Definitions containing the research նոյն : 4337 results

Եմիփորոն, ի, աւ

s.

pallpallium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὥμοφόριον նոյն նշ. ծագում է յն. ὥμοφορὲω «ուսի վրայ կրել» բայից (ὥμος «ուս»+φορὲω «կրել»). որից նաև վրաց, ❇მაუორი ամափորի։-Հիւբշ. 517։


Եպենէս

s.

pinna-marina.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կրակի դիմացող մի տեսակ խե-ցեմորթ», որ և էպինէս. Մխ. առ. Վրդն ել Վրք. հց.։ Նոյն է և պին, որ տե՛ս առանձին։


Եպիսկոպոս, աց

s.

bishop.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. ἐπίσϰοπος «եպիսկոպոս». բուն նշա-նակում է «պահապան, տեսուչ, վերատեսուչ, լրտես» և կազմուած է ἐπί «վրայ» և σϰοπὲω «դիտել» բառերից. սրա համար թարգմա-նուած է նաև հյ. վերադիտող Փոտ. Մագ. Լաստ., մակադիտող Թէոդ. Մայրագ. էջ 155։ Յոյն բառը փոխառութեամբ անցել է բառ-մաթիւ լեզուների. ինչ. լատ. episcopus, ի-տալ. vescovo, ֆրանս. évêque, սպան. bi-spo, գոթ. aipiskaúpus, հբգ. piscof, գերմ. bischof, անգլ. bishop, հսլ. episkupu, pis kupù, լեհ. սերբ. biskup, ալբան. upešk, նսլ. škof հին շվ. bisp, ռուս. enиcкопъ, վրաց. იმისკობოზი եպիսկոպոզի, թրք. piskopos հունգ. puskōp, լափ. bispa, ֆինն. pispa, piispa, նոյնը պիտի լինի նաև արար. [arabic word] asqaf, հակառակ Կամուս, թրք. թրգմ. Բ. 779 տրուած ստուգաբանութեան։-Հիւբշ. з48,

ՓՈԽ (borrowing) ოՈԽ.-ուտ. yepiskopos նոյն նշ. փոխա-ռեալ է հայերէնից՝ նախաձայնի պատճա-ռաւ։


Երախ

s.

mouth, muzzle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Canini, Et. etym. 171 նոյն արմա-տից՝ որից երգ=սանս. arka։ Հիւնք. յն. ἀάϰνη «սարդի ոստայն» բառիո. Schef-telowitz, BВ, 29, 67 փոխառեալ է պրս. [arabic word] rux «այտ» =պհլ. *rax բա-ռից, որ ըստ Andreas =սանս. srakva «բերան, երախ» բառն է։ Patrubáns, ՀԱ, 1908, 152 «գոցող» նախանշա-նաևութեամբ՝ կցում է արգել բառին. հմմտ. նաև գերմ. Rachen «երախ, կո-կորդ»։ (Յիշեալ գերմաներէն բառի աւե-լի հին ձևերն են հբգ. rahho, անգլսք. hraca, բայց այս բոլորի ծագումը ան-յայտ է՝ ըստ Kluge, 383։-Մեր բառին նման է հնչում նաև պրս. [arabic word] rax «պա-տառուածք, ճեղքուածք, բացուածք», բայց սրա ծագումն էլ անյայտ է)։ Ny-

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Բարդուած է երա-«նախկին, առաջին, նախ» +խայրի «պտուղ» բառերից. եր-, երա-նոյն է առ «առջևը» բառի հետ և իբր բնիկ հայ կցւում է սանս. purás, յն. πρίν, լտ. per, pro, prae, հլտ. pri «առաջ» (որից primus, prior «առաջին») բառերին (տե՛ս նաև հ. երի, գւռ. հերի). հնխ. pr->հւ. եր-ձայնափոխութեան համար հմմտ. լտ. pris-cus=հյ. երէց. իսկ եր=առ փոխանակու-թեան համար հմմտ. երասանակ=առասան, երկուսն էլ իրանեանից փոխառեալ։ Ըստ այ-սրմ հյ. երախայրի կազմուած է ճիշտ այն-պէս, ինչպես լտ. praeceptus «նախապէս բռնուած», praecerpo «առաջուց քաղած», praecerptus «նախաճաշակ» ևն։-Աճ.


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։


Երաշխ

adj.

cf. Աշխէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշխ, ից

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իտալ. asciutto և հլ. աշտուճ. Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 57, 67, 84 հլ. թարշամիլ, դորսովել, դերև, սանս. tarš «ծարաւիլ, պապակիլ», յն. τερςαίνω. լտ. torreotarš->tras->երաշ-, և միւս կողմից trš->tars->թառամիլ։ Պատկանեան, Maγep. 1, 15 պրս. rašt «չոր» և Հիւնք. պրս. rašt «հող», որով առաջին ուղիղ մեկնիչները սրանք են ւևնում։ Grammont MSL, 20, 216 իբրև բնիկ հայ՝ կցում է լիթ. troksztu «ծա-րաւիլ» բառին. ձայնական յարաբերու-թեանց համար հմմտ. վեշտասան։ Ny-berg, տե՛ս դաշտ բառի տակ։


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Böttich. Arica, 78, 289, Wurzelf. 23 և Lag. Urgesch. 370 համեմատես սանս. և գոթ. բառերի հետ։ 257։-Հիւբշ. KZ, 23, 32 աւելացնում է նաև յն. ἐεβος։ Տէրվ. Altarm. 68 սանս. rajas։ Նոյն, Նախալ. 102 վերի ձևերի և հյ. ներկել, երկինք, երկիր բա-ռերի հետ՝ հնխ. rag «ներկել, գունաւո-րել» արմատից։ Հիւնք. երկիւղ բառից։


Երէ, ոց

s.

deer, fawn-coloured animals;
game;
venison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ետալ. rezzo, պրս. զէրուտ (ի-մա՛ [arabic word] zarūd «անապատ»)։-Հիւնք. երիզ բառից։ Müller, WZKM, 11, 204 պրս. [arabic word] rēz «փշուր» բառից փոխա-ռեալ. հմմտ. [arabic word] rēza «մանրուք, փո-շուր», rēza rēza «կտոր կտոր, մաս մաս», rēzaxōr «փշրանակեր». բառս հնապէս պէտք է որ ունենար նաև «աւազ» նշա-նակութիւնն էլ. հմմտ. պրս. [arabic word] rek «աւազ», որով ձևացաւ. հյ. երէզ «աւազ». երիզուտ «աւազուտ»։ Նոյն, էջ 293 հա-մեմատում է պրս. [arabic word] rek «աւազ». հսլ. rēka «գետ», զնդ. ric, պրս. [arabic word] rεxtan «թափել» բառերի հետ։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «գնացք, երթալը» Ոսկ. մ. բ. 1, որից՝ երթալ ՍԳր. կամ երթանալ Գ. թագ. ժռ. 9. բ. մակ. թ. 25. Մծբ. Եփր. ել. էջ 183, թգ. էջ 401 և աւետ. 282, 303. երթևեև ՍԳ. Վեցօր. Ոսկ. մտթ. բ. 2, երթող «գնացող» Դատ. ի. 10, երթևեկս առնել Բուզ. դ. 14, 54, երթևեկել Եզն., երթումն Նար. ողջերթ (նոր զրականում), սերմներթութիւն Վրդն. Ղևտ. Կանոն.-երթալ բայը ցոյց է տալիս նաև հե-տրզհետէ յաւելում. ինչ. «Օր ըստ օրե երթաս և դժգունիս» (աշխ. երթալով կդժգունիս կամ քանի կերթաս կդժգունիս) Եփր. թգ. 393, «Տունն Դաւթի երթայր և զօրանայր և տունն Աաւուղայ երթայր և տկարանայր» Բ. թագ. գ. 1, նոյն ոճը կայ նաև պրս. [arabic word] ︎ raftā-rafta կամ թրք. gitdikje «գնալով, երթալով. կամ հետզհետէ»։

ՆՀԲ լծ. լտ. itio, iter «երթ, ճամբայ»։ Böttich. ZDMG, 1850, 354 և Arica. 88, 437 սանս. rti «ուղի, ճամբալ, երթ»։ Müller, SWAW, 42, 252 զնդ. iri' «մեռնիլ», որի նախնական նշանակու-թիւնը համարում է «մեկնիլ»։ Նոյն, էջ 329, յն. ἐλϑ-εῖν «գալ»։ Տէրվ. Նախալ. 62 t-ով աճած՝ ar արմատից. հմմտ. սանս. rnōmi, յն. ὄρνυμι, լատ. orior, հյ. յառնեմ, ելանեմ։ Հիւնք. երդ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet, MSL, 10, 276-7։ Patrubány, SA, 1, 189 հա-մեմատում է գերմ. treten «դիպչիլ, մո-տենալ, երթալ, դիմել» ևն։ Karst Յռւ-շարձան, 400 ասուր. äru «մեկնիլ», ur tu «սովորութիւն», 402 սումեր. ara, eri «երթալ», ara, garan «ճամբայ», 406 սումեր. ra, radu «երթալ», 419 թա-թար. yor, yur, yur, ույգուր. yorimak, ալթայ. vor «երթալ»։ Charpentier, IF, 25, 244 սանս. sárpati, յն. ἐρπω, լտ. ser po «սողալ» բառերի հետ՝ -to-մասնի-կով, իբր հնխ. serpto->երթ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մկ. Պլ. Սեբ. Սչ. էրթալ, Ոզմ. յէրթալ, Վն. Տիգ. էրթmլ, Մշ. էրդ'ալ, Զթ. իրթոլ, իյթօլ, Ննխ. էրթալ, էշթալ, Երև. Ռ. էթալ, Մրղ. Սլմ. էթmլ, Հճ. իշտօլ, Հմշ. էշդուշ։-Ունինք նաև Ակն. Տփ. էհալ, Պրտ. իյալ, Ասլ. իալ՝ նոյն նշանակու-թեամբ, որոնք Տէրվ. Լեզու, 1887, 91 հնխ. i «երթալ» արմատից է հանում. հմմտ. լտ-ire, eo, սանս. eti, imás, զնդ. aeiti, հպրս. aitiy, յն. εῖσὶ, լիթ. eīti ևն «երթալ» (Walde, 255)։-էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս՝ հետևեալ ասացուածում. zərzərən gertas deyil «էլ բաւական է» (բառացի «շա-րունակ կերթաս չէ՛»). տե՛ս Մխիթարեան. Բեւղ. 1898, 789։


Երի, երւոյ

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.


Երիթ, աց

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *rētaksard «երիտասարդական տարիքով» բառից, որ գրականութեան մէջ աւանդուած չէ. կազմուած է պհլ. retak «ե-իիտասարդ, պատանի» և sard «տարի» բա-ռերից, որոնք գործածուած են պահլաւական գրականութեան մէջ և որոնց հետ նոյն են պազենդ. rēdak «տղայ, պատանի», պրս. [arabic word] ︎ rēdak «անմօրուս երիտասարդ» և զնդ. sarəda-, պրս. [arabic word] sal «տարի»։-Հիւբշ. 148։

Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։


Թաղասմաւոր, աց

adj.

castrated, gelt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կըռաած (անասուն)» Ղևտ. իբ. 24 «Զթաղամսա-ւորն և զմալեալն և զքածաւարոտն և զհա-տեալն» (ϑλαδιαν («ներքինին») ϰαὶ εϰτε, ϑλιμμένον ϰσὶ ἐxτομίαν ϰαὶ έπεστασμένον). -թերևս նոյն լինի բառիս հետ՝ թալասմեղ, մին կազմուած -աւոր մասնիկով, միւսը՝ սրա հոմանիշ -եղ մասնիկով. ինչպէս՝ զօրաւոր և զօրեղ։-Բուն արմատն է ուրեմն թաղասմ-կամ թաղամս-։


Թաղերգիչ

s.

tragedian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է թաղ բառից, իբր «փողոցի երգիչ» և է իբր թարգմանութիւն յն. ϰωμωδός ևևատակերգակ», ϰομφδιία «կատակերգու-թիւն» բառի, որ կազմուած է նոյնպէս յն. ϰὥμη «աւան, գիւղ, թաղ» և ὥδή «երգ» «ա-ռերից (Boisacq 544)։-Աճ.


Թաղթ

s. bot. cyclamen, sowbread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նոյն է Ակն. Ասլ. Նբ. Ք. թախտիկ «ծմելի՝ սպանախի նման մի բոյս». (տե՛ս իմ Գւռ. բառ. էջ 346)։


Թամբ, աց

s.

saddle;
pack-saddle;
calf of the leg;
— վասն կանանց, կողմնակի —, side-saddle, pillion;
—ս հարկանել, — ի նուս դնել, to saddle;
բառնալ զ—ն, to throw off the saddle, to dismount.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. թամբ, թամք, Ալշ. Գոր. Եσև Ղրբ. Տփ. թամք. Մկ. Վն. թամք. վերջիննե-րի մէջ թամք (այս ձևով ունի արդէն Առաք. պտմ. 82) ծագում է թամբք յոգնակի ձևից՝ բ-ի անկումով. բոլորն էլ նշանակում են քհամետ». կորած է «ազդր» նշանակութիւ-նը։-Գաւառականների մէջ նոր կազմուած իմաստներ են՝ Խտջ. «լեռան գագաթի վրայ հարթ տեղ», Մշ. «սայլի ամբողջ կազմածը՝ բացի սեռից և անիւներից»։-Նոյն բառն է նաև գւռ. թափ «վէգի մէջքը, այն է ուռած մասը», որից էլ ունինք՝

ՓՈԽ (borrowing) Վրաց. თაუი թափի «վէգի մէջքը, ռուս. жоxъ, cnиикa y aльчика». (Չուբի-նով 554, որ նոյնպէս համարում է հայերէ-նից փոխառեալ)։


Թաշկինակ, աց

s.

handkerchief;
towel;
թաշկինակ ռնգաց, քրտան, pocket -;
թաշկինակ պարանոցի, neckcloth, neckerchief;
թաշկինակ մետաքսեայ, silk -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Յայսմ. օգ. 16 համարում է ա-սորի բառ. «Հայք դաստառակ ասեն, ւոյնք մանդիլ, ասորիք թաշկինակ և հրեայք վարշամակ»։-ՀՀԲ շինում է թաշկէն ձևը, որի նուազականն է դը-նում թաշկինակ։ ԳԴ պրս. [arabic word] dažak. dižak «թաշկինակ» բառի հետ։ Նոյնը նաև ՆՀԲ և Հիւնք։-Müller WZKM 10, 354 հնխ. tarš արմատից (հմմտ. սանս. tars «չորանալ», tarsayāmi «չորացնել», յն. τέρσομαι «չորանալ», լտ. torreo) շինում է հպրս. *taršikaina «չորացու-ցիչ», որ պիտի տար պհլ. *tašīkēnak և սրանից էլ հյ. թաշկինակ։ Հիւբշ. 5։2 անհաւանական է համարում։


Թասու, աց

s.

farthing.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] tasu «չորս գարիի կշիռ» կամ «օրուայ 24-րդ մասը», որ գալիս է պհլ. [other alphabet] ︎ tasum «չորրորդ» բառից (-umι դասական մասնիկով). նոյն բառի պհլ. ձևն էր [other alphabet] tasuk, որ յետոյ դարձաւ tasūg և որից փոխառեալ են արաբ. [arabic word] lassūi «դանկի 1/։ մասը», ասոր. [syriac word] tisusa «մի կշիռ»։-Հիւբշ. 266։

ՆՀԲ լտ. as, assis, յն. ἀσσάριον։ Ու-ղիղ մեկնութիւնը տուաւ Lag. Gesam. Abhd. 32, Arm. Stud. § 845։ Նոյնը յե-տոյ Müller WZKM 8, 184։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Schröder, Thes. 46 փոխառեալ համարեց ասորերէնից։ Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։-ԳԴ դնում է պարս-կերենից։ Peterm. 20 ասորին դնում է հայերէնից փոխառեալ։ Müller SWAW 38, 578 արաբերէնից. նոյն 41, 12 դնում է նաև արամերէնը։ Ըստ Jensen-ի փո-խառութիւնը հաթեան շրջանից է։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար ի-ա, ու հլ.) «թանձր. խիտ (ծառի, անտառի համար ասուած)» ՍԳր. «մառոտ, բրդոտ» Ծն. իե. 11, 23, 25. Ոսկ ես. «խուլ շնչեղ (տառ կամ ձայն), sourde aspirée». Մամբր. Երզն. և Թր. քեր. «առօգա-նութեան մի նշան» (հյ. * յն.՝) Թր. քեր Վրդն. սղ. որից թաւանալ Ագաթ. Եփր. նին. Կոչ. թաւարծի (մասնիկի համար հմմտ. խաւարծի, աղածրի) Դ. թագ. ա. 8. թաւու-թիւն Ագաթ. թաւուտ (վրիպակով գրուած նաև թաւութ) «ծառաշատ տեղ» Բուզ. 118. Փարպ. յետին են թաւագէս Փիլ. թաւամազ Դամասկ. թաւայօն Յայսմ. թաւամայրի «անտառա-խիտ» (նորագիւտ բառ) Յկ. կր. 93. թաւդա-տել «ոռնառատել» Հին բռ. որի հետ նոյն է թօթեաց «բռնադատեաց» Բռ. երեմ. էջ 122. -նորակերտ բառ է թաւիշ «մախմուր, խա-տիֆէ», որից թաւշանման, թաւշեայ, թաւշա-ծաղիկ ևն։

ԳՒՌ (dialectal) Ագլ. թօվ «թաւ», Ղրբ. թավ «մեծ, խոշոր» (օր. թաւ թաւ հուն).-նոյն են նաև Ալշ. Բլ. Մկ. Մշ. Շտ. Աս. Վն. «ձմեռը աւծե-րին իբրև կեր տալու համար անտառի թփե-րից կտրուած տերևներ». (անշուշտ անցնե-լով թաւուտ գաղափարից)։

= Եբր. [hebrew word] tāu «նոյն գրի անունը», բայց նաև «նշան, նշան հաստատութեան». մեր բառը ծագում է յն. ϑϰῦ ձևից (Sophocles. էջ 570ա)։


Թաւալ

s. adj.

roll, act or state of rolling;
cf. Թաւալումն;
rolling, tum-hling down;
առ ի —, on a precipice, steep;
— առնուլ, to roll, to revolve, to turn round;
— բանից, a winding discourse;
— տալ արեան, to cause one to roll in his own blood;
— անկեալ, գլոր խաղալ, cf. Թաւալագլոր խաղալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] tebēl «հող» բառից։ ՆՀԲ լծ. ընդ տա-պալ։ Հիւնք. թաւալիլ դնում է տապալիլ ձևից և սա էլ նոյն ընդ թրք. devirmek, devrilmek։ -Սրմագաշեան, Արմէն. ռում. täválire հոմանիշի հետ։ Peder-sen, Հյ. դր. լեզ. 49 հս. tegnati, զնդ. ϑani «քաշել»։


Թափուտ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «ռագաղ» Պտմ. աղէքս էջ 113 (ձձ. թաբուտ, թապութ). նոյն է նաև թաբուտ Օրբել. 308 (Բազում հնարիւք ջա-նայր Ռուսուդանն այն՝ կորուսանել զնա, եո-բեմն դնէր ի թաբուտ և ծովասոյզ առնէր, երբեմն տայր յիշխանսն սպանանել), թա-ւութ Միխ. աս. 166, 171. Սամ. անեց. 66. Քուչ. 94. թապութ Կանոն. (ըստ մի քանի ձեռ.), Տաթև. ձմ. ճլգ. (Չմարմինս յեկեղե-ցին տարէք թապութով և փառօք թաղեցէք)։


Թափօր, ի, աւ

s. adv.

religious procession;
ի — ելանել, to go in procession;
—ական լեառն, mount Tabor;
—ապէս, processionally.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. թափոր, Ախց. Կր. Պլ. Ռ. Վն. թափօր, Սեբ. թափօր, թափէօր, Ագլ. թօ'-փուր, Զթ. թափօր, թափոր, թափուր, Երև. Հճ. Սլմ. Սչ. Տփ. թափուր (սրա աւելի հին վկայութիւնն ունի Օգոստ. բաշ. 13 թափուր ձևով), Խրբ. Ջղ. թափուռ, Ննխ. թաբուր (այս վերջինը թրք. tabur «վաշտ, խումբ» բառի նմանութեամբ)։-Նոյն բառն է անշուշտ Մկ. թափուռ «Վարդավառի տօնին խնձոր խո-րովելու արարողութիւնը»։


Թեթեւ, աց, ոց

adj. s. adv.

light;
active, nimble;
slender;
venial;
frivolous;
ease, leisure;
— ոտիւք, light-foot;
light-footed, nimble;
— ձեռն՝ վէրք՝ քուն, light hand;
slight wound;
light sleep;
— սուրճ՝ չայ՝ գինի, կերակուր, light wine;
weak tea;
slight repast;
weak coffee;
—ս յանցանել, to commit slight faults;
—ս կացուցանել, to lighten, to facilitate;
— լինել առ երդումն, to take an oath lightly or inconsiderately;
— ինչ թուիցի ձեզ ? — ինչ իցէ յաչս ձեր ? does that seem to you a light thing ? — եղեւ նմա յաշխատութենէ, he rested from his labours;
—, —ս, —ով, quickly, lightly, easily

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. թէթեվ, Ախց. Գոր. Երև. Խրք. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թեթէվ, Ասլ. թէթէվ, Սչ. թէթեֆ, Հմշ. Տփ. թէթիվ, Հճ. Ջղ. թիթեվ, Ղրբ. Շմ. թիթէվ, Ագլ. Զթ. թիթիվ. Մկ. Ոզմ, Տիգ. թի՛թըվ, Ալշ. թե՛տըվ.-թրքախօս հա-յոց մէջ՝ Ատն. թըթէվ (Արևելք 1888 նոյ. 8-9), էնկ. թէթէվ «թեթևաբարոյ» (Բիւր. 1898, 789)։-Նոր բառեր են՝ թեթևահոգի, թեթևլիկ, թեթևուկ, թեթևքաշ։-Նոյն բա՞ռն է արդեօք Սլմ. թեֆտըր «թեթև», որ է թևթր Վն. «թեթևամիտ, անխելք», որից թևթրա-խելք, թևթրահոգի, թևթրիկ, թևթրաոտ։ Չևափոխութիւնը կատարուած պիտի լինի ծանր-ծանտր բառի նմանութեամր.


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։


Թեպեկ

s.

monkey, ape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Թեռ

s.

woollen thread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«չուխայէ կամ բրդէ թել». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ (իբր գաւառական բառ) և ԱԲ. նոյնը թեռն «նուաստ թել» Բառ. երեմ. է 118, որից ասեղնաթեռնաւոր «թեռով կա-րած» ԱԲ։

ԳՒՌ (dialectal) Զթ. Հմշ. թէռ, Խրբ. թmռ «բրդէ թել». նոյնպէս է նաև Հճ. Չն. Սեբ. Տ. Տր. Մրշ. այլուր, ինչպէս Ալշ. Սլմ. թեռ, Ոզմ. Վն. թեռ, Երև. Կր. թէռ «պարկ, չուվալ». այս նշանակութեամբ գիտեն նաև Ապ. Մկ. և քրդ. t'er'։


Թեր, ի

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, նոյնը յետոյ Տէրվ. Altarm. 49 ևն։ Մ. Գ. Թիրեաքեան, Մասիս, 1880 հոկտ731 պահանջում է կարդալ ըզմելի և ո՛չ թէ զըմելի։


Զմռնիտ

s.

emery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համարում է քնին, քննել բառի սաստկականը, իբր զքնին, և ք ձայնի անկումով՝ զնին։ Lag. Urgesch. 51 քըն-նել բառի հետ nī արմատից։ Տէրվ. Մա-սիս 1881 յուլիս 4, Լեզու 1887, էջ 18, նախալ. 50, 71 մեկնում է ՆՀԲ-ի ձևով։ Հիւնք. զանազան բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158 ունի նոյնպէս ՆՀԲ-ի ձևով։ Karst, Յուշարձան 429 թաթար. kun, gun, kón, čun, čin, sin, չաղաթ. šin, sinanlamak, օսման. sinamak, činturmek, ալթայ. čene «փորձեւ»։ Մ Ս. Գաբրիէլեան, Հայք 1892, թ. 1, էջ 4ա հանում է զարնել> զանել բայից, իբր թէ «ակռային զարնելով քննել»։


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։

Klaproth, Asia polygl. էջ 103 արաբ. seh'yjeh, արմատը syh՝ «արևին դնել»։ ՆՀԲ յիշում է միայն եբր. [hebrew word] zewah, zebah «զոհ»։ Նոյն համեմատութիւնն ու-նին նաև Peterm. 259 և Kiggs, Քերակ 1856, էջ 60։ Ուղիղ մեկնեց նախ Lag Urgesch. 1117, որից յետոյ Muller Zendsp. 120 ևն։-Սէր 1862, թ. 24, էջ 182 «սեմական զոպհ բառն է, որ Պար-սից կամ Ասորոց միջոցաւ անցած է մե-ղի»։ Գարագաշեան, Քննակ. պատմ. 44, 51 պրս. (Աժի)տահագա և Չոհակ անուն-


Զոպայ, ի, իւ

s.

hyssop;
holy-water sprinkler, asperges-brush.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇, zōpa «զոպայ», որ բնիկ ռեմաևան ռար է և գտնւում է նաև միւս սե-մական լեզուների մէջ. հմմտ. ասուր. zupu, եբր. [hebrew word] ēzōb, արամ. zōpā, արաբ. [arabic word] zōfa, եթովպ. azab, բոլորն էլ նոյն նշանակութեամբ. Սեմականներից փոխա-ևեալ են նաև յն. ὅσσωπος, լատ. hyssopus, ֆրանս. hysope, գերմ. ysop հոմանիշները։ Հայերէնի յետնադարեան ձևերը ծագում են արաբերէնից, որից ձևափոխուած է նաև թրք. [arabic word] zofa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 773)։-Հիւբշ. 303։


Զուիրակ, աց

s. bot. origanum, wild marjoram.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ իրանեան փոխառութիւն է, ինչ-աէս ցոյց է տալիս -ակ վերջաւորութիւնը այս իրանեան ձևի հետ նոյն է ասոր. ι. zabūrā (նաև zanbūrā և zambūrā) «thy-mιm» (այս երկու բոյսերն էլ պատկանում են շրթնազգիների ընտանիքին և շատ նը-ման են. լաճախ շփոթւում են իրար հետ) Brockelm. էջ 90։-Աճ.


Զուր

adj. adv.

vain, useless, futile, trifling, frivolous;
—, ի —, ընդ —, — ուրեմն, vainly, in vain, uselessly, invalidly, unjustly;
— սարջանք, unavailing regrets;
— ջան, անօգուտ վաստակ, labour lost;
— խօսել (զումեքէ), to calumniate, to impute, to accuse;
ի — ճգնել, to labour in vain.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«փուճ, պարապ» Ել. իգ. 7. Գ. թգ. բ. 31. Եղն. «պարապ տեղը» (որ և իզուր) ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. եբր. որից զրաբանել Երեմ. իգ. 16. Կոչ. զրադատ Ագաթ. Բուզ. զրախնդիր Ա. թագ. իզ. 21. զրախորհուրդ Գ. մակ. զ. 9. զրախօս Տիտ. ա. 11. Ես. ը. 19. զրապարծ Ոսկ. մ. ա. 20. զրաջան Ոսկ. մ. բ. 27. Եփր. պհ. զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. ստազրանք «զրպարտութիւն» (նորագիւտ ռառ) Տաթև. ամ. 245. առանց սղման՝ զու-րավաստակ Ագաթ. -նոյն արմատին է պատ-կանում զրել «մերժել, դրժել ուխտը)» Կա-նոն. էջ 146, եթէ չէ վրիպակ՝ փխ. ջրել (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 160)։

= Պհլ. ❇ zūr, մանիք. պհլ. [hebrew word] z'ur (Salemann, Mánich. Stud. ЗAH 8, 80), աառենդ. zur, պրս. [arabic word] zūr «սուտ, ստախօ-սութիւն», զնդ. ❇ zura-«զուր», հպրս. zura «անիրաւութիւն», որոնցից են զնդ. zu-ro-jata «զրամահ», հպրս. zurakara-«ան-իրաւութիւն անող», պհլ. zur-zat «զրամահ». zur-gukāsih «սուտ վկայութիւն» (հմմա-հյ. զրադատ վկայ), պրս. [arabic word] zur-gōy «ստախօս» (Horn § 674, Bartholomae 1697-8)։ Իրանեան ձևերի հետ նոյն են սանս. [other alphabet] hvärati «ծուռ ճամբայ բռնել, նպատակից շեղիլ, մոլորեցնել, խա-բել», հսլ. zulu, սերբ. zäo, լեհ. zty, ռուս. алo «չար, չարութիւն». լիթ. izulnūs «թեք, ծուռ, շեղ», շyვǰns «երկու կողմ տարուբե-րուելով» (Trautmann 372-3)։ Բացի արիա-կանից ու բալթիկ-սլաւականից՝ այս բառը ուրիշ տեղ պահուած չէ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] zur «սուտ խօսք, ունայն, սին», փոխաբերաբար և լայնաբար «քրիստոնէից զատիկը կամ Հրէից պասեքը, կուռք, չաստուած» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 151։


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ zrāh, zraī, zrad, zrēh, պա-զենդ. zrəh, պրս. [arabic word] zirih, զնդ. zraδa-❇ րոնք բոլոր նշանակում են «զրահ». սրանց նախնական ծագումը անյայտ է (Horn § 66Ո Bartholomae 1703)։ Իրանեան ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի մէջ զրահ, զրայ և զրեհ գրչագրական խաթարումներ չեն, այյ իւրաքանչիւրը ներկայացնում է առանձին ի-րանեան մի ձև. այսպէս՝ զրահ >zrah, զրայ Նոյն բառից են վրաց. ზარადხანა զարադխանա (Չուբ. 2 513) և հյ. զառատխա-նայ Միխ. աս. 485, որ բառարանիս Ա. հա-տորում (էջ 502) սխալմամբ գրել եմ առատ-խանայ և թերի եմ մեկնել։-Հիւբշ. 152։


Էգ, իգաց

adj. s. female;
— ազգն, the female sex.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1832, 530 հյ. իգական ձևից է դնում վրաց. igacai, igracai, ig-rica «մարտ ամիսը», «որ շատ յարմար է, ասում է, նշանակութեան կողմից»։ Նոյն, JAs 1834, 245 ուղղելով նախորդը՝ մեկնում է «ծնունդ գառանց»։-Lag. Urgesch. 940 կցում է յն. γυναιϰ բառի -αιϰ-մասին։ Bugge, Etr. u. Arm. 34 ետր. sec, sex, šec, šex «աղջիկ» բառին է կցում և երկուսը միասին հանելով հնխ. séighi-ձևից, նոյն է դնում հիռլ. séie «կաթ» բառի հետ։-Հիւնք. այծ բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 հնխ. ei, oi «եր-թալ» արմատից՝ gh աճականով. հմմտ. յն. მίχομαι «կերթամ», βἰχνέω «կեր-թամ», լիթ. eigá «գնացք»։ Սագրզեան Հև 1909, 335 սումեր. rak «իգականի նշան, ծնիլ, ստեղծել»։ Petersson, Ar. ս Arm. Stud. 137 սանս. sévate «ոնա-կիլ, այցելել, ծառայել, վայելել ևն», ինչպէս և սանս. çevá-«սիրելի, արժա-նաւոր», լտ. civis «քաղաքացի», հբգ. hiwa, լեթթ. sèwa «կին» ևն։


Էջ, իջից

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոզմ. իջ'նիլ, Ալշ. «իջ'նալ, Մշ. չին-նել, Սեբ. իչնէլ. Ախց. Կր. իչնիլ, Հմշ. իչնուշ. ինչա, Տիգ. իչնmլ. Ննխ. ինչնէլ, ընչնէլ, Հճ. իշնել, Պլ. Ռ. իշնալ (կտր. ինչա), ինչէցունէլ, ասլ. իշնալ, Զթ. իչնօլ, իչնոլ, Սչ ընչնել, ըն-չեցնել (3 վանկով), Մկ. իճնիլ, Վն. էճնել. Սլմ. էշնել, Խրբ. էշնալ, Մրղ. էշնէլ, Ակն. Սր-վեդ. իշնիլ։-Կուսգետի մէջ (Մօտկան) դարձել է իշվիլ և նշանակում է «երթալ», որուհետև տեղը լեռնային լինելով՝ երթալը իջնել է (Արևելք 1898 նոյ" 19). հմմտ. «Այր մի իջա-նէր յԵրուսաղեմէ յերիքով» Ղկ. ժ. 30։-Ում ճիւղի բարբառների մէջ չկայ այս բառը. նոյն գաղափարը բացատրւում է ցած գալ, վէր գալ ձևերով։-Նոր բառեր են էջք «մարելու վրայ եղող կրակ», էջ կամ էջի գինի «ինքնաքամ գինի», իջվայր, իջուկ, իջուածք «կաթուած. (հին վկայութիւնն ունի Բրս. մրկ. 223 «Որ-պէս իջուածքն զմարմինն վնասեն, այսպէս և հեշտութիւնն ի հոգին իջեալ՝ վնասէ զհո-գին»)։


Էրէ

cf. Երէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։