Definitions containing the research օրինակ : 1537 Results

Նեպակ

See full entry →

cf. Նեպուկ.

Etymologies (1)

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Ներբող, ից

See full entry →

s.

eulogy, praise, encomium, panegyric.

Etymologies (1)

Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,


Նիշ

See full entry →

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

Etymologies (1)

= Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նիստ, նստի

See full entry →

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

Etymologies (1)

, ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։


Նկար, ուց

See full entry →

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

Etymologies (1)

. ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Նոմիսմայ

See full entry →

s.

coin.

Etymologies (1)

= Յն. νόμισμα, որից էլ լտ. nomisma «դը-ռամ». ծառում է νομίζω «գործածուիլ» բա-յից և բուն նշ. «գործածական՝ ընթացիկ դը-րամ». պարզ արմատն է νεμω «բաժանել», որից նաև νόμος «սովորութիւն, օրէնք». νομιϰός «օրինական, օրէնսգէտ» ևն։-Հիւբշ. 368։


Նոյն, նորին, նովին, նովիմբ

See full entry →

pron. adj. adv.

himself, herself, itself;
he, she, it;
even, equal, identical;
ditto, do, idem or id;
the same, of the same kind, after the same manner, equally, conformably, identically;
մի եւ —, the same;
ի —, ի նմին, together, all at once;
ի —, — ընդ —, ընդ —ս իսկ, ի մի եւ ի —, ի նմին ժամանակի, -ժամայն, —հետայն, soon, very soon, quickly, in the same moment, immediately, directly;
— գործել, to identify.

Etymologies (1)

(հոլովւում է նորին, նմին, նովին կամ նովիմբ, նոքին, նոցին, նոցուն կամ նո-ցունց, նոքիմբք, նոքումբք կամ նովիմբք. յետնաբար կայ հոլովուած բց. ի նունոյն Ոսկ. յհ. Բ. 27, 30. էջ 799, 822) «նոյնը., միևնոյնը, էլի էն, նորէն ան, ինքը» ՍԳը Ոսկ. Եւս. քր. Եզն. Բուզ. զանազան դարձ-ուածներով ասւում է նոյն ինքն, ի նոյն, միե-նոյն, ի միև ի նոյն, ի նմին ժամանակի, նոյն նման, նոյն և մի, նոյն օրին, նոյն օրինակ, նոյն ժամայն, նոյն հետայն. ածանոնեռևս ւիշենք մի քանի հնագոյնները, ինչ. նոյնազ-գի Բուզ. նոյնաձև Գ. թագ. է. 23. նոյնանուն Ոսկ. մտթ. նոյնգունակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. փիլիպ. Սեբեր. նոյնպէս ՍԳր. յետնաբար նոյնչափ, նոյնպիսի, նոյնքան ևն։


Շաբաթ, ու

See full entry →

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

Etymologies (1)

, ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։


Շաղափ, ոյ

See full entry →

s.

trepan, wimble, augur, piercer.

Etymologies (1)

(գրուած նաև շաղապ) «ծակիչ, գչիր, բան ծակելու գործիք, մաթխաբ ևամ բուռղու» Յայսմ.։ Վկ. գէ. 30, 34. Տաթև. ամ. ՅՈ8. Գնձ. փահլ. 65 (վերջինս տարօրինակ գործածութեամբ. հմմտ. Կտուեցաւ առ իս շատ մեղք, որպէս անձրև որ գայ տարափ, խոզվեր եմ մահու սրով և եղեր եմ զինչ ոռ շաղափ). որից շաղափել կամ շաղափնել «գչիրով ծակել» Գնձ։-Այս շաղափ բառը գործածուած է նաև Ոսկ. ես. 138 մութ մի հատուածի մէջ՝ անստոյգ իմաստով. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն ան-ազդական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց ևն».-ՆՀԲ չի յիշում այս հատուա-ծը շաղափ բառի տակ. Տէրվ. Altarm. 77 շաղափք հասկանում է «terebrae, գչիր?».


Ոպղիտ

See full entry →

s.

hoplites.

Etymologies (1)

«զէնքով ըմբշամարտութիւն» Եւս. քր. ա. 291. ուրիշ օրինակ չկայ։


Որգոստա

See full entry →

s.

forum.

Etymologies (1)

(կամ որդոստա*) «վաճառա-նոզ». մէկ անգամ ունի Գծ. իր. 15. «Ելին ընդ առաջ մեր մինչև յորգոստայն Ապփեայ». յն. ἀχρις Ἀππίου φὄρου, որ է լտ. forum Ap. pii «Ապպիի վաճառանոցը, այն է փոքրիկ մի քաղաք Լատիումի մէջ». (ըստ Զոհրապի 5 հնագոյն օրինակ ունին յորդոստայն, մի օր. յորգոստեան, մնացեալը յորգոստայն. Բագրատունու հրատարակութեան մէջ դրուած է յորգոստայն, ինչպէս նաև Պօլսի 1895 թուի հրատ.)։-Բառ. երեմ. էջ 35 գրում է ար-գոստայք «ապարանք» և էջ 228 յարզոստեան ռոթևան կամ ապարան»։


Մրրիկ, մրրկաց

See full entry →

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Յանգ, աց

See full entry →

cf. Յանկ.

Etymologies (1)

. անստոյգ բառ, որ գտնում եմ հե-տևեալ հատուածի մէջ. «Զոր օրինակ որ յանգն յաղթիցէ և զապստամբսն կապիցէ». Սեբեր. էջ 40։


Ունգ, ընգոյ, ընգոց

See full entry →

s.

chaff, straws, trifle.

Etymologies (2)

(գրուած նաև ունկ) «փոշենման մա-ղուք, մղեղ, փոշի» Ես. ժէ. 13, իթ. 5. ուրիշ օրինակ չկայ։

, ի հլ. «մեղք, յանցանք»։ նորա-գիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ ոռտ-նում եմ գործածուած Խսրվկ. 69. «Այլ և ոչ մահն ըստ բնութեան տնկեալ ասեմք ի մեղ Ատեռծչին, այլ պատուհաս ընդ յանցանացն, որ իրաւապէս դատէր զմարդն ի վերայ ըն-գից բնութեանս»։ Աւելի խաթարուած է Խսրվկ. 127. «Ազգի ազգի տնօրինականաց Փրկչին գործոց բազմաց ի ներքոյ եդեալ ընգէ փոխմանց զտէրունական մարմին»։


Շարական, ի, աց

See full entry →

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

Etymologies (1)

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Պատառ, աց

See full entry →

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Շմ. Սլմ. մն. պատառ, Ասլ. Պ,. Ռ. Սեբ. բադառ, Զթ. բադօռ, բադոռ, Հճ. բա-դօր, Սվեդ. բադուռ, նշանակում են «հացի կամ ուրիշ ուտելիքի կտոր». իսկ Գոր. Ղրբ. պա՛տառ ընդհանրապէս «մի քիչ, փոքր ինչ» (օր. պատառ կաց՝ մի քիչ համբերիր)։-Բա-յական ձևով՝ Վն. պատռել և Մկ. պատռիլ «ճաքիլ», Ախց. Երև. պատռէլ, Տփ. պա՛տ-րիլ, Ալշ. Մշ. պադռել (նաև «նախանձիլ»), Պլ. Ռ. բադռէլ, Ասլ. բադռէ՝լ, Զթ. Սվեդ. բադռիլ, Հմշ. բադռուշ, Սչ. բադրել, Սեբ. բառռէլ, Ակն. բառռէլ, բայռէլ, Կր. պառ-ռէլ, Մրղ. պառէլ.-էնկ. բադար «պա-տառ» (Բիւր. 1898, 865)։-Նոր բառեր են պատռեցնել, պատռտել, պատռտորել, պա-տոտորուիլ, պատռտուիլ, պատռտան, պատ-ռօն։-Կիլիկիոյ բարբառով պատռել նշանա-կում է «գողանալ, կողոպտել». այսպէս Զթ. Մրշ., որի հնագոյն օրինակն ունի Մխ. դտ-էջ 351. Յաղագս դատաստանաց գողոց՝ որ զտուն պատառեն.։-Իմաստի զարգացման համար հմմտ. ֆրանս. déchirer «պատռել», բայց նաև «կողոպտել» Molière, L'Avare V, 5։


Պատրուճակ, աց

See full entry →

s.

beast for sacrifice or food;
appanage, pension.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატრუჭაგი պատրուճագի «զոհի ոչխար» Դան. ժդ. 31, 32, ուր հայե-րէն օրինակն էլ ունի պատրուճակ։


Տոմար, աց

See full entry →

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

Etymologies (1)

= Յն. [arabic word] ︎ «հատոր, գիրք, վաւերա-գիր ևն». նուազականն է *ὄμος բառի, որի վրայ տե՛ս տոմ, տոմս. փոխառութեամբ անցած է նաև ուրիշ լեզուների. ինչ. պրս. արաբ. [arabic word] tūmār «թուղթ գալարեալ և այլ իր». վրաց. ტომარი տոմարի, ტომარაკι տոմարակի «նիւթերի ցանկ, գրուած գլան, ընդօրինակութիւն», արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] tumar «նուսխայ, հմայական պահպանակ» (որ մէծ սխալ-մամբ Vámbery, Etym. Wört. էջ 165 թրք. demir «երկաթ» բառին է կցում)։ Այս ա-նունով (թումարի) է կոչւում նաև Ատրպա-տականի մահմետականների մէջ վերջերս մեայն ծագած մի նոր կրօն, որ մահմետա-կանութիւնից բոլորովին տարբերւում է և ո-րոնց Ս. Գիրքն է Թումարը։-Ըստ այսմ հա-յերէնի նախնական ձևն է տոմար, որից և տովմար, յետին ուղղագրութեամբ տօմար, որից և տաւմար, իսկ տումար ծագում է արաբ ձևից։-Հիւբշ. 384։


Տտիպ, տըտպի, պոյ

See full entry →

adj.

sour, rough, sharp, acerb, hard, tart, astringent, acrid, pungent;
— գինի, racy or brisk wine.

Etymologies (1)

(յետնաբար ո, ի հլ.). «փոթոթա-համ» Պղատ. տիմ. 139. Լմբ. իմ. Ճառընտ. որից տտպատեսակ Վրդն. երգ. Երզն. ժ. Խոր. էջ 8, տտպատեսիլ Վահր. տտպութիւն Բժշ. տտպել Մխ. բժշ. գրուած տետպել «կծկել» Մխ. բժշ. 12 (Կաշուն չորութիւնն վասն այնոր եղև, որ գործեցաւ տըտպելով, զերդ զգործած կաշին գխտորով կամ նռան կեղևով... Երակն այրնեն տետպինտ ի դրուց անդամոցն տետպելովն)։ Վերջին օրինակից երևում է որ բառիս նախնական նշանակու-թիւնն է «կծկել, հաւաքել, սեղմել, ամփո-փել, կուչ ածել» (հմմտ. լտ. adstringo «կա-պել, սեղմել, ճնշել, շրթունքը կծկել, փորը պնդացնել, բերանին տտիպ համ տալ», ո-րից և ֆր. saveur astringente «տտպա-համ»), և այս իմաստով դառնում է


Փոճոկ

See full entry →

cf. Փեճեկ.

Etymologies (1)

= Շրջուած է կճեպ, խեճեպ հոմանիշից, որ տե՛ս առանձին. նման ձայների շրջման իբր օրինակ հմմտ. ճեպռել > փենռել «խոտը փրցնելով քաղել»։-Աճ. Այս մեկնութիւնս տե՛ս ՀԱ 1909, էջ 159։ Petersson, Ar. u. Arm. Stud. ԼՕԲ առմատը դնում է հնխ. sped-«պո-կել, փրցնել», որից հյ. փետել և փե-տուր, իսկ սրա *spedio-ձևից փեճեկ, (-եկ մասնիկ է)։


Սկեպտոր

See full entry →

s.

exceptor.

Etymologies (1)

= Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։


Վճիռ, ճռոց

See full entry →

s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

Etymologies (1)

-Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։


Վսեր, ի — գալ

See full entry →

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

Etymologies (1)

«յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։


Տալիթայ

See full entry →

s.

talitha;
— կումի, cumi ! damsel, arise !
— սարկաւագ, deaconess.

Etymologies (1)

(սեռ. -ի) «աղջիկ» (Աստուա-ծածնի համար ասուած) Եփր. ծն. քս. 10, 23. տնընդ. 41. Սրճ. ածած. էջ 436. «աղ-ջիկ» (Յիսուսի յարուցած աղջիկը) Բենիև (վատ մտքով. Հերովդիադայի համար աս-ուած) Գնձ. Տաղ. Տաթև. ձմ. ժը. որից տա-լիթայ սարկաւագ «սարկաւագուհի» Իգնատ. թղ. 105. ամենահին օրինակն է. Մրկ. ե. 41 «Տալիթա, կո՛ւմի, որ թարգմանի Աղջի՛կ դու, քեզ ասեմ, արի՛»։


Տի

See full entry →

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

Etymologies (1)

, ո հլ. (ըստ ՆՀԲ տրուած օրինակ-ները յետին են, ինչ. նաև տից, տիօք) «տա-րիք, հասակ» Եզն. Ոսկ. ես. «դար, ժամա-նակաշրջան» Եւս. քր. որից անտի «մատաղ հասակով» Փիլ. Մագ. Ճառընտ. նորատիք Խռր. Ասող. անտիական, անտիութիւն Մագ. անտիս ԱԲ. բազմատի Եփր. տնընդ. համա-տիք Եւս. քր. Խոր. նոր գրականում մատա-ղատի, դեռատի։


Տիկ, տկաց

See full entry →

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։


Վայել

See full entry →

s. v. imp.

cf. Վայելք;
վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

Etymologies (1)

(ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։


Վարդ, ից

See full entry →

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

Etymologies (1)

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Վարդապետ, աց

See full entry →

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვართაბეტი վարթապետի «հայ վարդապետ»։ Այս բառն ունի և գեր-ման ուղեգիր Burchard, որ 1271-95 թթ. գրել է Descriptio Terrae sanctae և նկա-րագրել նաև հայ կրօնաւորների կեանքը. գը-րում է verthabite, որ տպագրեալ օրինակում (Վենետ. 1519՝ Chrysostome Giavelli-ի ձեռքով) դարձել է vatrapetae։


Ցմախ, ի

See full entry →

s. bot.

water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

Etymologies (1)

«մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։


Փանդուրակ, այ

See full entry →

s.

son of a carpenter.

Etymologies (1)

, գրուած է նաև փակդո-րակ, բանթորակ. Յիսուսի հայր համարուաձ մի անձի անունն է և սխալմամբ կարծուաձ է թէ նշանակում է «հիւսն». երկու անռամ գործածում է Եղիշ. բ. «Ի կնոջէ ումեմնէ ծնաւ, որում անուն էր Մարիամ և առն նռ-րա Յովսէփ, այլ ճշմարտութեամբ բանթո-րակայ ուրումն եղեալ նա որդի յանկարգ խառնակութենէ». (Եղիշ. տպ. Թէոդոսիոյ, էջ 36. պարբերութեանս վերջի մասը սա-կայն չի գտնւում ուրիշ օրինակների մէջ և անշուշտ կրճատուած է պարկեշտ գրչագը-րողների ձեռքով). «Թողեալ զՅիսուս Քրիս-տոս զփրկական անունն, փանդուրակայ որ-դի անուանես» Եղիշ. մատ. էջ 29։


Քաւդեայ, դէից

See full entry →

s.

magian, magician, wizard.

Etymologies (1)

ՆՀԲ քաւդեայ բառից։ Lag. Armen. Stud. § 2354 համարում է քաղդեայ բառի փափկացածը, ղ>ւ ձայնափո-խութեան համար օրինակ բերելով ատոր. [hebrew word] ivdā=ildā և [hebrew word] šνšlā= [hebrew word] šlšlā ձևերը։ Տէրվ. Altarm. 20 սանս. khav «թքել», յն. ϰοϰύαι «մեռելոց ոգիք», ϰοής «հմայող, կիւս», գոթ. skavas «հարցուկ», հսլ. čudo «հրաշք» բառերի հետ՝ հնխ. skudh արմատից. նոյն ընդ քաւել <հնխ. eku։ Հիւբշ. 318 վարանում է նոյն դնե-լու քաղդեայ բառի հետ։ Հիւնք. յն. ϰiβ


Քրտիկար

See full entry →

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

Etymologies (1)

«բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։


Գոմէզ, գոմիզոյ

See full entry →
Etymologies (1)

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Խորհ

See full entry →
Etymologies (1)

(յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Ծխնի

See full entry →
Etymologies (1)

(-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։


Հիր

See full entry →
Etymologies (1)

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։