Definitions containing the research պէտք : 567 Results

Բարապան, աց

See full entry →

s.

usher, porter.

Etymologies (1)

, ի-ա հլ. «դռնապան» ՍԳր. Եփր. մն. 479, 482. Մծբ. 112. (նոր գրակա-նում այս անունով են կոչւում Պատրիարքա-րանի դռնապանները (շաթիր), որոնց գըլ-խաւորն էլ բարապանապետ անունն է կրում)։ Այս բառին պէտք է կցել բարապետ «դռնա-պան» Մծբ. և բարաւոր «դռան վերի սեմը» ՍԳր. Մագ. Ճառընտ. «դռան երկու կողքի սե-մերը՝ աջ և ձախ» Տաթև. ամ. 390։ Բոլորի արմատն է բար «դուռ», որ առանձին գոր-ծածուած չէ։ Հմմտ. սրանց հոմանիշները դա-րապան և դարապետ։


Խոշոր, ից

See full entry →

adj.

stout;
great;
thick;
rough, rude, rustic, unpolished;
awkward, ill-shaped, ill-made;
rugged, toilsome, difficult;
— զգեստ, coarse cloth;
— ձայն, rough voice;
harsh sound;
— գոյնք, stiff or unconnected colouring.

Etymologies (1)

= Բառիս հետ նոյն են վրաց. ხომორი խո-շորի կամ ხუმური խուշուրի «ոչ մեծ, ոչ փոքր, այլ միջակ մեծութեամբ. 2. բռնկցնե-լու նիւթ, տաշեղ, կպչան, Յ. քարի մանը կտորներ, խիճ. 4. ո՛չ հաստ ոլորած թել», ხვიმერი խվիշերի «կտոր կտոր կոտրտած». ხვიჟირი խվիժիրի «խոշոր ջարդած կտոր-ներ, աղի կռոճ ևն (=Պլ. խոշոր աղ)», დახ-ვიჟრვა դախվիժրվա «քար կամ աղ կոտրա-տել», ღახააჯς, ծախվիժրա «ճանապարհի համար քար ջարդել», սվան. խոշա «խոշոր, մեծ, երէց», պրս. [arabic word] xušā̄ra «փշրանք. որ ի սեղանի ի կերակրոյ և ի հացէ թափի»։ արաբ. [arabic word] xuš̌ar, [arabic word] ❇šara «սե-ղանից աւելացած փշրանք, առհասարակ ա-ւելորդ և դէն գցելու բան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 839). [arabic word] xarāš̌a «տաշեղի նման թափթփուք», [arabic word] xaraš «մանրուք իրեր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 325). բայց յայտնի չէ թէ ի՞նչպէս պէտք է կապել այս բոլորը իրար հետ և ո՛րն է նրանց նախնա-կան աղբիւրը։ Հիմնական նշանակութիւնն է անշուշտ «ջարդոտած կտորներ», ինչ որ յա-րաբերական գաղափար է և կարող է ըմբըռ, նուել ըստ տեղւոյն «մանր, փշուր, փշրանք» և կամ «խոշոր, մեծ կռոճներով». այս վեր-չինից էլ կբխի «կոպիտ, կոշտ կամ անհարթ (խոժոռ)» գաղափարը։-Աճ.


Խոռ

See full entry →

s. bot.

iva.

Etymologies (2)

ԳՒՌ (dialectal) Մշ. խոռ «ամբողջութիւնից մի կտոր կտրած հանած», Երև. խօռ «պատի մէջ քանդուածք, անցնելու համար շինուած բա-ցուածք, մասնաւորապէս այգիների պատի վրայ բացուած մեծ ծակ, որից ջուր են ներս թողնում կամ մարդիկ անցուդարձ են ա-նում», Պլ. Սեբ. խօռ «տձև, ձևահան եղած», Սեբ. «գիւղի կամ աւանի այն մուտքը՝ որ աւելի կիրճի բերան է», Խտջ. «լեռան մէջ-տեղից բացուած նեղ անցք». որից խոռատ Խտջ. Մշ. «կիսատ, կամ մէկ կողմը կոտ-րած», խոռել Ախք. Երև. «պատի մէկ մասը քանդել, փլցնել», Երև. «մէկի սիրտը կոտ-րել», Ապլ. Խրբ. Ալշ. Ննխ. Պլ. Սեբ. «ամբող-ջից մի մաս կտրել հանելով՝ եղծել, ձևահան անել», Մն. «պասը քանդել», խոռուածք Երև «պատի վրայ բացուածք», խոռուկ Բլ. «բե-րանը կոտրած (աման)», խոռուիլ Երև. «փը-ճանալ, վնասուիլ», խոռճակ Բլ. (հնչւում է խօռջակ «քարերի հիւսուածքի միջև մնա-ցած ծերպերը, արանքները», խոռսիրտ Բլ. «սիրտը կոտրած, սգահար», խոռճել Մշ. Երզ. «փոս բանալ», խոռճիլ Երզ. «փոս բացուիլ», խոռճկել Վն. «թաղել» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հորել «թաղել», հոր բառից). նոյն բառն է դարձեալ խոռն, որ ՆՀԲ մեկնում է «զնստեալ մասն լերին ի մէջ գագաթան, և կողմնական ափափայից և ան-դորգանաց», որից խոռնացնել Լ. «խորաց-նել (փոսը, հողը ևն)»։-Պէտք չէ շփոթել բառս թրք. (<պրս.) [arabic word] xor «անարգ, թշուառ, արհամարհ» բառի հետ, որ ազդել է բարբառների վրայ. այսպէս թրք. xor baq-maq «արհամարհել, վրան վատ աչքով նա-յիլ» և Ակն. Պլ. Ռ. Վն. խօռ նայիլ «խեթիւ նայիլ», Ակն. խօռն ի խօռը «աչքերը խոժո-ռելով, խեթիւ»։

ՓՈԽ (borrowing) Գռ. խոռատ «կոտրած» ձևից՝ փո-խառեալ եմ կարծում թրք. [arabic word] qurada «հին ու մին անպէտք բաներ», ռմկ. խուռա-տա, որ գտնւում է միայն տաճկերէնի մէջ (չունի Будaговъ)։


Խոտ, ոց

See full entry →

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

Etymologies (1)

«պտուղ», ռուս. cадъ «պարտէզ» բա-ռերի հետ, իբր հնխ. sodo-արմատիզ. հայերէնի նախաձևն էր *հոտ։ Patrubá-ny IF 14, 57 յուն. σϰεδάννυμι, սանս škhádate «ճեղքել» բայերի հետ. նոյն է և խոտան։ Սագրզեան ՀԱ 1909. 335 սումեր. gud «բոյս» և թրք. ot «խոտ»։ Karst, Յուշարձան 401, 405 սումեր. gud «բոյս», 408 սումեր, u, gu «բոյս». 419, 427 եաքուտ. թրք. ot «խոտ»։ Pe-tersson KZ 47, 278 ռուս. xвостъ «պոչ», լեհ. chwastъ «անպէտք խոտ». սերբ. höst «շրուանդ, խաղողի չանչ», թերևս նաև յն. πόσϑη «առնի»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ- [arabic word] xid «գլուխ չկապած հասկ», որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 605 պրս. [arabic word] xavid «հասկ» բառից է փոխա-ռեալ։


Խոց, ից, ոց

See full entry →

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խուլինջ

See full entry →

s.

phlegmon, inflammatory tumour on the shoulders.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] ︎ qūlinǰ, qulanǰ, qavlinǰ, cavlanj «աղիքներին յատուկ մի հիւանդու-թիւն է կսկծացնող և ցաւացնող, որ արգելք է լինում փքալու և բնական պէտքի» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 433), որից փոխառեալ ևն նաև պրս. [arabic word] ︎ kūlanj «է անուն քա-միական ախտի իրիք՝ որ լինի յորովայնի», թրք. ըτ1︎ qulinǰ, քրդ. qulinj «ցրտաϰ ռութիւն, խիթք», ն. ասոր. kulunj «թոքերի բորբոքում», վրաց. კოლინჯი կոլինջի «ա-ղիքների խիթ»։-Աճ.


Խուխ, խխոր

See full entry →

s.

phlegm, pituite;
թքանել զ—, — արկանել, to expectorate;
— բերել, to cough up.

Etymologies (1)

Վերջին բառը ձեռագրի մէջ ունէր խաւողամաղձական ձևը. արմատը են-թադրելով խաւող՝ Լեհ. մեկնում էր «մա-ղաս», իսկ ՆՀԲ յն. γօλή «մաղձ» կամ χαῦνος «թոյլ, մեղկ»։ Նորայր, Հայկ. բառաք. 76 ցոյց տուեց որ պէտք է ուղ-ղել խօղամաղձական։-Հիւնք. խուխ հանում է պրս. [arabic word] kuk «հազ» բառից։


Խրոխտ, ից, աց

See full entry →

adj. s. adv.

imperious, haughty, insolent, proud, arrogant, boastful, supercilious, braggart;
haughtiness, pride, arrogance;
—, խրոխտաբար, haughtily, proudly, in a bold manner.

Etymologies (1)

lusti, Zendsp. 92 ա զնդ. xru «սոս-կալի, ահաւոր լինել» ձևից դնում է հյ. խրոխել, որ թերևս պէտք է կարդալ խրոխտել։ Հիւնք. հանում է յոխորտալ բայից։ Markwardt (նամակ 1926 յունվ.) իրան. fra-uxta-ձևից, որ կազ-մուած է fra-մասնիկով՝ uxta-(


Խափ, ի

See full entry →

s.

surprise, surprising;
seizure, seizing;
impediment, hinder-ance;
agitation, transport, fury;
ընդ խափս by surprise;
ի խափս անկանել, to be surprised, seized, led away.

Etymologies (2)

«որոգայթի մէջ բռնուիլը» Ոսկ. ես «արգելք, խափանում» Նչ. եզեկ. որից ի խափ անկանիլ «որոգայթի մէջ բռնուիլ» Բուզ. ե. 38. խափան «արգելք, ընդհատում» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 2, 10. «դատարկ, ամայի, պարապ» Ոսկ. յհ. ա. 43. Կոչ. խա-փանած Ել. իա. 19. Ա. մակ. ժբ. 31. խափա-նածոյ Ոսկ. յհ. ա. 10. խափանել «արգելք լինել, դադարեցնել» ՍԳր. խափանիչ «ար-գելող» Ա. մնաց. բ. 7. Ոսկ. մ. ա. 13 խա-փանութիւն Սեբեր. խափնուլ «աչքը փակուիլ, տեսութիւնը կորցնել, կուրանալ» Ոսկ. մ. փիլիպ. «դադարիլ, վերջանալ» Ոսկ. եբր. խափչիլ «մարիլ, հանգիլ» Վեցօր. 57 (տես յափչիլ), Անյ. հց. իմ. խափուցանել «փա-կել (աչքը), գոցել, մարել, հանգցնել (կրա-կը, ճրագը)» Ոսկ. մ. ես. Եզն. անխափան ՍԳր. Կոչ. Ագաթ. խափանարար (նոր բառ). իսկ ՋԲ խափական լինել «սիրտը թնդալ, բաբախել» գործ չունի այստեղ և նոյն է խաւաղան բառի հետ (տե՛ս անդ)։ Խափ-արմատի ձայնդարձն է խուփն. սրանց պէտք է կցել նաև թերևս կափ (տե՛ս այս բառերը)։

ԳՒՌ (dialectal) Այն. խափան «կողովի բերանը փակելու համար դրուած կտաւ կամ օրթի ճիւղ ևն», Խն. «տօն օր, զատիկ», Ղզ. խա-փան մնալ «գործը խանգարուիլ», Ատն. «տունը կործանուիլ», բայական ձևով՝ Զթ. Խրբ. Հճ. Ոզմ. Ռ. խափանիլ, Ախց. Երև. Կր. Սեբ. Ննխ. Պլ. խափանէլ, Տփ. խափանիլ, Տիգ. խmփmնիլ, Ալշ. Մշ. խապանել, Շմ. խափանվէլ, Սլմ. խmփmնվել.-բայց պէտք Լ զանազանել խափանէլ, խափանիլ «չարը արգելուիլ» (օրհնէնքներում միայն գործա-ծական), «գործը խանգարուիլ ևն», և խա-փանիլ «երեսի վրայ գլորիլ, գետին տապա-լիլ», ինչպէս գիտեն Պլ. Ռ. ևն։ Վերջինը ձևացած է թրք. qapanmaq հոմանիշից հմմտ. ռմկ. խափանմիշ ըլլալ (օր. էրէսի վրա խափանմիշ էղավ) և կապ չունի ա-ռաջինի հետ։


Խենէշ, ից, աց

See full entry →

adj.

effeminate, luxurious;
lascivious, debauched, wanton, dissolute.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხენემა խենեշա կամ եენემი խենեշի «վատ, անպէտք, նեխած, գէշ», სიხენემე սիխենեշե «չարութիւն, չարամտու-թիւն», თუალხენემი թուալ-խենեշի «չարա-կըն, նախանձոտ»։


Խեշակ

See full entry →

s.

a good horse.

Etymologies (1)

«ազնիւ ձի». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. էջ 241 «Ջեզոքն՝ որպիսի քուռակ, բաշա-հատ. մատաղաձի, խեշակ, դզի, բռչու. անո-բավար, փալանիկ»։ Ըստ իս պէտք է նշա-նակէ «քուռակ», ինչպէս են յիշուած հոմա-նիշներից շատերը.


Խնդբունդ

See full entry →

adj. s.

unequal, uneven, rugged, winding;
—ք, spot, stain;
inequality, unevenness, roughness, ruggedness, asperity.

Etymologies (1)

«փայտի վրայի անհարթու-թիւնները» Իմ. ժգ. 14. «անհարթ, խորտու-բորտ» Ոսկ. յհ. ա. 9. առաջին վկայութեան մէջ գրուած է նաև անջատ խունդ բունդս։ Կերևի թէ պէտք չէ սրանից բաժանել խընդ-բածակ կամ խնդբուծակ scissura parietis «պատի ծերպ», որ գիտէ միայն Ներսէսովիչ, Բառ. ւտ.-հյ. էջ 483բ։


Խոկ, ի, աց

See full entry →

s. adj.

thought;
thoughtful, discreet, prudent;
ի — արկանել, to think, to consider, to ruminate;
— ի միտս կայր նորա, he had the intention to, he intended to.

Etymologies (1)

, ի-ա հլ. «խորհուրդ, մտածութիւն, լի-շողութիւն» Ոսկ. մ. բ. 18, 28. «մտածող, հանճարեղ, բանադատ» Եղիշ. մատն. 241. Երզն. քեր. որից խոկումն Նխ. ժղ. Սահմ. Մագ. խոկասէր ԱԲ. նախախոկումն Ճառոնա խոկալ «մտածել, խորհիլ» ՍԳր. նշանակում է նաև «կարդալ». հմմտ. Վրք. հց. Բ. 512 «Տո՛ւր նմա գրկունս զի խոկասցի»։ Նոյն բայը գտնում ենք նաև Առակ. բ. 7 «Հճշմար-տութիւն խոկասցէ կոկորդ իմ», ուր խոկալ պիտի նշանակէր «խօսիլ», ինչպէս ունի և անգլ. թարգմանութիւնը. mν mouth shall speak truth. -բնագիրն ունի [other alphabet] hāga «մտածել. 2. խօսիլ». բայց որովհետև յու-նարենն ունի μελετήσει «հոգ տանիլ», ուս-տի և հայերէնն էլ պէտք է հասկանալ «մտա-ծել» իմաստով և ո՛չ թէ «խօսիլ»։


Խոհ, ից

See full entry →

s.

cf. Խոկ;
meat, victuals.

Etymologies (1)

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։


Ժիտ

See full entry →

adj.

that searches, inquisitive;
bold, brazenfaced, impudent, importunate, troublesome.

Etymologies (1)

«հետարորիր, հետամուտ, յանդուգն չիրբ» Ոսկ. ա. թես. և Բ. կոր. Սամ. երէց. ո՛րից ժտել «պաղատիլ, առանց ձանձրանա-լու՝ երեսը պնդած աղաչել» Սղ. լղ. 4. «յան-ղըդնիլ» Ոսկ. մ. ա. գ. 37. Օրին. ժբ. 17. ժզ. 5. «ի վերայ հասանել, լաւ հասկանալ» Մագ. գամագտ. ժտիլ ՍԳր. Ոսկ. Եղն. Եւս. քր. ժտե-ցուցանել Եզն. ժտազոյն Ոսկ. մ. բ. 10. ժտութիւն Ղկ. ժա. 8. Ոսկ. ես. անժտելի ԱԲ. նխալմամբ գրուած է ժխտիլ Վեցօր. Ոսկ մտթ., որ պէտք է ուղղել ժտիլ։


Ժոյժ

See full entry →

s.

patience, long-suffering;
power, strength;
hardihood, boldness;
— ունել, առնել, to be patient, to endure suffering, to tolerate, to sustain, to bear, to suffer, to support;
— ունել արտասուաց, to withhold one's tears;
— ունել պաշարման, to sustain a siege;
մեզ առ նոսա մերձենալ ոչ գոյր —, it was impossible for us to approach them;
ոչ ունիմ — ի նայելոյ, I cannot refrain from looking at, or contemplating him;
չկալան — ճշմարտութեան, they could not endure or suffer the truth.

Etymologies (1)

«տոկալու՝ համբերելու ուժ, կարո-ղութիւն» Վրք. հց. Ճառընտ. հների մէջ ու-նինք միայն ոճով ժոյժ ունել «համբերել, առևաւ» ՍԳր. Սեբեր. Ոսկ. Մտթ. Եւս. քր. ո-րից ժուժալ Եզն. Ոսկ. մ. ա. 22. Ագաթ. ժու-ժել Տոբ. ժա. 13. Սեբեր. ժուժկալ ՍԳո. եւ։ պտմ. Սեբեր. Բուզ. Ոսկ. ա. թես. ժուժ. կալել ՍԳր. Վեցօր. Եզն. անժոյժ ՍԳր. Ադաթ. անժուժիլ Եփր. Բ. կոր. 110. դժուա-բաժուժալի Փիլ. իմաստ. Պիտ. պարաժոյժ (կարդա տարաժոյժ?) «տկար, անզօր, ւռև-մացող» Եփր. վկ. արև. 17. տե՛ս նաև ապա-4ուժ.-գրուած է ժուժ ունել Կոչ. 305. -ժո-ղովրդական սիրուն մի բառ է երևում չեմ-ժուժուկ «վատուժ, տկար» նորագիւտը՝ սր մէկ անգամ գտնում եմ գործածուած Բառ. երեմ. էջ 297 վատուժ բառի բացատրութեան մէջ։ (Եթէ միայն պէտք չէ կարդալ չիմ ժու-ժուկ. տպագիրը անորոշ է)։


Ժուռ, ժռի

See full entry →

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

Etymologies (1)

«ազոխ, խակ խաղող» Բժշ. «տհաս, խակ» Ոսկիփ. որից ժուռուժուռ մեռանիլ «վաղամեռիկ լինել» Ոսկիփ. ժռութիւն Լծ. նար. ժռատ «ազոխ» Մխ. հեր. 123։-ՆՀԲ ունի նաև ժիռ բառը, ի հլ. որ մեկնում է «կա՛մ է ճիռ ողկուզոյ և կամ այգի ժայռոտ. որ և յոմանց ժուռ ասի»։ Սրանից առնեւոմ ԱԲ ժիռ «ճիռ», երկուսի մէջ էլ սխալ է բա-ռը՝ թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ։ Այս ձևը հանուած է Ոսկիփորի հետևեալ հատուածից. «Թէ համբերես և ոչ շտապես, ի ժըռէն հա-լուա զուգես», ուր ի ժըռէն պէտք է հասկա-նալ «ազոխից, խակ խաղողից» (ժուռ բառի բացառականը). որի համար հմմտ. թրք. ժո-ղովրդական առածը՝ sabr əlan qoruqdan helva olur-«համբերութեամբ ազոխր հրու-շակ կը դառնայ». (ակնարկելով ազոխից խաղողը, խաղողից ռուպը և ռուպից պատ-րաստուած հրուշակը)։


Լի, ոց

See full entry →

adj. adv.

full;
superabundant, copious;
fully, completely, thoroughly, entirely;
perfectly;
լի առնել, to fill, to load, to heap;
զբազում լսելիս լի արար բանն, many have heard him;
լի լինել, cf. Լիանամ;
լի եւ լի, cf. Լիուլի;
լի ափով, ձեռօք, by handsful, profusely, generously;
լի աւաբաւ, loaded with booty;
լի փառօք, covered with glory;
լի աւուրք, full of years, old;
լի մտօք, sensible, judicious, wise;
լի երախտագիտութեամբ, full of gratitude, of affection, of faults;
զաւուրս տասն լի, ten entire days;
լի կատարեալ, բովանդակ, perfectly full, entire, complete, perfect, cf. Լիակատար;
լուսին լիով լուսով նկարեալ, full moon;
բաժակ գինի լի արկանել, a glass of wine full to the brim;
լի զհասակ մարմնոյն ունել, to be adult, to arrive at man's estate;
լի են բերանք նոցա ծաղու, they are full of laughter, of merriment;
լի ասացեր, you are quite right.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ագլ. լի, Վն. իլին (հին ի լի ձևից. նախդիրի ձուլմամբ), Ալշ. Մշ. լիգ. Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Տփ. լիքը, Ջղ. լիքն, Սլմ. լի, լինքը, Սչ. լինքը, Մրղ. լի՛նք'm, Մկ. լիկ, Շմ. լի՛գնի, Ոզմ. լէգն, Ղրբ. լի՛գը, լի՛յնը, Ննխ. Պլ. իլինք, Սեբ. իլլիք, Զթ. իլ-լէնքը, Տիգ. ըլլինք. (այս բոլորը ձևացած են լի արմատից՝ ք կամ քն, նք ածանցիչների յաւելմամբ, իբր լիք, լիքն, լինք, որոնցից՝ ք ձայնը կակղելով յառաջացած են միւս ձևերը. ոմանք էլ ունին թէ՛ նախդիրը և թէ ածան-ցիչները միասին)։ -Լիանալ ձևից է կազմու-ած Պլ. լէնալ (իա>ե) և ի նախդիրով՝ Սեբ. իլլէնալ «լցուիլ»։ -Լից արմատականից են յառաջանում Սլմ. Վն. լցել, Մրղ. լցէլ, Մկ. յցիլ, Ագլ. լვցիլ, Զթ. լը ցվըլ, Սչ. լըցընել, Ակն. լըցընիլ, Ջղ. լըցցընե՝լ, Գոր. Ղրբ. լըս-նէլ, Շմ. լիւցիւնիլ, Պլ. լէցունէլ, Ռ. լէցընէլ, Հճ. լmցնել, Խրբ. լէցընիլ, Ասլ. լէցընէլ (վերջին հինգ ձևերը ազդուած լենալ բայի ձայնաւորից).-լիք ձևիցն են Տփ. լքցնիլ, Մշ. լքծուն, Ննխ. իլինքցնէլ։-Ուրիշ բայա-ձևեր են Ախց. Կր. Սեբ. լլէլ, Հմշ. լլուշ, Արբ. լլալ, Ալշ. լլնել, Ալշ. Բլ. Մշ. «րլնալ, Ննխ. լնէլ, ըլէլ, ուլէլ, Սվ. ըլլուլ (<բլնուլ<ի լը-նուլ), Տիգ. ըլլէլ (կտ. լցցի), Հճ. նը'նուլ (<լնուլ)։-Նոր բառեր են Պլ. Ռ. լման «ամ-բողջ», Սչ. լման «ճշմարիտ», լմանութիւն «իրաւունք»։ (Կազմուած է լի արմատից -ման մասնիկով. պէտք չէ շփոթել նման բա-ռի հետ), Խրբ. Պլ. լէցունգ, լէցուն, Ռ. լէ-ցունգ, Ակն. լէցիւն, Ասլ. լէցիւնգ, լէցիւ (-ունկ մասնիկի համար հմմտ. խորունկ). Ասլ. Պլ. լըմընցընէլ, լըմըննալ, Սչ. լըմընցը-նել (3 վանկ), Ոզմ. Սչ. լըմընալ (<լման ձևից), ըլորդ Սվ., լցկուն, լցուկ, լցման, լըց-մուն, լքցուիլ, լքցոտել, լիցք (Սչ. լիցգ՝ «տոլմա»), լիցուելից, փորլից։


Լիկն, լկան

See full entry →

s.

wash-hand basin.

Etymologies (1)

, սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Լկտի, տւոյ, տեաց

See full entry →

adj.

impudent, immodest, shameless, lecherous, lewd, libertine, licentious, insolent, unblushing, brazen-faced;
lascivious, wanton, lustful, obscene;
— կաքաւել, to dance indecently.

Etymologies (1)

«գահաւորակ, դեսպակ» Ոսկ. եբր. իը. 552 (գրծ. լկտովք) և եփես. 893 (գրուած է ի լկտիս նստիս, պէտք է ուղղել ի լկտիս նստի. տե՛ս ՀԱ 1911, 175). բցռ. հոլով է ի ղիկտկէն Սոկր. 432 (բնագրում «ի ևառա-ցըն»). նոյնի աղաւաղեալն է Բառ. երեմ. էջ 193՝ ղիդրիկ «գահաւորակ»։


Թիւրակ, աց

See full entry →

s.

storax (odoriferous gum);
cf. Ստիւրակ;
cf. Շեր.

Etymologies (1)

ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկնում են «ստեւ-րակ ազգ կաղամախի և խիժ կամ աւիշկ նորա». բայց այս բանը հաստատելու համար ո չ մի ապացոյց չունին և առաջ-նորդուած են թերևս յն. στύρας բառի պատահական նմանութիւնից։ Բայց մի՞-թէ ստիւրակի խէժը պիղծ դեղ է։ Դրուած արգելքից պէտք է հետևցնել՝ որ թիւրակ նոյն է թիւրակէ բառի հետ, որ իժերի մսից պատրաստուած դեղ էր։]


Թոժիւն

See full entry →

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

Etymologies (1)

= Անշուշտ նոյն է քրդ. toeža, toezang «գազանի կամ թռչունի ձագ» բառի հետ. բայց չդիտեմ թէ ի՛նչպէս պէտք է կապել այս ևոկու բառերն իրար հետ։-Աճ.


Թոնձ

See full entry →

s.

shell-fish.

Etymologies (1)

«հաւալուսն, փորահաւ, pélican». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. 140. ուրիշ վկա-յութիւն չկայ։ Սակայն Փարպ. էջ 10 կայ թանձր թռչունը, որ անշուշտ պէտք է ուղղել թանձ կամ թոնձ և հասկանալ նոյնը։


Թուռ

See full entry →

s.

mouthful;
cf. Թուշ.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անգամ գործա-ծել է Փիլ. տեսակ. էջ 17 «Պատառս և թուռս մարդկան ուտելով». որի՞ց թռալիր՝ նոյնպէս մէկ անգամ գործածուած Ագաթ. «Գոչիցէ փքոցուռոյց լնդօք, թռալիր օդով, փողիցն այտմամբ»։-Բառ. երեմ. էջ 122 մեկնում է թուռս «թուշս»։ ՀՀԲ թուռ «այտ կամ թուշ», թռալիր «թշալիր, այսինքն ի թուշս լցեալ և կամ զթուշս լցուցանող և ուռուցանօղ, որպի-սի է օդն կամ փուքն, որ ի հարկանելն ուրուք զփողս՝ լցուցանէ զթուշն և զբերանն». ՆՀԲ թուռ «պատառ մեծ, լցուցիչ բերանոյ», թռա-լիր «բերանալիր որպես պատառով, լի և ուռուցիկ. և որ ինչ լնու զբերան իբրև զաա-տառ». ՋԲ թուռ «պատառ». թռալի՛ր «թուշե-րը լեցուն՝ ուռած», իսկ ԱԲ ըստ սովորու-թեան միացնելով երկուսը՝ թուռ «մեծ պա-տառ. 2. թուշ», թռալիր «թուշը լեցուն, թուշ լեցընող»։ Սրան պիտի պատկանի նաև հաս-կաթուռ «ատոք հասկով» Ագաթ. որ սակայն յայտնի չէ թէ ի՛նչպէս պէտք է միացնել նա-խորդներին։


Խաղող, ոյ

See full entry →

s.

grapes;
պտուղ —ոյ՝ —ապտուղ, a grape;
կուտ —ոյ, grape-stone;
խակ —, աղոխ, sour -;
կթել զ—, to gather -;
արիւն —ոյ, wine.

Etymologies (1)

ՆՀԲ օղ որ խաղայ (Թաղիադեան, Ա-ռաջն. մանկանց, էջ 68 «յողի իւրում խաղ(աց)ող կամ սողալով աճող»։ Lag. Arm. Stud. § 960 յիշում է խպտ. aloli «խաղող», ոռի համար ասում է՝ թէ այնքան նման է հայերէնի, որ մին միւ-սի մայրը պէտք է որ լինի։ Հիւնք կա-կուղ բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 270 և Բազմ. 1897, 50 հին եգիպտ. արէր «խաղող», ուարէր «որթ», խպտ. ալօլի, հալօլի «խաղող», սանս. հալա, հալալա «գինի» (սրանց մասին տե՛ս և գինի բառի տակ)։ Patrubány SA 1, 198 սանս. kalilās «լի» բառի հետ։ Մառ ИАН 1915, 940 մինգ. վրաց. լազ. ղ'ուրձենի «խաղող» բառի հետ ցեղա-կից։


Խառուղ

See full entry →

s.

dried grapes, raisins;
bun, plum-cake.

Etymologies (1)

. անստոյգ բառ. մէկ անզամ ու-նի Լմբ. ժբ. մարգ. էջ 19 (ովս. գ. 1). «Կտա-պրս չամչեղէնս... բայց եբրայեցին խառուղ խաղողոյ ասէ, այսինքն խորշակահար»։ Ակ-նարկուած հատուածի մէջ եբրայեցին ունի ❇ əšišā, [hebrew word] 'ənā im «կարկանդակ խաղողոյ» (այտինքն՝ խաղողի հիւթով պատրաստուած մի խմորեղէն)։ Եթէ հե-տևինք եբրայականին, խառուղ բառի ի-մաստը կլինի «կարկանդակ», բայց եթէ նկատի առնենք Լամբրոնացու բացատրու-թիւնը, ինչպէս պէտք է, կնշանակէ «խորշա-կահար»։ Ըստ այսմ էլ Բառ. երեմ. 140 դնում է խարուխ և խառուկ «խորշակահար»։


Խարագուլ

See full entry →

s.

zool, species of locust, attacus.

Etymologies (1)

= Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարի

See full entry →

s. anat.

penis.

Etymologies (1)

ՆՀԲ Գաղիանոսի մէջ գտնելով «ան-կիւդա (կամ անկիւրա). խարի» բացա-տըրութիւնը, նոյն յն. բառը հասկացել է ἄγϰυρα «խարիսխ. 2. ամօթոյք», որով մեր խարի բառն էլ մեկնում է «արութիւն մառռու. առնի անդամ»։ Զգուշաւոր ՋԲ չունի այս բառը։ ԱԲ հետևում է ՆՀԲ-ի։ Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 117 ցոյց տուեց՝ որ Գաղիանոսի յիշած յն. բառը պէտք է հասկանալ ἀγχοῦσα, որով խա-րի բառին տրուած «առնի» նշանակու-թիւնը ջնջեց և մեկնեց վերի ձևով։ Bug-ge KZ 32, 9 անտեղեակ սրանից՝ հա-մեմատում է խարի «առնի» բառը պրս. ❇ xar «փուշ» բառի հետ, ենթադրե-ւով որ պրս. xar ունեցած է նաև «առ-նի» նշանակութիւնը, որից փոխառեալ են ալբան. kā̄r, karε, գնչ. kar «առնի»։


Խաւարծի

See full entry →

s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

Etymologies (2)

«րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։

= Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.


Խաբ, ից

See full entry →

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

Etymologies (1)

=Բառիս հետ շատ նման են հնչում արաբ. [arabic word] xabb «խաբեբայ», xibb «խաբեբայ լինել», [arabic word] taxbīb «խաբել խաբխբել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 115-6). բայց այս բառերը պատահական պէտք է համարել, ցորչափ գտնոսած չեն ասորերէնի մէջ։ Այս-պլէս նաև պրս. ❇ xab «խարդախութիւն, մեղմեխանք», որի ծագումը անյայտ է։-Հիւբշ. 267։


Ապուզնայ, ի, ից

See full entry →

s.

monkey.

Etymologies (1)

(սեռ. -ի. ըստ ՆՀԲ ի հլ.) «կապիկ» Ոսկիփ. Միխ. աս. հրտր. Երուս. էջ 378 (տպուած է արուզնայ. մէկ ձեռ. ունի ապուզնա, որից երևում է, որ առաջինն էլ պէտք է ուղղել ըստ հին տառադարձութեան աբուզնայ). Յայսմ. սեպ. 23։ Յետին ռամիկ բառ է։


Առաստաղ, աց

See full entry →

s.

ceiling, roof;
floor;
garret.

Etymologies (1)

ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։


Զինուորեմ, եցի

See full entry →

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.


Զիստ, զստի, իւ, ով, ից

See full entry →

s.

thigh;
haunch;
— կենդանեաց, leg;
— կամրջի, stern;
— նաւու, keel of a ship.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ. «նստոյ տեղից մինչև ծունկը եղած մասը» ՍԳր. Փիլ. Խոր., «նաւի նստարան», Նար., որից՝ զստափոկ «կաշիէ վարտիք» Վրդն. դան. դ. էջ 252, զստիկ «փոքր զիստ». ԱԲ, զստոսկր (նոր բառ).-ըստ ՆՀԲ կայ նաև ռմկ. յգ. զստուի ձևը (Վստկ.), ինչպէս ու-նինք աչուի, ճռուի ևն, բայց ըստ իս այս բառը պէտք է կարդալ զոտուի «ոտքերը»։


Զմռնիտ

See full entry →

s.

emery.

Etymologies (1)

= Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

See full entry →

s.

emerald.

Etymologies (1)

= Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։


Զօր, ու, աց

See full entry →

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ վրաց. ზორვარი զորվարի «զօրավար», արաբ. [arabic word] zirvāra, յգ. [arabic word] zarāvarā, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 875 մեկնում է «յու-նական բանակի սպարապետ». պէտք է հաս-կանալ մեր զօրավար բառը, որ թերևս յու-նաց մէջ էլ գործածական էր. կամ թէ արաբ-ները լսել են այն հայազգի զինւորներից որոնք հայ զօրավարների հրամանատարո։ւ-թեան տակ Յունաց կայսրութեան արևելեան բանակաթեմն էին կազմում։ Կամուսի պրս. թարգմանութեան մէջ՝ էջ 322 նոյն բառը սխալ է գրուած [arabic word] zarazara, փոխա-նակ [arabic word] zarāvara։ Ուտ. zärävär մի սրբատեղիի անունն է. իսկ zor «ուժ, զօրք»։


Թաթ, ից

See full entry →

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թարախ, ոյ, ոց, ի, աց

See full entry →

s.

matter, sanies, corrupted matter.

Etymologies (1)

Հիւնք. արաբ. տէրեաք «գինի և թե-րիակէ» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի վրաց. თხრამლი թխրամլի «վէրքի թանձր թարախ»։ Petersson LUA 1916, 72-3 (չեմ տեսած) դնում է հնխ. (s) ter արմատից. հմմտ. նորվ. գւռ. stora «փտիլ, նեխիլ, ապականիլ», ռուս. sterva, լեհ. scierw, սորբ. sc erb «դիակ», բուլգ. toru «թրիք», սերբ, toriti «աղբել, թրքել», լիթ. ter-menü «ապականել, կեղտոտել», teršiu «ապականել, կեղտոտել, մարգը տիլով ծածկել», tresiu «աղբով պարարտաց-նեւ» trašai «ամէն տեսակ փտած ապա-կանուած բան», trešau «փտիլ, ապակա-նիլ», traš̌á «աղբ, թրիք», traskanos «աչքի թարախ», նորվ. traa, իսլ. ϑrar «փտած, կծուած», լտ. stercus «աղբ, Առիք», կիմր. trwnc «մէզ, դիրտ, մրուր», troeth «լուացքաջուր, մէզ», բրըտ-štron «կղկղանք», troaz «մէզ», յն. *τεοτάνος «թրիք», անգլսք. ϑreax «փտութիւն», հիսլ. Vrekkr, մբգ. drec, դերմ. Dreck (*tregno-, trekno-) ևն (տե՛ս Pokorny 2, 641)։ «Աղբ, ապա-կանութիւն» նշանակող բառերը լեզուից լեզու այլազան ձև ունին (Meillet, Dict étvm. lat. էջ 931)։ Հայերէնի հա-մար պէտք պիտի լինի վերցնել ter ար-մատը (որովհետև ster տալիս է ստեր-), որից կարելի է ենթադրել թարախ և թրիք, եթէ խ և ք համարենք աճական կամ մասնիկ։


Թարմատար, աց

See full entry →

adj. gr.

vain, frivolous, useless;
vile, abject, inferior;
superadded, false, factitious, artificial;
expletive.

Etymologies (1)

, ի-ա հլ. «անպիտան, ան-պէտք, աւելորդ բան». բառիս համար ՆՀԲ երկու հին վկայութիւն ունի. «Այս սկիզբն է աղանդոյն Մարկիոնայ. թո՛ղ զայլ բազում թարմատարսն» Եզն. էջ 250. «Ոչ երբեք ուրեք եղեալ է և ոչ երբեք ի պատերազմի՝ թարմա-տար (կամ թարամատար) հրեշտակաց ինչ կալ և կապս» Բուզ. էջ 90.-յետիններից Պղատ. տիմ. Արիստ. աշխ. Ճառընտ. =Վրք. և վկ. Ա. 453. Նար. ունին «անարգ, վատ-թար, անպիտան» նշանակութեամբ. -Թը. քեր. թարմատար է կոչում աւելորդ և իբրև զարդ գործածուած բառերը։


Երկաթ, ոյ

See full entry →

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

Etymologies (1)

Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max


Երկու, կուց, կոքումբք, երկուք

See full entry →

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

Etymologies (1)

-Բնեկ հայ բառ՝ հնխ. dwo, dwou ձևից. որ յատուկ էր տրականին (իգականը լինելով dwai և չեզոքը dwoi). ժառանգորդ լեզունե-րի մէջ պահուած է հետևեալ ձևերով.-սանս. š dvá, ❇ dva, [other alphabet] dvaú, [other alphabet] dvi, թո-խար. wī, wi, բոշայ. լվի, զնդ. [arabic word] dva. հ. պրս. duvitiya-«երկրորդ», պազենդ. do, պրս. [arabic word] du, աֆղան. dva, քրդ. du, զազա di du ռեւուճ. do. du. օսս. duvà, մինջ. lo, յն. δόω, լատ. duo, հիռլ. dāu, da, di, հիսլ. tveir, tvau, անգլ. two, լիթ. du, գոթ. twai, twa, հբգ. zwene, zwō, zwei, գերմ. zwei, հսլ, dva, düva, ալբան. dü, di ևն (Walde 247, Boisacq 205, Berneker 247. Trautmann 64)։ Այս բոլորի մէջ ամէնից աւելի ձևափո-խեալը հայն է, այնքան, որ հնդևրոպական կերպարանքը բոլորովին անճանաչելի է դարձած։ Բայց ըստ որում հայերէնի բոլոր թուականները բացատրւում են հնդևրոպա-կանով, ըստ այսմ պէտք է որ երկու բառն էլ բացատրուի վերի ձևերով։ Հայերէնի մէջ եր-կու հին երկակի թուի մնացորդներից է. իր ընկերներից մի եզակի, երեք և չորք յոգնա-կի լինելով՝ այս էլ բնականօրէն երկակի մի-այն կարող էր լինել։ Երկակի թուի նշանն է -ու. արմատական երկ-


Երէզ, րիզաց

See full entry →

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

Etymologies (1)

ՆՀԲ ետալ. rezzo, պրս. զէրուտ (ի-մա՛ [arabic word] zarūd «անապատ»)։-Հիւնք. երիզ բառից։ Müller, WZKM, 11, 204 պրս. [arabic word] rēz «փշուր» բառից փոխա-ռեալ. հմմտ. [arabic word] rēza «մանրուք, փո-շուր», rēza rēza «կտոր կտոր, մաս մաս», rēzaxōr «փշրանակեր». բառս հնապէս պէտք է որ ունենար նաև «աւազ» նշա-նակութիւնն էլ. հմմտ. պրս. [arabic word] rek «աւազ», որով ձևացաւ. հյ. երէզ «աւազ». երիզուտ «աւազուտ»։ Նոյն, էջ 293 հա-մեմատում է պրս. [arabic word] rek «աւազ». հսլ. rēka «գետ», զնդ. ric, պրս. [arabic word] rεxtan «թափել» բառերի հետ։


Երիթ, աց

See full entry →

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Զերծ

See full entry →

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

Etymologies (1)

Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի


Թել, ոց

See full entry →

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թելակ, աց

See full entry →

s.

oar;
rudder.

Etymologies (1)

-Թերևս պէտք է կարդալ թևակ՝ ըստ ՆՀԲ։


Թեղ

See full entry →

s.

a heap of unwinnowed grain.

Etymologies (1)

ՆՀԲ պրս. տէլ՝ որ գոյութիւն չունի։ Justi, Dict. Kurde, էջ 104 քրդ. [arabic word] te-leh «ծեծուած և կուտուած ցորեն» բառի հետ։ (Քրդ. այս բառը պէտք է կցել պրս. [arabic word] tal «կոյտ, շեղջ» բառի հետ. հմմտ. նահնամէ ժԳ. տող 1517. [arabic word] mēyān-i tal-i xastagānan-darūn «վիրաւորների կոյտի մէջ»։ Պար-սիկ բառիս ծագումը անյայտ է, եթէ չէ փոխառեալ արաբ. [arabic word] tall «բլուր» բա-ռից)։ Ղափանցեան, Տեղեկ. գիտ. ինս-տիտ. Բ. 82 սեմ. թիլ «բլուր» բառի հետ։


Թեր, ի

See full entry →

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

Etymologies (1)

, ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Թերափ

See full entry →

s.

household gods, the penates.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։