Definitions containing the research է : 10000 Results

Բաժակեմ, եցի

va.

to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.

NBHL (5)

ποτίζω potum praebeo, rigo, irrigo որպէս թէ Բաժակաւ արբուցանել. իմա՛ Ոռոգանել զտունկս՝ փոս բանալով ի ձեւ բաժակի առ արմին. փոս բանալով ջրել.

Թողուլ ինչ երկրագործին դարման՝ խնամոց գործ, իբրու թէ բաժակել զնա, շուրջ խնամել, կակղել, բրել, փոս հատանել, ջուրբ ոռոգել. (Փիլ. լին. ՟Ա. 14։)

Կա՛մ նուրբ երկրի հերձածով գնաց ջրոյ անցի գործեն անարգել, կամ շուրջ զծառովն բաժակելով, զի մնալով ի նմա ջրոյն, զայն՝ որ հազիւն ոռոգանէին, ջեռուսցեն. (Փիլ. յովն.։)

Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)

Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)


Բաժակիկ

s.

small cup.

NBHL (1)

Զիւր բաժակիկն նմա մատուցանիցէ, ասելով՝ թէ ուրախացի՛ր. (Մանդ. ՟Զ։)


Բաժամիտ

adj.

distrustful.

NBHL (3)

որ եւ ԲԱԳԱՄԻՏ. Երկմիտ. փոփոխամիտ. երկու մտքի վըրայ, թէրէհաւատ.

Խուժախումբ եւ բաժամիտ ժողովն բժշկեալ լինէին ի հարուածոյ օձին. էոդոր. խչ.։)

Բեւեռեա՛ զբաժամիտ տարամերժեալս ի սէր քո եւ յերկեղ. (Բենիկ.։)


Բաժամտութիւն, ութեան

s.

mistrust, suspicion

NBHL (1)

Պատիր պտղովն՝ կաղակարծելի բաժամտութեամբ ամայացեալ (ի դրախտէն). էոդոր. խչ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

NBHL (2)

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Սոցա ապաքէն եւ աղօթքն՝ բաժանաբար ըստ իւրաքանչիւրոցն վայել է լինել. (Յհ. իմ. ատ.։)


Բաժանակալ

s.

heir;
բաժանակալ լինել, cf. Ժառանգեմ.

NBHL (2)

Այսինքն Բաժակ։ (Մխ. երեմ.) եթէ չիցէ սխալ գրչի։

Իբրեւ մեռաւ այրի կինն այն, նա լինէր գրոյն եւ գանձիցն բաժանակալ. (Կոչ. ՟Զ։)


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

NBHL (3)

Որպէս, Աստուած էր ինքն եւ մարդ համանգամայն, ո՛չ ոմն Աստուած, եւ ոմըն մարդ՝ բաժանական. (Երզն. ոտ. երկն.։)

(Հրեշտակաց է) ո՛չ բաժանականօք, եւ կամ ի բաժանականաց ժողովել զաստուածայինն գիտութիւն։ Միատեսակ, ոչ բաժանական. եւ այլն. (Դիոն. ածայ. Դիոն. եւ եկեղ։)

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն։ Բաժանական զանազանութիւնք Պորփ.։


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

NBHL (4)

Բաժանակիցս իւրեանց զանանկս եւ զորբս եւ զծերս՝ աւարին իւրեանց առնէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

իբրեւ վաղիւն գայ, չար բաժանակիցն (կամ բաժնակիցն) մեր եկեալ մաղթէ՝ զայսօրն ինքեան, եւ զվաղիւն տեառն. (Բրս. մկրտ.։)

Դնէ զինչսն ընդ այլ ստացուածսն, եւ լինի բաժանակից եղբարցն. (Մխ. դտ.։)

բաժանակից եղեաք մեք Քրիստոսի ի սկզբանէ ի ձեռն կոչմանն։ Բաժանակից լինել ընդ հոգւոյն սրբոյ. (Եփր. եբր.։)


Բաժանարար, աց

s.

distributer;
divisor.

NBHL (2)

μεριστής divisor, partitor Որ առնէ բաժինս ժառանգաց. մէրասը բաժնօղ.

Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

NBHL (12)

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց. (Սղ. ՟Ի՟Ա. 19։ Մտթ. ՟Ի՟Է. 35. եւ այլն։)

Բաժանեցայց զսիւքէմ. (Սղ. ՟Ծ՟Թ. 8։ ՟Ճ՟Է. 8։)

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

Որ բաժանէ զքաղցրութիւն իմաստիցն ի քիմս մտաց նոցա. (Վրք. հց. ՟Բ։)

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

Զի մի՛ տգէտ մարդիկ երկմտեալ բաժանեսցին ի մեր հաստատուն օրինացս. (Եղիշ. ՟Ը։)

Եթէ հաւատասջիք, եւ ոչ բաժանեսջիք՝ ի միտս ձեր. այսինքն երկմտեսջիք. (Մծբ. ՟Ա։)

Երկմտեալ բաժանեցաւ, կամ բաժանէր. (Եփր. ել.։)

ԲԱԺԱՆԵԼ. որպէս Զանազանել.

Առնու զգոյացութիւն եւ բաժանէ ի մարմին եւ յանմարմին, եւ զմարմինն ի ներբուսականն եւ յանբուսականն. (Սահմ. ՟Բ։)


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

NBHL (6)

Բաժանեաց անդ զերկիրն Իսրայէլի՝ ըստ բաժանմանց իւրեանց. (Յես. ՟Ժ՟Ը. 10։)

Զերկրորդն՝ ամենիմաստին (Աստուծոյ) մատուցանել՝ պարսաւելի բաժանումն (է Կայենի). (Փիլ. լին. ՟Ա. 64։)

Թէ զբաժանմանն իմ խտրոց քակտեսցես։ Արիոսեան բաժանմանն. (Նար. ձ. եւ Նար. մծբ.։)

Բաժանումն յաշխար հէս. (Մաշկ.։)

Էարկ տէր ի մէջ պահպանաց ամբոխումն եւ բաժանումն. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

NBHL (12)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Ի բաժնոյ պարսից։ Ի կուրապաղատին բաժնէ. (Խոր.։ Լաստ.։)

Յիւրմէ բաժնոյն. (Կանոն.։)

Բնակէր ի պարսից բաժնի անդ. վասն զի գետն ազատ զսահման բաժնիցն երկոցունց ընդ մէջ հատանէր. (Յհ. կթ.։)

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.

Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 51։)

Նմին իրի բաժինս յանուանսն ոչ արկանէ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ո՛չ վասն աւուրն միայն է նոցա բաժին երկմտութեան. թէպէտեւ բաժին պահոց էին, սակայն միաբանութիւն հաւատոցն հաստատուն էր։ (Եւս. ՟Է. 25։)

ԲԱԺԻՆ. որպէս κλίμα iglim Կլիմայ

Որ կային յերկրորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. (Վրդն. ծն.։)


Բալաձիգ

adj.

nebulous, misty, foggy;
-ք, dull weather.

NBHL (2)

Որ ձգէ զբալ. միգաբեր.

Անձրեւայոյզ, եւ թօնընկէցք, բալաձիգք. (Վեցօր. ՟Զ։)


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

NBHL (7)

μωρός stultus, fatuus Բախեալ յայսոյն չարէ. հարեալ ի խելսն. թափեալ ուղեղ. խելագար. անմիտ. մորոս. փախուկ. խենթ

Որդի մի էր նորա Արտուազդ անուն՝ բախած ի մանկութենէ, զոր շիդարն կոչեն. (Վանակ. տարեմտ.։)

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Չարախօսեսցէ, եւ բախած կոչեսցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Ի գործ իմաստութեան բախած էր. (Բուզ. ՟Դ. 22։)

Ունէին զնա իբրեւ անմիտ ... մինչեւ անուն կոչել նմա բեխած. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

NBHL (27)

եւ չ. ԲԱԽԵՄ որ եւ ԲԱՂԽԵԼ, եւ առաւել ըստ յետնոց. (ի ձայնէն առեալ՝ բա՛խ, բախ. ջա՛խ, ջախ) Հարկանել ուժգին՝ մինչեւ ցթնդիւն եւ ի հնչիւնձայնի իրիք. որպէս Բախել զդուրս. κρούω pulso զարնել. չալել

Կալ արտաքոյ, եւ բախել զդուռնն։ Պատեցին զտունն, եւ բախեցին զդուրսն։ Բախեաց զդուրս սենեկին։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Բախեցէք եւ բացցի ձեզ։ Որ բախէ՝ բացցի նմա։ Եւ Պետրոս ստէպ բախէր.եւ այլն։

Եւ եւս՝ Բախել զկուրծս, եւ զայլն իրս. Կործել. հարկանել պէսպէս օրինակաւ. τύπτω percutio, πλήσσω ferio զարնել, ծեծել.

Բախէին զկուրծս, եւ դառնային. (Ղկ. ՟Ի՟Գ. 48։)

Բախեցե՛ք զաման լալոյն արտասուաց. այսինքն հարէք զաչսն. (Ագաթ.։)

ԲԱԽԵԼ. որպէս Ընդհարկանել. προσπίπτω

Մրրիկ հողմոյ բախեսցէ զհաստուածս մարմնոյ ... յերկրային ծովուս։ Տերեւք տնկոց շարժեալք ի հողմոց ուժգին բախելոց. (Նար. ՟Գ. ՟Կ՟Ա։)

Իբրեւ զանշարժ վիմի բախեալ՝ անդրէն ընդ կրունկն դառնայր. (Պիտ.։)

Այնպէս ի դէպ կոչէր, զի բախէր կոչումն ի վերայ, եւ յետս ի կոչօղն դառնայր (արձագանգն). (Վրդն. ծն.։)

Նոքա՝ որ ինչ ընդդէմ աստուածութեանն բախէր՝ ասացին. (Եփր. համաբ.։)

Բան մարգարէին իբրեւ կտնդոց բախէր զլեզու կիտոսին, եւ իբրեւ զքնար հնչեցուցանէր զաղի աղէտս ողբոց առ Աստուած. (Անան. Յովն.։)

Բախեսցէ հոգին զքնարն իւր. (Վրդն. ծն.։)

Զյոլովից բախեալ՝ զեկուցանէ զլսելիս. (Յհ. իմ. պաւլ.։)

Բախեալ իմ զգործարանս իմաստից նոցա՝ խրատոյ բարւոյ զունկն մատուցանէին։ Որ զիմս բախեաց զիմաստիցս գործարան. (Յհ. կթ.։)

Զո՛ր օրինակ բախէ ձայն քարոզ լուսոյ ի դուռն լսելեաց, այսպէս ծագել ճրագի՝ ի դուռն բբաց. (Եփր. համաբ.։)

ԲԱԽԵԼ. որպէս Յետս ընկրկել, վանել, գտնել. ... κατακρούω reprimo

Ձիավարք զդժուարերասանն ձիոց ոչ փութով խեղդեն սանձօքն, եւ ոչ անդրէն բախեն. (Բրս. յուդիտ.։)

Ոչ միայն զի ոչ ցանկային փառաց, այլեւ զտուեալսն ի բաց բախէին։ (Ոսկ.գծ.։)

Ոչ որպէս արեգական բակդ, որք ի նա հային նկատելով, բախէ ճառագայթիւնքն. (Փիլ.։)

Սաստկապէս բախեալ զմիմեանս (հին տպ. ընդ միմեանս), յերկոցունց կողմանցն բազում վիրաւորս յերկիր անկեալ։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին, առ ի յանդուգն յարձակմանէն՝ զմիմեանս բախելով. (Եղիշ. ՟Զ։)

Հասին ճակատքն երկոքեան ի միմեանս, եւ ընդ միմեանս բախեցան։ Հասանէին՝ բախէին՝ հարկանէին՝ սպանանէին. (՟Ա. Մակ. ՟Է. 42։ ՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

Թէպէտ եւ յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին, երագապէս եւ դառնային. (Խոր. ՟Բ. 43։)

Մարտ պատերազմի ընդ միմեանս բախէին. (Եւս. քր. ՟Ա։)

Պատկեր ծովու ծփեալ ի բազմաց ... եւ ընդդիմական ներհակօք զիրեանս բախեալ, ոմն յաղթէ, եւ ոմն պարտի. (Նար. մծբ.։)

Հարկ է զի ի դիմի բախցէ քեզ ի միասին էականն. (Սեբեր. ՟Ա։)

ԲԱԽԻԼ. որպէս Դիպիլ. ի դէպ գալ.

Զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա. քանզի յարմար բախեցաւ (անունն ընդ բնութեան). (Երզն. մտթ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

NBHL (2)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.

Եւ յանկարծակի (կամ, դարձեալ) լինէր բախ նոցա ի տեղւոջն. (Սոկր.։)


Բախիւն

s.

heating, percussion, blow;
knock, shock;
rencounter, combat.

NBHL (1)

Միթէ բարբա՞ռ լո՛կ իցէ՝ բախիւն լեզուի ընդ օդս. (Ագաթ.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

NBHL (4)

Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.

Բազում բախմունս պատերազմաց սաստկապէս յարդարէին. (Յհ. կթ.։)


Բախտանոց

s.

Temple of Fortune.

NBHL (1)

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

NBHL (2)

τυχικῶς fortuitu casu, εὑτυχῶς fortunate Ըստ բերման բախտի. բախտէն, դիպուածով.

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

NBHL (2)

εὑτυχής fortunatus, felix Հասեալ իմիք բախտի. բարեբաստիկ. պէխթավէր

Ի փառաւորութենէ անտի՝ բախտաւոր (կոչի). (Եզնիկ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

NBHL (1)

Ոչ ընդ աստեղս պչուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան։ Բարեբախտութեանց եւ չուառութեանց զաստեղսն դնեն պատճառք. (Եզնիկ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

NBHL (5)

Կամ Բակ առնուլ. որպէս շուրջ պատել. առընթեր կալ շուրջանակի. περιΐστημι circumdo, cingo, circum sto եւ παρίσταμαι assisto

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

NBHL (1)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

NBHL (5)

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. էոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

NBHL (3)

Բաղադրութիւն է՝ պարզիցն առ միմեանս դրութիւն. (Անյաղթ պերիարմ.։)

Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)

Ստեղծեր զմարդն ի տիպ տէրունւոյ՝ բաղադրութեամբ ի քառանիւթոյ. (Գանձ.։)


Բաղազան

adj.

suitable.

NBHL (2)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

NBHL (4)

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Մի ներգործութիւն յերեսեան (անձինս) եզապէս բաղազանի. (Քեր. քերթ.։)

Այս իր՝ է՛ կամ չէ՛, հակասութեամբ բաղազանին, եւ հակադրութեամբ ստորոգին. (Ոսկիփոր.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

NBHL (4)

Բաղազանութեամբ հնչմանց, որպէս երաժշտականն։ Բաղկանայ երաժշտականն ի տարորոշ քանակէն, որ ըստ բաղազանութեան. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

յԱստուածայինս՝ իբր Միասնականութիւն. ներգոյութիւն. ներպարառութիւն անձանց. առնչութիւն. որպէս ὀμοουσιότης consubstantialitas, ἑμπερίληψις comprehensio, circumincessio

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

NBHL (3)

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Որոշէ զձայնաւորսն ի բաղաձայնիցն՝ իբր պատուականս, եւ պատճառս ձայնին յարմարման. (Երզն. քեր.։)


Բաղաձայնութիւն, ութեան

s.

consonance.

NBHL (1)

Զօրէն երաժշտական գործւոյ յարմարել առ մի եւ նոյն բաղաձայնութիւն եւ հնչակցութիւն կամաց առ բանս, եւ բանից առ գործս։ Յարմարական եւ նուագաւոր բաղաձայնութիւն կատարէր, եւ արդարեւ երաժշտական. (Փիլ. ել. եւ Փիլ. տեսական.։)


Բաղայք, այից, այց

s. adv.

pretext, excuse, subterfuge;
suspicion;
stain, fault;
cause, reason;
բաղայս ի վերոյ դնել, զբաղայցն յօգել պատճառս, to seek excuses or pretexts;
բաղայս ստութեան կարկատել ի վերայ, to slander;
առանց բաղայց, innocent, inculpable, blameless;
inexcusably.

NBHL (4)

Բաղայս ի վերայ դնէին, յելանելն ձեր (ասեն) յաշխարհէն եգիպտացւոց՝ զաշխարհն մեր հարէք պատերազմաւ եւ կալարուք. (Եղիշ. դտ.։)

Յանդիմանութիւն (խղճի մտաց) ոչինչ սովորեալ ընդունել ի պատճառաց ի բաղայց։ Առանց բաղայց (այսինքն անպատճառ) պարտապան է կամաւոր մեղաց։ Առանց բաղայից (այսինքն անմեղադրելի) են։ Առանց բաղայց եւ անբիծ ե՛րթ գնա՛. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. ՟Ա. 77։)

Եւս եւ՝ Պատճառ կամ փաստ որպիսի եւ իցէ .

Սակս բաղայց, որ է պատճառաց. (Երզն. քեր.։)


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

NBHL (1)

Պետ եւ վերակացու բաղանեաց. բաղնէտէր.


Բաղանունութիւն, ութեան

s.

cf. Փաղանունութիւն.

NBHL (1)

Առաջին, եւ սկիզբն՝ ըստ բաղանունութեան է ասացեալ, նոցունց ի միմեանց զեկուցելոց. (Փիլ. ել.։)


Բաղարկեմ, եցի

va.

to assemble, to compound.

NBHL (1)

Զամենայն աշխարհն յինքն բաղարկեալ. էոդոր. խչ.։)


Բաղարջակերք, րաց

s.

the feast of unleavened bread.

NBHL (2)

Իբր Բաղարջակերութիւն. ժամանակ ուտելոյ հրէից զբաղարջ. տօն բաղարջոց. ըստ յն. բաղարջք.

Եւ էր զատիկն, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց։ Յառաջնում աւուր բաղարջակերաց։ Զտօն բաղարջակեացն պահեսջիք.եւ այլն։


Բաղափուշտ

s.

bladder.

NBHL (2)

κύστις vesica որ գրի եւ Փաղաբուշտ, Բաղաբուշտ, Փալափուշտ, Փամբուշտ. Աման մաշկեայ, յոր հաւաքի մէզ կենդանւոյն. խալափուշտ.

Ջրատեսակն ընդ ցնցուղ քաղրդին ի բաղափուշտն ժողովի, եւ մէզ լինի. (Ոսկիփոր.։)


Բաղբաղայք, յից

s. pl.

pretext, colour, cloak;
calumny, false accusation;
cf. Բաղայք.

NBHL (2)

Ամենեւին պատճառս եւ յանցանս եւ բաղբաղայս ոչ գտանէին զնմանէ. (Դան. ՟Զ. 4։)

Ի ծննդենէն մինչեւ ի կատարած առանց բաղբաղայից։ Բաղբաղայս պատճառելով՝ զսահմանեալ ժամանակաւն անցանեն։ Զամենեսին ոչ է հաստատուն բաղբաղայիւք հարկանել։ Բանականապէ՞ս բաղբաղայս ի վերայ դնէ, եթէ անբանաբար։ Գեղեցիկ բաղբաղայս ի վերայ դնէ. (Փիլ. քհ. ՟Է. ՟Ժ՟Է. եւ Փիլ. նխ. ՟Ա։)


Բաղբաղանք

s.

cf. Բաղբաղայք.

NBHL (3)

Այնուհետեւ այլ իմն բարուրս եւ բաղբաղանս ի մէջ բերէին. (Նանայ.։)

Որպէս զի ճարտարեսցէ (կամ կարկատեսցէ) ի վերայ նորա բաղբաղանս ինչ. (Վրք. ոսկ.։)

Նստէր բաղբաղանօք իբրեւ զքահանայապետ (այսինքն սուտ անուամբ, կամ պատրուակաւ, պատճառանօք). (Մագ. ՟Ա։)


Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

NBHL (5)

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Բաղբաղեն ի խորհուրդս իւրեանց, կարկատեն զրաբանութեամբ. (Մագ. ՟Լ՟Թ. (որ եւ ի ՟Բ. ՟Դ. վարէ իբր պատրուակել կամ թաքուցանել պատճառանօք)։)

Մի՛ բաղբաղեսցէ ասել, թէ ի բազմին դադարի յարձակումն բնութեանն. (Իգն.։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

NBHL (4)

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)

Որպէս եւ բաղդատական մակբայք ըստ յն. մակբայք բաղդատութեան.

Մերթ Բաղդատօղ՝ ըստ յն. ոճոյ, որպէս Որոշիչ բաղդատութեամբ. διακριτικός disgregans

Զայն՝ որ բաղդատական է աչաց՝ սպիտակ, եւ զներհակ նորին սեաւ. (Պղատ. տիմ.։)


Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

NBHL (7)

Զո՞րս ընդ ու՞մ ումեք բաղդատել պարտ եւ արժանի է. (Փիլ. տեսական.։)

Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)

Փոքր՝ Աղէքսանդրի եւ Գարեհի պատերազմն առ Արտաշիսի բաղդատեալ. (Խոր. ՟Բ. 12։)

Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)

ԲԱՂԴԱՏԵԼ. Որպէս ըստ հոմաձայնութեան հին յունին συγκρίνω comisceo, coagmento. Հաւաքել, խռնել, միաւորել.

Ընդհանուր սպիտակն գոյն է արտադատօղ աչաց, եւ ընդհանուր սեաւն է բաղդատօղ աչաց. (Սահմ. ՟Ա։)

Արուեստ իմ գոյն է բաղդատօղ, սրատեսողաց եմ ես խնդրօղ. (Կրպտ. ոտ.։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

NBHL (6)

Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)

Համազուգել հաւասարապէս բաղդատութեամբ. (Պիտ.։)

Նոյն է եւ ձեւ ճարտասանական.

Բաղդատութեանն է յարադրական բան՝ ընդդէմ հարցաքննեալ՝ միշտ առ մեծագոյնսն։ Եւ բաղդատութիւն՝ կրկին. ներբողեան է, կամ պարսաւ. (Պիտ.։)

Բաղդատութեան աչաց զեղբարսն համեմատեսցուք. (ունկն գոլով մեր, մի՛, զի չեմք ակն, ասասցուք, եթէ չեմք ի մարմնոյ անտի. Լմբ. ատ.։)

Բաղդատութեամբս ուսուցանէ, թէ իւրաքանչիւր ոք հանդերձեալ է հաշիւ տալ գործոց իւրոց. (Երզն. մտթ.։)


Բաղեմ, եցի

va.

to join.

NBHL (2)

ԲԱՂԵՄ որ եւ ՓԱՂԵԼ. Կցել. կցորդել. շարակարգել. միաւորել. զուգել. յարել. պատել. (լծ. ռմկ. պըլ լէլ. յն. բլէ՛գօ. լտ. բլի՛գօ)

Բաղբանական է՝ բազում բաղեալ բան. (Նչ. քեր.։)


Բաղեղն, եղանց

s. bot.

ivy.

NBHL (3)

Բաղեղ՝ խոտ է, եւ ո՛ւր կպչի՝ յերկննայ, եւ ծաղիկն զետ զվրան է. աղէկն կապուտ ծաղիկն է. (Բժշկարան.։)

ԲԱՂԵՂՆ եւ որպէս ռմկ. ԲԱՂԵՂ. κιστός, κιττός hedera, ἐλξίνη, σμίλαξ taxus, convulvulus Պատրաստուկ, պատաղիճ բոյս, որ բաղի կամ կցի եւ պատի զտնկովք. է՛ որ վնասակար տնկոց եւ բուսոց իբր գաղձ, եւ է որ անվնաս.

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)


Բաղխեմ, եցի

va. vn.

cf. Բախեմ.

NBHL (1)

Ուր դրանն բաղխել ոչինչ ազդիցէ։ Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բաղխեցեալ ցնդին. (Նար. ՟Հ՟Թ. եւ ՟Լ՟Է։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

NBHL (3)

συμβουλευτικός deliberativus, suasorius, vel dissuasorius Միախոհ. համախոհական, որպէս տրամախոհական ընդ անձին, եւ ընդ այլս.

Բաղխոհական խորհուրդ ի մէջ առեալ։ Բաղխոհական հնարիւք տրամախորհէր. (Մագ. ՟Ժ՟Բ. ՟Կ՟Ա։)

Որպէս Հանդէս ճարտասանական՝ խորհրդատու միախորհ ունկնդրեաց ընտրել զբարին, եւ խորշիլ ի չարէն.


Բաղկակից, կցի, կցաց

adj.

conjoined.

NBHL (1)

Ցանկութիւն ազդոյ յաղթահարիչ բնութեան մարմնոյս, այն զի բաղկակից է նորին։ Զղջումն եւ ամօթն բաղկակից են միմեանց։ Օրէնք հաստատեցին բնաւոր գիտութեամբն բաղկակից եւ յոյժ համեմատ ճշմարիտ օրինացն. (Լմբ. սղ.։)