Definitions containing the research տի : 10000 Results

Խորովանք, նաց

See full entry →

s.

earnest prayer, urgent entreaty, lively instance.

NBHL (1)

Խորովմամբ սրտի աղերսանք. գորովալիր պաղատանք.


Խորովիմ, եցայ

See full entry →

vn.

to suffer, to be afflicted;
to sympathise, to have pity or compassion on;
to entreat earnestly;
to be roasted.

NBHL (1)

ἑκκαίομαι, ἁλγέω exuror, doleo παρακαλῶ rogo. Աղեկիզիլ. մորմոքիլ. գորովիլ. տոչորիլ սրտի. կսկծիլ. գթալ. եւ Գութ արկանել. պաղատիլ.


Խորութիւն, ութեան

See full entry →

s.

depth, profoundity.

NBHL (3)

Մատիցէ այրի խորութիւն սրտի իւրոյ, եւ բարձր եղիցի ատուած. (Սղ. ՟Կ՟Գ. 8։)

Խորութիւն սրտի մարդոյ ոչ գտանի. (Յուդիթ. ՟Ը. 13։ եւ Խոր. ՟Ա. 28։ Նար. յովէդ.։ Նանայ.։ Գանձ.։)

Խորութիւն գրոց սրբոց, կամ սրբազանից գրոց, կամ իմաստիդ. (Եւս. պտմ. ՟Զ. 15։ Պրպմ. ՟Լ՟Թ։ Արշ.։)


Խորտակեմ, եցի

See full entry →

va.

to bruise, to crack, to break, to crush, to dash to pieces;
— զթշնամին, to crush, to bear down, to defeat, to rout, to put the enemy to flight;
— զգունդս, to disband the troops;
— զդուռն, to force open the door;
— զգլուխ, to break the head;
— զմարմինն, զանձն, to mortify one's flesh, to do penance.

NBHL (2)

Իբրեւ զբեկումն խեցեղէն անօթոյ բրտի մանր խորտակելոյ. (Ես. ՟Լ. 14։)

Մինչեւ զնախատիսն ի քէն ի բաց խորտակէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Խորտակումն, ման

See full entry →

s.

fracture, break, crack;
rout, defeat.

NBHL (2)

Եւ Կատարեալ բեկումն սրտի. տիրապէս զղջումն.

Կաթ արտասուաց բեկութեամբ հոգւոյս մտացս լրմամբ խորտակմամբ սրտիս հեղեալ առաջի։ Զհառաչմունսն ընդ խորտակմանցն. (Նար. ՟Ձ՟Ը. ՟Ղ՟Ա։)


Խոցեմ, եցի

See full entry →

va. fig.

to wound, to pierce, to stab;
to prick, to smite;
to pierce or cut to the heart.

NBHL (2)

պ. խաւդէն. ἑκκεντέω, ἁποκεντέω transfigo, configo, compungo τιτρώσκω , τραυματίζω vulnero. Խոց դնել. վիրաւորել. հարկանել սրով. գեղարդեամբ, նետիւ, խայթոցաւ, եւ այլն. զարնելով՝ խօթելով՝ խոցել.

Նետիւք խոցել զիմ թշնամին. (Յիսուս որդի.։)


Խոցահարեմ

See full entry →

va.

cf. Խոցեմ.

NBHL (1)

Խորհէր քրիստոս ի խորս դնել զհաւատս նոցա, խոցահարել բանիւք. կարեւէր կամ կարի խոցոտիչ. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)


Խոցոտեմ, եցի

See full entry →

va. fig.

to wound severely, to cover with wounds;
to prick the conscience.

NBHL (4)

Սաստկականն խոցելոյ. ἁποκεντέω, κατακεντέω, τιτρώσκω vulnero, configo, compungo եւ այլն. Խոցել ստէպ կամ բազմօք կամ սաստիկ.

Գայցեն անթլփատքն, եւ խոցոտելոցն։ Նետիւք խոցոտեսցի։ Զնաւսն այրեցին, եւ որ ի նոսա ապաստան եղեն՝ անդէա խոցոտեցին։ Ողջանդամք աւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանէին։ Անկցին զնոսա։ Որդիք աղջկանց խոցոտեցին զնոսա։ Որպէսպատիցի մեղու ... եւ խոցոտեցին զձեզ։ Զբազումս տապաստարկեալ է նորա խոցոտելով։ Սկսաւ տէր խոցոտել զիս, բայց իսպառ մի՛ սպանցէ զիս։ Խոցոտեցէ զնա աղեղն պղնձի. (Յհ. կթ.։)

Սատանայ ընդ խաւար խոցոտէ չար խորհրդովք։ Մինչեւ յե՞րբ անդամքս լեզուօք զիրեարս խոցոտեմք։ Ի քո անպատկառ կշտամբանաց եւ ի նախատելոյ միշտ խոցոտիմ. (Լմբ. իմ. եւ Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Ի խէթ խղճիս խոցոտիմ. (Նար. ՟Կ՟Զ։)


Խոցոտումն, ման

See full entry →

s.

act of wounding severely.

NBHL (1)

Խոցումն ի վերայ կարեւէր արկածից դնի՝ բնակելով դէմ յանդիման փափագելոյս (դրախտիս). (Պիտ.։)


Խոցումն, ման

See full entry →

s.

cf. Խոցուած.

NBHL (3)

Զխոցումն տիգին ի կողսն. (սագ. ՟Բ. Պետ. ՟Ա։)

Տի՛ նա աւանիկ եւ տեղիք իսկ բեւեռացն, եւ խոցումն տիգին ոչ կցեալ. (Անյաղթ բարձր.։)

նմանութեամբ Մորմոք սրտի, կսկիծ.


Խուեմ, եցի

See full entry →

va.

to deal harshly with, to ill-use, to maltreat, to vex, to torment, to trouble, to incommode;
to worry, to harass, to annoy.

NBHL (1)

Մի՛ զոք խուիցէք, եւ մի՛ զոք զրպարտիցէք։ Ոչարգելաք զդոսա, եւ ոչ խուեցաք զդոսա։ Ոչ իւիք խուեցին զմազ. (Ղկ. ՟Գ. 14։ ՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 7։)


Խուզակ, աց

See full entry →

adj.

searching, scrutinizing;
— լինել, to search, to examine, to explore, to rummage.

NBHL (1)

περιεργάζων explorans Խուզօղ. հետազօտիչ. պրպտօղ.


Խուզեմ, եցի

See full entry →

va.

to search, to inquire, to seek diligently, to hunt after, to pry into;
to shear, to shave;
to cut off;
to strip off.

NBHL (1)

Զքո վարսն քննեսջի՛ր, զքո կարգսն խուզեսջի՛ր։ Առաջի անհաւատիցն խուզէ զիրաւունս եղբայր յեղբօրէ։ Հայիմ ըստ յայտնեալսն, եւ չխուզեմ զծածկեալսն. (Ոսկ. բ. տիմ. Ոսկ. ա. կոր. եւ Ոսկ. ես.։)


Խուզողութիւն, ութեան

See full entry →

s.

busy search, curiosity, quest, investigation;
shearing;
-զումն հերաց, shaving, tonsure.

NBHL (1)

Ի մտաց խուզողութեամբ քննելն։ Այսքան խուզողութեամբս զմի ճշմարտութիւն գտին. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Խուզումն, ման

See full entry →

s.

cf. Խուզողութիւն.

NBHL (1)

Առ խուզմունս իմաստիցն խորս. (Նանայ յռջբ։)


Խուժդուժ

See full entry →

cf. Խուժադուժ.

NBHL (1)

Խուժդուժն փոքր ինչ մասն համարեցաւ անենայն տիեզերաց հրէաստան։ Խրատեսցէ զայնոսիկ ոյք զխուժդուժն հոյակապ համարիցն. (Ոսկ. ես.։)


Խուսեմ, եցի

See full entry →

va.

"cf. Խոյս տամ."

NBHL (1)

Ուստի սակաւ ինչ խուսային. Իմա՛, խուսէին. Գր. տղ. յերուսաղէմ.։


Խռջտակ, ի

See full entry →

cf. Խռնդատ.

NBHL (1)

Խռնդոտի տակով, եւ դմակ եղով օծանելիք արա՛. (Վստկ.։)


Խռնեմ, եցի

See full entry →

va.

to assemble, to muster;
to collect, to gather;
to augment, to enlarge.

NBHL (2)

Երկիւղիւք խռնեալք ընդ միմեանս՝ սաստիկ շփոթս կացուցանէին։ Բազմութիւն մարդկան իբրու յոյժ խառնելոց ի միասին. (Պիտ.։)

Թէ ամպ սաստիկ խռնիցի. (Կիւրղ. ծն.։)


Խռովեմ, եցի

See full entry →

va.

to trouble, to put into disorder, to agitate;
to perplex, to disconcert, to disquiet, to disturb;
to upset, to unsettle, to distract;
to alarm, to rouse;
to stir up, to excite to insurrection;
— զմիտս, to dispirit, to unhinge;
— զսիրտ, to dishearten, to unnerve.

NBHL (3)

Ի հաշտեցուցանելն՝ վերստին խռովեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Հողմ սաստիկ յարուցանեալ՝ խռովէր զծովն. (Ճ. ՟Ա.։)

Կր. կամ ձ. Կր. կամ ձ. θροέω, θορυβέω, ταράσσομαι, σαλεύομαι, συγχύομαι, συγχύνομαι turbor, tumultuor, commoveor, confundor. Վրդովիլ. այլայլիլ. շարժիլ սրտի. ալեկոծիլ. շփոթիլ.


Խռովութիւն, ութեան

See full entry →

s.

bustle;
perturbation, confusion, agitation, trouble;
tumult, disorder, turbulence, insurrection, sedition, revolt, revolution, mutiny, rebellion;
—ս յուզել, to foment troubles;
ի խռովութեան են Արեւմուտք, affairs are becoming very serious in the East.

NBHL (1)

Ի խռովութենէ սրտիցն ոչ դնէին ի մտի՞ թէ զի՛նչ իրք իցեն՝ զոր լուաքն. (Շ. մտթ.։)


Խռուանամ, ացայ

See full entry →

vn.

to dry up, to fade, to wither;
to grow old, to become extenuated;
խռուացեաւ հերք, bristling hair;
dishevelled hair.

NBHL (1)

Մեկնեալ ի մորթոյն իւրաքանչիւր հեր առ միմեանս չարամանեալ խռուանայ ցրտացեալ. (Պղատ. տիմ.) յն. συμπιλέομαι . ռմկ. քէլէ կտրիլ. cogor, coalesco.


Խռչակունք

See full entry →

s.

tibia, shin-bone.

NBHL (1)

Ընկեցին զնա ի կառաց անտի, եւ իբրեւ անկաւ, ջախեցան խռչակունք իւր. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)


Խռչափող, ոյ

See full entry →

s.

wind-pipe;
larynx.

NBHL (1)

Զխռչափողն արար պատուածով եւ գօտիւք՝ ի սակաւամտութիւն օդոյն, եւ յելսն. (Ոսկիփոր.։)


Խստաբախ

See full entry →

adj.

severe, hard (winter).

NBHL (1)

Որ խստիւ բախէ. նաղիչ. տանջիչ.


Խստաբանութիւն, ութեան

See full entry →

s.

harsh, threatening or bitter words.

NBHL (1)

Բան սաստիկ եւ խիստ.


Խստաբարոյ

See full entry →

adj.

severe, harsh, rigorous.

NBHL (3)

σκληρῶς dure եւ ἁποτόμως abrupte, severe, rigide. Խստիւ. խստութեամբ. սաստիկ. ուժգին. ճշտիւ. անաչառ. խիստ, կտրուկ կերպով.

Կամ συνεχῶς continenter. Պնդապէս, սերտիւ. անդադար.

Ի խիստ եւ ի ստէպ ճգնութիւնն զնմանութիւն վարպետին միշտ եւ խստաբար եւ ստէպ յարդարել յինքեանս. (Վրք. հց. ՟Ղ՟Կ։)


Խստաձայն

See full entry →

adj.

having a harsh, rough, disagreeable voice.

NBHL (1)

Որոյ ձայնն է խիստ, սուր, սաստիկ, անախորժ, խռպոտ.


Խստանամ, ացայ

See full entry →

vn.

to harden, to become hard;
to be obstinate, to persist;
to be severe, rigorous, austere;
— ումեք, to treat mercilessly;
— որովայնի, to constipate, to close the bowels.

NBHL (1)

Անհանճարն եւ ի վտանգն գալով խստանայ սրտիւ. (Լմբ. առակ.։)


Խստապարանոց, աց

See full entry →

adj.

stubborn, stiff necked, pertinacious, opinionative, dogmatic.

NBHL (2)

Ժողովուրդ, կամ այր խստապարանոց։ Խստապարանոցք, եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք.եւ այլն։

Խստապարանոցին եւ անթլփատին իսրայէլի. (Սարգ. յկ. ՟Ա։)


Խստասիրտ

See full entry →

adj. fig.

hard-hearted, merciless, inflexible, obdurate, insensible, relentless;
hardened, impenitent.

NBHL (3)

σκληροκάρδιος durus corde. Խստացեալ եւ քարացեալ սրտիւ. Ծանրասիրտ. յամառ. խստապարանոց.

Եւ θρασυκάρδιος audax corde. Յանդուգն սրտիւ. համարձակ եւ աներկիւղ.

Եւ Բարկ բարուք. ջերմ սրտիւ.


Խստասրտութիւն, ութեան

See full entry →

s. fig.

hardness of heart, obduracy;
pertinacity, obstinacy;
impenitency.

NBHL (1)

σκληροκαρδία durities cordis. Խստութիւն սրտի. խստասիրտն գոլ.


Խստացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to harden, to make hard;
to render obstinate;
— զսիրտ, to render obdurate or callous, to harden the heart;
— զորովայն, to constipate.

NBHL (1)

ոչ նուազ քան զփարաւոն ստեղծուած սրտիս իմ խստացուցի. (Նար. ՟Զ։)


Խտղտանք

See full entry →

s.

cf. Խտղտումն.

NBHL (2)

Ի խտղտանս աչաց. (եւ յուրախութիւն սրտի. Արծր. ՟Ե. 6։)

Բանից տռփականաց, եւ սրտից խտղտանաց. (Նար. երգ.։)


Խտղտեմ, եցի

See full entry →

va. fig.

to tickle, to titillate;
to dazzle, to bedazzle;
to tickle, to please, to gratify, to delight, to flatter.

NBHL (1)

Զնոցա աչս՝ որ ընդ դաստիարակութեամբն էին՝ խաղտիցէ. (Սեբեր. ՟Գ։)


Խտղտումն, ման

See full entry →

s. fig.

tickling, titillation;
dazzling;
burning desire, prurience, itching, inciting, lust;
delight, pleasure.

NBHL (3)

γαργαλισμός, γάργαλος titillatio χρησμός pruritus, prurigo. Խաղտելն, իլն. խտղտանք. խատիղ. Խտտղանք. մարմաջումն. գրգռութիւն բնութեան. լուցկիք. շարժումն եւ ազդումն ներքին (չար եւ բարի). խլրտումն. խթումն. եւ Զօշոտումն. անկղիտանալն. Խտուկ ունենալը կամ տալը.

Զպէսպէս ցանկութեանց խտղտմունս։ Մնաց անփորձ յաղտեղի խտղտմանց տիկնոջն։ Մարտակցին զէնք են անիրաւութիւնք ախտից խտղտմանց, եւ չարութիւնք. (Լմբ. սղ.։)

Իբրեւ կենդանիք եւ առողջք էին, մատչէին առ բեմ անդր, զի հարցցին ի դատաւորէ անտի՝ ի ձեռն խտղտմանն աստուծոյ. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)


Խտպտանք, նաց

See full entry →

s.

softness, effeminacy;
deceit, insidious caresses, dalliance.

NBHL (1)

Զիւղոցն եւ զխնկոցն, եւ զայլոցն եւս խտպտանաց։ Ազգի ազգի խտպտանս զմտաւ ածիցեմք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը. ՟Ժ՟Դ։)


Խտտղանք

See full entry →

s.

cf. Խտղտումն.


Խտրանք, անաց

See full entry →

s.

observance, ceremony;
superstition;
prognostic, augury, omen;
oddness, imparity.

NBHL (3)

παραστήρησις observatio. Խտրելն. Խտրութիւն. խտիր. ճիշդ դիտողութիւն եւ պահպանութիւն անզանազան իրաց, եւ աւելորդ գուշակութեանց. եւ Որոշումն. ընտրութիւն. Խիղճ, կարծիք. Սովորութիւն. աւանդութիւն.

Զբաղեալ կային սրտիւք ի խտրանս օրինացն. (Սարգ. յկ. ՟Ե։)

Ուստի՞ սէրն ընդ պատկերաց (կռոց), վասն է՞ր կամքն ընդ խտրանաց (հեթանոսաց). (Նար. ՟Խ՟Ը։ Թց (աւուրց) խտրանօք կարի ըռշտութեամբ վարի. Պիտ.։)


Խտրեմ, եցի

See full entry →

va.

to distinguish, to discern, to make a difference;
to observe rigorously or scrupulously;
— զբարեկամն ի մարդելուզէ, to distinguish a friend from a fawner.

NBHL (2)

διακρίνω dijudico, discerno παρατηρέω observo. Խտիր դնելով որոշել, զանազանել. ճշդիւ կշռադատել. խղճել. քննել. ընտրել. զգուշանալ. պահել. Պահպանել.

Ոչ զեթովպացին խտրէ։ Խտրել զմեղս։ Յաճախել ի չար գործս առանց խտրելոյ։ Խարելի գործ (այսինքն զգուշալի). (Լմբ. ստիպ.։)


Խտրոց, աց

See full entry →

s.

interval, space;
division, separation;
distinction, difference;
— ընդ մէջ անկանիլ, to interpose;
to interfere, to intermeddle.

NBHL (2)

διαστολή discretio διαφορά differentia. Խտիր. խտրութիւն. որոշումն. զանազանութիւն. տարբերութիւն.

Ի միջոյ բարձեալ զխտրոցն, զի մի՛ լիցի խտիր ո՛չ հրէի եւ ոչ հեթանոսի. (Ագաթ.։)


Խտրոցեմ, եցի

See full entry →

vn. va.

to distinguish, to classify.

NBHL (1)

ԽՏՐՈՑԵԼ. Խտիր արկանել, եւ անկանիլ.


Խտրութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Խտրանք;
cf. Խտրոց.

NBHL (1)

Եւ ոչ մի ինչ ի դէպ է ի միջի խտրութեան դնել ընդ հայր եւ որդի. (Ոսկ. տիտ.։)


Խրախ

See full entry →

s. adj.

rejoicing, cheerfulness, merriment;
banquet, feast;
joyful, gay, merry, cheerful;
— առնել, to make merry, to rejoice;
— լինել, to rejoice, to be delighted.

NBHL (1)

ԽՐԱԽ. ա. Ուրախ յոյժ. (պ. խուրրէմ) Ուստի Խրախ լինել, կամ առնել է Ուրախանալ, եւ ուրախացուցանել. (լծ. եւ յն. խէ՛րօ, որ է ուրախ լինել, խնդալ).


Խրախամիտ

See full entry →

adj.

cheerful, merry, joyful, gay, joyous;
— լինել, to joy, to rejoice.

NBHL (1)

ԽՐԱԽԱՄԻՏ ԼԻՆԵԼ. εὑθυμέω bono animo sum. Խրախ լինել. զուարճանալ սրտիւ.


Խրախճանակից

See full entry →

adj. s.

boon-compan-ion, fellow guest;
— լինել, to feast together.

NBHL (1)

Փափկացեալք ի պատիրս իւրեանց, լեալ ձեզ խրախճանակիցք. (՟Բ. Պետ. ՟Բ. 13։)


Խրախճանամ, ացայ

See full entry →

vn.

cf. Խրախանամ.

NBHL (1)

Այլ ի սնոտիս այս ծիծաղիմ. (եւ խրախճանամ ի վնաս անձին. Յիսուս որդի.։)


Խրախճանութիւն, ութեան

See full entry →

s.

feast, banquet, entertainment, festivity;
rejoicings, public joy.

NBHL (1)

Ոչ է իրաւացի, երէկ վայելեալք ի քումն խրախճանութեան. եւ այսօր ոչ յոժարութեամբ առնել քեզ պատուասիրաբար զխրախճանութեանցն զբարեկամս եւ զբարեկամուհիս կոչել. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Զ։)


Խրախճանք

See full entry →

s.

cf. Խրախճանութիւն.

NBHL (1)

Զսառային այնուհետեւ կրեսցէ զխրախճանս բերկրանաց. փախուցեալ զաղախինն տեսանելով. իբր զուարճութիւն սրտի. (Անան. եկեղ։)


Խրախութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Խրախճանութիւն;
առնել ումեք —, to give a banquet to.

NBHL (1)

արար նոցա խրախութիւն, կերան եւ արբին։ Էր խրախութիւն ի տան նորա իբրեւ զխրախութիւն թագաւորի։ Արար աբեսողոմ խրախութիւն ըստ խրախութեան թագաւորի։ թագաւորն դարեհ արար խրախութիւն մեծ։ Եմուտ տիկինն ի տաճարն խրախութեան.եւ այլն։