ճեպկել, փեճկել «փետել», որոնք թեռևս պճկել «կեղևել» ձևի միջոցով կապուին վե-րոյիշեալ կճեպ, փեճոկ բառերին։ (Աւելի հին է կեճեւել «փետռել» Բառ. երեմ. էջ 273)։-Հմմտ. նաև խեճէճ Երև. «ընկոյզի կամ բամբակի կեղև» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 273բ)։
dish made from the first milk of a cow.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Այս խեր բառն ունին Արբ. Բն. Աեբ. Տիգ. «դալ, առաջին կաթ» նշանակու-բեամբ. իսկ Խրբ. «մածնի քամուքից յառաչ եկած քաղցր մի հիւթ»։
cf. Խլայ.
· Calfa
Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։
cf. Խինծ.
· Calfa
(ներգ. ի խնձի) «գոգ, ծալք, խորշ, անկիւն, ծոց» Բուզ. 148. Պտմ. աղէքս. 170. Նիւս. բն. Երզն. մտթ. 403.-Նորայր, Բառ. ֆր. 605բ մեկնում է «նեղ անցք ի մէջ երկուց լերանց».-ՆՀԲ առաջին նշա-նաևութեան վրայ աւելացնում է «2. խեց կամ խեշեր, իբր ծայր՝ մասն կամ կոտոր և կերուք իրաց. 3. գրախեց» (առանց վկայու-թեան). (ԱԲ չէ դրած այս վերջին նշանա-կութիւնը)։ Առաջին նշանակութեան հետ նոյն է «հագուստի առաջակողմը կամ գոգնոցը վեր բռնելով ձևացրած փոսը». այս գեղեցիկ նշանակութիւնը մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 58 «նաև բարեսէր և յոյժ հաւատացեալ թագուհին զխինձ մատուցեալ թագաւորական զգեստու՝ ի հողոյն կրէր փութապէս». հմմտ. նաև Փիլ. տես. 20։ Գրուած է նաև խինծ «արգանդի ներքին խորշերը» Տաթև. հարց. 785։
night-mare, incubus;
phantom;
bug-bear.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։
startling;
— լինել, to shy, to start at;
to doubt, to fear, to suspect;
—ս ի —ս՝ — ի —ս, inconstant, vacillating;
doubtfully, suspiciously;
with a start.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Տիգ. խրդիլ, Ալշ. խռդել, Ախց. Կր. Տփ. խրտնիլ, Վն. խռտնել, Մկ. Ոզմ. խըռ-տընիլ, Երև. խըրդընէլ, Մշ. խոդնել, Ջղ. խըո-դ'ընել, Ագլ. Շմ. խըռթնիլ, Գոր. Ղրբ. խըռթնէլ, Հճ. խmրդօլ, Զթ. խօռդօլ, խօռդոլ. Հմշ. խըյդուշ, Սլմ. խռնել, Մրղ. խռնէլ, Մկ, խռտալ (այս վերջինը միայն քնում յանկարծ վախենալով վեր թռնել), Խրբ. խոգալ։ Նոր բառեր են խրտան, խրտիչ «խրտուիլակ. 2 շրթունքների վրայ վախից յառաջացած վէրք», խրտնկոտ, խրտուկ, խրտնոտիլ, խըր-տահարել, խրտզտուկ։
robe of honour.
· Calfa
Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։
mole.
· Calfa
= Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.
snail;
sea-shell, purple shell-fish.
· Calfa
= Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։
unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.
· Calfa
«փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։
fast, fasting, abstinence;
— կարգալ, to ordain a fast;
— ունել, to fast, to abstain from food;
լուծանել զ—ն, to break one's fast.
· Calfa
Ամէնից առաջ Schroder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից փոխառեալ։ ՆՀԲ. եբր. ձօմ, ասոր. սաւմ և արաբ. սէվմ ձևերի հետ։ Եբր. ձևից են ռնում նաև Peterm. 23, 38, Lag. Prov. 26, 8, Müller SWAW 41, 12 (կասկածով) և Հիւնք։
crooked, bent, distorted, oblique;
— առնուլ, to wind round many times.
· Calfa
= Ընիկ հայ բառ՝ հնխ. g'uro-ձևիր. հմմտ. յն. γυρός «կոլոր, կորացած», γῦρος «շրջանակ, բոլորակ, ծիր», [other alphabet] «ծռել, կորացնել»։ Հայերէնից և յունարէնից դուրս ուրիշ տեղ պահուած չէ։ Հայերենում ռ ձայ-նը յառաջ է եկել նախաւոր ծուռն ձևի պատ-ճառաւ. որ թէև հին մատենագրութեան մէջ աւանդուած չէ, բայց պահուած է նոր գա-ւառականներում (տե՛ս Pokorny 1, 557. համարում է հնխ. geu-«ծռել» պարզաևա-նից՝ r մասնիկով)։-Հիւբշ. 457։
ԳՒՌ (dialectal) Ջղ. ծուռն, Տփ. ծուրը, Երև. ծու-ոը, ծուռն (տե՛ս Աբովեանի երկերը, էջ 232, տող 2 և էջ 306, տող 5), Ալշ. Ախզ. Կր. Մշ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծուռ (որոնցից Ալշ. Մկ. Վն., ինչպէս նաև ուրիշ գաւառա-կաններում, ծուռ «խենթ, յիմար, գիժ». ի-մաստի զարգացման համար հմմտ. պրս. [arabic word] xul «թիւր, ծուռ», որ Թեհրանի արդի բարբառում դարձել է xol «խև, խենթ, խօլ. յիմար»). Խրբ. Ակն. Զթ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. ձուռ, Հճ. ձուր, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. ծօռ, Ասլ. ձիւռ, նոր բառեռ են՝ ծուո-աչքանի, ծուռբերան, ծռուկ, ծուռիկ, ծռա-զատիկ, ծռանց, ծռատօն, ծռմռել, ծռոտիլ, ծռմռկել, ծռմռատել, ծռմշտկել, ծուռտիկ ևն։ Յատևապէս ծուռն ձևից են ծագում ծուռնումուռ Կր., ծուռնիծուռը Ակն., ծռնու-թիւն Երև. Տփ., ծուռնի Ննխ., ծուռնիմուռնի Աժտ., ծռներես Երև։ Անգորայի թրքախօս հայերն ունին zur «ծուռ», zradun «ծռան-ղամ, խեղանդամ» (Բիւր. 1898, էջ 789)։-Ննխ. Պլ. Ռ. զռազադիգ<ծռազատիկ (վկա-ւուած Լծ. պրպմ. 607, 612) յառաջացած է զ-ի ազդեցութեամբ նախաձայն ծ-ի վրայ. ինչպէս ծառզարղար> զառզարթար։
drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.
· Calfa
(սեռ. -ի, յետնաբար ո հլ. իսկ ՆՀԲ և ՋԲ դնում են ի, ռ հլ). «շիթ, կալ-ւակ, կաթիլ» Իմ. ժա. 23. Սիր. ժը. 8. Ոսկ. մ. ա. 9. Եփր. ել. էջ 161. որից կաթ մի «մի քիչ, պուտ մը» Ոսկ. փիլիպ. ժե. էջ 518 (քնի համար ասուած). կաթել «կայլա-կել, ծորիլ» ՍԳր. Ոսկ. ես. կաթեցուցանել «ծորել» ՍԳր. կաթոգի կամ կաթոգին «սըր-տակէզ, անձկայրեաց, որի հոգին է կաթում սիրով» ՍԳր. Ագաթ. Բուզ. Ոսկ. եբր. և մ. ա. 9. կաթոգնիլ Մծբ. Եփր. մն. խանդա-կաթ Երգ. բ. 5. շողակաթ Տօնաց. Շար. կա-թուած «կաթկթիլը» Միք. բ. 11 (արդի գրա-կանում «անդամալուծութիւն, իջուածք». հմմտ. լտ. gutta, ֆրանս. goutte, թրք. dam-la, վրաց. წვეთი ծվեթի, գերմ. Tropi, սերբ. käplja, որոնք բոլոր նշանակում են «կաթիլ. 2. անդամալուծութիւն», համաձայն բժշկական մի կարծիքի, ըստ որում կա-թուածը յառաջանում է ուղեղից մի կաթիլ արիւն սրտի վրայ կաթելուց (Berneker 264). որից և կաթուածահար). սրտակաթ Սիր. լը. 20. կաթոտ «վաւաշ, սերմնակաթ» Խոր. Արծր. Մագ. սերմնակաթ ՍԳր. մա-ղասկաթ Ասող. մեղրակաթ Ոսկ. զտկ. մըշ-տակաթ Եփր. կողոս. 171. Ոսկ. տիտ. Մծբ. -իլ մասնիկով՝ կաթիլ, ո հլ. «շիթ, կայլակ» Ես. խ. 15. Առակ. իէ. 15 (հմմտ. տես-իլ) ևն. տե՛ս և կայլակ։
milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.
ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. Շմ. կա՛թնը, Տփ. կա՛թը, սեռ. կա՛թնի, Սչ. գաթը, սեռ. գաթնի, Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ Վն. կաթ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գաթ, Ասլ. գաթ, գա*, Տիգ. գmթ, Սվեդ. գէթ, Զթ գօթ, գոթ, Հճ. գօթ, Ագլ. կախց, Հւր. կախս։ -Ագլ. կախց ծագած է նախաւոր *կաղց ձե-ւից և այս պատճառով էլ չէ վերածուած կօխց. ըստ որում Ագուլիսի բարբառում ա դառնում է օ, բայց ղ-ից առաջ մնում է ան-փոփոխ. հմմտ. աղ, դաղձ, թաղ, մաղ, մաղձ, կաղ, տաղ (այս բոլորը անփոփոխ), բայց վախ > վօխ։-Նոր բառեր են՝ կաթնա-հունց, կաթնաձու, կաթնալի, կաթնոց, կաթ, նաւեր, կաթքար, կաթնտիկ, կաթնտերևի, կաթնենի, կաթնագին ևն ևն։ Ագուլիսի բար-բառով պահուած թանկագին ձևերն են՝ կըխ-ցա՛հում (նոր ձևով կթնա՛հում) «կաթնա-համ», կխցա՛խուտ «կաթնախոտ» և կխցի՛-րիս «սեր» (այն է կաթներես)։
potash.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. კალაკვა կալաքվա «կալա-քար» թարգմանաբար կազմուած է հայե-րէնից. առաջին մասը պահուած է անփո-փոխ, երկրորդն է վրաց. ჭვა քվա «ոառ»։
walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.
· Calfa
=Բառս գտնւում է Առաջաւոր Ասիայի շատ լեզուների մէջ. հմմտ. պրս. [arabic word] gōz, gavz, քրդ. guz, guiz, govīz, չաղաթայ. [arabic word] արաբ. [arabic word] ǰavz, թրք. ❇ ǰeviz, եբր. [hebrew word] əgōъ, ասոր. [arabic word] gauza, օսս. angoza, an-guz, իմերել. և վրաց. ნივოზი նիգոզի, մին-գր. նէջի, չէրքէզ. dəšvi, բոյաշ. անքօռ (Կովկաս), անքոտ (Ակն. տե՛ս Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 62)։ Բայց այս ձևերից ո՛չ մէկը չի կարող հայերէնի մայր համարուիլ։ Ընդհակառակը շատերը կարող են բացատ-րուիլ հայերէնով։ Ձայնական օրէնքների հա-մաձայն՝ հյ. ընկոյզ ձևը գալիս է նախաւոր *ինկոյզ ձևից և այս էլ թերևս *engouz ձևից, որին առանձնապէս նման են կովկասէան-ները (օսս. իմերէլ. վրաց.)։ Սեմական ձևերը ռեմագէտների կողմից բնիկ չեն համարւում. արդէն սեմական gauz ձեւր չի կարող տալ հյ. ընկոյզ. հանաւաբար հին հյ. *engouz տուել է սեմ. *eggouz, որից եբր. əgōz նա-խաձայնի կրճատմամբ էլ՝ միւս բոլոր ձևերը։ Արդէն ըստ Hehn, Kulturpflanzené, էջ 390, ընկոյզը, նուշը և շագանակը Փոքր Ասիոյ հիւսիսային կողմերից են գալիս և Հայաս-տանը՝ որ ընկոյզի արտադրութեան կողմից նշանաւոր երկիր է, կարող էր իր բառը դէպի հարաւ և դէպի արևելք տարածած լինել։ Հա-ւանաբար հյ. ընկոյզ հին խալդիական լե-զուից մնացած մի բառ է։-Հիւբշ. 393։
Առաջին անգամ Schroder, Thes. 45 եբր. բառից փոխառեալ համարեց։ ԳԴ կցում է պրս. gavz ձևին։ ՆՀԲ «վրաց. նիկօզի, լտ. nux, որ մերձի ի ձայնս նուշ, որպէս և եբր. ղաքէտ՝ է ընկոյզ և նուշ»։ Böttich. Rudimenta 31, Lag. Urgesch. 829, Arm. Stud. § 825 և Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, էջ 20 տրամադիր են հայերենը մայր համա-րելու։ Tomaschek, Deut. Lilterat. 1883, էջ 1254 կովկասեան բառ է համարում. հմմտ. վրաց. նիգոզի։ Հիւբշ. Armen. Gram. 393 դնում է ծագմամբ անյայտ բառերի շարքը։ Jensen, Hitt. u. Arm. 210 հայ. և եբր. բառերի նմանութիւնը հաթեան շրջանի արդիւնք է դնում։-Հիւնք. պրս. էնկէզ, էնկեազ «գործիք կամ առնացի անդամ»։ ՀԲուս. § 742 արաբ. և եբր. ձևերի հետ նաև հռեամ hnuz։-Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. geu. gu «կլորացնել» արմատից՝ ընդ մասնիկով և զ աճականով. հմմտ. լտ. vola «ափ», յն. γυαλον «կամարաձևութիւն», γυάλος «բաժակ», զնդ. gava «երկու ձեռքը», հիսլ. kula «գնդակ» ևն։ Wink-ler, Das Baskische und der vordera-siatisch-mittellándische Volker-und
to clothe, to dress one's self, to put on one's back, to put on, to wear, to put on clothes;
— հանդերձ սգոյ, to put on mourning;
— հանդերձս ուրախութեան, to put on garments of gladness;
մի զգեցցի այր զգեստ կանացի, man shall not put on the garments of woman;
բարւոք զգենու, he dresses well, with taste;
մարմին —, to incarnate, to take on himself human nature;
— զարգարութիւն, to clothe one's self with justice;
to do good works;
փառս եւ պատիւ —, to clothe one's self with glory and honour;
զօրութիւն —, to clothe one's self with strength, to gather strength;
— զպատկեր ուրուք, to assume the appearance of another person, to resemble;
զգենում բանին զմարմին, cf. Մարմնանամ, cf. Մարդանամ.
· Calfa
. նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն
cf. Զոհ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Զթ. զէնիլ, Վն. զինել, Մկ. Ոզմ. զէնիլ «մորթել» (Ոզմ. միայն ծածկալեզուի մէջ), Սվ. զէնլիք «մորթուած եզան կամ կո-վի միս՝ որով ապուխտ են շինում».-Խրբ. կայ զէնիլ «զարնել», որ թուի թե զենուլ և զարնել բառերի միացումից է յառաջացած։
exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.
· Calfa
Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի
stubble.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Պահուած է Ալշ. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Նբ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. խօզան ձևով և զանազան նշանակութեամբ. այսպէս «1 խոզան, ծղօտ. 2. հնձուած և դեռ չմշակուած արտ. 3. քաղհանք չանելուց՝ խոտերն իրար խառնուած մնացած. 4. երկու տարի անմշակ մնացած վարելահող».-նոյնը նաև Մղ. «բամբակի արտի առաջին վարը, երբ ժէժե-րը հաւաքում ու մաքրում են»։ Նոր բառ է խոզանատեղ։
cf. Խոկ;
meat, victuals.
· Calfa
= Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։
լտ. coquere և սանս. pac «եփել»։ Ու-ղիղ մեկնութիւնը առաջարկում է Lag Btrg. bktr. Lex. 39 խոհ դնելով = զնդ. *xarəϑra և պրս. xwardan «ուտել», իսկ խոհակեր =պրս. xwāləgar? Հիւնք. բոլորն էլ խակ բառից է հանում։
sucking-pig, porker.
· Calfa
-Կարմուած է *խոճ «խոզ»+կոր «ձագ» բառերից. առաջինը փոխառեալ է կովկա-ևեան լեզուներից. հմմտ. լազ. ղեջի «վա-րազ», մինգր. ղեջի «խոզ» և վրաց. ղորի «խոզ». (վերջինիս և առաջինների ձայնա-կան առնչութեան համար հմմտ. վրաց. ձի-րի=մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմա-րի=լազ. քոմոջի, մինգր. քոմոնջի «ամու-սին», վրաց. ցվարի=մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ბերի=լազ. ջաջի, մինգր. ճանջի «ճանճ»). հայերէնին ծնունդ տուող ձևը պի-տի լինէր *ղոջի կամ *ղոճի, ուր ղ դարձել է խ, ըստ որում հին հայերէնում ղ ձայնը գո-յութիւն չունէր։-Երկրորդ մասի վրայ (կոր) տե՛ս կորիւն։-Աճ.
low;
humble, submissive, respectful;
lower, inferior, mean, base, low;
feeble, weak;
prep. adv. —, ի —, low;
down down below;
downwards;
from top to bottom;
at the foot of beneath, below, underneath;
below, lower, under;
— առնել, to humble;
— լինել, to be humble or meek, to humble one's self;
to be humbled;
զերեսս ի — արկանել, to be sulky or sullen;
— սրտիւք, lowly in heart;
աչք ի —, with downcast eyes.
· Calfa
խուն», հսլ. kovatī «կտրել» ձևերի հետ հնխ. ku, kun, kud «կտրել, կոտրել» արմատներից։-Հիւնք. խորան բառից։ Ղափանցեան ЗВО 23, 360 իրան. *xvan-aϑrā? ձևից։ Nyberg Hilfsbuch 2, 133-134 դնում է իրան. *avana -arϑa «ցածր տեղ»>*onārh> xo-narh. առաջին մասը կազմուած է իբր *ava -na (հմմտ. սանս. avani «գետի յատակը, երկիր»), որի հետ նոյնն է տարբեր մասնիկով *avara-> *or> հլ. խոր (հմմտ. զնդ. avarə, aora «ցած, մայր»)։ Նոյն տարրերով են կազմուած պհլ. xorsand «գոհունակ, համեստ» և պրս. [arabic word] xursand «սակաւապետ», իբր xōr+sand (=սանս. čhanda «փա-փագ, կամք»)։
s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.
· Calfa
Բառարանները մեկնած էին այս բա-ռը շատ զանազան ձևերով. ինչպէս «կասիա, խաչափայտ, ասպուրի հունդ. խիարշամպա, սալիխա ևն»։ Առաջին անգամ Նորայր. Բազմ. 1905, 227 հա-մեմատեւով պրս. քեաժիյրէ ձևի հետ-դրաւ «ասպուր, carthame», որից յե-տոյ նոյնը Արթինեան, Տունկերը էջ 3-7 և Ածաշնչի տունկերը, էջ 75։
admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.
· Calfa
Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. խիրէտ ձևի հետ։ Ուղիղ մեկնեցին նաև Soiegel, Huzw. Gr. 187, Böt-tich. Arica 76, 257, Lag. Urgesch. 459, Muller SWAW 38, 582, Տէրվ. նախալ. 144 ևն։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 43 իբր խոր ատել։ Հիւնք. պրս. հիրատէ «փայտ, գաւազան»։
s. zool. kite;
— ծովային, kite-fish, milvago.
· Calfa
դնում է k'yīnos, Meillet MsL 9, 373 ծան. դնում է երկու ձև, որոնց առաջի-նից ծագում են հայն ու յոյնը, երկրոր-դից սնս. և զնդ. ձևերը, G. Meyer, Gr. Gram3. էջ 337 ի սպառ մերժում է վե-րի համեմատութիւնը, իսկ Pokorny 1, 505 նախաձևը դնում է k'ֆino-, որից հանում է հյ. ցին և յն. ἱxτῖνος, մեր-ժելով սանս. çyená-և զնդ. sasna-ձևերը, և կասկածելով նոյն իսկ k'ϑi-no-նախաձևի վրայ։
tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. skεwo-ձևից. սրա-նից ծագած ժառանգորդները ընդարձաև տե՛ս խուղ բառի տակ. նախնական արմատն է հնխ. (s)qeu-«ծածկել, պատել», որ ունի բազմաթիւ աճումներ, հայերէնի մէջ նոյն արմատից յառաջացած բառերն են խուղ, քիւ, ցիւ (Boisacq 539, 540, 882, Walde 534, Pokorny 2, 547-551)։
pipe, conduit, duct, tube;
watering-pot;
besprinkling;
dispersion.
· Calfa
, ո հլ. «խողովակ, մէջը փոս անցք» Սեբեր. «ականջի լսողական խողո-վակը» Եղիշ. յես. էջ 175 (ցնցուղս ական-ջաց), Բուզ. գ. 12 (.. զամենայն լսելեացն ցնցուղս ականջացն և սրտիցն երկրին. ձեռ. և տպ. ցուղս, որ Նորայր, Հայկ. բառաք. 30 և Կոր. վրդ. 251, աւելի ուշ Աճառ. Ձեռ. սրբագր. Փաւստոսի մէջ՝ ուղղում են ցնցուղս. սխալը յառաջացած է կրկին ցն տառերի շփոթութեամբ). «ստինքի կաթնատար խո-սովակները» Սասն. էջ 67. «ջրի ցայտում, սրսկում» Անյ. և Շ. բրձր. «կրակի կամ լոյսի ցոլք» Լաստ. Նար. որից ցնցղանալ կամ ցնցղկանալ «ցայտել, դուրս ժայթքել» Բուզ. ե. 28. ցնցղաձև Վեցօր. 78 (տպ. ցըն-ցըղկաձև ինչպէս դնում է նաև ԱԲ). կինսա-զնցուղ Նար. (նոր գրականում ցնցուղ նշա-նաևում է «ջուր սրսկելու գործիք, arrosoir» և այս իմաստի համեմատ է կազմուած ցըն-ցըխել (իմա՛ *ցնցղել) «դրամները վատնել, ցրուել, փճացնել» Առաք. պտմ. 113)։
cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.
· Calfa
«ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։
alcohol, spirits of wine;
brandy, arrack;
— հանեալ ի պտղոց, cider.
· Calfa
Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 314, որից ՆՀԲ լծ. յն. σἰϰερα լտ. sicera, թրք. սէքէր, եբր. շէքար։ Թաղիադեան, Առաջն. մանկ. էջ 85-86 հանում է ձգել «թորել, թորակով հիւթը քաշել, distiller» բայից։ Հիւնք. դնում է եբր-և յն. ձևերը։ Պատահական նմանութիւն ունի ճապոն. ❇ sake «բրինձի օղի»։
fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.
· Calfa
Peterm. 259 լծ. բակ։ Pictet 2. 25։ պրս. bazang, bažang «սողնակ, նիգ». լտ. re-pag-ulum «սողնակ» ձևերի հեա։ Տէրվ. Altarm. 58 հյ. սփածանել, փա-փագիլ, փունջ, սպանդ, գերմ. sparren, յն. οφηϰώ ևն ձևերի հետ հնխ. snak արմատից։ Bugge, Btrg. 20-21 յն, οφηϰδω «սեղմել, պնդել, գամել» բառի հետ հնխ. sph.. ձևից։ Այս մեկնութիւնը անապահով է գտնում Հիւբշ. 500։ Հիւնք. թրք. գաբամաք «փակել»։ Scheftelovitz BВ 28, 305 և 29, 56 հբգ. spanga, հհիւս. sрong, անգսք. spang «նիգ. կեռ կոճակ», յն. φάϰελος «կապոց, տրցակ» բառերի հետ։ (Այս բառերը յիշում է Pokorny 2, 651 հնխ. spaq-. spag-«կապել, կցել» արմատի տակ, որի ժառանգներն է դնում և յն. օφὴς, դոր. იφας «պիծակ», σφηϰόω «պինդ ռեոմել, փակել, խցկել», σφάϰελος «ջղաձգութիւն», գերմ. Spachen «մկան-ների ձգտում» ևն։ Այս բոլորը սակայն շատ կասկածելի է. յն. σφηϰόω «սեղ-մեւ. փակել» յառաջացած է համար-ւում աւելի σφῆς «պիծակ» բառից և ո՛չ թէ հակառակը, որով თφῆς պիտի լինէր բուն «կապեալ, մէջքից սեղմու-ած». գերմաներէն ձևերը ունենալով
նաև «ճաքճքիլ» իմաստը՝ հեռանում են այս խմբից. վերջապէս անգսք. spang ևն ձևերը յառաջացած են համարւում ո՛չ թէ ռնգականի յաւելումով, այլ n-ից յետոյ g-ի յառաջացումով, որով ար-մատո լինում է span՝-աճած spe-«քա-ղել» արմատից։ Այսպեսով ամբողջ կազմը քայքայւում է և հայերէնի դէմ մնում է միայն յն. φάϰελος «կա-պոց, տրցակ»?)-Karst, Յուշարձ. 415 մոնգոլ. buke, կալմուկ. buku, թուն-գուզ. beki, թրք. poko, ճապոն. bogo, օսմ. pek «ուժով, ամուր, հաստատուն», 416 մոնգոլ. xaga, թունգուզ. ka «փա-կել», 424 թթր. bak, baklamaq «կա-պել, փակել», 428 թթր. qap, qaq «փակել»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ բակ։