Definitions containing the research երէ : 2300 Results

Փութութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Փութացումն;
փութութեամբ, cf. Փութապէս.

NBHL (1)

Յայնժամ վարդապետն շահս պտղաբերէ, յորժամ աշակերտն զփութութիւն ցուցանէ. (Ոսկ. ղկ.։)


Փոփոխական, ի, աց

See full entry →

adj.

changeable, variable, changing, mutable, varying, inconstant;
restless, unsettled, unsteady;
transmutable, alterable.

NBHL (2)

Է՛ զոր ընթեռնուն բանիւք, եւ է՛ զոր պաշտեն փոփոխական ձայնիւք. (Եղիշ. երէց.։)

Դարձեալ զփոփոխական յորջորջումն ի մէջ բերէ. (Ոսկ. ես.։)


Փրկութիւնաբեր

See full entry →

cf. Փրկութիւնագործ.

NBHL (1)

Որ բերէ կամ առթէ զփրկութիւն.


Է, ից

See full entry →
NBHL (1)

Է 3 Ձայնաւոր տառ՝ արձակ եւ անփակ ամենեւին ի հնչման, եւ երկար ըստ ամանակին. եւ անուն իւր ինքեամբ եւեթ հնչի է՛։ Ձայնիւ եւ ձեւով համեմատ է յունականին. Ε, ε այլ ի տառադարձութեան դնի փոխանակ (էտա) տառի յունաց. իսկ ε փոխի ի ե։ ա. Է. Լծորդ է ի մեզ ընդ ե, եւ ընդ ա. զորօրինակ էրէ, երէ. յէ՞ր. յե՞ր. ամէնօրհնեալ, ամենօրհնեալ. ալէկոծ, ալեկոծ. որդէգիր, որդեգիր. բազէ, բազա. աղաւնէվաճառ, աղաւնեվաճառ, աղաւնավաճառ. եւրոպէ, եւրոպա. եւ այլն. զի եւ ի յն. η , եւ α են լծորդ։ Է. է. Իբրեւ նշանակ թուոյ, նշանակէ Եօթն կամ եօթներորդ։ Է. Դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց, նշանակէ՝ Աստուած, Աստուծով, Յանուն Աստուծոյ. իբր համազօր եբրայականին, Եհովահ (այն է՝ Որ էն, կամ Էեւէ) անուանն Աստուծոյ, որ էր ասեն դրոշմեալ ի ճակատ խուրի, եւ ի մատանւոջ քահանայապետին. եւ զի սովին կնքեցաւ գերեզման տեառն, վասն որոյ ասի ի Շար.


Է՜

See full entry →
NBHL (1)

Է 3 Ձայնաւոր տառ՝ արձակ եւ անփակ ամենեւին ի հնչման, եւ երկար ըստ ամանակին. եւ անուն իւր ինքեամբ եւեթ հնչի է՛։ Ձայնիւ եւ ձեւով համեմատ է յունականին. Ε, ε այլ ի տառադարձութեան դնի փոխանակ (էտա) տառի յունաց. իսկ ε փոխի ի ե։ ա. Է. Լծորդ է ի մեզ ընդ ե, եւ ընդ ա. զորօրինակ էրէ, երէ. յէ՞ր. յե՞ր. ամէնօրհնեալ, ամենօրհնեալ. ալէկոծ, ալեկոծ. որդէգիր, որդեգիր. բազէ, բազա. աղաւնէվաճառ, աղաւնեվաճառ, աղաւնավաճառ. եւրոպէ, եւրոպա. եւ այլն. զի եւ ի յն. η , եւ α են լծորդ։ Է. է. Իբրեւ նշանակ թուոյ, նշանակէ Եօթն կամ եօթներորդ։ Է. Դրոշմեալ ի սկիզբն կոնդակաց եւ նամակաց, նշանակէ՝ Աստուած, Աստուծով, Յանուն Աստուծոյ. իբր համազօր եբրայականին, Եհովահ (այն է՝ Որ էն, կամ Էեւէ) անուանն Աստուծոյ, որ էր ասեն դրոշմեալ ի ճակատ խուրի, եւ ի մատանւոջ քահանայապետին. եւ զի սովին կնքեցաւ գերեզման տեառն, վասն որոյ ասի ի Շար.


Թողում, ղայ

See full entry →
NBHL (1)

Ի Տիտոսէ կայսերէ մաշեցան ի սուր սուսերի, թո՛ղ քան զորս ի պաշարմանն սովոյն. (Կիւրղ. ղկ.։)


Խապազ

See full entry →
NBHL (1)

Ուլ մի խորոված, եւ գինի, եւ խապզի հաց։ թագաւորն ձեր խապզի որդի է եղեալ։ Յամենայն օր խապազն հաց բերէր. (Վրդն. առակ.։)


Այգուց

See full entry →
NBHL (1)

Որ երէկ սերմանեցան, յայգուցն ապականեալ՝ պատրաստեցան (այս ինքն բուսան յերկինս). (Թէոփիլ. Խ. Մկ։)


Անդատաստան

See full entry →
NBHL (1)

Եթէ անդատաստան է, զերկիրն աւերէ. (Ոսկիփոր.։)


Անսայթաքութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայիցն հելլենացւոց. (Խոր. ՟Գ. 53։ Փարպ.։) (ուր ասորին, արաբ. եբր. պրս. առ ի չգոյէ ձայնաւորի՝ չեն անսայթաք ի փաղառութիւնս։)


Անօգտակար

See full entry →
NBHL (1)

Յանօգտակարէ անտի (ի սուսերէ) մեզ փոխաձեւեալ ի խոփս եւ ի մանկաղս. (Նար. ՟Ղ՟Բ։)


Աջոյ, Աջու

See full entry →
NBHL (1)

Զամենայն ակն ձեր զաջոյ։ Յակն իւր աջոյ։ Աջոյ ունկանն։ Զաջոյ ձեռանէ։ Աջոյ ձեռաց, կամ ոտից, կամ ոտին։ Յաջոյ ազդեր կամ ազդերէ։ Աջոյ ուսոյ տանն։ Խիստ հողմ է հիւսիսի, բայց անուամբ աջոյ կոչի. եւ այլն։


Ատեամ, եցի

See full entry →
NBHL (1)

Զոր ատեամն՝ զայն գործեմ։ Որ զիս ատեայ, եւ զհայրն իմ ատեայ։ Ոչ ատեայր յերէկն եւ յեռանդ։ Ատեայր եւ թշնամութեամբ կայր ընդ կողմն իսկայէլի. (Հռ. ՟Է 15։ Յհ. ՟Ժ՟Ե 23։ Օր. ՟Ժ՟Թ 4։ ՟Ա. Մակ. ՟Է 26։)


Արեանառու, ի, աց

See full entry →
NBHL (1)

Ոչ օտար յիմմէ սերէ, այլ մի առուք արեան գոլ։ Ոչ վարկանիմ զայս պարտ, այլ հաւաստի միմեանց առուք արեանց. (Մագ. ՟Ի՟Ը. լ։)


Արհիեպիսկոպոս

See full entry →
NBHL (1)

Զսարդիս աւագերէցն արհեպիսկոպոս ձեռնադրեցին. (Վրդն. պտմ.։)


Կերմոս, ի

See full entry →
NBHL (1)

Բառ յն. գե՛րմա, գերմա՛դիօն. κέρμα, κερμάτιον frustum monetae, nummulus, aes, pecunia. կոտորակ դրամոյ. եւ Դրամ. փող. խերէշ. ըստկի կտոր, ըստըկուկ.


Համբարածու, աց

See full entry →
NBHL (1)

Որ ածէ եւ մթերէ զհամբարս.


Հերու

See full entry →
NBHL (1)

Ե՛րբ. հիզան, երէկ, հերու. (Արիստ. ստորոգ.։ Դամասկ.։)


Հիզան

See full entry →
NBHL (1)

Ե՛րբ. հի՛զան, երէկ, հերու։ Կրել. հի՛զան, հատանիլ, այրիլ. (Արիստ. ստորոգ.։)


Մշտնջենաբուղխ

See full entry →
NBHL (2)

Մշտնջենաբուղխ անսպառ աղբիւր՝ սուրբ հոգիդ ճշմարտութեան։ Մշտընջենաբուղխ լցուցիչ եւ աղբիւր կենդանարար։ Ի մշտնջենաբուղխ աղբերէ գետք յառաջագային. (Ճ. ՟Գ.։)

Խաչն կանգնեցաւ ի վերայ նախահօրն թաղման, եւ վերաբղխեալ մեզ անմահութիւն ի մշտնջենաբուղխ աղբերէն կենարար կողիցն. (Կիւրղ. խչ.։)


Յառաջեմ, եցի

See full entry →
NBHL (1)

Զի մի՛ յառաջեսցի (այսինքն ձեռներէց լիցի. ռմկ. առաջ նետուիլ) ինքն իւրովի լինել իրաւագէտ. (Մխ. դտ.։)


Յուդայական

See full entry →
NBHL (1)

Քանզի Յուդայ ազգէն սերէր անուն Յուդայական, այսինքն հրէական. (Ոսկ. մ. ՟Ա. 3։)


Նախատական

See full entry →
NBHL (1)

ἑπονείδεστος probrosus, ignominiosus. Որ ինչ ի մէջ բերէ զնախատինս. անարգական.


Չարաբանեմ, եցի

See full entry →
NBHL (1)

Զիա՞րդ վասն սնափառութեան եւ իշխանասիրութեան չարաբանիցեմ զընկերէ. (Խոր. ՟Գ. 64։)


Վանկունք, նկաց

See full entry →
NBHL (1)

Երթեալ այնուհետեւ ի վանկունսն իւր՝ բերէր մեզ կերակուր ինչ դուզնաքեայ, եւ ջուր։ Գնայր ի մէնջ ի վանկունսն իւր. (Փարպ.։)


Տրփամ

See full entry →
NBHL (1)

Տեսեալ զկին մի՝ տրփացաւ։ Տրփացաւ ի գեղ նորա. (Խոր. ՟Բ. 60։ Մեսր. երէց.։)


Քաղիրդ

See full entry →
NBHL (1)

Աստանօր նստի գլուխ ազգին իսմայէլի նախ քաղրթան անուն, զոր եւ գիրն աստուծային պատմէ, թէ քաղրթաշուրթն ժողովուրդն յագեցուսցեն զսուրս իւրեանց յարիւն (կամ յարենէ). (Սամ. երէց.) (ուր գրի եւ ՔՂԵՐԹ, կամ ՔՂԵՐԴ)։


Մոնոզոն

See full entry →

cf. Միայնակեաց.

NBHL (1)

Առն միում մոնազնի։ Առ մոնազն մի՝ որ էր երէց վանիցն։ Հօրն տացեն վանաց, զի մոնազն ի նմանէ ձեռնադրի։ Քահանայ եւ կրօնաւոր եւ մոնոզոն մի՛ մտցեն ի դատաստան, զի մի՛ հարկ լիցի երդմանց. (Արծր. ՟Բ. 40։ ՟Գ. 13։ Մխ. դտ.։)


Արկղ, կեղաց

See full entry →

s.

chest;
caisson;
trunk, box;
դնել յարկեղ, to pack up, to put in a chest;
հանել յարկեղէ, to unpack.

Etymologies (2)

= Ժողովրդական լտ. arcla բառից, որի գրականն է arcula, իսկ այս էլ նուաղականն է arca «սնդուկ, արկղ, դրամի գանձանակ, մեռելի դագաղ, հագուստի պահարան» բա-ռի, որ ծագում է arceo «պահել, պարփակել ևն» բայից, որի հայերէն լծորդն է արդեշ (տե՛ս այս բառը)։ Նոյնին է պատկանում նաև լտ. arx, arcis, որ տե՛ս արկ «աւան» բա-ռի տակ. լատին բառը փոխառութեամբ տա-րածուած է ամէն կողմ. հմմտ. ֆրանս. arche «Նոյի տապանը» (նոյն իմաստով գտնում ենք պահուած մեր արկղակերտ բառի մէջ որ Նոյի տապանի համար է ասուած). իտալ. arcella, անգլ. ark, կորն. և գալլ. arch, բրըտ. arc'h, հիռլ. arc, arg, գոթ. arka, հիսլ. ork, հբգ. archha, archa, arahha, մբգ. arke, գերմ. Arche, անգլոսք. örk, շվէդ. ark, հպրուս. arkan, հսլ. raka, račica, չեխ. ra-kev, բոհեմ. irakli, լապ. arkko, ֆինն. arkku, յն. ἂρϰλα ևն։

Լատին բառի հետ համեմատեց նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 57, յետոյ ՆՀԲ, Տէրվ. Մասիս 1881 ապր' 27 և Հիւնք։ Հիւբշ. IF Anz. 10, 43 դը-նում էր բառս յունարէնից հասած մևս. Scheftelovitz BВ 29, 69 լատինից։ Ղեր-ջին անգամ Meillet MSL 18, 349 գոյց տուաւ որ ուղղակի ժողովրդական լա-տիներէնից է։


Արհամարհ

See full entry →

adj.

despicable, contemptible, vile, abject, low, poor, sorry.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Մտած է Ս. Գրքի քրդերէն թարգ-մանութեան մէջ. Մեզmքըն, է՜յ արհամարհո-ղան ու շաշ պըն (Տեսէ՛ք, արհամարհոտք և զարմացարուք). Գծ. ժգ. 41։


Արձագանգ, աց

See full entry →

s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

Etymologies (1)

բառի հետ նոյն, որով արձագանգը դառ-նում է «արձակուած ձայն». իսկ Տէրվ. Նախալ. 55 և Հիւնք. բառի առաջին մա-սև վրայ չեն խօսում։ Մառ ИАН 1912, 598 արձան+վանկ, Яз. и Лит. 1, 269 բասկ. artza «քարոտ» բառի հետ։ պահուած են (տե՛ս տակը). հմմտ. նաև հա-մարզակիլ «համարձակիլ» ձևը՝ որ գտնում ենք գործածուած Տիմոթ. կուզ. էջ 103։ Պահ-լաւ բառը թէև չէ աւանդուած, բայց հայերէ-նի հետ նոյնն են ենթադրում սանս. sfl, զնդ. harez, հիւս. մանիք. պհլ. hyrz (hirz), պրս. [arabic word] hištan (ներկ. hilam) «ձգել, թողնել, արձակել»։ Նոյն իրանեան արմատից փոխառեալ է նաև հյ. ապահարզան (տե՛ս այս բառը), իսկ արմատի բնիկ հայ ձևն է զ-երծ<հնխ. serg'։


Արձակ, աց

See full entry →

adj.

free, loose, untied;
open, unsealed;
vast, spacious;
ample;
licentious, rash, dissolute, debauched, unbridled;
prosaic;
— բան, prose;
— համարձակ, boldly, frankly;
— —, freely.

Etymologies (1)

ՆՀԲ առ ձիգ, առձգեալ։ Wuller, A. Kuhns u. Schleichers Btrg. 5, 109 և SWAW 84, 227 արձակ և արձան բա-ռերը դնում է սանս. rǰu, զնդ. ərəzu «ու-ղիղ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 55-56 առաջեն անգամ համեմատում է սանս. §r) և զնդ. harəz ձևերի հետ. մանրա-մասնօրէն մէջ է բերում այս բառերի նաև երկրորդական նշանակութիւնները՝ որոնք լիովին համաձայն են մեր ար-ձակել բառի երկրորդական նշանակու-թեանց հետ. բայց՝ ըստ իր սովորու-թեան, չի որոշում հայերէնի աղերսը. կերևի որ իրա համար հայ բառը բնիկ է, որի պարզագոյն ձևը պահուած է հա-մարում (անդ, էջ 55 և Մասիս 1882 մարտ 10, N 3133) արձ-ա-գանգ բառի մէջ։ Պատկ. Maтepiалы I. 7, պհլ. a-


Արձան, աց

See full entry →

s.

column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. არძანი արձանի «մեծ քար, վէմ, 2. քարի աղ» (հմմտ. հայ. աղար-ձան, արձան աղի ևն). უარძანიკო ուարձա-նիկո «անալի», არძანაგი արձանագի «հը-նութեան և ազնուականութեան իրաւուն»». վերջինս ենթադրում է հայերէն կորած արձանակ մի բառ, որի հետ հմմտ. ար-ձանաևել «արձանագրել, յիշատակագրու-թեամբ և հրապարակաւ հաստատել».-բայց արդեն ՀՀԲ ունի արձանակ «արձանագիր» բառը, որ չկայ ուրիշ բառարաններում. տե՛ս և արգանակ «մեհեան»։


Արճիճ

See full entry →

cf. Կապար.

Etymologies (4)

(ըստ ՆՀԲ ո, ի հլ. առանց վկա-յութեան) «կապար» Մխ. այրիվ. էջ 10. Վրդ. առ. 341, Զքր. սարկ. բ. 55 (վերջին երկուսը սեռ. արճճոյ ձևով). Ոսկիփ. որից արհճա-փակ «կապարով փակուած» Միխ. աս. 272. արճճեայ Վստկ. 52. արճճակապ կամ արճի-ճակապ «կապարով կպցրած» Մարթին. (ՆՀԲ և ԱԲ արճին մեկնում են «կապար», ՋԲ մեկ-նում է արճիճ «անագ», սեաւ արճիճ «կա-պար». առաջինների կողմն են արդի բար-բառները, որոնց մէջ արճիճ նշանակում է «կապար կամ հրացանի կապարեայ գնդակ». իսկ երկրորդը հետևում է Ոսկիփորիկին, ուր ունինք «արճիճ սեաւ, որ է կապար». հմմտ նաև պարսկերէնը։

դեռ մինչև այժմ մեզ հասած գրականութե-ան մէջ, բայց նրա գոյութիւնն է հաստա-տում հայերէնի հետ և պրս. [arabic word] arziz «ա-նագ», յատկապէս՝ սպիտակ arzīz «անագ» և սև arziz «կապար»։ Այս բառի ծագումը բոլորովին անյայտ է, որովհետև կապ չունի զնդ. arezaži-«դաշոյն» և ərəzata-=սանս. ralatá-«արծաթ» բառերի հետ (Horn § 68). Հայերէն բառը թէև աւանդուած է շատ ուշ, բայց իր ձևից դատելով շատ հին է և իխում է պահլաւերէնից։-Հիւրշ. 111։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ. Pictet 1, 158 պրս. բառը կցում է սանս. ralata «արծաթ» բառին, որ այստեղ գործ չունի։ Lagarde, Arm. Stud. § 262 պարսկերէնից է դնում նաև արաբ. [arabic word] ︎ rasas «անադ», կապար. այսպէս նաև Müller WZkM 20, 271, որոն» համաձայն չէ Հիւբշ. 511 անկանոն s-ի պատճառով, փոխանակ լինելու 1։

ՓՈԽ (borrowing) Գնչ. arčiči կամ նաև artiči, arkiči «անագ, կլայեկ» կարող է հայերէնից լինել, բայց կարող է նաև ուղղակի պահլա-ւերէնից փոխառեալ լինել։


Արմ, մի

See full entry →

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

Etymologies (1)

(սեռ.-ի) «արմատ» Լծ. նար. Տօնակ։ Բրս. ապաշխ. ոսկեդարեան հայերէնի մէջ գործածւում է արմն ձևով (սեռ. -մին, գրծ. -մամբ) Մտթ. գ. 10. Ղուկ. գ. 9. Կոչ. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով. 1. Փրմ, Արմճ ձևից՝ արմնիլ «արմատ բռնել, հաս-տատուիլ» Ոսկ. ես. արմախարիսխ «հաս-տարմատ» Նար. խչ. յարմնիլ «հաստատուիլ մնաւ» Եփր. մն. 493. արմոջ «դեռ չհըն-ձուած, թարմ, արմատը վրան (խոտ)» Նար. երգ. 330 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 144)։-2. Արմաչ (ևառմուած -ատ մասնիկով), ո հլ. «ծառի արմատ. 2. ցեղ, զարմ. 3. հիմ, խարիսխ» ՍԳր. Սեբեր. Ագաթ. (այժմ նաև բառի արմատը, այսինքն պարզագոյն սկզբնական ձևը). որից արմա-տեւ «արմատ բռնել» Ճառընտ. արմատագէտ Վեցօր. արմատախիլ Ոսկ. արմատակեր Բուզ. Ագաթ. արմատանալ ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. բ. 8. արմատաքի ՍԳր. Ոսկ. Ագաթ. եր-կարմատեան Եզն. հաստարմատ Սղ. խէ. 2 խորարմատ Վեցօր. արմտիք ՍԳր. Եւս. ատմ կամ արմատիք Եփր. համաբ. իբր եզակի՝ արմտի Եփր. աւետ. որից արմտաժողով Մծբ. ժթ. նոր բառեր են արմատական, բա-յարմատ, արմատացեալ ևն. գաւառաևան-ների մէջ հետաքրքրական է կնիկարմատ կամ կինարմատ, որի հին վկայութիւնն ունի Վրք. հց. Ա. 694 կին արմատ։-3. Ջmւմ (կազմուած զնախդիրով), ի, ի-ա հլ2 «ցեղ, սերունդ» Սիր. խ. 15. Ես. ծդ. 22. Խոր. Կա-նռն. Պիտ. որից անզարմ «անզաւակ» Մագ. քաσացարմ Սկևռ. բարեզարմ Շնորհ. լուսա-զարմ Նար. կայսերազարմ Գնձ. զարմուհի «սերունդի համար պահուած էգ ձի» Վստկ. 197. (ցեղ ցուցնող բառերը առհասարակ կոճ-. ղի և արմատի են նմանեցրած. հմմտ. վերի արմատ բառի երկրորդական «ցեղ, զարմ» նշանակութիւնը, ինչպէս նաև ճիւղ, շառաւիղ՝ որոնք հաւասարապէս երկու նշանակութեւն, ներն էլ ունին)։-4. Արմաճալ «զարմացած մնալ» Բուզ. Փիլ. (հմմտ. աշխ. փայտ կտրիլ «սաստիկ զարմացած մնալ»). որից զ նախ-դիրով՝ զարմանալ ՍԳր. Կոչ. Եւագր. Ոսկ, (խոնարհման մէջ տարօրինակ է զարմա-նասցի Եփր. դատաս. 164). ընդ նախդիրով՝ ընդարմանալ «թմրիլ» ՍԳր. Բուզ. այս ձևե-րից են՝ արմանալի Փիլ. նխ. արմացումն Փիլ. արմացք Մխ. բժշ. զարմանագործ Վե-ցօր Սեբեր. Ոսկ. զարմանազան Ա. եզր. ա-Եզն. զարմանք ՍԳր. Եզն. Բուզ. զարմա-ցումն ՍԳր. ընդարմացուցանել ՍԳր. ըն-ռարմ Վրդն. ևն։


Արմուկն, մկանց

See full entry →

s.

elbow;
fore-arm;
խթել արմկամբ, մղել, to elbow, to push or thrust with the elbow.

Etymologies (1)

= Հնխ. arm-արմատականից, որի վրայ հայերէնի մէջ աւելացել է -ուկ, ուկն մաս-նիկը. իր ցեղակիցներն են՝ սանս. irmá-«բազուկ, նախաբազուկ», զնդ. arəma «բա-զուկ», սոզդ. 'rm «թև», օսս. arm «ձեռքի ափ», զազա ērmé «ուս», լտ. armus «բա-զուկ, թիկունք», գոթ. arms, հբդ. aram, գերմ. Arm, անդլսք. earm, անգլ. arm, պրուս. irmo «բազուկ», հսլ. ramo, rame «ուս», հհիւս. armr «բազուկ» (տե՛ս Walde 62, Trautmann 13, Kluqe Etvmologisches Wár-terb, d. deutschen spr. էջ 23, Pokorny 1. z3, Ernout-Meillet 70)։-Հիւբշ. 425։


Արշալոյս, լուսոյ

See full entry →

s.

dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.

Etymologies (1)

. ներկայ գրականի ընդունած ձևն է. հները աւանդում են շատ բազմազան ձևերով. ինչ. արշալուրշ, արշալուշ, աշալուրջ, աշալուրշ, աշալուջ, աշալուշ, աշալուշս, աշա-լուս, աշալոյս, արշալուս, աչալուրջ, որոնք ոսկեդարեան հայերէնի մէջ (ինչպէս նաև յետնաբար) գործածուած են միշտ անեզա-բար, ընդ նախդիրով և անհոլով. (միայն Խոր. բ. 39 ունի հոլովուած աչալրջացն, այլ ձ. աչալրջոցն, աշալրջոցն)։ Այսքան զանա-զան ձևերը բացատրելու համար պէտք է մեկնիլ հնագոյն *արշալուրջ բառից, որի յգ. հյց. հոլովն է *ընդ արշալուրջսն։ Սրա մէջ կրկին ր բաղաձայնները փոփոխակի կամ երբեմն էլ միանգամայն ընկնելով, ջ ձայ-նը յաջորդ բաղաձայնի պատճառով շ-ի վե-րածուելով և յետոյ էլ ջնջուելով, և ս արմա-տական կարծուելով ու լոյս բառի հետ շփո-թուելով՝ ձևացել են բոլոր վերի ձևերը։ *Ար-շալուրջք բառի հին նշանակութիւնն է «յետին պահ գիշերոյ՝ որում յաջորդեն նշոյլք լուսոյ առաւօտուն», իսկ արդի «aurora, արշալոյս, տճկ. շաֆախ» նշանակութիւնը յետին է։


Արոյր, րուրի

See full entry →

s.

latten, brass.

Etymologies (3)

= Հին պհլ. *rōδ բառից (հմմտ. բոյր< զնդ. baoiδi-), իբր հպրս. *rauδa, որոնց դեմ կենդանի են պհլ. rōd, rōi, պրս. [arabic word] roy «անագ, պղինձ», րելուճ. rōd և սոզդ. rōή «պղինձ» իրանեան ձևերը։ Սրանց հետ ցե-ղակից են սանս. lōha-«կարմիր մետաղ, պղինձ, երկաթ», հսլ. ruda «մետաղ», լատ. raudus, rodus, rudus «պղնձի կտոր», հբգ. aruzzi, erizzi, գերմ. Erz «անագապղինձ», անգլսք. lëad, հոլլ. lood «կապար» ևն, սրոնք հանւում են հնխ. reud, reudh կամ leud ձևերից (Walde, էջ 643, Horn § 635, այլ է Kluge 123)։ Եթէ այս բառը բնիկ հայերէն լիներ և ո՛չ փոխառեալ, պիտի ու-նենայինք *արոյտ, *արոյդ, *երոյտ, *երոյդ կամ *լոյտ ձևը։-Հնդևրոպական բառիս հետ նմանութիւն ունին նաև սումեր. urud ասառ-urudū «պղինձ»։-Հիւբշ. 111։

ՆՀԲ լծ. լտ. aes, aeris, իտալ. rame «պղինձ»։ Lagarde, Arm. St. § 272 և էջ 188 լտ. raudus, կիմր. elydr ցեղա-ղակիցների հետ։ Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. ZDMG (1882) 36, 133։ Toma-schek Dertsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. rwali։ Հիւնք. պրս. rōy բառից։ Jensen, հայ և ասորեստանեան ձևերի միջնորդ է դնում հաթերէնը։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից առնուած է վրաց რვალი բվալի «պղինձ, արոյր», որի հին ձևը պիտի լինի *րվարի. հմմտ. Գրիգոր>վրաց. Գրիգոլի, մարգարիտ >մարգալիտի։


Արջ, ոց, ուց

See full entry →

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

Etymologies (3)

= Բնիկ հնդևրոպական բառ՝ հնխ. rktho-ձևից, որի միւս ժառանդներն են սանս. rkša-, հինդուստ. [arabic word] ričəh, զնդ. arša-սոզդ. ašša, օսս. ars, պրս. ❇ xirs, զազա xəš, բելուճ. riš, յն. ἀρϰτος, ալբան. ari, լտ. ursus (որից ֆրանս. ours, իտալ. orso, սպան. oso), հիռլ. art, կիմր. arth, բոլորն էլ նոյն նշանակութեամբ (տե՛ս Walde 861, Boisacq 78, Horn § 477, Pokorny 1, 322, Ernout-Meillet 1095)։ Ամենահին ժամա-նակներից սկսած այս բառը ենթարկուած էր tabou-ի և դրա համար էլ *rktho-նա-խաձևը այնքան շատ ձևափոխութեանց է ենթարկուել բոլոր վերոյիշեալ լեզուների և մասնաւորապէս հայերէնի մէջ (տե՛ս Meil-lot, lnterdictions de vocabulaire, էջ 7-12)։ Նոյն tabou-ի պատճառով է նաև որ սլաւական, բալթեան և գոթական ճիւղերը ի սպառ ջնջել են բառը, հնարելով նրա տեղ նոր դարձուածներ. ինչպէս՝ «մեղր ու-տող» (ռուս. мeдведь), «թուխ» (դերմ. Bär) ևն։ Նման բացատրութիւններ կան նաև հայերէնի մէջ, ինչ. քեռի, լեռան ծաղ-կակոխ, տանձակեր ևն։-Հիւբշ. 425։

Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. էջ 99, որ սակայն կցում է նաև բասկ. artsa։ Ինճիճեան, Հնախ. Գ. 21ա բնաձայնից։ ՆՀԲ համեմատում է յն. և լտ. ձևերի հետ. նոյնը կրկնում են Pe-term. 26, Windisch. 9 ևն։ Հայերէնի ջ վերջաձայնի բացատրոթետն համար տե՛ս Տէրվ. Altarm. 26, Meillet MSL 10, 281 ծանոթ., Les dial. indo-eur էջ 86, Pedersen KZ հտ. 38, էջ 208, 213 և հա. 39, էջ 432։ Scheftelowitz BВ 28, 293 և 29, 17 բոլորովին մեր-ժում է համեմատութիւնը՝ ջ-ի հանած դժուարութեան պատճառաւ և կցում է արջն «սև» բառին, ճիշտ ինչպես գերմ. Bär «արջ»=լիթ. bèras «թուխ»։ Մառ ИАН 1920, 134 բասկ. ars «արջ», Яз. и Лит. 1, 234 վրաց դաթվ, արաբ. dab, յն. άρϰτος «արջ» և վրաց. արչու «գոր-շուկ» բառերի հետ։

ՓՈԽ (borrowing) Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։


Արջասպ, ոյ

See full entry →

s.

vitriol.

Etymologies (1)

= Բարդուած է արջ-ն «սև» և ասպ (ան-ծանօթ) բառերից. հմմտ. լտ. ater «սև» և atramentum «արջասպ». ըստ այսմ հայերէն աւաւում է նաև սևալեղ։


Արտ, ոց

See full entry →

s.

field, piece of arable land, soil.

Etymologies (1)

-Հնխ. ag'ro-բառից, որի միւս ժա-ռանգներն են յն. ἀγρός, լտ. ager, սանս. ájra, գոթ. akrs, հբգ. ackar, achar. ռեւմ. Acker, հիսլ. akr «ագարակ, արտ, անդաս-տան» (տե՛ս Walde 19, Boisacq 10, Kluqe 6. Pokorny 1, 37, Ernout-Meillet'22)։ Հնխ. ag'ro-տուել է հայերէնում նախ *ածո-. տե-ղափոխութեամր *արծ-և յետոյ ծ-տ ձայների փոխանակութեամբ արտ։ Միևնոյն բառը ու-նինք նաև հյ. ազարակ ձևով, որ ըստ իս բնիկ չէ և փոքրասիական հնդևրոպական մի լեզուից փոխառութիւն է։


Արտախոյր, խուրի

See full entry →

s.

tiara, mitre, diadem.

Etymologies (3)

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։

ՆՀԲ յիշեալ չորս բառերն էլ (աբտա-խոյր, խաւարտ, տից և խաւարծի) հա-մարում է բոյսի կամ խոտի անուններ։ Այսպէս են նաև Ֆլօռիվալ, Խ. Ստե-փանէ (թարգ. Խոր. 1897), Պատկա-նեան (Maтep. для армян. cлов. I, էջ 23), Խալաթեան (Zur Erklärung der arm. Geschichte des M. v. Ghorene, WZKM 1893, 1), Մկ. Պալեան (անտիպ աշխ. տե՛ս Միաբանի Հայկականք, էջ 37)։ Մխիթարեանների իտալերէն թարզ-մանութիւնը հասկանում է խաւարտ «խոտ», խաւարծի «խոտիկ», իսկ ար-տախոյր և տից՝ խոտի անուններ. ըստ ալսմ վերի հատուածր թարգմանում է «La orinclpessa Satinig bramasse ar-dentemente della mensa d' Arcavan l'erba ardacur e l'erbolina ditz»։ Նոյնը ընդունում են նաև Langlois՝ ֆրանսե-րէն և Lauer՝ գերմաներէն թարգմա-նութեան մէջ։ Ղիստոնեանց եղբարց լատին թարգմանոթիւնն ունի. Prae-tar haec Sattinica valde concupavit

operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում


Արտիկ

See full entry →

s.

wild sheep.

Etymologies (1)

«վայրի ոչխար». մէկ անգամ ու-նի Վեցօր. թ. էջ 192 «Այծաքաղք և արտիկք բազում անգամ երկուորեակս ծնանին»։ Սրա հետ նոյն է արտի, որ մէկ անգամ գործա-ծուած է Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 30. «Բարձր Հայք. ունի երէս, եղջերու, այծ և ռա-ղըս, առն և արտի, վիթ և կրկիթ և խոզ. և ի հաւուց ճարակաւորս, զորս կաքաւ, զարաւշ, զանիդ և զայլս»։


Արքայ, ից

See full entry →

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

Etymologies (2)

. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։

*rik հոմանիշից. սրանից է և ֆինն. τև «թագաւորութիւն»։ Pedersen, Հայ. գր. լեղ. 103 արմատը դնում է արք = սանս. fšva «բարձր», իսկ այ վերջտ-ւորութեան հետ հմմտ. ծառ-այ, լօո-այ, փես-այ, հսկ-այ։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 402, 406 սումեր. ruk «թագաւոր» բառի հեա. Մառ ИАН 1920, 102 մարգ-արէ բառի հևա։ Meillet. REA 1, 12 յն. ἂρχων բառից, որ նախ անցել է արամերէնի, այստեղից պարթևականին և պարթե-վականից էլ հայերէնի։


Արօր, ոյ, իւ

See full entry →

s.

plough;
— առնեմ, to plough.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Վն. արօր, Ոզմ. ա՜րօր. նոր բառեր են արօրիկ Վն. ճշնարօր Մշ. «տճկ. անղուտ թոչունը», արօրկերէն Վն. «մի տեսակ ծած-կալեզու»։


Աւազ, ոց

See full entry →

s.

sand, gravel;
powder;
— ցանել, to gravel;
խրել յ—ի, to run upon a sand, to stick fast in the sand;
շփել —ով, to scour with sand;
տեղի, փոս —ոյ, sand-pit;
ժամացոյց յ—ոյ, hour-glass.

Etymologies (1)

= Պհլ. āvāč «ձայն», որից čarp-āvac «քաղցրախօս», պազենդ. *āwāž, որից du-šāwāžē «չարաձայնութիւն», պրս. [arabic word] a-vaz «ձայն, աղաղակ», ❇ āvāza «բարձ-րաձայն և երգելով կարդալ. 2. հոչակ, համ. բաւ», որից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. քրդ. āvāz «ձայն» (Horn § 54), չաղաթ. [arabic word] avaze «համբաւ», սերբ. ava-zile «գոչելով, բարձրաձայն» (թուրքերէնի միջոցով անցած)։ Իրանեանների արմա-տական ձևերն են զնդ. vāč-«խօսք», պհլ. vač «մտքով աղօթող», պրս. [arabic word] bāǰ, [arabic word] važ «մեղմիկ մըմնջեալ աղօթք. 2. այն լռութիւնն՝ զոր առնեն մոգօն՝ այսինօն կրակապաշտքն, ի լուանալն զանձինս իւրե-անց և յուտելն զկերակուրս» (ԳԴ) -Հիւբշ. 112։


Աւազան, աց

See full entry →

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

Etymologies (3)

= Փոխառեալ է իրանեանից, բայց սրան ծնունդ տուող մայր ձևը յայտնի չէ. կայ պրս. [arabic word] abzān «փոքր ջրշեղջ» (vullers). 2. «է աման ինչ տապանաձև երկայնաձիգ ըստ հասակի մարդոյ, զոր արարեալ ի պը-ղընձոյ և կամ յերկաթոյ և ի վերայ նորին խուփ ինչ արարեալ և ի միջակի նորին ծակ մի վասն շնչահանութեան կազմեալ, և զո-մանս հիւանդս ի մէջ նորա ընկողմանեցու-ցեալ, դարման մատուցանեն» (ԳԴ)։ Այս բա-ռից են փոխառեալ արաբ. [arabic word] abzan «մէջը ցողանալու աւազան կամ կոնք», [arabic word] bāsān «աւազան, ջրշեղջ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 599), վրաց. აბაზანა աբազանա «լուա-ցուելու մեծ տաշտ»։ Բայց այս պարսիկ բա-ռը չէր կարող տալ հյ. աւազան, որովհետև պրս. [arabic word] abzān ենթադրում է պհլ. *apa-zan, որ կարող էր տալ միայն հյ. *ապազան ձևը։ Սակայն կայ նաև ասոր. [arabic word] avzānā «մկրտութեան աւազան», որ նոյնպէս փո-խառեալ է պարսկերէնից և որի v ձայնր համաձայն է հյ. ւ-ին, բայց վերջաւորութիւ-նը (ā) տարբեր է։-Հիւբշ. 111։

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «մկրտութեան աւազան» նշանակութեամբ. այսպէս Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սլմ Սչ. Վն. Տփ. ավազան, Ոզմ. ավmզmն, Տիգ. mվmզmն, բոլորն էլ գրաբարից փոխառեալ։ Պաոսկերէնի հետ խառնուելով ձևացած է Ջղ. հավիզարան։ Նոր բառ է աւազանեղ-բայր «ազգակից, կրօնակից»։

ՓՈԽ (borrowing) Հալերէնից փոխառեալ պէտք է կարծել վրաց. ავაზანი ավազանի «ւուա-ցարան, աւազան» (Մառ. Teксть и paзcк. IV յաւել.), մինչդեռ ։ბაზანა աբազանա հոմանիշը ուղղակի պարսկերէնից է, ուտ. avazan «մկրտութեան աւա լան»։-Թուրեան, Բիւր. 1899, 798 հայերէնից փոխառեալ է դնում թրք. գւռ. Տ. avazan «աղբիւր» (օր. avaтana gidelim «աղբիւր երթանք»). բայց ես կասկածում եմ այսպիսի մի բառի գոյութեան վրայ, ըստ որում հալ ռաբռաս-ների մէջ չկայ աւազան բառը՝ այսպիսի գոր-ձածութեամբ։


Աւա՜ղ

See full entry →

int.

alas ! —ս արկանել, to complain, to lament.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէն բառին շատ նման է հրն-չում պրս. [arabic word] āvāx կամ [arabic word] lavax «ա-ւաղ», որի ծագումը անյայտ է (Horn չի նը-շանակած ոչինչ)։ Հայերէնը չի կարող փո-խառեալ լինել պարսկերէնից, որովհետև այս պարագային պիտի ունենայինք հյ. *աւախ։ Առառաւելն պարսկերէնը կարող է փոխա-ռեալ լինել հայերէնից (հմմտ. աղիւս)։ Եթէ պարսկերէնը փոխառեալ է հայերէնից, փո-խառութիւնը կատարուած է յետին շրջանում, երր արդէն հայերէն ղ ստացել էր արդի հըն-չումը՝ փոխանակ լ-ի։