Entries' title containing ամ : 4033 Results

Ուժգնանամ, ացայ

See full entry →

vn.

to gather strength, to get strong, to grow stronger, to be strengthened;
to become prevalent, to predominate, to prevail over, to domineer.

NBHL (2)

Ծով՝ որովայնամոլութեանն անյագութիւն, որոյ տղմովն ուժգնանայ գազանն. (Կլիմաք.։)

Բազում անգամ արք վատթարանան շնութեամբ, եւ կանայք ուժգնանան ողջախոհութեամբ։ Ի վերայ ծովու ուժգնանայ սրտմտութիւն քո։ Ուժգնանայ չարութիւն ամբարտաւանիցն. (Լմբ. առակ. եւ Լմբ. ամբակ. եւ այլն։)


Ուժեղանամ, ացայ

See full entry →

vn.

to fortify or strengthen oneself.

NBHL (1)

Վահան մամիկոնեան ուժեղանայր ընդդէմ պարսից։ Դառնայր փախստեայ, եւ դարձեալ ուժեղացեալ՝ դարձաւ ընդդէմ գուրգինի։ Ուժեղացեալ ղակիշն քաղաքային ի վերայ մուսէի զօրուն. (Արծր. ՟Բ. 2։ ՟Գ. 13. 15։)


Ուժովանամ, ացայ

See full entry →

vn.

to get strong.


Ուծանամ, ացայ

See full entry →

vn.

to cool down, to be estranged;
to remove, to go out of, to abandon, to fail.

NBHL (2)

Մահու վայր ի քեզ բունեալ ... որում յայտնի հետեւանք՝ հասարակաց ի քեզ փոփոխմունք, եւ ի ժամանակի ընդ գարշապարսդ դրացւոյդ է ուծանալ (այսինքն պաղիլ եւ մեռանիլ. (Անյաղթ հց. իմ.։)

Տեսանէ զաննիւթ փառքն, եւ ուծացեալ հրաժարէ ի մարմնականէս։ Թէ երկիւղ միայն լինի (առանց սիրոյ աստուծոյ), ուծանամք ի նմանէ. (Լմբ. սղ.։)


Ուղղահամբոյր

See full entry →

cf. Ուղղադաւան.

NBHL (2)

Որ զուղղութիւն համբուրէ՝ ողջագուրէ՝ սիրէ.

Ուղղահամբոյր դաւանմամբ հոգւոյն իմաստից. (Նար. առաք.։)


Ուղղամարզութիւն, ութեան

See full entry →

s.

orthopedy.


Ուղղամիտ, մտաց

See full entry →

adj.

sound-minded or rightminded, judicious, sensible, honest, upright.

NBHL (4)

Ճառիցն ուղղամիտ հարազատութիւն. (Երզն. քեր.։)

Ուղիղն մտօք. ողջամիտ.

Ուսանի ուղղամիտն, թէ կամի հաւանել. (Լմբ. առակ.։)

Եւ այս յայտնի ուղղամըտին, որ աստուծոյ է սիրելին. (Վահր. ոտ.։)


Ուղղամտութիւն, ութեան

See full entry →

s.

goodsense, probity, integrity, honesty, sagacity.

NBHL (1)

Ասեմք լինել արդարաբան ի պատմութեանս յայսմիկ ըստ մերոյ յօժարութեան եւ ուղղամտութեան. (Խոր. ՟Ա. 18։)


Ուղտերամակ, աց

See full entry →

s.

drove or multitude of camels.

NBHL (3)

Երամակ ուղտուց. ... յն. եւ եբր. ուղտք.

Երամակք ուղտուց, ուղտերամակքն մադիամու։ Զուղտերամակս նոցա։ Ուղտերամակք նոցա. (Ես. կ. 6։ Երեմ. ՟Խ՟Թ. 29. 32։)

Արածել զուղտերմակն։ Բազմութիւն ուղտերամակաց։ Ուղտերամակաց բեռինք բերցին քեզ ոսկւոյ եւ կնդրկի. (Ճ. ՟Բ.։ Պիտ.։ Արշ.։)


Ունականամ, ացայ

See full entry →

vn.

to habituate, to accustom oneself.

NBHL (4)

cf. ՈՒՆԱԿԱԿԱՆ. ուստի Ունական ջերմ՝ է տոկուն տենդ, կամ աւելորդ ջերմութիւն.

Բնաւորիլ ունակութեամբ. ունել, գտանիլ յիմիք. տարեալ լինել. եւ Զետեղիլ. կրթել. եւ կրթիլ. կամ գրաւել, իլ. վարել. (յն. ոճով) որպէս ἕχομαι եւ այլն.

Ոչ երբէք մարմին բոլորն որպէս բոլոր յամենեցունց ունականայ. (Անյաղթ պորփ.։)

Սիրտ մտախոհի առն, այս ինքն գիտութեանց քննողին. զորս մտատարս կոչէ՝ զմեր միտս ունականալով. (Համամ առակ.։)


Ունայնամիտ

See full entry →

adj.

empty-headed, *addle-headed, giddy.

NBHL (1)

Ունայնամտին նեստորի հաւատացեալ. (Դամասկ.։)


Ունայնամտութիւն, ութեան

See full entry →

s.

empty-mindedness, senselessness, vanity, emptiness.


Ունայնանամ, ացայ

See full entry →

vn.

to become empty, to be emptied;
to vanish, to vanish or pass away, to go off in smoke, to disappear;
to be deprived of, to remain without;
to be debased, humbled.

NBHL (3)

Ի մեծամեծ արուեստից եւ ի գիտութեանց ունայնացեալք էին. (Խոր. ՟Բ. 56։)

Միանգամայն ի կենաց փայտէն, ի դրախտէն, եւ ի պատուիրանէն. յօրինագրէն ունայնանայր ի վեցերորդ ժամուն. (Յհ. իմ. եկեղ.։)

Յորժամ լցեալ լինի (որովայն), յաղագս ժուժկալութեան իմաստասիրէ. իսկ յորժամ ունայնանայ, եւ այլն. (Բրս. պհ.։)


Ունկնամուտ

See full entry →

adj. s.

entering by the ear;
earwig, forked-tailed insect.

NBHL (2)

որ եւ ԱԿԱՆՋԱՄՈՒՏ. Ճճի վնասակար բուսոց՝ երկճղի տաամբ իբր մկրատաւ. որ եւ կարէ մտանել ընդ ականջս. անկաճմտուք. ... իտ. forfecchia.

Որպէս ճանճք ղազիրք, եւ փոքր զեռունք սարդից, եւ ունկնամտից. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ուռամիջակ

See full entry →

adj.

middle-sized.

NBHL (2)

Որոյ ուռքն նմանականք են միջակ. միջասահման ըստ անդամոց ձեռաց եւ ոտից, կամ պարարակ միջով.

Այն ճորտն ճոխ էր եւ ճարպուկ, ուռամիջակ հաստաբազուկ, լայնաթիկունք խարտեշագեղ. (Նար. տաղ սայլ.։)


Ուռենամ, եցայ

See full entry →

vn.

cf. Ուռնում.

NBHL (1)

Ձեռքն եւ բազուկն յորժամ զարկք առնու, ուռենայ ի յանթքն խօլային մարմին. (Մխ. բժիշկ.։)


Ուռճանամ, ացայ

See full entry →

vn.

to be vigorous, rank, flourishing;
fig to be in a thriving or prosperous condition;
to be full, brimful;
to abound, to redound.

NBHL (5)

καταπλήρομαι, καταπλήθομαι impleor, expleor եւ այլն. Ուռթանալ. յուռթանալ. յուռթի կամ յորդ լինել. լիանալ. լի գտանիլ. ճոխանալ. պերճանալ. զօրանալ. զուարճանալ.

Զլուսինն արեգակամբ ուռճացեալ. (Խոր. ՟Գ. 62։)

Ի մէջօրէի ամենայն ստորինք ստուերք խորշք ուռճացեալ լուսով առլցեալ լինին։ Որ լուսով աստուածականաւ ուռճացեալ լցար։ Անան. (յհ. մկրտ։ Նար. կուս.։)

Ուռճացեալք հոգեւորական մասամբք։ Պետրոս ուռճացեալ լիապատար հոգւովն սրբով. (Պիտ.։ Անան. ի պետր.։)

Լցեալս եւ ուռճացեալս արդարութեան պտղովք։ Ոչ միայն բանիւ ուռճացեալ, այլեւ ի գործ պատերազմաց ընդ առաջինսն թուեալ. (Ոսկ. համբ.։ Խոր. առ արծր.։)


Շամբակ, ի

See full entry →

s.

small cane-field.

NBHL (1)

Փախեաւ եւ գնաց ի դաշտս շամբակացն. եւ ել մեծն Մակարիոս խնդրել զնա, եւ գտաւ զնա ի շամբն այն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Շամբշաբանեմ, եցի

See full entry →

vn.

to talk nonsense, to prate foolishly.

NBHL (2)

Շամբուշս կամ իբրեւ զշամբուշս խօսել. շաղփաշաղել. բաջաղել.

Եւ այլ եւս շամբշաբանեալ՝ բազում անուանս հիւսէր դիւացն. (Ճ. ՟Ա.։)


Շամբշաբար

See full entry →

adv.

foolishly.

NBHL (2)

εὑηθῶς, εὑηθικῶς stulte, inepte. Իբրեւ զշամբուշ. որրպէս խելացնոր. յիմարաբար. խօլաբար. մոլեգնաբար.

Զոր փոքր մի յառաջ ներբողեալ ի մէնջ, զայս այժմ շամբշաբար յամբաստանութիւն բերեալ մատուցանես. (Պիտ.։)


Շամբշական, ի, աց

See full entry →

adj.

foolish, mad;
furious.

NBHL (3)

ՇԱՄԲՇԱԿԱՆ կամ ՇԱՄՇԱԿԱՆ. Խօլական. յիմարական. եւ Մոլեգին. կատաղի.

Այլ իմն մաքառին շամբշական իմացմամբք. (Ճ. ՟Է.։)

Այլ շիջուցին զջահըն վառեալ, ի շամշական ձի ընթադրեալ. (Շ. վիպ.։)


Շամբշանք

See full entry →

s.

cf. Շամբշութիւն.

NBHL (3)

ՇԱՄԲՇԱՆՔ կամ ՇԱՄՇԱՆՔ. cf. ՇԱՄՇՈՒԹԻՒՆ. μανία furor, insania.

Շամբշելոյն սուր առեալ, եւ յանձին արարեալ՝ շամբշանացն բուժի. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Մաքսիմոս դատաւոր ասէ, յայտ արարեր զշամշանսքո, զի խաչելոյ երկիր պագանես. (Ճ. ՟Ա.։)


Շամբշիմ, եցայ

See full entry →

vn.

to become mad, to play the fool, to commit folly;
to rage, to be in a fury, to be mad for, to eagerly long for, to fall madly in love, to be desperately in love, to be agitated by violent transports for, to love to distraction, to dote upon;
to be wanton, lustful;
— ի կանայս, to woo, to court, to rave, to be in love to extremity.

NBHL (6)

ՇԱՄԲՇԻՄ կամ ՇԱՄՇԻՄ. μαίνομαι, εὑηθίζομαι insanio, furo, ineptio, stulte ago. Ցնորիլ. յիմարիլ. անմտանալ. խելագարիլ. մոլեգնիլ. կատաղիլ եւ Մոլիլ տռփանօք. խենդենալ, խելքը թռցնիլ, կատղիլ, եւ շփանալ, խեղեփնալ. տէլիրմէք, չըլտըրմագ, գուտուրմագ.

Որ յետոյ շամշեցաւ . յն. մոլեգնութեամբ հարաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Եւ արդ ընդէ՞ր շամշիցիս զուր ջանալ՝ փուշ սնուցանել։ Ընդմանկտի շամշէին (սոդոմացիք). (Ոսկ. մ. ՟Գ. 3։ Ոսկ. ՟ա. թես. ՟Ը։)

Շամշեալ վաւաշէր։ Մոլեգնել ընդիմիմարտն շամշեալ կատաղի զայրացմամբ. (Խոր. ՟Բ. 60. եւ Խոր. հռիփս.։)

Խելագարեալք են, եւ զօրէն շամբշելոցն խօսին. (Խոսր.։)

Զօրէն շամբշելոցն (կամ շամշելոցն), որք զինքանս խոցոտեն։ Մի՛ անմտասցուք զօրէն շամբշելոց. (Սարգ. յկ. ՟Գ. ՟Զ։)


Շամբշութիւն, ութեան

See full entry →

s. fig.

folly, fury, mania, rage;
violent passion, love, fury, transport, gallantry, love intrigue;
debauchery, lewdness.

NBHL (6)

ՇԱՄԲՇՈՒԹԻՒՆ կամ ՇԱՄՇՈՒԹԻՒՆ. οἷστρον oestrum μανία furor, insania εὑήθεια stultitia, ineptia. Շամբշիլն. շամբուշն գոլ. ցնորումն. ուժգին բերումն կամ անյագ ցանկութիւն, եւ խելագարութիւն. անմտութիւն. մոլեգնութիւն. մոլութիւն. աւիւն. եւ Պագշոտութիւն. խենդութիւն. տէլիլիք, սէրսեմլիք, լըլկընլըգ, գուտուրուշ. եւ առսըզլըգ, զէմփարելիք.

Կերակուր եւ ըմպելի, որոյ ամենայն կենդանի ի բնութեան ունելով տռփումն՝ լի շամբշութեամբ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Ո՞չ շամբշութեան (իցէ) ասել, եւ այլն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վասն ժամանակին շամշութեան (յաւուրս հալածանաց, եւ այլն). (Ճ. ՟Է.։)

Զբոլորշամբշութիւն ամեհութեան մեր եւ տմարդի վարուց ի բաց մղել. (Մագ. ՟Ձ՟Բ.)

Առ ի յոյժ ցանկականի մոլեգնութեան՝ շամբութեամբ վառեալ էր։ Ըստ շամբշութեան (կամ շամշութեան) առն կնամոլոյ՝ ցանկութեամբ վառեալ ի կղէոպատրա. (Խոր. ՟Ա. 14։ ՟Բ. 20։)


Շամբուշ

See full entry →

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

Etymologies (3)

«խելագար, խենթ, անմիտ 2. կատաղի, մոլեգնած. 3. ցանկասէր, վա-վաշոտ» Փիլ. նխ. 10. Պիտ. Պրպմ. 234. Յհ. իմ. Երև. գրուած նաև շամուշ Ուխտ. բ. 113. որից շամշիլ «խենթենալ, գժուիլ» Ոսկ. մ. գ. 3. Կնիք հաւ. էջ 278. «մոլեգնիլ, կատաղիլ» Եւս. քր. ա. 210. «անառակիլ, շաղաշարիլ» Ոսկ. ա. թես. ը. 454. շամբշիլ Սարգ. յկ. զ յորդ. շամբշագոյն Փիլ. այլաբ. շամբշանք Ոսկ. մ. բ. 26. շամշանք Ճառընտ. շամբշա-բանել Ճառընտ. =շամշաբանել Վրք. և վկ, ա. 367. շամբշաբար Պիտ. շամբլական կամ շամշական Ճառընտ. շամբշութիւն կամ շամ-շութիւն Փիլ. Խոր. ևն։

= Իրանեան փոխառութիւն է. բարդուած է շամբ+ուշ բառերից. առաջինն է իրան. šam «խելագար» (հմմտ. պրս. ❇ šam «խե-լացնոր, յիմարած, խենթ», [arabic word] šamīdan «ուշաթափիլ, երկնչիլ», ❇šamida «խենթ, մտազնոր, ուշաթափեալ»), երկրորդը ուշ< զնդ. uši, պհլ. hos «խելք, միտք», որի վրայ տե՛ս առանձին։ Ըստ այսմ մեր բառի ռուն ձևն է շամուշ (որից շամշիլ, շամշանք ևն) և թարմատար բ-ի յաւելումով՝ լամբուշ։-Հիւբշ. 310։

ՆՀԲ լծ. հյ. ուշ, որպէս շամբ յերերի, և իտալ. scempio, sempio, թրք. սէրսէմ, սէֆիհ։ ՓԲ մեկնում է «որոյ ուշն է մի-այն դիմել ի շամբուտ վայրս»։ Ուղիղ մեկնեց Lag, Arm. Stud. § 1676։ Հիւնք. շամբ-ից։ Պատահական նմանութիւն ու-նի քրդ. šambəš «աքացող», որ ծագում t čamūs ձևից։

NBHL (12)

(լծ. հյ. ուշ, որպէս շամբյերերի. եւ իտալ. սլէ՛մբիօ, շէ՛մբիօ կամ սէ՛մբիօ. եւ թ. սէրսէմ, սէքիհ ). οἱστοπώδης, εὑηθή, μανικός, ἅφρων , ἕκφρων, σκαιός, ἑλίθιος, νόθης insanus, stupidus եւ այլն. Ցնորեալ. խելագար. խօլ. խօլական. անմիտ. յիմար. մոլի. մոլեգին. ցոփ. (անձն, խորհուրդ, բան, եւ իր) իսկ ի Լծ. փիլ. լայնաբար մեկնի՝ անկիրթ կամ վայրենաբարոյ.

Շամբուշ ցանկութիւնք, եւ շռփմունք իբրու մոլեկանք. (Պղատ. օրին. ՟Է։)

Շամբուշ է, որ ընդ վեհագունին քան զինքն բերէ հակառակութեան վէճ։ Շամբուշք, եւ կամ փառամոլեալք յանառակ շրջագնացութէան. (Պիտ.։)

Ի միում տեսակի (անասնոց կամ մարդկան) հասարակ եղեն բազումք եւ շամբուշք. (Փիլ.։)

Ո՞չ շամբուշ մտացիք են։ Շամբուշ մտացեացն անգամ. (Փիլ.։)

Շամբուշ խորհրդով բանդադուշիս։ Եւ ոչ շամբուշ մտօք ընդ վեհսն քան հակառակել։ Զի՞նչ ոք ասիցէ շամբուշն մտածութեամբ։ Երկոքեան սուտք, եւ այնպէս քո իմաստութիւնդ շամբուշ է։ Շամբուշ ստութեամբ լցեալ զմիտս։ Երթեալ տարցիս զշամբուշ յիմարութեան մրցանակս։ Շամբուշ անմտութիւն. (Յհ. իմ. երեւ.։ Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Առ որս.։ Պրպմ.։ Պիտ.։)

Շամբուշ եւ ախմար ինձ թուի՝ կեանս անմահ ի մահկանացուս գտանել։ Ախմարագոյն է՝ եւ թերեւս շամբուշ՝ երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց։ Յոյժ ախմար եւ շամբուշ. (Փիլ.։)

Իբրեւ զձիս յղփացեալս՝ առանց սանձահարութեան՝ շամբուշս եւ անհեդեդս։ Վավաշ շամբուշ բորբորիտն՝ պիղծն Սմբատ. (Մագ. ՟Ա։)

Որ շամբուշքն են համանգամայն՝ նաեւ ազատք. (Պղատ. օրին. ՟Ը։)

ՇԱՄԲՈՒՇ. ἁμβλείος hebes. Բութ՝ մտօք կամ աչօք.

Գերապայծառ լոյսնմինչեւ ցշամբուշ տեսանելիսն (հասանէ). եւ որ բոլորովին ոչ տեսանէ, եւ ո՛չ ակն է. (Դիոն. ածայ.։)

Շամբուշ առնել մանաւանդ զհեշտութեացն զօրութիւն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Շամբուտ

See full entry →

adj.

full of canes or reeds;
— տեղի, cane-brake.

NBHL (1)

Բնակութիւն ունի սա (որթ) ոչ միայն ի դաշտային, շամբուտ, ախտաժետ վայրս, աւազինս. (Պիտ.։)


Շամիրամակերտ

See full entry →

cf. Շամիրամաշէն.

NBHL (3)

ՇԱՄԻՐԱՄԱԿԵՐՏ ՇԱՄԻՐԱՄԱՇԷՆ. Կերտեալ կամ շինեալ ի շամիրամայ՝ քաղաքաբերդն Վան.

Բնակեցան հանդէպ շամիրամակերտին, այս է հանդէպ վանայ բերդին. (Հ. հոկտ. ՟Ը.։)

Ունէին զանմատոյց ամրոցն զշամիրամաշէնն զաւանն զվան. (Արծր.։ ՟Ե. 12։)


Շամիրամաշէն

See full entry →

adj. s.

built by Semiramis;
Semiramople, Van.

NBHL (3)

ՇԱՄԻՐԱՄԱԿԵՐՏ ՇԱՄԻՐԱՄԱՇԷՆ. Կերտեալ կամ շինեալ ի շամիրամայ՝ քաղաքաբերդն Վան.

Բնակեցան հանդէպ շամիրամակերտին, այս է հանդէպ վանայ բերդին. (Հ. հոկտ. ՟Ը.։)

Ունէին զանմատոյց ամրոցն զշամիրամաշէնն զաւանն զվան. (Արծր.։ ՟Ե. 12։)


Շամղիտակ

See full entry →

s. bot.

symphytum, pulmonaria, comfrey, consound.

Etymologies (2)

= Պհլ. փոխառութիւն. հմմտ. պհլ. [arabic word] šamblīt (գործածուած է Bundeheš-ում), պրս. [arabic word] šanbalī̄d «ծաղիկ իմն դեղ-նագոյն, որ ըստ ձևոյն և ըստ հոտոյն նման է ծաղկան թուրնջի և եթէ հոտոտիցի, փա-րատէ զգլխացաւութիւնն» (գործածել է Ֆիր-ռուսին, և համարւում է «սորնջան, Her-bstzeitlose», որ է ըստ Aнненковъ-ի բու-սաբանական բառարանի, էջ 104 լտ. colchi-cum autumnale L, ըստ դեղագործների cro-cus pratensis, ֆրանս. colchique, tue-chien, mort-chien, veilleuse, safran des prés, saf-ran bâtard, անգլ. tuberoot, ռուս. бeзвpe менница ևն). ասւում է նաև պրս. [arabic word] šanbalīt, ❇ šamlī̄d. ունինք նաև︎ [arabic word] šanbalīda «բուրումն ազգի ազգի ծաղկանց»։ Պրս. բառի յետին հյ. ձևն է շաբալութ, որ տե՛ս առանձին։ Այլ է պրս. [arabic word] ︎ šanbalil, որի վրայ տե՛ս բաղեղն բառի տակ։-Իրան, եան բառի արաբ. տառադարձութիւնն է ըիմ-լիտէճ (ըստ Նորայր ՀԱ 1924, 71), որ ներ-կայացնում է պհլ. šamlīdag ձևը։

ՀԲուս. § 2268 յիշում է շամղիտակ. շամպղիտակ ձևերով, ըստ Շէհրիմանեա-նի դնում է «լտ. sуmphytum» և թւում է կցել արաբ. [arabic word] samγūtan հո-մանիշին։ Բժշկարանները այս արաբ. բառը կարդացել են սամղուտան, սամ-ղըտան։ Տարակոյս չկայ թէ մեր բառի արաբերէնի հետ նմանութիւնը բոլորո-վին պատահական է և ղ=γ ձայների պատճառով մերժելի։ Երևակայական է նոյնպէս շամղիտակ-ին տրուած «sуm-phytum» նշանակութիւնը, որ ենթադրել է Շահրիմանեան՝ արաբ բառի ձայնա-կան դոյզն նմանութեան պատճառաւ։ Վերի ձևով մեկնեց Stackelberg WZKM 15 (1901), էջ 382. որից անտեղեակ նոյնը անկախաբար Աճառ. Արրտ. 1910, 179։

NBHL (1)

Յասմիկն, ներգէսն, եւ շամղիտակն, եւ մանուշակն. (Ագաթ.։)


Շամշական

See full entry →

cf. Շամբշական.


Շամշպետ

See full entry →

s.

tetrarch.


Շամշտութիւն, ութեան

See full entry →

s.

tetrarchy.

NBHL (2)

ՇԱՄՇՏՈՒԹԻՒՆ կամ ՇԱՄԸՇՏՈՒԹԻՒՆ. τετραρχία tetrarcha. Չորրորդապետութիւն. պետութիւն քառորդ մասին տէրութենե, կուսակալութիւն. (գուցէ ի թ. սէմթ, կողմ. կամ ի յն. լու. ի՛միսիս, սէ՛միս։ կէս, կիսեալ կիսոյ կէս).

Առաջնորդէին եղբարք նորա շամըշտութեամբք. այսինքն մի ի չորից մասանց անտի երկիրն իսրայելացւոց։ Զագրիպպաս կացոյց թագաւոր, ի վերայ թշնամւոյ նորա շամշութեան՝ փլիլպպոսի եւ լիւսինեաայ, եւ ընդ նոսին եւ յետ սակաւ ժամանակի եւ զշամշութիւն եւս հերովդի ետ նմա. (Եւս. պտմ. ՟Ա. 8, կամ 9։ ՟Բ. 4. 10։)


Շամս

See full entry →

s.

sun.

Etymologies (1)

«արեգակ» Դամասկ. Կոստ. երզն, էջ 180. գրուած ըէմս Երզն. երկն. է։


Շամրաշ

See full entry →

s. bot.

imperial-lily.

NBHL (1)

Սոսկալի պայծառ ծաղիկ, շամրաշ ծաղկանց անդրանիկ. (Տաղ.։)


Շամրիտ

See full entry →

s. adj.

cf. Շամրտացի.

NBHL (4)

Որ ի շամրտացւոց եբրայական գիրքն կրին։ Առ շամրտացիսն ողջ պահեալ գտանին։ Ըստ շամրտացւոց եբրայականին. (Եւս. քր. ՟Ա։)

ՇԱՄՐԻՏ որ եւ ՇԱՄՐԻՏԱՑԻ, ցւոյ. σαμαρεῖτης samarita, samaritanus. Սամարացի, շամարիտ.

Զփրկիչն մեր՝ մանկուաք ժողովրդեան իւրոյ շամրիտ կոչեցին. (Մծբ. ՟Ծ՟Թ։)

Բազում եւս զօրս ի շամրտացւոց ժողովէր. (՟Ա. Մակ. ՟Գ. 10։)


Շամրտացի, ցւոյ

See full entry →

s. adj.

Samaritan.

NBHL (3)

ՇԱՄԱՐԻՏ որ եւ ՇԱՄՐՏԱՑԻ ՇԱՄՐԻՏ. Սամարացի . յն. սամարի՛դիս.

Շամարիտն ետես զանծանօթն եւ զօտարն ի նմանէ, եւ չարար զանց. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Միթէ շամարիտքն անաստուածագոյն եւ՞ս իցեն քան զնոսա. (Կոչ. ՟Զ։)


Շամրտութիւն, ութեան

See full entry →

s.

samaritanism, Samaritan sect.

NBHL (2)

σαμαρειτισμός samaritica religio, sive secta. Աղանդ շամրտացւոց՝ այսինքն սամարացւոց.

Զգո՛յշ լի նիջիր, գուցէ երբէք ի շամրտութիւն, կամ ի հրէութիւն կործանեսցիս. (Կոչ. ՟Դ։)


Շամփուր, փրոյ

See full entry →

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

Etymologies (5)

(յետնաբար ռ, ի-ա հլ.) «եր-կաթեայ կամ փայտեայ սուր ձողիկ. խորո-վածի շիշ». Նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Բ մնաց. դ. 11. Խոր. Մամիկ. Ճառընտ. Յայսմ. Տաղ. (գրուած է նաև շափուր). որից շամփ-րել «շիշը անց կացնել» Խոր. ա. 28. Կաղնկտ. -շամփուր նշանակում է նաև «Orion կամ Հայկ համաստեղութիւնը». հմմտ. էֆիմ. 109. «Յունիսի 14, Երևի Հայկն, որ է Շամփուրն»։

= Ասոր. [syriac word] ︎ šappūδa «անթրոց, հա-ցագործի երկաթեայ ձողը՝ կրակ խառնելու համար», որի հետ նոյն է արաբ. [arabic word] saf-fūd «միս խորովելու շամփուր», որից և [arabic word] tasfīd «միսր խորովելու համար շամ-փուրի վրայ անցունելով շարել» (Կամուս. րք. թրգմ. Ա. 624)։-Հիւբշ. 313։

Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Ջղ. Սչ. Տփ. շամփուր, Խրբ. շամբ'ուռ, Շմ. շանփուր, Զթ. շամփույ, շամփուր, Հճ. շամփույ, Սվեդ. ámմբ'էօռ.-Նոր բառեր են շամփրաքար, շամփուր-կշիռք «Հայկ աստեղատունը»։-էն-կիւրիի թրքախօս հայերն էլ ունին ջամփուր «ռեռ» ԼԲեւր. 1895, 865)։. [syriac word]

ՓՈԽ (borrowing) Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։

NBHL (6)

ՇԱՄՓՈՒՐ կամ ՇԱՓՈՒՐ. ὁβελός veru. Սայրասուր գաւազան երկաթի կամ փայտեայ, յոր անցուցանեն զշերտս խորովելի մսոյ. շիշ, քէպապ շիշի, սէֆֆուտ.

Հուր լուցեալ, եւ շամփուր երկաթի ի միս խորովեալ. (Խոր. ՟Գ. 37։)

Հրացոյց շամփուր երկաթի. (Մամիկ.։)

Հրացեալ շամփրով այրեցին եւ խորովեցին զմարմին նորա. (Ճ. ՟Բ.։)

Շամփրովք ծակոտեցին զթիկնամէջսն։ Խոցիչս, շամփուրս, ճանկս։ Երկաթի շամփուրս։ Շամփրովք այրեցին զկողսն։ Հրացեալ շափրօվք այրեցին զթաթս երկու ձեռացն. (Հ=Յ. ստէպ։)

Առ խոցուածոյ քոյդ կողքի, հրացեալ շամփրօքն երկաթի, նոցին կողիցըն խոցեալ, ընդ լսելիս թափանցեալ. (Տաղ.։)


Շամփրակ, ի, աց

See full entry →

s.

crown, diadem;
small spit.

Etymologies (2)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «թագ, պսակ». մէկ անգամ ու-նի Եւագր. 125. «Ոչ վայելէ անզգամի գիտու-թիւն և քար անարգյոսկի շամփրակի»։ Այս կտորը մեկնելով Լծ. եւագր. գրում Լ «Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ»։ Այսպէս նաև Վանակ. յուրախ. մեկ-նելով «Ուրախացիր, պսակ կուսից» շարա-կանը, ասում է. «Պսակդ այլ լեզուաւ շամփ-րակ ասի և է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման» (այսինքն թէ շամփրակ նշանակում է «պսակ կամ մրցանակ»).-Սասն. էջ 14 ներգ. հոլով ի շամփրակի՝ լուսանցքում մեկ-նուած «պսակ».-Բառ. երեմ. էջ 243 և 245 ունի շամփրակ և շափրակ «պսակ կամ զարդ», որից շափրակազգեաց «պսակաւոր» Մագ. գամագտ. (ՀԱ 7911, 721)։

Միաբան (անձնական) մեկնում է «թագի քորոց» (արևելեան տարազով) և ըստ այսմ հանում է շամփուր բառից։ Մենեմեշեան, ՀԱ 1911, 721 պրս. šāhpa-«մեծ փետուր»?

NBHL (3)

Ուրախացի՛ր պսակ կուսից. պսակդ՝ այլ լեզուաւ շամփրակ ասի. եւ է՛ զի յաղթանակ ի հանդիսի մրցման. (Վանակ. յուրախացիրն.։)

Ոչ վայելէ անզգամի դիտուի, եւ քնար անարդ յոսի շամփրակի. (Եւագր. ՟Դ։)

Թագ է շամփրակն. տգեղ քար ի շամփրակն չէ՛ զարդ. (Լծ. եւագր.։)


Շամփրակալ, աց

See full entry →

s.

spit-rack.


Շամփրեմ, եցի

See full entry →

va.

to spit, to put upon the spit;
to run or to pierce through and through, to transpierce.

NBHL (3)

Ի շամփուր հարկանել. իբրեւ ի շամփուր անցուցանել. շիշէ սանճմագ, սափլմագ.

Շամփրէ զաժդահակ զընդարձակ տէգ նիզակին. (Խոր. ՟Ա. 28։)

Ապականեալ շուն մի՝ շամփրեցին ընդ նմա եւ այնպէս ծածկեաց երկիր զչարն զայն։ (Կաղանկտ.։)


Շատամարդութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Բազմամարդութիւն.

NBHL (1)

Կարաց շէն պահել զերկիրն շատամարդութեամբ. (Արծր. ՟Ա. 11։)


Շատամարմին

See full entry →

adj.

corpulent, bulky.

NBHL (2)

Մեծամարմին. հաստամարմին. մեծղի.

Մարդն քան զարագընթացսն (ի կենդանեաց) հեդգագոյն է, եւ քան զշատամարմինսն փանաքի. (Նիւս. կազմ. ՟Է։)


Շատանամ, ացայ

See full entry →

vn.

to content oneself, to be content, to take up;
to suffice, to be sufficient or enough;
to multiply, to increase;
սակաւուք, փոքու, to be satisfied or content with a little, with any thing.

NBHL (4)

ἰκανοῦμαι, ἁρκέω, ἁρκοῦμαι contentus sum, adquiesco, sufficit mihi եւ sufficio, satis sum, vel est. եւ որ եւ ՇԱՏԻԼ. Շատ եւ հերիք համարել. բաւականանալ. շա՛տ է ասել. գոհ ըլլալ

Ոչ շատացար մարդ եղանիլ աստուած, այլ եւ խաչի համբերեալ. (Շար.։)

ՇԱՏԱՆԱԼ. Բաւել. որպէս Բաւական կամ շատ լինել, եւ ձեռնհաս՝ կարօղ գտանիլ.

Թէպէտ բազում էին հեթանոսք, բայց ոչ կարծէին զինքեանս շատանալ ի խաղամարտրութիւն առանց հրէից. (Ոսկ. գծ.։)


Շարամանեմ, եցի

See full entry →

va.

to interlace, to interweave, to intertwine, to lace, to join, to unite.

NBHL (11)

συμπλέκω, περιπλέκω, συνάπτω complico, connecto, conjungo περιελίσσω revolvo. Յարամանել. ընդելուզանել. յեռուլ. ներհիւսել. ոլորել. փաթութել. շաղապատել. զուգել. միաւորել. նիւթել.

Շարամանել զխորհուրդս, կամ մտածութիւնս, առաջարկութիւնս, բանս, եւ այլն. (Առ որս.։ Նիւս.։ Աթ.։ Մագ.։)

Ոլորէ զբանն մանուածով, շարամանալով զհինն եւ զնորս. (Ոսկ. գծ.։)

Շարամանեաց ընդ բնաւորականսն զանձնականսն ... ընդ անձնականին շարամանեցաւ անձնականն։ Շարամանի ընդ ճառեցելոյն անճառելին։ Շարամանեալ եւ խառնեալ էին բնութիւնքն աստուածութեանն եւ մարդկութեանն։ Շարամանեալ է յաննմանից բնութիւնս, ի հոգւոյ ասեմ եւ ի մարմնոյ։ Բանական մտացս երեք զօրութիւն ընդ միմեանս շարամանեալ (որոյ է օրինակ առասանն). (Նիւս.։ Զքր. կթ.։ Պրպմ.։ Լմբ. ժղ.։)

Տեսանե՞ս զսէրն աստուծոյ շաղկապեալ ընդ մերումս, եւ իբր զգէսս ինչ շարամանեալ։ առնուլ զոսկետեսակն տպազիովն, եւ շարամանել ի թագի նորա։ Երկուս ձարս շարամանեալս ի խոտոյ։ Շարամանէ ընդ միմեանս զբարեգործութիւնն եւ զուրախութիւնն։ Եւ այսոքիկ բազում անգամ շարամանեալք (յանհունս)։ Պա՛րտ է ասացուածին դաշնաւոր գոլ եւ ծաղկեալ եւ շարամանեալ ամենայն ձեւովք. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։ Արծր. ՟Ե. 11։ Ճ. ՟Ա.։ Լմբ. ժղ.։ Պերիարմ.։ Պիտ.։)

Գործել զնա, եւ պահել. առաջինն զաշխատութիւն, եւ երկրորդն զհոգեալն շարամանեալ ունի։ զուարխութիւնն՝ որ չարութեամբն է շարամանեալ առ սուգ եւ տրտմութիւն՝ ի բաց հալածել։ Մէջն՝ ի միմեանց ընկալեալ, եւ շարամանեալ ընդ միմեանս. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ այսպէս ամենայն նեղութենէ եւ յանդորրու (յանդորրութենէ). (Ոսկ. գծ.։)

Որ խեղդէ զորբ մանուկ՝ վաշխք հայրենիք շարամանեալք իբրեւ զօձս. (Բրս. պհ. ՟Ա։)

Մի՛ շարամանեսցիս ընդ կենցաղոյս իրս, որպէս զի զօրավարին հաճոյասցիս. (Բրս. հայեաց.։)

Սիրոյն գնտակօք շարամանեալ ընդ աստուածային եւ ընդ անարատ կեանսն. (Նիւս. երգ.։)

Զուգաւորեալ շարամանին նորպատուիրանք ընդ հնոյն. (Վրթ. քերթ.։)


Շարամանութիւն, ութեան

See full entry →

s.

entwining, interweaving.

NBHL (6)

Է ինչ՝ որ ըստ շարամանութեան ասի, եւ է ինչ՝ որ առանց շարամանութեան. արդ ըստ շարամանութեանքն, ո՛րզան, մարդ ընթանայ, մարդ յաղթէ. իսկ առանց շարամանութեանքն, ո՛րզան, մարդ, արջառ. ընթանայ, յաղթէ. (Արիստ. ստորոգ.։)

Անխառն յամենայն նիւթոյ շարամանութենէ (հոգեղէնն)։ Ձեռնկալութիւն ձիթոյ՝ շարամանութեամբ նիւթոյ պատրուկի ընդ նոյն զանգլոյ։ Հնոյ կտակին ընդ նորոյս շարամանութիւն։ Շարամանութիւն ոսկերաց (ի մարմնի)։ Չարչարելի ի տկարութենէ, այսինքն ի մարմնոյ շարամանութենէ. (Նիւս. բն.։ Նար. ղգ։ Յհ. իմ. եկեղ.։ Լմբ. ժղ.։ Աթ. ՟Ա։)

Ողբերգական շարամանութեամբ յարամանել նորագոյն բանս։ Ի բանաստեղծութիւնս հզօր գոլով, եւ պերճ եւ պաճոյճ շարամանութեամբ. (Մագ. ՟Զ. եւ Մագ. մանուչ.։)

Չափ են վանկքն, որով շարամանութիւն բանին չափի. (Երզն. քեր.։)

Անդրէաս եղբայր մագնոսի եպիսկոպոսի զշարամանութիւն տոմարաց յօրինէր. (Շիր. քրոն.։)

Զի՞նչ չուանքն՝ որ խզեցան. շաղկապք եւ շարամանութիւնք մեր առ աստուած հաւատոյ եւ սիրոյ։ Կնճիռն մեղքն են, որ բազում կրկնուածս եւ շարամանութիւնս ունին. (Գէ. ես.։)


Շարամերձութիւն, ութեան

See full entry →

s.

adherence.

NBHL (3)

Շարամերձութիւն հոգւոյ եւ մարմնոյ. (Սահմ. ՟Ը։)

Զի սմա բեւեռեցելոյնզ բազկատարած շարամերձութեամբ. (Թէոդոր. խչ.։)

Այր եւ կին էին ովկիանոս եւ թետիտ. ի ձեռն միջնորդութեան հեռիայ եղեւ շարամերձութիւն սոցունց եւ սիրելութիւն. (Նոննոս.։)


Շաքարահամ

See full entry →

adj.

sugar-flavoured, sugary;
սեխ —, sugar-melon.


Շաքարաման

See full entry →

s.

sugar-basin.


Շեղտամեղտ

See full entry →

adj.

enervated, effeminated.

Etymologies (1)

ՆՀԲ «որպէս թէ շերտ շերտ եղեալ մեղկութեամբ»։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1899, 207։-Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 շեղտ բառից մ մասնիկով և կրկնութեամբ։

NBHL (4)

τεθρυμμένος confractus, enervatus, mollis, insolens. Որպէս թէ շերտ շերտ եղեալ մեղկութեամբ. ըստ յն. ջախեալ. մանրեալ. մալեալ. ցոփ. թուլամորթ. խենէշ (ոք կամ ինչ). լոյծ. մեղկ. ... կոտրուած, թոյլ.

Զլոյծ եւ զջախջախ եւ զշեղտամեղտ ագանելիս եւ զգնացս չընդունիմք. (Կանոն. (ի մի ձ. զջաղճ, եւ զշեղտամեղտ)։)

Շեղտամեղտ զծոյլս նշանակէ, կամ զթոյլս. (Հին բռ.։)

Մինչ զի գոլ շեղտամեղտս եւ խենէշս. (Իրեն. ՟Ա. առ Լեհ. (որ ըստ մտի կամի ընթեռնուլ՝ շեղտամեղ, որպէս հակեալ ի մեղս։))


Definitions containing the research ամ : 10000 Results

Սինտեկնոս

See full entry →

cf. Որդիակիցք.

Etymologies (1)

= Յն. συντεϰνος «կաթնեղբայր, կաթնքոյր, կնքահայր, կնքամայր»։-Հիւբշ. էջ 379։

NBHL (1)

ՍԻՆՏԵԿՆՈՍ (կամ ՍԻՆԴԵԿՆՈՍ). Բառ յն. σύντεκνος . որպէս Համածինք. համածնողք. կամ որդիացեալք ի սուրբ աւազանէն. որպէս կնքահայր եւ սան, եւ այլն.


Սիսեռն, սեռան, սռան

See full entry →

s.

chickpeas.

Etymologies (2)

, ն հլ. (սեռ. սիսեռան կամ սիսռան) «սիսեռ, տճկ. նոհուտ» Ագաթ. Գաղիան. Վրք. հց. բ. 367. գրուած սիսառն Վրդ. առ. 193. որից սիսեռնախորով (նոր բառ)։

= Բնիկ հայ բառ.՝ հնխ. k'*lik'er-ձևից, որի դէմ միւս լեզուներն ունին k'ik'er-. հմմտ. լտ. cicer, մակեդ. ϰίϰερροι, յն. ϰριός (ծագած *ϰιϰριός կամ *ϰιϰρός ձևից), սանս çiçna «ոլոռ» (եթէ միայն ճիշտ է այս նշա-նակութիւնը), և լատինականից փոխառու-թեամբ հբգ. kichurra, chihhira, մ. և նբգ. kicher, հպրուս. keckers «ոլոռ». ա. kihra «սիսեռ» և աւելի ուշ փոխառութեամբ հբգ. ciser, նբգ. zisern, սլ. cizara, չեխ. cizrna, լեհ. cieciorka, cieciercczka (Pokorny 1, 451, Boisacq 519, Berneker 503, Walde 158, Ernout-Meillet)։-Հիւբշ. 490։

NBHL (2)

ռմկ. սիսեռ. լտ. չի՛չէռ. ἑρέβινθος cicer. իտ. cece. Ունդ ոլոռնաձեւ՝ կտցաւոր, սպիտակ դեղնորակ կամ թխագոյն.

Ոսպն կամ ոլոռն, որիզն, եւ սիսեռն, եւ այլ եւս են բազում սերմանիք. (Ագաթ.։)


Սիտղ

See full entry →

s.

water-pot, bucket.

Etymologies (2)

«ջրի աման, դոյլ» Բրս. մրկ. 323։

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։

NBHL (2)

Բառ լտ. սի՛դուլա. situla ὐδρία, στάμνος . Սափոր. գոյլ (յորմէ թ. սիդիլ, աման ջրոյ ծորակաւոր առ սափրիչս).

Դալիլա (լծ. գոյլ) սիտղ թարգմանի։ Սիաղն յորժամ պատառուած լինի, զանօսր իրք ոչ արգելու. (Բրսղ. մրկ.։)


Սիր

See full entry →

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

Etymologies (4)

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. իե. «Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ և զտարափ ի տապացեալ ժամանակս»։ ՆՀԲ մեկնում է «խոնաւութիւն, անձրև, տարափ», ՋԲ «պարզ օդ», ԱԲ թա-ցութիւն, ցօղախառն մեղմ օդ»։ Թուի թէ ուղղելի է պարզապէս սիք։

. անստոյգ բառ, որ առանձին էլ ան-գործածական է. սրանից ունինք մեծասիր և սրական աստղաբաշխական բառերը, որ մէկ մէկ անգամ գործածուած եմ գտնում Շիր. էջ 65, 66. «Մեծասիր գօտին, որ կոչին ան-գոն կոռոնաւոր (երկնքի եօթը գօտիներից մին). Սրական գօտի՝ ուր են երկոտասան կենդանակերպք»։

«մեղկ, թոյլ, կանացի, վաւաշոտ». մի անռամ ունի Փիլ. լին. 324. «Լիրբ հայեց-ուածք և վիզ բարձր և ստէպ ստէպ շար-ժումն լօնաց և սիր գնացք»։

«արքայ, իշխան» Լմբ. առ լև. 1865, էջ 240.Սամ. անեց. շար. 148. Անսիզք, էջ 3. Թլկր. 56։

NBHL (2)

Տարրական իմն նուիրաձիր իբրու զսիր զովացուցիչ, եւ զտարափ ժամանակս. (Մագ. ՟Ի՟Է։)

Տուք պատիւ անուանց, ամիրայ ... եւ մի սիր, եւ այլն. (Լմբ. առ լեւոն.։)


Սիրայ, ից

See full entry →

s. adv.

mat;
rush-tress, hay-rope;
սէր ի —է, file by file, line by line, in series.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Տաղ. հետևեալ ձևով. «Չի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր Հերովդիադայ). սէր ի սիրայէ քաղ-ցըրաշնչեալ օդոյն». (հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71)։ ՆՀԲ մեկնում է «շար ի շարէ», որպէս բառ յն. և թրք. սրրա սըրա կամ երգ յերզոյ, որպէս բառ եբր.։

NBHL (5)

յն. սիրա. σειρά catena, funis. (լծ. եւ series. հյ. շար. թ. սըրա ). Ստրիք. չուան. առասան. պարան. լար. շղթայ կազմել յամենայն նիւթոյ, եւ մտանել եւ ոլորեալ յարմաւենաւոյ, ի պրտուոյ, ի մազէ.

(ՍԻՐԱՅ 2) ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)

ՍԷՐ Ի ՍԻՐԱՅԷ մ. Շար ի շարէ. (որպէս բառ յն. եւ թ. սըրա սըրա ) կամ Երգ յերգոյ (որպէս բառ եբր)

Զի՞նչ արդիւնատիպ վայելչատիպ կային (զարդք կամ հիւսք դստեր հերովդիադայ), սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)


Սիւնիքոսական, ի, աց

See full entry →

adj.

continuous.

Etymologies (1)

«շարունակուող, ան-ընդհատ (ջերմի համար ասուած)» Մագ. թղ. 74. 135։

NBHL (1)

Եհաս նմա պատահ խօթութեան սիւնիքոսական ջերման։ Ի մեռիակաան (այսինքն օրական) ջերմութիւն, որ ի սիւնիքոսականին տրամակայի. (Մագ. ՟Կ՟Զ. ՟Հ՟Թ։)


Սիւնհոդոս, աց

See full entry →

s.

synod.

Etymologies (1)

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։

NBHL (1)

Բառ յն. սինօտոս. σύνοδος synodus, conventus, concilium. Որպէս թէ ճանապարհակցութիւն. ուղեկցութիւն. Ի միասին եկաւորութիւն. միաբանութիւն. համահաւաքումն. գումար. մանաւանդ Ժողով (մեծ).


Սլեխ

See full entry →

s.

arms, armour.

Etymologies (1)

, ի հլ. «զէնք» Թղթ. դաշ. 18. Գնձ. Վրդն. պտմ. 94. Ուռհ. 426, կոստ. երզն. 109. Քուչ. 93. գրուած է լսեհ, լսեխ Վրդ. առ. (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան 259բ)։

NBHL (1)

ՍԼԵԽ կամ ՍԼԵՀ. այսինքն Զէն.


Սկայ, ից

See full entry →

s.

giant;
— կին, giantess;
— անարի, huge giant.

Etymologies (1)

, ի հլ. «հզօր, յաղթանդամ, վիթխա-իի մարդ» ՍԳր. Եւս. քր. Խոր. որից սկայա-գործ Բուզ. սկայազն Եփր. թգ. ծն. և թուոց. Բուզ. սկայազօր Ագաթ. սկայանման Փարպ. սկայաբար Խոր.-նոյն բառից հ սաստկա-կանով՝ հսկայ ՍԳր. Եզն. որից հսկայազն Մծբ. Եփր. յես. և թգ. (կրճատ հսկազն), հսկայազօր Ագաթ. հսկայաձև Կալլիսթ. ևն։

NBHL (2)

ՍԿԱՅ կամ ՀՍԿԱՅ. γίγας gigas. Այր յաղթանդամ՝ վիթխարի, բարձրահասակ եւ զօրաւոր. քաջ.

Հայկ ի մէջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ։ Միապետել ի վերայ ամենայն սկայիցն եւ դիւցազանց. (Խոր. ՟Ա. 9։)


Սկաւ

See full entry →

s.

piece of mat.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Վրք. հց. «Եդ զնա ի վերայ քաղադրի և սկաւ մի ի սնարսն»։ ՆՀԲ մեկնում է «բարձ, թիկ նայեց կամ փսիաթ», ԱԲ «խսրի կտոր»։

NBHL (1)

Բառ անյայտ, իբրու Բարձ. թիկնայեց. կամ փսիաթ.


Սկաւառակ, աց

See full entry →

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

Etymologies (4)

, ի-ա հլ. «կերակրի աման» ՍԳր. որից սկաւառակ գլխոյ «ուղեղի ամա-նը» Պղատ. տիմ. Խոր.։

= Պհլ. *sukavarak? հոմանիշ ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս.օ ❇ sukōra. օ [arabic word] sukurra, օ [arabic word] sukra, օ [arabic word] uskara «կաւէ փոքր պնակ», և սրանից փոխառու-թեամբ վրաց. უեკურა ուսկուրա, ասոր. ❇o ❇ sīqūrqā, արաբ. ❇sukurǰa կամ sukurraǰa «պնակ», կպդվկ. յն. σϰουρά «բաժակ», թրք. uskúre «կաւէ պնակ», քրդ uskure «թաս, բաժակ, ջրաման», ալբան, skyure «պնակ»։-Հիւբշ. 237։

Schrōder, Thesaur. 46 արաբ. sukū. ra ձևից։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշո. 165 պրս. իւսկէրէ, սիկիուրէ։ ՆՀԲ «որ-պէս թէ սկահակ կամ սկահ՝ որ առնու ինչ ի մէջ իւր. ռմկ. սկուռա»։ Böttich. Rudim. 49, 179 և Lag. Ges. Abhd. 73 ասոր. sqrūq։ Lag. Urgesch. 29 սկի բառից։ Justi, Dict. Kurde 10 քրդ. us-kure և պրս. uskara։ Karolides տե՛ս սկահ։ Հիւնք. յն. σςάφη, թրք. ուսկուֆա «գլխանոց», Թիրեաքեան, Պատկ. աշխ.

ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից կամ քրդերէնից նոր փոխառեալ ձևեր են ուսկուր Բն. «կոթաւոր պղնձեայ գաւաթ», ուսկուրայ Բլ. Մշ. «հողէ փարչ»։

NBHL (2)

τρύβλιον, παρόψις, φιάλη paropsis, phiala, catinus, patina, patella . (որպէս թէ Սկահակ, կամ Սկահ՝ որ առնու ինչ ի մէջ իւր. ռմկ. սկուռա. Սկահաձեւ անօթ կերակրոյ եւ ըմպելւոյ. որպէս Ափսէ. պնակ. տաշտ. դաշխուրան. սկուտեղ. բաժակ մեծ. ճաշակ. կոնք. ... (Մտթ. ՟Ի՟Զ. 23։ Մրկ. ՟Ժ՟Զ. 1 = 17։ Յայտ. ՟Ժ՟Է. 1։ ՟Ի՟Ա. 9։)

Ըմպականք ... սկաւառակք կրկին կրաւորականք համոց ... բաժակք զոյգք ... տաշտք. (Նար. լ։)


Սկեպտոր

See full entry →

s.

exceptor.

Etymologies (1)

«ատենադպիր» Յայսմ. (ՆՀԲ ասում է թէ սխալմամբ գրուած է սկենդա-րոս. ուրեմն ուսկի՞ց է հանում այս սկեպ-տոր ձևը)։

NBHL (1)

Բառ լտ. էքչէ՛բդօր. exceptor. Ատենադպիր՝ որ ընդունի զբանս բերանոյ իշխանին կամ դատաւորի, եւ դրոշմէ ի գիր. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Գ. (ուր գրի վրիպակաւ Սկենդարոս)։


Սկեսուր, սրաց

See full entry →

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

Etymologies (3)

, ի-ա հլ. «կնոջ ամուզնու մայրը» ՍԳր. Եզն. Ոսկ. Կողոս. Փիլ. որից սկեսրայր, սկեսրեայ «ամուսնու հայրը, կեսրոջ այրը» ՍԳր. Մխ. դտ. Բրս. մրկ. որ և գրուած ռամկաձև կեսուր։

= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։

Ուղիղ համեմատութիւններ ունին Pe-term. 25 Windisch. 19, Diefenbach, Berl Jahrb. 1843, 445, Böttich ZDMG 1850, 361, Arica 64, Muller SWAW 38, 573, 576, Pictet 2, 369, Justi, Zend. sp. 89, Lag. Arm. Stud. § 1152, Տէրվ. Altarm. 64, Նախալ. 75, 163 ևն։ Win. disch. նախահայ ձևը դնում է *սեսկուր կամ *քեսուր, Lag. Arm. Stud. § 1152 *քեսուր։ Թիրեաքեան, Պտկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. դնում են պարսկե-րէնից։

NBHL (2)

ռմկ. կեսուր. πενθερά socrus. Մայր փեսային՝ որպէս մայրագիր համարեալ հարսին.

Եւ այն աղմուկ զսկեսրաւն կայցէ. մանաւանդ թէ ոչ զսկեսրաւն, այլեւ զհարսամբն. զի այնուհետեւ ամենայն հոգք ոչ սկեսրին, այլ՝ հարսին լինցի. (Ոսկ. կողոս.։)


Սկնդիկ

See full entry →

s.

cf. Սկնդուկ.

Etymologies (1)

«ամուլ՝ այրի կամ ամուսնուց արձակուած կին» Ես. ծդ. I. Գաղ. դ. 27. Ոսկ. գղ. և ես. 365. Բուզ. Միս. խչ. (հրտր. Բազմ. 1911. 263բ)։

NBHL (9)

ՍԿՆԴԻԿ ՍԿՆԴՈՒԿ. Կարծի ի բառէս Սկունդ. որպէս Փոքրիկ շուն. այլ վարի որպէս Կին այրի, կամ Ամուլ՝ թողեալ լքեալ յառնէ. ըստ յն. ամայի. ἠ ἕρημος deserta. եբր. զէմիմ. ռմկ. էրիսէ ձգած.

Ուրախ լեր ամուլ ... զի բազում են որդիք սկնդիդ առաւել քան զարամբւոյն. (Ես. ՟Ծ՟Դ. 1։ Գաղ. ՟Դ. 27։)

Ո՞վ իցէ ամուլ սկնդիկ. հեթանոսաց եկեղեցի. (Ոսկ. գղ.։)

Անժառանգ էի, սնդուկ եւ այրի, անծին, ամուլ։ Զբնութիւն սկնդուկ որովայնին (սառայի) ելոյծ. (Ոսկ. ես.)

Եկեղեցի փառաւորեսցի բազմորդութեամբ, որ ամուլն էր եւ սկընդուկ (լս. այրի)։ Բազում են որդիք այրւոդ, զի այս է սկընդուկն. (Գէ. ես.։)

Հերքըն ճողեալ՝ որպէս կընդին, ստինըք ցամաք զերդ ըսկընդկին. (Ուռպ. ողբ.։)

Առիթ բերկրանաց եւ պատճառ կենդանութեան սկնդուկ եւ ամուլ աշխարհիս. (Վրդն. լս.։)

Սկնդուկս կոչել զհամբաւեալսն իբրեւ զյուշկապարիկս. (զբնակեալս յամայութեան). (Միսայէլ խչ.։)

Առաջի մեծամեծաց իմոց յանդիմանեաց զիս իբրեւ սկնդուկ մի. (Բուզ.։)


Սկնդուկ, դկի

See full entry →

s. adj.

forlorn, desolate, deserted wife;
barren.

Etymologies (1)

«ամուլ՝ այրի կամ ամուսնուց արձակուած կին» Ես. ծդ. I. Գաղ. դ. 27. Ոսկ. գղ. և ես. 365. Բուզ. Միս. խչ. (հրտր. Բազմ. 1911. 263բ)։

NBHL (9)

ՍԿՆԴԻԿ ՍԿՆԴՈՒԿ. Կարծի ի բառէս Սկունդ. որպէս Փոքրիկ շուն. այլ վարի որպէս Կին այրի, կամ Ամուլ՝ թողեալ լքեալ յառնէ. ըստ յն. ամայի. ἠ ἕρημος deserta. եբր. զէմիմ. ռմկ. էրիսէ ձգած.

Ուրախ լեր ամուլ ... զի բազում են որդիք սկնդիդ առաւել քան զարամբւոյն. (Ես. ՟Ծ՟Դ. 1։ Գաղ. ՟Դ. 27։)

Ո՞վ իցէ ամուլ սկնդիկ. հեթանոսաց եկեղեցի. (Ոսկ. գղ.։)

Անժառանգ էի, սնդուկ եւ այրի, անծին, ամուլ։ Զբնութիւն սկնդուկ որովայնին (սառայի) ելոյծ. (Ոսկ. ես.)

Եկեղեցի փառաւորեսցի բազմորդութեամբ, որ ամուլն էր եւ սկընդուկ (լս. այրի)։ Բազում են որդիք այրւոդ, զի այս է սկընդուկն. (Գէ. ես.։)

Հերքըն ճողեալ՝ որպէս կընդին, ստինըք ցամաք զերդ ըսկընդկին. (Ուռպ. ողբ.։)

Առիթ բերկրանաց եւ պատճառ կենդանութեան սկնդուկ եւ ամուլ աշխարհիս. (Վրդն. լս.։)

Սկնդուկս կոչել զհամբաւեալսն իբրեւ զյուշկապարիկս. (զբնակեալս յամայութեան). (Միսայէլ խչ.։)

Առաջի մեծամեծաց իմոց յանդիմանեաց զիս իբրեւ սկնդուկ մի. (Բուզ.։)


Սկուռ

See full entry →

s.

axeman, hangman.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Շիր. «Մարդկան իշխանաց գործիք են տան-ջանաց, պէսպէս մեքենայք և մարդիկք, ըս-պասաւորք և սկուռք»։ ՆՀԲ մեկնում է «որ-պէս սակուռ, սակր և կամ սակրաւոր», Լեհ. «սիկարեան», ՋԲ «դահիճ կամ սակրաւոր», ԱԲ «դահիճ կամ տապարաւոր» (իբր լտ-բառ)։

NBHL (1)

բառ անյայտ. որպէս Սակուռ, սակր. եւ կամ Սակրաւոր. ( ըստ Լեհ. սիկարեան).


Սղար

See full entry →

cf. Պաշարումն.

Etymologies (2)

«պաշարումն. փխբ. անձկութիւն, նեղութիւն» Բրս. մրկ. 146. Վրդ. պտմ. Վահր. ոտ. Ուռհ. որից սղարել կամ սխարել «պաշարել (բերդը), փխբ. նեղը գցել» Բրս. մրկ. 146. Վահր. ոտ. Ուռհ. Աամ. անեց. շար. 149. Սմբ. պտմ. 103։

ՆՀԲ բառ ռմկ. սէհր. մուհասէրէ։ Ալ-տրնեան, Քնն. քեր. 335 արաբ. ս'ար, սը'ար «պաշար» բառից, որ հայոց անց-նելով՝ պաշարել բառի ազդեցութեամբ այս իմաստն է ստացել։ Ալիշան, հրտր. Վրդ. պտմ. էջ 150 ծան. արաբ. հիսար «ապշարումն»։

NBHL (1)

Զիս ի պաշարումն եւ ի սղար ածին (կամ արկին). (Բրսղ. մրկ.։)


Սղոխ, ի

See full entry →

cf. Սողոխ.

Etymologies (2)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բարակ քամի» Փիլ. տե՛ս 12. Խոր. Լաստ. «սառոյցի կտո՞ր» Պիտ. որ և սողոխ «բարակ քամի» Վեցօր. 78. Ոսկ. բ. տիմ. 265։

ԳՒՌ (dialectal) Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։

NBHL (3)

ՍՂՈԽ կամ ՍՈՂՈԽ. αὕρα aura. (լծ. թ. սօլուգ ). Սիք շունչ. շնչումն. մեղմ հողմ. օդ շոգեխառն.

Յորժամ քաղցրաշունչ սողոխ վէտս վէտս զմկանունսն ճօճեալ ճեմի. (Վեցօր. ՟Դ։)

Զսառնամանեաց ասելով աստ (ի լերինս) հանչերձ բերմմամբ ի վերայ իրեանց զձեանցն եւ զկարկտիցն եւ զնոցուն համանմանիցն, յոյց ի հետ ապա վնասաբեր իմն ոսոխեալ սղոխք ի չարաշուքն հասեալ մերձակայսն կացուցանեն անձինս ի տգեղութեան ձեւ. երկդիմի տեսանի իմաստս. իմա որպէս հողմ, եւ կամ որպէս հատոր սառին, որ ռամկօրէն սղոխ ասի։


Սմպատակ

See full entry →

s.

basalt;
cf. Փորձաքար.

Etymologies (1)

-Պհլ. *sunbātak ձևից, որ աւանդուած չէ, բայց նոյնն են ենթադրում պրս. [arabic word] suinbāda ևամ ❇ subāda «է տեսակ իմն քարի, զոր յեսան առնեն և ակնագործք փըշ-իեալ և մանրեալ՝ նովաւ ակունս տաշեն և յղկեն», փոխառութեամբ արաբ. ❇ sunbādaǰ (կամ haǰar-ul-sunbādaǰ) «մի տեռաև քար է, որով սրի ժանգն են առնում, ածելի են սրում և ատամներն են փայլես-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 414 և 727), թրք. stnpare, səmpara, յետին հայ տառա-դարձութեամբ (արաբերէնից և թուրքերէնից) ռմկ. սնպատին, սունպանին, սնփարա Բժշ., գւռ. զըմփառա, զըմփարա «աւազաթուղթ»։ -Հիւբշ. 238։

NBHL (1)

Զոսկւոյ զանազանութիւն ընդ սմպատակի շփելով փորձեամբ. (Բրս. գոհ.։)


Սնար, ի, ից

See full entry →

cf. Սնարք.

Etymologies (2)

Հիւնք. քնար կամ սրունք բառից Scheftelovitz BВ 28 (1904) 284 հբգ. hnol, անգսք. hnoll, մբգ. nol «սնար, գլուխ, ծոծրակ» բառերի հետ՝ հնխ. k'nəl-ձևից։ Patrubány ՀԱ 1908, 227 հնխ. kε-«սուր լինել» արմատից։-Karst, Յուշարձան 409 սոսմեր. zana, zanaru «վեր, վերին»։

ԳՒՌ (dialectal) Հմշ. սնարք «բարձ», Վն. սնար «յենարան. 2. յենուիլը, կռթնիլը».-ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 268 Սլմ. սնարք «կարճ փայտ, որ չուանով կախում են սայլի ցռուկից և սայլի կանգնած ժամանակ իբրև նեցուկ դնում ցռուկի տակ. տճկ. տայաղ, տայագ» (որ է յենարան)։

NBHL (2)

κεφαλή caput, vertex προσκεφαλή cervical, pulvinus, pulvinar ἁνάκλιτον acclinatorium. (որպէս թէ յենարան, կամ քնարան). Յետակողմն. գլխակողմն. յետին կողմն գլխոյ. գլխին կողմը. գլխին ետեւը.

Նմանութեամբ ասի.


Սնդիկ, դկի

See full entry →

s.

mercury, quick-silver.

Etymologies (1)

«ժիպակ, տճկ. ջիվա» Նիւս. կազմ. աթև. ամ. 162. գրուած նաև սնտիկ Վստկ. 223,

NBHL (2)

ՍՆԴԻԿ կամ ՍՆՏԻԿ, ὐδράργυρος (արծաթաջուր). argentum vivum (արծաթ կենդանի). mercurius (որպէս թէ ցնդելի). Ժիպակ. ռմկ. ժիվա, ճէպէ. ճիպէ, զիպէք. Մետաղ լոյծ՝ արծաթափայլ՝ ծանրակշիռ.

Սնտիկդ (կամ սնդիկդ) ի մանր մանր գնդակս ոլոռնացեալ, առ ոչինչ յայնոսիկ որպատահեցին նմա՝ խառնեալ. (Նիւս. կազմ.։)


Սնդուկ

See full entry →

cf. Արկղ.

Etymologies (2)

= Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. սնտուկ. Տփ. սնդուկ, զանդուկ (վերջինը վրացերէնից փոխառեալ), Ալշ. Երև. Հմշ. Մշ. Սեբ. Սչ. Տիգ. սնդուգ, Ննխ. Պլ. Ռ. սունդուգ, Հճ. սmնդուգ, Սվեդ. սնդէօգ, Զթ. սօնդօգ, սօնդոգ. նոր փոխա-ռութեամբ թուրքերէնից՝ Ղրբ. Ջղ. սանդուղ, Շմ. սանդուխ։-Կայ նաև սնդխտել Խ. Վն. «պահել», որ թրք. sandəx (գւռ.) ձևից է ձգլ։

NBHL (1)

Բացեալ զսնդուկսն (տպ. զսնտուկն). եւ հանեալ զամենայն ակունսն եւ զմարգարիտսն. (Վրք. հց. ՟Բ։)


Սնոպար, ի

See full entry →

bot.

cf. Գինձ.

Etymologies (2)

«գինձ, coriandrum». մէկ ան-գամ ունի Ոսկիփ. առնելով Իշոխ ասորուց. «Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպարի գոյնն թուխ և կարմիր և խիտ և պինդ անյաղթելի»։

ՀԲուս. § 2786 նոյն է կարծում սր-նոպրի «փիճի» բառի հետ։ Նորայր ՀԱ 1923, 160 մեկնում է վերի ձևով, բայց դժբախտաբար արաբ. բառը բնիկ այ» բուբենով կամ գիտական տառադարձու-թեամբ չէ նշանակած, որպէս զի կարե-լի լինէր ստուգել։

NBHL (1)

Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպար, գոյնն թուխ եւ կամիր, եւ խիտ եւ պինդ անյաղթելի. (Ոսկիփոր.։)


Սոթ

See full entry →

adj.

firm, solid.

Etymologies (4)

«պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.

, ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։

ԳՒՌ (dialectal) ՆԲ. սռթ «դառնաշունչ արևելեան քամի Սևանի վրայ, որի ժամանակ նաւա-գնացութիւնը անկարելի է դառնում և գրեթէ ժայռերն են տեղահան լինում» (Հովիւ 1906, 116, նաև Ազգ. հանդ. ժէ 54)։

NBHL (2)

Կճղակն եւ պոչն որպէս զեղին, եւ այնքան սոթ (կամ սութ) եւ սաթ է կճղակն, որ աննման է՝ որ դիւր գար մարդոյ հայելոյ. (Հ. սեպտ. ՟Ի՟Գ.։)

Ի լերինս մեծամեծս, որք բոլորեալն եւ սոթեալն (կամ սութեալն) ի բարձրաբերձ բարձրութիւն ամպոց ելանել. (Վեցօր. ՟Թ։)


Սոխ, ոց, ից

See full entry →

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

Etymologies (3)

, ռ հլ. (յետնաբար ի հլ.) «սռխ» Թուոց ժա. 5, Ոսկ. մ. ա. 8, Կոչ. էջ 97. որից մկնսոխ կամ մկնասոխ Վստկ. էջ 120։

ՆՀԲ լիշում է պրս. սուխ, թրք. սօղան և վրաց. խախու հոմանիշները։ Պրս. ձևն ունի նաև Lag. Beitr. bktr. Lex. 21։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. soγan «սոխ» բառի հետ, ինչպէս ունի նաև Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5. իսկ Յուշարձան 325 հայերէնից՝ հին ժամանակ կատարուած փոխառութիւն է համարում։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ak'ēo «սուր լինել» կամ k'euo «ուռչիլ» արմատից։ Kипաидзе, Гpaм. տингp. 1914, էջ xx սոխ=սոխի յաբե-թականից համարում է անցած պարս-կերէնին (Մառի կարծիքն է)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։

NBHL (2)

պ. սուխ. թ. սօղան. վր. խախու. κρόμμυον, κρόμυον cepa, cepe. իտ. cipolla. Արմատ բանջարոյ գնդատեսիլ՝ կծուահամ եւ կծուահոտ.

Զաղախին կզոց, եւ զերկրպագու սոխոյ։ Արդ եւ սոխոց անգամ երկիր պագանեն ոմանք. (Ոսկ. մ. ՟Ա. 8։ Կոչ. ՟Զ։)


Սոխակ, աց

See full entry →

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

Etymologies (2)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «ծիրանեակ թռչունը, լտ. purpurio» Օր. ժդ. 17. Ղևտ. ժա. 18. «բրլ-բուլ» Վեցօր. 172. Ոսկ. փիլիպ. (նոր գրա-կանում վերջին նշանակութեամբ միայն).-գրուած է սողակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 111)։

Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։

NBHL (3)

Ազգ թռչնոյ՝ կրկին. մին՝ առաւել ջրային, կարմրակտուց եւ կարմրոտն. (զոր Ստեփ. լեհ. համարի նոյն ընդ կարապ). ի սուրբ գիրս գնի որպէս πορφυρίων, -ιον (ծիրանեակ). purpurio, avis aquatica purpureo rostro pedeque. տես (Օր. ՟Ժ՟Դ. 17։ Ղեւտ. ՟Ժ՟Ա. 18։)

Եւ միւսն ցամաքային՝ անտառասէր՝ քաղցրաձայն երգիչ քան զամենայն թռչունս, որ եւ Ծիծեռնուկ կոչի. ἁηδών luscinia. իտ. lusignuolo. պիւլպիւլ

Յորժամ լսիցես զձայն սոխակի, որ գեղգեղէ քաղցրաձայն. (Վեցօր. ՟Ը։)


Սող

See full entry →

s. adj.

crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

Etymologies (4)

«փորի վրայ քսուելով երթալը» Փարպ. «սողացող» Պտմ. աղէքս. 7 որից նողալ Ոսկ. մ. բ. 27, աւելի գործածական՝ սողիլ «փորի վրայ երթալ, կամացուկ ներս մտնել, սպրդիլ, սողոսկիլ» ՍԳր. Սեբեր, Ոսկ. մ. գ. 27. «երեսի վրայ ընկած աղա-չել» Գ. մկ. ա. 10. սողեցուցանել Կոչ. սո-ղուն «զեռուն» ՍԳր. Կոչ. սողնական «սողա-ցող» Անան. պետր. սողնական ախտ «քաղց-ևերղ» Փիլ. ժ. բան. սողնակ «սողուն» Վա-նակ. յոբ. «նիգ, պարզունակ» Վրք. հց. թ։ 189. Ոսկիփ. Յայսմ. փետ. 14. գետնասողու-թիւն Ոսկ. բ. կոր. դիւրասողութիւն Երզն. քեր.-սողալ նշանակում է նաև «կաղալ» Ոսկ. մտթ. 743, որից սողուն «կաղ» Կոչ. 388. Վռր. հզ. ա. 218 (հմմտ. ՀԱ 1910, 369 բ), «ոտքերը բռնուած անդամալոյծ» Շիր. քրոն. 72։ Այս արմատից աճած ձևեր են՝ ՍՈՂԿ, որ գտնւում է միայն սողկագնաց «հո-ղի երեսից իբր սողալով գնացող, երեսկունկ մեծացող (բոյս)» Վեցօր. 96, սողկական «սողալով եղած» Ոսկիփ. բառերի մէջ.-ՍՈՂՄ, որ գտնւում է միայն սողմիլ «սողիլ, սողոսկիլ, սպրդիլ, կամացուկ ներս մտնել» Ոսկ. մ. բ. 12, էջ 557 բառի մէջ. «Եւ տես զիարդ զամենայն զարիս թողեալ և զայն ևեթ դնէ՝ դեռ առժամայն սողմեալ մտեալ արծարծէր». (Վարդանեան ՀԱ 1921, 604 ուղղում է պարզապէս սողեալ մտեալ, քանի որ սողմիլ ձևը բնաւ ուրիշ տեղ գործածուած չէ մեր գրականութեան մէջ).-ՍՈՂՈՍԿ, որից ծառում են սողոսկիլ «սահիլ, ընկնել, ներս սպրդիլ» Նիւս. կազմ. Շիր. քրոն. իգն. Երզն. մտթ. սողոսկուտ «լպիրծ» Մագ. թղ. 145. Երզն. քեր. սողոսկումն Փիլ. սողոսկանք Անան. եկեղ. սողոսկիչ Լմբ. առակ. ռիւրա-նողոսկելի Մաքս. եկեղ. նոյն են նաև սո-ղուսկ «լպրծուն» Փիլ. լին. ա. 41, կրճատ սղոսկել Երզն. մտթ.։

Հներից Տաթև. հարց. 216 սողուն մեկնում է «կա՛մ զի սողալով գնան կամ սղացեալ են ոտիւք կամ զի սուղ են ձայնիւ»։ Sehroder, Thesaur. 45 սողալ դնում է սեմ. zxl (>եբր. [hebrew word] zx1, արաբ. ❇ zahl, ասոր. [syriac word] zxlā) «սողալ, սահիլ, հոսիլ» արմատից փո-խառեալ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 22 սո-ղուն համարում է ս բնաձայնից։ ՆՀԲ սոռուն լծ. թրք. սողուլճան «բոտոտ»։ Տէրվ. Altarm. 98-99 և Նախալ. 11n հնխ. sar, sarp արմատից է հանում՝ հյ. սողալ, սողոսկել, սողոպել, սահիլ, ռուրհալ ևն, սանս. sar, sarp «սողալ», sarna «օձ», լն. ἔ́ρπω «սողալ», ὄοπετόν «սողուն», լտ. serpere «սողալ», serpens «օձ»։ Հիւնք. սողալ և սողուն հանում է ձող բառից։ Patrubány SA 1, 196 յն. ϰλλας «շողոքորթ», ϰολαϰεύω «շողո-քորթել» բառերին ցեղակից։ Գազան-ճեան, Տարեց. Պապիկեան 1905, 125 և Արև. մամ. 1907, 934-5 սողալ=տճկ. նիւրմէք «քշել», սիւրիւնմէք «սողալ»։ Karst, Յուշարձան 426 սողուն=թրք. valan «օձ»։ Petersson KZ 47, 256 սանս. tsárati լիթ. selḗti, զնդ. sravant. «սահիլ, սպրդիլ» բառերի հետ, հնխ. t-sol-արմատից։ Կրկնում է նոյնը Pokorny 2, 505 հնխ. sel-«սահիլ, սո-ղալ» արմատի տակ, որ ad-«դէպի» նախդիրով տուել է d-sel-, յետոյ t-sel-և ts ձայնախմբի միացմամբ հյ. սո-ղալ։ Իր մեկնութիւնը մերժում է Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 84 և այժմ էլ համեմատում է լիթ. szulys «ոառա-տրոփ ընթացք», լեթթ. sčlis «քայլ», մբգ. schel «ցատկռտող» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Ջղ. սողալ, Մշ. սողալ, սօղալ, Ախց. Երև. Ալշ. Խրբ. Կր. Մկ. Ննխ. Պլ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սօղալ, Տիգ. սօղmլ, Ասլ. սէօ-ղալ, Սվեդ. սուղիլ, Զթ. սուղօլ, սուղոլ, Մրղ. սօղղալ, զօղղալ։ Նոյն արմատից են նաև սող լինել Ղզ. «սահիլ», սող տալ Ղզ. «սո-ղալ», սողան Վն. «սողացող (անասուն)», սողսողիկ Վն. «մողէս», Գոր. Ղրբ. փուրուսօղ տալ «փորի վրայ սողալ»=Շմ. փօրասօխտ. որ ձևացած է գւռ. փորասող և փորասոթ բառերի խաչաձևմամբ. վերջապէս թրքա-կան ձևով Հճ. սօղուլմիշ նօլ «սողալ»։

ՓՈԽ (borrowing) Սողուն բառը անցած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Հէմի չարփէ հայվանէդ արտէ ու ճանավարան ու սողու-նան (Ամենայն չորքոտանիք երկրի և գա-զանք և սողունք) Գծ. ժ. 12, ժա. 6։-Պա-տահական նմանութիւն ունի Կազանի թթր. [arabic word] šoγalaq «սահուն»։

NBHL (1)

Խոցեալք կարեւէրք, մերթ ի սող, եւ մերթ ի յանձն քարշութեամբ (ընդ երկիր՝) հասաք առ միմեանս. (Փարպ.։ Տեսցես վիշապս սողս առ քեզ. Պտմ. աղեքս.։)


Ռաբբի

See full entry →

s.

Rabbi;
master, doctor.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] rabbi «Տէ՛ր իմ» ձևի յն. ῥռββι տառադարձութիւնից. նոյնից նաև լտ. rabbi, գոթ. rabbei, վրաց. რაბბი րաբբի ևն. Բառս բնիկ սեմական արմատ է. հմմտ. ա-սուր. [other alphabet] ra-bu-u (rabū) «մեծ», որ ծագում է rabū «մեծանալ, աճիլ» բայից (Strassmaier, Alphabetisches Verzeich d, Assyr. u. Akkad Wörter էջ 903, Uelitzsch, Assyr. Handwörterb. էջ 609), ասոր. [syriac word] rabbā «մեծ, տէր, մեծաւոր», [syriac word] rabbi «ռաբբի», արամ. [arabic word] rab «մեծ», եբր. [hebrew word] rab «մեծ, շատ», արաբ. [arabic word] rabbī «տէր, Աստուած», [arabic word] уa rabbī «Աստուա՛ծ իմ» (>ժող. եա՛րաբ), եթովպ. [other alphabet] raba ba «տարածուիլ» ևն (Gesenius 740)։-Հիւբշ. էջ 375։

NBHL (1)

ῤαββί rabbi, -ini;
magister, doctor. Բառ եբր. ըստ մեզ Վարդապէտ. կամ տէր.


Ռազմ, ից

See full entry →

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

Etymologies (2)

(ի հլ. ըստ ՆՀԲ, յետնաբար կայ նաև յգ. -մունք, -մանց) «պատերազմ, կռիւ» Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. որից ռազմիկ «մառտեև. կռուող» Մեսր. եր. ռազմահատ Մեսր. եր. ռազմամուտ Թղթ. դաշ. Մեսր. եր. ռազմաւոր Օրբել. ռազմիլ «կռուիլ, պատե րազմիլ» ԱԲ. գրուած է նաև ըռազմ, ըռազ-միկ ևն։ Նոր բառեր են ռազմաբեմ, ռազմա-գէտ, ռազմագիտութիւն, ռազմագիտական, դազմամթերք, ռազմանաւ, ռազմունակ, ռազմունակութիւն, ռազմանաւատորմ, ռազ-մտհակատ ևն։

= Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։

NBHL (5)

Ռազմ արարեալ՝ յարձակեալ։ Ռազմ արարեալ՝ զբոլոր մեծութիւն դաշտին ի ներքս փակէր։ Ի ռազմ (կամ յռազմ) մտանիցէ։ Կարգել զռազմն. (Բուզ. ՟Է. 5։ Եղիշ. ՟Գ. ՟Դ։ Փարպ.։)

Յերկու կողմանէն ռազմ գաղտ կարգեաց. եւ ինքն զութ հազար արսն բաժանեաց ի վեց ռազմն (թեւ բանակի). (Մամիկ.։)

Յորժամ հանդէպ միմեանց կազմեալ, թագաւորացն ըռազմ եդեալ. (Շ. վիպ.։)

Նա ի վիշտս եւ ի չարչարանս մարմնոյ է, եւ յռազմունս թշնամւոյն զշարժեալսն ընդդէմ իմ՝ անյայտացս։ Զհերձուածոզացն եհատ ռազմունս։ Զդիւացն քակեցեր զռազմունս. (Ժմ. յն.։)

Մերթ անսովոր առմամբ իբր Ռազմիկ. մարտիկ.


Ռակայ, ից

See full entry →

s.

raca, fool, dolt, blockhead, madcap.

Etymologies (4)

«տխմար, յիմար» Ոսկ. մ. ա. 15 (էջ 214), Եւագր. 139, ժմ. 39, Խոսր. 252 (որ Հին բռ. մեկնում է «անզգամ կամ ա՛յ դու անմիտ»). գրուած ռակկայ Ոսկ. մ. գ. էջ 22։

-Յն. ῥααά (Մտթ. ե. 22, ուր հյ. թրգմ. յիմար), լտ. raca, գոթ. raka, ֆրանս. ra-ča, վրաց. რაკა րակա «յիմար, տխմար». բոլորն էլ փոխառեալ են յունարէնի միջոցով սեմաևանից։ Sophocles 967 դնում է եբր. [hebrew word] rεiq, [hebrew word] req «դատարկ, պարապ. 2. անաէտք, ոչինչ. 3. խեղճուկրակ. 4. անմիտ, դատարկամիտ» (Gesenius 758) բառից, իսկ Brockelm. Lex. syr. 359 ասոր. [other alphabet] rāqā «ընկած, անարգ» բառից, որ դրւում է ասոր. [arabic word] raq=եբր. [other alphabet] rqq «թքել» ար-մատից։-Հիւբշ. 376։

Հները գիտէին բառիս օտար ծագումը. հմմտ. Ոսկ. մ. ա. 253. «Ռակայն մեծ իմն թշնամանք են հեբրայեցերէն և ար-

համարհանաց և անգոսնելոյ... և որք զասորի լեզուն գիտիցեն, փոխանակ ընդ ա՛յ դուն ասելոյ՝ ի սանգաստակա-նաց տեղի՝ զռակայն ասեն»։ Սրանից առնելով Երզն. մտթ. 114 «Բայց յեբրա-ւեցի լեզուն ռակայ կոչեցաւ, որ մեծ իմն և ծանր նախատինս յայտնէ լսո-ռացն և արհամարհանաց տայ ծանօ-թութիւն, որպէս մեք յորժամ սաստեմք ծառայից և կամ վատթար արանց, սրտ-գտանօք ասեմք թէ ա՛յ դու ծօլայ, քե՛զ ասեմ»։-ՀՀԲ բառ եբր. և ասոր.։ ՆՀԲ վերի ձևով. իսկ Հիւնք. ասորուց։

NBHL (2)

Որ ասէ ցեղբայր իւր ռակա, պատտաւոր լիցի ատենի։ Մի կարդալ մարդոյ ռակայ կամ մորոս։ Ռակայ անուանիմ ռամկական վարուքս։ Այլեւ նախատեմք եւս՝ եւ բամբասեմք ռակայ անուն կարդալով ի վերայ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ Եւագր. ՟Ժ՟Ը։ Ժմ.։ Ի գիրս խոսր.։)

Ռակայ. անզգամ, կամ այ դու անմիտ. (Հին բռ.։)


Ռահ

See full entry →

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

Etymologies (2)

, ի հլ. «ճամբայ, ճանապարհ» Զքր. կթ. Նար. Շար. Անան. խոստ. 6. Տաղ. որից ռահվիրայ «ճամբայ բացող» Բուզ. գ. 20 (այս բառը ցոյց է տալիս, որ ռահ արմատը Ոսկեդարում գոյութիւն ունէր). ռահահորդ Շնորհ. ռահել Շնորհ. յիշ. սող. ռահադուռն Ճառընտ. անռահավար Մագ. հ>խ հնչու-մով՝ ռախունակ «առաջնորդ» Ճառընտ.։

= Պհլ. *rāh ձևից, որի հետ հմմտ. պհլ. [arabic word] rās=rāϑ, պրս. օl,rāh կամ օ, rah, պազ. rah, աֆղան. lār, քրդ. rī, բելուճ. rā «ճամռայ». հմմտ. նաև սանս. rathyá-«մեծ փողոց, պողոտայ» (Horn § 607)։-Հիւբշ. 233։

NBHL (2)

Ռահիւք յաշխարհէ հալածանօքն զձեզ՝ յաշխարհն վերին բարձրացուցեք զմեզ։ Ջուրք սրբին յորդանանու, ռահ գործեն մարդկան յերկինս։ Ռահ հորդեալ յերկինս որդւոց ադամայ. (Շ. տաղ.։)

Տ. ՌԱՀՈՐԴԵԼ կամ ՌԱՀ ՀՈՐԴԵԼ.


Ռաստ

See full entry →

s.

thick cloud.

Etymologies (2)

«Վիշապ համաստեղութեան գլու-խը». Վրդն. սղ. ճգ. էջ 344. («Վիշապն՝ որ ասեն զամենայն երկիրս բոլորեալ է. զորոյ զտուտն և զգլուխն ռաստ և զանապ կոչեն աստեռագէտքն և զխաւարումն արեգական և լուսնին անտի ասեն)։ Որ և Վրդ. պտմ. 137. Յորժամ ի միում կենդանակերպի դիպին ա-րեգակն և լուսին, և ժամ իցէ ծննդեան լուս-նի, և անդ դիպին թանձր ամպքն կոչեցեալ ռաստ և կամ ղանաան։

ՆՀԲ մեկնում է «աջ, աջող և աջող-ուած, դէպք», իբր պրս. [arabic word] rāst։ ՋԲ «պրս. հանդիպեալ, դէմ ընդդէմ պա-տահեալ, թանձրախիտ»։ ԱԲ «յաջող. 2. թանձր ամպ»։ Ալիշան, Վրդ. պտմ. ծան. արաբ. [arabic word] rāhat «կէտ յորում դի-պի աստղն»։

NBHL (1)

Եւ անդ դիպին թանձր ամպքն՝ կոչեցեալ ռաստ. (Վրդն. պտմ.։)


Ռատ

See full entry →

adj.

great.

Etymologies (1)

«գլխաւոր, մեծ». մէկ անգամ ունի եղիշ. ը. էջ 141. «Մովպետան Մովպետ ռատ՝ յազէ»։ (Նոյն է նաև Երզն. քեր. «Կուռ, ռայն է ռատ՝ ներկրելոցն քերթողացն ի դէպ ա-նուն կամ ձայն».-ուզում է ասել թէ կուռ բառի մէջ ռ տառը թաւ կամ հաստ է, որով և բառը քերթողներին շատ յարմար է գա-լիս)։

NBHL (1)

Կուռ, ռայն է ռատ՝ ներկրելոցն՝ (կամ ներկուռ եղելոց) քերթողացն ի դէպ անուն կամ ձայն. (Երզն. քեր. ի Համամայ։)


Ռաքիա

See full entry →

s.

sound of breakers on the shore;
reflux, ebb.

Etymologies (1)

«այիքի պատռիլը ծովեզրին զարնուելով. տեղատուութիւն». երեք անգամ ունի Նոնն. 46, 49։

NBHL (1)

Ջուրն քարշեալ լինի առ ծակս, եւ այն ասի ամբովտ, եւ դարձեալ ի դուրս բխեալ լինի, որ եւ կոչի ռաքիա. (Նոննոս.։)


Ռեկ, աց

See full entry →

s.

chink, crack, crevice;
broken wave.

Etymologies (1)

, ի-ա հլ. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Մագ. թղ. 62. «Յռեկացն մանրամաս-նից... ճահեցուցանէ հանդէպ ճակատուն»։

NBHL (1)

Յռեկացն մանրամասնից ... ճահեցուցանէ հանդէպ ճակատուն. (Մագ. ՟Ի՟Ը։)


Ռեմոն

See full entry →

s.

earnest, pledge.

Etymologies (3)

«գրաւական, առհաւատչեայ» Մխ. դտ. ռիմոն Ասոր. դատ. 10. 14 (Եթէ ոք ծախէ ինչ և առնու առհաւատչեայ, այսինքն է ռիմոն). 41 (հինգ անգամ), ըռիմոն Ան-սիզք 83. վրիպակով գրուած ռետին Վրք. հց. ա. 143 (Նորայր, Հայկ. բառաք. 19), ուղղե-լի ռեմին։

= Պրս. արաբ. [arabic word] ramūn, որից նաև վրաց. რამონი րամոնի, რიმონი րիմոնի «գրաւ». ընդարձակ տե՛ս ռաբունայ։-Հիւբշ. 275.

ՓՈԽ (borrowing) Արդեօք հայերէնի միջոցո՞վ է վո-րաց. არამონი արամոնի «գրաւ»՝ նախաձայն յաւելուածական ա-ի պատճառաւ (իբր. հյ. ըռամոն)։

NBHL (2)

ՌԵՄՈՆ կամ ՌԻՄՈՆ. ռմկ. ռէհին. ἁρραβών arrhabo, arrha Գրաւ. գրաւական. առհաւատչեայ. առէպուն (յորմէ յն. լտ. առռավօն, արրա՛պօ, ա՛ռռա).

Ռեմոն չտան, եւ զգինքն չվճարեն։ Առնու առհաւատչեայ, այսինքն ռեմոն (կամ ռիմոն)։ Առնու ի դնողէն ռեմոն (ռիմոն)։ Կորուստանէ միայն՝ զոր ինչ ռեմոն ետ. (Մխ. դտ.։)


Ռետին, տնի, իւ

See full entry →

s.

resin, rosin, cedar-resin, colophony;
— բեւեկն, pine-resin;
— կենաց, balm of life.

Etymologies (2)

, ի հլ. «իւղային բոյսերից կաթած խէժ, խունկ, բալասան» Ծն. լէ. 25, խգ. 11, Երեմ. խզ. 11, կամ նաև ռետն, ն հլ. գըծ. ռետամբ Եզեկ. իէ. 17. սրանցից է ռետինա-կան կամ ռետական Տաղ։

= Յն. ῥητίνη «ռետին», որից փոխառեալ են նաև լտ. resina, իտալ. recina. առս. [arabic word] jratiyān կամ [arabic word] ︎ rātiyāna, [arabic word] ratin (Կամուս, թրք. թրգմ. Գ. 635), արար. [arabic word] ︎ ratinaj>հյ. ռատինէն։-Յոյն բառը թւում է ծագած հնխ. sreu-«հոսիլ» արմա-տից (Boisacq 840)։ Meillet, Dict. etvnι թէ՛ յն. ῥητίγη և թէ՛ լտ. resina համարում է փոխառեալ ոչ-հնդևրոպական մի լեզուից։ -Հիւբշ. 376։

NBHL (4)

ՌԵՏԻՆ կամ ՌԵՏՆ. ῤητήνη resina. իտ. recina, raggia. արաբ. ռադին ... Հոյզն ծորեալ եւ կաթեալ յիւղային տնկոց, որպէս խիժ, մազտաքէ, խունկ, բալասան. երբ. ծարի, ծերի։ Է եւ իւղ ի պտղոյ առանձին բուսոյ ի պէտս դեղոյ։

Խնկովք, ստաշխամբ, եւ ռետնիւ։ Ռետին եւ մեղր։ Իւղով եւ ռետամբ։ Առ դեղ ռետին. (Ծն. ՟Լ՟Է. 25։ ՟Խ՟Գ. 11։ Եզեկ. ՟Ի՟Է. 17։ Երեմ. ՟Խ՟Զ. 11։)

Ջուրք յորդանանու ռետին մեզ փայլեն դեղ անմահութեան։ Ռետին մակաւասար արկեալ (ի վերայ ձկանց ի պէտս համեմից), եւ ոքսեմելի։ Ռետնիւ լնանիմ, եւ ոչ բժշկիմ։ Ռետնիւ քաղցու (կամ ռետիւք քաղցիւք) բժշկական զհիւանդութիւնս ողջացուցէք։ Ռետինըդ քաղցու (կամ ռետինըս քաղցոյ) ռամ հոգւոյս արբո. (Զքր. կթ.։ Մագ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Կ՟Բ։ Շ. տաղ առաք.։ Ժմ.։)

Ռետին՝ համօրէն քաղցր դեղոյ անուն է, զոր շաբաթ ասեն. (Լծ. նար.։)


Ռիշտ, ռշտաց

See full entry →

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

Etymologies (1)

ՆՀԲ ճիշտ, ճշտող հոմանիշի՞ց։ Հիւնք պրս. rašt «ցամաք»։ Իրանեանների մէջ ունինք պհլ. ❇ ružd=մանիք. պհլ, [hebrew word] ruzd, պրս. ❇ ružd, ❇ razd «ագահ, շատակեր» (ИАН 1912, էջ 48) բայց սրանք ո՛չ միայն ձևով չեն ծած-կում մեր ռիշտ բառը, այլ և իմաստով էլ հակառակ են։

NBHL (6)

Եւ ոչ ի հարկաւորս ռիժդ (կամ ժլատ) իցէ։ Ոչ միշտ առ ի հատուցումն ցուրտ պարտուց ռիշտ լետլ. (Նիւս. կուս.։)

Ռիշտ ես ամենեւին եւ տմարտի։ Բարեկարգք միշտ բամբասին յարբշռից իբրեւ ռիշտք. (Մխ. առակ.։)

Եթէ ռիշդ (կամ ռիժդ) հանդիպին եւ ժլատ, օտարք զնորին ժառանգեն. (Լմբ. առակ.։)

Ընչեղ կամ աղքատ, առատ կամ ռիշտ. (Երզն. քեր.։)

Ըռիշտ բարք։ Սակս ռիշդ (կամ ըռիշտ) բարուցն. (Պիտ.։ Լծ. ածաբ.։ Բրսղ. մրկ.։)

Պատճառանօք յ՛ռիժդ եւ ի տժգին վաճառականութիւնն հատեալ եմք։ Զռիժդ վաճառականութիւնս, զոր նոքօք ածեն յաճախութեամբ. (Ոսկ. մ. ՟Գ. 3. 8։)


Ռոճիկ, ճկաց

See full entry →

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

Etymologies (3)

-Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։

ԳՒՌ (dialectal) Առւ. ռօ՛նիկ՝ «ամսական վարձք»։ Նոյն բառն է, բայց փոխառուած իմաստով ռոճիկ Արբ. Խրբ. «տանձի, ընկոյզի կամ նուշի շարոց»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. როჭი րոճի, როჭიკი րոճի-կի «նուէր, թոշակ» Ղկ. գ. 14.-առաջինի մէջ -իկ կրճատուած է՝ իբր նուազական մասնիկ համարուելով։

NBHL (4)

Համբարել ի ներքս ռոճիկս եւ ըմպելիս։ Վաճառել յռոճիկացն գրիւ մի ՟Ի՟Է դենարի եւ կիսոյ. (Եւս. քր.։)

Առատ ռոճկօք ուրախ առնէր զամենեսին։ Այլ ռոճկաւ առատացոյց. (Եղիշ. ՟Ե. ՟Ը։)

Վայելէին սուղ ինչ եւ դոյզ ռոճկովն որպէս բազմախորտիկս անուշահոտութեամբ. (Փարպ.։)

Ի բազում ամաց կերակրիւ յռոճկացս յայսցանէ, եւ ոչինչ օգտեցայ. այժմ գտի այլ ռոճիկ. (Ճ. ՟Բ.։)


Ռումբ, ռմբաց

See full entry →

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

Etymologies (1)

ՆՀԲ ւտ. rumpo «խորտակել», յն. ῥήγνυμι «պատառել, ջաղխել»։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 132 կցում է արաբ. [arabic word] rumկ «նիզակ» բառին, բայց Arm. Gr. 275 ձայնապէս անհամաձայն է գտնում թէ՛ արաբ. [arabic word] ︎ rumh «նի-զակ» (քրդ. ռրմ «նիզակ») և թէ ասոր. [arabic word] rumxā «աշտէ»։ Հիւնք. բուռն բառից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. რუმბი րումբի «խորանարդ. 2. տիկ»։

NBHL (2)

ՌՈՒՄԲ որ եւ ԸՌՈՒՄԲ. Գործի կամ զէն ձգելի առ հարկանել՝ ջախել՝ կոտորել՝ պատառել (որ ըստ լտ. ռու՛մբօ. յն. ռիղնիմի ). որպէս Քար, վիրգ, պարսաքար, գունտ երկաթի կամ կապարեայ, տէգ նիզակ, նետ, ձող, եւ այլն.

Եդեալ լիցի այն ի փայտ ըռմբի ... Նշանակն դնի ի կողմանէ կապեալ կամ ագուցեալ ի յըռմբի։ Զոր բառնան ըռմբօք ի չորից բարձր ի վերայ նորա առագաստ. (Մաշտ. ջահկ.։)


Ռունգն, ռնգան

See full entry →

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

Etymologies (3)

, ն հլ. (ռնգան, ռնգամբ) «քիթ» Շար. աւելի գործածական է յգ. ոնգունք (սեռ. ռնգանց կամ յետնաբար ռնգաց) «քիթ. կամ մանաւանդ՝ քթի ծակերը» ՍԳր. Փիլ. Եղիշ. Յհ. իմ. նմանութեամբ՝ «դռան փեղկ» Նար. խչ. 380. «ծխնի» ՀԲ. (գրուած է նաև ռընգունք, ըռնգունք, ըռընգունք, ռունգք)։ Որից արծռունգն Պորփ. Արծր. արծռնգնու-թիւն Պորփ. Մխ. ապար. ռնգավար լինել «այս ու այն կողմ հոտոտել» Փիլ. լիւս-ռնգեղջիւր «մեծ մի անասուն» Խոր. աշխ. Վանակ. հց. (թրգմ. յն. ῥινόxερος հոմանիշից, որ է ֆր. rhinocéros), շնռունգն «շան քթով» (իբր անարգական ածական) Ոսկ. մտթ. ղ. որից և Բրս. մրկ. 87. երկուսն էլ գրուած (դ յաւելուածով) շնդռունգն կամ շնդռունդն, որ Վարդանեան ՀԱ 1921, 360 ուղղում է այս-պէս. կարծում եմ սակայն որ դ յաւելուածը ո՛չ թէ սխալ գրչութեան արդիւնքն է, այլ nր> ndr ձայնաբանական օրէնքի։ Նոր բառեր են ռնգաձայն, ոնգախօս, ռնգական, ռնգային։

ՆՀԲ յն. ῥιν, ῥινες «քիթ»։ Windisch. 16 յն. ῥίν, ῥὸγχος,Gosche 24. փռիւգ. δροῦγγος «քիթ» և յն. ῥύγχος։ Lag. Urgesch. 674 սանս. nāsā, զնդ. դչnha, լտ. nasus «քիթ»։ Նոյն, Ges. Abhd. 263 միայն զնդ. ձևի հետ։ Այս բոլորը մերժում է Lag. Arm. Stud. § 1919։ Ս. Մուրատ-եան, Մասիս 1883 սեպ. 26=ՆՀԲ։ Mül-ler SWAW 136 (1897), էջ 34, Armen. VI, թիւ. 55 յն. ῥυγχος ձևի հետ։ Հիւնք. յն. ῥίς, ῥίν և լտ. ringor «ունչս առնել»։ Bloomfield, Amer. Journal of Philol. 12, 9-10 իրար է միացրել մասնիկի համար ռունգն, ակն, ունկն, արմուկն, մուկն, ոտն, ձեռն և ատամն բառերը. որոնք ութն էլ ներկայացնում են մարմ-նի զանազան մասերը և մասնիկով էլ իրար են յարմարուած։ Բառիս վրայ խօ-սում և վերի համեմատութիւնը պաշտ-պանում է Oshoff SA 2, 114-115։ Karst, Յուշարձան 419 թրք. burun «քիթ» բառի հետ։ Macler, Rev. ét. arm. 1, 270 շնռունգն բառը մեկնում է շէն+ դռուն «թռչուն»+դնէ կամ շուն+դռուն +դնէ (անիմանալի բաներ!)։

= Արաբ. [arabic word] rub՝ «քառորդ», որ ծագում է ընդհանուր սեմական «չորս» արմատից. հմմտ. եբր. [hebrew word] arba', արամ. [hebrew word] arba, ասոր. [syriac word] arba', արաբ. [arabic word] ar-ba', եթովպ. [other alphabet] O arba', ասուր. arba'u, բոլորն էլ «չորս»։-Հիւբշ. 275

NBHL (3)

ՌՈՒՆԳՆ կամ ՌՈՒՆԿՆ. Եզական բառիս ռնգունք. քիթ.

Մոխրաշունչ եղեալ, քացախ ընկալեալ հոգիաշունչ ռընկամբդ (կամ ռնգամբդ). (Շար.։)

Տ. ՌՆԳՈՒՆՔ կամ ԸՌՆԳՈՒՆՔ կամ ՌԸՆԳՈՒՆՔ եւ ՌՈՒՆԳՔ.


*Ռուպ

See full entry →

s.

quarter, fourth part, fourth.

Etymologies (2)

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։

ԳՒՌ (dialectal) Մկ. ռուբ, Մշ. ռուբ, ըռուբ, սեռ. րոբի, Խրբ. Վն. ըռուբ, Զթ. օռուբ, Հճ. է-րուբ, Սվեդ. ըռռօբ, որոնք նշանակում են «խաղողի մաթ», իսկ Սլմ. ուռուբ «նռան կամ կեռասի օշարակ» և Մրղ. ուրուբ «բան-դակ, մրգաջուր» (և ո՛չ թէ «մաթ»)։

NBHL (1)

Նաքարակիտ մի, այս է ռուպ մի ի գրամէն. որ օրինակէ զ՝ի չորրորդ բաժնէն զմինն. (Բրսղ. մրկ.։)


Ռուփ

See full entry →

s.

rob, inspissated juice.

Etymologies (1)

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։

NBHL (2)

ՌՈՒՓ կամ ՌՈՒՓԻՆ կամ ԸՌՈՒՊ. Բառ այլազգ. ռէիւպ, ռաիպ. Թանձրացեալ մակարդեալ կաթն, եւ Ամենայն թանձրամած ուտելի. մածուն. քաղցու եփեալ. օշարակ, մեղր, շիրուպ. եւ այլն. իտալ. ռօպ, ռօ՛պպօ.

Եւ էր կերակուրն յովհաննու վայրի ռուփին (կամ ռուպին). (Հ. մայ. ՟Ժ՟Ե.։)


Ռօշնա

See full entry →

s. bot.

marcasite, iron-pyrites;
matricaria, feverfew, cardiaca, mother-wort.

Etymologies (1)

= Պրս. [arabic word] rōšanā «լուսաքար», ծա-գում է ❇ rōšan «լուսաւոր, պայծառ» բառից, որից և նախորդ ռօշան «պայծառ» բառը։ Սրա ընկերներն են ռոշնական, ռո-ճիկ։ Բուն ծագման, հնդևրոպական ցեղա-կիցների և հայերէն համապատասխան բը-նիկ ձևերի վրայ տե՛ս լոյս բառի տակ։-Հիւբշ. 275։

NBHL (2)

ՌՕՇՆԱ կամ ՌՈՒՇԻՆԱ.

Լուսոյ քար, մարզաշիշայ, մարգաշիդա թաշը. ռօշնա կամ ռուշինա. (Բժշկարան.։)


Սաբաւովթ, այ

See full entry →

cf. Սաբաւօթ.

Etymologies (3)

(սեռ.-այ. յետնաբար կայ գրուած սաբաւօթ) «Երկնային զօրութիւննե-որ, Զօրք». իբրև Աստուածային վերադիր քանիցս անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ, հմմտ. Ա. թագ. ա. 11, Ա. եզր. թ. 46, Ես. ը. 18, որոնցից առնելով Ոսկ. ես. Կոչ 141. Կիւրղ. ես. Առ որս. ևն։-Ոսկ. ես. 222 իրար ետևից գրում է սաբայովթ և սաբաւ-ովթ, իսկ էջ 309՝ սաբաովթ։

= Եբր. [hebrew word] sābā «բանակ, զօրք» բառի յգ. [hebrew word] səbāōϑ ձևն է, որ Ս. Գրրև ռառոմանութեան ժամանակ յն. σαβαώϑ տառադարձութիւնից անցել է հայերէնի. հմմտ. նաև լտ. sabaoth, ֆր. sabaoth ևն։ Եբր. բառի միւս ցեղակիցներն են եթովպ. [ethiopian word] daba «պատերազմ վարել», արաբ. [arabic word] δaba «հետապնդել», ասուր [other alphabet] sa-a-bu և՝ կամ գաղափարագրով [other alphabet] sabu «մարդիկ, ժողովուրդ. 2. մարտիկներ, կրռ-ւողներ. 3. բանակ» (Delitzsch, Assyr. Han-dwb 557. Strassmaier, Alphabetisches Verz d. Assyr. u. Akkad. Wörter, էջ 865), եգիպտ. sab(i?)ā, saba('?)o «բանակ» (Gesenius17, 670 համարում է սեմակա-նից փոխառեալ)։

Հներից Առ որս. ե և Մկևռ. ես. ուղիղ են մեկնում՝ ասելով. «Տէր սաբաւօթ, որ է զօրաց կամ զօրութեանց. Սաբա-ւովթն ըստ եբրայականին՝ զօրութեանց թարգմանի, այսինքն տէր երկնային զօրաց»։ ՀՀԲ բառ եբր. ՆՀԲ եբր. ձk-պաօթ, թրք. սիփահիլէրին։

NBHL (3)

ՍԱԲԱՒՈՎԹ կամ ՍԱԲԱՒՕԹ. σαβαώθ sabaoth. Բառ եբր. ձէպաօթ (թ. սիփահիլէրին ). այսինքն սպայից, սեպհաց, ասպետաց. այլ առաւել թարգմանի ի մեզ՝ Զօրութեանց, այսինքն Զօրաց.

Տէր սաբաւօթ, որ է զօրաց, կամ զօրութեանց։ Սաբաւովթ ըստ եղբրայականին՝ զօրութեանց թարգմանի, այսինքն տէր երկնային զօրաց. (Առ որս. ՟Ե։ Սկեւռ. ես.։)

Վերին զօրութիւնք սաբաւովթ կոչին՝ հրեշտակք եւ հրեշտակապետք։ Եթէ ոչ տեառն սաբաւովթայ (կամ սաբաւօթայ) թողեալ էր մեզ զաւակ։ Այգի տեառն սաբաւովթայ տունդ իսրայէլի է. (Ոսկ. ես.։)


Սաբեկ, այ

See full entry →

s. fig.

thicket;
pardon.

Etymologies (3)

. (սեռ.-այ). անյայտ նշանակու-թեամբ գործածուած է մէկ անգամ Ծն. իբ. 13. «եւ ահա խոյ մի կախեալ կայր զծառոյն սաբեկայ զեղջերացն». այստեղից անցել է նաև Բուզ. 93, Եփր. երաշտ. 203-204, 209, Շար.։

= Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։

Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։

NBHL (2)

σαβέκ sabec. Բառ եբր. սապէգ. որ մեկնի՝ թաւ ոստալից, թուփ, կամ վանդակաձեւ. կամ ուղիղ, կանգուն, եւ կամ թողութիւն (որպէս լա՛մա սաբաք թանի. ընդէ՞ր թողեր զիս). Անուն անծանոթ տնկոյ.

Սաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. Իսկ առ ի միտս՝ թողութիւն կոչի. (Վրդն. ծն.։)


Սագ, աց

See full entry →

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (7)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։

Klaproth, Asia pul. 101 սիրյ. seseg պերմ. düsek, վոթյ. säsik «սագ» բա-ռերի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ա բնաձայնից։ Peterm. 22 քրդ. häk, ան-գսք. äg։ Pictet 1, 388 համարում է շրջուած պրս. թրք. qāz «տագ» ձևից։ Müller BVS 5, 381 փոխառեալ չէ, այլ նոյն է զնդ. zaγhr, սանս. hamsa հո-մանիշների հետ։ Հիւբշ. KZ 23, 26, Տէրվ. Երկրագունտ 1884, 102, Նախալ. 83 և 173, Schmidt KZ 25, 127, Bittner

WZкM 14, 161 կցում են սանս. ham-sá-, յն. [other alphabet] ︎ լտ. (hjanser, լիթ. uasis, հբգ. gans, հսլ. gensi, ռուս. rycь «սագ» ևն ընտանիքին. սրա նա-խաձևն էր հնխ. g'hans-, որ տուել է հյ. *գաս և շրջմամբ սագ։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. çaka, ca-kavi։ Հիւնք. պրս. qāz։ Osthoff. Parer-ga 1, 247, յետոյ Patrubány SA 2, 170 Scheftelovitz BВ 28, 284 սանս. ca-kuná-«թռչուն, մեծ թռչուն», յն. ϰυϰνος «կարապ», լտ. cicōnia «արա-գիլ», գոթ. hāhan, հբգ. hêhara, գերմ. bäher ևն բառերին ցեղակից։ Pedersen ZDMG 57(1903), 561=Հայ. դր. լեղ. 187 կարծում է թէ սագ<*գաս շրջումը կատարուած է ձագ բառի ազդեզութե-ամբ (կցում է դարձեալ հսլ. gasi ևն ձևերին)։ Այս բոլորը մերժելով վերի ուղիղ մեկնութիւնը տուաւ Liden, Arm. Stud. էջ 80, որին համամիտ են Walde 150 Boisaca 422 532, 1058, Berneker 342, Pokorny 1, 332, 456 և 536։ Karst, Յուշարձան 425 թրք. qaz «սագ»։

ՓՈԽ (borrowing) Pedersen. Հայ. դր. լեզ. էջ 186-187, ZDMG 57 (1903), 561 և кZ 40, 192 հյ. *գաս նախաձևից փոխառեալ է դնում թրք. qaz, եաքուտ. xās, որոնցից էլ պոս-γaz, քրդ. qāz, օսս. qaz «սագ»։ Բայց ըստ. որում գոյութիւն չունի հյ. *գաս նախաձևը, ուստի գոյութիւն չունի նաև նման եռեւառաւ-թիւն։ Թրք. բառերը, եթէ իրօք հնդևրոպա-կան են, կարող են ուրիշ մի լեզուից փոխ-առեալ լինել, յատկապէս թոխարերէնից կամ քուչերէնից։

«շենքի կտուրի թեք լանջերը», նո-րագիւտ բառ, որ 3 անգամ գտնում եմ գոր-ձածուած հետևեալ տեղերը. «Եւ ի ձեռն մե-ծահնար ճարտարաց քերածոյ քարամբք և կրաշաղախ ձուլմամբ յօրինէ զսալայարկս ծածևութի գմբեթին և ստորակայ սագիցն և գաւթին, որ ի դրանն (Օրբել. հրտր. Էմինի. էջ 317).-Ձևացաւ կամարանման գմբեթն'և սագերն ամպեղէն» (Յայսմ. հոկ. 6).-գրուածձ սակք՝ Չօր. սարկ. Գ. 42. «Շինեաց... զան-գակատուն և չև ևս էր կատարեալ զսակք տանեացն»։ Սրանից է կազմուած սագաշէն «թեք կտուրներով (ճարտարապետական ձև)» Վրդն. ել. Գնձ. Օրբել. Պտմ. կիլիկ. գրուած սաքաշէն Տաթև. ձմ. Ճժա. որ և սագաձև Յիշատ. ԺԸ դարից (Դիւան, ժ. էջ 191)։

Սագ նորագիւտ բառը գիտէ միայն Քա-ջունի, Գ. 216, որ գրում է սաք և մեկ-նում է «քարինք յարկի տանեաց»։ Սրա-նից առնելով ԳԲ՝ սաք «տանց յարկի քարեր»։ (Բառիս իմաստը որոշում են պրս. ձևը և տակը գւռ.)։ Միւսները գի-տեն միայն սագաշէն բառը, որ մեկ-նում են հետևեալ ձևով. ՆՀԲ «կա՛մ է քարաշէն (ի պրս. sang, որ և լտ. sa-xum, այն է քար) և կամ տապանաձև նաւակաձև ի նմանութիւն սագի». այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ «տափակ քարաշէն»։

ԳՒՌ (dialectal) Մշ. սագ՛, յգ. սագ'եր «վանքի կը-տուրի թեք լանջերը». օր. Վանքի սագ'ի վրա նստուկ էր. (ուրիշ շէնքի համար չի գործածւում)։

NBHL (3)

χήν anser. իտ. occa. Հաւ սպիտակ մեծամարմին՝ երկայնավիզ՝ ջրասէր՝ որպէս բադ մեծ.

ՍԱԳ ՎԱՅՐԻ, կամ ՋՐԻՆ ՍԱԳՆ. ռմկ. շնօրօր. արաբ. նիհամ. Թռչուն կարմրագոյն ի ձեւ սագի։ (Բժշկարան.։)

Մեծանունք եւ թանձրամարմինք հաւքն՝ փորն եւ թանձրն եւ սագն. (Փարպ.։) (Ի բառս գաղիանոսի գրի Սագ, որպէս յն. քինարին. այն է խին. եւ որպէս նենես, որ է նիդդա, այսինքն բադ)։


Սադայէլ, ի

See full entry →

s.

the devil, lucifer, satan.

Etymologies (3)

(գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։

Հներից Անկ. գիրք առաք. 102 մեկ-նում է «սադայէլ, որ թարգմանի հակա-ռակ Աստուծոյ և մարդկան»։ ՆՀԲ «բառ եբր. իբր հակառակ Աստուծոյ» (ան-շուշտ համարում է կազմուած իբրև սատան-էլ «Աստուած»)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։

NBHL (1)

ՍԱԴԱՅԷԼ կամ ՍԱՏԱՅԷԼ. (վրիպակ թուի գրելն Սամայէլ). Բառ եբր. իբր Հակառակ աստուծոյ. սատանայ՝ գլուխ դիւաց.


Սաթ, աց

See full entry →

s.

electrum, amber, yellow amber;
սեւ —, black amber.

Etymologies (2)

Հիւնք. պրս. sad «հարիւր» կամ sa-daf «սատափ» բառից։ Մառ, Bступи-телвн. и aaкл. cтрoфы.. Uoты (1910), էջ 18 կրճատուած պրս. [arabic word] buissad «բուստ» բառից։

ՓՈԽ (borrowing) Վռաղ. სათი սաթի «սև սաթ, սաթ քարը» (Աճառ. Արրտ. 1898, էջ 367ա, Մառ. 1910, անդ), ուտ. սաթ՝ նոյն նշանակու-թեամբ։

NBHL (3)

Բազմագունի ակն. ելէքտռոն, կամ բուստ թխագոյն բուսեալ ի ջուրս.

Յափրիկէ լինի եւ սաթ՝ (կամ սեւ սաթ) բոյս փափուկ ի ծովու, որ ելեալ յարեւ եւ յօդ կարծրացեալ չորանայ (կամ քարանայ). (Խոր. աշխարհ.։)

Աստեղազարդ մարդարտաց՝ թխատիպ սաթացն կապուտակաց յեռմամբ առ իրեարս. (Նար. խչ.։)


Սալ, ից

See full entry →

s.

anvil;
slab, paving or flag stone;
sheet of metal, plate.

Etymologies (3)

(սեռ. սալի Սիր. լը. 29, յետնա-բար ի հլ.) «տափակ քարի մեծ հատոր» Փարպ. Նիւս. Յայսմ. Տօնակ. «մետաղի մեծ կտոր» Վրդն. ծն. Պիտառ. «երկաթէ կոճղ որի վրայ դարբինը երկաթ է ծեծում» Յոբ. խա. 15. Սիր. լը. 29. Կոչ. 45. Փարպ. Խոր. որից սալաքար «կոկած կարծր քար» Եզեկ. իդ. 7, 8 (նոր ձևով՝ սալքար Օրբել. հրտր. Էմինի, էջ 169, սալքարուկ Սմբ. դատ. 124). սալակապ «գետինը սալայատակած» Կանոն, Վրդն. պտմ. սալայարկ «սալած, քար քա-շած» Նորագիւտ բ. մնաց. է. 3. սալարկ, սալարկել Յայսմ. սալայատակ Եղիշ. Շիր. Սարգ. ա. պետր.բ (ա տպ. էջ 249). սալա-նալ «քար կտրիլ» Յոբ. խա. 15. Բուզ. դ. 15. Ոսկ. յհ. ա. 1. սալասմբակ Մագ. սալուտ «քարքարոտ» Վստկ. 62. կնասալ յատակ Խոր. բ. 24. սալել «սալայատակ շինել, քար քաշել» (չունի ԱԲ) Հաւաք. 38, 60. Առաք. պտմ. էջ 499. սալայատակել (նոր բառ). յետնաբար կայ նաև սալարակապ «սալար-ևած» Յաւսմ. մըտ. 13. Մին. համդ. 63, որ կարծեմ թէ սալարկ բառի վրայից սխար կազմուած մի ձև է. (հմմտ. նաև Վն. սա-լարսել, սալարսուն).-Բարսեղ Վարագեցու յիշատ. 1591 թուից (Դիւան, Ժ. էջ 34) ունի ռՉևոևու եկեղեցւոյ սալարս», ուր սալարո կարող ենք թէ իբր եզ. առնել և թէ իբր յոգ. բայց այդ հատուածը ամբողջ Վանայ բար-բառով է։

-Բնիկ հայ բառ՝ հնխ. k'əlá-ձևից. հմմտ. սանս. çilá «քար, ժայռ», թերևս նաև հհիւս. hella «տափակ քար, շերտաքար», hallr «քար», գոթ. hallus «ջրի տակին խութեր». ուրիշ լեզուի մէջ չէ պահուած բառս։ Հայե-րէնի մէջ «դարբինի սալ» իմաստի զարգաց-ման համար հմմտ. սանս. áçman-«քար, ժայռ»=յն. ἀϰμων «դարբինի սալ» (Pokorny 1, 454 և 2, 593)։

ՆՀԲ լծ. լտ. silex, յն. լά́λυς, որ է գայ-լախազ, պրս. սըլայէ՝ քար, յորոյ վե-րայ լոսի ներկ. իսկ թրք. սալ «լաստ, լաստափայտ»։ Խ. Յովհաննիսեան, Ար-ձագանք 1892, л 108 սալալատակ հա-նում է սալայ «կողով» բառից։ Հիւնք. սայլ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տը-ւաւ Bugge KZ 32, 24, որ անապահով է համարում Հիւբշ. 487, բայց ընռունում են Meillet, Esquisse 22, Brugmann Grdr. 2 I 173։ Մառ ЗВО 13, 0123 վը-րաց. սալի հոմանիշին ցեղակից։ Սան-տալճեան ՀԱ 1913, 406 խալտ. sal։ Պա-տահական նմանութիւն ունին սեմա-կաններից ասոր. [syriac word] sla, արաբ. [arabic word] sulla'. եբր. [hebrew word] selā' «քար, ժայռ»։

NBHL (4)

ἅκμων incus πλάξ tabula lata, planities, crusta lapidea. Հատոր կամ տախտակ կարծր նիւթոյ՝ երկաթի կամ քարեղէն, յորոյ վերայ կռանեն դարբինք. եւ որ ինչ նման է նմա ըստ ձեւոյ կամ կարծրութեան. Էօրս. (լծ. եւ լտ. սի՛լէքս. յն. խա՛լիքս. որ է գայլախազ. գայկան թաշը, որպէս եւ պրս. սըլայէ, քար՝ յորոյ վերայ լոսի ներկ. իսկ սալ, թ. է լաստ, լաստափայտ).

Մնացի իբրեւ զսալ դարբնաց անոստ՝ յամառեալ քարացեալ սրկիւ. (Նար. ՟Կ՟Գ։)

Ոչ ի քարեղէն սալս գրեալ, ի քարեղէն գրեալ սալսն համակ խստութիւն քարոզէ քարասրտացն եւ չարաց. (Փարպ.։)

Հեշտասիրութեամբ խորտակեմք զսալսն, յորում գծագրեցաւ սուրբ հոգին յաւազանն։ Կոփել արժան է զսալն հոգւոյն (առ ի վերստին գրել). (Տօնակ.։)