Definitions containing the research այսպէս : 1112 Results

Խուղբ

See full entry →

s.

filth, sweepings, dirt.

Etymologies (1)

ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։


Խենդ

See full entry →

cf. Յիմար.

Etymologies (1)

Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


Խենթ

See full entry →

cf. Խենդ.

Etymologies (1)

Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


*Խիպիլիկ, լկաց

See full entry →

s.

night-mare, incubus;
phantom;
bug-bear.

Etymologies (2)

= Բուն և նախնական նշանակութիւնն է «թիթեռնիկ», ինչպէս ցոյց են տալիս գա-ւառականները. այս նշանակութեամբ փոխա-ռեալ է թթր. käbälāk, թրք. kebelek, kele-bek, kepenek «թիթեռնիկ» բառից։ Հայերէ-նի մէջ երևակայական էակներից շատերի անունը ծագած է «միջատ» նշանակող բա-ռերից. հմմտ. Պլ. պուճուկ կամ ալապուճուկ <տճկ. [arabic word] böjek «միջատ» բառից, Ննխ. պողոճ <գւռ. պողոճ «միջատ» բառից, Պլ. պիւ <Ննխ. պի «մորմ» բառից, Վն. պոլօ և արջապլօ<Վն. պլօ, պոլօ «միջատ» բառից, նոյնպէս ժժմունք Խն. «երևակայական ոգի» = Երև. «միջատ»։ Այսպէս էլ «թիթեռնիկ» նշանակութիւնից ստացուած է «մղձաւանջ» նշանակութիւնը, «գուցէ նմանութիւն մը երե-վակայելով մղձաւանջին և թիթեռնիկին մէջ» (ըստ Մասեաց Աղաւնի, 1863, էջ 302)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Կր. խրպրլիկ, Ջղ խիպիլակ, Ալշ. խիբիլիգ, Խտջ. խիփիլիգ, Կր. խտլիկ. Զթ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. խը-րըլիգ, Ննխ. (գիւղերը) խըբըլիք ձևերով, նշանակութիններն էլ շատ զանազան են. այսպէս՝ Ախց. Լհ. Խր. Կղզ. Հնգ. Ննխ. Տր. «թիթեռնիկ», Ակն. Ատ. Բլ. Բղ. Խտջ. Մլթ. Մն. Մշ. Նբ. Պլ. Սվ. Վն. «մղձաւանջ և մըղ-ձաւանջի ոգին», Զթ. «պտտուող քամի, սատանի քամի, փոթորիկ», Բլ. «ճարպիկ, ևարճահասակ ու սատանայ մարղ», Վն. «մանը ու վտիտ մարդ», Սեբ. «մի տեսակ հիւանդութիւն», Արբ. Պլ. Ռ. «մանկական ձևեր ունեցող, խօսքի, գործի և վարմունքի մէջ անտեղի ու թեթևամիտ ձևեր ու շար-ծումներ անող», Խրբ. «փոփոխամիտ, ան-հանդարտ», Զթ. «չարաճճի», Կր. Ջղ. «փոք-րիկ ու սիրուն», Ննխ. «սիրուն աղջիկ», Ատ. «տիկնիկ, կուկլայ», Հմշ. «երեքնուկ խոտը»։ Այս բոլոր նշանակութիւնները ծագում են առաջինից փոխաբերաբար. հմմտ. յն. փυχή «հոգի, մեռելների ոգին, թիթեռնիկ (իբրև խորհրդանշան հոգիների անմահութեան), մի տեսակ բոյս, որ է aster tripolium L». միւս-ները խպլիկին վերագրուած յատկութիւններն ևն. բայց հմմտ. նաև թիթեռնիկ Ատն. «թև թևամիտ» (տե՛ս իմ Գւռ. բռ. էջ 491).-Բառ. երեմ. էջ 198 խպլիկ մեկնում է «ճիւաղ»։


Խիստ, խստաց, խստից

See full entry →

adj.

hard, stiff, harsh, tough;
sharp, strict, severe, rigorous, rigid, austere;
rough, rude;
cruel, merciless;
haughty, arrogant, supercilious, overhearing;
inflexible, obstinate, untoward, stubborn, untamable;
difficult, inaccessible;
—, խստիւ, harshly;
roughly, cruelly;
severely;
— բանք, harsh words;
— կեանք, austere, hard life;
խստիւ գնալ, to be blunt with;
to treat with brutality or severity, to maltreat;
—ս բարբառել՝ խօսել ընդ ումեք, to speak bluntly or harshly to, to say unpalatable things;
— է քեզ, it is hard forthee.

Etymologies (1)

, ի, ի-ա հլ. «կարծր, ամուր, պինդ, դժուարին, ծանր, դաժան, բուռն» ՍԳր. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. Մծբ. Եփր. ել. Կոչ. յետ-նաբար և արդի գրականի ու գաւառական-ների մէջ «յոյժ, շատ» նշանակութեամբ. հնագոյն օրինակն ունի Մամիկ. էջ 48 «Խիստ վաստակեցաւ Սմբատ յաւուրն յայն-միկ». աշխ. և գւռ. խիստ բարի, խիստ գե։ ղեցիկ, խիստ ճերմակ։ Նշանակութեան զար-սացման համար հմմտ. պրս. [arabic word] saxt և թրք. [arabic word] pek, որոնք նշանակում են «խիստ, կարծր, պինդ», բայց ածականների վրայ դրուելով նշանակում են «յոյժ, շատ». ինչ. պրս. saxt suxt «խիստ թոյլ», թրք. pek eyi «շատ լաւ», pek guzel «շատ գեղե-ցիկ»։ (Այս համեմատութիւնը տե՛ս նաև Մասեաց աղաւնի 1863, էջ 202)։ Գաւառա-կաններում էլ ունինք պինդ իբր գերադրա-կան մասնիկ. ինչ. պինդ աղէկ «ամենալաւ», պինդ մեծը «ամենամեծը» (այսպէս Բզ. Հմշ. Սլզ. Սվ.)։-Խիստ արմատից ծագած ձևեր են խստութիւն Սգր. Ագաթ. Վեցօր. Եզն. Ոսկ. խստանալ ՍԳր. Վեցօր. Եզն. Բուզ. խստագոյն ՍԳր. Բուզ. Կոչ. խստաձայն Վե-ցօր. խստաբերութիւն Ագաթ. խստաշունչ Վեցօր. Բուզ. խստասիրտ ՍԳը. խստերախ Ագաթ. խստիւ Ա. թագ. ի. 7, 10. Խստաքար «որձաքար» Մծբ. ռամկաբար խստել «զօ-րանալ, սաստկանալ» (չունի ԱԲ). ինչ. «Այն-չափ խստեց սովն» Սմբ. պտմ. 88. խստա-պահանջ, անխստապահանջ (նոր բառեր)։


Խիր

See full entry →

s.

white violet.

Etymologies (1)

«մի տեսակ զարդեղէ՞ն է». ան. ստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բառ. երեմ. էջ 246՝ շինք բառի բացատրու-թեան ժամանակ. այսպէս՝ «շինք. խիր կամ թիկնակիք կանաց» (իմա՛ շինգղ «խիր կամ թիկնագիք կանանց»)։


Խմոր, ոյ, ով

See full entry →

s. fig.

leaven, ferment;
sect.

Etymologies (1)

, ո հլ. «թթխմոր, խմոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. բ. 6. որից խմորել, խմորիլ ՍԳր. խմորեալ Ել. ժբ. 15. լդ. 25. խմորուն ՍԳր. խմորոտ Նխ. ել. խմորաթաղ «խմորով դի.-թութիւն անող» (նորագիւտ բառ. տե՛ս Ալի-շան, Հին հաւ. 379), խմորանոց (չունի ԱԲ) «խմոր պատրաստելու տեղ» Տարօն. էջ 197. անխմոր ՍԳր. Յհ. իմ. նմանութեամբ խմո-րուկ «ելակ պտուղը» (այսպէս կոչուած իր փափկութեան համար) ԱԲ և ՀԲուս. § 1069. թերևս նաև խմրախոտ կամ խմրխոտ «աճալ» Բժշ. կամ «anthoxanthum» (գաւառական բարբառների մէջ) ըստ ՀԲուս. § 1070. խմո-րատիպ (նոր բառ)։


Խնձոր, ոյ

See full entry →

s. bot.

apple;
apple-tree.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Կայ ասոր. [syriac word] xazzura, արամ. [hebrew word] xazzūr «խնձոր». սրանց նախաձևն t *xanzūrā, xanzūr. բնիկ ասորական չեն, որովհետև չեն գտնւում ուրիշ սեմական լե-զուների մէջ, ուստի փոխառեալ են հալերէ-նից։ Այսպէս են ընդունում Lag. Arm. Stud. § 993 և Հիւբշ. 305։-Կովկասեան լեզուներն էլ ունին մեր բառին մասամբ նմանող ձևեր. բայց որովհետև նմանութիւնը կատարեալ չէ, ուստի համարում ենք պատահական. այս-պէս՝ վար. խինչ, խինզ, կաբ. հինչէ, հինզէ, կայ. ինցէ, էնչ, ինչ, հինցի, ակու. էնչ, ինց, խիւր. ինց, անդ. ինցի, ուտ. էշ, կիւր. իչ, չեչէն. ազ ևն, բոլորն էլ «խնձոր» նշանակու-թեամբ։ Հմմտ. Patrubány SA 2, 32։-Տե՛ս և հազոր, հազորան բառը։


Խոզան, աց

See full entry →

s.

stubble.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ալշ. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Նբ. Սեբ. Սլմ. Վն. Տիգ. խօզան ձևով և զանազան նշանակութեամբ. այսպէս «1 խոզան, ծղօտ. 2. հնձուած և դեռ չմշակուած արտ. 3. քաղհանք չանելուց՝ խոտերն իրար խառնուած մնացած. 4. երկու տարի անմշակ մնացած վարելահող».-նոյնը նաև Մղ. «բամբակի արտի առաջին վարը, երբ ժէժե-րը հաւաքում ու մաքրում են»։ Նոր բառ է խոզանատեղ։


Խոխ

See full entry →

s.

dressed victuals;
cf. Խահ.

Etymologies (1)

«դեղձ». նորագիտ բառ, որ մէկ այնգամ գտնում եմ գործածուած Վրդ. բար. 110՝ այսպէս՝ «Խոխիկտի ձիթով ի ճրագն վառէ». իմա՛ խոխի կտի «դեղձի կորիզի»։


Խոհ, ից

See full entry →

s.

cf. Խոկ;
meat, victuals.

Etymologies (1)

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։


Թօշ

See full entry →

adj.

broad, wide (coat, boot).

Etymologies (1)

=Նոյն է զնդ. taoš-«ազատ, պարապ, ար-ձակ լինել» բառի հետ, որ կցւում է սանս tuččhyá «պարապ» բառին. այս իրանեան ձևի դէմ ունինք պրս. [arabic word] tih, [arabic word] tihi «պա-րապ», պհլ. tuhīk «պարապ», բելուճ. tusag «թողուած՝ լքուած լինել, հանգիլ, մարիլ», որոնք չեն կարող տալ հյ. թօշ։ Սակայն իրա-նեան բարբառների մէջ կան նաև Տ-ով ձևեր՝ համապատասխան զենդականին. այսպէս՝ վախի tōšam «արձակել, բաց թողնել», աֆ-ղան. taš «դատարկ, պարապ» և նոյն իսկ պհլ. tosēnitan ձևը (տե՛ս Bartholomae 624, Horn § 404)։ Եթէ հյ. ձևը կարդանք թոշ, կա-րող է համապատասխան իրանեան մի բար-բառից փոխառեալ լինել։-Աճ.


Ժահ, ուց, ից

See full entry →

s.

fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. ժեխ, Երև. ժէխ, Բլ. Վն. ժախին «աւլելուց գոյացած աղբը» (ՆՀԲ գի-տէ նաև ժախ). որից ժեխնոց «աղբանոռ. 2 աղբը հաւաքելու թի, ֆառաշ, խաքանդազ». ժեխոտիլ Ակն. «խոնաւութիւնից ևն նեխուիլ, ապականիլ», կրկնութեամբ՝ Սեբ. ախփ-ժախփ «աւլուք» (որի մէջ առաջին եզրի վեր-ջաձայնի ազդեցութեամբ՝ ժախ բառի վրայ աւելացել է փ ձայնը)։-Շփոթուելով յաջորդ բառի հետ՝ տեղտեղ ժահ դարձել է ժահր, պահելով սակայն նախնական «արտաթորու-թիւն» նշանակութիւնը. այսպէս՝ Ախց. ժահր, Երև. ժահրը, Շմ. ժmհր «շարաւ, թարախ, վահր», Ոզմ. ժmհր «երեխայի կղկղանք». Սլմ. ժmհր «մեծի կղկղանք», Մշ. ժար «ծը-խախոտի կեղտը, զիֆիր, կորկ. 2. երեխայի կղկղանք»։


Ժուռ, ժռի

See full entry →

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Խն. Մշ. Ջղ. Վն. ժուռ, Ոզմ. ժօւռ, Մկ. ժօռ, Տփ. ժուրը.-գաւառա-կանների մէջ ժուռ ներկայանում է զանազան իմաստներով. այսպէս՝ Ալշ. Խն. Մշ. Ջղ. Վն. «խակ, տհաս», Վն. «կիսահաս, չզարգա-զած», Լ. «թթու», Երև. Լ. Ջղ. «ազոխ, խակ խաղող», Տփ. «անտառային խաղող», Խտօ. «խաղող» (ըստ որում Խոտրջուրի մէջ խաղո-ղը միշտ թթու է), Հմշ. «ողկոյղ». Տփ. «թթու ապուր», Վն. «թթու դէմքով, խոժոռադէմ». որից ժռաջուր «ազոխի ջուր», ժուռկունոպլ «խակակութ», ժուռ-մուռ «տհաս», ժռուենի «մի տեսակ թթու խաղող», ժռչոր «թփի վրայ չորացած ազոխ»։


Իժ, ից

See full entry →

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

Etymologies (1)

Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ժ բնաձայ-նից։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch 779։ Նոյնը յետոյ Muller SWAW 38, 575։-Pictet KZ 6, 186 ռուս. užա «օձ»։ Նոյն, Orig. I. 499 նոյն է համարում իժ և օձ բառերը։ Հիւբշ. KZ 23, 23, 26, 29 աւելացնում է նաև լիթ. angis, լտ. anguis, յն. ὄφις, հյ. օձ։ Տէրվ. Al-tarm. 90 վերի ձևերին է կցում նաև լտ. anguis, լիթ. angis, հսլ. uži, հբգ. une և հյ. օձ. իր կարծիքով իժ գալիս է նախա-ւոր *անժ ձևից. այսպէս՝ *անժ>*ալժ> *էժ>իժ.-է ձայնը պահած է դեռ մողէզ (այն է մող-, պրս. mār «օձ». ոնռ. ma-irya «մահացու, սպանիչ» +էժ)։ Նոյն, Նախալ. 60 «օձին լծորդ է իժ... բայց աս վերջինն օտար է թերևս»։ Հիւնք. սանս. և ոնդ. ձևերից։ Bartholomae, Studien II 34 դնում է իրանական փոխառութիւն։


Լեւիաթան, այ

See full entry →

s.

leviathan.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] livyalān «առասպելական էակ. օձ կամ կոկորդիլոս, ծովային մեծ գա-զան». ծագում է lvh «հիւսել, ոլորել, գալա-րել» արմատից (օձի գալարների համար այսպէս կոչուած)։ Ս. Գոքի թարգմանու-թեամբ անցած է այլևայլ լեզուների. ինչ. յն. λευιαϑάν, լտ. ֆրանս. անգլ. leviathan ևն։


Լինգիրոն

See full entry →

s.

lyncurium, tourmalin.

Etymologies (1)

«մի տեսակ պատուական քար, սաթ կամ եղնգնաքար». գրուած է շատ բազ-մազան ձևերով. այսպէս՝ ղինգիրոն, ղիւնգի-րոն, լինգրիոն, լիգիրիոն, լիգիրոն, լիգրիոն, լիւգրիոն Զենոբ, էջ 33. Տօնակ. Վրդն. ել. Նչ. եզեկ. լիւգիրոն Մխ. այրիվ. էջ 5. «սուտակ որ է լիգրոնն» Տաթև. հարց. 348։


Լիտր, լտեր, լտերք, լտերց

See full entry →

s.

pound (16 ounces);
litre.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հայերէն Աւետարանի վրայից մը-տած է քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. ժբ. 3. Լղրր քի պր փըռ պուհա խալիս ռունա նար-տէնե սmնտ (առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ)։ Այսպէս և Յովհ. ժթ. 39. Սար լըդըրան զմուռ (զմուռս իբրև լտերս հարիւր)։


Լիրբ, լրբից

See full entry →

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լոր, ոյ

See full entry →

s. ornith.

quail;
ձագ —, young -.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայու-թեան) «մի տեսակ թռչուն. տճկ. պրլտրրճին» Վեցօր. 89. Լաստ. որից լորամարգ կամ լո-րամարգի՝ նոյն նշ. ՍԳր. Եփր. ել. էջ 169 լորանոց «թռչունի վանդակ» Պտմ. աղէքս. էչ 168 (ՆՀԲ և ՋԲ ըստ յն. բնագրի ուղղում են այսպէս. իսկ ձեռագիրները վրիպակով գրում են լարանոց. ԱԲ ունի միայն վերջին ձևը)։


Լորձն, ձին, ձունք, ձանց

See full entry →

cf. Լորձ.

Etymologies (1)

, ն հլ. (-ձին, -ձամբ, -ձունք, -ձանց) «թուք, շողիք» Ա. թագ. իա. 13, Ոսկ. արբեց. էջ 125 (տպ. լորձ. այսպէս ուղղել ըստ Նո-րայր, Հայկ. բառաք. էջ 32). Վանակ. յոբ. «խլինք» Ոսկիփ. յետնաբար լորձ, ո հլ. Վա-նակ. յոբ. լորձիք Տաթև. ամ. 234. որից լորձ-նային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն Նիւս. բն. լորձնաթաղանթ (նոր բառ).-տե՛ս նաի լորmոլ։


Լուտաս, ի

See full entry →

s. bot.

Lotus

Etymologies (1)

= Յն. λωτός, որ նշանակում է մեր բառի նման՝ զանազան բոյսեր. այսպէս՝ «ձիերին տալու մի տեսակ խոտ. trifolium melilotus, lotus corniculatus, առւոյտ (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 246). -2. chamnus lotus կամ zizyphus lotus, յունապ. 3. եգիա-տական լոտուս, նունուֆար, nymphaea lo-tus, nymphaea nelumba, nelumbium spe-ciosum. 4. բռնչնի, լտուտենի, celtis austra-lis, չէքլէմպիճ. 5. իտալական լոտուս, dios-pyros lotus». յոյն ձևից փոխառեալ են և լտ. latus, արաբ. lutus.-յունարէն բառի բուն ծագումը՝ ըստ Boisacq 595 սեմական է հմմտ. եբր. lōt։-


Իւղ, ոյ

See full entry →

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Գւռ. եղ (yeγ) ձևը փոխառութեամի մտած է գրեթէ բոլոր թաթարական լեզուների մէջ. բայց որովհետև թաթարականում դ ձայնը ծանր բաղաձայն (saqil) է համար-ւում և չի կարող հետևաբար e ձայնաւորի մօտ գտնուիլ, այլ a (հմմտ. օսմ. aγlamaq «լալ», aγəl «փարախ», yaγmur «անձրև», уaγəт «կեղ», yaγəž «գորշագոյն», ayaγəm «ոտքս» ևն), ուստի գւռ. yeγ ձևը դարձել է yaγ, այսպէս՝ ունինք օսմ. [arabic word] ︎ yaγ «իւղ, ճարպ», [arabic word] yaγlə կամ [arabic word] yaγlu «իւ-ղոտ, պարարտ, կեղտոտ», [arabic word] yaγǰə «իւղավաճառ, իւղարար», [arabic word] yaγla-maq «իւղոտել, իւղել», [arabic word] yaγləq «թաշ-կինակ» (նախնաբար «կերակրի ճենճը սրբե-լու շոր». օսմ. այս բառից փոխառութեամբ ձևացած են Պլ. յաղլըխ, յալլըխ, Սչ. Ռմ. լա-լեխ, Ղրբ. յա՛լլուխ, յա՛լլըխ «թաշկինակ»). [arabic word] yaγlanmaq «իւղոտուիլ», [arabic word] ič̌ yaγə կամ [arabic word] don yaγə «ճրագու», [arabic word] tere yaγə «կարագ» ևն (տես Մ. Ա-ռևևեան. Ընռարձակ բառ. տճկ. հայ. գաղ. Պօլիս 1888), արևել. թրք. [arabic word] ︎ yaγ «ճարպ, կարագ, իւղ», [arabic word] yaγčamur «տաք հաց, որ կարագով շաղախում և քաղցր գի-նիով ուտում են» (հմմտ. գւռ. ճմուռ, եղաճը-նուռ), [arabic word] yaγəqmaq «գիրանաւ». ❇ [arabic word] ︎ yaγlaγu «սպեղանի», [arabic word] su-уaγə «սև կարագ» (տե՛ս Pü de Courteille Dict.


Լաբիւրինթոս

See full entry →

cf. Բաւիղ.

Etymologies (1)

= Յն, λαϊύοινϑος «բաւիղ», որից փոխա-ռեաւ են նաև լտ. labyrinthus, գերմ. Laby-rinth, ֆրանս. labyrinthe ևն.-յոյն բառը փոխառեալ էին կարծում եգիպտ. lope-rohu-nit ձևից. (այսպէս էր կոչւում Եգիպտոսի մէջ Մերիսեան լճի մօտ շինուած հռչակաւոր լա-բիւրինթոսը). բայց այժմ համարւում է փո-խառեալ կարիական կամ լիւդիական լեզուից և նշանակում է «պալատ λάβρυς-ի, որ է կա-ցինի» (լիւդիական կամ կարիական բառ ըստ Պլուտարքոսի. տե՛ս Boisacq 548)։-Հիւբշ. t︎ 351։


Լազուարթ

See full entry →

s.

lapis lazuli.

Etymologies (1)

= Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


Լաճ

See full entry →

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

Etymologies (1)

= Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.


Լեգէովն, ի, աց, ից

See full entry →

cf. Լեգէոն.

Etymologies (1)

= Յն. λεγεών հոմանիշից, որ փոխառեալ է լտ. legio, սեռ. legionis բառից. (արմատը lego «հաւաքել»). նոյն լտ. բառից փոխա-ռեալ են նաև գոթ. laigaiōn, գերմ. Legion, ֆրանս. légion, ռուս. лeriонъ ևն, լտ. legio «լեգէոն» նշանակում է բուն «ընտրութիւն» (և ո՛չ թէ ծագում է lego «հաւաքել» բայից)։ Այսպէս է կոչուել լեգէոնը, որովհետև լեգէո-նի զինւորները ընտրութեամբ էին և կամ որովհետև նախապէս իւրաքանչիւր լեգէոնա-կան իրաւունք ունէր իրեն համար մի զինա-կից ընկեր ընտրելու (Ernout-Meillet 507)։ -Հիւբշ. 352։


Լեղի, ղւոյ, ղեաց

See full entry →

s. fig. adj.

gall;
bile;
gall, spleen, rancour, malice, wrath, choler;
bitter;
պարկ լեղւոյ, gallbladder.

Etymologies (1)

(-ղւոյ, -ղեաւ) «լեարդի լեղին» ՍԳր. Ագաթ. «դառն» Ոսկիփ. գրուած է նաև ղեղի (այսպէս օր. կրկնագիր Ագաթ. Յուշարձ. էջ 107, Եփր. ղևտ. էջ 214), լեղ՝ որ բուն արմա-տական ձևն է, և որից կազմուած են լեղա-նամ Կոչ. 260 (տպ. լեղեհամ), լեղախառն Մծբ. լեղութիւն Ոսկիփ. Վստկ. նաև ղեղա-ման «լեղիի պարկը» Կալիսթ. 172. ղեղաւոր Յճխ. առաջին ձևից է մեծալեղի Ոսկիփ։


Թէյ, ի

See full entry →

s.

tea.

Etymologies (1)

= Ծագում է չինարէն = բառից. այս դաղափարանշանը հին չինարէնում կարդաց-ւում էր thou. նոր չինարէնում հիւսիսային բարբառները կարդում են č̌a, հարաւային-ները thou. այն ազգերը՝ որոնք հիւսիսային Չինաստանից են ստացել թէյր, գործածում ևն հիւսիսային չինարէնի ča ձևը, իսկ այն ազզերը՝ որոնք հարաւային Չինաստանից են ստացել, գործածում են հարաւային չինարւ-նի thou ձևը։ Այսպէս՝ հիւսիսային չինարէ-նից են փոխառեալ ճապոն. [arabic word] cha «թէլ». չաղաթ. կամ արևել. թրք. ❇ čay, եաքութ և թունգուղ. čai, թրք. čay, պլհ. [arabic word] cayi, բրոնցից էլ ռուս. чaй, լեհ. czaǰ, օսթյաք. šai, նաև հյ. չայ, որ ըստ ՀԲուս. § 2451 գործածուած է Ժէ դարի վերջերը գրուած մի բժշկարանում։ Հարաւային չինարէնից է փո-խառեալ մալայերէն [arabic word] teh, որի միջոցով յառաջացել են բոլոր եւրոպական ձևերը. ինչ անգլ. tea, իտալ. te, ֆր. thé, գերմ. thee, նյն. τείον և սրանցից էլ հյ. թէյ։-Աճ.


Թիզ, թզի, թզաւ

See full entry →

s.

span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.

Etymologies (1)

, ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։


Թիլ, թլի

See full entry →

s.

suburb, village.

Etymologies (2)

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թիլ, թլոյ, թլեր

See full entry →

s.

amulet, talisman.

Etymologies (2)

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։


Թշնամի, մւոյ, մեաց

See full entry →

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

= Պհւ. [arabic word] dušman, dušmen (Sale-mann. Man. Stud. ЗAH 8, 67), պազենդ. dušman, պրս. [arabic word] dušman «թշնամի». [arabic word] dušmani «թշնամութիւն», զնդ. dusmainyu-«թշնամի», dušmanah-«չարա-խոհ, չարախորհուրդ»։ Այս բառերը ծագում են duš «վատ» և mainyu, manaնh «հոգի, միտք» բառերից, և նշանակում են բուն «չա-րամիտ, չարահոգի»։ Պրս. բառը տարածուած է ամբողջ Արևելքում. այսպէս՝ օսմ. düsmen. disman. լազ. düšmeni, dusmani, ն. ասոր. dižmin, գնչ. dušman, ավար, չերեմիս. tuš-man, ուտ. dušman, չուվաշ. ալթալ. tuš, man, խըրղըզ. tuspan, մորդվին. dušman (այս վերջինը ստացել է «վիշապ, կախարդ» նշանակութիւնները), ռուման. dusman, բուլգ. սերբ. dusman (Berneker, էջ 239,, բոլորն էլ «թշնամի»։ Vambéry, Etym. Wört. էջ 189 չուվաշ. ալթայ. և խրղըզ. ձևերը հանում է բնիկ թուրք արմատից, ինչ որ յայտ-նի սխալ է։ Հայերէն բառը նախապէս եղել է դշման, ուր դ՝ ազդուելով յաջորդ շ-ից, դար-ձել է *թշման. և այս բառն էլ (ըստ Meillet, Bevue critique 1896, էջ 423) ազդուելով վե-րի թշնամ, թշնամանել բառից, դարձել է *թշնամ և ի մասնիկով՝ թշնամի։-Հիւբշ. էջ 154, 512։


Թոհ՞՞՞եւ՞՞՞Բոհ

See full entry →

s.

chaos, abyss, gulf, pit, hell, the bottomless pit.

Etymologies (1)

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Թոնիր, նրի, նրոյ

See full entry →

s.

eastern stove and oven, (tandoor).

Etymologies (1)

= Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։


Թուզ, թզոյ

See full entry →

s.

fig.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Տիգ. թուզ, Տփ. թու-զը (սեռ. թզան), Ոզմ. թօւզ, Ագլ. Գոր. Ղրբ. թօ զնը, Վն. թիւզ. -ծառը նշանակելու հա-մար՝ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկ-պետերբ. 1788, էջ 54 ունի թզնենի.-գաւա-ռականների մէջ (Ասլ. Ոզմ.) թուզ նշանա-կում է նաև «կանացի ամօթոյք». այսպէս է նաև յն. σῦϰον «կոպի կամ սրբանի վրայ այ-տուց, կանացի ամօթոյք»։


Թուխ, թխոյ

See full entry →

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Եզակի ձևով ունինք միայն Արր. թուխ, Ագլ. թօխ «թուխս». միւսները յգ. ան-որոշ հայցականը վերածել են ուղղականի (հմմտ. չորս, հոգս, Կարս, Մասիս). այսպէս Ախց. Երև. Կր. Հճ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. թուխս, Ղրբ. Ոզմ. թօխս, Գոր. թօ՛խսը։ Նոր բառեր են թուխսհաւ. թխսկան, թխսմայր։


Թոք, ոց

See full entry →

s.

lungs;
—ք ծովական, sea-nettles, medusa, rhizostoma, acale-phans.

Etymologies (2)

, ո հլ. (գրուած է նաև թոգ) «թոք» Բ. մն. ժը. 39. Վեցօր. 139. Խոր. Փիլ. «սպունգ» Առաք. լծ. սահմ. 639 (մէջը փուչփուչ լինե-լու պատճառով այսպէս կոչուած). «ժժմակ կամ լողակ ծովային» (այս նշանակութիւնը յառաջացած է թարգմանաբար յունարէնից. ուր ունինք πνεύμων «թոք» և «ծովային մի տեսակ ժժմակ, ֆրանս. poumon marin») Նիւս. կազմ.-որից թոքառաջք Գ. թագ. իբ. 34 իւարը. 231. թոքատուն վստկ. թոքազաւ Վստկ. թոքակէս ԱԲ. թոքալ «հազալ» էֆիմ. էջ 227.-նոր գրականի մէջ կազմուած բառեր են՝ թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքախտաբուժարան, թոքային, լիաթոք։

ՆՀԲ թոքալ «հազալ» ձևի հետ է դնում լտ. tussio «հազալ»։ Հիւնք. թուք բա-ռից։ Lidén, Arm. Stud. էջ 114-116 հանում է ինչ որ *թև բառից՝ որ թեթև բառի պարզականն է, իբր *թևոք և կամ թովոք >թոք։ Շատ լեզուների մէջ «թոք» բառը ածանցուած է «թեթև» բառից. այսպէս ռուս. лerкиe, անգլ. lighta, պորտ. leves, սարդ. leu, սպան. livia-nos, գերմ. Lunge, իռլ. scaman, կիմր. ysgyfaint, կորն. sceuens ևն։ (Այս երե-վոյթը շատ ճիշտ նկատուած է, բայց թոք և թեթև դժուար է կապել իրար հետ)։ Lidén-ի մէկնութիւնը նորից կրկնում և հաստատում է Petersson KZ 47, 291 և Ar. u. Arm. Stud. 117։


Թրուշայ, ից

See full entry →

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

Etymologies (1)

Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խանթէփար

See full entry →

s. bot.

dittany.

Etymologies (1)

= Թաթարերէն բառ է, ինչպէս վկայում են Հները. այսպէս՝ «Այս խոտին թաթարն խան-դէբար ասէ» Ամիրտ. թաթարն խանդէպար «թի (Ձեռ. Պարիզի մատ. թ. 245, էջ 142-172)։-Աճ.


Խաշար

See full entry →

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

Etymologies (1)

. նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառ

See full entry →

s.

thorny shrub.

Etymologies (1)

«ոլորում, ոլորք». արմատ առանձին անգործածական. երևան է գալիս հետևեալ բառերի մէջ.-խառամանել կամ խառմանել «մանել, հիւսել» Վրդն. սղ. ճժը (էջ 401 տպ. խառնամանեալ). խառան «չուան» Ագաթ. Ոսկ. բ. տիմ. 209. խառանել «չուանով կա-տել» Ոսկ. մ. ա. 20. բ. 26. խառանաձից «չուանով քաշած» Գ. մակ. դ. 7. խառխա-ռոտ «գալարաձև, ոլորուն (սիւն)» Երզն. ժ. Խոր. էջ 9 ա (չունի ՆՀԲ). խառնել «անա. սունի գլուխը ոլորելով փրցնել» Ղևտ. ա. 15. է. 8. խառատել «ոլորելով՝ քաշկռտելով փրցնել, ծամծմել» Ոսկ. գծ. 62. Տօնակ. խա-ռատումն Յհ. կթ. 265. խառեալ «միջատ». որ և միջախառ «միջատ». երկուսն էլ Վեցօր. էջ 175(տպագրում խառնեալք, միջախառն, այսպէս ուղղել ըստ Ս. Վ. Նազարէթեանի ձե-ռագրի. տե՛ս Պատկեր 1893, էջ 284)։


Խարազան, աց

See full entry →

s.

rod, switch, whip, knout, lash, scourge, cat-o-nine tails;
discipline, flagellum.

Etymologies (1)

Այսպէս են իմացել նաև հներից Մագ. քեր. 229 (տե՛ս գաւազան բառի տակ), Վանակ. հց. Երզն. քեր. «խարազան, որ է վարիչ իշոյ. խարազան՝ իշավար ասի պարսիկ լեզուով»։ ՆՀԲ պրս. խէրէք «ծեծելու բիր»։ Ուղիղ մեկնեց Lag. Ur-gesch. 951, որից յետոյ Lag. Ges. Abhd. 299, 22, Müller SWAW 66, 271, Տէրվ. Մասիս 1882 ապրիլ 26, Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 84 և Հիւնք։


Խարբ, ից

See full entry →

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

Etymologies (1)

«ագահ և անյագ՝ ուտել-խմելու մէջ» Մաղաք. աբ. 24 (Վասն խարբ և անյագ ըմպելոյն իւրեանց. -այսպէս ունի տպ. Եմ. էջ 37. իսկ Պատկ. ունի խարաբ1). «մարմ-նաւոր ցանկութեան մէջ» Մխ. բժշ. 108 (Այ. նոզ որ գինի շատ խմեն և այնոց որ ի մեր-ձաւորութիւն խարբ լինին). «լիրբ, անա-ռակ, խառնակեցիկ» Մագ. թղ. 212-213 (Զիս համալուծ առնես որդւոյդ խեղկեալ խարբի։ Բ խարբի որգւոյդ ի գանգատ գնա), որից խարբութիւն «ագահութիւն ընչից, ըն. չաքաղցութիւն, զօշաքաղութիւն» Վստկ. էջ 6 (Զսղալանացն տտւգանս ըստ իւրաբան-չիւր յանցանացն չափով դնել ,որ ոչ վասն ատելութեան պակասեցուսցէ և խարբութեան աղագաւ առաւելուցու ի տուգանաց յափըշ-տակութիւն)։


Խարբուխ, բխի

See full entry →

s.

catarrh, cold;
ծանր՝ թեթեւ —, severe, slight cold;
— գլխոյ, cold in the head;
— լինել, to catch a cold.

Etymologies (1)

ՀՀԲ յար բղխօղ։ Այսպէս մտածելով է որ ԳԴ, էջ 74բ գրում է բառս յարբուղխ։


Խաբ, ից

See full entry →

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

Etymologies (2)

= Թրք. [arabic word] qab «աման» բառից՝ որ ռմկ. արտասանութեամբ հնչւում է խաբ. (այսպէս նաև վրաց. ვაბი ղ'աբի «ափսէ»). իմաստի զարգացման համար հմմտ. գրբ. յանօթ տալ «փոխ տալ» Ոսկ. մ. գ. 24՝ անօթ «աման» բառիցս

ԳՒՌ (dialectal) Ախց. խապ, Սեբ. խափ. այսպէս և ուրիշ շատ գաւառականներում, ինչպէս Ալքս. Ախք. Ակն. Բբ. Կիւր. Կյ. Հմշ. Ննխ. Շիր. Զն. նոր բառեր են՝ խաբւոր, խաբկից, խաբու-խաս, խաբխաչ։


Խազմ, ից

See full entry →

s.

war;
dispute, quarrel, sedition, fight;
— առնել, to dispute, to contest, to debate;
to fight, to come to blows.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «կռիւ, պատերազմ, վեճ, պայքար» խոր. Բրս. հց. Համամ առկ. որից խազմա-գործ Եւս. քր. ա. 72. խազմարար Ոսկ. ես 355 և եբր. խազմառու «կռուարար» Մանդ. խազմութիւն Պիտ. խազմիկ «մարտիկ, կռու-ող», գրծ. խազմկօք (ձեռ. խազկօք) Ասող. ն. ժգ. (այսպէս ուղղելի ըստ սրբագրու-բեան Մալխասեանի)։


Խաղախ

See full entry →

s.

boat, barge;
*raw hide, skin.

Etymologies (1)

ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։


Ապուր

See full entry →

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

Etymologies (1)

«տոանցիտ ապրանքների վրայ դրուած հարկ». Կիլիկեան շրջանի բառ. գոր-ծածուած է Լևոնի 1215 թուի հրովարտակում (Karst, Դատստն. II 233), մի երկրորդ վը-կայութիւն ունի Լևոն Գ-ի հրովարտակը 1288 թուից. «Եւ յապուր որ տան ընդ յԱյաս ու ընդ-Կուկլակ, նայ այսպէս լիննայ». (Տեղեկ. ինս-տիտ. 2, 34)։ Նոյն բառը ապուռ գրչութեամը կայ ՈՀէ=1228 թուի մի արձանագրութեան մէջ. «Թողաք զգեղիս Շիրակա զապուռ իշի և զջրսահին բաժն յորդեցէ յորդիք» (Վիմ. տար. 71)։


Ապստամբ, աց

See full entry →

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «իշխանութեան դէմ կանգնած ան-հնազանդ, ըմբոստ» ՍԳր. Ագաթ. որից ա-պըստամբել ՍԳր. Վեցօր. ապստամբեցու-ցանել ՍԳր. Եղիշ. ապստամբութիւն ՍԳր. Ոսկ. ապստամբող Դան. գ. 32. ապստամ-բանոց «ապստամբների բոյն» Միխ. աս. 377. ծառայապստամբ Եւս. քր. նոր գրա-կանում ապստամբապետ ևն։ Բառիս հնա-ռոյն ձևն էր ապաստամբ և սրանից էլ ա-պաստամբութիւն, ապաստամբել, ապաս-տամբական, ինչպէս գտնում ենք գրուած մի քանի շատ հազուագիւտ օրինակներում. այսպէս՝ Եզնիկի նորագիւտ ձեռագրում (Չեռ. էջմ. л 1111, Կարինեան 1091), էջ 53 ապաստամբ (5 անգամ), էջ 91 ապաստամ-բութեանն, էջ 53 ապաստամբի (տե՛ս Ջ. Մկրտչեան և Աճառեան, Քննութ. և համե-մատութ. Եզնկայ նորագիւտ ձեռագրին, էջ 71-73), Իրենէոսի նորագիւտ Ընդդեմ հերձուածոց գրոց մէջ՝ էջ 8, 49, 205, 211, 212 (6 անգամ) ապաստամբ. էջ 148 21n 215, 218, 221 ապաստամբեալ, էջ 155, 212 213, 215, 218, 220, 221, 223 ապաստամ-բութիւն, էջ 212, 222, 224 ապաստամբա-կան (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 283), Վարք և Վկ. ա 646 ապաստամբութիւն, Յայսմ. յուլ. 17 ապաստամբ, սեպտ. 22 ապաստամբել։ Հնագոյն այս ապաստամբ բառի միջից կորուսման օրէնքով ա ձայնը սղուեց յետոյ (հմմտ. ապասպարել) և նո-րագոյն ապստամբ ձևը ո՛չ միայն գրաւեց նրա տեղը, այլ և նոյն իսկ հնագոյն բնա-գիրների մէջ ներմուծուեց։ Մեր բառարան-ներում ապաստամբ ձևը չկայ. յիշում է միայն ՋԲ։