Definitions containing the research ոյն : 10000 Results

Ոլոռնանամ, ացայ

See full entry →

vn.

to conglobe, to grow round.

NBHL (1)

Շիթք արեանն ոլոռնացեալ ելանէին ի մարմնոյն. (Երզն. մտթ.։)


Ոլոր, ից

See full entry →

s.

twisting, contortion, tension;
intensity, force, stress;
tresses;
—ք բարեկամութեան, ties of friendship.

NBHL (2)

Մի՛ մեղկէք զոլոր փութոյն ժամանակօք, այլ մանաւանդ աճեցուցէ՛ք։ Շրջեալ յարմարեալ առ ի պէտս զոլորսն. (Ոսկ. հռ.։ Նիւս. կազմ.։)

Ոչ ինչ յայլոց ախտից այնպէս գիտէ քակել զոլոր սիրոյն աստուծոյ՝ որպէս զագահութիւնն։ Մի՛ պոռնկական երգոցն միտ դիցուք, զի մի՛ զոլոր ոգւոց մերոց մեղկիցեն։ Լուծանէ զոլոր մտացն, եւ զբարեկարգութիւն հոգւոյն. (Սարգ. յկ. ՟Զ։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)


Ոլորակ, աց

See full entry →

s. mus.

cf. Ոլոր;
flexion of voice, accent;
tone — աւագ, mode major;
— կրտսեր, minor tune.

NBHL (2)

Նոյն ընդ Ոլոր. τόνος tenor, intensio. որպէս Ձկտումն. պրկումն. սաստկութիւն, կարկամութիւն.

Ոլորակն՝ մարդկայինս բարբառոյ է։ Ոլորակդ՝ այսինքն դոյն (իմա՛, դօ՛նօս. ըստ յն) ծնանի զշեշտ, զբութ, եւ զպարոյկ։ Ոլորակացն օրինակ եւ այլն. (Երզն. քեր.։)


Ոլորեմ, եցի

See full entry →

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

NBHL (2)

Զքահանայի զմեղս եթէ ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։)

Զյառաջագոյն ասացելոց բանիցն ստեղծանել կամ ոլորել, եւ կացուցանել տուն մի ոտանաւոր չափով. (Մագ. յիշ. ոտ.։)


Ոլորտք, տից

See full entry →

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

NBHL (1)

Ընդ ոլորտս երկրի մերոյ։ Ընդ ոլորտս հեթանոսաց։ Միահազոյն զոլորտս ամենից բոլորից լրութեան. (Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Նար. խչ.։)


Ոհ

See full entry →

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

NBHL (4)

Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր։ Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի։ Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ գործոյն, եւ ողբո՛ւմն գործելեացն. (Խոսր.։)

Ո՛հ ամօթոյ արժանի ստութիւնդ, եւ առասպելագոյն քան զամենայն ստութիւն. (Ղեւոնդ.։)


Ողբերգական, ի, աց

See full entry →

adj.

tragical.

NBHL (1)

յերկարագոյնս վասն սորա աճեցուցանել հարկաւոր էր զողբերգականացն ճարտասանութիւնս. (Արծր. ՟Դ. 11։)


Ողբերգութիւն, ութեան

See full entry →

s.

plaintive song, dirge;
tragedy;
elegy.

NBHL (2)

Մեք եմք ինքեանք ողբերգութեան քերդողք։ Ամենայն մեր քաղաքավարութիւնս բաղկացեալ՝ է նմանութիւն գեղեցկագոյն եւ արիագոյն կենցաղի, զոր արդ ասեմք մեք իսկ գոլ ողբերգութիւն. (Պղատ. օրին. ՟Է։)

Կատակերգութիւն թշնամեաց՝ իմ ողբերգութիւնս է։ Ողբերգութեան՝ արտօսր հետեւի, իսկ կատակերգութեան՝ ծաղր։ Կատակերգութիւն, ողբերգութիւն։ Եւրիպիդէս գորովագոյն իմն եւ գեղեցկայարմար ողբերգութեամբքն (կամ ողբերգակցութեամբքն) ուրախացուցեալ զոգիս մտառուացն. (Պիտ.։)


Ողկոյզ, ուզի, ուզոյ, ուզից, ուզաց, ուզոց

See full entry →

s.

bunch of grapes.

NBHL (2)

Երիս ողկոյզս հասեալս։ Ողկոյզ խաղողոյ։ Ողկոյզ մի խաղողոյ։ Ձոր ողկուզոյ, կամ ողկուզի։ Գտանիցի ճիռ ի մէջ ողկուզաց (կամ ողկուզոց), եւ այլն։ Լի ողկուզօք էր կթոց երկրագործին։ Զտերեւս ոչ կրեն ի հնձան ընդ ողկուզոյն. (Իսիւք.։)

ՈՂԿՈՅԶ. ա. πρόσφατος nuper ac juvenilis. Որ ինչ է հանգոյն նորահաս ողկուզոյ. նոր. մատաղ.


Ողկուզաբեր

See full entry →

cf. Ողկուզաբոյծ.

NBHL (2)

Այգի տաշտաւոր եւ ողկուզաբեր՝ գինէբուղխ։ Այգի տաշտաւոր՝ ողկուզաբեր որթոյն։ Յողկուզաբեր որթոյն հայրատունկ՝ ուռք պտղաբերք. (Թէոդոր. կուս.։ Ճ. ՟Գ.։ Գանձ.։)

Ճշմարիտ որթոյն ստեղունք եւ բարունակք ողկուզաբերք։ Որթ քաջուղէշ, բարունակ ողկուզաբեր։ Ուռք ողկուզաբերք ճշմարիտ որթոյն. (Շ. տաղ.։ Սկեւռ. աղ.։)


Ողնայար

See full entry →

cf. Ողնաշար.

NBHL (3)

Ոսկերքն հաստումն ամենայն մարմնոյն են, եւ մանաւանդ ողնայարն. (Նիւս. բն.։)

Որ ի գլխոյն ըստ պարանոցին եւ ողնաշարին ուղեղն է մածեալ. (Պղատ. տիմ.։)

Եղեւ ուղեղն, եւ քարշեցաւ մինչեւ ցողնաշարն. եւ եղեն ի գլխոյն ի պարանոցն, եւ ընդ ողնաշարն ամենայն ջիլք բուսեալք աստի եւ անտի. (Ոսկիփոր.։)


Ողնաշար, ի

See full entry →

s.

vertebra;
spinal marrow;
—յար տանց, beams, roof.

NBHL (3)

Ոսկերքն հաստումն ամենայն մարմնոյն են, եւ մանաւանդ ողնայարն. (Նիւս. բն.։)

Որ ի գլխոյն ըստ պարանոցին եւ ողնաշարին ուղեղն է մածեալ. (Պղատ. տիմ.։)

Եղեւ ուղեղն, եւ քարշեցաւ մինչեւ ցողնաշարն. եւ եղեն ի գլխոյն ի պարանոցն, եւ ընդ ողնաշարն ամենայն ջիլք բուսեալք աստի եւ անտի. (Ոսկիփոր.։)


Ողնափայտ, ից

See full entry →

s. fig.

keel, ship's bottom;
ship;
Holy Cross.

NBHL (3)

Նոր արդ բաղկացութիւն ամենայն կենդանւոյն՝ թափուր զեռանդիւնսն առ ողնափայտիւք տակաւին ունելով, եւ այլն. (Պղատ. տիմ.։)

Ողնափայտին պատսպարան իսկոյն բեկաւ. (Նար. ՟Ի՟Ե։)

Առ փայտն դրօշեալ, որ քան զողնափայտն նաւին տկարագոյն է, աղօթէ. (Տօնակ.։)


Ողնուլար, ի

See full entry →

s.

crupper.

NBHL (1)

Լար ողին, ողնաշար. կամ լարն թամբի ձիոյն ցգաւակն.


Ողողեմ, եցի

See full entry →

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

NBHL (1)

Յառաջնումն ջրով ողողեցաւ երկիր. նոյնպէս յերկրորդումն հրոյ գանձեալ պահի, որ ողողեալ սատակէ զամպարիշտս. (Լմբ. իմ.։)


Ողողանիմ

See full entry →

vn.

cf. Ողողանամ.

NBHL (2)

որպէս կր. վերնոյն (=ՈՂՈՂԱՆԵՄ). Ողողիլ. ընկղմիլ. լուանիլ. լոգանալ.

Արտօսր ցաւագնական, որով ողողանի աղտեղութիւն տղմոյն մեղաց. (Սարկ. աղ.։)


Ողոմպիադ, աց

See full entry →

s.

olympiad.

NBHL (1)

Ժամանակք թագաւորաց, եւ ողոմպիադաց, որ թարգմանի ըմբշամարտաց։ Յաւելից ի սոյն եւ զդիր ողոմպիադացն, որք ի յունաց գրեցան։ Յունաց առաջին ողոմպիադն կարգեցաւ։ Առ վաթսներորդիւ եւ հինգերորդիւ ողոմպիադաւն։ Յունաց ողոմպիադք (մրցանքն, եւ թուականն). ՟Ա. ողոմպիաս, յորում յաղթէր կուռբոս հեղիացի ի ստագին։ Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի պիթիոջն վեցիցս. եւ այլն. (Եւս. քր.։)


Ողորդ

See full entry →

adj.

right;
cf. Ուղղորդ.

NBHL (1)

Կայ յետկար երդման ոչ եւս յաւելուլ կալ ի նոյն ողորդ միտս ընդ թագաւորին. (Յհ. կթ.։)


Ողորկեմ, եցի

See full entry →

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

NBHL (3)

Սկսանի դարձեալ ողորկել, եւ կակղագոյն հեշտալի իմն զբանն ի լսելիս արկանէ։ Զի ծանրագոյն իմն էր նոցա մեղադրութիւնն, դարձեալ ողորկէ, եւ ասէ, ո՛չ ի դատապարտութիւն ինչ ասեմ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Հեշտութիւնն առ ժամանակ ինչ ողորկէ զվայելողն, բայց յետոյ դառնագոյն քան զղեղի առնէ զգոլորշիսն. (Բրս. ի գորդիոս.։)

Հարկանեմք, եւ ողորկեմք նովին ձեռամբ ... նոյն իցէ հարկանելն, եւ ողորկելն. (Սեբեր. ՟Ե։)


Շնչական, ի, աց

See full entry →

adj.

respiratory;
cf. Շնչաւոր.

NBHL (2)

Դժուարեալ գլփինն՝ ընդ նմա թ զոգիսն երեւի հանել, շնչական կապանացն ի մարմնոյն բռնութեամբ լուծեալ. (Փիլ. լիւս.։)

Խօթացեալ ինչ ի շնչականացն մասնկանց՝ փոքր եւ խիտ շնչեմք։ նոյն շնչերակք՝ ձայնական համանգամայնզ եւ շնչական գործարան. (Նիւս. բն.։)


Շնչանամ, ացայ

See full entry →

vn.

to be animated, to live, to breathe, to respire.

NBHL (1)

Կաւոյն շնչանալ, եւ ընդ տիեզերս շրջիլ՝ ինքնակամ գնալով. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Շնչացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to animate, to give a soul to, to cause to breathe, to vivify.

NBHL (1)

Շնչացուցանել՝ որք կարեն շնչանալ։ Կենդանածնել եւ շնչացու. ցանել զմարմինն մաքրագոյն հոգւով. (Փիլ.)


Շնչափող, ից, ոց

See full entry →

s.

wind-pipe, trachea, throttle;
lung.

NBHL (2)

Երկու են ամանք. երակ, եւ շնչափողք. երակն՝ արիւն առաւել ունի քան զշունչ. իսկ շնչափողքն շունչ առաւել քան զարիւն։ Հնչումն. յոր եւ գործի ի բնութենէս՝ կազմեալ ի ձեռն այնր՝ որ ասի խոշոր՝ շնչափողոյն, բերանոյ, եւ լեզուոյ։ Շուչն ոռոգելով զշնչափողսն. (Փիլ.։)

Շնչափողն ի ծածուկ ի ներքս ամրացեալ՝ զիա՞րդ անդադար ունի զօդոցն եւ զշնչոց տալ եւ առնուլ զմատակարարութիւն։ Ի մենակ հողոյ լինել ոսկերացն կարծրութիւն, եւ շնչափողոյն փափկութիւն. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Բ։)


Շնչեմ, եցի

See full entry →

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

NBHL (1)

Եթէ հողմ շնչէր (կամ հնչէր)։ Շնչեսցեն հողմք։ Ե՛կ հարաւ, շնչեա՛ ի պարտէզ իմ։ Ի շնչել հարաւոյն։ Իբրեւ զհողմ որ ցօղագին շնչիցէ։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Շնչեաց ի նոսա, եւ ցամաքեցան.եւ այլն։


Շնչերակ, աց

See full entry →

s.

artery;
— թոքային, pulmonary -.

NBHL (2)

Մազն, եղնգունք, մարմինք, եւրակք, շնչերակք։ Զկենդանական ջերմութիւնն բաշխէ ամենայն մասանց մարմնոց ի ձեռն շնչերակացն։ Ի սրտէն յիսկսկզբանէն կենդանականին շնչերակն աման շնչոյն։ Աղբիւր իմն ի մէջ ջերմութեան ասեն զսիրտն, յորմէ շնչերակօքն յամենայն մարմինն ջերմութիւնն բաժանի։ Սրտի ըստ շնչերակացն շարժութիւն։ Յաղագս շնչերակաց. (Նիւս. բն. ՟Դ. ՟Ի՟Դ. եւ Նիւս. երգ.։)

Հագադ շնչոյն ի տրտմութենէն թանձրացեալ՝ լնոյր զանցս շնչերակացն. (Անան. ի յովնան.։)


Շնչումն, ման

See full entry →

s.

breath, puff, wind;
whistling;
respiration, breathing;
inspiration.

NBHL (1)

Խոտն ոչ կարէ կալ առաջի հրոյն շնչման. (Իսիւք.։)


Շշնջիւն

See full entry →

cf. Շշնջումն.

NBHL (1)

Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց. (Եղիշ. ՟Բ։)


Շշնջումն, ման

See full entry →

s. fig.

whispering, whisper, murmur;
noise, rumour;
աղօտ —, a hollow or rumbling noise;
a secret rumour.

NBHL (1)

Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց. (Եղիշ. ՟Բ։)


Շոգ, ոյ

See full entry →

s.

solar heat, hot vapour.

NBHL (1)

Աշտանակեալ ի նիւսն շոգ երիվարին. ընթերցի՛ր, ի նիւս նժոյգ երիվարին. կամ իմա՝ շոգ, իբր շառագոյն. շառատ։


Շոգի, գւոյ

See full entry →

s.

vapour, exhalation;
breath;
cf. Ընդունարան.

NBHL (3)

Շոգի եւ հոտոցն սեռ՝ բնութեամբ է ի միջի օդոյ եւ ջրոյ։ Զշոգեացն զզօրութիւն ընդունի. իսկ շոգեացն սեռականագոյնն տարբերութիւն՝ է անուշահոտութիւն եւ ժահահոտութիւն. (Նիւս. բն.։)

Հողմախառն շոգի հոգւոյն աստուծոյ, որ սովոր է զմարդիկ յուղղութիւն ածել. (Ագաթ.։)

Արեգակն բաւական է ամենեցունց՝ ակնարկութեամբ շոգւոյն. (Պիսիդ.։)


Շոգոլի, լւոյ, լւով, լեաց

See full entry →

s.

vapour, exhalation.

NBHL (1)

ἁτμός vapor, halitus αὕρα aura. նոյն ընդ Շոգի. գոլորշի. սիք. գոլոշտիք, շո՛գ գոլ.


Շողակաթ, ի

See full entry →

s.

stream of light, effusion of light;
splendour, brightness, glory;
cathedral of Etchmiadzin, and the feast of its dedication.

NBHL (1)

Կաթումն կամ հոսումն շողոյ լուսոյ ի տեղի էջմիածնի ի տեսլեան լուսաւորչին. ուստի եւ տեղին՝ եւ տօն եկեղեցւոյն ի նոյն անուն կոչի.


Շողամ, ացայ, ացի

See full entry →

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

NBHL (1)

Ի նոյն օդս գիշակեր թռչունքն ընդ ազնուագոյն թռչունսն շողայցեն։ Զի միեւ մթարքն՝ որ զբբօքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին. (Եզնիկ.։)


Շողացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

NBHL (2)

Զերկաթն ջեռուցեալ՝ հրագոյն շողացուցանէ. (Ագաթ.։)

Շողացուցանելով զնոյն ընդդէմ արեգականն. (Լմբ. պտրգ.։)


Շողիմ

See full entry →

vn.

cf. Շողամ.

NBHL (1)

նոյն ընդ Շողալ. ցոլանալ.


Շողիւն

See full entry →

s.

splendour, brightness, blaze, flash;
heat, red heat.

NBHL (1)

Արդարքն մխեցան ի փուռն հնոցի արդարութեան, եւ ներկան ի շողիւնս՝ ի գոյնս հոգւոյն սրբոյ. (Ագաթ.։)


Շողշողիմ, եցայ

See full entry →

vn.

cf. Շողամ.

NBHL (1)

Սուր աստուածամուխ՝ ի ձեռն աջողակ աջոյն յիսուսի յեղմամբ շողշողեալ. (Նար. խչ.։)


Շոճ, ի

See full entry →

cf. Շոճի.

NBHL (2)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))


Շոճի, ճւոյ

See full entry →

s.

pine, pine-tree, fir-tree;
պիստակ շոճւոյ, pine-cone;
—ք, —իք, pine-grove.

NBHL (2)

Պարտ եւ արժան էր ողբալ շոճոյն, վասն զի անկաւ մայրն։ Ոչ իսթմիական շոճի, ոչ նեմէական լախուր. (Ածաբ. կարկտ. եւ Ածաբ. կիպր.։)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))


Շոշիմ

See full entry →

vn.

to putrefy, to rot.

NBHL (1)

Գերեզմանաւ ծածկէր մարմինն ղազարու. այտուցեալ էր, քակտեալ ծորէր ի խոնաւութեան երկրին, եւ շոշեալ ի յաղցից հարկէ՝ մարմնոյն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Ե։)


Շուայտ

See full entry →

cf. Շուայտաբարոյ.

NBHL (1)

Ի (Հին բռ.) մեկնի լայնաբար, պոռնիկ, կամ ծանակ. այլ նոյն եւ ընդ արաբ. շէհվէթ, որ է շուայտութիւն։


Շուկայ, ից

See full entry →

s.

market, bazaar, market-place.

NBHL (1)

Նոյն ընդ ռմկ. սօգագ, զուգագ, սուգ. Փողոց պողոտայ. հրապարակ. վաճառատեղի.


Շուտափոյթ

See full entry →

adj.

quick, swift, hurried, precipitous.

NBHL (1)

Մովսէս կայտառ շուտափոյթ լինելով՝ արիագոյն յոյս դնէր առաջի ժողովրդեանն. (Լծ. կոչ.։)


Շուտով

See full entry →

cf. Փութով.

NBHL (1)

Լինի արդիւնք տարւոյն շուտով եւ առատութեամբ. (Շիր.։)


Շուրջ

See full entry →

prep. s.

about, round, around, all round;
roundabout, in the neighbourhood;
from all sides, on every side;
turn, round;
ի —ն, around;
— տեսանելիք, amphitheater, — boxes;
— զեկեղեցեաւ, round the church;
—, ի — ածել, to lead to, to conduct around, to walk, cf. Շրջեցուցանեմ;
—, ի — գալ, — անցանել, to take a walk, to make a tour, to walk, to promenade, cf. Շրջագայիմ;
— հայել, to look around;
— առնուլ, to turn;
— արկանել, պատել, պաշարել, to surround, to encompass, to encircle, to invest, to hem in, to beset;
— բնակել, to dwell near, to be neighbouring;
— տալ, to overturn, to upset, to overthrow;
— տալ անձինն, to turn from side to side.

NBHL (2)

περί (լծ. պար) ἁμφί circa, circum. Մերձ յամենայն կողմանց. պատելով. պարառութեամբ իւիք ի շրջանակն. որ եւ Զ պարառականի. զի նոյն է ասել, Զնովաւ, կամ Շուրջ զնովաւ. բոլորտիքը, քովերը.

Աւելորդ է զնոյն բանիւք շուրջ գալ անրէն. (Դիոն. եկեղ.։)


Շուրջանակաւ

See full entry →

adj. adv.

round, circular;
in a circle, circularly, round about;
ելանելի —, winding-stairs, spiral-staircase.

NBHL (1)

Բոցեղէն սրոյ շուրջանակաւ (կամ շրջանակաւ) պահել զճանապարհս ծառոյն կենաց. իմա՛ շրջշրջմամբ, յեղյեղմամբ. (Ծն. ՟Գ. 24։)


Շուրջանակի

See full entry →

adv. adj. gr.

cf. Շուրջ;
round about;
in a circle, circularly;
circumjacent;
circumflex.

NBHL (1)

Ի պատկերէն իսկ յայտ է, եւ ի շուրջանակի գրոյն. (Երզն. մտթ.։)


Որմափոր, աց

See full entry →

adj.

wall-piercing;
— լինել, to pierce or bore through a wall;
to steal.

NBHL (1)

Յորմափոր կենդանւոյն. որ նա ինքն է մուկն։ Զորմափոր կողոպտողացն, որ զնմանութիւն մկան եւ խլրդան բերեն յինքեանս։ Կցորդ է ամենայն աւազակաց, եւ որմափոր գողոց. (Կանոն.։)


Որմզդական, ի, աց

See full entry →

adj.

Jupiter's, belonging to Jupiter;
— դիք, Jupiter, Jove, Bacchus;
— տօն, feasts in honour of Castor and Pollux;
— հուր, sacred fire of the Persians;
fire-worship, Persian sect;
— քաղաք, Diospolis.

NBHL (1)

Որմզդական դիցն ողոմպիացւոց։ Յորմզդական տօնին. (՟Բ. Մակ. ՟Զ. 2։ ՟Ժ՟Ա. 21. 38.) յն. ողոմպիական դիոսի. կորնթեան դիոսի (այս ինքն ամսոյն մարտի, եւ ապրիլի, որ եւ քսանթիկոս ասի)։


Նեարդատեսակ

See full entry →

adj.

cartilaginous.

NBHL (1)

Նեարդատեսակքն նոցա սեռքն։ Եւ յայսցանէ մանաւանդ նեարդատեսակքն։ Ի խոշոր շնչերակացն նեարդատեսակքն՝ ձայնին գործարանք. (իսկ մզնատեսակքն նորա կապք՝ տուրեւառի շնչոյն։ Շարակացեալ ի յերիցն ի մեծաց նեարդատեսակաց (յն. նեարդից). Նիւս. բն. ՟Ժ. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Է։)