cf. Հեղձիկ.
ՀԵՂՁՈՒՑԵԱԼ ելոյ, ոց. ՀԵՂՁՈՒՑԻԿ πνικτψόν suffocatum. Մեռելոտի՝ կամ ինքնին կամ ի գազանէ եւ կամ ի մարդոյ խեղդեալ. խղդած կամ խղդուած հայվան.
Ի բաց կալ կամ զգուշանալ ի հեղձուցելոյ. (Գծ. ՟Ժ՟Ե. 29։ ՟Ի՟Ա. 25։)
Ի բաց լինել ի հեղձուցկէ։ Զհեղձուցիկն ուտեն անխտիր. (Կոչ. ՟Դ։)
Ոչ ուտել զմիս արեամբ շնչոյ, որ է հեղձուցիկ. (Շ. մտթ.։)
Խորշել ի հեղձուցիկ արենէ. (Իսիւք.։)
Բայց միայն արիւն՝ շունչ հեղձուցիկ մի՛ ուտիցէք. (Եփր. համաբ.։)
ՀԵՂՁՈՒՑԻԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. Հեղձուցանել. հեղձնուլ.
Ի գետն հեղձուցիկ առնել. (Կիւրղ. ել.։)
Հեղձուցիկսն տալ առնել զմանկունս. (Պիտ.։)
Հեղձուցիկ լինել մանկանցն. (Նչ. եզեկ.։)
Հեղձուցիկ լինի նմա սերմն բարի, որպէս եւ հեղձնու ցորեան ի փշոց անտի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)