Definitions containing the research նէ : 10000 results

Հեզ, ոց

adj. adv.

mild, meek, gentle, affable;
calm, tranquil, still;
softly, gently.

· Calfa

NBHL (1)

Խաղաղ եւ հեզ ցօղով արբուցանէ զտունկս եւ զբոյսս. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Հեզաբանիկ

adj.

sweet-spoken.

· Calfa

NBHL (1)

Որ հեզաբանէ. հեզաբան.


Հեզաբար

adv.

gently, mildly, meekly;
softly.

· Calfa

NBHL (1)

Հեզաբար կարդաց յանուանէ զեպիսկոպոսն. (Եղիշ. ՟Ը։)


Հեզամիտ

adj.

mild, meek, gentle, affable, good-humoured.

· Calfa

NBHL (1)

Իցեն ոմանք հեզամիտք եւ հանդարտք (ի բնէ). այնպիսւոյն հեզամիտ ոչ ասեմք. (Ոսկ. գծ.։)


Հեզանք

s.

cf. Հեզութիւն.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զանապատաւորս ամենայն հեզանաց հանդիսիւ ընդ կարգս աշխարհիս անցանէր. (Յհ. կթ.։ (Եթէ ընթերցցիս Հեզանոց, լինի իբր հեզական։))


Հեզացուցանեմ, ուցի

va.

to render mild, affable, pleasing, agreeable, to soften, to appease, to pacify, to calm, to quiet.

· Calfa

NBHL (3)

Հոգի հեզացուցանէ, յոյս համբերէ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Հազիւ զնոսա հեզացուցանէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Հեզացուցանէր զգազանսն. (Ոսկ. լս.։)


Հեթանոս, աց

s.

heathen, pagan, paynim, gentile;
infidel, idolater, barbarian;
nation, people;
—ք, the heathen.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. է՛թնօս, էթնիգօ՛ս (լծ. հյ. Ազն, յայլմէ ազնէ) ἕθνος , ἑθνικός gens, populus, ethnicus, gentilus, paganus ἁλλόφυλος alienigena. Որ ոչն էր երբեմն յազգէ հրէից, կամ այժմ չէ յազգէ քրիստոնէից. օտարազգի, այլազգի. եւ Այլակրօն. անհաւատ. բարբարոս. եւ Ազգք եւ ժողովուրդք երկրի. եբր. կօկ


Հեթանոսական, ի, աց

adj.

heathenish, pagan, gentile.

· Calfa

NBHL (1)

Ի հեթանոսականէն ի բաց հեռացան ի մոլորութենէ։ Իմաստութեամբ հեթանոսականաւ. (Աթ.։)


Հելլեն, աց

s. adj.

Hellene, Greek;
greek, grecian.

· Calfa

NBHL (3)

Հելլենք, որ եւ ՀԵԼԼԵՆԱՑԻ. ԵՂԵՆԱՑԻ. ԵԼԼԱԴԱՑԻ. յն. է՛լլհն. ἔλλην hellen, hellenus, graecus եւ paganus. Յոյն. հին ազգ յունաց. եւ Հեթանոս. այլազգի. որ չէ հրէայ. (որպէս եւ յոյնք զայլ ազգս բարբարոս ձայնէին)

Ի հելլենս, որ են յոյնք։ Հելլենք կոչին յոյնք յառնէ միոջէ՝ որում հեղինոս անուն էր յելլադացւոց աշխարհին. բայց այլք ասեն թէ ի ձիթենւոյն, որ յաթենք բուսաւ իւրովի. վասն զի ձիթենի յունարէն էլէ՛ա կոչի. (Եզնիկ.։)

Գտանէ մատեան մի հելլեն գրով։ Հռուփանոս հրաշալի արուեստիւ հելլեն գրչութեան. (Խոր. ՟Ա. 8։ ՟Գ. 53։ Փարպ.։)


Հելլենական, ի, աց

adj.

hellenic, grecian, greek.

· Calfa

NBHL (1)

Համբաւն հիացուցանէր զհելլենականն. իմա՛ զաշխարհ կամ զազգ։


Հեծան, աց

s.

beam, rafter, joist.

· Calfa

NBHL (1)

δόκος trabs, lignum եւ hasta. պ. եւ թ. հիյզան, հիյզէն, հասսա, ասաս . (հյ. լծ. ծեծ. եւ հեծանել. յեցուկ. նեցուկ) Գերան. մարդակ. փայտ առաստաղաց. եւ Բու ծառոյ կամ ոստ մեծ. հաստ բիր. գաւազան. (ուստի Միահեծան. որպէս եւ ասէս, հասաս. թ. է բրաւոր) ... (եբր. գօրա. լծ. գերան. յն. տօգօ՛ս. լծ. թ. տէօկիւզ, տէկէնէկ ).


Հեծանաձգութիւն, ութեան

s. mech.

order or position of rafters;
woodwork, frame-work;
shaft, thill.

· Calfa

NBHL (1)

Ի վատութենէ խոնարհեսցին հեծանաձգութիւնք. (Ժղ. ՟Ե. 18։)


Հեծանիմ, հեծայ

vn.

to mount, to ride;
— ի կառս, ի ձի, to mount or enter a carriage or vehicle;
to ride, to mount on horseback;
— ի նաւ, to go on shipboard, to embark;
անհամետ —, to ride bare-back;
յորս —, to go a hunting or shooting;
զհետ —, to chase, to give chase to, to persecute, to set off in pursuit of, to pursue;
յաւար —, to plunder, to pillage, to sack;
ապրեցաւ հեծեալ ձիով, he fled on horseback;
cf. Կառք.

· Calfa

NBHL (1)

Կազմեա՛ ինձ էշ, եւ հեծայց ի նա։ Հեծաւ յէու, եւ գնաց։ Հեծան իւրաքանչիւր ի ջորւոջ իւրում։ Զերիվարն՝ յորում արքայ հեծանէր։ Հեծեալք յերիվարս։ Հեծանէին յերեսուն եւ երկու յովանակս։ Զփարաւոն՝ որ զհետ հեծանէր ժողովրդեան քո բազում զօրօք՝ կառօք եւ երիվարօք. յն. զհետ մտանէր կամ պնդէր. (եւ այլն։)


Հեծեալ, ծելոց

adj. s. fig.

mounted;
horseman, rider;
horse-soldier, trooper;
versifier;
—ք, cavalry, horse.

· Calfa

NBHL (1)

Ծաղր առնէ զերիվարաւ նորա, եւ զհեծելով նորա։ Երիվար մի մեծաշուք հեծելով հանդերձ։ Հանդերձ երիւք ոմամբք հեծելովք։ Կառք փարաւոնի, եւ հեծեալք նորա։ Զընտիրս հեծելոց, եւ զսպառազէնս։ Երկուս հեծեալս ձիոյ։ Քառասուն հազար հեծելոց։ Ի քաղաքս հեծելոցն.եւ այլն։


Հեծելազն

s.

cavalier, gentleman;
cf. Հանդերձ.

· Calfa

NBHL (2)

Որ է յազնէ հեծելոց. սպայ. ասպետ.

Զոմանս յազատ տանէ, եւ զայլս, որք ի բնիկ հեծելազանց. (Արծր. ՟Գ. 7։)


Հեծեմ, եցի

vn.

cf. Հեծեծեմ.

· Calfa

NBHL (1)

Լայ, հեծեայ, յոգւոց հանէ. (Ոսկ. եբր. ՟Լ՟Ա։)


Հեծութիւն, ութեան

s.

groaning, lamentation, complaint, woes.

· Calfa

NBHL (1)

Ի խորոց սրտին մռնչէ յոգւոց հանութեամբ. եւ ո՛ւր ուրեմն հեծութեամբ սկիզբն արարեալ՝ յայտնէ զամենայն. (Խոր. ՟Ա. 25։)


Հեծուկ

s.

the fork, the seat of a horseman.

· Calfa

NBHL (1)

Արձակեաց զնետ իւր, եւ հարկանէր զնա ի հեծուկն ի խոց մահու. (Ուռհ.։)


Հեծուցանեմ, ուցի

va.

to make mount, to put on.

· Calfa

NBHL (1)

Հեծուցեալ ի վերայ իւրոյ նժուգի՝ ապրեցուցանէր. (Փարպ.։)


Հեղգ, աց

adj.

idle, lazy, slothful, sluggish, tardy, dull, slow, lukewarm, cowardly;
listless, careless.

· Calfa

NBHL (1)

Անարժանս ես եւ հեղգ ապաշաւս յովհաննէս. (Յհ. կթ.։)


Հեղգամ, ացայ

vn.

cf. Հեղգանամ.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր հեղգայք։ Ե՛կ է՛ջ առ իս, եւ մի՛ հեղգար։ Հեղգասցի առնել զզատիկն։ Ինձ քա՛ւ լիցի հեղգալ առ ի չառնելոյ աղօթս վասն ձեր. Հեղգացեալք յայնպիսի փրկութենէ. (Ծն. ՟Խ՟Բ. 1։ ՟Խ՟Ե. 9։ Թուոց. ՟Թ. 13։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Գ. 23։ Եբր. ՟Բ. 3։)


Հեղգութիւն, ութեան

s.

idleness, laziness, supineness, slowness, tardiness, listlessness, negligence, lukewarmness, indifference.

· Calfa

NBHL (2)

Վերաբերեալ ի հեղգութենէ՝ յառաքինութեան վարս փութասցուք միշտ. (Յճխ. ՟Դ։)

Զհեղգութիւն զեզին եւ զձիոյ ի փոյթ յորդորէ (մարդ)։ Զձեր հեղգութիւնս զարթուցանէ յարիութիւն. (Խոսր.։)


Հեղեղ, աց

s.

torrent, flood, inundation, overflow;
— ջուրց, deluge;
— հրոյ, torrent of flame;
— մարդկան, throng of people, crowd, immense concourse;
—ս արտասուց իջուցանել, to shed a flood of tears;
հոսէին արսուք իբրեւ զ—, tears ran down in torrents.

· Calfa

NBHL (1)

Ծովալիճն ի հեղեղ դարձեալ՝ ողողանէր զտունն. (Եւս. քր. ՟Ա։)


Հեղեղատ, ից, աց

s.

torrent, ravine.

· Calfa

NBHL (2)

χειμάρρος, -ους torrens. Ջրանցք՝ որոյ հեղեղն է ընդհատեալ, կամ զոր հատանէ անցանէ հեղեղն. տեղի ուղխից, եւ ուղխ. գետ առժամանակեայ ի յորդելոյ անձրեւաց իջելոց ի լերանց ի ձոր անդր. վտակ, եւ ձոր.

Այնչափ կոտորեցին զնոսա, մինչեւ հեղեղատք արեան ելանէին. (Մամիկ.։)


Հեղեղեմ, եցի

va.

to inundate, to submerge, to cover with water;
to overflow, to lay under water;
to hurl or fling down, to precipitate.

· Calfa

NBHL (1)

Ոչ հեղեղէ, այլ զուարթացուցանէ զբոյսս առաքինութեանցն։ Որ ջրովն հեղեղեցան. (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)


Հեղձական, ի, աց

cf. Հեղձուցիչ.

· Calfa

NBHL (1)

Ելանէր արտաքս նոյ՝ ապրեալ ի հեղձական ալեացն. ((յն. ի նաւակոծութենէ) Ոսկ. ղկ.։)


Հեղձանեմ, ձի

va.

cf. Հեղձուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Ածէ ձանձրութիւն, եւ զմօր գութ, եւ հեղձանէ ի խորհրդոցն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Հեղձիմ, ձայ

vn.

cf. Հեղձանիմ.

· Calfa

NBHL (1)

Սատանայ հեղձեալ լինէր նախանձու. (Եւս. պտմ. ՟Ժ. 4։)


Հեղձնում, ձայ

vn.

cf. Հեղձանիմ.

· Calfa

NBHL (1)

Սատանայ հեղձեալ լինէր նախանձու. (Եւս. պտմ. ՟Ժ. 4։)


Հեղձում, ձայ

vn.

cf. Հեղձանիմ.

· Calfa

NBHL (1)

Սատանայ հեղձեալ լինէր նախանձու. (Եւս. պտմ. ՟Ժ. 4։)


Հեղձանիմ, ձայ

vn.

to choke, to be suffocated, stifled, drowned.

· Calfa

NBHL (1)

Սատանայ հեղձեալ լինէր նախանձու. (Եւս. պտմ. ՟Ժ. 4։)


Հեղձուցիկ

adj.

cf. Հեղձիկ.

· Calfa

NBHL (2)

Խորշել ի հեղձուցիկ արենէ. (Իսիւք.։)

ՀԵՂՁՈՒՑԵԱԼ ելոյ, ոց. ՀԵՂՁՈՒՑԻԿ πνικτψόν suffocatum. Մեռելոտի՝ կամ ինքնին կամ ի գազանէ եւ կամ ի մարդոյ խեղդեալ. խղդած կամ խղդուած հայվան.


Հեղձումն, ման

s.

suffocation;
choking;
pressure.

· Calfa

NBHL (2)

Զառեալ կենդանիսն ապրեցուցանէր եւեթ ի ջրոցն հեղձմանէ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Ի հեղձմանէ կենցաղոյս ալեաց, կամ ծփանաց մեղաց. (Նար. ՟Հ՟Ե. ՟Ղ՟Բ։)


Հեղձուցանեմ, ուցի

va.

to suffocate, to choke, to strangle, to drown;
to oppress.

· Calfa

NBHL (5)

Փոկ լինէր, եւ լուղորդաց ընդ ոտս անկեալ՝ հեղձուցանէր. (Եզնիկ.։)

Զսիմոն հրէայ մոխրաւ հեղձուցանէ. (Նախ. ՟բ. մակ.։)

Յորժամ գայր առիւծ կամ արջ, ի գիրկս ունէի, եւ հեղձուցանէի զնա. (Նչ. եզեկ.։)

Խորշել ի հեղձուցիկ արենէ. (Իսիւք.։)

ՀԵՂՁՈՒՑԵԱԼ ելոյ, ոց. ՀԵՂՁՈՒՑԻԿ ցկի, կաց. գ. πνικτψόν suffocatum. Մեռելոտի՝ կամ ինքնին կամ ի գազանէ եւ կամ ի մարդոյ խեղդեալ. խղդած կամ խղդուած հայվան.


Հեղձուցիչ, չի, չաց

adj.

suffocating, choking.

· Calfa

NBHL (2)

Որ հեղձուցանէ. խեղդիչ. խղդօղ.

Ապրեցան միածնաւն նորա ի հեղձուցիչ ծովացեալ մեղացն ընկղմանէ. (Ճ. ՟Ժ.։)


Հեղոյս, ուսից

s.

nail;
cf. Բեւեռ.

· Calfa

NBHL (1)

Որ ափով իւրով զջուրս ծովու չափէ, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ, հեղուսօք բեւեռեալ լինէր ի խաչի. (Մեկն. ղկ.։)


Հեղում, ղի

va.

to pour, to pour out, to empty, to pour forth, to shed;
to diffuse, to scatter, to disperse, to spread;
— զանձն առաջին տեառն, to pour out one's soul before the Lord;
— զսիրտ իւր առաջի ուրուք, to open one's heart, to unbosom oneself to;
— զբարկութիւն, զսրտմտութիւն իւր ի վերայ ուրուք, to give vent to anger, to discharge one's wrath upon;
— կռոց նուէրս, to pour out libations to idols;
— արիւն բազում, արեան ճապաղիս —, to cause immense bloodshed, to shed torrents of blood;
արտօսր —, to shed tears;
— զարիւն իւր, to shed one's blood.

· Calfa

NBHL (1)

Ի թիկանց կուսէ իշխանին ի վերայ զեղեալ հեղան։ Յորոց վերայ հեղեալ զօրն իսմայէլին՝ հարկանէին զմեծ մասն յունաց։ Հեղու ամենայն քաղաքն ի տեսանել զսքանչելիս. (Յհ. կթ.։ Ղեւոնդ.։ Ճ. ՟Ա.։)


Հեղում, հեղայ

vn.

to be poured out, to flow, to spread;
to be shed, scattered, diffused;
to rush, to fall;
to burst;
հեղաւ ամենայն փոր նորա, all his bowels gushed out;
անկաւ հեղաւ զկնի կռոցն, he followed idols;
հեղեալ ցասմամբ, very angrily, wrathfully.

· Calfa

NBHL (1)

Ի թիկանց կուսէ իշխանին ի վերայ զեղեալ հեղան։ Յորոց վերայ հեղեալ զօրն իսմայէլին՝ հարկանէին զմեծ մասն յունաց։ Հեղու ամենայն քաղաքն ի տեսանել զսքանչելիս. (Յհ. կթ.։ Ղեւոնդ.։ Ճ. ՟Ա.։)


Հենգնական

cf. Հեգնական.

· Calfa

NBHL (1)

Հա՛պա ... է եւ հենգնական. որպէս աստ ըստ ճառին հենգնէ. (Գէ. ես.։)


Հեշմակապատ

adj.

idolatrous.

· Calfa

NBHL (1)

Յամենայն դարս աստուածապաշտք գտանէին, որք յանդիմանէին զհեշմակապատսն. (Եզնիկ.։)


Հեշտ, ից

adj. adv.

ease, convenience, comfort, pleasure;
facility;
easy, commodious;
voluptuous;
— պաշտօն, volunteer service;
— ցանկութիւն, voluptuousness, concupiscence, lust;
ըստ —ի, at will, at pleasure, at one's ease;
— եւ համբոյր մտօք, affably, benignly, kindly, condescendingly;
զ— ցանկութեան զհետ անցանել, to give oneself up to pleasures;
ըստ իւրեանց —ի գնալ, to go one's own way, at one's leisure, at one's ease;
to live as one likes, to follow the bent of one's own inclinations.

· Calfa

NBHL (2)

Ծարաւն հե՛շտ զըմպելին պատրաստէ (այսինքն ախորժելի առնէ). (Բրս. պհ.։)

Յանիրաւութենէ յարդարութիւն, կամ ի հեշտ ցանկութենէ յողջախոհութիւն. (Անյաղթ ստորոգ.։)


Հեշտալի, լւոյ, լեաց

cf. Հեշտալից.

· Calfa

NBHL (2)

Ոչ հեշտալի լինէր նմա քուն. (Խոսր. ՟Բ. 35։)

Նա է՝ որ զտարժանելիսն հեշտալիս առնէ. (Խոսր. պտրգ.։)


Հեշտական, ի, աց

adj. s.

easy;
delicious, delightful, pleasing;
—ք, pleasures, delights.

· Calfa

NBHL (2)

Զցաւս վիրացն հեշտական դեղովքն կակղացուցանէ։ Երկեցոյց տրտմականօքն, ուրախ արար հեշտականօքն. (Ոսկ. ես.։)

Հեշտականաւն զիջանէ, թէ ո՞վ ասաց քեզ՝ թէ մերկ ես. (Ագաթ.։)


Հեշտանք

s.

cf. Հեշտութիւն.

· Calfa

NBHL (1)

Գրգեալ փափկասուն հեշտանաց ի բնակութենէ օր ըստ օրէ. (Պիտ.։)


Հեշտապաշտօնեայ, էի, ից

adj.

devoted, trusty, faithful.

· Calfa

NBHL (1)

Մատնեցաւ յիւրոց հեշտապաշտօնէից. (Եւս. քր. ՟Ա։)


Հեշտասիրութիւն, ութեան

s.

voluptuousness, sensuality, lewdness.

· Calfa

NBHL (1)

Եւ մեզ պարտ է դառնալ ի հեշտասիրութենէ, եւ նմանել խաչեալ մամնոյն քրիստոսի. (Անան. ի պետր.։)


Հեշտասուն

adj.

delicate, soft, effeminate;
— գրգարան, paradise of delights.

· Calfa

NBHL (1)

Ահա ոչ ախորժելի ելք ի հեշտասուն գրգարանէ. այսինքն ի դրախտէն փափկութեան. (Պիտ.։)


Հեշտացուցանեմ, ուցի

va.

to make easy, to facilitate;
to rejoice, to divert, to cheer;
to delight, to please, to charm.

· Calfa

NBHL (1)

Երկրագործ հանդարտեցուցանէ զարօրադիր եզինս՝ առ մսուր հեշտացուցանելով. (Ճ. ՟Ա.։)


Հեշտութիւն, ութեան

s.

ease, convenience, facility, commodity, comfort;
delights, joys, pleasure, voluptuousness;
հեշտութեամբ, cf. Հեշտաբար.

· Calfa

NBHL (2)

Ամենեւին աստուածազգեստ ի հեշտութենէս լինիմ. (Ածաբ. ի կիպր.։)

Առ սակաւ սակաւ ի վեր յարուցանէ բազում հեշտութեամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)


Հեռ, իւ

s. adj.

discord, strife, wrangling;
hate, spite, ill-will, rancour;
spiteful, rancorous, quarrelsome;
stubborn.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ է հեռ, եւ զի՞նչ է գրգռութիւն. Հեռ է, յորժամ ոք վասն ոչ նուազ երեւելոյ քան զոքն՝ փութայ առնել ինչ. Գրգռութիւն՝ յորժամ առնէ ոք ի ցոյցս, եւ փառասիրութեամբ յառաջ կոչել եւ գրգռել զայլսն նմանապէս. (Բրս. հց.։)