Definitions containing the research եմ : 6134 Results

Ազազուն

See full entry →

adj.

dry, arid, dead;
lean, slender, wasted away.

Etymologies (1)

«ատամք, ակռաներ». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 6։


Ազդ

See full entry →

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

Etymologies (1)

. արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Աթար, ի

See full entry →

s.

dry cow's dung.

Etymologies (1)

«պահպանօղ». ունի միայն Բառ. երեմ. էջ 7։


Աթուր

See full entry →

adv.

cf. Առ՞՞՞աթուր.

Etymologies (1)

«ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։


Ալաւունք

See full entry →

s. pl.

cf. Ալաւսունք.

Etymologies (1)

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։


Ալաւսունք

See full entry →

s. pl.

the pleiades or pleiads;
cf. Բազմաստեղք.

Etymologies (1)

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։


Ալոճ, ից

See full entry →

s.

a small medlar.

Etymologies (1)

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]


Ախամախ

See full entry →

adj.

foolish, gross-headed.

Etymologies (1)

«տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Ախոյեան, ենի, ից

See full entry →

s.

cf. Ախոյան.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Հալերէնից հին ժամանակ փոխ-առեալ է վրաց ახოვანი «առնական, քաջ». ახოვანება «առնականութիւն, քաջութիւն». y ձայնը վրացերէնում v դառնալու իբրև լաւագոյն օրինակ կարող եմ յիշել վրաց. ბავრაკი բավրակի «դրօշակ», որ ծագում է թրք. [arabic word] bayraq հոմանիշից. ճիշտ նոյն ձևով էլ հյ. ախոյեան > վրաց. ախովանի։-lusti-laba, Dict. kurde 255 քրդ. ❇ šerāxiw «ախոյեան» բառը վերլուծելով šer «առիւծ»+axiw, վերջինը համարում է հյ, ախոյեան բառից փոխառեալ։ Բայց անշուշտ սխալ է, որովհետև ախոյեան բառը բար-բառներում գոյութիւն չունի։


Ախոռ, ոյ

See full entry →

s.

stall, stable.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։


Ախտարմոլ, Ախտամախ

See full entry →

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

Etymologies (1)

= պհլ. axtarmār «աստեղագէտ, աստղա-բաշխ», որի հետ հմմտ. պրս. axtar-šumār, sitāra-šumār, պհլ. starušmar և հյ. աստե-ղանշմար. բոլորն էլ կազմուած axtár, sitā-тa. աստղ բառից և զնդ. mar=սանս. smar, պհլ. ušmurtan, պրս. šumurdan=հι. հա-մարել բայից. նոյն արմատից է նաև հյ, ճշ-մար։ Ուրեմն բուն իմաստն է «աստղերը հաշւող»։-Հիւբշ. 94։


Ածուխ, ածխոյ

See full entry →

s.

coal;
charcoal.

Etymologies (1)

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Ակաստան

See full entry →

s.

surety, shelter;
կալ յակաստանի, to fortify one's self, to sustain one's self in a position.

Etymologies (1)

«ապահով տեղ կամ վիճաև» գործածուած է միայն յակաստանի ներգոյա-կան հոլովով՝ Ոսկ. Սեբեր. Եզն։ Սխալ է մեկ, նում Բառ. երեմ. էջ 9 «ճանապարհ կամ կարգ» և էջ 218 «ի հաստատութեան»։ կգ. էջ 161. ունինք նաև ակատտիոն Մ. Սոկր. էջ 318։ Տիրոյեան, Հանրագր. 310 ունի նաև ակակ ձևը՝ նոյն նշ.։


Ակատ, ի

See full entry →

s.

agate;
boat, skiff.

Etymologies (1)

«սակաւ». գիտէ միայն Բառ. եռեմ. էջ 9, որ և էջ 96 դնում է հյց. զակատ «զփոքր»։


Ակիշ, ակշի

See full entry →

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

Etymologies (1)

Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Ակութ

See full entry →

s.

hearth, fire side.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։


Ակքան

See full entry →

s. bot.

thistle.

Etymologies (2)

«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։

= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

See full entry →

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

Etymologies (2)

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։

ՓՈԽ (borrowing) Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։


Անուշադր

See full entry →

s.

sal ammoniac.

Etymologies (1)

= Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անիւ, նուոյ, ոց

See full entry →

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

Etymologies (1)

, ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։


Անկան, ի, ից, աւ, իւ

See full entry →

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

Etymologies (2)

«սիւն, կուլի, նետ, փքին, թօփ». այսպէս է դնում Գէորգ դպիր՝ Երեմիայի բառ-գրքի յաւելուածում, էջ 537։ Անստոյգ բառ»

ԳՒՌ (dialectal) Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Այս, այսր, այսորիկ, այսու, այսուիկ

See full entry →

adj. dém.

this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

Etymologies (2)

, ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։

ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։


Այր, ի, իւ, ից

See full entry →

s.

antre, cavern, grotto, den.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ է, բայց բացատրութիւ-նը շփոթ է. մի կողմից կայ զնդ. arša «այր, արական (հյց. aršānəm, սեռ. aršnō, յգ. ւեռ. aršnam), յն. ἀρσην, ἄροην (սեռ. ἀρρε-νος), լակ. εἰρήν, յոն. έρσην (έρσήν) «այրուկ, այրական», սանս. ršabhá-«ցուլ». -իսկ միւս կողմից կայ յն. ἀνήρ, ἀν(δ)ρός «այր»։ Հիւբշ. 418 առաջինների կողմն է և դնում է հյ. առն=զնդ. aršnō<հնխ. rsnós, ուղ-ղականը սեռականի նման *առն<հնխ. rsen (հմմտ. զառն=յն. fօրήν), յգ. ուղ. *արինք իսկ այր, արք՝ ուրիշ բունից ձևացած։ Bug-ge, Etrusk. u. Armen. էջ 53 առաջարկում է այր=ανήρ. Meillet MSL 9, 151 և 11, 18 ծան. ընդունելով որ հնխ. s՝ հայերէնամ r ձայնից յետոյ տալիս է շ (օր՝ զարշիլ, քար-շել), մերժում է Հիւբշմանի համեմատա-թիւնները և ըստ Bugge՝ դնում է այր= ανήρ, սեռ. առն<հնխ. anr*(s (յն. ανορος) տր. առն<հնխ. anrai, anri, գըծ. արամբ, ռեռ. տր. արանց կազմուած նմանութեամբ զառն բառի. յգ. հյց. արս-*anrns, յգ. ուղ. արք շինուած սբանից։

er, erkeg, յն. Արէս չաստուածը և ա՛րի, ա՛րիսդօս «լաւ, քաջ»։ Kask, Nonnulla 25 կցում է թրք. ❇ er բա-ռին։ Klaproth, Asia pol. 103 թրք. er և գերմ. er «նա»։ Peterm. 33 այր= թրք. er, գոթ. vair, լտ. vir, սանս. vira, էջ 146 սանս. nr։ Diefenbach. Berl. Jahrb. 1843, 447 յն. ἂρρην = առն։ Gosche 46 սանս. vīra=այը, իսկ էջ 73, ծան. 221 մերժում է յն. άῤῥην և սկիւթ. aior։ Lag. Urgesch. Arm. 196, 197 այր և արի հասարակազ ar աո-մատից» Muller SWAW 41, 9 այլր = զնդ. airya։ Dulaurier JAs. 16 (1870), էջ 189 այր=սանս. arya։ Մորթման ZDMG 24, 80 այր=թրք. er. նոյն՝ ZDMG 26, 526 խալդեան arna «ալր մարդ»։ Նոյնը տե՛ս նաև Մասիս 1872 փետր. 1 և Սիօն 1872, էջ 40։ Boрp. Gram comp. II37 այր=յն. ἀνήρ, սանս. nar, nr։ Տէրվ. Altarm. 85 և Նախալ. 65 արու=յն. ἀ'ρῥην, ἄρσην, զնդ. aršan, իսկ Նախլ. էջ 165 և Մասիս 1881 մայ'' 11 այր=լտ. vir, հնխ. vira։ Bugge, Etrusk. u. Arm. 49 ետրուսկ. arnϑ «մարդ», էջ 51 ետրուսկ. larϑ = լավ տոն. էջ 52 ետրուսկ. lar=լաւ այր։-Հիւնք. այր=պրս! er, արու<արևիզ, իսկ արի<արև կամ այր բառից։ Bug-ge, Lyk. Stud. 1, 64 լիւկ. arus. arñna բառերի հետ, իսկ 2, 113 լիւկ. er «այր»։ lensen, Hitt. u. Arm. էջ 95 այր= հաթ. r, aro «այր», 98 արի =հաթ. ario «քաջ, արի»։ Գեանջեցեան ZAPh 1. 46 ըստ ՆՀԲ, արի՝ որ է առնեմ, յառնեմ բայից։ Մէնէվիշեան, Արդի ւեզ. 59 այր=մոնգոլ. eri և հունգ. fér), emb-er «այր»։ Շէֆթէլօվից BВ 29, 25 հնխ. satēr ձևից, որ է լտ. sator «սերմանող», սրա իգականն է սան-stri «կին». իմաստի զարգացման հա-մար հմմտ. սանս. vrsa «սերմանող, այր»։ Սագրզեան ՀԱ 1909, 333 սումեր, eri «մարռ», uru «արու»։ Karst Յու-շարձ. 403 սումեր. eri «մարդ» և 423 թրք. er, չուվաշ. ar «մարդ» ևն։ Մառ


Անագ, ի, ոյ

See full entry →

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

Etymologies (2)

= Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Անանուխ, նխոյ

See full entry →

s.

mint.

Etymologies (1)

= Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։


Անգղ, գեղ, գեղց, եղաց

See full entry →

s.

vulture.

Etymologies (1)

Böttich. Vergl. Arm. cons. ZDMG 1850, 366, Arica 54, Lagarde, Urgesch. Arm. 763 և Arm. Stud. § 114 սրա հետ են համեմատում սկիւթական ἀγλν «կարապ» բառը, որ աւանդում է Հեսի-քիոս. άγλν ό ϰϰνος წτή δν,βოν. Հև. հ.-արաբ. [arabic word] 'anqā «փիւնիկ հաւ»։ Շէֆ-թէլօվից BВ 29, 28 ղ համարում է մասնիկ։ Ադոնց REA VII 1(1927), էջ 187 միացնում է ἀγλο «կարապ ըստ Սկիւթացւոց» (Հեսիքիոս), յն. ἀγγελος «հրեշտակ», պրս. ἅγγερος «արքայական սուրհանդակ» (Հեսիք.-Սուիդաս) բառե-րի հետ։ Անգղաձև մի աստուած էր, որ յետոյ աստուածների սուրհանդակի պաշ-տօն ստացաւ։ Յիշելու արժանի է նաև լազ. անկե «անգղի գոյնով մի տեսակ թռչուն՝ որ ճանճ, թիթեռ ևն բռնում է. ուտում»։


Անդ

See full entry →

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

Etymologies (1)

«արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։


Անդ, ոյ, ոց, ի, ից

See full entry →

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

Etymologies (1)

«արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։


Աներ, ոյ

See full entry →

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

Etymologies (2)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։

«անապատ կամ անմարդաձայն». ու-նի միայն Բառ. երեմ. էջ 20։


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

See full entry →

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

Etymologies (2)

ՆՀԲ լծ. յն. ἀυγή =այգ, իսկ այգորել = այգօրել, լծ. լտ. auguror «բարեմաղ-թել»։ Canini, Et. étym. 212 յն. ἀυγη, Հիւնք. էգ բառից։ Շէֆթէլովից BВ 28, 288 ցայգ արմատ կարծելով՝ սխալմամբ դնում է լտ. caecus «կոյր», իռլ. caech, կիմր. coeg, կորն. cuic «միականի» ևն։ Patrubány ՀԱ 1905, 158 աւα-առ aevum, գոթ. aiws, յն. αἰώμ, սանս. ayuš «կեանք»։ Karst, Յուշ. 408 սու-մեր. uku «օր»։ Կապ չունի յն. 'āfωs=ἐως «արշալոյս», որովհետև սրա հնխ. ար-մատն է uos, aues «փայլել», որ չի կա-րող տալ հյ. այգ։ Պատահաևան նմանաւ-թիւն ունին հիւսիսային կովկասեան լե-զուներից ուտ. ակուճա «առաւօտ», ա-կու-ճաուն «առաւօտուն», ռուտ. էիւգ և առ. mկու «առաւօտ»։

ԳՒՌ (dialectal) Արմատը պահուած չէ. բայց կան մի քանի ածանցներ. ինչ. էգլաց, այգողք, է-գուց, էգվան.-էքլաց ունի Հմշ. «մեռելի քե-լեխ» նշանակութեամբ. իսկ Այնթապի թրքա-խօս հայերը էքլաս ձևով և «չարչարման գի-շեր» նշանակութեամբ. -այգողք (հնչուած աքօխք) բառը ունին Ատ. Զթ. Մն. Մշ. Մշկ. Ննխ. Սեբ. Սվ. Ք. (Անգորայի թրքախօս հա-յերը այքօհ՝ Բիւր. 1898, էջ 789). Սեբ. կայ նաև աթուէօղ «մի տեսակ հաց՝ որ այգողքի առթիւ են պատրաստում». կոչւում է և ագող-քահաց.-իսկ Ղրբ. իքնա՛վրէղ, Երև. էքնա-ֆօ՛ղէք, Ջղ. նագնախող, Բլ. էքհող, Շմ. ինք-նահօղ, քնահօղ. այս բոլորը գործ են ածւում «այգողք» նշանակութեամբ և իրենց ձևով ցոյց են տալիս որ բառը կազմուած է ո՛չ թէ -ող մասնիկով, այլ հող բառից և հետևաբար այգողք էր հնապէս այգահողք>այգհողք, ինչպէս տւնի Առաք. պտմ. 417 այգահող (այս մասին Աճառ. Արրտ. 1911, 673)։-Աւելի հե-տաքրքրական են էգուց, էգվան բառերը՝ ո-ռոնք հնչւում են Ախց. Խտջ. Կր. էքվան «վա-որ», Երև. Լ. Հբ. Ղզ. Ղրբ. Մշ. Տս. Տր. Տփ. է-քուց, Շմ. էքուց, յէքուց, Հմշ. էքվօն «առաւո-տուն», էքուց, էքունց «վաղը», Ջղ. գեկուց, Ագլ. հեօ՛գ.իւց, յեօ՛գ.իւց։ Կայ նաև հին լեզ-ււմ «վաղը» նշանակութեամբ. հմմտ. Սոկր. էջ 365՝ «Ես և այսօր և այգուց նոյնս եմ». մի-ջին հյ. յեգուցն, յեգցենէ «վաղը, վաղուանից» Անսիզք 13. եգցենն «վաղուանը» Տաթև. ամ. 379. ժողովրդական եգուց, յեգուց ձևը յիշում է Համամ. քեր. 271, այսպէս՝ «Ի վաղիւն տե-սանէ զՅիսուս զի գայ, զոր գռեհիկքն յեգուց առեն, եգուց դառնամք» (նոյնը նաև քանիցս Վրք. հց.). «առաւօտ» և «վաղը» նշանակու-թեանց զարգացման համար հմմտ. գերմ. morgen «առաւօտ և վադը», ռուս. aавтnə «վաղը»<зa-утрo «առաւօտ»։ էգուց ձևից է էքսի (այսինքն էգուցի), որից էքսի օրը, էք-սան օրը, մէկէլ էքսը և ընդհանրացմամբ էքսի տարին։-Ազգագրական նշանակութիւն ունի էքպարէվ (էգբարև, այգբարև) Վն. «պսակի հետևեալ առաւօտը նորապսակ զոյգը նուագածուների հետ կտուր բարձրա-նալով՝ արևի ծագումը երգելն ու ողջունելը» (Ազգ. հանդ. իե 52)։ Կայ վերջապէս Ղրբ. իք-նա՛րօտ «նախ քան լուսաբացը նախիրն արօտ տանելը»։


Անթ

See full entry →

s.

cf. Անութ.

Etymologies (1)

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Աբբայ, ի, ից

See full entry →

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

Etymologies (2)

= ւն. ἀββᾱ, άββας, որից նաև լտ. abba, abbas, ֆր. abhé, գերմ. Abt, վրաց. աբբա ևն. բոլորն էլ ծագում են սեմականից. հմմա-եբր. [hebrew word] āb, արամ. ab, ասոր. ❇ ābā, արաբ. [arabic word] ab, ❇ abu, ❇ abi, [arabic word] abā. ասուր. abu, որոնք նշանակում են «հայր»։-Հիւբշ. 338։

Ուղիղ մեկնեցին նախ Բառ. երեմ. ՀՀԲ, Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. բ. 396 և ՆՀԲ։


Աբբանա

See full entry →

s.

Bamah, high place.

Etymologies (2)

«բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։

Բառ. երեմ. մեկնում է «քար՝ որոյ երկիր պագանէին, կռոց տուն, բաղանիք, ւուացման տեղ»։ Առաջին իմաստով ան-շուշտ հասկանում է եբր. [hebrew word] eben, արամ. [hebrew word] abna, ասոր. [syriac word] abnā «ժայռ, քար», որ սակայն բնագրում չը-կայ։ Նորերից բառս գիտե միայն ԱԲ՝ իբր եբրայեցերէն։


Աբեթ, ի

See full entry →

s.

tinder.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Ագան

See full entry →

adj.

early-rising, diligent.

Etymologies (1)

«վարած հողը հարթելու և սանած սերմը ծածկելու գործիք, որ է տափան». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 114. «Յագանն՝ որ հաւասառէ և ծածկէ սերմն»։ Կենդանի է՝


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

See full entry →

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

Etymologies (1)

բառերին, Սխալ համեմատութեան պատ-ճառն այն է, որ այս բառերը գրում է câtu, câdar, որով č դառնում է գ։ Տերվ. Նախալ. 66 նոյնպես մեր երկու ռառեռո համեմատում է լտ. Induō, զնտ. aoϑra ձևերի հետ։ Հիւնք. հանում է այզ բառից՝ նոյնպէս «ըստ կրկին նշանակութեան»։ Վերի ձևով մեկնեց նախ Bugge, Btrg. 14։ -Karst, Յու-շարձան էջ 402 տգոյցք=սումեր. ag', ák «օղակ, կեռ», էջ 416՝ ազանել, ա-զոյցρ= մոնգոլ. xaga «զոցել», xagalgu «դուռ». xaga-lta «դղեակ», թունգուզ. ka «գոցել»։


Ամոք

See full entry →

adj.

soft, sweet, gentle, agreeable, inviting, engaging, winning, attractive, affable, conciliating, persuasive.

Etymologies (1)

«մեոմ» Փիլիմ. առ Լեհ. այս արմա-տից են ամոքել «մեղմել, կակղել» ՍԳր. Սե-բեր. ամոքախառն «բարեխառն (օդ)» Վեցօր. 90. ամոքումն «մեղմացում» Լմբ. սղ. դժուա-րամոքելի Նար. դիւրամոքելի Նար. բայց ա-մոքել նշանակում է նաև յետնաբար «եփել, մարսել» Մագ. Նիւս. և այս երկու նշանակու-թեանց համաձայն՝ ամոքումն «մարսումն» Նիւս. բն. ամոքանք «համեմելը» Փեւ. ամո-քարար կամ խահամոք «խոհարար, կերակուր եփող» Փիլ. ևն։


Կամն, մին, մունք

See full entry →

s.

flail, roller to thrash corn or beat out grain.

Etymologies (1)

Հիւնք. կամ բայից։-Մեր բառին շատ մօտ են հնչում հսլ. gumino, ռուս. гумнó, գւռ. rувнó, ուկր. humnó, պո-լաբ. g'ä'umnó, լեհ. gumno «կալ» ևն։ Ըստ Pogodin (տե՛ս Berneker 362) այս բառերը ներկայացնում են *gu-mino-բարդութիւնը, ուր gu-<հնխ. gϰōus «կով, եզ», ming meti=լիթ. minu, minti «կոխոտել»։ Հայերէնի հետ համեմատութիւնը առաջարկեցի Meillet-ին, որ մերժեց ընդունել (21 աար. 1927)։


Կամուրջ, մրջաց

See full entry →

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։

Նախ Klaproth, Asia polygl. էջ 99 պրս. [arabic word] kamar «կամար» բառի հետ։ ՆՀԲ կամար ջուրց։ Lag. Urgesch. 937 և Justi, Zendsp. 78 կամար բառից։ Յուն ձևի հետ համեմատեց առաջին անգամ Muller SWAW 88(1877), 14 և Armen. VI (1890), էջ 5, նախաձևը դնելով ըստ Curtius՝ *gambhura։ Իրեն են հետևում Bugge, Btrg. էջ 22 և Bartholomae, Stud. II. 24։ Bugge հայ բառը դնում է հնխ. gambhurja


Կանեփ, ի

See full entry →

cf. Կանափ.

Etymologies (1)

= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։


Կանթ, ի

See full entry →

s.

handle;
— պտղոց, pedicle, stalk.

Etymologies (1)

Եազրճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. vadta (վանթա) ձևից։-Bugge KZ 32, 84 կոթ հոմանիշի հետ կասկա-ծով ուտ. կոց հոմանիշից փոխառեալ։ Scheftelowitz BВ 28, 303 և 29, 23 գոթ. hinֆan «բռնել», handus, հիսլ. hond, գերմ. Hand «ձեռք», իբր հնխ. kantu։ Petersson KZ 47, 262 մերժե-լով այս՝ համեմատում է կա՛մ յն. γέντο «բռնել», ռուս. žmefia «բուռ», իռլ. gemeb, կիմր. gefyn «շղթայ, կա-պանք» բառերի հետ, իբր հնխ. gem-կամ աճած gembh-արմատից՝ -ti-մասնիկով, և կամ լիթ. gémbé «կեռ, ճանկ», հբգ. knebil «կապանք», շվէդ. knavel «ցից», դան. knap «կոճակ» ևն բառերի հետ՝ հնխ. genobh-արմա-տի սղեալ gembh-ձևից


Կաշի, շւոյ

See full entry →

s.

hide, skin, leather.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Scheftelowitz BВ 69, 70 հայե-րէն կաշի «պղինձ» բառից փոխառեալ է համարում ասուր. kimaš «պղինձ» և աւելի հեռու՝ սանս. tamsa «բրոնզ», պալի kamso «մետաղ, բրոնզ», հպրուս. kassoje «արոյր» և Ցելեբեան թերակղզու հր-արևմտեան Bu-gier-ների լեզուով՝ gessa «մետաղ, բրոնզ»։ -Դժբախտաբար չկայ հայ. կաշի «պղինձ» ձևով մի բառ և չգիտեմ թէ ի՛նչ թիւրիմա-ցութեան արդիւնք է։


Կապ, ոց, ից

See full entry →

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

Etymologies (1)

Windisch. 8 լատ. capio «բռնել», captivus «գերի» բառերի հետ է հա. քեմատում։ Mïller SWAW 38, 575 և 42, 329 լտ. capio «բռնել, գերել»։ Հիւբշ. KZ 23, 19 նոյն բառի հետ։ Տէրվ. Altarm. 53 գոթ. habon «ունե-նալ, կրել», լտ. capio, անգւք. haft «կապեալ» բառերի հետ։ Նոյն, Նախալ. 68 հնխ. kap «կապել, կապտել» ար-մատից դնում է լտ. capere, capulum, յն. ϰώπη «բռնատեղ, երախակալ», գոթ. haban «բռնել, ունենալ» և հյ. կապ. կափ, կապել, կապուտ, կապտել, կա-փուլ, կափուցանել, կափարիչ։ Եազը-ճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. vap արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 12 մերժում է լտ. capio ևն ձևերը։ BВ 5, 175 հսաքս. kosp «կապ, տրցակ» ձևի հետ։ Հիւնք. լտ. capio։ Bugge KZ 32, 51 պաշտպանում է լտ. capio ձևի համեմատութիւնը, որի ցեղակիցներն են նբգ. haft, գոթ. hafja, լեթթ. kampiu «բռնել», ալբ. kap «ձեռք ձգել», հիռլ. cacht «ծառայ», յն. ϰώπη «երախակալ, կոթ», ϰαπτω «կուլ տալ», սանս. kā-patī «մի կուց, կիցք» ևն, բոլորն է։ հնխ. qap «բռնել» արմատից (տես և Walde 126, Boisacq 410)։ Հիւբշ. 457 և Pedersen KZ 39, 379 մերժում են այս համեմատութիւնը, որովհետև թէ՛ նշանակութեամբ և թէ ձևով անյարմար է հայերէնի. հնխ. qap-պիտի տար հյ. *քաւ։ Patrubány ՀԱ 1903, 150 ձայ-


Կապայ, ի

See full entry →

s.

cassock, monk's gown.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ զգեստ» Յայսմ, յունիս 9, Մագ. և Երզն. քեր. Առաք. պտմ. 142. որից կապակար «դերձակ» Բառ. երեմ. էջ 76, յգ. կապանի Նոր վկ. էջ 379 (նուա-ղական՝ կապակ Մխ. դտ. կամ կապեկ (մի-ջին հյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 1164ա) տե՛ս առանձին)։


Կապիկ, պկաց

See full entry →

s.

ape;
— փոքր, marmoset;
— մեծ, baboon;
— երկայնաձետ, monkey.

Etymologies (1)

Klaproth, Asia polygl. էջ 99 պրս. kabi ձևի հետ։ Ինճիճեան, Հնախօս. Գ. 11 «իբր յինքն կապող»։ ԳԴ դնում է պարսկերէնից։ ՆՀԲ լծ. թրք. շէպէք, քէպպի, սանս. քափի, եբր. գօփ, յն. ռի՛վօս։ Սանս. ձևի հետ համեմատում են նաև Peterm. 17, 25, Windisch. 8, Böttich. ZDMG 1850, 356, Lag. Ur. gesch. 757, Müller SWAW 38, 572 ևն։ Պատկ. Aрм. reorp. 80 պհլ. kapik ձե-ւից։ Lag. Arm. Stud. § 1107 դնում է փոխառեալ և -իկ վերջաւորութեան մէջ գտնում է պհլ. -īk յանգըր


Կապոյտ, պուտոյ

See full entry →

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

Etymologies (1)

= Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.


Կապուտ

See full entry →

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

Etymologies (1)

«մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կառաժուղ

See full entry →

s. zool.

gnat, mosquito.

Etymologies (1)

(կամ կառածուղ, կարածուղ) «մժեղ, մժղուկ». մէկ անգամ ունի Փիլ. նխ. բ. 75. ձևն անստոյգ է. Բառ. երեմ. էջ 156-7 գրում է կառածուխ և կարածուխ։


Կառան, աց

See full entry →

s.

cable.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] ︎qaran կամ [arabic word] qaran բառից, որ նշանակում է «մի տեսակ ծառի կեղևից շինուած չուան, որով լուծի եզների վզերը իրար են կապում, յետոյ էլ լուծը անց կացնելու համար. 2. երկու ուղտ մօտ մօտի իրար կապելու չուան». այս բառը բնիկ սեմական է և մեկնւում է արաբ. [arabic word] aarn «կզել, միանալ» արմատով. հմմտ [arabic word] qarin «ընկեր, մերձաւոր, տարեկից. 2. լուծի մի զոյգ եզներից իւրաքանչիւրը», [arabic word] aqran «կցայօն, ունքախառ, յօնքերը իրար միացած», [arabic word] miqran «եզան լուծ», [arabic word] iqrān «երկու բանտարկեալ մէկ չուանով կապած տանիլ» ևն (տե՛ս Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 688)։-Աճ.


Կառափն, փին, փունք, փանց

See full entry →

s.

skull, cranium, head;
ընդ — հանել, to cut off the head, to behead, to decapitate.

Etymologies (1)

մերժում է։ Muller WZKM 5, 268 մեր-դնում քաղդ. [hebrew word] qrq p, ասոր. ❇ qrq b ձևից։ Bugge KZ 32, 48-49 սանս. karpara, հպրուս. ker-petis, հսլ. črčpu, հբգ. scirbi, գերմ, Scherbe, ռուս. цepenъ «գանկը» բա-ռերի հետ, իբրև բնիկ հայ բառ։ Հիւբշ. 458 հնխ. նախաձևը դնելով 'skerpo-*kerpo-, անապահով է գտնում հայերէ-նի համեմատութիւնը, որովհետև բա-ռիս բուն արմատն է կառ, իսկ -ափն մասնիկ է. հմմտ. կլ-ափն։ Հիւնք. յն, ϰάραβος «նաւ» բառից։ Jensen ՀԱ 1904, 275 ասուր. karpatu «պտուկ» և ասոր. qarqaftā «գագաթ» բառերից է հանում։ Scheftelovitz BВ 28 (1904), 149 և 29, 69 կցում է սանս. karpara «գոգաւոր աման, գանկ». kharpara «պտուկ», յն. ϰαλπη «կուժ», լտ. cal-par «աման» ևն բառերին և բոլորը միասին փոխառեալ է դնում ասուր karpu, karpatu «պտուկ» բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 74 նոյն է Հիւբշ-մանե հետ. որընց հետևում է նաև Pokorny II 580։